Գլխի բովանդակությունը
03-02-01) Ցանկությունների վրա աշխատելու երեք էտապները:
03-02-02) Բավարարվածության ցանկությունը:
03-02-03) Գործողությունները, որոնք անհրաժեշտ են ուց սելեկցիայի համար:
03-02-04) Ցանկությունների տիպերը, դրանց դասակարգման կարճ օրինակ:
03-02-05) «Պայմաններ» ստեղծելու ցանկությունը. շատ հաճախ դա իրենից ներկայացնում է հետապնդում ուվականին:
03-02-06) ԲԷ ու ՊԸ արտահայտումը միմյանց ֆոնի վրա:
03-02-01) Ուղիղ ուղու պրակտիկայում կարելի է առանձնացնել ցանկությունների վրա աշխատելու երեք սկզբնական էտապներ.
I) Ուրախալի ցանկությունների (ուց) փնտրում ու իրականացում. այսինքն այնպիսի ցանկությունների, որոնք ուղեկցվում են գոնե կանխավայելմամբ: Մեխանիկական ցանկությունների (մց) տարբերակում ու հեռացում. այսինքն այնպիսի ցանկությունների, որոնք պայմանավորված են այդպես (այլ ոչ ուրիշ կերպ) վարվելու մեխանիկական սովորություններով, բացասական էմոցիաներով [անհիմն] կոնցեպցիաներով:
II) Երկրորդ էտապը սկսում է այն ժամանակ, երբ առաջանում է ուց մրցակցություն (ուցմ): Այն բնութագրվում է ուրախալի ցանկությունների իրականացման (ուցի) ջղաձգականությամբ, տագնապալիցությամբ, ուց իրականացման համար ժամանակի սարսափելի պակասով, ուցի ժամանակ արտահայտվող ընկալումների տարբերակման ու վերլուծության բացակայությամբ: Այդ էֆեկտը հատկապես ակնհայտ կարելի է դիտել սեքսուալ ցանկությունների (սց) իրականացման օրինակի վրա, քանի որ սց ճնշվում են ամենադաժան, անխիղճ ձևով. սկսած վաղ հասակից (երբ էրոտիկ ու սեքսուալ ցանկությունները սկսում են վառ արտահայտվել) մինչև այն պահը, երբ մարդը որոշում է զբաղվել պրակտիկայով: Այդպիսի տոտալ ճնշումից հետո սկսում է ցանկությունների հիպերկոմպենսացիայի (ցհկ) ժամանակահատված: Մարդը չի կարողանում կանգ առնել, ձեռնաշարժությամբ է զբաղվում օրերով շարունակ, շինում է այն ամենը, ինչը հնարավոր է շինել, անկախ այն բանից, թե հաճելի է նրա համար անձը, որին շինում է, թե` ոչ այնքան, կամ ընդհանրապես…, ճնշվում են այլ ուց, սկսում է գերհագեցման, ձանձրույթի, թունավորման շրջան, բայց նա դեռ շարունակում է, մինչև չի հայտնաբերում իրեն սպառված, հոգնած վիճակում, անընդհատ բացասական ֆոնի ազդեցության տակ, երբ պատկերացում անգամ չունի, թե ինչ է ընդհանրապես ցանկանում կյանքից: Նաև հայտնի են օրինակներ, թե ինչպես մարդիկ` տանելով ուժեղ ու տանջալի երկարատև սով (օրինակ, համակենտրոնացման ճամբարում) հետագայում երկար տարիների ընթացքում անընդհատ սնվելու կարիք են զգում` ստեղծելով սննդի անիմաստ պաշարներ պահարաններում ու բարձի տակ:
Չնայած ցհկ այդպիսի տհաճ հետևանքների, դրանից խուսափելն անհնար է: Այդ ժամանակահատվածը պետք է ապրել, անցկացնել ու գնալ առաջ: Եթե դու կոտրել ես ոտքդ, դու չես կարող խուսափել մեկ կամ երկու ամիս շարժումների սահմանափակումից, մինչև ապաքինվելը, ու բացի այդ, չէ՞ որ դա ոտքը ընդհանրապես կտրելու պատճառ չէ: Նույնպես մեր դեպքում է. տասնյակ տարիներ շարունակ դու ճնշել ես քո մեջ բավականին մեծ թվով ցանկություններ, այդ թվում նաև շատ ուժեղները: Քո ցանկությունները, կոպիտ ասած, բարբարոսաբար կոտրվել են: Այդ պատճառով ոչ մի տեղ չես փախնի այն բանից, որ առողջանալու պրոցեսը կտևի որոշակի ժամանակ ու կուղեկցվի տհաճ վիճակներով:
ՑՀԿ պորցեսը այնքան շուտ կդադարի ու կփոխվի տարբեր ուց իրականացման հրապուրիչ շրջանով, որքան շատ է դրա իրականացման քո փորձը, որն ուղեկցվում է ընկալումների զուգընթաց ու հետագա վերլուծությամբ` ցանկությունների իրականացման ժամանակ ու դրանից հետո:
ՑՀԿ ինտենսիվության նվազմանը զուգընթաց, ուցի հրապուրիչ պրոցեսը, դրա հետ միաժամանակ նաև ուցմ (ուց մրցակցությունը), ուժ են հավաքում:
III) Ուցմ ուժեղացումը, դրա հետ կապված ԲԷ ալեցայտքերը (ամեն ինչի համար ժամանակի պակասի դժգոհություն, քնի համար ժամանակը չբավականացնելու դժգոհություն, անելանելիության զգացում այն բանից, որ չի երևում այդ պրոբլեմի լուծումը և այլն), տհաճ վիճակները դադարեցնելու ու ՊԸ հասնելու ցանկությունները բերում են երրորդ էտապի սկզբին. մարդը կամաց- կամաց սկսում է.
ա) տարբերակել ընկալումները, որոնք արտահայտվում են ուցի ընթացքում ու դրանցից հետո:
բ) վերլուծել այդ ընկալումները: Արդյո՞ք դրանք բոլորն էլ ցանկալի են, ի՞նչ աստիճանի, արդյո՞ք հենց այդ ցանկության իրականացումը կբերի դրանից սպասվող ցանկալի վիճակի, ինչքանո՞վ են այդ ցանկությունները պայմանավորված կոնցեպցիաներով, վախերով ու սովորություններով, և ի՞նչքանով` կանխավայելմամբ. իրո՞ք ստացված արդյունքը ցանկալի է հենց այդպիսի տեսքով, իրո՞ք կա կանխավայելման զգացում ուցի ամբողջ պորցեսի ընթացքում և այլն:
գ) զբաղվել ուց սելեկցիայով:
03-02-02) Հաճախ լինում է այնպես, որ սկսնակ պրակտիկայով զբաղվողները ուց փնտրման ու իրականացման փոխարեն իրականացնում են կոնցեպցիաների փոխարինում. «պետք է լսել մայրիկին» փոխարեն հայտնվում է «պետք է անել այն, ինչ հարիր է իսկական պրակտիկայով զբաղվողին»: Ինքան էլ որ կոնցեպցիաները գերակշռեն ուց, արդյունքում միշտ փակուղի է, ԲԷ, գորշություն ու առօրեկանություն, կյանքից հիասթափվածություն: «Իսկական պրակտիկայով զբաղվողը» նման դիրք հաճախ բռնում նաև բավարարվածության ցանկությունների նկատմամբ, ինչպես նաև այն ցանկությունների, որոնց իրականացումը բերում է բավարարվածության արտահայտում ու ուժեղացում: Ցանկություն կա թավալվել լոգարանում ու ընթերցել դեդեկտիվ վեպ. այդպես չի կարելի, « պրակտիկայով ճիշտ զբաղվողները» այդպես չեն վարվում: Խաղա՜լ համակարգչային խաղ: Չի՛ կարելի, ամո՛թ է, ի՞նչ կմտածեն քո մասին այլ «պրակտիկանտները»: Երևակայական մռութների դատապարտող կերպարներով քննադատող դեմքերը խտանում են անբախտի պատկերացման մեջ: Խորը արհամարանքով նայող խիստ դատավոր Բոդխիի կերպարը կամաց-կամաց ձեռք է բերում բացարձակ ատելի ու գարշելի հատկանիշներ, առաջանում է ցանկություն թքել նրա վրա ու բղավել` «հանգիստ թող ինձ քո պրակտիկայով, թող ապրեմ ազատ»:
Եթե սկսնակ պրակտիկայով զբաղվողը գրում է բավարարվածության մասին, ապա շատ հազվադեպ է նա գրում այսպես. «նստած եմ ու զգում եմ բավարարվածություն ու արդեն սիրտս խառնում է դրանից, զզվում եմ, ցանկանում պայքարել դրա դեմ, ցանկանում եմ զգալ ՊԸ, ցանկանում եմ ինձ կենդանի զգալ»: Ինչպես կանոն գրվում է բացարձակ այլ բան «ցանկանում եմ զգալ բավարարվածություն, թեկուզ և գիտեմ, որ ՊԵՏՔ է վանել այն»: Ընդ որում պարզվում է, որ «վանել» բառը սկզբունքորեն անհամատեղելի է «պետք է» բառի հետ, և որ գործողությունները, որոնք պատճառաբանված են «պետք է»-ով, այլ ոչ թե ուրախալի ցանկություններով, առաջացնում են միայն ավելի ուժեղ հիասթափություն կյանքից:
Ոչինչ չի ստացվի բացի ԲԷ, եթե դու ճնշես բավարարվածությունը, ելնելով ինչ-որ բան անելու պարտավորվածության կոնցեպցիաներից: Դու շատ տարիներ ապրել ես, թունավորվելով ինտենսիվ ԲԷ, ԲՖ, ու անգամ չես իմացել, որ այդ ամենը կարելի է և չզգալ: Այժմ, երբ այդպիսի գիտություն կա, և կա ՊԸ ինչ-որ փորձ ու ԲԷ վանելու ինչ-որ կարողություններ, բավարարվածությունը դառնում է առաջին հերթին հասանելի, իսկ երկրորդ հերթին անգամ շատ ցանկալի ընկալում: Ինչքան ժամանակ կանցնի, մինչև դու կհագենաս բավարարվածությամբ ու քեզ մոտ կառաջանա ցանկություն կյանքից էլ ավելի հաճույքներ ստանալ, զգալ հենց ՊԸ, անհայտ է: Բայց հաստատ դա տեղի կունենա այնքան ավելի արագ, ինչքան ավելի մեծ կլինի գոհություն զգալու փորձը, իսկ ավելի մեծ բավարարվածություն կառաջանա այն ժամանակ, երբ դու կվանես ԲԷ:
Նրանք, ովքեր ցանկանում են զգալ բավարարվածություն (այսինքն բոլոր նրանք, ովքեր սկսում են վանել գորշությունները. բավարարվածության ցանկությունը միշտ առկա է անգամ նրանց մոտ, ովքեր հետագայում կդառնան մռութ ու վիշապիկ) պետք է իրենք իրենց հաշվետու լինեն այն բանում, որ բավարարվածությունը շատ հրապուրիչ վիճակ է միայն տվյալ պահի համար, և այն զգալու ցանկությունը շատ հաճախ է առաջանում: Այո՛, երբ կա ՊԸ, դա էլ ավելի հետաքրքիր է ու հրապուրիչ, բայց այնուամենայնիվ բավարարվածությունը հենց այն է, ինչը զգալու ցակություն այժմ առաջանում է ավելի հաճախ: Եվ եթե դա հենց այդպես է, ապա նպատակահարմար է, դրան համապատասխան ուց հետ, բավարարվածության հասնելու նպատակ դնել, հեռացնել ԲԷ, փոխել կյանքը այնպես, որ ավելի շատ հնարավորություն լինի բավարարվածության համար, ցանկություններ փնտրել, անգամ եթե դրանց մեջ կա օրերով շարունակ հեռուստացույց նայելու ցանկություն:
Իսկ հետո, ապագայում, եթե երբևիցե ստացվի այնպես, որ դու իրականում զգաս ՊԸ ապրելու ցանկություն, ապա այդ ցանկությունը հեշտությամբ կկտրի իր ճանապարհը, ու բավարարվածության հեռացումը կդադարի փոխվել տանջալի ճնշման, այլ իրենից կներկայացնի ուրախալի ու ստեղծագործական գործընթաց:
03-02-03) ՈՒՑ արդյունավետ սելեկցիայի համար նպատակահարմար է դիմել հետևյալ գործողություններին.
*) ուցի պրոցեսի ընթացքում դադարներ տալ, տարբերակել ընկալումները
*) այդպիսի դադարների ընթացքում անցկացնել ուց նոր մրցույթ
*) հեռացնել ցանկության այնպիսի բաղադրիչները, որոնք ճանաչվում են ինչպես գորշություններով պայմանավորված ու չեն ուժեղացնում կանխավայելումը, այլ հակառակը` թուլացնում են այն
*) հեռացնել այն ցանկությունները, որոնք հենց նոր իրականացվել են, բայց տանուլ են տվել մրցույթը այլ ուց, այսինքն, հաղթահարել ռելսավորությունը ու սկսել իրականացնել տվյալ պահին ավելի ուժեղ ուց` անկախ կոնցեպցիաների ազդեցությունից (օրինակ, այն մասին, որ «սկսածը պետք է ավարտին հասցնել» ու ԲԷ (օրինակ, ԲՎ արժանանալու վախ նրանց կողմից, ովքեր կմտածեն քո մասին ինչպես մարդու, որը չի վերջացրել մի բան ու սկսել է նորը)
*) վերլուծել ուց, որոնք ուղղված են ստեղծելու պայմաններ հետագայում հաճույք ստանալու համար: Հաճախ մարդը հետապնդում է ինչ-որ նպատակ, զգալով դրան հասնելու կանխավայելում, այն ժամանակ երբ տարրական վերլությունը ցույց է տալիս, որ հասած նպատակը բոլորովին էլ չի բերելու ցանկալի պայմանների կամ ընկալումների
*) բավարարվածությունների ու ՊԸ «հաճույքները» ավելի մանրակրկիտ ձևով սահմանափակել
*) հսկել ՊՖ, ՊԸ, ՊԷՎ առկայությունը ուցի ժամանակ:
03-02-04) ՈւՑ հետևելով հեշտ է դրանք տարբերակել երկու տիպի.
ա) ստանալ ցանկալի ընկալումներ հենց այժմ,
բ) ապագայում ցանկալի ընկալումներ ստանալու համար պայմաններ ստեղծել:
Առաջին տիպի ցանկությունները իրենց հերթին կարելի է բաժանել.
ա1) ՊԸ զգալու ցանկության,
ա2) բավարարվածություն զգալու ցանկության:
ա2) տիպի ցանկությունների շրջանում հեշտ է տարբերել.
ա21) իրերի, պայմանների օգտագործումից ու տիրապետումից բավարարվածություն զգալու ցանկություն,
ա22) ռեյտինգ ունենալուց բավարարվածություն զգալու ցանկություն` այդ բառի լայն իմաստով: Ռեյտինգ ունենալը լայն տարածված վարակ է: (Երբ մարդը ունի միլիոն դոլար, փոխարեն ուց փնտրելու, նա ցանկանում է ստանալ 2 միլիոն, որպեսզի բարձր դիրք գրավի միլիոնատերերի ռեյտինգում: Եթե ընկերուհին գնել է շրջազգեստ, պետք է գնել ավելի գեղեցիկն ու շքեղը:) Յուրաքանչյուր մարդ ընտրում է իր համար ռեյտինգների հավաքածու, որոնցում նա մասնակցում է և ունի բարձրագույն դիրքեր զբաղեցնելու սպասելիքներ, ու առանց շեղվելու ամբողջ կյանքի ընթացքում պայքարում է այդ դիրքերի համար, իրեն հաշիվ չտալով, որ դա թմրակախվածության տիպիկ ձև է, ու ոչ մի ՊԸ նա չի զգում, և անգամ ոչ մի բավարարվածություն չկա, քանի որ պայքարը անդադար է ու համապարփակ:
03-02-05) Պայմաններ ստեղծելու ցանկությունը մասնավորապես ամբողջությամբ կեղծիք է, տեսիլքի ետևից հասնելու պայքար: Օրինակ, մարդը կարող է տարիներով մեծ ջանքեր գործադրել բարձրագույն կրթություն ստանալու համար` ճնշելով ֆիզիկապես ձևավորվելու իր բոլոր ցանկությունները (քանի որ վստահ է, որ դա անհրաժեշտ է իրեն համապատասխան աշխատանք գտնելու համար), այլ ոչ վատնել երկու օր ստուգելու համար, թե ինչքնո՞վ է անհրաժեշտ ծախսել կյանքի 5 (!!!) տարին այդ թուղթը ստանալու համար: Իրո՞ք, նա չի կարող առանց դիպլոմի ստանալ շահավետ ու հետաքրքիր աշխատանք: Չէ՞ որ, եթե նա սկսի իր կարիերան հիմա, ապա 5 տարի հետո, երբ նրա տարիքի մարդիկ դուրս կգան համալսարանի պատերից դատարկ աչքերով, կյանքի նկատմամբ ատելությամբ, պրակտիկայի լրիվ բացակայությամբ, սեփական հնարավորությունների բացառիկ զգացումով, նրանք անգամ չեն էլ կարող համեմատվել պրոֆեսիոնալի հետ: Իրո՞ք անհրաժեշտ է ամուսնանալ: Այդքան գրավի՞չ է ընտանեկան կյանքը: Մարդիկ կարող են տարիներով ունենալ հարսնացու կամ փեսացու, բայց չեն կարող ծախսել գոնե մեկ շաբաթ, ընտանեկան կյանքի հետ լավ ծանոթանալու, նրա բոլոր սարսափները տեսնելու համար:
Երբ դու մեկ, երկու, երեք անգամ հայտնաբերում ես, որ տեսիլքների հետևից էիր ընկել, ցանկություն է առաջանում կանգ առնել ու դադարել առաջ ընթանալ ինչպես ամոկ, ցանկություն է առաջանում անել վերը թվարկված գործողությունները, դադարներ տալ իրականացման մեջ, տարբերակել, վերլուծել և այլն:
Զարմանալի է, բայց մարդիկ, որպես կանոն, իրենց հաշիվ չեն տալիս, որ ՊԸ կարելի է զգալ հենց հիմա, առանց ինչ-որ լրացուցիչ պայմանների ու պայմանների ստեղծման պրոցեսի: Ինչպես տափակորեն էլ չի հնչում, կարելի է լինել երջանիկ հենց հիմա, բայց որպեսզի այդ պարզությունը դառնա մշտական, որպեսզի ուղղվի ծռվածքը այնպիսի ցանկությունների հաշվեկշռի միջև, ինչպիսիք են ա) ու բ), պահանջվում է փորձ այդ նույն իրականացման համար, ինչպես նաև դիտման ու վերլուծության փորձ:
03-02-06) Հետաքրքիր օրինաչափություն.
1ա) երբ կա ԲՖ, ԲԷ, առաջանում է միայն ԲՖ ու ԲԷ զգալու ցանկություն: ՊԸ, պրակտիկայով զբաղվողների մասին մտքերը բերում են միայն նորանոր ԲԷ:
1բ) երբ ԲՖ մեջ հանկարծ սպոնտան հայտնվում է ՊԸ բռնկում, այդ պահին առաջանում է մշտապես ՊԸ զգալու և երբեք ԲԷ չզգալու սարսափելի մեծ ցանկություն:
2ա) երբ կա ՊԸ, ցանկություն է առաջանում զգալ միայն ՊԸ: ՊԸ, պրակտիկայով զբաղվողների մասին մտքերը դառնում են պայծառ գործոն, բերում են ՊԸ նոր բռնկումների:
2բ) երբ ՊԸ շրջանում հանկարծ` սովորույթի համաձայն առաջանում է ԲԷ բռնկում, այդ պահին, այդ ԲԷ ապրում ես ինչպես ինչ-որ հրեշալի, անտանելի բան, այդ պահին չես ցանկանում զգալ ԲԷ էլ ոչ մի անգամ:
Այսպիսով, կա ՊԸ բռնկումները ԲԷ ֆոնի վրա ապրելու և ԲԷ ՊԸ ֆոնի վրա ապրելու զգալի տարբերություն: Հենվելով այդպիսի դիտարկման վրա, կարելի է անցկացնել հատազոտություններ, անել հետաքրքիր եզրակացություններ, ստեղծել ենթադրություններ, վարկածներ մարդու ընկալման «սարքավորման» մասին: Եվ կարող է պատահել այնպես, որ այդպիսի հետազոտություններից առաջանան ինչ-որ փորձեր անցկացնելու ուրախալի ցանկություններ: