Գլխի բովանդակությունը.
02-01-01) Կոնցեպցիաները և դրանց դերը ԲԷ առաջացման մեջ:
02-01-02) Կոնցեպցիաների առաջացման աղբյուրները:
02-01-03) Ակնհայտ և ոչ ակնհայտ կոնցեպցիաներ:
02-01-04) «Բացահայտ դատարկ» և «աշխատանքային» ակնհայտ կոնցեպցիաներ:
02-01-05) Հակադրության և մեխանիկական փոխարինման պրակտիկան:
02-01-06) Հակակոնցեպցիաներ: Որոշում և տեսակներ: «Ապագայի» մասին կոնցեպցիաների օրինակներ:
02-01-07) Կոնցեպցիաների ցուցակի կազմում:
02-01-08) Կոնցեպցիաների դասակարգումը իրենց բովանդակությամբ:
02-01-09) Ուժեղ և թույլ նպատակներ:
02-01-10) Մեկնաբանությունների դասակարգում: Հարց բարեկամների վերաբերյալ: «Կապի» կոնցեպցիա:
02-01-11) Մեկնաբանությունների ընտրություն: Օրինակներ:
02-01-12) Կոնցեպցիաների քննարկում, փաստարկներ և հակափաստարկներ:
02-01-13) Կոնցեպցիաների ուղիղ ստուգման մեթոդը:
02-01-14) Մեկնաբանությունների ցիկլային հերթափոփոխում:
02-01-15) «Ես» աբստրակտ կոնցեպցիա: Գիտակցության բացակայության պրակտիկա:
02-01-01) Սկսելով ԲԷ վերացումը դու նկատում ես, որ նրանք հաճախ հայտնվում են այն պահին, երբ իրադարձություններն ընթանում են ոչ այնպես, ինչպես դու ես ցանկանում: ԲԷ ուղեկցվում են «այդպես ճիշտ չէ», «դա լավ չէ», «պետք է այլ կերպ» մտքերով, այսինքն քո պատկերացումներն այն մասին, թե ինչպես «պետք է» լինի, հակասության մեջ են մտնում նրա հետ, թե ինչպես է լինում իրականում, և ԲԷ կրելու սովորությունը հստակ գործում է այդ պահերին: ԲԷ վերացման ջանքերը կատարելագործելով, պարզ դարձնելով այն, որ դու չես ցանականում դրանք կրել, ցանկանում ես ազատվել այդ ձանձրալի սովորությունից, ամրապնդելով պայծառացած ընկալումներ (ՊԸ) կրելու ուրախ ցանկությունով, հաճույք ստանալով դատողական պարզությունից, դու ցուցաբերում ես կայուն հետաքրքրություն կոնցեպցիաների կրիտիկական դիտարկման նկատմամբ:
«Կոնցեպցիա» բառը օգտագործվում է գիտության մեջ հիպոթեզների բավականաչափ ոչհակասական համակարգի և էքսպերիմենտալ տվյալների մեկնաբանությունների նշանակման համար: Այս գրքի կոնտեքստում «կոնցեպցիա» բառը օգտագործվում է համապատասխան նրան, թե ինչ նշանականություն է այն ձեռք բերել խոսակցական լեզվի մեջ` «մեխանիկական ընդօրինակված հայացքների կազմություն»:
«Մեխանիկորեն»` նշանակում է անմտածված, ԲԷ ազդեցության տակ կուրորեն նմանակվել, (օրինակ, իր անձի նկատմամբ թերարժեքության, անհարմարության, բացասական վերաբերմունքի ու մեկուսացման վախի և այլ զգացողություններ), առանց սեփական դատողության, առանց էքսպերիմենտալ տվյալների տեսքով սեփական հիմքերի փնտրման: Այսինքն հավատքի է ընդունվում ինչ-որ մի հիմնավորում, և հետագայում մարդը ապրում է այնպես, կարծես այդ հիմնավորումը հանդիսանում է լիակատար ճշմարիտ:
«Հայացքների կազմությունը» մտքերի կայուն հավաքածու է, որոնք սովորության համաձայն ի հայտ են գալիս որոշ հանգամանքների ժամանակ:
Օրինակ, եթե երեխան խփվել և լացում է, ապա հայտնվում է սովորական մտքերի կոմպլեկտ. «երեխան լացում է, նրա համար ցավոտ է, պետք է հանգստացնել», ինչն էլ ասելու հիմք է հանդիսանում, որ կա «լացող երեխային պետք հանգստացնել» կոնցեպցիան: Բայց ժամանակի ընթացքում, դու կարող ես հայտնաբերել, որ արդյունքներն ու պահանջներն ավելի ու ավելի են շատանում, հարկադրվում ես մխիթարել ավելի հաճախ ու հաճախ, և այստեղ դու կարող ես կասկածի մատնել տվյալ կոնցեպցիան և սկսես դատել: Դատողությունների և հետազոտման արդյունքում, իրենցից բխող ենթադրություններից և նոր ստացված փորձից, դու կարող ես հանգել այն եզրակացությանը, որ «մխիթարել» նշանակում է սովորեցնել երեխային իր հանդեպ խղճահարություն զգալ: Արդյունքում դու կարող ես փոխել քո պահելաձևը, ոչ միայն չմխիթարել, այլ հակառակը` երեխային ուշադրությունից զրկել ամեն անգամ, երբ նա կրում է ուժեղ ԲԷ, իսկ երբ նրա ճիչը մի պահ կդադարի, ցուցաբերել ուշադրություն և համակրանք նրա հանդեպ, եթե այն առկա է: Արդյունքում երեխան կհասկանա, որ վշտալից հեկեկումները և ցայտուն խղճանքը իր հանդեպ զրկում են նրան քո ուշադրությունից և ազդակ կստանա վերացնել սովորությունը կուլտիվացիայի ենթարկել տվյալ ԲԷ, տվյալ դրության մեջ: Իսկ դու արդյունքում կոնցեպցիան կվերացնես, կզգաս պարզության ընկալում, և կմնա միայն հասնել անբասիր ԲԷ վերացմանը, որը սովորության համաձայն ի հայտ է գալիս այն պահին, երբ երեխան լացով հասնում է քո ուշադրությանը:
02-01-02) Դու կոնցեպցիաներ ես ձեռք բերում ամենաբազմազան աղբյուրներից:
Օրինակ, եթե ճաշի ընթացքում մայրը ուտիճ տեսնի, ամբողջովին կխորշոմվի, կգոռա անտանելի ձայնով և զզվանքով ու վախով դուրս կբերի նրան դեպի զուգարանակոնք, և դու, լինելով դեռ մանկահասակ երեխա, ընդօրինակող և ընկալող ամեն ինչ, կընդօրինակես և այդ վերաբերմունքը ուտիճների հանդեպ, ինչից հետո հեշտ կընդունես «ուտիճները զզվելիություն են» կոնցեպցիան: Դա կոնցեպցիաների փոխանցման «էմոցիոնալ» ուղի է:
Այլ ուղին «հեղինակավորության» ուղին է: Եթե ոմն մեկը «հարգված», կամ «ավագ», կամ «խելացի» վեհակերպ տեսքով հայտնում է, որ պետք չէ անել այս կամ այն, ապա կարելի է կուրորեն այդ հաստատումը հավատքի ընդունել, չէ որ չի կարող այդ «խելացի», «հարգված» մարդը հիմարություններ ասել:
Երրորդ ուղին` ընդօրինակումն է: Եթե դու հայտնվում ես մարդկանց հասարակության մեջ, ապա սկսում ես նրանց կոնցեպցիաները ընդօրինակել, եթե ցանկանում ես ընդունված լինել, չլինել նրանց կողմից մերժված:
Ցանկանում եմ առանձին ընգծել ցավը և դրա հետ կապված վախը, որպես կոնցեպցիաների ընդօրինակման ուղի: Եթե երեխան ընկել է, խփվել և վախեցել է, ապա այդ պահին սրտացավ տատիկի ազդեցության տակ նա հեշտ կընդունի «արագ վազելը վտանգավոր է և վատ , իսկ հանգիստ նստելը լավ է և անվտանգ» կոնցեպցիան:
Հինգերորդ ուղին հիմնավորված է այն սխալի հիման վրա, երբ քննարկվում է ինչ-որ փաստերի կոմպլեկտ, որպես լիակատար և վերջնական: Երբ դու ասում ես «Մարսի վրա կյանք չկա», ապա սկզբից ենթադրում ես, որ այդ ենթադրությունը հիմնված է այն փաստերով, որոնք ի հայտ են գալիս հիմա, և որ հետագայում կարող է հայտնաբերվել ինչ պատահի` ամենաանհավատալին և անկանխագուշակելին, բայց ժամանակի ընթացքում աներկբա վստահություն է հայտնվում նրանում, որ Մարսի վրա կյանք չկա:
Վեցերորդ ուղին պարզ տրամաբանական սխալն է, ելքային նախադրյալների կամ պակասը, կամ էլ անհավաստիությունը, կամ բթությունն է, այսինքն այն յուրահատուկ մտածելակերպի իներտությունը, որն ի հայտ է եկել կյանքի հանդեպ ուժեղ ԲԷ-ով:
Յոթերորդը` հիմնավորված է սեփական կարևորության զգացմունքի վրա: Ինչ-որ բան ասել նշանակալից ձայնով, «գործի գիտությամբ» նշանակում է բարձրացնել քեզ` կնոջդ, ընկերոջդ, կոլեգայի աչքերում, իսկ հետո արդեն բան չի մնում, միայն շարունակել պաշտպանել տեսակետը մինչև վերջ, ինչքան էլ որ այն անհեթեթ է, դիմելով հոգեբանական ճնշմանը (ի՞նչ է, քեզ անհասկանալի է՞»), դիտավորյալ խճճելով հարցը, այսինքն դիտավորյալ անպարզության հասցնել:
Ութերերոդը` այլ կոնցեպցիաներն են, ինչից ծնվում են կպչուն մեխանիկական ցանկություններ: Եթե քո հայրը համարում է, որ աղջիկը «պետք է» տեղեկացնի, թե որտեղ է նա գիշերելու, ում հետ է սեքսով զբաղվում և այլն, ապա, երբ դու գնում ես և ոչինչ չես տեղեկացնում, նա անհանգստության, ագրեսիայի ճղփյուն է ապրում, ցանկանում է քեզ ստիպել հետևել իր ցանկությանը, և սկսում է հորինել տարբեր սարսափներ, և ինչքան սարսափելի լինի այն հիմարությունը, որը նա կհորինի, այդքան բարձր է հավանականությունը, որ քո վրա ազդեցություն կթողնի:
Իններորդը` ամենատարածվածներից է, այն է` կեղծավորություն դատողականության մեջ: Դու կարող ես փաստարկները դուրս մղել, չհասցնել կշռադատությունները մինչև վերջ, կանխատեսելով, որ արդյունքը հակասում է քո համոզմունքներին, կամ դու կծուլանաս համգամանորեն քննարկել քո կոնցեպցիայի նեղ մասերը: Այդպիսի «դատողականությունների» համար բնորոշ է այս տիպի էլեմենտների առկայությունը. «ակնհայտ է, որ …», «բոլորին հայտնի է, որ …», «գիտնականները վաղուց հայտնաբերել են, որ …» (և հասկանալի է, որ չկան կոնկրետ վկայակոչումներ գիտնականների կոնկրետ դիմումների վերաբերյալ, համեմատություններ ուրիշ կարծիքների հետ) և այլն:
01-02-03) Մարդիկ շատ հազվադեպ են մտածում, քանի որ սովորաբար «մտածել» բառի տակ հասկանում են ոչ թե մտածմունքները, համեմատումները, անալիզի պրոցեսը կամ ուրիշ, այլ կոնցեպցիաների աճպարարության պրոցեսը:
Կոնցեպցիաները բաժանվում են երկու մեծ բաղադրիչների: Առաջինը` ակնհայտ կոնցեպցիաներն են, այսինքն նրանք, որոնք կարող են ինքնուրույն ձևակերպվել մարդու կողմից և ակտիվ առաջ տարվել: Կարելի է գրքեր կարդալ կաղամբի օգտակարության մասին, ոգևորվել կարդացածով և նույնիսկ համոզել տնեցիներին:
Պատկիրացնենք այլ իրավիճակ. հարցնենք մարդուն, թե հնարավոր է արդյոք վերջ տալ ԲԷ, և նա իհարկե կպատասխանի` «ոչ», բայց դա չի նշանակում, որ նա երբևից մտածել է դրա մասին, հետազոտել է ինչ-որ մեկի փաստարկներն ու ապացույցները, կամ ինքն է փորձել ջանքեր գործադրել: Այդպիսի մտքեր անգամ նրա գլխում ի հայտ չէին եկել նախքան այդ հարցը տալը, նա կարող էր բոլորովին չիմանալ, որ այդպես կպատասխանի: Եվ եթե նրան առաջարկ էին թվարկել ակնհայտ տեսքով իր պատկերացումներն աշխարհի մասին, ապա այդ կոնցեպցիան ընդհանրապես չէր հայտնվի ցուցակի մեջ: Ես այդ տեսակի կոնցեպցիաները անվանում են ոչ ակնհայտ: Չնայած որ, նրանք ակնհայտ չեն, նրանք բնորոշում են մարդու պահելաձևը ոչ պակաս խիստ, քան` ակնհայտները: Եթե նա, ով ոչ ակնհայտ կոնցեպցիան` «անհնարին է դադարեցնել կրել ԲԷ», դատողության է տալիս, ապա նա կարող է ամենատարբեր եզրակացությունների հանգել` «հնարավոր չէ դադարեցնել», «կարող է և հնարավոր է դադարեցնել», «չգիտեմ, չեմ փորձել», «պետք է մտածել», «ինչու և ոչ» և այլն, և նա դրանով չի պահի իրեն այնպես, կարծես ամբողջովին և անվերապահորեն ընդունում է դրանց դադարեցման անհնարինության կոնցեպցիան:
Եթե մարդը, չիմանալով օրենքը, խախտում է այդ օրենքը, նա միևնույն է կպատժվի. այդպես էլ մարդիկ կրում են իրենց կոնցեպցիաների հետևանքները, չնայած որ կարող է և չեն կռահում դրանց առկայության մասին:
Եվս մեկ օրինակ ոչ ակնհայտ կոնցեպցիայի. «ինձ չի հաջողվի հասնել պայծառացման մինչև կյանքիս վերջ»: Հերքել դա պրակտիկայի ընթացքում հնարավոր չէ: Այդ կոնցեպցիան հազիվ թե նկատելի անհանգստություն կառաջացնի, քանի որ գործառնությունը կատարվում է ինչ-որ շատ հեռու գտնվող ինչ-որ բանի, կյանքի վերջի, ինչ-որ բարձր աստիճան անորոշ` «պայծառացման հետ»: Ոչ մի նկատելի ներքին երկխոսություն չի լինելու` ներքին բարձր երկխոսությունը զբաղված է ավելի անհրաժեշտով: Եթե ինչ-որ մեկը այդ միտքը արտահայտի, ապա դու կարող ես նրա հետ չհամաձայնվել (տրամադրությունից է կախված) կամ էլ մնալ անորոշ վերաբերմունքով, բայց միևնույն է կոնցեպցիան իր գոյությունը կպահպանի և կդադարեցնի նպատակասլացությունը: Այդ կոնցեպցիայի առկայության գիտակցումը կարող է ինքնաբերաբան ծնվել` ԲԷ վերացնելու ջանքերի հետևանքով, պայծառ ընկալումների ծնունդով, քաոսային ներքին երկխոսության հսկողությունից, պրակտիկանտի հետ զրույց վարելուց և այլն, և միայն դրանից հետո, դու կշոշափես այդ բեռը, ինչով նա քեզ ճնշել է, և կարող ես սկսել ջանքեր գործադրել, որպեսզի դրանից ազատվես:
Ակնհայտ կոնցեպցիան բավականին մատչելի է հետազոտության համար, այն դեպքում, երբ ոչ ակնհայտը` պետք է սկզբից հայտնաբերել, որը բնավ հեշտ չէ, իսկ հայտնաբերումից հետո անհրաժեշտ է ստույգ ձևավորել, վերլուծության ենթարկելու համար:
Ոչ ակնհայտ կոնցեպցիան ի հայտ բերելու համար, ես առաջարկում եմ օգտագործել գրավոր ֆիքսում և ներքին երկխոսության վերլուծում այն պահին, երբ ընթացքի մեջ է ԲՖ կամ ԲԷՎ: Յուրաքանչյուր կոնցեպցիան` ակնհայտ այն, թե` ոչ ակնհայտ, դա ներքին երկխոսության (ՆԵ) մասն է, այսինքն արագ սլացող մտքերի հերթափոխություն: Ներքին երկխոսությունը մի քանի շերտերից է կազմված (ավելի մանրամասն հետագա գլուխներում): Բարձրաձայն ներքին երկխոսությունը կազմված է բառերից, որոնք ամբողջովին արտասանվում են քո մեջ, և այդ միտքը կարող է շարունակվել վարկյանի ընթացքում և ավելին: Կույր ներքին երկխոսությունը կազմված է բառերի և պատկերների պատառիկներից, որոնց երկարատևությունը կազմում է 1/30 վարկյան, և միտքը, որը կազմվում է այդ պատառիկների շղթայով, կարող է շատ կարճ տևողություն ունենալ, օրինակ` մեկ-երրորդ վայրկյան, այդպիսով նման մտքերի «բռնումը» և ֆիքսումը պահանջում են բարձր ուշադրություն, ԲԷ վերացնելու բարձր արագություն:
Այդպիսի պրակտիկան ես անվանում եմ «օպերատիվ աշխատանք ոչ ակնհայտ կոնցեպցիաների հետ»:
Այլ տարբերակ է ռեզոնանսային մտքերի փնտրումը: ԲՖ կամ ԲԷՎ կրելով, ես այն անմիջապես չեմ վերացնում, այլ շարունակում եմ կրել և հերթով վերանայում եմ տարբեր թեմաներ, ինձ հարցեր եմ տալիս. «ինչ՞ն է ինձ անհանգստացնում, տանջում: Արդուկ՞ն է միացրած մնացել: Ոչ: Երեխան՞ է քաղցած: Ոչ: Ան՞հաջողություններ կան աշխատանքի վայրում: Ոչ:» Ես փնտրում եմ մտքեր, որի հետևանքով ռեզոնանսի երևույթը կհայտնվի` կկատարվի ԲՖ ինտենսիվության ճղփյուն, կհայտնվեն ԲԷ: Դա նշանակում է, որ գտնված է ոչ ակնհայտ կոնցեպցիաների փնտրման ուղղությունը: Այժմ ես փնտրում եմ մտքեր այդ բնագավառից, քանի դեռ նորից չի հայտնվել ռեզոնանսը, որը փնտրման ոլորտը ավելի կնեղացնի: Ինչքան ճշգրիտ եմ ես գծում շրջանագիծը, այդքան բարձր է ինքնաբերական պարզության հավանականությունը: Ինչքան հաճախ եմ ես զբաղվում այդպիսի պրակտիկայով, այնքան կատարյալ են դառնում հմտությունները:
«Ռեզոնանսային մոդելավորումը» ոչ ակնհայտ կոնցեպցիաների փնտրման շրջանի հայտնաբերման երրորդ ձևն է: Երևակայության մեջ ձևափոխիր ռեալ իրադրությունը և հետևիր. ԲՖ ուժեղանում է, թուլանում է, թե մնում անփոփոխ: Օրինակ, պատկերացրու, որ քո աշխատավարձը բարձրացրել են, իսկ հետո` պակասեցրել: Այնուհետև պատկերացրու, որ քո երեխան լավ է սովորում, հետո` ավելի վատ և այլն: Ամեն անգամ դու կնկատես ԲՖ որոշակի թուլացում կամ ուժեղացում, բայց որևէ թեմա կարձագանքի հատկապես ուժեղ ռեզոնանսով` ուրեմն, շան գլուխը թաղված է հենց այնտեղ:
Հաճախ կոնցեպցիաների փնտրումը դրանց ի հայտ է բերում մեծ խմբերով: Օրինակ. դու հյուրեր ունես, դուք ըմպում եք թեյ, հայտնվում է անհանգստություն: Ներքին երկխոսությունը հետազոտելով, դու գիտակցում ես, որ մտահոքված ես` հանկարծ քո երեխան չսկսի հյուրերի առջև չփչփացնել: Ահա և առաջին կոնցեպցիան: «Չփչփացնելը քաղաքակիրթ չէ, լավ չէ»: Շարունակում ես փնտրել: «Բայց ինչու եմ ես վախենում, չէ որ ես չեմ չփչփացնում, բայց դա իմ երեխան է»: Այստեղ էլ երկրորդ կոնցեպցիան. «ես պատասխանատու եմ իմ երեխայի պահելաձևի համար» և այլն: Հասկանալի է դառնում, որ կոնցեպցիաները ի հայտ էն գալիս ամբողջ կոնգլոմերատներով և պաշտպանում իրար: Պարզությանը հասնելու համար, անհրաժեշտ է կատարելապես բաժանել դրանք և ամեն մի հարց առանձին վերլուծել:
02-01-04) Քննարկենք ակնհայտ կոնցեպցիաների երկու տեսակ: Առաջինները, խորը վերլուծությունից հետո, անհիմն են պարզվում: Անվանեք դրանց «բացահայտ դատարկ»: Երկրորդների վերլուծությունը միանգամից չի բերում քեզ պարզությանը, անհրաժեշտ է անալիզ, փաստարկների, հակափաստարկների և հակա-հակափաստարկների քննարկում և այլն: Այդ կոնցեպցիաները անվանենք «աշխատանքային»:
Բացահայտ դատարկ կոնցեպցիայից ազատվելը թվում է շատ հասարակ, բայց դա այդպես չէ: Չնայած, որ քո համար բացահայտ է նրա անհիմնությունը, նա այստեղ է, ուրեմն դրան պատճառ կա: Պատճառը կարող է հանդիսանալ վերը շարադրված իններից մեկը, և բացի դրանից` իներցիան, սովորությունը: Անգամ ամենաանմեղ սովորության վերացման համար պահանջվում են շարունակելի և ուրախալի ճիգեր, հատկապես, եթե այդ սովորությունը պահպանվում է մյուսներով, օրինակ, ԲԷ կրելու սովորությունը տվյալ իրավիճակում: Օրինակ, դու մանկության ժամանակ տգեղ էիր քեզ համարում: Երբ համոզվեցիր, որ այդ կարծիքը սխալ է ու հասկացար, որ մեկի համար դու գեղեցկուհի ես, մյուսն ուղղակի անտարբեր է քո նկատմամբ, ապա իներցիայով շարունակում էիր կրել նույն ԲԷ տղաների ծանոթության ժամանակ, իսկ կոնցեպցիան ակնհայտից դարձավ ոչ ակնհայտ և շարունակում էր մնալ իջեցնող կեռ ԲԷ առաջացման համար:
02-01-05) Ակնհայտ կեղծ (կամ անալիզի արդյունքում բերված այն վկայությունները, որոնք մոտ են ակնհայտ կեղծի) կոնցեպցիաների գոյության իներցիայի հաղթահարման համար, ես առաջարկում եմ հակադրման մեթոդ: Ձևավորում եմ միտք, որը ժխտում է տվյալ կոնցեպցիան, այսինքն ձևավորում եմ հակակոնցեպցիա, որից հետո կատարում եմ ֆորմալ պրակտիկա (նայեք հետո` համապատասխան գլխում) հարյուր անգամ օրվա մեջ հարցնում եմ ինքս ինձ` ի՞նչն եմ ես ճիշտ համարում, կոնցեպցիան, թե հակակոնցեպցիան: «Ես գեղեցիկ չեմ», թե՞ «մեկին դուր գալիս եմ, մյուսին` ոչ» միտքը: Այդ պրակտիկայի արդյունքում, որն ուղեկցվում է ի հայտ եկող ԲԷ վերացումով, լուծվում է դրված խնդիրը` հետզհետև վերանում է ակնհայտ կեղծ կոնցեպցիաների ազդեցությունը իմ վարվելաձևի վրա, քանի դեռ ամբողջովին չի վերանում:
Մյուս մոտեցումը անվանվում է մեխանիկական փոխարինման (ՄՓ) պրակտիկա: Դա արդյունավետ է այն բացահայտ կեղծ կոնցեպցիաների նկատմամբ, որոնք իսկապես զոռով, կոպիտ հոգեբանական ճնշումով խցկված էին քո մեջ: Մայրը կռացել է դեպի քեզ և գոռում է. «ԴՈՒ ԶԳԱՍՏ ԿՆՍՏԵ՞՞՞Ս»: Կամ էլ հակառակը` աղիողորմ նայում է, համարյա լացելով. «Ին՞չու ես դու ինձ խայտառակ անում…»: Դու կծկվում ես գնդի պես և «հասկանում»` զգաստ նստելը լավ է, երես առնելը` վատ:
Մեխանիկական փոխարինման պրակտիկան կայանում է նրա մեջ, որ դու իրար հետևից բարձր արտասանում ես հակակոնցեպցիան. օրինակ, մեկ ժամ անընդհատ, օրական մեկ ժամ: Դա բերում է կոնցեպցիայի էական թուլացմանը, հանդիսանալով սեպ, որը դուրս է գցում նախորդ սեպը:
Այդ պրակտիկան թույլ է տալիս նաև իր վերջին բերել աշխատանքային կոնցեպցիաների վերացումը, երբ դրանք բերված են բացահայտ կեղծ կամ դրան մոտ աստիճանի:
«Պետք է օգնել մարդկանց» կոնցեպցիայի համար, հակակոնցեպցիան կլինի «ես ցանկանում եմ օգնել նրանց` ում ցանկանում եմ, ում ես համակրում եմ», իսկ հաճախ կարելի է ձևավորել հակակոնցեպցիան` ժխտման պարզ ավելացումով. «եթե նա սեքսով է զբաղվում ուրիշի հետ, դա նշանակում է, որ իմ հանդեպ նա նրբություն չի զգում»` «եթե նա սեքսով է զբաղվում ուրիշի հետ, դա ՉԻ նշանակում, որ նա իմ հանդեպ նրբություն չի զգում»:
Այդպիսի պրակտիկան կարելի է համատեղել այլ գործունեության հետ, դրանով նա իր արդյունավետությունը շատ կորցնում:
Մեր կյանքի ընթացքում մենք կրկնում էինք տվյալ կոնցեպցիան բարձրաձայն կամ ներքուստ, տաս և հարյուր հազար անգամ, բայց կույր ազդեցության ուժը ավելի քիչ է, քան ազդեցության այն ուժը, որն ընտրված է ուրախալի արդյունքի ցանկությամբ, դրա համար մի քանի հազար հակակոնցեպցիայի կրկնությունով հասնում են նպատակին, մեխանիկորեն դուրս գցելով բացահայտ կեղծ կոնցեպցիան: Հակակոնցեպցիան չի գրավում կոնցեպցիայի տեղը և ինքն էլ չի վերափոխվում խոչնդոտի, քանի որ դու օգտագործում ես այն ոչ թե կուրորեն, այլ միանգամայն պարզ նպատակի համար` դուրս գցել օտար մեխանիզմը:
Այս պրակտիկան կարող եք կատարել այլ պրակտիկանտների հետ միասին. սկզբից հակակոնցեպցիան մեկն է բարձրաձայն արտասանում, հետո մյուսը, անգամ ուշադիր լսելն էլ պարտադիր չէ:
02-01-06) Սահմանենք «հակակոնցեպցիա» տերմինը: Հակակոնցեպցիան այն հիմնավորումն է, որը.
ա) հակասում է քննարկվող կոնցեպցիայի իմաստին,
բ) առաջացնում է ռեզոնանս պայծառ ընկալումների հետ (ՊԸ),
գ) այս պահին թվում է ինձ ավելի հիմնավորված, արժանահավատ քան կոնցեպցիան:
Հակակոնցեպցիաները աբստրակտ կոնցեպցիաների վերաբերյալ (ձևակերպումը նայեք հետո) չեն կարող գ) հատկությունն ունենալ, քանի որ դրանց որոշումով հնարավոր չէ հիմնավորել, ոչ էլ հերքել: Օրինակ ես կարող եմ այսպիսի հակակոնցեպցիա կազմել. «Ապագա չկա, կա միայն հիմա և այստեղ»: Հիմնավորել այն ես չեմ կարող, քանի որ «ապագա» բառը չի նշանակում ընկալումների ոչ մի կոնկրետ ամբողջություն, և ստացվում է, որ ես չեմ կարող ասել դա ներկա է, թե ներկա չէ, քանի որ անհասկանալի է, թե ինչի մասին է խոսքը գնում, բայց քանի որ այդ հաստատումը բերում է կանխագուշակության ալեցայտքի, ուրախալի ցանկությունների արտահայտման, «ապագայի» հետ կապված տարբեր մտահոգությունների ծանրությունից ազատման, ապա առաջանում է այդ կոնցեպցիան կուլտիվացիայի ենթարկելու ցանկություն:
Արդ՞յոք հակակոնցեպցիայի կիրառումը ինքնախաբեության ձև չի հանդիսանում: Ես ցույց կտամ, որ դա այդպես չէ: Սկզբնական կոնցեպցիան, որը հայտնում է «կա ապագա», հանդիսանում է ոչ մի իմաստ չունեցող բառերի կույտ, քանի որ դու ունես մտքեր, որոնք իրենց մեջ ներառում են «ապագա» բառը, կան էմոցիաներ, որոնք հայտնվում են «ապագա» բառից, կան ցանկություններ, որոնք հայտնվում են «ապագա» բառերը պարունակող մտքերի հետ, բայց չկա այդպիսի ոչ մի ինքնուրույն ընկալում, որը դու կոչում ես «ապագա»: Յուրաքանչյուր ընկալումը գոյություն ունի հիմա և այստեղ: Այսպիսով դու ընտրություն ունես. աջակցել այն մտքերին, որոնք սովորության համաձայն բերում են իրենց հետ ԲԷ հայտնվությունը, կամ այն մտքերին, որոնք հերքում են նախորդներին, և արդյունքում ԲԷ չեն հայտնվում: Դրա հետ մեկտեղ և առաջին, և երկրորդ միտքը հանդիսանում են որպես աբստրակտ կոնցեպցիաներ, այսինքն ոչինչ չնշանակող հաստատումներով: Իհարկե, ի հայտ է գալիս աջակցել միտք 2 ցանկությունը, իսկ դրանից հետո, երբ նա զրոյի կհավասերեցնի միտք 1-ի բացասական ազդեցությունը, ես հեշտորեն երկուսից էլ կհրաժարվեմ, քանի որ պարզ հասկանում եմ, որ «ապագա» բառը ոչ մի կոնկրետ ընկալում չի նշանակում: Այսինքն ես չեմ սկսում «հավատալ» հակակոնցեպցիային, այլ օգտագործում եմ նրան, որպես էֆեկտիվ գործիք: Երբ դու ի հայտ ես բերում կոնցեպցիա-հակակոնցեպցիա զույգը, ապա ազատվում ես քեզ հետևող ավտոմատությունից, իսկ կենցաղային կոնցեպցիաների դեպքում կարող ես դեռ ստանալ հուսալի փորձ, որից հետո ավելի հիմնավորված կտրամադրվես այս կամ այլ տեսակներին, կամ երկուսն էլ դուրս կգցես:
Եթե կշեռքի մեկ նժարի վրա կեղծ կոնցեպցիան է դրված, իմ անգիտակցաբար, մեխանիկակական ընդօրինակված վիճակի ժամանակ, ապա ես սկզբի համար ցանկանում եմ հավասարակշռել նրան հակակոնցեպցիայով, իսկ հետագայում երկուսն էլ հետազոտել կանխազգացումներից և ԲԷ-ից ազատության վիճակում:
Մի քանի արտահայտություններ, որոնք ներառում են իրենց մեջ իմ համար կոնկրետ ոչինչ չնշանակող բառեր, ռեզոնանս են առաջացնում պայծառ ընկալումների հետ (այսինքն կատարվում է պայծառ ընկալումների ալեցայտք), այդ պատճառով` ելնելով տակտիկական նպատակառումներից, ես մի որոշ ժամանակ թողնում եմ դրանց բառապաշարում:
Նույնիսկ քամու թեթև պոռթկումը ի վիճակի է կոտրել հսկայական ծառ, թեքված իր ծանրության տակ: Կոնցեպցիան կարող է տարիներով հակասել առողջ դատողությանն ու ուրախալի ցանկություններին, բայց ինչ-որ պահ փլվում է, կարծես ինքն իրեն: 30 տարի կարող ես ապրել և շփվել բարեկամների հետ, որովհետև «այդպես պետք է», «այդպես ընդունված է», այլ ոչ նրանց` ում հետ իսկապես խնդությամբ ցանկանում ես: 30 տարի դու կարող ես բարև տալ հարևաններին, եղանակի և աշխատանքի մասին խոսակցություններ վարել, որովհետև «ամոթ է մերժել»: Եվ ինչ-որ պահ այդ ստի, այդ մշտական վախի բացասական վերաբերմունքի թունավորումը այնպես ակնհայտ կդառնա, ճգնաժամը այնքան կհասունանա, որ բավական է միայն թեթևակի լսել հակակոնցեպցիան, և թարախապալարը դուրս կգա պարզությամբ. «Չէ որ կարելի է այլ կերպ ապրել»: Ուռչած հեղեղը դուրս է թափվում:
Այլ կոնցեպցիաների վրա տոկունորեն պետք է աշխատել մինչև դրանց տապալվելը, բայց այդ աշխատանքը ապագա երևակայական բարիքների համար չէ, արդյունքը դու միանգամից կստանաս, հենց այստեղ, հենց որ պարզության հարաբերական ավելացման հասնես: Ամեն մասից հետո, ամեն «կողմ» և «դեմ» փաստարկները ուսումնասիրելուց, առաջանում է պարզության մակընթացություն, դրա հետ այլ պայծառ ընկալումներով ռեզոնանս է առաջանում, և քայլ առ քայլ դու շարժվում ես դեպի ուրախալի ցանկությունների իրականացմանը` ԲԷ-ից և բթությունից ազատությանը, պայծառ ընկալումների մշակման և զարգացմանը:
02-01-07) Հասանելի դարձած պարզությունը կոնցեպցիայի առկայության մեջ կարող է արդեն մեկ րոպեից անհայտանալ, և կոնցեպցիան նորից կհայտնվի ոչ ակնհայտների շրջանում. դու պարզապես կմոռանաս քո բացահայտման մասին:Դրանում կարող ես հեշտությամբ համոզվել. հենց հիմա փորձիր թվարկել բոլոր կոնցեպցիաները, որը դու քո մեջ արդեն հայտնաբերել ես, և լավագույն դեպքում կհիշես նրանցից մի քանիսը: Դա էլ նշանակում է, որ բոլոր այն կոնցեպցիաները, որոնց դու այս պահին չհիշեցիր, գտնվում են հսկումից դուրս, զզնումից հեռու, և կարող է պատահել, որ հենց հիմա ազդում են քո վրա նախկին ուժով:
Հասնելով պարզության, դու ընկնում ես քեզ համար անսովոր իրավիճակի մեջ, որտեղ դեռ սովոր չես գտնվել, դրա համար սկսում ես արագ (երբեմն մի քանի վայրկյանի ընթացքում) սահել դեպի քեզ համար սովորական իրավիճակ, որտեղ պարզություն չկար: Հաճախ նույն հայտնաբերությունը դու կատարում ես մի քանի անգամ, մինչև պարզություն դառնում է կայացած, այդ պատճառով, ես առաջարկում եմ քո կոնցեպցիաների ցուցակը պատրաստել և լրացնել այն նոր հայտնաբերումներից հետո: Դա հեշտացնում է ոչ միայն կոնցեպցիաների անալիզի վարումը, այլ և ռեզոնանսային փնտրման պրոցեսը, որը պատասխանատու է ընթացքում գտնվող ՆՖ համար. վերցնում ես ցուցակը և անցնում յուրաքանչյուր մասով:
Մեխանիկական բանական գործունեության դեպքում չի կատարվում ՊԸ` պարզության առաջացում, և եթե մեկ անգամ դու հանգեցիր ինչ-որ եզրակացության, ապա մյուս անգամ դու այն կկրկնես, չզգալով ոչ մի նորություն, այն դեպքում, երբ ՊԸ-պարզությունը միշտ որպես նորույթ է ընդունվում, նույնիսկ եթե այն արդեն նկարագրվել է քեզ հայտնի արտահայտությունով:
Հասարակ մարդիկ երբեք չեն հասնում պարզության, այլ միայն փոխում են մի կոնցեպցիան մյուսով. սկզբից հավատում են մի բանի, հետո էլ` մյուսին: Գտնել այն մարդուն, ով հասնում է պարզության, այլ ոչ թե համաձայն տրամաբանության կանոնների պարզապես եզրակացության է գալիս, այնքանով բարդ է, որքանով որ գտնես ԲԷ-ի լիկվիդացման, այլ ոչ թե ԲԷ այլ էմոցիայով դուրս բերող, փորձ ունեցող մարդ:
02-01-08) Հիմա տեսակավորենք կոնցեպցիաներն իրենց բովանդակությամբ: Տարբեր կոնցեպցիաների տեսակները օժտված են տարբեր ուժով, ամրությամբ, ընդհանուր կոնցեպտուալ կոնգլոմերատի մեջ աստիճանի ու որակի ինտեգրացիայով, և հաճախ նպատակահարմար է լինում կիրառել տարբեր մոտեցումներ տարբեր տիպերի նկատմամբ: Այդպիսով կոնցեպցիաների ճշգրիտ բաժանման խնդիրը, այդ թվում նաև ըստ իմաստային հատկանիշի, պարզվում է հետաքրքիր և արդյունավետ:
Երկու մեծ դասակարգում կա. դրանք «աբստրակտ» և «խառը» կոնցեպցիաներն են:
Աբստրակտ կոնցեպցիաները այն հաստատումներն են, որոնք բաղկացած են ոչ մի կոնկրետ ընկալումներ չնշանակող բառերից, այսինքն որոնց իմաստը ընդհանրապես անհասկանալի է: Օրինակ. «Աշխարհը հավերժ է»: Դու գաղափար չունես, ինչ է «հավերժը», և ինչ բան է «խաղաղությունը», և դու չունես ոչ մի այդպիսի կոնկրետ ընկալումների ամբողջություն, որոնց դու այդ բառերով կանվանեիր: Կամ էլ «Ես մարդ եմ» կոնցեպցիան: Անհասկանալի է, թե ինչ բան է «եսը», և թե ինչ է «մարդը», բայց իհարկե մենք բոլորս համոզված ենք, որ նրանք մարդ են: Էլի մի շարք օրինակներ. առկա է փոփոխություն, կա անփոխարինելին, կա սկիզբ, կա վերջ, առկա է լուսավորում, առկա է գորշություն, կա սուբյեկտ, կա օբյեկտ, կա կենդանություն, կա անկենդանություն, կա մեկ բան, կա մյուսը, կա գոյություն, կա ոչ-գոյություն, կա գիտակցություն, կա անգիտակցություն, կա ակտիվություն, կա պասիվություն, կամ ես, կաս դու, կա ամբողջություն, կա մաս, կա անցյալ, կա իրականություն, կա ապագա:
Խառը կոնցեպցիաները այն կոնցեպցիաներն են, որտեղ անիմաստ բառերը, օրինակ, «հավերժություն», «կարգապահություն», «տիեզերային կարգ», «արդարություն», «Աստված» խառնված են այն տերմիների հետ, որոնք լիովին նշանակում են կոնկրետ ընկալումներ, արգելքներ և դրդապատճառներ, օրինակ «ամոթ», «չի կարելի», «արա», «պետք է» և այլն: Օրինակ, «արդարությունը պահանջում է, որ ես դա անեմ»: Ինչ է «արդարությունը»` ոչ ոք չի հասկանում, իսկ ինչ է նշանակում «արա այս և այն»` դա էլ անհասկանալի է: Կամ էլ «վատը լինելը ամոթ է»: Ինչ է նշանակում «վատն է»` անորոշ է, իսկ ինչ բան է «զգալ ամոթ»` հայտնի է: Մարդիկ իրենք իրենց փթեցնում են մեծ քանակությամբ խառը կոնցեպցիաների շնորհիվ: Խառը կոնցեպցիաները մահացիորեն ազդում են պայծառ ընկալումներ կրելու ունակության վրա (այդ թվում` ուրախալի ցանկությունների), քանի որ խիստ կարգավորում են քո կյանքը, բայց այդ ռեգլամենտի իմաստն անհասկանալի է: Պատկերացրու, որ քրեական օրենսգրքում առկա է հոդված «վատ բնավորության» վերաբերյալ, առանց որևէ բացատրությունների: Կամ էլ հոդված «Աստվածային նախախնամությունը չպահպանելու» մասին: Ինչպիսի՞ քաոս կսկսվեր, եթե օրենսդիր իշխանությունը դատ կայացներ այդ հոդվածների հիման վրա, իսկ գործադիր իշխանությունը խստորեն կատարեր այդ դատի որոշումները: Քո կենցաղային կյանքում այդպես էլ կատարվում է: Օրենսդիրը (կոնցեպցիա) ասում է. «ամոթ է մերկ լինել», կատարողը (մեխանիկական ցանկություն) հրամայում է` «իսկույն հագնվել», հսկիչները (ամոթի էմոցիաներ, վախի դատապարտում և այլն) հետևում են նրան, որ դու առանց որևէ առարկության կատարես հրահանգը: Արդյունքում` ահավոր քաոս, ԲԷ կուտակում, ուրախալի ցանկությունների բացակայություն, իսկ հետևաբար նաև փոփոխությունների բացակայություն, որը հասցնում է քեզ քո նախընտրած վիճակներին:
Կոնցեպցիաների հետագա բաժանումը կախված է քո երևակայությունից: Օրինակ, խառը կոնցեպցիաները կարելի է այսպես բաժանել.
*) Կենցաղային կոնցեպցիաներ
*) Կոնցեպցիաներ պրակտիկայի մասին
*) Սոցիալական կոնցեպցիաներ
*) Ֆունդամենտալ կոնցեպցիաներ
*) Մեխանիկական գերադասություններ
*) Մտահոգություններ
*) Գնահատականներ
*) Մեխանիկական նպատակներ
*) Մեխանիկական գնահատականներ
*) Մեխանիկական մեկնաբանումներ
Կենցաղային կոնցեպցիաները այն հաստատումներն են, որոնք կարգավորում են կյանքը քո տան մեջ: «Ներքնազգեստը պետք է մաքուր լինի», «չի կարելի ճաշել հատակին», «պետք է առավոտյան շուտ արթնանալ և թավալ չտալ մինչ ուշ ժամ», «պետք է անպայմանորեն աշխատել և շատ փող վաստակել», «պետք է հարգել մեծերին», «պետք է խնայել փողերը», «պետք է խնայողաբար վերաբերվել իրերին», «կյանքում պետք է ունենալ պարզ նպատակ և ձգտել դրան» և այլն: Բոլոր կենցաղային կոնցեպցիաները կառավարվում են «պետք է» և «չի կարելի», «լավ չէ» և այլն նման տերմիներով` ակնհայտ կամ թաքնված տեսքով: Ինչ է նշանակում «պետք է», «պետք չէ», «լավ է» և «լավ չէ», ինչու սա չի կարելի, իսկ սա կարելի է. անհասկանալի է, սակայն ոչ ոք հատուկ դրա մասին չի մտածում:
Ըստ անալոգիայի կենցաղային կոնցեպցիաների հետ մեկտեղ հնարավոր է ձևավորել կոնցեպցիներ անգամ համաձայն իմ պրակտիկայի. «պետք է լիկվիդացնել ԲԷ», «լավ չի լինել կոնցեպցիաներին հետևող» և այլն: Ուղիղ ուղու պրակտիկան ջանքերի գործադրում է դեպի ուրախալի ցանկությունների իրագործում, այսինքն ուղեկցվող խանդավառությամբ, կանխավայելմամբ և այլ ՊԸ-ով, այն պայմանով, որ այդ ցանկությունները վերաբերվում են երկու դասակարգումներից մեկին. 1) մտահոգությունների լիկվիդացում (ԲԷ, կոնցեպցիաների, մեխանիկականների, այսինքն ոչ ուրախալի ցանկությունների, ոչ հաճելի զգացողությունների, մեխանիկական տարբերակող գիտակցության), 2) ՊԸ-ի ծագում (նայիր ցուցակում «Էֆեկտիվ պրակտիկայի ստրատեգիա» գլխում): Ամեն դեպքում ես խորհրուրդ եմ տալիս հետևել ուրախալի ցանկություններին, եթե իհարկե դրանք չեն վերաբերվում այս վերը նշված դասակարգումներին, ապա դա չի հանդիսանում որպես ուղիղ ուղու պրակտիկա ըստ որոշման, դրան իմաստ ունի ուրիշ անվանում տալ, օրինակ «նախապատրաստական էտապներ»:
Սոցիալական կոնցեպցիաները որոշում են մարդու պահելաձևը շրջապատում, իր հարաբերությունները ուրիշ մարդկանց հետ, կամ էլ սոցիալական կազմակերպությունների հետ` ԶԱԳՍ, խանութ, միլիցիա, աշխատողները աշխատանքային վայրում և այլն:
Կոնցեպցիաների հետ էֆեկտիվ աշխատելու համար նպատակահարմար է ընդգրկել և կոնցեպցիաներով լի ամենածանր հիվանդություների ցուցակ կազմել, որոնք այնքան խորն են ներծծվել մարդու մեջ, որ անգամ հասարակ ցուցումը նրանց վրա, չխոսելով դեռ իրենց անկանխակալ քննարկումների կամ հեռացման մասին, իրենից ներկայացնում է չափազանց բարդ խնդիր, կապված ամբողջ սպեկտրով անմիջապես հայտնվող պայծառ ԲԷ, ինչպես պայթուցիկ, այնպես էլ ճնշող: Այդ կոնցեպցիաները ես անվանում եմ «ֆունդամենտալ»: ԲԷ մեծ քանակության առկայության պատճառով, կապված «ֆունդամենտալների» հետ, պրակտիկանտը կարող է և չկարողանալ հայտնաբերել իր մոտ այդ կոնցեպցիաները: Հետևաբար այստեղ նպատակահարմար է դիմել մյուս պրակտիկանտներին, որպեսզի նրանք քեզ «տանեն» սպեկտրով իրենց ծանոթ հիմնական կոնցեպցիաներով, հետևելով քո ռեակցիաներին: Խնդիրը հեշտացնում է այն, որ յուրաքանչյուր ժամանակահատվածին, յուրաքանչյուր մշակույթին բնորոշ են բավականին տիպիկ ֆունդամենտալ կոնցեպցիաներ:
Մեխանիկական գերադասություններ. սա մտքերի հավաքացու է «լավ կլիներ, եթե այսպես լիներ» թեմայով: Որպես կանոն դու չես մտածում, թե ինչով «լավ» պետք է լիներ, բայց գործում ես սովորական սխեմայով, չես ենթարկում անալիզի, թե ինչ է պատահել անցյալ պահերին, երբ պատահեց այն, ինչ դու համարում էիր «լավ»: Ոչ մեխանիկական գերադասությունները այն ենթադրություններն են, որոնք հիմնված են այս հաշվի վրա. «այս կամ այն հանգամանքներից և այս կամ այն հայտնի ինձ օրինաչափություներից ելնելով, ես ենթադրում եմ, որ այս կամ այն իրադարձությունները մեծ հավանականությամբ կբերեն ցանկալի ավարտի»:
Մտահոգություններ. մեխանիկական գերադասություների մասնավոր դեպքն է. մտքերի հավաքածու է «ինչքան ահավոր կլինի, եթե այսպես կամ այնպես լինի», «Աստված չտա այդ պատահի» թեմայով: Նրանց զուգակցում են համանուն ԲԷ: Դրա հետ մեկտեղ անալիզի չես ենթարկում այն փոփոխությունները, որոնք կատարվել են քո հետ և որոնց համար դու վաղ ժամանակ այդքան մտահոգ էիր: Եթե կազմել այդ իրավիճակների ցուցակ, ապա հեշտորեն կարելի է հայտնաբերել, որ հաճախ հենց այդ իրավիճակների հիման վրա է կյանքը փոփոխվել այնպես, որի արդյունքում դու մտածել ես. «ինչքան լավ է, որ ամեն ինչ այսպիսի ավարտ ունեցավ»:
Գնահատականներ. սա որոշ խմբի ընկալումների բնութագրումն է, ինչ-որ ցուցանակին համապատասխան: Մեխանիկական գնահատականը հայտնվում է այն ժամանակ, երբ քո կողմից ընտրված ցուցանակը կամ անհեթեթ է, այսինքն կառուցված չէ քո փորձի հիման վրա, ընդօրինակված է քո կողմից մեխանիկորեն, կամ էլ բոլորովին բացակայում է, և գնահատականները կազմվում են պարզապես սովորության հիման վրա կամ էլ ԲԷ աջակցման նպատակով: Եթե գնահատականը հայտնվում է ուրախալի ցանկության արդյունքում և պարզ դատողական մտածելակերպի հիման վրա, ապա դա չի դառնում խիստ աղյուսակ, որն ամրագրված է ընկալումների խմբին, և ցանկացած պահ դու կարող ես այն հեռացնել, ինչը մեկնաբանությունների համախումբը դարձնում է ճկուն և քեզ ազատություն է տալիս մեխանիկական տարբերվող գիտակցության հաղթահարման համար:
Մեխանիկական նպատակներ. մտքերի հավաքածու է «ես պետք է հասնեմ դրան», «պետք է հասնել դրան» թեմայով: Դրա հետ մեկտեղ դու անալիզի չես ընթարկում այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել նախորդ մեխանիկական նպատակների իրականացումից հետո: Եթե նմանատիպ անալիզ անցկացնել, ապա հեշտորեն կարելի է հայտնաբերել, որ դու չափազանց հաճախ հիասթափություն էիր ապրում, ստանում էիր ոչ այն, ինչի վրա հույս էիր դնում: Ոչ մեխանիկական նպատակները այս տիպի մտքերն են. «ես ցանկանում եմ իրականացնել այսպիսի ուրախալի ցանկություն»: Մի խառնիր մտքերը և ցանկությունները: Կա ցանկություն զբոսնելու գնալ, բայց կա միտք «ցանկանում եմ գնալ զբոսնելու»: Ուրախալի ցանկությունների իրականացման ընթացքում (այսինքն ոչ մեխանիկական նպատակներին հասնելու) ես հետևում եմ այդ ուրախալի ցանկության և ցանկությունների միջև ռեզոնանսի առկայությանը, նշանակելով այն որպես «ցանկության իրականացման միջոց»:
Այդ նպատակների կարգին պատկանում են և մտքեր, որոնց մենք անվանում ենք «միջանկյալ նպատակներ», համապատասխան ցանկություններին, որոնց մենք անվանում ենք «միջոցներ»: Եթե կա ձվածեղ ուտելու ցանկություն, ապա կա և միտք-նպատակ «ցանկանում եմ եմ ձվածեղ պատրաստել» և միջանկյալ միտք-նպատակ «[այս կամ այն հանգամանքների (որոնց վերաբերվում են և ուրախալի ցանկությունները, և գազօջախի առկայությունը և այլն) և այս կամ այն ինձ հայտնի օրինաչափությունների առկայության ժամանակ] անհրաժեշտ է գազօջախը միացնել»: Խառնաշփոթը այս հարցում ի հայտ է գալիս նրանից, որ մեր լեզվում «նպատակ» բառը օգտագործվում է մտքերի, ինչպես նաև ցանկությունների, ձևավորման համար: Վերացնելով այդ խառնաշփոթը, պարզության գալ շատ հեշտ է դառնում:
Մեխանիկական գնահատականներ. մտքերի հավաքածու է «նա չպետք էր դա աներ», «լավ մարդ» թեմայով: Ոչ մեխանիկական գնահատականները այս տիպի մտքեր են. «նրա այս կամ այն դրսևորումների հետ կապված, ես հիմք ունեմ ենթադրել, որ նա կրում էր այս և այն», «քանի որ նա այդպես է իրեն դրսևորում, ես գնահատում են նրա գործողությունները որպես այսպիսին»:
Մեխանիկական մեկնաբանությունները հիմնված են պատահական ընտրության, կամ էլ մեխանիկական սովորության վրա, կամ էլ պայմանավորված են ԲԷ, բայց դրանք չեն հիմնվում քննարկումների վրա: Օրինակ, եթե դու ներս մտար և գոռացիր, իմ մոտ վիրավորանք կառաջանա, իսկ ես կհիմնավորեմ այն. «նա պարզապես անպատկառ է»: Բայց եթե ես խելամիտ մարդ եմ, ապա կհասկանամ, որ հնարավոր է մեկնաբանությունների մի ամբողջ շարք. դու փորձարկում ես ինչ-որ էքսպերիմենտ, կամ էլ դա այդպիսի կատակ է, կամ էլ դու իմ վրա չես բղավում և այլն: Հանգամանքների և ինձ հայտնի օրաչափությունների հետ կապված ես վերջնականորեն կորոշեմ, թե որ ենթադրությունն է ավելի հիմնավորված: Հետո ես կարող եմ հարցեր տալ քեզ, նայել քո պահելաձևին և մեկնաբանությունը շտկել, եթե դրա համար հիմքեր ի հայտ գան:
02-01-09) Ներմուծեմ «ուժեղ նպատակների» հասկացողությունը, այնպիսի, որոնց հասնելը քո կարծիքով քեզ ավելի կերջանկացնի` ավարտել համալսարանը, ամուսնանալ, կարիերա անել, ճապոներեն սովորել, մկանները ձգել և այլն: Այդ նպատակներին չհասնելը ուղեկցվում է «ինքնա-խղճահարությամբ» և «այ, եթե ես հասնեի դրան, այդ ժամանակ իսկական կյանք կլիներ» մտքերով: Այդ նպատակներին հասնելը ոչ մեկին երջանիկ չի դարձնում, ինչում կարելի է հեշտությամբ համոզվել, նայելով նրանց, ովքեր արդեն հասել են այդ նպատակներին: Կամ էլ գոնե ինքդ քո վրա նայիր, և ահա դու ջղայնացած ձևավորում ես նոր նպատակներ, իսկ դրանք նորից ու նորից քեզ երջանիկ չեն դարձնում, դու հնարում ես դրա համար արդարացումներ և բացատրություններ, նոր նպատակներ ես դնում, և այդ ամենը այնքան ժամանակ, մինչև ուրախալի ցանկությունները վերջնականորեն չտապալվեն, և դու չմահանաս դրանց հետ միասին ծերությունից ու հյուծանքից:
Որպես կանոն, մարդիկ իրենց առջև մեծ նպատակներ են դնում անգիտակցական բնազդից ելնելով, կամ պայմանավորված լինելով կոնցեպցիաներով, կամ ԲԷ-ով, կամ տիրապետելու, ՍԿԶ զգալու, ուրիշների վրա տպավորություն թողնելու, բավարվածություն ապրելու ցանկությունով, և չեն մտածում հետևել նրանց կյանքի ընթացքին, ովքեր արդեն հասել են այդ նպատակներին, որպեսզի հասկանան, թե ինչ կերպով հասանելի դարձած նպատակները մարդկանց երջանիկ կդարձնեն: Որպես կանոն, մեծ նպատակներին հասնելու պրոցեսում, մարդիկ կրում են իրենց հայտնի ԲԷ ամբողջ սպեկտրը:
Եթե քո նպատակները պայմանավորված են ՍԿԶ-ով, ապա դու խանդավառությամբ ես լեզուներ սովորում, տարբեր գրքեր կարդում, սկսում ես գաղափար կազմել ամենատարբեր բաներից, սովորում ես արտասանել, գրավել, պատմել, դառնում ես էնցիկլոպեդիստ, կարողանում ես մյուսներին սովորեցնել, զմայլեցնել քո գիտելիքներով և ընդունակություններով, գրքեր ես գրում … և իհարկե այդ ամենի հետ մեկտեղ դու կրում ես մեծ քանակությամբ ԲԷ և ավարտում ես քո կյանքը նորից լիակատար հյուծանքով ու դատարկությամբ, թվերով, փաստերով ու հիպոթեզներով լիցքավորված գլխով, և համաձայն անատոմիայի բոլոր կանոնների պարզապես մկան դարձած սրտով, և ուղեղով, որը նույնպես վերածվել է նույնին:
Ուրախալի ցանկություններով ղեկավարվող մարդը նույնպես իր առջև նպատակ է դնում, բայց կրում է ուրախություն ու հաճույք հենց հիմա, դրան հասնելու պրոցեսում յուրաքանչյուր պահի. այդպիսին է ուրախալի ցանկությունների հատկությունը, ընդ որում, ինչպես նպատակին հասնելը, այնպես էլ` չհասնելը չեն փոփոխի այն, որ նա կյանքից հաճույք է ստանում:
Թույլ նպատակներ ես անվանում եմ այնպիսի նպատակները, որոնք մարդիկ իրենց առջև են դնում գորշությունն ու ձանձրույթը վանելու համար. դրանք այնպիսի բաներ են, որը նրանք դատարկության մեջ են դնում, որ իրենց թվա, թե ինչ-որ տեղ են գնում: Առջևում երևում է լիակատար դատարկություն, բայց ո՞վ ուժ ունի ազնվորեն խոստովանել դա: Եվ այդ ժամանակ նրանք նետում են այնտեղ` անհայտ դատարկության մեջ, ինչ-որ բան, այն ինչ-որ տեղ խրվում է և նրանք ձգտում են դրա մոտ, և ստանում են անեսթեզիա, թմրացնող թեթևություն ամբողջ շարժման պրոցեսում, որը ընդմիջվում է թախծության և կյանքի անիմաստության մտքերի նոպաներով, և վերջում երբեմն նրանք ստանում են րոպեական մեռյալ հանգստության, երբ հասնում են նպատակին, և այդպես անդադար թափառում են այդ փոսի մեջ անվերջ ու անսահման շրջանով: Օրինակ, դու նայում ես հեռուստահաղորդում ու տեսնում. այսօր ֆուտբոլ է լինելու, հանգստություն ես ապրում, քանի որ երեկոն արդեն զբաղված է` առկա է նպատակ: Իսկ հետո դու կզանգահարես ընկերոջդ և դուք կնոջդ հետ միասին կգնաք հյուր, գարեջուր կըմպեք, կխոսեք դեսից դենից, իսկ առավոտյան աշխատավայրում քեզ գործերդ են սպասում և այստեղ մտածելու բան չկա. դա միանգամայն հասկանալի նպատակ է և այն կտանի ինձ երկուշաբթիից մինչ ուրբաթ, իսկ կիրակի մենք կինո կգնանք, իսկ հիմա ես կգնամ ընթրելու և մոտակա մեկ ժամը նույնպես ինձ մոտ զբաղված կլինի: Դրանք բոլորը «թույլ» նպատակներ են, բայց դրանց գերությունից ազատվելը չափազանց դժվար է: Ես անվանել եմ դրանց «թույլ», որովհետև դրանք չեն արտահայտվում ինչպես պայծառ, երկարատև փայլատակում. դրանք պարուրում են ինչպես մառախուղ, բայց այդ մառախուղը բռնում է մեռյալ երախով: Հասարակ մարդու առօրյա կյանքը առանց թույլ նպատակների գոյություն չունի: Չկա այնպիսի ժամանակ, որ մարդը զբաղված չլինի, իսկ եթե այդ ժամանակը առաջանում է, ապա իսկույն առաջանում է մտահոգություն, ձանձրալիություն, եթե շտապ չհայտնաբերես զբաղմունք քեզ համար, ապա ԲԷ կավելանան մինչև անհանդուրժելի ինտեսիվության: Դու վերջին անգամ եր՞բ ես առանց որևէ նպատակի, հենց այնպես նստել կամ զբոսնել, կամ պառկել: Պարզապես դիտել երկինքը, կամ զբոսնել անտառում, ազատվելով մտքերից: Թույլ նպատակների մշտական կուտակումը դարձնում է քո կյանքը մեռյալ, անհամ շիլա:
Փորձիր մնալ մարդկանց մեջ, ոչինչ չանելով: Ռեակցիան կլինի անհապաղ և ագրեսիվ. նրանք բոլոր ջանքեր կգործադրեն, որ նորից քեզ գործի դնեն, գոնե մի բան անող ուղեծրի մեջ, ընտրելով դրա համար բոլոր հնարավոր միջոցները` ծիծաղ, դատապարտություն, համոզվածություն, ՆՎ, ուղիղ բռնություն: Ոչ ոք չպետք է կանգ առնի, երբեք: Բոլորը պետք է պտտվեն, մշտական եռուզեռի մեջ լինեն, յուրաքանչյուրի մոտ պետք է պրոբլեմներ առաջանան: Հասարակության մեջ, որտեղ մենք ապրում ենք, դա չգրված օրենք է: Ոչ ոք հենց այնպես չի ազատվի փշալարից, ընդ որում գլխավոր պահակներից մեկը` քո սեփական կոնցեպցիաներն ու վախերն են: Չէ որ շատ վախենալի է անկեղծ ընդունել, որ բոլոր քո նպատակները դատարկ են, բոլոր ուղղությունները տանում են միայն փակ շրջանով, բոլոր կուտակումները և հաջողությունները ոչինչ չեն փոխում այն բանում, թե ինչպես դու կապրես այդ պահը` կրելով ԲԷ և ՊԸ: Թույլ նպատակների լիկվիդացման պրակտիկան սկզբից ուղեկցվում է ցնցակաթվածով նման նրան, որը զգում է թմրամոլը` դոզան չստանալու դեպքում, հզոր ԲԷ, ջղաձգական ցանկությունների ճղփյունով, բայց այդ «կոտրումը» հաղթահարելուց հետո, ի հայտ է գալիս զարմանալի «լցվածության», ամբողջականության ՊԸ: Ուրախալի ցանկությունները, կանխագուշակությունը և այլ ՊԸ, որոնք արթնանում են թույլ նպատակներից ազատվելու ընթացքում, ոչ միայն չեն հակասում, այլ ընդհակառակը` ռեզոնանս են առաջացնում այդ ամբողջականության հետ:
Մեխանիկական գործունեությունը կյանքը ամբողջովին լցնում է և դարձնում այն գորշ ու անիմաստ, և պատռել այդ շրջանը թեպետ և բարդ է, բայց ոչ այդքան անհնարին, հարցը միայն քո ուրախալի ջանքերի մեջ է: Նայիր քո կյանքի վերջին մեկ ժամվա ընթացքը և ասա. արդյո՞ք դու զբաղված չէիր ինչ-որ բանով: Մի՞թե քո մտքերը չէին գցում քեզ մի կողմից մյուսը: Օրվա ընթացքում ճշգրիտ քա՞նի րոպե ես դու տառապում նրանից, որ ազատ չես կոնցեպցիաներից, ԲԷ, մեխանիկական ցանկություններից: Օրվա ընթացքում ճշգրիտ քա՞նի րոպե ես դու հուսահատված ջանքեր գործադրում, որ կրես պայծառ ընկալումներ: Օրվա ընթացքում ճշգրիտ քա՞նի րոպե ես դու տառապում ՊԸ անհագ ծարավով: Եվ այդ ամբողջի հետ մեկ տեղ դու բնականաբար ինչ-որ հույսեր ունե՞ս: Դու մտածու՞մ ես փնտրումների, ճշմարտության և սիրո մասին: Դա ակնհայտ հիմարություն է: Անգամ անգլերեն լեզուն սովորելու համար անհրաժեշտ է նվիրվել այդ գործին լրջորեն և երկարաժամկետ: Ինչու՞ մարդիկ ենթադրում են, որ ազատվել մռայլությունից ու սովորել ապրել ՊԸ, հնարավոր է միայն գարեջրի մեկ գավաթի շուրջ այդ թեման շոշափելով: Ոչինչ չի փոխվի քո մեջ, եթե դու ամբողջովին չտրվես քո փնտրությանը, քո պրակտիկային` օր օրի, ժամ առ ժամ, րոպե առ րոպե: Մի՞թե դա անհրաժեշտ է բացատրել: Օր օրի դու հեռուստացույց ես նայում, սեքսով ես զբաղվում, հատակն ես լվանում, ուտելիք ես պատրաստում, երազում ես բարձր աշտավարձի, փայլուն մեքենայի և գեղեցիկ հագուստի մասին, շատակերությամբ ես զբաղվում, մկաններդ ուժեղացնում և մարզում ինտելեկտդ, անդադար կրելով ԲԷ կամ ԴԷ, բայց ո՞րտեղ է այդ ամենում մտահոգություններից, ՊԸ ապրելու զգացմունքներից ազատվելու ձգտումը: Դու օրվա մեջ 10 ժամ աշխատում ես հացի գումար վաստակելու համար, բայց արդյո՞ք հացի համար: Թե՞ բյուրեղապակեղենի, ջահի, գարնիտուրի, մեքենայի, առանձնատան, կնոջդ քմահաճույքների, ընկերներիդ նախանձի: Իսկ հետո հենց այդ մարդը խանդալից արտահայտությունով խոսում է այն մասին, թե ինչպիսի անըմբռնելի է ճշմարտությունը:
Ժամանակն առաջ է ընթանում և տարեց տարի մարդիկ փոխում են մի տեսակի պլանները մյուսներով, անկախ նրանից հասնում են իրենց նպատակին, թե` ոչ: Այդ անվերջ շարանը երբեք վերջ չի ունենում: Երբեք չի մեռնում այն անորոշ «երբևիցե հետո ապրել քո համար» հույսը, բայց այդ ամենը երբեք ինքն իրեն չի պատահում, դրան երբեք չեն բերի ոչ մեխանիկական, ոչ էլ ուրախ ցանկությունները: Առաջին հերթին գործերը երբեք չեն վերջանում: Երկրորդ, այն պահերին, երբ մարդը հասկանում է իր հին նպատակների անիմաստությունը, սարսափը տիրում է նրան, և նա ջղաձգորեն սկսում է նորը փնտրել: Երրորդ, երբ ի հայտ է գալիս այդ հնարավորությունը` գոնե կարճ ժամանակով «ապրել քո համար», ապա պարզվում է որ մարդիկ պատկերացում չունեն անգամ, թե դա ինչ է` կյանքը քո համար, քանի որ նրանք արդեն չունեն ուրախալի ցանկություններ: Այդ ժամանակ նրանք հնարում են «հոբբի»` զբաղմունք, որը հնարավորություն կտա բավարվածության զգացում ունենալ, կամ ուրիշների վրա տպավորություն թողնել, իսկ այդ ամենը անխուսափելիորեն տանում է դեպի նոր ԲԷ, նոր մեխանիկական նպատակներ:
Ես առաջարկում եմ այդ փակ շղթայից ազատվելու միջոց. վերացնելով կոնցեպտուալ խոչնդոտները` հետևել ուրախալի ցանկություններին, այսինքն այնպիսին, որոնք ուղեկցվում են պայծառ ընկալումներով` համակրանքով, կանխավայելմամբ, գեղեկցության, գաղտնիքների, նպատակասլացության զգացումով և այլն: Յուրաքանչյուր նպատակ, որը ձևավորված է ուրախալի ցանկություններից դուրս, և որը ռեզոնանս չի առաջացնում նրանց հետ, միայն կբերի նույն ԲԷ: Դարձիր որսորդ. հետևիր, հոշոտիր յուրաքանչյուր, անգամ ամենաաննշան, ուրախալի ցանկությունները, իրականացրու դրանք, և այդ ժամանակ դրանք կսկսեն ուժեղանալ, խորանալ, ընդարձակվել, հեռացնել մռայլված ընկալումները, ձգել պայծառ ընկալումները: Կոնցեպտուալ նպատակներից ազատության չափանիշը. կանխագուշակություն, հիացմունք, գաղտնիության ապրումի յուրաքանչյուր վայրկյանից:
Անկախ տեղից ու ժամանակից միլիարդավոր մարդիկ գնում են նույն ճանապարհով. ծնունդ — կուտակել – տիրել – մահ: Ազատ ժամանակը դառնում է անչափ ծանրացուցիչ, քանի որ դա նշանակում է տանջալից բախում «ինչով զբաղեցնեմ ինձ» պրոբլեմների հետ, այդ պատճառով յուրաքանչյուրը ցավագին կերպով ձգտում է առավելագույնս խիտ կերպով զբաղեցնել իր ամբողջ ժամանակը: Իսկ եթե մարդը ինչ-որ ժամանակ մնում է գործունեությունից դուրս, ապա նա զգում է, թե ինչպես է աշխարհը նրա շուրջ առաջ ընթանում, նա շոշափում է իրեն եզրի վրա, ցատկում է հենց առաջին պատահած թմբի վրա ու սլանում առաջ: Նրանք սլանում են, և նրանցով բարձրացրած փոշին մերթ բարձրանում է, մերթ իջնում:
02-01-10) Մեկնաբանությունների շարքում կարելի է ընդգծել առանձին դասակարգում` իմաստի, կապի, նշանակության և այլն մեկնաբանություններ, և այլ դասակարգում` հանգամանքների մեկնաբանություններ, որոնք իրենց հերթին կարելի է բաժանել այլ մարդկանց պահելաձևի մեկնաբանությունների, «առարկաների պահելաձևի» մեկնաբանությունների, քո պահելաձևի մեկնաբանությունների և այլն:
Երբ ես հասկանում եմ, որ երևույթը միայն երևույթ է, ոչ թե երևույթ «ինչ-որ բանի համար», ապա դա հեշտացնում է մեխանիկական մեկնաբանությունների վերացումը: Որոշ մարդիկ լրջորեն ենթադրում են, որ եթե առկա են աստղերը, ապա դա ինչ-որ մեկին պետք է, և եթե բույսի վրա տերևներ են աճում, ապա դա «նրա համար է, որ» քլորոֆիլ արտադրվի: Դա մեխանիկական մեկնաբանությունների ծայրահեղ ձևն է, բայց դրանով տառապում են շատ շատերը: Ընկալումները, որոնց ամբողջությունը մենք անվանում ենք «շրջակա աշխարհի երևույթներ», պարզապես գոյություն ունեն և չկան ոչ «բարոյականության», ոչ «արդարության», ոչ «իմաստի» ընկալումներ, և քանի որ ինչ-որ բանում իմաստ գտնել, նշանակում է մեջբերել «նշանակման» կամ «նշանակության» մեկնաբանություն, ինչը հանդիսանում է մաքուր երևակայության արգասիք, քանի որ ոչ ոք չունի այդպիսի ընկալում ինչպիսին է «նշանակությունը»: Բանականորեն հասկանալը շատ պարզ է, բայց շատ դժվար է ազատվել ամեն ինչում «իմաստ», «նշանակում», «միստիկական կապ», «պատիժ» և այլ սատանաներ անդադար փնտրելու հիվանդագին սովորությունից: Մեր դարը համարում են աթեիզմի դար, որը իհարկե, ակնհայտորեն սխալ է, քանի որ համարյա բոլորը հիվանդ են պրիմիտիվ սնապաշտությամբ` փորձելով հասկանալ «իմաստները», «կապերը», «նշանները» և «նշանակությունները»:
Օրինակ մեկնաբանենք` «կապ» հասկացողությունը: Եթե ստեղնաշարի վրա կոճակը սեղմվի, ապա էկրանի վրա տառ կհայտնվի: Հենց այդ նկատի ունեն խելամիտ մարդիկ, երբ ասում են, որ կոճակի սեղմելու և տառի հայտնվելու միջև «կապ կա», բայց քանի որ «կապ» բառը կենցաղային լեզվի մեջ ունի նաև ինչ-որ կենցաղային իմաստ` պարան, շղթա, ապա ի հայտ է գալիս իմաստի շփոթությունը (հենց դրա համար ես աննպատակահարմար եմ գտնում օգտագործել տվյալ կոնտեքստում «կապ» բառը և առաջարկում եմ փոխարինել այդ բառը մյուսով), և ի վերջո մարդիկ սկսում են հավատալ, որ առկա է ինչ-որ այդպիսի «կապ»` կոճակի սեղմելու և սիմվոլի հայտնվելու միջև, որը հանդիսանում է ինչ-որ նյութական, ինչ-որ կոնկրետ ընկալումների հավաքածու, ընդ որում այդպիսի ոչ մի ընկալում չկան, և «կապ» բառը նշանակում է հենց այն, ինչ-որ նշանակված էր, իսկ կոնկրետ` «սղմում եմ կոճակը» ընկալումից հետո առաջանում է «հայտնվում է էկրանին սիմվոլ» ընկալումը: Երբ այդ հասկացողությունը բացակայում է (իսկ այն բոլորի մոտ էլ բացակայում է), սկսում են առատորեն բուսնել և մյուս կոնցեպցիաները` «կարմայի», հատուցման և այլնի մասին:
Նմանատիպ քննարկումները բացարձակ բարդ կարող են թվալ, բայց ավելի կոնկրետ հետազոտությունից հետո պարզ է դառնում, որ այդ ամենում ոչ մի բարդություն չկա. դժվար է հասկանալ միայն ամենասկզբից, բայց այդ բարդությունն էլ հենց այդ քննարկումներում չի կայանում, այլ բացակայող ընկալումների իներցիայի, առանց քո պատրանքների մնալու վախի հաղթահարման մեջ: Երբ որ պարզություն է հայտնվում, այն հեշտորեն տարածվում է մյուս բոլոր նմանատիպ իրադրությունների վրա և պարզ է դառնում, որ դա ուղղակի սքանչելի է` տիրապետել պարզությանը:
Oրինակ բերեմ նմանատիպ երկխոսության.
— Մոր և մանկան միջև կապ կա:
— Ո՞նց ես դու այն ընդունում:
— Նա երեկ իրեն վատ էր զգում, ես էլ նույնպես վատ էի:
— Ուրեմն, առկա է բառերի ընկալում` նա վատ էր, նրա պահելաձևի ընկալումը, որը դու մեկնաբանում ես որպես` «նա վատ էր», և քո ընկալումները, որը դու անվանում ես «ես վատ եմ»: Բայց ի՞նչ է նշանակում «վատ է»: Կ՞ա համոզվածություն նրանում, որ դուք այդ բառով եք անվանում նույն բանը: Կ՞ա համոզվածություն նրանում, որ քո պարզապես «վատ լինելը» չի հայտնվել համաձայն քո սովորությանը կրել այդ «վատ լինելը», այն ժամանակ, երբ նա «վատ է»: Դու տեսնում ես, որ նա տխրում է, և քեզ մոտ առաջանում է խղճահարություն նրա հանդեպ` երկուսով էլ «վատ ենք»: Իսկ ու՞ր է այստեղ «կապի» ընկալումը:
— Դե հենց դա էլ հանդիսանում է կապ մեր մեջ` նա լավ չէ, ես էլ լավ չեմ:
— Դա «կապ» չէ, դա միայն սովորություն է` զգալ որոշ ընկալումներ որոշ պայմաններում:
— Ոչ, դա կապ է, քանի որ եթե նա լավ չէ, ապա ես էլ ինձ եմ վատ զգում:
Եվ այդպես շարունակ: Դա հնարավոր չէ բացատրել, եթե չկան պարզությանը հասնելու անկեղծ ձգտումներ:
Ինչ վերաբերվում է ուրիշ մարդկանց պահելաձևի վերաբերյալ մեկնաբանություններին, ապա այստեղ ամեն ինչ նույնն է: Մարդիկ և նրանց պահելաձևը. քեզ համար դա պարզապես ՔՈ ընկալումների յուրահատուկ հավաքածու է, որոնց համար քեզ ոչինչ չի մնում ասել բացի նրանից, որ նրանք կան: Թռչունը թռավ. դա ԲԷ-ներ կառաջացնի՞ քեզ մոտ: Ոչ, քանի որ դու արդեն սովոր ես վերաբերվել այդ ամենին, որպես «բնության երևույթի» (որը, իմիջայլոց, հանդիսանում է որպես աբստարկտ կոնցեպցիա): Անցորդը ջղայն անպատվեց: Արդ՞յոք դա ԲԷ կառաջացնի: Իհարկե, որովհետև ուրիշ սովորություն է գործում, քանի որ անցորդին դու չես դիտում որպես բնության երևույթ, դու պարգևում ես նրան «գիտակցություն», «կամք» (որը, իմիջայլոց, հանդիսանում է որպես աբստարկտ կոնցեպցիա), համապասխանաբար գործում են ուրիշ պահելաձևի ստերեոտիպներ, այսինքն հայտնվում են ԲԷ: Եթե դու հասկանում ես, որ անպատվող մարդու ընկալումը պարզապես ՔՈ ընկալումների հավաքածուն է, որը դու անվանում ես «արտաքին աշխարհի հայտնություն» (որը, իմիջայլոց, հանդիսանում է որպես աբստրակտ կոնցեպցիա), ապա ռեակցիայի ստերեոտիպը ԲԷ-ի տեսքով կարող է չհայտնվել: Երբ քո վրա է գալիս հսկայական ծովի ալիք, դու կծկվում ես և հակահարված ես տալիս. այդ պարագայում արդյո՞ք դու ատում ես նրան: Ոչ, դու կարող ես անգամ ուրախություն, հիացմունք, զմայլանք զգալ, չնայած որ հասկանում ես, որ ալիքը կարող է քեզ հարվածել և շատ ուժեղ, իսկ երբեմն ալիքները ընդունակ են սպանելու: Երբ քո վրա հարբած մարդ է հարձակվում, քո պահելաձևը նույն է` հակահարված ես տալիս, բայց սովորության համաձայն մեկնաբանում ես նրա գործողությունները, ոչ թե որպես ցանկությունների մեխանիկական գումարման արդյունք հենց այդ տեղում, այլ մտքում ձևավորում ես այդպիսի «մեկին», և քանի որ առկա են կոնցեպցիաններ այն մասին, որ «նա» «պարտավոր է», դու կրում ես ԲԷ:
Դու հավատում ես, որ քո բարեկամները հատուկ ունակություններ ունեն, որոնք տարբերում են նրանց ուրիշ մարդկանցից և այդ հատկություններով նրանք քեզ ավելի «մոտիկ» են: Բայց չէ որ չկա ոչ մի այդպիսի «բարեկամական կապի»ընկալում, դու մտահանգում ես դրան և հետո հետևում ես այն ստերեոտիպերին, որոնք կառուցված են պատրանքի վրա: Ի՞նչ է հետևում նրանից, որ այս կինը երեխա է ունեցել, որից խորհրդավոր ձևով կամաց-կամաց ձևավորվել է այն, ինչը դու անվանում ես «քեզնով»: Արդ՞յոք դրանից հետևում է այն, որ դուք կունենաք նմանատիպ հետաքրքրություններ, որ քեզ հաճելի կլինի իր հետ ապրել և շփվել: Եվ միաժամանակ նաև նրա ամուսնու, հոր, եղբոր, քրոջ, եղբոր կնոջ, նրանց երեխաների, տատիկի, պապիկի և նրանց ընկերների հետ… և ար՞դյոք դա հիմարություն չէ: Իսկ ի՞նչ է հետևում նրանից, որ դու ծնունդ ես տվել երեխային: Նշանակում է դա ա՞յն, որ այդ բացարձակապես չճանաչված մարդը, որը հայտնվել է քո փորում, հիմա «պետք է» լինի քեզ հետաքրքիր, մոտիկ: Եվ դրա հետ էլ իր ապագա կինը, երեխաները, եղբոր կինը, եղբոր կնոջ երեխաները… Բարեկամների «մոտիկության» կոնցեպցիան ունի երկու ունիկալ հատկություն. ա) այն ամենասուրբն է մեր հասարակության մեջ, բ) նրա անիմաստությունը, անհիմնությունը, հակասությունը ամբողջ կյանքի փորձին այնքան մեծ է, որ չնկատել դա ուղղակի անհնարին է: Բայց այդ թեմայի շուրջ անկեղծ մտածելու, քո պահելաձևը քո ուրախալի ցանկություններին համապատասխանեցնելու յուրաքանչյուր փորձ տվյալ կոնցեպցիային հակառակ ենթակա է բացառիկ պայծառ արտահայտված ատելության բարեկամների կողմից, և չգնահատել այդ ամենը նշանակում է վտանգի ենթարկել ինքդ քեզ: Ի դեպ «մոտիկության» մասին: Երբ որդին կամ դուստրը իրենց հաշվետվություն են տալիս այն մասին, որ ծնողներն իրենց անհետաքրքիր են, հենց այն ժամանակ, երբ նրանք սկսում են հետևել իրենց ուրախալի ցանկություններին, միանգամից այդ «մոտիկությունը», որը կրում են իրենց հանդեպ ծնողներները, ձեռք է բերում շատ տարօրինակ ձև` ատելության ձև: Հոդվածների հավաքածուի մեջ ես կտեղադրեմ այդ թեմայի վերաբերյալ պրակտիկայով զբաղվողների հոդվածները, ոչ ամեն երկրորդը, և ոչ էլ ամեն երրորդը, այլ տասից ինը պրակտիկանտներ հանդիպում են այն երևույթի հետ, որ նրա ծնողները տեսնելով այն, որ նա դադարեցնելով ձևացնելը, թե նրան հետաքրքիր է ծնողների հետ, սկսում է վերացնել ԲԷ, ճանապարհորդել, հետևել ուրախալի ցանկություններին, հայտարարում են իրենց «սիրելի» և «մոտիկ» զավակին իսկական պատերազմ. վախեցնում են նրան, փակում են, կապում, փորձում են հանձնել հոգեբաններին (որը մեր ժամանակներում նախկինի պես հնարավոր է: Հոգեբուժարանը, ինչպես և առաջ, մնում է նույնը ագրեսորների ձեռքում: Բարեկամների փոխադարձ համաձայնությունը կարող է քեզ փակել և դեղորայքներով լցնել հոգեբուժարանում, և դու կդառնաս հանգիստ ու լուռ ոչնչություն, և բարեկամները գոհ կմնան) և անգամ փորձում են սպանել: Այդ հարցը լուծելու համար դիմում են ոստիկանությանը, իսկ միլիցիան բարեխղճորեն իր ծառայողական պարտքն է կատարում. գոռում է չլսող չափահաս (!!) երեխաների վրա, վախեցնում, սպառնում է նրանց բանտով(!!): Սիրող ծնողները դիմումներ են գրում հաստատություններ, որ ես սեկտա ունեմ, որ ես աղջիկներ եմ բռնաբարում, ծախում եմ նրանց հասարակած տներ, “զոմբիի եմ” դարձնում նրանց (??), գրում են ինձ, որպես գրքի հեղենակին, նամանակներ են սպառնալիքներով հղում ինձ և անգամ շատ լջորեն մտածում են և բարձրաձայն հայտնում են իրենց մտադրության մասին` սպանել ինձ, որպես դժողքի ծնունդ: Այստեղից խորհուրդ ապագա պրակտիկանտներին, եթե ցանկանում ես բարեկամներին հնարավորություն տալ ծանոթանալ ՈւՈՒՊ հետ, ապա տուր նրանց իմ գիրքը ուրիշ գրքերի հետ մեկ տեղ` Օշո, Կաստանեդա, Գուրջիեվ և այլն: Թող իրենք ընտրություն կատարեն, իսկ դու քո ուղին ինքդ ընտրիր և մի զբաղվիր «լուսավորությամբ»` դա անհեռանկարային է: Հակառակ դեպքում սպասիր մահ ու կենաց պատերազմի, որը կհայտարարեն քեզ քո «հարազատները»:
Գիտակցորեն հասկանալի է, որ «բարեկամական կապը» մտահանգված ֆանտոմ է, բավական չէ հաղթահարել նրա գործողությունը, որը արտահայտված է «ես պետք է անեմ»-ի տարբեր ձևերով: Իրական գործողության մեխանիզմների հաղթահարման համար, ես առաջարկում եմ կատարել բարեկամների մեծամասշտաբ հետազոտություն: Պարզիր քո համար, թե ովքեր են այդ մարդիկ, թե իրականում որքանով են նրանք քեզ մոտիկ ու հետաքրքիր: Հարյուր հարցերից ցուցակ կազմիր, այն պատասխանների համար, որոնք քեզ համար շատ կարևոր են, խնդրիր նրանց պատասխանել այդ հարցերին, և քո ցանկությունը հիմնավորիր նրանով, որ դու ուզում ես նրանց ավելի լավ ճանաչել: Թող այդ հարցերի մեջ առկա լինեն հարցեր անգամ սեքսի և ԲԷ մասին. այն ամենը, ինչը քեզ շատ հուզում և հետաքրքրում է: Հետո անկողմնակալիորեն հետազոտիր այդ պատասխանները և կազմիր դրանց հիման վրա անկեղծ կարծիք: Ճշտիր, տուր լրացուցիչ հարցեր` գլուխ հանիր դրանից:
Անցնենք այն հարցին, որը վերաբերվում է հանգամանքների մեկնաբանությանը: Երբ դու ցավոտ սայթաքում ես քարի վրա, հարց է ծագում «այ քեզ խոզ, պառկած է այստեղ…»: Երբ դու գիրք ես բացում, և արդեն երրորդ անգամ իրար հետևից այն ձեռքիցդ ընկնում է, միտք է ծագում «այս ինչ է կատարվում», և դու սկսում ես նյարդանալ: Այդպիսի դրսևորումները, որոնք վկայում են քեզ մոտ մեխանիկական մեկնաբանության առկայության մասին, ահագին են. արժե միայն մանրամասն նայել, և դու կտեսնես, որ կյանքը ուղղակիորեն լի է նրանցով, ամեն մի պահը բաղկացած է մեկնաբանություններից: Դու «գիտես», որ գիրքը «պետք է» բացվի հենց առաջին անգամից, դու սպասում ես, որ քարը «չպետք է» ճանապարհի վրա լինի, դու համոզված ես, որ հարևանի տղան «պետք է» առաջինը բարևի, իսկ քո տղան «պետք է» ավելի լավ սովորի, կառավարությունը «պետք է» վարի ավելի ճիշտ դրամային քաղականություն, իսկ նոր սառնարանի աշխատանքը «չպետք է» միանգամից խափանվի: Մեխանիկական հանգամանքների մեկնաբանությունները ամենուրեք են, դրանցով ամբողջ կյանքը խճճված է:
Իսկ երբ դու սկսում ես վերացնել մեխանիկակական մեկնաբանությունները, ապա ի հայտ է գալիս հատուկ թարմություն, պայծառ ընկալումներ: Խորը մանկությունում դու ազատ էիր մեկնաբանությունների ծանրություններից, դու միայն նայում էիր կյանքին լայն բացված աչքերով, և մեխանիկակական մեկնաբանությունների վերացման աստիճանի հետևանքով դու սկսում ես զգալ, թե ինչպես մանկական տպավորությունների թարմությունը վերադառնում է: Աշխարհը դառնում է խորը, լայն, բարձր, վիթխարի, ապշեցուցիչ, թափանցիկ, իր մեջ ծնվում են նոր չափումների ընկալումներ, որոնք նախկինում ճնշվում էին անմիջապես հենց իր սաղմի մեջ:
Մեկնաբանությունները մտքերի խտրիլներ են, որոնք խմբավորվում են կոշտ կոնցեպտուալ կառուցվածքներով: Տեսնել այն շատ հեշտ է: Երբ դու քայլում ես փողոցով, ապա գիտես, որ հիմա «ձմեռ է»: Երբ տուն ես գալիս, դու գիտես, թե ինչ է կատարվում պատուհանից դուրս: Երբ գործի ես գնում, դու հաստատ գիտես, որ կգաս հենց այնտեղ, և այնտեղ էլ կլինի հենց այն, ինչ սովորական է: Ես գիտեմ, թե ինչ է իմ անունը: Գիտեմ, թե ես որ երկրում եմ ապրում, ինչպիսի մարդիկ են ինձ շրջապատում: Այդ ամենը կոշտ ամրացված մեկնաբանությունների ամբողջություն է, և ես հնարավորություն չունեմ տեսնել այն, ինչը ես ըստ սովորության տեսնում եմ: Եթե ես «ծառ» եմ տեսնում, ապա ես «գիտեմ», որ «ծառը» նրա ճյուղերն են, տոհմն է և տերևներն են, և ես ուշադրություն չեմ դարձնի տերևների միջև ընկած լույսի ճառաքների վրա, չեմ տեսնի ստվերների խաղը, և չեմ զգա գեղեցկության ու կանխագուշակության զգացմունքները, որոնք խորհրդավոր ձևով ռեզոնանսի մեջ են ընկնում նրա հետ: Ես ուշադրություն չեմ դարձնի ուրախ ցանկության նշույլներին, չեմ շրջվի և չեմ գնա ուրիշ կողմ. չէ որ ես «գիտեմ», որ խանութ եմ գնում:
Ես սիրում եմ ճանապարհորդել, թափառել անծանոթ քաղաքում, նայել ամենաառօրեական բաների վրա և զգալ ամենազարմանալի զգացմունքներ` թարմության ու մեկուսացման, միայն այն պատճառով, որ ես այստեղ ոչինչ չեմ ճանաչում, ես այստեղ չեմ եղել և չգիտեմ, թե ինչ է ինձ սպասում անկյան հետևում: Ես գիտեմ, որ ինձ այստեղ ոչ ոք չի ճանաչում և ես ինձ ազատված եմ զգում: Ես չգիտեմ, թե ինչ եմ ես ինքս զգալու մեկ կամ երկու րոպեից. ոչինչ ծրագրավորված չէ, սովորությունները դեռ չեն կազմավորվել: Իսկ ի՞նչ է քեզ խանգարում կրել դա հենց այստեղ և հիմա. քո տանը, աշխատանքի վայրում, տրանսպորտում: Միայն սովորությունը զգալ քեզ որպես քո «տանը», իսկ դա էլ նշանակում է սովորություն ունենալ, կրել գորշություն, լինել անզգա, հոգնած, ոչինչ չսպասել, ուշադրություն չդարձնել քո ցանկություններին, պայծառ ընկալումներին: Երբ ես պատկերացնում եմ, որ ապրում եմ ուրիշ քաղաքում, որ ինձ այստեղ ոչ ոք չի ճանաչում, որ ես ընդհանրապես ես չեմ, ապա կյանքը արթնանում է, սրվում են ուրախալի ցանկությունները: Բայց, անշուշտ, իհարկե միանգամից միտք է ծագում. «այս ամենը խաղեր են, իսկ իրականում ես գիտեմ, որտեղ եմ գտնվում», և ամենը անհայտանում է, նորից իշխանությանն է գալիս հասարակ գորշությունը: Պարզ բանական գիտակցությունը չի հակասում պայծառական ընկալումներին, իհարկե, բայց նմանատիպ «մոռացման» պրակտիկան կարող է կյանքի բերել այն ՊԸ, որոնք սովորության համաձայն չեն դրսևորվում տվյալ հանգամանքներում, հիշել դրանք և փորձել կրել անկախ մեկնաբանություններից: Եվ քանի որ ի հայտ են գալիս այն ընկալումները, որոնք մինչև այդ գոյություն չունեին, դա նշանակում է, որ առաջվա «եսը» արդեն «ես» չեմ, քանի որ «եսը» միայն նշանակումն է ընկալումների ամբողջության, որոնք իրենց դրսևորում են այդ պարագայում:
Մենք ամեն րոպե, ամեն վարկյան խաբում ենք մեզ, ասելով, որ այդ ամենը արդեն ծանոթ է, ամբողջը հայտնի է: Հայտնի է, թե ինչ կա, ինչ է լինելու, որտեղ եմ ես լինելու մեկ րոպեից և այլն: Անդադար գլխում համակարգիչն է աշխատում, և քանի այն աշխատում է, համոզված եղիր 99% բոլոր հետաքրքրությունների, որ դու կարող էիր հենց հիմա կրել, քո կողքով է անցնում: Աշխարհի վրա դրվում է նկարագրության սխեման, որը չի թողնում իր սահմաններից դուրս գալ:
Առավոտյան ես արթնանում եմ: Ես ասում եմ. ես տան եմ, սա իմ տունն է, սա իմ բնակարանն է, սա իմ քաղաքն է, ես պետք է անեմ այս կամ այն և այն կամ այս, այսպիսի պլաններ, փողոցում անձրև է, հաճելի չէ, մռայլ է, ոչ հեռանկարային … հայտնվում է ամբողջ ասոցիացիաների և սովորությունների շարք, կապված այդ նկարագրության հետ, և ես դառնում եմ մոխրագույն դատարկ էակ:
Առավոտյան ես արթնանում եմ: Ես գիտեմ, որ կգործադրեմ ջանքեր մռայլությունը վերացնելու համար, դրա պատճառով կարող է պատահել ամեն հնարավոր երևույթ: Կարող է ինչ-որ նորույթ հայտնվի անկախ նրանից` որտեղ եմ ես և ով եմ ես, յուրաքանչյուր պահ կյանքը կարող է փոխվել, և այդ մի քիչ վախեցնող է, բայց այն կարող է շատ հետաքրքրություն առաջացնել: Եվ մասնավորապես իմ կյանքը կարող է փոխվել, եթե ես դիմեմ այն գործողություններին, որոնք կազատեն ընկալումների և կյանքի վերաբերմունքի ստերեոտիպերի գերությունից: Եվ ես զգում եմ, որ նրբորեն հպվում եմ կյանքի զարկերակին, և միանգամից իրականում սկսվում են պատահել զարմանալի երևույթներ` հայտնվում են հետաքրքիր, նոր մտքեր, թարմ տրամադրություններ, նշույլներ, նոր և արդեն հայտնի ՊԸ, ես սկսում եմ ինձ պահել ուրիշ կերպ, ուղղակի իմ մեջ ճանապարհ է բացվում:
Անցյալում ես հաճախ զգում էի սիրելու սուր կարիքը, բայց իմ գլխի համակարգիչը ասում էր. դու ուզում ես սիրել, սակայն չկա ոչ ոք: Դե չկա հիմա իմ կողքին նմանատիպ մարդ, ով ինձ կհիացներ, ում հանդեպ ես կարող էի սեր զգալ: Եվ միանգամից դառնում է գարշելի, նողկալի և նսեմ: Այդպես կարող էր ամիսներ տևել, որ ես սեր չզգայի, որովհետև հարմար մեկը չկար: Եկավ մի օր, և ես հարցրեցի ինքս ինձ, իսկ իրականում, ի՞նչ տարբերություն: Ես ցանկանում եմ սեր զգալ հիմա: Կարևորություն ու՞նի, որ հիմա ես չեմ կարող զգալ սեր ինչ-որ մեկի հանդեպ: Միգուցե ինձ այդպիսի մի մարդ պատկերացնեմ, չէ որ ես ցանկանում եմ ապրել սեր, իսկ ում հանդեպ` նշանակություն ու՞նի: Եվ ես փորձեցի պատկերացնել մի աղջնակ, ինչ-որ պատկեր կազմվեց ու ես հասկացա, ոչ` աբստրակտ պատկերը չի ստացվում սիրել: Այդ ժամանակ ես հարցը ուրիշ ձև ձևավորեցի. իսկ միգուցե ես կկարողանամ սիրել, եթե ես հիպոթեզ ընդունեմ, թե ինչ-որ տեղ կա աղջնակ, որին ես կսիրեի, եթե հանդիպեի: Իմ աչքերը նրան չեն տեսնում, ես նրա մասին ոչինչ չգիտեմ, բայց այն, որ ես ցանկանում եմ սիրել, դա էլ նշանակում է, որ ես զգում եմ և սիրում եմ: Իսկ ին՞չու ես պետք է մտածմունքներով սպանեմ իմ ցանկությունը և սիրո ունակությունը: Դա նույնն է, ինչ ասել. հիմա գիշեր է, սիրելիս, շատ մութ է, ես քեզ չեմ տեսնում, ինչպես կարող եմ ես քեզ սիրել: Հիմարությու՞ն է: Հիմարություն է: Իսկ այդպիսի իրավիճակներ շատ նման են. ես չեմ տեսնում, չեմ լսում, չգիտեմ սիրո աղջնակի առկայության մասին, բայց հենց այդ կարիքը ապրել սերը և հանդիսանում է ամենաանմիջական գիտելիքը նրա մասին: Քննարկման ընդունելով այդ հիպոթեզը, ես հայտնաբերեցի, որ ընդունակ եմ սեր ապրել: Այդ պահին ես մի քիչ խենթ էի ինձ զգում, ճնշվածություն էի զգում, քանի որ իմ գիտակցությունը փսփսում էր ականջիս. «բայց դու կասես… ինչ՞պես կարելի է ընդհանրապես սիրել անհայտ մեկին: Դա ինչ-որ անհեթեթություն է …»: Բայց անհեթեթություն է, թե` ոչ, ընտրությունը շատ հասարակ է. կամ ես հենց հիմա զգում եմ սեր կամ էլ` չեմ զգում: Ես ընտրեցի զգալը, դրանով իրականացնելով պայծառ ընկալման ուղիղ ծնունդ, հեռացնելով գորշությունը, որը պահպանվում էր կոնցեպցիաներով սիրո էակի բացակայությամբ: Եթե ոմն մեկը իմ ապրումները պատրանք, կամ հիմարություն, կամ էլ խենթություն կանվանի` իմ համար միևնույն է, քանի որ ես ՀԱՎԱՆՈՒՄ ԵՄ այն, ինչը ես հիմա զգում եմ, ինձ դուր է գալիս այն, թե ինչպես է կյանքը փոխվում այդ ապրումների միջոցով:
Հետագայում տառապում էի սիրո զգացմունքով, ոչ մեկին կոնկրետ չուղղված, այնքան, որքան հնարավոր էր իմ համար այն լիովին զգալ: Դրան չէին խանգարում անձնական վերաբերմունքը սիրեկանի հանդեպ, քանի որ մեր անձերը չէին խաչվում է և իմ անցյալում ունեցած հակումը ԲԷ վերաբերյալ չէր հանդիսանում խոչնդոտ սիրո հանդեպ: Այդ սերը օժտված էր ունիկալ առանձնահատկություններով. այն ոչ թե ուղղված էր կոնկրետ ինչ-որ մեկին, այլ նույնիսկ ինձնից էլ չէր բխում: Ես կարծես սիրո հոսքի ճանապարհին էի, որը սկիզբ էր առել ոչ մի տեղից և ոչ մի տեղ էլ չէր սլանում, միայն ինձ էր խայթում: Հետագայում այդ սիրո փորձը սովորեցրեց ինձ սիրել ևս կոնկրետ մի անձի առանց ԲԷ խառնուրդների սեփականության, խանդի և այլն: Սերը դարձավ հենց Ապրում, և ոչ թե վայրի ԲԷ և Պէ խառնուրդ:
Ոչինչ այդքան չի սահմանափակում կյանքը, ինչքան այն կեղծ «հասկացողությունը», որ կյանքը` սահմանափակ է: Իմ կյանքի փորձը ցույց տվեց` էմոցիաները «իմ» անբաժանելի մասն են, նրանց կարելի է ըստ ցանկության ընտրել: Եվ ես մի պահ մտածեցի` թե ինչ եմ ես ցանկանում, ապա տեսա, որ ԲԷ բեռ է, որը ես հետս եմ տանում իներցիայով, և ցանկանում եմ ես այն դուրս գցել: Այդպիսով ես իմ առջև խնդիր եմ դրել` ԲԷ վերացում, և այդ խնդրի լուծումը շատ ստացվեց հետաքրքիր, սակայն ոչ հասարակ գործ:
02-01-11) Մարդու կյանքում կատարված փոփոխությունները դառնում են նրա նոր բանտը, քանի որ հայտնվել են ոչ թե ուրախալի ցանկությունների իրականացման ջանքերով, այլ մեխանիկական ցանկությունների ազդեցությամբ, ԲԷ, կոնցեպցիաների և վախերի պատճառով: Օրինակ, դու ամուսնանում ես ոչ թե նրա համար, որ առկա է սիրահարվածությունը և ուրախալի ցանկությունը ապրել այդ մարդու հետ, այլ նրա համար, որ «պետք է», «ժամանակն է», «հարմար է», «ձեռնատու է», «ընկերուհիներն են խորհուրդ տալիս», «կարելի է միայն սեքսով զբաղվել», «պետք է երեխաներ ունենալ, չէ որ դա կնոջ նախասահմանումն է …», «ոնց որ լավ մարդ է» և այլն: Անցնում ես բանտախուցից բանտախուց, փոխում ես սովորությունների առարկան և մռայլության տեսակները, բայց կյանքը միևնյուն է` մնում է տառապանքների աղբյուր անկախ նրանից, թե ինչպես դու կվարվես: Մարդկանց ամբողջովին համապատասխանում է այս խորհրուրդը. «ինչ ուզում ես արա, միևնույն է կփոշմանես»:
Բանտում քեզ պահպանելու մեթոդներից մեկը` մեկնաբանությունների մեխանիկական ընտրությունն է, այսինքն ոչ թե օգնությունով քննարկումների և ՊԸ հետ ռեզոնանսի մտնելու, այլ ավտոմատ, այսինքն համաձայն սովորությանը` ԲԷ ընկալումների և կոնցեպցիաների ազդեցության տակ, որից հետո մեկնաբանությունը ամուր կերպով սոսնձվում է երևույթին և սկսում է ընկալվել ոչ թե որպես հնարավորիններից մեկը, այլ որպես «իսկական էության» արտահայտում: Կոնցեպցիաները, որոնք շրջապատված են ավտոմատ մեկնաբանություններով, ձեռք են բերում հատուկ պնդություն, դառնում են «հենարան» մարդու համար, անկախ նրանից, թե ինչպիսի տանջանքների է ընթարկում նրան հենց այդ «հենարանը», և վախերը այլևս հնարավորություն չեն տալիս գիտակցությանը մտնել այդ բնագավառ: Օրինակ, եթե դու ունես կոնցեպցիա «երեխան պետք է դասերը սովորի» և կա մեկնաբանություն «դա իմ երեխան է», ապա ոչինչ չի փրկի դժբախտին` պետք է սովորի դասերը մինչ կապտելը, ինչպիսին էլ որ չլինեն նրա ուրախալի ցանկությունները: Բայց եթե հետազոտել «իմ երեխան» կոնցեպցիան, և «իմ երեխան» մեկնաբանության փոխարեն ընտրել «ինքնուրույն մարդ իր ուրախալի ցանկություններով, որը ինքնուրույն է կյանքի ընտրությունը կատարում, ապա նա ինքը կսովորի, այդ թվում և հետևանքների հիման վրա, որոնք կսկսեն ի հայտ գալ իր սեփական ընտրության արդյունքում», այդ ժամանակ և քո կոնցեպցիան` «երեխան պետք է» կբացահայտվի, կդառնա հետազոտության համար մատչելի, կկորցնի նախկին ազդեցությունը քո վրա, կդադարեցնի լինել աղբյուր անհավատալի թվի տարբեր ԲԷ, և դրա հետ մեկտեղ քո երեխայի մոտ ի հայտ կգա անողոք բռնությունից փախչելու, իր ուրախալի ցանկությունները զգալու և իրականացնելու, ապրելու հնարավորություն:
Նայելով մսի կտորին, սովորական մարդը տեսնում է ախորժահամ ընթրիք, իսկ բուսակերը` կենդանու լեշից կտրած մարմնի մի մաս: Եվ այս և այն պարագայում մսի կտորը նույնն է, բայց մեկնաբանությունները հիմնավորապես տարբերվում են, և երկու դեպքում էլ մարդիկ համարում են, որ հենց այդ մեկբանությունն է եզակիորեն ճիշտ: Մեկնաբանվում է ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ երևույթ և իրադարձություն, անգամ ամենաաննշանը:
Մեկնաբանության ընտրությունով ղեկավարում է սովորությունների և կոնցեպցիաների հավաքածուն, բայց կարելի է այլ կերպ ապրել: Օրինակ, գործից քեզ ազատեցին: Եթե դու չես կրում ՊԸ, ապա ի հայտ է գալիս այդ իրադարձության սովորական մեկնաբանությունը, որը առիթ է հանդիսանում ԲԷ հայտնության համար: Իսկ եթե ես պրակտիկայով եմ զբաղվում, ապա ի հայտ կգան այլ մեկնաբանություններ. «ա) ի հայտ եկավ հնարավորություն աշխատել ուժեղ ԲԷ լիկվիդացման վրա, իսկ եթե ես նրանց հաղթահարեմ, ապա ԲԷ լիկվիդացման հմտությունները կդառնան ավելի կատարելագործված, ՊԸ կսկսեն ավելի ակտիվ իրենց ցուցաբերել, բ) ես դուրս եմ գցված այն բնագավառից, որտեղ ձևավորվել է մեխանիկական սովորությունների բազմություն, որոնք ես անբասիր չկարողացա հաղթահարել, և նոր պայմաններում ես միանգամից կկարողանամ սկսել կառուցել նոր սովորություններ, գ) հայտնի չէ, թե ինչպես հիմա կփոխվի կյանքը, ինչպիսի նոր հնարավորություններ ինձ կտրվեն»: Եվս օրինակ, ի հայտ է եկել ԲԷ: Մեկ մեկնաբանություն: «սա խոչնդոտ է իմ պրակտիկայի համար», երկրորդը. «դա լարում է պրակտիկան, քանի որ ես ստացա ևս մեկ փորձ ԲԷ լիկվիդացման համար, ի հայտ բերեցի այն իրադարձությունը, որի ԲԷ դեռ ի հայտ է գալիս, մի անգամ էլ ծնունդ տվեցի դեպի ՊԸ ձգտումին»:
Ես ընտրում եմ մեկնաբանություններ, որոնք չեն հակասում դատողական պարզությանը և ռեզոնանսի մեջ են ընկնում ՊԸ հետ, քանի որ ինքս ինձ հաշվետվություն եմ տալիս, որ չկա այդպիսի ընկալում, ինչպես «իսկապեսն է»: Եվ բոլորովին պարտադիր չէ, որ դա լինի ինչ-որ մի մեկնաբանություն. դրանք կարող են մի քանիսը լինել, դրանք իրար ոչ մի բանով չեն խանգարում: Եթե ի հայտ է եկել ԲԷ, ապա ին՞չ է նշանակում «իսկապես»` խոչնդոտ, թե` ցատկահենավայր: Իսկ ի՞նչ` ծառ կա «իսկապես»: Տերևներ կամ լույսի նշույլներ են նրանց միջև: Կամ և այն, և այս: Կամ նաև գեղեցկության զգացմունք, որը, եթե չկա ԲԷ շիրմայի տեսքով, Մ՞ԻՇՏ ի հայտ է գալիս այդ տեղում նույնքան անփոփոխ, ինչպես որ նաև տեսողական, շոշափողական, լսողական ընկալումները: Չէ որ ֆիքսում եմ` «կա գեղեցկության զգացում», բայց չկա ընկալում «իմ գեղեցկության զգացմունքը»:
Երբ դու մեխանիկորեն ընտրում ես որևէ մեկնաբանություն և սկսում ես հավատալ, որ դա միակ ճիշտն է, դու դառնում ես դիակ: Դու դառնում ես անհեթեթ կին, որին ամեն ինչ «հայտնի է»: Կանխագուշակում, նպատակադրվածություն, կանխավայելում, դրանց հետևից և այլ ՊԸ դադարում են գոյանալ, գիտակցությունը թողում է քեզ, ուրախալի ցանկությունները հանդես չեն գալիս, բացահայտումներ չեն լինում, և ԲԷ ձեռք ձեռք են բերում կատարյալ իշխանություն, դարձնելով դեմքդ դիմակ, իսկ մարմինդ` արագ ծերացած հիվանդագին թարախապալար: Նայիր քո շուրջը` մարդկանց, որոնք քեզ շրջապատում են, նրանց միշտ ամեն ինչ հայտնի է: Եր՞բ ես դու վերջին անգամ լսել քո հարցի պատասխանը, արտահայտություն` նման «իմ մոտ այդ հարցում պարզություն չկա» կամ «ես չունեմ բավականաչափ հիմնավորություններ դատել դրա մասին», կամ «ես մտածում էի դրա մասին, բայց դեռ չունեմ ոչ մի եզրակացություն» կամ «այս պահին իմ տեսակետը այսպիսին է, այն հիմնաված է այս և այն դիտարկումների, ենթադրությունների և այս կամ այն տեղեկության վրա, և ես դեռ չունեմ փաստարկներ իմ տեսակետը փոխելու համար»: Ես կպատասխանեմ քեզ. երբևիցե դու այդպիսի պատասխան չէիր լսել ու չես էլ լսի, բացի իմ պրակտիկայով զբաղվողներից:
Ազատությունը կոնցեպցիաներից ազատում է ճանապարհը դեպի ՊԸ զգացողություններ: Օրինակ, եթե ցանկանում ես զգալ քնքշություն, համակրանք, հիացմունք, գեղեկցության զգացմունք, բայց չկա որևէ էակ, ում հանդեպ դու կարող ես զգալ այդ ՊԸ, ապա դու նրանց չես էլ շոշափում` դառնալով դրանով կոնցեպցիայի զոհ, որը պնդում է, որ զգալ այդ կոնցեպցիաները կարելի է միայն ինչ-որ կոնկրետ մեկի հանդեպ, ում գիտես, տեսնում և զգում ես: Եվ դու մտածում ես. «դե էլ չկա մեկը, ում հանդեպ ես կարող եմ զգալ դա…» և դրանով ամեն ինչ իր ավարտն է ստանում, այն ժամանակ, երբ իսկապես ոչինչ չի խանգարում քեզ զգալ այդ ՊԸ:
Անկեղծ մեկնաբանությունների հետազոտության արդյունքում պարզվում է, որ ոչ մի «իսկապես», այլ կան միայն ընկալումներ և նրանց մեկնաբանությունները, որոնք կարող են լինել տրամաբանորեն հակասող կամ ոչ հակասող, ռեզոնանս առաջացնել ՊԸ հետ կամ չառաջացնել, համապատասխանել ունեցած դիտողությանը կամ չհամապատասխանել, կառուցված լինել, հաշվի առնելով այլ մարդկանց վկայությունները կամ հաշվի չառնել: Այդ պարզությունը, ինչպես նաև ցանկացած մեկ ուրիշը, ընկալվում է որպես ինչ-որ զարմանալի, որպես անսահման տարածության` ազատության զգացմունք:
Պարզությունը, որը հայտնվում է մեկանիկական մեկնաբանություների ուժերից ազատության արդյունքում, դառնում է ինքնուրույն պայծառ ընկալում: Երբ մենք նկարագրում ենք այդ ընկալումը, ապա անդրադառնում ենք խոսքերին ու պատկերներին, սակայն պարզությունը ոչ պատկերներն են, ոչ էլ` խոսքերը: Տարբերությունները քիչ չեն:
ա) երբ հայտնվում է պարզություն, որը ռեզոնանսի մեջ է ընկնում` «բոլոր շրջապատող մարդիկ անընդհատ քնած են կամ արդեն մեռած են» բառերի հետ, ապա մեկ րոպեից պարզությունը կարող է անհայտանալ, սակայն դեռ դատողական պարզությունը մնում է, բայց ինչքան էլ որ դու չփոփոխես այդ արտահայտությունը, ոչինչ չի փոխվում, նորից ծնել այդ պարզությունը` հնարավոր կդառնա միայն նոր ճիգերի արդյունքում, նոր անկեղծության պոռտքումով:
բ) պարզությունը ունի մեծ երանգների, մակարդակների քանակություն, այն ժամանակ երբ դատողական պարզությունը միայն մեկն է. կամ քեզ հայտնի է քննարկումների քայլը, կամ էլ` ոչ:
գ) պարզությունը առաջացնում է ռեզոնանս այլ ՊԸ հետ, այն ժամանակ, երբ դատողական պարզությունը մնում է որպես մեկուսացված ընկալում հենց այդ պատճառով, մտավորապես զարգացած մարդիկ հաճախ բութ են, լիովին սուզված ԲԷ մեջ:
Եվ այսպես շարունակ: Կենցաղի լեզվով «պարզություն» բառը նշանակում է երկու երևույթ, և այդ տեղաշարժն էլ բերում է մեծ խառնաշփոթության:
Եվս օրինակ. որոշ պայմաններ մեկնաբանելու սովորությունը, որպես պրակտիկայի համար «անհարմար», իսկ եթե պայմանները «հարմար չեն», ապա մնում է կամ սպասել մինչև դրանց «բարելավվումը», կամ սկսել դրանք «բարելավման ենթարկել», ինչին կգնա ամբողջ կյանքը, իսկ արդյունքում կստացվեն միայն հերթական «անհարմար» պայմանները: «Անհարմար» կատեգորիայի մեջ ընկած պայմանների տիրույթը կարող է այնքան լայնանալ, որ ի վերջո ամբողջ կյանքը կընդգրկի, պարզաբանելով պրակտիկայի բացակայությունը: Այդ սխալից կարելի է խուսափել, հասկանալով «անհարմար» բառի ստույգ իմաստը, ինչպես նաև հետևելով ուրախալի ցանկություններին, այդ թվում նաև այդ պայմանները փոխելու ցանկություններին, դրանք փոփոխելը դադարեցնելու ցանկություններին, և ցանկացած պայմանների ու ցանկությունների դեպքում պրակտիկայի վրա կենտրոնանալու ցանկություններին: Պրակտիկան երբեմն դառնում է արտասովոր արդյունավետ հենց քո կողմից անցանկալի պայմաններում, եթե քո վճռականությունը և կամայականությունը բարձր մակարդակի վրա են, և այդ պահին կարող է հայտնվել ցանկություն, հատուկ ստեղծել ինքդ քո համար պայմաններ, որոնք նախկինում մեկնաբանվում էին որպես անհարմար (նայիր հետո` գլուխ ստալկինգի և անապատակեցության մասին): Պրակտիկայով զբաղվող մարդկանց դիրքը այսպիսին է. ցանկացած համգամանքներ. դրանք հրաշալի պայմաններ են պրակտիկայի համար, դա կոչ է, որը դու ուրախությամբ և կանխագուշակությամբ ես ընդունում: Քեզ զզվեցն՞ում են ագրեսիվ բարեկամները: Դա հրաշալի պայման է լիկվիդացնելու ագրեսիային հանդիպող պատասխան ՈՉ-ը և խղճահարությունը ինքդ քո հանդեպ: Դրանք հրաշալի պայմաններ են` լիկվիդացնելու բավարարվածությունը, ձանձրույթը, գորշությունը, մեխանիկական ցանկությունները: Պայմանները փոխելու ցանկությունը, այնուամենայիվ, կարող է նույնպես ազատորեն դրսևորվել և իրականացվել զուգահեռաբար ուրիշ ցանկություններին: Խնդիրը միայն նրանում է, որ այն լինի ուրախ, ուղեկցվի կանխավայելումով, որ այն պայմանավորված չլինի ինքդ քո հանդեպ խղճահարությամբ և այլ ԲԷ-ով:
Հատված Կաստանեդայից. «զինվորը վերցնում է իր ճակատագիրը, ինչպիսին էլ այն չլինի, և բացարձակ հնազանդությամբ ընդունում այն, ինչպես որ այդ ճակատագիրը կա, սակայն ոչ որպես ափսոսանքի կամ հպարտության առիթ, այլ որպես կենդանի կոչ»: Փոխարինիր «ճակատագիր» բառը «ընկալումներով, որոնց դու անվանում ես «ստեղծված հանգամանքներ», և ընկալումները, որոնց դու «քեզնով» ես անվանում, իսկ «հնազանդություն» բառը փոխարինիր «ԲԷ-ի և ԴԷ-ի բացակայությունով», իսկ «կենդանի կոչը» այն է, ինչ ռեզոնանսի մեջ է ընկնում կանխագուշակության, ձգտման հետ, և այն ժամանակ այդ նախադասության իմաստը միանգամայն պարզ կդառնա:
Այս օրինակները քիչ, թե շատ հասկանալի են, իսկ հիմա անսովոր օրինակ, որի ըմբռնումը քեզնից ջանք կպահանջի: Համար՞ում ես դու արդյոք տերևները, ճյուղերը և ծառի բունը որպես ծառի մասեր: Համարում ես: Ինչ՞ու: Ինչ՞ու է տերևը ծառի մաս, իսկ մեքենան, որը կանգնած է ծառի տակ` նրա մա՞սը չէ: Այն պատճառով, որ տերևը անընդատ աճ՞ում է: Իսկ մեքենան անընդատ մոտենում է ծառին, ինչ՞ով է մի աստիճանականությունը մյուսից վատը: Որովհետև կարելի՞ է անդադար հայացքով հետևել ուղուն` տերևից մինչև ծառը: Բու՞նը: Բայց մեքենայից էլ կարելի է անդադար հայացք ուղեկցել գետնով մինչև ծառի բունը, նամանավանդ, որ մեքենան կպնում է ծառին: Որովհետև ծառի հյութերը ծորու՞մ են ճյուղով դեպի տերև: Բայց և մեքենայի անիվներից էլ առուն վազում է դեպի ծառ: Ի վերջո հասկանալի է դառնում, որ հարցը, թե ինչն է համարվում ծառի մաս, լուծվում է պայմանավորվածության ճանապարհով, և այն չափանիշները, որոնցով կարելի է սահմանը գծել, դժվար չէ գտնել. տերևը, որը բաժանված է ծառից, միշտ սկսում է շատ շուտ փոխվել, չորանալ, այն ժամանակ, երբ մեքենան չի փոխվում, երբ հեռանում է մի մետրով: Տերևները միշտ ծառի վրա են, համաձայն հայտնի ցիկլայնության, այն ժամանակ, երբ տայգայում միլիարդավոր ծառեր երբեք չեն ծփվում մեքենաների հետ: Հիմա հարցը տանք` գեղեցկության զգացմունքը, որ ես զգում եմ, նայելով ծառին, դա ծառի մա՞սն է: Յուրաքանչյուր մարդուն այդ հարցը անհեթեթ կթվա, քանի որ պատասխանը միանգամայն հայտնի է. իհարկե ոչ, գեղեցկության զգացմունքը չի պատկանում ծառին: Դա էլ հենց կոշտ հաստատված մեկնաբանություն է: Բերեմ օրինակային երկխոսություն, որտեղ ես ցույց եմ տալիս, որ հնարավոր է այլ մեկնաբանություն.
- Երբ ես նայում եմ ծառը, և տեսնում ծառի բունը, ապա ես ունենում եմ տեսողական ընկալում, բայց ես անվանում եմ այն` «ծառի մասի ընկալում», և եթե ես կրում եմ գեղեցկության զգացմունք, ապա ինչու՞ չեմ ես անվանում դա նույնպես` ծառի մասի ընկալում:
- Որովհետև, երբ դու նայում ես ծառին, դու ամեն անգամ զգում ես` «ծառի բունն եմ տեսնում» ընկալումը:
- Ես յուրաքանչյուր անգամ կրում եմ նաև գեղեցկության զգացմունք, երբ նայում եմ ծառին:
- Ամեն անգա՞մ: Յուրաքանչյուր ծառի՞ն:
- Այո, ամեն անգամ, եթե ես ԲԷ չեմ զգում:
- Ահա, եթե դու կրում ես ԲԷ, ապա գեղեցկության զգացմունք չկա՞:
- Իհարկե, բայց եթե դու փակես քո աչքերը, ապա և այդ ժամանակ ծառի բնի ընկալումն էլ չի լինի:
- Բայց բոլոր ծառի տերևները տարբեր են, նրանց բազմաձևությունը անվերջ է, իսկ գեղեցկության զգացմունքը`ծառի մաս չէ, այլ քո ընկալման առանձնահատկությունը, չէ որ, եթե կրես վարդագույն ակնոցներ, դա դեռ չի՞ նշանակի, որ աշխարհը վարդագույն է:
- Գեղեցկության զգացմունքը նույնը չէ: Այն նույնպես անվերջորեն բազմազան է, բայց դու ամբողջ կյանքդ անց ես կացնում ԲԷ մեջ, և պայծառ ընկալումները քո համար հազվադեպություն են, այդ պատճառով դու չունես այդ զգացմունքերի երանգները տարբերելու փորձ:
Այ այսպիսի մի անսովոր ամփոփում, որը ճանապարհ է բացում դեպի բազմաթիվ հետազոտություններ, բացահայտություններ: Այս օրինակում կեղծ մեկնաբանության առկայության պատճառը հանդիսանում է ոչ միայն «մաս» բառի իմաստի մեջ, այլ նաև ՊԸ զգալու փորձի բացակայության մեջ անորոշությունը: Նա, ով չի ուզում մարզվել գույնի և ձևի տարբերության մեջ, կասի, որ բոլոր երեխաները պետք է տարբերեն գույնն ու ձևը, քանի որ եթե մայրը ասում է «տուր ինձ երկնագույն բաժակ», իսկ դու բերում ես նրան մուգ կապույտը, ապա կստանաս ԲԷ բաժին, և քո մոտ դրդապատճառ կհայտնվի սկսել տարբերելու երկնագույնը կապույտից:
Եվս մեկ հասարակ, սակայն ցուցադրական օրինակ. դու նստած ես գրասենյակում, դու «գիտես», որ պատուհանից դուրս աղմկոտ, կեղտոտ քաղաքն է, իսկ պատի հետևում` բութ, դյուրագրգիռ մարդիկ: Բայց պատի և պատուհանի ետևում առկա է և ուրիշ աշխարհ. կա օվկիանոս, տայգա, սարեր, կենդանիներ, պարզապես այդ ամենը պատուհանից չի երևում, բայց դա այնտեղ է, և դու գիտես դրա մասին, քանի որ ճանապարհորդել և տեսել ես: Ինչ՞ու դու ընտրում ես չմտածել այն բանի մասին, որը ռեզոնանսի մեջ է ընկնում ՊԸ հետ: Համաձայն սովորությանը: Մեկնաբանություններից երկուսն էլ չեն հակասում աշխարհի վերաբերյալ քո գաղափարներին, այդ պատճառով պրակտիկանտը ընտրում է տեղյակ լինել այն բանի մասին, թե ինչ է գտնվում գրասենյակի պատերից դուրս` օվկիանոս, լեռան գագաթներ, մարգագետիններ ու անտառներ:
Եվս մեկ օրինակ, որի քննումը ունի հեռու տանող հետևանքներ: Ինչ էլ որ այնտեղ չխոսեն փիլիսոփաները, բոլոր մարդիկ (և նույնիսկ նույն փիլիսոփաներն) անսահմանորեն հավատում են նրան, որ գոյություն ունի սուբյեկտ և օբյեկտ: Այնինչ, դա ընդամենը մեր ընկալումների մեկնաբանությունն է: Բացատրությունը մակերեսին է գտնվում, այստեղ չի պահանջվում ոչ մի խորացված անալիզ: Ինքդ նայիր. բոլոր ընկալումները, ինչքան կան. ի՞նչ կարելի է նրանց մասին ասել, բացի նրանից, որ նրանք կան: Այ թե ինչ. կարելի է բացահայտել նրանց տարբերությունները և նկարագրել այդ տարբերությունները: Դա միանշանակ այդպես է, և դրանով մենք հաճախ ենք զբաղվում. նշում ենք այդ տարբերությունները, տարբեր ընկալումների խմբերին տալիս ենք տարբեր անվանումներ, օգտագործում ենք այն մեր առօրյա կյանքում և պրակտիկայում, և ստանում ենք ցանկալի արդյունքներ: Հասկանալի է, մենք երբեք չենք կարող բացահայտել այսպես կոչված «սահմանները», օրինակ. «աթոռ». այն կազմված է ոտքերից, նստելատեղից, որը տեղավորված է այդ ոտքերի վրա, և մեջքը, որը կպցրած է նստելատեղին: Կահույքի խանութում կարելի է հայտնաբերել առարկա, որը կոչվում է «աթոռ», սակայն իրենից ինչ-որ բան է ներկայացնում, որը բացարձակապես նման չէ մեր նկարագրությանը. դա կարող է լինել «փափկաթոռակ», առանց ոտքերի, առանց մեջքի և ինչ-որ բանով, որը թույլ հիշեցնում է «նստելատեղի» նկարագրությունը: Նույն հաջողությամբ նրան կարելի է տեղադրել «բարձի» սեկցիայում: Բոլորին դա հասկանալի է, և այդ անորոշությունը ոչ մի կերպ չի խանգարում առօրյա գործունեության մեջ հասնել քո ցանկությունների իրականացմանը, դրա պատճառով էլ մենք շարունակում ենք հաջողությամբ օգտվել այդ ընդունված ձևից. մենք խմբավորում ենք ընկալումներ և պայմանավորվում ենք դրանց նշանակման վերաբերյալ:
Գնանք առաջ: Ո՞ր հասկացողությունն եմ ես անվանում` «իմ ձեռքը»: Կոնկրետ տեսողական ընկալումների, զգացողությունների, շոշափողական զգացողությունների ամբողջություն: Ո՞ր հասկացողությունն եմ ես անվանում` «նրա ձեռքը»: Մի փոքր ուրիշ զգացողությունների ամբողջություն: Բայց դա ընդամենը նշանակում է, իսկ ինչի՞ հիման վրա մենք ստեղծում ինչ-որ «ինձ» և «նրա», այն ժամանակ, երբ չկա այդպիսի զգացողություն` «ես» և «ինքը»: Իսկ «ծառը» ի՞նչ է նշանակում: Դա էլ է որոշակի զգացողությունների ամբողջություն: Եվ ինչ՞ի հիման վրա ենք մենք ասում, որ «ծառը» դա «օբյեկտ է»: Չէ որ չկա ոչ մի այդպիսի զգացողության «օբյեկտ», կան միայն կոնկրետ զգացողություններ, որոնք մենք անվանում ենք «ծառ» բառով, բայց չէ որ դա «իմ» զգացողություններն են. կեղևի ընկալում, տերևի համը, չէ որ այդ ամենը գոյություն ունի այստեղ, «իմ մոտ», իսկ ին՞չ է «ծառը» նշանակում: Անհասկանալի է: Միանգամայն ակնհայտ է, որ «ես», «դու», «օբյեկտ». դա միայն միջոց է զգացողությունների նշանակման համար: Նույն ձևով ես կարող եմ ինքս ինձ հետ շախմատ խաղալ, պայմանականորեն տարբերելով մտքերը, որոնք ի հայտ են գալիս «սևերի» քայլից հետո, որպես «ես եմ», իսկ մտքերը, որոնք ի հայտ են գալիս սպիտակների քայլից հետո` «իմ հակառակորդն է»:
Եվ ի՞նչ է ստացվում: Ստացվում է ինչ-որ բան, որը այնքան աղետավոր կերպով բոլոր շրջանակներից դուրս է գալիս հայտնի միջոցով աշխարհը տեսնելու, որ մենք պարզապես դուրս ենք մղում դա, չենք ուզում ընդունել, դուրս ենք գցում, այդպիսով կուլտիվացիայի ենթարկելով անկեղծությունը, վախկոտությունը և բթությունը: Հիշեցնում եմ, որ միտքն ու պարզությունը լրիվ տարբեր ընկալումներ են: Ձևավորել և գիտակցորեն հասկանալ մտածելակերպի ճանապարհը` հեշտ է, իսկ որպեսզի պարզությունը հասկանալ, անհրաժեշտ են հատուկ ջանքեր` ջանքեր, որոնք պետք է վերացնեն բթության աջակցությունը, ձգտողության ջանքեր դեպի անկեղծություն: Եվ եթե անգամ ինչ-որ մեկը լիներ շատ-շատ անկեղծ մարդ, եթե նա ձգտեր պարզությանը, ինչպես խեղդվողը ձգտում է մեկ շունչ քաշելու, իրեն հերիք էր միայն կարդալ այդ արտահայտությունները, և անմիջապես լիովին պարզ կդառնար, դրանով ձեռք բերելով «աներկվության հասկացումը»: Բայց քանի որ այդպիսի մարդիկ չկան, դրա համար ես ապավինում եմ միջանկյալ պրակտիկային, ստեղծել միջանկյալ պարզության կղզիներ:
Եթե ինչ-որ մեկը ասում է, որ «հասկացել է աներկվությունը», ապա դրանով նա հայտնում է, որ երբեք, ոչ մի վարկյան ԲԷ չի կրում և անդադար կրում է վառ ՊԸ, այդպիսով սուտասանին բռնելը հեշտ է, եթե, իհարկե, ընդhանրապես չտրվել անսահման բթությանը և նկարել մարդու լրապատկերը` հակառակ առողջ դատողությանը:
02-01-12) Ձևավորիր կոնցեպցիա, օրինակ. «Իմ ամուսինը տառապում է, քանի որ ես սեքսով եմ զբաղվում իմ ընկերոջ հետ, այդ պատճառով ես մեղավոր եմ նրա տառապանքների մեջ»: Ենթարկիր դա կասկածի. «արդյո՞ք ես նրան տանջանք եմ պատճառում: Ես միայն իմ ուրախ ցանկություններինն եմ հետևում, և ես նրան բացատրեցի դա: Արդ՞յոք նա ինքն իրեն չի տանջում նրանով, որ մեկնաբանում է իմ պահելաձևը, որպես վիրավորանք, որպես անտարբերություն իր նկատմամբ»: Այս պարագայում կարելի է հակապատճառ գտնել. «Այո, նա այսպես է մեկնաբանում, բայց դա իր անկատարելիությունն է, ինչու ես հիմա իրեն ցավ պատճառեմ:» Այստեղ կարելի է հակասել, որ մարդկանցից շատ շատերը ինձնից ինչ-որ բան են ցանկանում, և բառացիորեն ամեն իմ գործողությունով ես անդադար ինչ-որ մեկին տանջանքներ եմ «պատճառում», որ պարզապես չկա միջոց մարդուն ազատել այդ նմանատիպ տառապանքներից, դա կարող է միայն ինքն անել` իր ջանքերով: Քո ամուսինը պահանջում է կատարել 10 օրենքներ, և դու կարող ես փորձել կատարել դրանք, բայց քո ուրախալի ցանկությունները կսկսեն չորանալ, և դրանց հետ միասին նաև` ապրելու ուրախությունը, իսկ ինքը շուտով նոր օրենքներ կկազմի, որի չկատարելը նորից «կառաջացնի» ջղայնություն, անհանգստություն, վիրավորանք և այլն: Դա ապացուցում է, որ նա չի ուզում այլ կերպ ապրել: Եվս մեկ հակապատճառ, եթե նա տառապում է և չի ուզում տառապել, ապա թող պատմի, թե ինչ կոնկրետ գործողություններ է նա կատարել չտառապելու, փոխվելու համար:
Փաստարկների և հակափաստարկների շղթան կարելի է երկար շարունակել, և ես խորհրուրդ կտամ հենց այդպես էլ անել, ստեղծելով ինչքան հնարավոր է ավելի լիակատար ցուցակ փաստարկների, հակափաստարկների, հակա-հակափաստարկների համար, որպեսզի ոչինչ չմնա շողքի տակ, ամեն հայտնի քեզ փաստարկ մշակված լինի: Զրուցիր այլ մարդկանց հետ. հաստատ նրանց մոտ կգտնվի չհայտնաբերված քո կողմից լի փաստարկներ` «կողմ» և «դեմ»:
Արդյունքում պարզ կդառնա, որ անհնարին է ինչ-որ բան ապացուցել. փաստարկների և հակափաստարկների շղթան անվերջ է, բայց ինչը կմնա անփոփոխ`ապա դա քո մեղքի զգացմունքն է, այսինքն դու կապրես այնպես, կարծես քո մեղավորությունը հանդիսանում է այնուամենայնիվ ապացուցված: Կազմակերպիր կոնցեպցիաների փոթորիկ. անընդhատ վերադարձիր այդ թեմային, վերցրու քո գրածները, և նորից ու նորից անցիր փաստարկներով, պահանջիր պարզություն նրանում, որ չկա հիմք ենթադրելու, որ դու «մեղավոր ես» ամուսնուդ տանջանքների մեջ: Հակադրիր մեղքի զգացումը տվյալ պարագայում օրինաչափ համարելու հիմքի բացակայության մասին պարզությունը, և պարզությունը նրանում, որ մեղքի զգացմունքը միևնույն է հայտնվում է: Կրկնիր այս վարժությունը 100 կամ 1000 անգամ, ֆիքսիր այն, որ դատողական հիմքեր մեղքի համար չկան, իսկ մեղքի զգացումը առկա է, քանի դեռ արդյունքում չի հայտնվել նոր որակի պարզություն, որն ուղեկցվում է տվյալ պարագայում մեղքի զգացմունքից ազատության նոր աստիճանով:
Իհարկե, ոչ ապացուցել, ոչ մերժել կոնցեպցիան հնարավոր չէ, քանի որ նա վարում է տերմիններով, որոնք ոչ մի կոնկրետ բան չեն նշանակում. «մեղավոր է», «արդարացի է», «պետք է»: Օրինակ, «սեր» խոսքի տակ յուրաքանչյուրը նկատի ունի ազատակամ ընկալումների հավաքածու, հաճախ ընդգրկելով այնտեղ այնպիսի քայքայիչ ԲԷ` նման խանդի, ագրեսիայի, խղճահարության` իրեն հանդեպ: Ոչ ոք չի մտածում այն մասին, թե հատկապես որ ընկալումների հավաքածուն է նա անվանում «սեր» բառով: Դա չի խանգարում մարդկանց խոսել «սիրո» մասին, վիճաբանել նրա մասին, «հասկանալ» իրար, թեպետ բացարձակապես պարզ է, որ ոչ մի հասկացողություն չի էլ կարող լինել, քանի որ դեռ պարզ չէ, թե ինչի մասին է, փաստորեն, խոսքը գնում:
Անհնարին է հասնել դատողական պարզության, չփոխարինելով բոլոր նմանատիպ բառեր-մակաբույծները խոսքերով, որոնք ունեն քեզ համար լիովին որոշակի իմաստ, և այնուամենայնիվ, անգամ, առանց անցակցնելու այդպիսի աշխատանք, կարելի է հասնել կոնցեպցիաների իշխանությունից ազատության` վերը նշված մեթոդներով: Փաստերի և հակափաստերի հետազոտության որոշ էտապին կոնցեպցիայի անբովանդակությունը կարող է դառնալ ակնհայտ:
Աբստրակտ կոնցեպցիաների հաջորդական անալիզը շատ շուտ է հայտնաբերում նրանց անհեթեթությունը: Օրինակ, հարց տանք. «Երբ մարդը փոխվում է, նա ուրի՞շ է դառնում, թե` նույնն է մնում»: Հասարակ հարց, ճ՞իշտ չէ: Ինչ-որ մեկը հստակորեն կասի. «դե դա նույն մարդն է, միայն` փոխված»: Մյուսը ոչ քիչ վստահորեն կպատասխանի. «դա ուրիշ մարդ է, չէ որ նա փոխվել է», և այդ վստահության վրա կաճեն ուրիշ կոնցեպցիաներ` յուրաքանչյուրի մոտ` իրենցը: Եկեք հետազոտենք այն ավելի ուշադիր:
Ակնհայտ է, որ եթե փոխվել են մտքերը, էմոցիաները, ցանկությունները, զգացողությունները (փոխվել է մարմնի դիրքը, ուրեմն փոխվել են և զգացողությունները, և անգամ մարմնի քիմիական կազմությունը` ինչ-որ մոլեկուլներ հեռացել են նրանից, որոշները` հայտնվել). ուրեմն այստեղ արդեն ուրիշ ընկալումների հավաքածու է, այսինքն ուրիշ մարդ, ընդ որում տարբերությունը կարող է լինել հսկայական` բարիությունը մի վարկյանում կարող է փոխվել ատելության, գրկելու ցանկությունը` հարվածելու ցանկության: Այս ամենը անընդհատ փոխվում է: Բայց եթե մարդը ուրիշ է դառնում, այդ ժամանակ ստացվում է, որ նպատակին նա ձգտում է մենակ, իսկ հասնում է դրան ուր՞իշը: Ես եմ գդալը բերանիս մոտեցնում, իսկ այն հայտնվում է ուրիշի բերանի մե՞ջ: Հաջողությունը կլինի ուրիշի մոտ, անհաջողությունը` մյուսի մոտ. «ես ինքս» ոչ մի արդյունք արդեն չեմ ստանա, և «նա», ով կստանա, արդեն չի օգտվի այդ արդյունքից. դա նորից կլինի ինչ-որ ուրիշ մարդ … Այդ եզրակացության հետ արդեն ոչ ոք չի համաձայնվի, իսկ եթե ինչ-որ մեկը ձև ընդունի, որ նա համաձայն է, այդ ժամանակ նրան կարելի է հարցնել, թե ինչ՞ու է նա շարունակում ձգտել իր նպատակներին, քանի որ կօգտվի է արդյունքով ուրիշը: Եթե նա պատասխանի «իսկ ինձ միևնույն է», ապա վերցրու նրա իրերից և հետ մի վերադարձրու. կտեսնես, որ նրա համար միևնույն չէ այն, որ ինչ-որ ուրիշ մեկը օգտվում է իր աշխատանքի արդյունքերից: Ստացվում է, որ ոչ մի ակնհայտ բան չկա այստեղ:
Իսկ հիմա ենթադրենք, մարդը նույնն է մնում, ինչ նախկինում էր: Բայց այստեղ հակասությունը իսկույն հայտնվում է, եթե նա նույնն է մնում, ապա ո՞ր փոփությունների մասին է խոսքը գնում: Ստացվում է, որ ոչ այս, ոչ էլ մյուս տարբերակը հնարավոր չէ: Կարող է, մարդ մնում է ինքն իրենով, բայց անփոփո՞խ: Բայց ին՞չն է մնում անփոփոխ: «Ե՞ս»: Բայց դե չկա այդպիսի «ես» ընկալում, իսկ այն ընկալումները, որոնք առկա են, բոլորն էլ անփոփոխ են:
Մենք կանգնեցինք անհույս փակուղու դիմաց, որի արդյունքում աբստրակտ կոնցեպցիաների «մարդը փոխվում է» և «մարդն անփոփոխ է» կորցնում են իրենց իմաստը, կամաց-կամաց դուրս են թռնում քննարկումներից և ներքին երկխոսություններից:
Քննարկենք «անցյալի և ապագայի» կոնցեպցիան: Երբ մենք ասում ենք «ուտել նարինջ», ապա նկատի ունենք, որ կա ոչ միայն միտք` «նարինջ» կամ «նարինջի» կերպար, այլ կա նաև զգացողությունների հսկայական բազմազանություն, որը մենք անվանում ենք «նարինջի համ», «նարինջի կլեպի զգացողություն» և այլն: Եթե գոյություն ունի անցյալ, ապա բացի մտքերից «սա անցյալն է», գոյություն ունեն և ուրիշ անցյալի ընկալումներ: Եթե անցյալում ես մի բան էի զգում, իսկ հիմա` ուրիշ, ապա մենք ասում ենք` տեղի է ունեցել փոփոխություն: Այսինքն «փոփոխություն» հասկացողությունը հիմնավորվում է աբստրակտ կոնցեպցիայի վրա` անցյալի, ներկայի և ապագայի գոյության վերաբերյալ: Համեմատելու համար ինձ պետք է ապրել «ես` երեկ», իսկ հետո համեմատել այն «ես ներկայումս»-ի հետ: Բայց թե ինչպե՞ս դա անեմ: Հիշել, թե ի՞նչ եմ ապրել երեկ: Բայց դա անցյալը չէ, դա մտքերն են, որոնք գոյություն ունեն հիմա, իրականում: Ես կարող եմ ասել. երեկ ես ուրախություն էի ապրում, բայց դա չի նշանակի «ես երեկ ուրախություն եմ ապրում». դա կլինի կամ միտք, որը գոյություն ունի հիմա, կամ էլ` ուրախություն, որը ես նույնպես հենց հիմա եմ զգում: Յուրաքանչյուր ընկալում այն է, որը կատարվում է մեր հետ հենց հիմա, կամ, խոսելով ավելի ճիշտ, դա այն է, ինչ կա, այն պատճառով, որ «հիմա» բառը արդեն բխում է գոյություն ունեցող կոնցեպցիայից `«այն ժամանակ» և «ուշ»:
Այստեղից հասարակ եզրակացություն. «ներկայումս», «անցյալը» և «ապագան» նշանակում են միայն ընկալումների խմբեր, գոյություն ունեցող «հիմա», այլ ոչ թե ինչ-որ բան, որ «հիմա-չէ»: Այն, ինչ մենք անվանում ենք «անցյալ», դուրս է գալիս, օրինակ, էմոցիա, որն ուղեկցվում է մտքով «դա երեկ էր եղել» և կերպարով, որն ուղեկցվում է նույն մտքով: Այն, ինչը մենք անվանում ենք «փոփոխություն», պարզվում է միայն պատկեր, որն ուղեկցվում է «այսպես էր, բայց այսպես դարձավ» մտքով:
02-01-13) Կոնցեպցիաների վերացման ամենահասարակ մեթոդը նրանց ստուգելն է պրակտիկայի ընթացքում: Սակայն այդ էլեմենտար թվացող մեթոդը համարյա չի գործարկվում, քանի որ հետազոտության փոխարեն, մարդիկ փորձում են այն խմբավորել կոնցեպցիայի տակ: Եթե քո մոտ կոնցեպցիա կա. «զբաղվել սեքսով սիրուն աղջկա հետ շատ հաճելի է», ապա այստեղ սկիզբ է առնում մեխանիկական ցանկությունը (ՄՑ) զբաղվել սեքսով նրա հետ, ում համարում ես գեղեցկուհի: Բայց ամեն անգամ, երբ պարզում ես, որ սիրուն աղջիկը խանդոտ է, անզգա է, բութ է և սեքսի վերաբերյալ կրում է բացասական վերաբերմունք, դու ենթադրում ես, որ այդ ամենը «բնավորությունների տարբերությունից է», շարունակում ես ավելացնել նրա մեջ այն, ինչը չես ընդունում, և դուրս հրել այն, ինչն ընդունում ես: Հաջորդական անալիզի անկեղծությունը և բացակայությունը բերում է նրան, որ դու չես ստանում փորձ` բախվում իրականության հետ. դու ծանոթանում ես նկարը վերջացրած «ֆանտոմի» հետ և հրաժեշտ ես տալիս նրան, արդյունքում կոնցեպցիան մնում է անփոփոխ, և ամեն ինչ կրկնվում է շրջանով:
Եթե դու համարում ես, որ ֆիզիկոսների մեծամասնությունը խելացի են` ստուգիր դա: Հետազոտիր նրանց, հարցեր տուր, պատասխանները անալիզի ենթարկիր: Եթե դու համարում ես, որ փիլիսոփաները իմաստուն են, իսկ գրողները` առեղծվածային, անկեղծ հետազոտիր նրանց, չվախենալով տեսնել իրականությունը, ինչպիսին էլ որ այն չհանդիսանա:
Ոչ ոքի հետ մենք շփում չունեք, այնպես, ինչպես իրական էակի հետ: Յուրաքանչյուրին մենք բնութագրում ենք բնավորության այս կամ այն կողմ, հետո էլ շփվում ենք այդ արդեն հնարած կերպարի հետ: Առաջին հերթին դա վերաբերվում է նրանց, ում մենք ավելի երկար «գիտենք»: Այդ ֆանտոմների շուրջ հայտնվում են ամենատարբեր մռայլվածություններ, այդ թվում` կապվածություն, խանդ, նրանց շուրջ ձևավորվում են մեխանիկական ներքին երկխոսության (ՆԵ) մեծ ամպեր, և կարող է այնպես պատահի, որ, ինքդ այն չնկատելով տասնյակ տարիների ընթացքում լինես քո (ՆԵ) մեջ և քո կատարված գործողությունների համար արդարանաս ծնողներիդ և ծանոթներիդ առջև: Քանի որ «շփումը» ինչպես ռեալ խոսակցություններում, այնպես էլ ՆԵ մեջ, վարվում է «ֆանտոմների» հետ, ապա, հասկանալի է, ոչ մի «բացատրություն», ոչ մի համաձայնություն երբեք չի լինի. ֆանտոմը կշարունակի գոյատևել նախկին տեսքով և կհանդիսանա, որպես ԲԷ աղբյուր:
Լրապատկերումները հայտնաբերելու և վերացնելու շատ արդյունավետ միջոցը կայանում է մարդու հետ հետևողական մոտեցման մեջ, որի «բնութագիրը» ամեն էտապ դու ես կազմում, որոշում ես քո վերաբերմունքը նրա նկատմամբ. օրինակ, ինտերնետային ծանոթության ժամանակ սկիզբից դու կարծիքը կազմում ես մարդու նամակից, հետո` երկրորդ նամակից, հետո նկարից, հետո երկրորդ նկարից, հետո ավելի խորացված նամակագրության արդյունքներից, հետո էլ հեռախոսային զրույցների արդյունքներից, հետո անձնական հանդիպման արդյունքներից և այլն: Հեշտացնում է կողմնորոշման պրոցեսը մարդու հանդեպ քո վերաբերմունքի որակավորման ցուցակի առկայությունը. դու անցնում ես նրա հատկություններով և գնահատականներն ես դնում: Ամենասկզբից միջանկյալ արդյունքները շատ ուժեղ կտարբերվեն, բայց փորձ ձեռք բերելու կերպարը վերջացնելու և դուրս բխելու ընթացքում քո սկզբնական վերաբերմունքը մարդու նկատմամբ ավելի շատ կհամընկնի եզրակացության հետ:
Որքան ավելի վառ ԲԷ ես դու զգում, այնքան ավելի ավտոմատ կլինի քո պահվածքը, այնքան ավելի բարդ կլինի տարբերակել ընկալումները և իրականացնել դրանց հաջորդական վերլուծությունը:
Որքան ավելի դու ազատ ես կոնցեպցիաներից, այնքան հաճախակի ու վառ են արտահայտվում ուրախալի ցանկությունները, որոնք ռեզոնանս են առաջացնում ՊԸ հետ:
02-01-14) Հետազոտենք «մենակություն» կամ « մարդկանց միջև գտնվելը» մեկնաբանությունով օրինակ: Մեկ մեկնաբանությունը հեշտ է փոխարինել մյուսով այն կախվածությամբ, թե ինչ իմաստ դու կդնես «մենակության» խոսքի մեջ: Գտնվելով մարդկանց միջև կարելի է միայնակ զգալ, կրել նույնանուն ԲԷ, իսկ մյուս կողմից, գտնվելով մութ սենյակում, կարելի է համարել քեզ մարդկանց որոշ խմբի մաս, և կրել կամ ԲԷ, կամ ՊԸ, քո ընտրությամբ:
ԲԷ հետ անցկացվող ցիկլային ընկալման պրակտիկային համանման մենք կարող ենք անցկացնել նույնատիպ պրակտիկա մեկնաբանության նկատմամբ: Արդյունքը` մեկնաբանությունների ավտոմատ առաջացման թուլացում, բանական պարզության հասնելու և պարզության ապրումների նշույլների արտահայտման առաջացման հնարավորություն:
02-01-15) Մի՞թե առկա է կոնկրետ ընկալում, որը դու կարող ես անվանել «ես» բառով: Էմոցիաները, մտքերը, զգացողությունները, ցանկությունները վերագրվում են ինչ-որ «ես»-ի, որի ընկալումը բացակայում է, ինչպես նաև չկա և ինչ-որ մեկի հանդեպ ցանկության կամ մտքի «պատկանելության» ընկալում: Ստույգ նկարագրությունը այդ իրավիճակի այսպիսին է. բոլոր ընկալումների ամբողջության միջև առկա են դեռ մտքեր, որոնք ընդգրկում են իրենց մեջ ոչ մի կոնկրետ բան չնշանակող «ես» բառը, այսինքն այդ մտքերը հանդիսանում են կոնցեպցիաներ: Փախչենք այդ անորոշությունից և որոշենք այդ բառը: «Եսը» բոլոր մեզ հայտնի 5 տեսակ ընկալումների ամբողջության նշանակումն է, որոնք չեն որոշվում մեկը մյուսով և չեն բերվում մեկը մյուսի: Որոշել այդ ընկալումների տեսակները անհնարին է, քանի որ «որոշելը» նշանակում է` բերել հասցնել ինչ-որ ուրիշ բանի, իսկ դա տվյալ պարագայում անհնարին է (օրինակ, ծնված օրից չտեսնող մարդը չի հասկանա, թե ինչ բան է «տեսնելը», ոնց էլ որ դու չփորձես նրան բացատրել): Այդ պատճառով դրանք կարելի է միայն թվարկել: Ոչինչ էլ չի մտնում այդ «ես» կազմի մեջ, բացի այս հինգ տեսակ ընկալումներից. զգացողություն, էմոցիաներ, մտքեր, ցանկություններ, տարբերում:
Ֆիզիկական զգացողությունները (այսուհետև միայն «զգացմունքներ») բոլոր ընկալումների տեսակներն են, որոնք միավորված են մեզնով «ֆիզիկական մարմնի» հասկացողության տակ: «Ֆիզիկական մարմնի» գաղափարը հանդիսանում է որպես կոնցեպցիա, քանի որ եթե մենք մնում ենք անկեղծ վկայության սահմաններում մեր ընկալումների մեջ, ապա այն, ինչ մենք կարող ենք ասել, դա այն է, որ կան մի քանի տեսակ ընկալումներ, համախմբված մեր գիտակցությունով, «ֆիզիկական մարմնի» հասկացողությամբ` տեսողական, լսողական, համի, շոշոփոխական, սեքսուալ և այլն: Տեսնել «մարմինը»` նշանակում է ունենալ որոշ տեսողական զգացողություներ: Շոշափել մարմինը` նշանակում է ունենալ որոշ շոշափողական զգացողություններ: Բայց կատարյալ է նույնիսկ այն, թե ոնց ենք մենք միավորում ենք զգացողությունները «ֆիզիկական մարմին» տերմինով, բոլոր էմոցիաները մենք կարող ենք միավորել «էմոցիոնալ մարմին» տերմինով, իսկ մտքերը` «մտածողական մարմին» տերմինով: Սովորության համաձայն մենք դա չենք անում, և այստեղից էլ հայտնվում է սխալ զգացողությունների հակադրում էմոցիաներին և մտքերին, ինչի արդյունքում «մարմինը» համարվում է ռեալ ինչ-որ բան, «ես»-ի գլխավոր հատկանիշ, իսկ էմոցիաները, մտքերն ու ցանկությունները, ինչ-որ քիչ ռեալ, «ես»-ի երկրորդական հատկանիշ: «Հանում եմ շորը» ընկալումից հետո, հաճախ հանդես է գալիս ընկալում` «տեսնում եմ կուրծքը», որը հանդիսանում է հիմք նրա համար, որ համարել, որ «կուրծքը» «ֆիզիկական մարմնի»մասն է: Բայց երբեմն այդ ընկալումները չեն հաջորդում իրար. օրինակ, կարող է հաջորդել «կրծքկալ» ընկալումը, բայց դա ոչինչ չի փոխում, քանի որ գիտակցությունը դասավորում է այդ ամենը հակասական սխեմայի մեջ: Ինչպես նաև «լսում եմ «հիմար» բառը» ընկալումից հետո, հաճախ ի հայտ է գալիս ընկալում «վրդովմունքի էմոցիա», իսկ երբեմն այն չի հայտնվում, եթե առկա է մտքի ընկալում նրա մասին, որ «ես իսկապես հիմար եմ»: Ես ուզում եմ ցույց տալ, որ չկան ոչ մի տրամաբանական հիմքեր նրա համար, որ զգացողությունների հավաքածուն անվանել «զգացողությունների մարմին», իսկ էմոցիաների հավաքացուն չանվանել «էմոցիանների մարմին»` դա միայն սովորության հարց է:
Տարբերակող գիտակցությունը համարյա անըմբռնելի ընկալում է նրանց համար, ովքեր զգում են ԲԷ և չեն զգում ՊԸ, այդ պատճառով պրակտիկ աշխատանքում ԲԷ, կոնցեպցիաներից, մեխանիկական ցանկություններից ազատվելու և ՊԸ հասնելու համար մենք թողնելու ենք այն առանց ուշադրության և խոսելու ենք միայն չորս տեսակի ընկալումների մասին:
Հիմա, օրինակ քննարկենք ծառերի և այլ բույսերի ամբողջությունը, ինչից կազմված է անտառը: Յուրաքանչյուր հասարակ մարդու համար պարզ է, որ նա ոչ մի անտառ չի ընկալում ինչպես ինքնուրույն գոյություն ունեցող ինչ-որ բան, բացի նրանից` ինչից է այդ անտառը կազմված: Անտառը միայն անվանումն է: Այդպես էլ «եսը» միայն անվանումն է անտառի, որը կազմված է 5 տեսակ «բույսերից»: Այդ հաստատումը ազատության ճանապարհն է: Ամբողջ կյանքդ դու մտածում էիր, որ կա ինչ-որ խորացված «ես», ինչ-որ «ես-ի» գաղտնարան, վերին գիտակցություն, ենթագիտակցություն, և այլ թավախիտություններ, ուր թափանցելը համարյա անհնարին է: Դու մտածում էիր, որ այդ ամենը բացառապես բարդ է, անըմռնելի է, խճճված է, որ ազատության ճանապարհը կարող է գտնել միայն հնարագետ, «հոգեպես» ահավոր զարգացած մարդ: Սակայն պարզվում է, որ «ես»-ը ընդամենը միայն ընկալումների 4 տեսակներն են, և վերջ: Ոչ ոք չպետք է լինի մռայլ, բայց առկա են մռայլությունները: Ոչ ոք չի ձգտում ՊԸ մոտ, բայց առկա է ուրախ ցանկություն կրել ՊԸ: «Ոչ ոք» բութ չէ, սակայն կա բթության առկայություն, որը կարող է հեռացվել, եթե հայտնվում է այն հեռացնելու ցանկություն: Ոչ ոք կապված չէ, ոչ մեկին պետք չէ ազատել: Դա միևնույն է ինչ բանտարկյալին, որը պատկերացնում է պատերի և բանտախուցերի անվերջ շարքեր, ասես. կա պատ առջևում, հետևում, ձախ և աջ քեզնից, վերևը և ներքևը, բայց միայն դա:
Առաստաղից վերև չկա «վերգիտակցական» պատ, և երբ դու կծակես հատակը, նրա տակ չի լինի «ենթագիտակցական» պատ, այնտեղ ազատություն է, պայծառ ընկալումների հսկայական աշխարհ: Պատկերացնում եք, թե ինչքան ուրախություն, համոզվածություն և վճռականություն կհիմնավորի բանտարկյալի մեջ այդ նորությունը: Դու բանտարկյալ ես, և ես քեզ հայտնում եմ այդ ուրախ նորությունը. ես ջարդեցի այդ պատը և հայտնաբերեցի այնտեղ ազատություն, և գրում եմ այս հասարակ հրահանգավորումը, որով կարող է օգտվել յուրաքանչյուր ցանկացող: Հաճույք ստացիր այդ նորությունից, մտածիր նրա մասին, շոյիր նրան և հասկացիր. ազատությունը շատ մոտիկ է, և դու կարող ես վերցնել այն անպաշտպան ձեռքերով, եթե կատարես այդ գործը համառությամբ, ուշադրությամբ, վճռականությամբ և ակնկալումով:
«Ես» կոնցեպցիայի հետազոտության մեջ գործարկվում են մեթոդներ, վերը նկարագրվածները, բայց ի լրումն դրանց ես առաջարկում եմ ևս մեկը. «գիտակցության հասկացողության» պրակտիկան: Այդ պրակտիկան արդյունավետ կարող է գործածել կոնցեպցիաների ցրման նպատակով, տիրապետելով նույն հատկություններով, որով տիրապետում է և «ես» կոնցեպցիան: Պատկերացրու, որ ես ունեմ ահռելի ուժի կոնցեպցիա, որը կայանում է նրանում, որ իմ տանը ապրում է գետաձի: Շատ ուշադիր նայելով, լսելով, հոշոտելով, ես ուշ թե շուտ գալիս եմ այն եզրակացությանը, որ թվում է, թե ոչ մի գետաձի չկա, համենայն դեպս ես չկարողացա հայտնաբերել ոչ մի ապացույցներ նրա գոյության վերաբերյալ, դրա համար էլ, քանի չեն հայտնաբերվել ապացույցները, ես կապրեմ այնպես, իբրև չկա ոչ մի գետաձի: Դա շատ հասարակ է, բայց ինչ-որ պատճառներով մենք բոլորս համառորեն հավատում ենք, որ ընկալումների միջև կա ինչ-որ կենդանի «ես»:
Ընդհանուր առմամբ իմ պրակտիկան շատ հասարակ է: Չի պահանջվում անել անհասկանալի ինչ-որ մի բան հանուն երևակայական ապագա «բարօրությունների» համար, հավատալ նրան, որ քեզ անհասկանալի «բարօրությունները» կայցելեն, եթե դու հրաժարվես նրանից, ինչը դու հիմա ցանկանում ես: Անկեղծության ուղին այլ է. եթե դու տեսել ես, որ ինչ-որ բանը պատրանք է հանդիսանում, ապա հետադարձ ճանապարհ չկա, կուրորեն հետ վերադառնալը անհնարին է: Կատարված ջանքերի արդյունքները ի հայտ են գալիս անմիջապես, և դու հաճույք ես ստանում նրանցից հենց հիմա. եթե հենց հիմա դու լիկվիդացնում ես ԲԷ, ապա հենց հիմա էլ զգում ես ՊԸ ճղփյունը: Ուղիղ ուղու ճանապարհին չկան հետևորդներ և չկան առաջնորդներ: Յուրաքանչյուրը հետևում է իր ուրախ ցանկություններին, և երբ պայծառ ընկալումը ի հայտ է գալիս, դու զգում ես քեզ և հանդիսանում որպես առաջին հայտնաբերող:
Որպեսզի գիտակցությունը ընդմիշտ զբաղված լինի նրանով, որ «ես» բառը հանդես է գալիս միայն որպես բոլոր ընկալումների նշանակում, ապա անհրաժեշտ են մշտական ջանքեր` ոչ քիչ, քան ջանքերը, որոնք ամեն վայրկյան, համընդհանուր ձևով ուղղված են ԲԷ լիկվիդացնելու: Անհրաժեշտ է վերացնել սովորությունը մտածել ինչ-որ մի ինքնուրույն-գոյություն ունեցող կենդանու մասին: Իմ համար ավելի հեշտ է դա անել, մտքում մտածելով արդեն գոյություն ունեցող ընկալումների վերաբերյալ.ս դա կա, և սա կա, և սա էլ կա, ոչ մի ուրիշ բան էլ չի ընկալվում:
«Ես» բառը ծայրահեղ ուժեղ մտել է մեր լեզվի մեջ և դա է հանդիսանում խոչընդոտներից մեկը դեպի գիտակցության հասանելիությունը: Օրվա մեջ մենք օգտագործում ենք այն հարյուրավոր անգամ, դրանով պահպանելով նրա հետ կապված կոնցեպցիաները: Դրա համար շատ արդյունավետ է հրաժարվել «ես», «դու», «նա» խոսքերից, օգտագործելով այն միայն շփման ժամանակ նրանց հետ, ում կանխագուշակման ռեակցիայում դու հետաքրքրված ես (օրինակ` աշխատավայրում): Ինձ դուր է գալիս «ես»-ի փոխարեն օգտագործել «այս տեղը», իսկ «ես ուզում եմ»-ի փոխարեն կարելի է ասել «առկա է ցանկություն», «ես մտածում եմ»-ի փոխարեն` «առկա է միտք»:
Նմանատիպ է «դու», «նա» գիտակցության բացակայության պրակտիկան` քեզ հաշվետվություն ես տալիս նրանում, որ ընկալումները` «հետույքի տեսքը», «ձայնի հնչյունը», «պտուկների համը», համակրությունը, քնքշությունը և այլն առկա են, իսկ «նա» ընկալումը` առկա չեն:
Այդ պարզության արդյունքում ի հայտ է գալիս տարօրինակ ընկալում: Կարող է հայտնվել այդ ընկալումի մեխանիկական մեկնաբանությունը որպես «մենակություն» հասկացողություն, բայց դա «մենակություն» չէ, քանի որ «մենակությունը» այն է, երբ կան «ես» և կա անհասանելի «դու», դրա վերաբերյալ կան ԲԷ: Բայց այդ նոր ընկալումը ռեզոնանսի մեջ է ընկնում «անսահմանություն», «բացահայտություն» բառերի հետ: Դու կզգաս թափանցող և ուրախությունից արցունք առաջացնող մենակության հավերժական վախից ազատություն, որը, պարզվում է միայն հասարակ օճառի պղպջակ էր: Դու հայտնաբերում ես, որ քո ամբողջ կյանքում, նպատակները և արժեքները կառուցված էին «հանդիսատեսի» և «ուրիշի» հավատքների վրա: Մարդիկ խաղում են անիմաստ, անվերջ ներկայացման մեջ ծնունդից մինչև մահ: Եվ հիմա այդ պատրանքը պայթեց, և ահա ի՞նչ: Քո առջև, ինչպես խաղասեր վագրիկներ ուրախալի ցանկություններն են, որոնք տանում են դեպի պայծառ ընկալումներ ոչ թե «ինչ-որ մեկի համար», և ոչ էլ «ինչ-որ բանի համար», այլ անկառավարելի ձգտման առկայության արդյունքում: Ամբողջ կյանքում դու շախմատ էիր խաղում ինքդ քո հետ. պատկերացնում էիր հակառակորդին, տանում էիր, տարվում էիր, ցուցաբերում էիր վրդովմունք կամ գոհություն, բարկություն կամ շողոքորթություն: Իսկ հիմա միանգամից բարձրացրեցիր աչքերդ. ո՛չ ոք չկա: Կա ընտրություն` կամ մռայլվածությունների փտում, կամ էլ պայծառ ընկալումների զարմանալի աշխարհով անվերջ ճանապարհորդություն: Երրորդը տրված չէ:
Քանի որ «սուբյեկտներ» և «օբյեկտներ» հորինելու սովորությունը ահռելի ուժեղ է, ապա անհրաժեշտ է մշտապես անկեղծության ջանքեր գործադրել (այսինքն, ընկալումների ֆիքսում ինչպես որ կա, առանց լրապատկերումների և դուրսմղումների, առանց ցենզուրայի և աղավաղված հայելիների), որպեսզի ստեղծել և ամրացնել նոր սովորություն` սովորություն պարզություն կրել այնտեղ, որտեղ չկան ընկալումներ, բայց կան միայն այն ընկալումները, որոնք կան: Տարբեր իրավիճակներում դա տրվում է տարբեր ջանքերով: Մի բան է բազմոցին նստած գիտակցել դա, և լրիվ այլ բան է, երբ խոսում ես, երբ առկա են բարկացած գոռոցների և քնքուշ գրկումների ընկալումներ: Ի հայտ են գալիս կեղծ մեկնաբանություններ, օրինակ «ե՞թե ոչ ոք չկա, ապա ինչի է պետք քնքշություն զգալ»: Հարցը իմաստ չունի, քանի որ հենց «ինչի» բառը ենթադրում է ինչ-որ սուբյեկտի առկայություն, որ որոշում է կայացնում, և նույնիսկ ենթադրվում է, որ չկա ցանկություն կրելու քնքշություն: Բայց այդ ամենը շատ հասարակ է. առկա է քնքշություն զգալու ուրախալի ցանկություն, կա հաճույք այդ քնքշությունից, եթե կա ցանկություն ուժեղացնել այդ ընկալումը, կա ցանկություն ուժեղացնել քնքշություն զգալու ցանկությունը, և այդ ցանկությունների ուժը գերակշռում է ամեն-ինչ նույնը թողնելու, ԲԷ և բթության մռայլության մեջ վերադառնալու ցանկությունների ուժը:
Անհնարին է հաշվարկել, թե որ պայմաններում է ավելի հեշտ հասնել այդ պարզության ամրապնդմանը` նստած քարանձավային միայնության մեջ, թե հակառակը` պտտվելով մարդկանց հորձապտույտի մեջ: Դա ոչ թե պայմաններից է կապված, այլ նրանից, որ դու հետևում ես քո ուրախալի ցանկություններին:
«Ես» պատրանքով դու ինքդ քեզ կրկնակի ես խաբում` մի կողմից հավատալով, որ քո կամ ուրիշ մարդու մեջ «եսը» առկա է, մյուս կողմից էլ հավատում ես, որ քարի, ծառի, բույսի մեջ այն չկա, որը, դե իհարկե, խաբուսիկ է, քանի որ չկա այդպիսի ընկալում, ինչպես որ «չկա եսը», էլ չխոսելով նրա մասին, ինչը անորոշ է, ինչի բացակայության մասին է գնում խոսքը: Եթե ինչ-որ խոսք չի նշանակում ինչ-որ կոնկրետ ընկալումների ամբողջություն, ապա մենք ընդհանրապես չենք կարող ոչինչ ասել դրա մասին` ոչ էլ նրա մասին, որ «այն» առկա է, ոչ էլ նրա մասին, որ «այն» առկա չէ: Էմոցիա, միտք, շոշափում` կան, իսկ «եսը չկա»` չկա: Դա դժվար չէ հասկանալ: Այդպիսով, ևս մեկ պարզությանը հասնելու պրակտիկայի «ես» ընկալումի բացակայության տեսակետը կայանում է նրանում, որ դու քեզ հաշվետվություն ես տալիս, որ «չկա ես» ընկալումը նույնպես գոյություն չունի: Այդ պրակտիկայի բնական զարգացումը հանդիսանում է «ոչ-գետ, ոչ սարեր» պրակտիկան, որը նկարագրված է պայծառ տարբերակող գիտակցություն գլխում:
Հաջորդականորեն գործածելով այդ մոտեցումը, կարելի է հասնել աբստրակտ կոնցեպցիայի նկատմամբ պարզության, կառուցված մեխանիկական տարբերության վրա: Մենք նայում ենք քարին, որոնք գտնվում են ծովում, և եզրակացության ենք գալիս, որ քարը` մի բան է, իսկ ծովը` ուրիշ: Եզրակացությունը հիմնավորված է նրան վրա, որ երևում է ծովի և քարի եզրագիծը, և որ այդ եզրագիծը կա և այսօր, և վաղը, և մի տարի հետո: Իսկ եթե նայել թույլ մշուշին, ապա դժվար կլինի ասել, թե մշուշը` դա մի բան է, իսկ օդը` ուրիշ, քանի որ մշուշը անորսալի կերպով տարածվում է օդի մեջ: Միևնույն ժամանակ լավ հայտնի է, որ քարն էլ միլիոն տարիներ հետո կձուլվի օվկիանոսում, ստացվում է, որ մեր եզրակացությունը շատ պայմանական է: Ինչպե՞ս կարող էր աշխարհի մասին գաղափար կազմել մի արարած, որը կապրեր ընդհամենը մեկ օր: Դա կարող էր ստեղծել այնպիսի պատկերացումներ աշխարհի մասին, որը մեզ կթվա բացարձակապես անհեթեթ:
Այլ կողմից մոտենանք հարցին. մենք եզրակացություն ենք անում երկու տարբեր գոյություն ունեցող օբյեկտների վերաբերյալ, քանի որ նրանց մեջ կա պարզ եզրագիծ: Բայց աչքի և կոպի միջև նույնպես կա ոչ պակաս ակնհայտ եզրագիծ, քան ծովում քարի և ջրի միջև. հանդիսանու՞մ է արդյոք դա հիմք նրա համար, որ համարել մարդուն ինչ-որ մի էակ, կառուցված մի քանի տարբեր օբյեկտներից: Ձևականորեն դա հնարավոր է անել, և մենք այդպես էլ անում ենք առարկայական գործունեության մեջ, բայց դրա հետ մեկտեղ հիշում ենք, որ մարդը ոչ միայն մի քանի օբյեկտներից բաղկացած սովորական ամբողջություն է, այլ բարդ օրգանիզմ է, ինչ-որ միասնականություն է: Այդ դեպքում ինչ՞ու ենք մենք անվանում քարը և ծովը երկու տարբեր օբյեկտներ: Սովորության համաձայն: Այս օրինակում ակնհայտ երևում է կոնցեպտուալ մտածելակերպի կրկնակի ստանդարտը: