Armenian change

Error

×

Ընդհանուր տեղեկություններ

Main page / Գլխավոր էջ / ՍԵԼԵԿՑԻԱ-2005: Ճանապարհ դեպի պայծառ գիտակցություն / Զգացողություններ / Ընդհանուր տեղեկություններ

Contents

    Գլխի բովանդակությունը

    05-01-01) Ընդհանուր տեղեկություններ:

    05-01-02) Հաճույք:

     

    05-01-01) «Զգացողություններ» բառով ես կնշանակեմ միայն այն ընկալումները, որոնք նաև անվանում են «ֆիզիկական զգացողություններ»: Առօրյա խոսքում «զգացողություններ» բառով անվանում են ոչ միայն ֆիզիկական զգացողությունները, այլ նաև այն մտքերը, էմոցիաները, ցանկությունները, որոնք բերում են սեփական ընկալումների խառնաշփոթության, բթության:

    *) Զգացողությունների կայունությունն ու կանխագուշակությունն այնքան բարձր են, որ գլխի է ընկնում նաև «ֆիզիկական մարմինը», այն դեպքում, երբ էմոցիաների, մտքերի և ցանկությունների մեծ ճկունությունն ու թույլ կանխագուշակությունը չեն բերում «մարմնի, էմոցիաների, մտքերի ու ցանկությունների» եզրահանգեցմանը: Եթե «աչքերը բացել» զգացողությունների ամբողջությանը հետևում է «խոնարհել գլուխը» զգացողությունների համախումբը, ապա առաջանում է «որովայնը տեսնել» զգաղողությունների ամբողջությունը: «Շարժում եմ մատը դեպի որովայնը» զգաղողությանը հետևում է «մատի հպում որովայնին», երբ կա «տեսնում եմ, թե ինչպես է մատը հպվում որովայնին» զգաղողություն:

    *) Զգացողությունների ամբողջությունը հեշտ է տարբերակել մեծ խմբերի` տեսողություն, լսողություն, հոտառություն, համ, «մարմնական զգացողություն», «սեքսուալ զգացողություն» և այլն, որոնք իրենց հերքին բաժանվում են (խիստ պայմանականորեն) շատ փոքր խմբերի, օրինակ «մարմնական զգացողություն» ամբողջության մեջ առանձնանում են «սովը», «ծարավը», «ցավը» և այդպես շարունակ:

    *) Մարմնական զգացողությունների արտահայտման հատվածների սահմանները նշանակում են ինչպես «տեսանելի մարմնի սահմաններ»: Գորշությունների հեռացման ու ՊԸ զգալու պրակտիկայի արդյունքում առաջանում են տեսանելի մարմնի սահմաններից դուրս գտնվող զգացողություններ: Հատկապես հստակ է դա արտահայտվում «վստահության» ցիկլիկ ընկալման պրակտիկայի ժամանակ (այսինքն, մեխանիկական տարբերակող գիտակցության անփոփոխելի դիրքը խախտվում է պայծառ տարբերակող գիտակցության արտահայտման ժամանակ). օրինակ, «ոչ-լճեր, ոչ-սարեր պրակտիկայի արդյունքում կարող են առաջանալ մարմնի տեսանելի սահմաններից շատ հեռու գտնվող մարմնական զգացողությունների տիրույթներ` ծառի գագաթին, սարի ամբողջ մակերևույթին» և այլն: «Դատարկության տիրույթի» զգացողությունները կարող են լինել ավելի հստակ, քան «ֆիզիկական մարմնի» զգացողությունները:

    *) ՊԸ արտահայտման արդյունքում առաջանում են նոր զգացողությունների մեծ տիրույթ, որոնք նշանակվում են ինչպես «ֆիզիկական ապրումներ» (ՖԱպր.): Դրանց սպեկտրը շատ մեծ է (տե՛ս դրանցից որոշների թվարկումը «Պայծառ ընկալումների ցուցակը» գլխում), ու դրանք ռեզոնանսվում են ՊԸ հետ:

    Յուրաքանչյուր մարդ համարյա անընդհատ զգում է ԲԷ կամ ԲՖ, այդ պատճառով նրա կյանքի մեծ մասը անցնում է «բացասական ֆիզիկական զգացողություններով» (ԲՖԶ), որոնց ինտենսիվությունն ու երկարատևությունը ավելանում են տարիքի հետ: Ընդ որում առանձին տարիքը ոչ մի նշանակություն չունի, բացասական էմոցիաների մեջ անց կացրած ժամանակի կուտակումն է, որ մեծ նշանակություն ունի: ԲՖԶ վերաբերում են զգացողությունները, որոնք մենք անվանում ենք «մարմնական թուլություն», «մարմնական ծանրություն», տհաճ քնկոտություն, բազմազան հիվանդագին զգացողություններ, և արդյունքում, զարգացող հիվանդություններ, զառամյալություն ու մահվան սովորական ձև, որն ուղեկցվում է այնպիսի դրսևորումներով, որոնց մենք անվանում ենք «ֆիզիկական մարմնի քայքայում դեռ կյանքի ընթացքում»:

    Եթե ԲԷ փոխարեն դու սկսում ես զգալ ՊԸ, ապա տարիքի հետ ԲՖԶ միայն թուլանում են ու ամբողջությամբ անհետանում, իրենց տեղը զիջելով «պայծառ ֆիզիկական զգացողություններին» (ՊՖԶ) ու ՖԱպր.: Այդ ժամանակ նախկինում ունեցած հիվանդությունները, որպես կանոն աստիճանաբար թուլանում են ու անգամ ընդհանրապես անհետանում` այդ թվում նաև նրանք, որոնք համարվում են «անբուժելի»: ՊՖԶ վերաբերում են «մկանային ուրախությունը», առույգությունը, «մարմնական թարմությունը», «եռանդունությունը», «մարմնական հաճույքը» և այլն:

    *) «Մարմնական հաճույքի» զգացողությունները հեշտ է շփոթել երանության պայծառ ընկալումների հետ, քանի որ դրանք հաճախ արտահայտվում են սինխրոն: Այդ ընկալումների արտահայտման հաճախությունն ու ինտենսիվությունն ուժեղանալու ժամանակ դրանք դժվարությամբ են տարբերվում:

    *) Այնպես ինչպես ՊԸ, ՊՖԶ կարելի է զգալ անընդհատ, ու կարելի է երբեք էլ չզգալ: Ընդ որում ես այստեղ մանրամասնորեն չեմ դիտարկում հարվածից, կտրվածքից և այլ նման բաներից առաջացող ֆիզիկական ցավի զգացողությունները, բայց ցանկանում եմ նշել, որ  «կպչուն երանության» ամենաառաջին փորձերը ցույց են տալիս, որ անգամ այդպիսի ֆիզիկական ցավը, թեկուզ և անցանկալի զգացողություն է, սակայն բերում է երանության հերթական ալեցայտքի, այսինքն այդպիսի զգացողություններ ունենալու ուրախալի ցանկություն չի առաջանում, այլ առաջանում է դրանք դադարեցնելու ուրախալի ցանկություն: ԲԷ անբասիր հեռացնելու փորձը ցույց է տալիս, որ ֆիզիկական ցավն ու ԲԷ «անխուսափելի կապված» չեն իրար հետ, այլ ֆիզիկական ցավի զգացողության ժամանակ ուժեղ ԲԷ զգալը միայն սովորություն է:

    *) Մի շարք զգացողություններ համարվում են բացասական միայն նրա համար, որ այդ ընթացքում կա ԲԷ զգալու սովորություն: Այնուամենայնիվ, մինչև 7 ինտենսիվության սովի զգացումը, օրինակ, հստակ ռեզոնանսվում է ՊԸ հետ, եթե, իհարկե, այդ ժամանակ լիովին հեռացվում են այն ԲԷ, որոնք սովորաբար կապված են սովի հետ: Դա իրավացի է նաև, օրինակ, լի միզապարկի զգացողության համար, որն ուղեկցվում է միզելու ցանկությունով (եթե այն չի գերազանցում ինտենսիվության ինչ-որ սահման, որից հետո սկսում են ԲՖԶ), այն նույնպես ռեզոնանսվում է և ՊՖԶ, և ՊԸ: Այս ամենը ճիշտ է նաև շատ այլ զգացողությունների համար:

    *) ՊԸ հետ վառ ռեզոնանսվում են ուրախալի ցանկությունների համախումբը, որոնք նշանակվում են ինչպես «ֆիզիկական ակտիվության» (ՖԱ) ուրախալի ցանկություններ: Մարդիկ շատ հազվադեպ են զգում ՖԱ ուրախալի ցանկություն, քանի որ, առաջին հերթին, համարյա անընդհատ զգում են ԲԷ, ԲՖ, երկրորդ հերթին կապկպված են այնպիսի կոնցեպցիաների շղթաներով, ինչպիսիք են «պետք է մարզվել», «պետք է ակտիվ կյանք վարել»: Մարդկանց համար պարզ չէ այն, որ միայն ՖԱ ուրախալի ցանկությունն է բերում ՊՖԶ, այն ժամանակ, երբ ՖԱ մեխանիկական ցանկությունը անխուսափելիորեն բերում է հաճախակի վնասվածքների, ԲԷ, ու ԲՖԶ ուժեղացման:

    *) Մարդը, որ զգում է անընդհատ կամ համարյա անընդհատ ՊԸ ու ՊՖ, ՖԱուց կարող է երբեմն արտահայտվել շատ խիտ ու ինտենսիվ, բայց կարող է չարտահայտվել ամիսներով: Ընդ որում (սնուցման բնույթից անկախ, եթե այն իրականացվում է ուց հետ համապատասխան) ցանկացած դեպքում ԲՖԶ մասը փոքրանում է, իսկ ՊՖԶ` մեծանում, ու մարմինը դառնում է ավելի ու ավելի գեղեցիկ, սեքսուալ, գրավիչ, զգայուն:

    *) Գոյություն ունեն սնվելու հետ կապված անթիվ քանակի կոնցեպցիաներ: ՊՖԶ մասը աճում է, իսկ ԲՖԶ մասը` նվազում միայն այն ժամանակ, երբ ուտում ես այն, ինչը ուրախությամբ ցանկանում ես ուտել, այդ ժամանակ բնականաբար, վանելով գորշությունները: Մթերքի բաղադրությունից, գրաֆիկից ու սնունդի ծավալից ԲՖԶ և ՊՖԶ մասերը կախված չեն: Այստեղ բարդությունը (ինչպես նաև այլ շատ ցանկությունների իրականացման ժամանակ) կայանում է նրանում, որ պետք է սովորել տարբերել սնվելու մեխանիկական ու ուրախալի ցանկությունները` տես ցանկությունների մասին գլուխը:

    *) Տվյալ պահին որոշ զգացողություններ ռեզոնանսվում են ՊԸ հետ, իսկ որոշները` ոչ: Դրանք տարբերակելով, մենք կարող ենք ստեղծել զգացողությունների համախումբ, որոնք հանդիսանում են պայծառ գործոններ, այսինքն ռեզոնանսվում են ՊԸ հետ (օրինակ, կարելի է հավաքել երաժշտության, նկարների, լուսանկարների և այլն  հավաքածուներ, որոնք հաճախ կռեզոնանսվեն որոշակի ՊԸ հետ):

    *) Ընդունված է համարել, որ «ֆիզիկական մարմնի» որոշ դրսևորումները լիակատար տհաճ են: Օրինակ, համարվում է, որ քրտինքի հոտը ցանկացած դեպքում տհաճ է, բայց դա այդպես չէ. ինչքան հաճախ ու ինտենսիվ է մարդը ՊԸ զգում, այնքան հաճելի են նրա համար իր մարմնի բոլոր հոտերն ու ոճերը: Որոշակի ունակությունների դեպքում (և ԲԷ զգալի ազատության ժամանակ), մարդու մարմնի հոտից կարելի է անել բավականին ճշգրիտ ենթադրություններ այն մասին, թե կոնկրետ ինչպիսի ԲԷ նա զգում, ընդ որում ռեակցիայի ժամանակը շատ կարճ է, բավական է, որ մարդը զգա ուժեղ ԲԷ, արդեն մի քանի րոպե հետո նրա մարմինը կսկսի տհաճ բուրել:

    *) Սովորական քնի մեջ, կամ անկայուն «գիտակցված երազատեսության» (ԳԵ) մեջ զգացողությունները լղոզված են ու անկայուն: Իսկ կայուն, վառ ՊԸ ուղեկցվող ԳԵ մեջ ու «արտամարմնական ընկալումներում» (ԱՄԸ) (այլ կերպ նաև անվանվում է «ելք մարմնից»), զգացողությունները պահպանվում են ու նաև դառնում ավելի բազմազան, հստակ, վառ, թարմ, ՊԸ հետ ավելի ռեզոնանսվող և ոչ պակաս կայուն, քան «արթուն վիճակում»: Օրինակ, մարմնից ելքի ժամանակ դու կարող ես հայտնվել սառցե լեռան գագաթին, սառնամանիքում, և զգալ լիովին սովորական ցրտի զգացում, բայց այդ դեպքում չի առաջանում «սառչելու» ԲՖԶ և այլ ԲՖԶ: Այդ ժամանակ դադարում է «երազատեսության աշխարհի» կեղծ մեկնաբանումը ինչպես «պատրանք», «անիրականություն», և պարզ է դառնում, որ այն լիովին իրական, լիակատար աշխարհ է, որում ՊԸ մեջ ճանապարհորդելու հնարավորությունները անսահմանափակ են, անսպառ: Դա աննկարագրելի հրաշալի, հետաքրքրող, բազմազան աշխարհ է, որտեղ սկզբունքորեն մուտք չկա նրան, ով չի զգում վառ ՊԸ, ով ընտրում է ԲԷ զգալն ու գորշությունների գարշահոտ կույտի մեջ փթելը:

    *) Երկարատեև ու անսովոր ինտենսիվ հափշտակվածությունների ՊԸ ժամանակ վայելքի զգացողության հետ նաև առաջանում են յուրահատուկ անհանդուրժողականության, սպեցիֆիկ «հոգնածության» զգացումներ, որոնք ռեզոնանսվում են «իմ մարմինը դեռ պատրաստ չէ այդպիսի ընկալումների» մտքերի, ընդմիջում վերցնելու ու մարմինը այդպիսի ՊԸ սովորեցնելու հետ: Կարճ ժամանակով կարող է նաև առաջանալ բարձր ջերմություն` դողէրոցքի էֆեկտով, «ներսից վառվելու» անսովոր զգացումներով: Ես այս վիճակն անվանում եմ «ֆիզիկական տրանսֆորմացիա» (ՖՏ):

    1) բարձր ջերմությունը առաջանում է հանկարծակի, առանց «ինքնազգացողության վատթարացման»,

    2) զննման ժամանակ բժիշկը չի հայտնաբերում առողջության խանգարումներ, բոլոր պարամետրերը (բացի ջերմությունից) համապատասխանում են նորմաներին,

    3) ՖԱ բազմաթիվ ուրախալի ցանկություններ, բազմաթիվ ՊՖԶ: Ցանկություն է առաջանում պոկվել տեղից ու թափառել անտառում, բայց այդպիսի փորձ անելու պահին պարզվում է, որ մարմինը թույլ է, ինչպես սովորաբար լինում է բարձր ջերմության ժամանակ,

    4) բարձր ջերմաստիճանը տարօրինակ ձևով հստակ ռեզոնանսվում է ՊԸ հետ,

    5) ՊԸ մեծանալու ժամանակ մեծանում են «բարձր ջերմաստիճանային զգացողությունները»,

    6) բարձր հստակություն, գորշություններից ազատություն,

    7) ՊԸ ծնվում են շատ հեշտ, գրեթե իրենք իրենցով,

    8) բարձր ջերմությունը անցնում է համարյա ակնթարթորեն, առանց դանդաղորեն «առողջանալու» պրոցեսի:

    Ավելի փոքր ինտենսիվության ՖՏ անցնում են ջերմության ոչ զգալի բարձրացումով, կամ ընդհանրապես առանց դրա: Որպես կանոն, բարձր ջերմությունը բնութագրիչ է միայն ՖՏ առաջին տաս փորձերի համար: Ինչքան բարձր է ջերմությունը, այնքան ավելի  ինտենսիվ է «ներսից վառվելու» զգացողությունը, ու մարմնի ՊԸ հարմարվելու արագությունը: Այդ պատճառով ես խորհուրդ եմ տալիս չիջեցնել այն` անցանկալի հետևանքների վախից, այլ կենտրոնանալ ուրախալի ցանկությունների վրա: Որպես կանոն ջերմիջեցնողների օգնությամբ ջերմության աճը կանխելու ուրախալի ցանկություն առաջանում է այն դեպքում, եթե ջերմությունը գերազանցում է 39.5 աստիճանը: ՖՏ արդյունքում ինտենսիվ ու երկարատեև ՊԸ–ից յուրահատուկ «հոգնածության» զգացողություններն անհետանում են, ուժեղանում են «թափանցիկության», թարմության, «մարմնական խանդավառության» ու «մարմնական բավարարվածության» (սրանք տարբեր են) զարմանալի զգացողությունները:

    *) ԳԵ մեջ կարելի է լիակատար` շատ հագեցած կյանքով, ապրել մի քանի օր, ու անգամ շաբաթ, որի նկարագրությունը կարող է կազմել մի ամբողջ գիրք, այն ժամանակ, երբ արթուն վիճակում այդ ընթացքը տևում է միայն մի քանի րոպե: Այս դիտարկումը կարելի է համեմատել այն մեկի հետ, որում ֆիզիկական տրանսֆորմացիայից հետո զգալի ուժեղանում է կյանքի ինտենսիվությունը, բացահայտումների ու ՊԸ նոր երանգների հագեցվածությունը: Մի ժամի ընթացքում սկսում ես ապրել ավելի շատ (հագեցած), քան նախկինում մեկ օրվա ընթացքում, ինչը երևում է նաև կողքից` հաշվետվություններից: Դրա վրա հիմնվելով կարելի է եզրակացնել, որ «ժամանակի տևողությունը» պայմանավորված է առաջին հերթին «ֆիզիկական մարմնի» վիճակից. զգացողությունների մեջ ինչքան փոքր է ԲՖԶ ու ինչքան մեծ է ՊՖԶ, այնքան հագեցված է դառնում քո կյանքը:

    *) Թույլ ԲՖԶ կարելի է վանել նույնպես, ինչպես դու վանում ես ԲԷ: Պարապմունքների ընթացքում դու կսովորես քեզանից հեռացնել նաև ավելի ուժեղ ԲՖԶ, թեկուզ դրանք առաջանում են ավելի ու ավելի քիչ` ԲԷ հեռացման ու ՊԸ զգալու զուգընթաց: Օրինակ, ՊԸ մեջ դու կարող ես մի քանի ժամի ընթացքում գտնվել «անհարմար դիրքում», այսինքն այնպիսի, որում անգամ մի քանի րոպեի ընթացքում սովորական (այսինքն ԲԷ ու ԲՖ զգացող) մարդու մոտ կառաջանա ԲՖԶ, ընդ որում քեզ մոտ ՊՖԶ չեն դադարի, ԲՖԶ չեն առաջանա: Եռանդունությունը, մարմնի դիմադրողականությունը ԲԷ հեռացնելու ու ՊԸ զուգընթաց (հատկապես զմայլվածության որակով) անհաշվելի ձևով աճում են. եթե նախկինում դու կես ժամ քայլելուց հոգնում էիր, ապա այժմ կարող ես սարերով շատ արագ քայլել/վազել թեկուզ օրերով` առանց դադարի: Ու չնայած մկանային հոգնածության` կշարունակես զգալ և վառ ՊՖԶ, և շարժվելու ուրախալի ցանկություն, և ՖԱ բավարարվածություն: «Չափազանց ծանր» ուրախալի ցանկությունների իրականացումից հետո չի առաջանում ԲՖԶ չնայած նրան, որ մկանային հոգնածությունը կարող է լինել շատ ուժեղ: Պարզ է դառնում, որ «մկանային հոգնածությունն» ու ԲՖԶ լիովին տարբեր երևույթներ են, ուժեղ մկանային հոգնածության ժամանակ կարելի է զգալ ուժեղագույն ՊՖԶ, անգամ այն դեպքում, երբ տեղիցդ չես կարող վեր կենալ: Իսկ ծանրաբեռնվածությունից վերականգնումը կատարվում է շատ արագ:

    *) ՖԱ ուրախալի ցանկությունները (ուրախալի ցանկությունների արտահայտման օրինաչափությանը լրիվ համապատասխան) չեն թուլանում, անգամ, եթե դու հիմա չունես դրանք իրականացնելու հնարավորություն, և եթե դու ստիպված ես կես տարի, ամբողջ օրը նստել աթոռին, դու նույնքան հիանալի վիճակում կլինես ու կզգաս մարմնական բավականություն, ինչքան, եթե ցանկացածիդ չափ անցնեիր անտառներով, դաշտերով, սարերով: Այդ պատճառով լինելով հաշմանդամ առանց ձեռքերի ու ոտքերի, անկողնում գամված, դու կզգաս անընդհատ մարմնական բավականություն, ՊՖԶ, առույգություն, մկանային ուրախություն:

    *) Եթե դու զբաղվում ես իոգայով, սպորտով, կամ ցանկացած այլ ֆիզիկական գործունեությամբ, հետևում ես քնելու, սնվելու որոշակի ռեժիմների և այլն, ոչ թե նրա համար, որ հենց հիմա` այդ գործունեությունների ամբողջ ընթացքում, կա այդպիսի զգացողությունների ուրախալի ցանկություն, այլ «առողջ ապրելակերպի» կոնցեպցիաներից ելնելով, ապա ՊՖԶ կթուլանան, իսկ ԲՖԶ կուժեղանան: ՊՖԶ միշտ արտահայտվում են անբասիր ՖԱ ժամանակ (այսինքն, երբ ամեն պահի կա այդ ՖԱ ուց):

     

    05-01-02) Հաճույքի ֆիզիկական ապրումը ավելի հեշտ առաջանում է կրծքի կենտրոնում, կոկորդում, և սրտի հատվածում` 10-20 սանտիմետրանոց տրամագծով շրջանաձև բծերով, ընդ որում հաճույքը «խտանում է»  բծերի կենտրոնին մոտ տարածքում: Հաճույքների կատարելագործմանը զուգընթաց, ինչպես նաև գորշությունների հեռացման պրակտիկայի ու ՊԸ կատարելագործման ընթացքի հետ, առաջանում են մարմնի նոր հատվածներ, որոնցում հաճույքը արտահայտվում է ավելի ու ավելի հստակ, դրանք են արմունկի ծալքերը, դաստակները, դաստակների ետևի կողմերը, ոտքերի ներբանները և այլն:

    Հաճույքի ուղղակի ծնումը կարող է էֆեկտիվ չլինել, քանի որ այդ ժամանակ առաջանում են բավականին պղտոր զգացողություններ, որոնցում հաճույք գոյություն ունի միայն մասամբ, իսկ ընդհանրապես արագ առաջանում է ձանձրույթ: Դա կապված է նրա հետ, որ հաճույք զգալու փորձը փոքր է, և այն ծնելու փոխարեն, որն ընդհանրապես կախված չէ ինչ-որ ֆիզիկական լարվածության հետ, ես սկսում եմ ինձ համար աննակտ ձևով լարվել, կարծես «ճնշելով» հաճույքը: Այդ պատճառով հաճույքի կատարելագործման լավագույն ձևը կոչվում է «ուղեկցում ուշադրությամբ ու կանխավայելմամաբ». հենց որ հաճույք է առաջանում ՊԸ կամ ՊՖ ռեզոնանսի արդյունքում, ես ուշադրությունս կենտրոնացնում եմ այդ զգացողության վրա, զգալով դրան հետևող կանխավայելում: Եթե հաճույքի սկզբնական առաջացման հատվածից այն սկսում է անցնել հարևան հատվածներին, ես շարունակում եմ այն ուղեկցել ուշադրությամբ: Հաճույքը ուժեղանում է այն հատվածում, որտեղ ես կենտրոնացնում եմ ուշադրությունս, այդ պատճառով ես կարող եմ ընտրել մարմնի այն տեղամասը,  որը ցանկանում եմ զարգացնել:

    Հաճույքը ուժեղ ռեզոնանսվում է մարմնից ճառագայթվող ոսկեզօծ ճառագայթման կերպարի հետ, բայց և այս դեպքում նպատակահարմար է չառաջացնել այդ պատկերը ուղղակիորեն, այլ պահել այն ուշադրությամբ: Երբ այն սպոնտան առաջանում է հաճույքի հետ ռեզոնանսի արդյունքում, այդ դեպքում դա պղտոր պատկեր չի, որի պահպանումը ձանձրալի է, այլ` լրիվ պարզ, որի վրա կենտրոնացումը բերում է դրա ուժեղացում ու ավելի մեծ հաճույք:

    Հաճույքի ուսումնասիրությունը, դրա կատարելագործումը, ռեզոնանսվում է ու նաև տրամաբանորեն կապված է (այսինքն վալենտային կապ է ձևավորում) այլ ավելի հետաքրքիր հետազոտությունների հետ, որոնց նկարագրումը տրվում է երկրորդ գրքում, դրանք լրացնում են մեկը մյուսին:

    Ինչպես ՊԸ սպոնտան բերում է հաճույքի առաջացում, այնպես էլ հակառակը, հաճույքը բերում է ՊԸ սպոնտան ալեցայտքի, ինչպես ուղղակի, այնպես էլ «հաճույք» => «նոր բացահայտումների կանխագուշակում» => «դրա ուժեղացման կանխավայելում, նոր ՊԸ արտահայտում» => «ՊԸ» շղթայով:

    Հաճույքների ապրումները ուղեկցվում են պիկային ցայտքերով, որոնց ընթացքում շատ մեծ ցանկություն է առաջանում «ցնցվել» ամբողջ մարմնով, այդ շարժումը տեղի է ունենում ավտոմատ, իսկ այդ «ցնցման» արդյունքում մեջքի ներքևից վերև գլորվում է ինտենսիվ հաճույքի հոսք: Սակայն դրանից անմիջապես հետո առաջանում է հաճույքի անկում, որը կարող է տևել և կես օր, և օր: Լրիվ նմանօրինակություն հեշտանքի հետ, այդ պատճառով ես խորհուրդ եմ տալիս հաճույքի ալիքների նկատմամբ հետաքրքրությունը մարելուց հետո դադարել անել այդ «ցնցումը», կամ անել այն հազվադեպ, ինչի արդյունքում հաճույքը կդառնա էլ ավելի խիտ, ինտենսիվ, երանգներով հարուստ, և կարող է տևել մի քանի ժամ, կամ ընդհանրապես անդադար դառնալ: Հաճույք զգալ սովորելու պրոցեսի ընթացքում` երկար «չավարտելով», այն սկսում է նվաճել մարմնի նորանոր մասեր, մասնավորապես այնպես կենտրոնանալով, որ դադարում է զգացվել ինչպես հաճույք, այլ ինչպես քաղցր ուժեղ լարվածություն. պահանջվում է ֆիզիկական տրանսֆորմացիաների սերիա, որպեսզի այդ լարվածությունը հեռանա, թեկուզ և այն չի պատճառում անհարմարություններ, այլ մնում է որպես հաճելի, քաղցր զգացողություն: «Հեշտանքները», որոնք տեղի են ունենում «հեշտանքի սահմանին» երկար գտնվելուց հետո, օրինակ, մի քանի ժամվա ընթացքում, ընդհանրապես նման չեն այն թույլ ալիքներին, որոնք առաջ թվում էին հաճույքի այդպիսի ինտենսիվ զգացողություններ, դրանք թույլ հոսքեր են, որոնք գլորվում են ոչ միայն մեջքի վրայով, այլ մեծ ուժով ու վառ հաճույքի զգացումով ընդգրկում են որովայնն ու կուրծքը:

    «Հեշտանքի» սահմանը երկար պահելու ժամանակ առաջանում է շարժողական ու հոգեբանական ակտիվության հսկայական ուժեղ ցանկություն, զգում ես այնպիսի վիճակ, կարծես ժամանակի միավորում դու այժմ կարող ես ապրել ու անել 5 անգամ ավելին, քան առաջ: Տենդային հարձակումը շուտով անհետանում է, մանավանդ, եթե դու միանգամից քո գործողությունները հսկողության տակ ես առնում, իսկ կյանքի խտությունը մնում է: