Armenian change

Error

×

Պայծառ դատողական մտածելակերպ (ՊԴՄ)

Main page / Գլխավոր էջ / ՍԵԼԵԿՑԻԱ-2005: Ճանապարհ դեպի պայծառ գիտակցություն / Մտքեր / Պայծառ դատողական մտածելակերպ (ՊԴՄ)

Մեզ  անհրաժեշտ  է մեր էներգիան և մեր ժամանակը լիովին և ամբողջությամբ, որպեսզի մեր մեջ հաղթահարենք այս ամբողջ թուլամտությունը:

Դոն Խուան

 

Contents

    Գլխի բովանդակությունը.

    02-02-01) ՊԴՄ անհրաժեշտ է անդադար ՊԸ հասնելու համար:

    02-02-02) Ազատություն բառ-մակաբույծներից: Որպես օրինակ` «օգուտ» բառ-մակաբույծը:

    02-02-03) Բառերի նշանակության մշակման սկզբունքները:

    02-02-04) Բառերի օգտագործում. որոշումների և վերացումների օրինակներ:

    02-02-05) ՊԸ -Պարզությանը հասնելու չորս էտապները:

     

    02-02-01) ՊԴՄ հասնելը հանդիսանում է ուրախ ցանկություններից մեկը, որոնք իհայտ են գալիս ԲԷ լիկվիդացման պահին: Բացի դրանից, այն անհրաժեշտ է ՊԸ հստակ դրսևորման, Պարզության զգացմունքների ապրումների ընթացքում: Եթե դու դատում ես կոնցեպտուալ ձևով, օգտագործելով բառեր, որոնք չեն նշանակում ոչ մի կոնկրետ ընկալումների հավաքածու, ուրեմն դու չունես ընկալումների պարզ պատկերացում, դու չես կարող տարբերել ցանկալի և անցանկալի ընկալումները, ուժեղ ուրախալի  ցանկությունները չեն կարողանա արտահայտել իրենց, փոփոխություններ չեն կատարվի:

    Մարդը, որը ձգտում է ՊԴՄ, դեմ առնելով արգումենտին` այս կամ այն տեսակետի օգտին, կամ կքննարկի դրանք, կամ էլ ուրախալի ցանկության առկայության պատճառով տվյալ պահին չի լինի կախման մեջ, կլիկվիդացնի ի հայտ եկող ԲԷ: Բութ մարդը կկրի և կարտահայտի հուզմունք, ագրեսիա, հակասելու անորոշ ցանկություն, օտարացում:

    Մարդը, որը ձգտում է ՊԴՄ, կրում է հետաքրքրություն իր կոնցեպցիաների ինվենտարիզացիայի վերաբերյալ, ցուցաբերում է նախաձեռնություն այդ աշխատանքում, բծախնդիր ձևով քննարկում է իր տեսակետները, որ հիմնավորված լինեն:

    Հարցրու հասարակ մարդուն ինչ կցանկանաս իմանալ և դու չես լսի նմանատիպ պատասխան` «ես պետք է մտածեմ», կամ «ես չունեմ ստույգ ինֆորմացիա դրա վերաբերյալ, որ կարողանամ տալ հիմնավորված տեսակետ», կամ  «ես մտածել եմ դրա մասին և չեմ հասկացել», կամ էլ «տվյալ պահին ինձ թվում է, որ …, քանի որ ես ունեմ այդպիսի ինֆորմացիա»: Դու կլսես պատրաստ և անառարկելի տեսակետ յուրաքանչյուր հարցի շուրջ, սկսած կյանքի առկայության մասին Մարսի վրա, վերջացրած տրիխոմանիազիայի արդյունավետությամբ, որն օգտագործվում է ի պայքար Կոլորադոյի բզեզի դեմ և այլ հարցերով կյանքի իմաստի վերաբերյալ: Իսկ եթե դու փորձում ես վիճարկել նրա կարծիքը, հետն էլ ապացուցված արգումենտներով, ապա կարժանանաս պայծառ ԲՎ:

    Մարդիկ միշտ ամեն ինչից «տեղյակ են» և այդ պատկերացումների ամբողջությունը կազմում է հենց այն աշխարհը, որտեղ նրանք ապրում են:  Ոչնչացնել այդ կոնցեպցիաները հեշտ չէ, քանի որ դրանցից յուրաքանչյուրը հանդիսանում է հիմք բավարարության, հանգստության, ագրեսիայի և այլ սովորական ռեակցիաների համար: Կոնցեպցիաների կործանումը նման է պատռվող զուգագուլպայի. բավական է մի անցք լինի և դրանցից ամենուրեք կսկսեն բազմաթիվ ճեղքեր առաջանալ որոշակի պատկերացումների ամբողջ համախմբով, ինչը առաջացնում է վայրի վախ, չէ որ աշխարհն է փլվում:  Մարդիկ ահավոր վախենում են անկեղծ և հաջորդականորեն մտածել, չէ որ այդ ժամանակ նրանք պետք է հրաժեշտ տան իրենց դոգմաներին, «ստույգ գիտելիքներին» և մնան միայն շատ թե քիչ ապացուցված տեսակետների հետ, որոնք յուրաքանչյուր պահի կարող են փոխվել, եթե ի հայտ գա էական լրացուցիչ ինֆորմացիա: Աշխարհը չի շարունակում մնալ անհողդողդ և որոշակի, այն վերափոխվում է գաղտնիքի, ինչի վերաբերյալ կառուցված է շարժական պատկերացումների համակարգ, որը հիմնավորված է դիտողականության հիման վրա, և դու զգում ես քեզ դուրս նետված հարմարավետ մահճակալից: Եվ միայն ազատվելով կոնցեպցիաներից, դու սկսում ես հասկանալ, որ դա եղել ոչ թե մահճակալ, այլ մռայլ գերազման:

    Մարդկանց մեծամասնությունը ալարում է մտածել դրա մասին, նրանք չունեն պարզության ցանկություն, նրանք ուզում են ստանալ հերթական թմրանյութի չափաբաժին (հեռուստացույց, ուտելիք, օրգազմ կամ վիճաբանություն), ըմպել գարեջուր և ընկնել մոռացվածության մեջ մինչև վաղվա առավոտ, երբ Փառք Աստծո, պետք չէ ինչ-որ բանի մասին մտածել – միայն պետք է արթնանալ և վազել դպրոց/համալսարան/աշխատանքի: Այդպիսով մարդիկ արմատավորում են և հիմարությունը, և բթությունը: Հիմարությունը ոչ թե հաջորդականորեն մտածելու ընդունակության անկարողություն է, այլ կենտրոնանալու կամ հմտությունների անբավարարություն է: Բթությունը կազմված է քննարկելու հստակ անցանկալիությունից (անգամ այն թեմայով, որը մարդը սիրում է խոսել),  որին ուղեկցում է ագրեսիվ-պաշտպանողական դիրքը, ԲԷ ալեցայտքը, «հիմա տրամադրություն չկա քննարկել», «դու ինքդ չես քննարկում, այլ բառերով մանիպուլյացաններես կատարում», «բոլորը ինձ հասկանում են և միայն դու չես ուզում ոչ մի կերպ հասկանալ» և այլ նմանատիպ արտահայտությունները: Եթե բութ մարդը համաձայնվում է քո մտածելակերպի հետ, և դա անում է ոչ թե  նրա համար, որ հասնի որոշակի պարզության, այլ որպեսզի փախնի կոնֆլիկտային իրավիճակից, ապա դա կարելի է հեշտ ի հայտ բերել, հետազոտելով նրա հաջորդ քայլերը:

    Ընդհանուր տարածված կարծիք է` կյանքը բարդ է ու խճճված, և այն հասկանալը պրակտիկորեն անհնարին է: Եվ եթե դու գնում ես գրադարան և բացում ես հայտնի փիլիսոփայի գիրքը, ապա ի՞նչ ես դու տեսնում: Մոնադա, իմմանենտնություն, կոնստրուկցիաներ, արդարություն, գիտակցություն, ենթագիտակցություն, վերգիտակցություն, էմանացիա, Աստված, բարիություն, օգուտ, վնաս …` տերմինաբական վակխանալիա: Տերմինները իրար վրա են հավաքվում առանց որևէ պարզ նշանակման, թե որ կոնկրետ ընկալումների ամբողջությունն է նշանակում այս կամ այն տերմինը:

    Մարդը, որը ձգտում է ՊԴՄ, սկզբից ֆիքսում է ինչ-որ ընկալում կամ ընկալումների ամբողջություն, հետո էլ նշանակում այն որոշակի տերմինով: Բութ մարդը օգտվում է տերմիններով, առանց մտածելու նրա մասին, թե ինչ կոնկրետ ընկալումների ամբողջությունն է նա այդ տերմիներով նշանակում: Արդյունքում շփոթ է ստացվում է, անհույս շիլա-շփոթ, որը անվանվում է «փիլոսոփաների ակնարկ», համընդանուր համոզվածություն այն բանում, որ հոգեկան կյանքի օրենքները ահավոր խճճված են: Բայց իրականում դա այդպես չէ: Այդ օրենքները բացառիկորեն հասարակ են: Մարդիկ փնտրում են երեք սոճիներում միայն նրա համար, որ հավատում են փնտրելու անխուսափելիությանը, և «ուղեկիցները» (գրքեր հոգեկանության, «էզոտերիկայի» և փիլիսոփայության մասին) շփոթեցնում են նրանց ավելի շատ: Իսկ սկսել ինքնուրույն քննարկելը, բացառապես հիմնվելով ունեցած ընկալումների անալիզի վրա` վախենալի է… ո՞՞նց թե ես ինքս պետք է մտածեմ: Մի՞թե մեծ խելքերը չէին գա արդեն պարզ հասկացությանը, եթե այդ ամենը այդքան հեշտ լիներ: Ի՞նչ է ես այդքան խելացի եմ, իսկ նրանք բութ են: Այո, նրանք բութ են: Նրանք չկարողացան գտնել ճանապարհը, իսկ դու կարող ես այն գտնել, միայն նրա համար, որ կարդում ես այս գիրքը, որը հանդիսանում է ուղեցույց դեպի Պարզ գիտակցություն: Դու ունես հնարավորություն, և որքանով դու կօգտվես այդ առիթից, կախված է միայն քեզնից:

    Այսպիսով, ՊԴՄ ճանապարհին անհրաժեշտ է գտնել հիմնավորում դատողությունների համար: Թվում է, թե տափակություն է: Բոլորին հայտնի է, եթե դու կարծիք ես արտահայտում, ապա այն պետք է լինի հիմնավորված: Բայց չէ, բոլորը համարում են իրենց բավականին առողջամիտ մարդիկ, և սկսել անցկացնել այդ աշխատանքը նշանակում է ընդունել ինքդ քեզ այն մարդու տեղում, որը չգիտի «տարրական» բաներ: Ահա և Վասյան գիտի, թե ինչ բան է «բռնությունը», և Տանյաին հարցրու, և նա կասի քեզ, թե ինչն է «բարին», իսկ ես ի՞նչ է ամենաբութն եմ: Ես խոսել եմ մի քանի պրոֆեսիոնալ մտավորականների հետ. մաթեմաթիկոսներ, ֆիզիկոսներ, տնտեսագետներ, իրավաբաններ, փիլիսոփաներ, հոգեբաններ և այլն: Թվում է, թե դե՞ ով, եթե ոչ նրանք: Ահա հենց նրանք էլ պետք է տանեն պարզ մտածելակերպի դրոշը: Բայց պարադոքսը կայանում է նրանում, որ «մտավորականները» կատաղության և գազազածության են գալիս, երբ նրանց առջև նման հարցեր ես դնում, այն տեսակի, որոնք ես հարցնում եմ այստեղ. «ինչում է մեղավոր ամուսինը, որը թողել է կնոջը», ինչ է նշանակում «արդարություն»: Եվ այդ ամենը այն պատճառով է, որ նրանք ոչ մի մտավորականներ էլ չեն, նրանք միայն գնում են սովորական պայմանավորվածությունների արահետով, ինչպես և մյուս մարդիկ:

    Վերցրու ճանաչված մտավորականի յուրաքանչյուր գիրք: Ո՞վ է քեզ ավելի շատ դուր գալիս: Խա՞յդեգգերը: Գե՞գելը: Խ՞ոսե Օրտեգա-ի-Գասսետը: Կ՞անթը: Շ՞ոպենհաուերը: Դու ուզում ես գոնե մի հատված գտնել առանց վախեցնող հանգամանքների, նմա՞ն «իմմանենտնության» և «թրանսցենդենտնության»: Վերցրու փիլիսոփայական բառարան, որտեղ բացատրվում են այդ տերմինները: Չ՞է որ դա ուղղակի էլեկտրական աթոռ է: Կրում ես շոկ անհեթեթ բառերի հոսանքից:

    Իհարկե, եթե դու ուզում ես քննություն հանձնես փիլիսոփայությունից, ապա մի ասա դասախոսին, որ չես հասկանում նմանատիպ բառեր` «իմմանենտ» և «թրանսցենդենտնություն», և որ բացատրությունը դասագրքից. «իմանենտ` երևույթին, առարկային, պրոցեսին ներքուստ բնորոշ», «տրանսցենդենտալ` անհասանելի իմացությանը, որը գտնվում է փորձի այն կողմը» քեզ ոչինչ չի բացատրում, քանի որ դու չունես ընկալումներ «ներքինին բնորոշ» և «փորձի այլ կողմում». այս դեպքում քեզ սպասում է «բութ և ոչ հեռանկարային» դատավճիռ: Դու գիտես, թե ի՞նչ է նշանակում «տրանսցենդենտալ հասկացողությունը»: Դա այսպես կոչված «առավելագույն ընդհանուր հասկացողություններ են». «բարիություն, ճշմարտություն, էական» և այլն: Նրա փոխարեն, որ անվանել այդ բառերը անիմաստ` այսինքն ոչ մի կոնկրետ ընկալումների ամբողջություն չնշանակող, և վերջ տալ օգտվել այդ բառերից, նրանց անվանեցին «առավելագույն ընդհանուր», իսկ որպեսզի ցանկություն չլինի մտածելու, մեխեցին իրենց ուղեղը «տրանսցեդենտալ» տերմինով:

    Նայիր ինչ անկնածանքով են վերաբերվում «փիլիսոփայությանը», «էզոտերիկային»: Եթե դու տեսնում ես անհասկանալի բառերի վայրի խառնուրդ, ապա նրա փոխարեն, որ տարակուսանքով հարցնես «իսկ որտեղ են հասկանալի բացատրությունները այդ տերմինների», դու փակում ես այդ գիրքը մտածելով «ահա…հսկա` վիթխարի…ես չեմ հասկանա…»: ֆիզիկայի դասագրքում էլ առկա են բազմաթիվ անհասկանալի բառեր, բայց ֆիզիկան կազվմած է տրամաբանական հիմքերի եզրակացությունների և հետոզատությունների անալիզների վրա, և յուրաքանչյուր այնտեղ օգտագործած տերմինը պարտադիր պայմանով բացատրված է, եթե այս դասագրքում չկա, ապա նախորդում է: Պատկիրացրու այսպիսի մի արտահայտություն ֆիզիկայի դասագրքում. «ատոմը այն է, որ նյութը հանդես է գալիս մեր առջև իր ներքին բնորոշ հատկությունով»: Ան՞սովոր է: Բայց փիլիսոփայության մեջ մառախուղը քննարկումների մեջ կանոն է դարձել, այն դիրք է գրավել բնության օրենքում:

    Մենք բորբոսնել ենք անիմաստ բառերով, ծածկվել ենք անթիվ կոնցեպցիաների մրմնջուկով, կառուցված այդ տերմինների վրա, և այդ ամենը խեղդում է ՊԴՄ և ՊԸ հայտնությունը:

     

    02-02-02) ՊԴՄ հասնելու համար անհրաժեշտություն է հանդիսանում` ազատումը բառ-մակաբույծներից, քանի որ այդ բառերի օգտագործումը, որոնք չեն նշանակում ոչ մի կոնկրետ ընկալումների հավաքածու, կատեգորիկ համահունչ չեն ՊԴՄ հետ:

    Բառ-պարազիտների լիկվիդացումը կարող է ուղեկցվել խղճի, կորուստի զգացմունքներով, չէ որ նրանց մտածելակերպի բացառությունը բերում է անհնարինությանը պահպանել կոնցեպցիաները, նեռարելով այդ բառերը որպես իրենց անբաժանելի մաս: Բացի դրանից, այդ բառերի օգտագործումը առանց որոշակի իմաստի հնարավորություն է տալիս ձեռնածություն անել նրանցով, գտնել անվերջ հակասություններ, խճճվել քննարկումների մեջ, իսկ այդ ամենը բերում է այն տպավորությունների, որոնցից դու զրկվում ես: Բառ-պարազիտների հետ աշխատանքի վերաբերյալ ես կանդրադառնամ ավելի մանրամասնորեն հետևյալ հատվածներում, իսկ հիմա օրինակ կբերեմ «օգուտ» բառի բացատրությունը:

    Այդ հասկացողությունը կարելի է գնահատել երկու տեսակետով` որպես օգուտը «ընդհանրապես» և որպես օգուտ որոշակի ընթացքի քննարկման շրջանակներում: Մարդիկ օգտագործում են այդ տերմինը երկու դեպքում էլ:

    Խոսելով օգուտի մասին «ընդհանրապես», մենք ենթադրում ենք, որ ինչ-որ ընթացք կարող է վերջնականորեն և առանց հետևանքների ավարտված լինի: Բայց յուրաքանչյուր իրադարձություն միշտ հետևանքներ է ունենում, ինչի մասին մենք կարող ենք ոչինչ չիմանալ, այդ պատճառով էլ «օգուտ ընդհանրապես» հասկացողությունը չունի իմաստ: Դա էլեմենտար է, այդ պատճառով կբերեմ մի որոշ զույգ օրինակներ:

    Օրինակ, ես ահագին փող եմ աշխատել և համարում եմ, որ դա «լավ է», «օգտակար է», քանի որ ես կարող եմ օգտագործել այն «օգտակար» և հաճելի գործողությունների վրա: Սակայն դա այդպես չէ: Կառնեմ ես տուն թե կճանապարհորդեմ, նվիրատվություն կանեմ կամ բանկում կտեղադրեմ, դա անխուսափելիորեն կփոխի իմ կյանքի ուղին և կծնի հետևյալ իրադարձությունները: Խոսելով նրա մասին, որ շատ փող ստանալը «օգտակար է», մենք ենթադրում ենք, որ հետևյալ իրադարձությունները կլինեն բացառապես հաճելի, ցանկալի կամ էլ, ամենաքիչը, իրենց «հաճելիությունը» ավելի շատ կլինի, եթե ես այդ փողը չստանամ: Եթե դա այդպես լիներ, ապա յուրաքանչյուր իրադարձություն, «ընդհանրապես օգտակար» կծառայեր որպես միջոց կյանքի անդարձելի բարելավմանը: Եթե փողերը «ընդհանրապես օգտակար են» ապա հարուստները կլինեին ավելի երջանիկ, քան` աղքատները: Պետք չէ լինել շատ խելամիտ, որ հասկանալ, որ դա այդպես չէ: Կյանքի ապրելաձևի փոփոխությունը չի փոխում իր որակը. մի տեսակի տանջանքները և հոգատարությունը փոխվում է մյուսներով, որոնք երբեմն ավելի շատ են լինում:

    Եվս մեկ օրինակ. ես սկսեցի վազել, լողալ, մարմինը դարձավ ուժեղ, իսկ առողջությունը` ավելի կայուն, ավելացել են ուժերը: Յուրաքանչյուրը կասի, որ դրանք «օգտակար» փոփոխություններ են, իսկ այնուամենայնիվ դա սխալ է: Եթե դա այդպես լիներ, ապա մարդիկ որոնք օժտված են ամուր առողջություն, ավելի երջանիկ կլինեին, քան նրանք, ովքեր ավելի են ենթարկված հիվանդություններին: Հասկանալի է, որ դա այդպես չէ: Սկսեց անտառով վազել, ջարդեց ոտքը: Դարձավ ավելի եռանդուն, բացեց սեփական բիզնես և կործանվեց: Դարձավ ավելի առողջ, գնած ճանապարհորդության դեպի Հնդկաստան և հիվանդացավ տիֆով: Գնաց անտառ վազելու և չգնած կինոթատրոն, չհանդիպեց այն աղջկա հետ, որի հետ իրեն այդքան լավ էր … և այլն: Մենք երբեք չգիտենք, թե ինչ հետևանքներ կբերի այս կամ այն հանգամանքը: Գտար փող` «օգուտ է»: Բացել ես բիզնես և վառվել` «վնաս է»: Հուսահատությունից գնաց անտառ կախվելու և հանդիպեց սիրած աղջկան` «դե ուրեմն դա լավ էր»: Աղջիկը անպետքի մեկը դուրս եկավ. «չէ, ես էս ամենը իզուր էի ձեռնարկել»: Բայց նրա հայրը հրաշալի մարդ դուրս եկավ և վերցրեց ինձ աշխատելու իրենց ամբիոն. «և իհարկե այս ամենը լավ ստացվեց»: Բայց գիտնական ինձնից դուրս չեկավ և ինձ վտարեցին ամբիոնից. «դա լավ չէ»: Թքելով գիտության վրա, ես հայտնաբերեցի, որ ես հաճույք եմ ստանում ինչ-որ ուրիշ բանից. «դա լավ է», և այլն, այդ իրադարձությունների շրջանակությունը անվերջ է, և չկա այնպես մի բան, որ կարող է գիտակցորեն ինձ երջանկություն բերել, քանի որ երջանկությունը նրանում չէ, թե ոնց է ամեն ինչ դասավորված կյանքում, այլ ընկալումների կրելու մեջ, որոնք քեզ դուր են գալիս:

    Ոչ մի «օգուտ» գոյություն չունի և այն ժամանակ, երբ մենք փորձում ենք գնահատել այն որոշակի շրջանակներում:

    Քննարկենք «օգուտը առողջության համար»: Եթե դու հիվանդ ես, ապա սկսել դեղեր ընդունել բժիշկի դեղատոմսով համարվում է «օգտակար»: Ես ինքս էլ դեղ կխմեմ, եթե հիվանդանամ, քանի որ համարում եմ, որ դա կբարձրացնի առողջանալու հավանականությունը: Բայց ճիշտ չէ համարել դա «օգտակար առողջության համար», քանի որ դա նշանակում է ենթադրել, որ դու ունես լիովին ճշգրիտ ամբողջական և ճշգրիտ վստահելի ինֆորմացիա նրա մասին, թե ազդում են այդ դեղերը քո վրա հենց այդպես, ինչպես որ պետք է, հենց քո վրա և հենց քո պարագայում, չկա՞ն արդյոք կողմնակի անցանկալի հետևանքներ: Իսկ այդպիսի ինֆորմացիա չկա և չի էլ լինի: Պարացետամոլը մի քանի տարի համարվում էր էֆեկտիվ միջոց մրսելուց առաջացած հիվանդությունների դեմ, և միայն վերջերս պարզվեց, որ այն շատ բացասական ազդեցություն է թողնում լյարդի վրա: Կույր աղիքը և նշագեղծերը երկար ժամանակ համարվում էին ոչ կարևորագյուն մարմնի մասեր, այդ պատճառով դրանց շուտ հեռացնում էին` դեռ մանկությունում: Վերջերս հայտնաբերվեց, որ երկուսն էլ բավականին մեծ դեր են խաղում մարդու իմուն համակարգում: Ոչ մի դեղամիջոց մինջև վերջ դեռ ուսումնասիրված չէ: Հսկա դեղագործության կորպորացիան կարող է տարիներով արտադրել դեղամիջոց, տարածելով այն ամբողջ երկրով, ինչից հետո կարող է հայտնաբերվել, որ այն առաջեցնում է քաղցկեղի զարգացում, և այդպես օրինակներ քիչ չեն: Դա ոչինչ չի փոխում այն իմաստով, եթե դու ասպիրին ես ընդունում ջերմության դեպքում, իսկ լեվոմիցիտին` դիզենտերիայի դեպքում; դու ընտրեցիր այդպես վարվել և արդյունք ես ստանում, որը դա քեզ ձեռնատու է, բայց «օգտակար է» դա թե ոչ` հայտնի չէ, քանի որ «օգուտ» բառը նշանակում է ինչ-որ «առավելություն», իսկ թե ոնց այդ «առավելությունը» չափել` դեռ պարզ չէ: Մարմինը, որը բթում են դեղերով, կորցնում է ինքնուրույն պաշտպանման ունակությունը և ավելի շատ դեղ է պահանջում, և հաճախ, երբ դու ունես բարձր ջերմություն, ապա պետք է որոշես` իջեցնել այն հակաբորբոքիչներով (որոնք կխախտեն իմունիտետը, կթունավորեն քո ստամոքսը, թողնելով իր հերթին լյարդի վրա ազդեցություն) կամ էլ ինքուրույն վերականգնվել (և ռիսկի դիմել ստանալով բարդություններ, երկար հիվանդ մնալով): Սովորական մարդը որոշում է ընդունում, որը կախված է նրանից, թե ինչն է կոնցեպտուալ ձևով համարվում «օգտակար»: Մարդը, որը հեռացրել է «օգուտի» կոնցեպցիան, հաշվի կառնի իրեն հասանելի ինֆորմացիան, ինչից հետո նա կվարվի համաձայն իր ուրախ ցանկության հետ: Այս քաղականության արդյունքում հայտնաբերվում է, որ այն, ինչ մենք անվանում ենք «ֆիզիկական մարմին», դա ոչ թե անօգնական և բութ գերան է, որի հետևից անհրաժեշտ է հոգս տանել, ինչպես խելագառ մայրիկը նայում է երեխայի հետևից, կարգավորելով նրա ամեն մի գործողությունը: Հետևելով ուրախալի ցանկություններին, դու հայտնաբերում ես զարմանալիորեն հաճելի զգացողությունների նոր աշխարհ, որոնք ռեզոնանսի մեջ են ընկնում ՊԸ հետ:

    Քննարկենք «օգուտը բիզնեսի համար»: Երևի թե բոլորին էլ «հասկանալի է», որ բիզնեսի համար «օգտակար է» օգուտ ունենալ: Իսկ վիճակագրությունը հաստատում է, որ սնանկության 80% գալիս է հենց ֆիրմայի աճման արդյունքում, քանի որ այն իր աճման պատանդն է դառնում. փոքրիկ ֆիրման իր որմնախորշն է զբաղեցնում, իսկ մեծ ֆիրմայի համար որմնախորշ կարող է և չգտնվել: Ղեկավարները գործելով փոքր մասշտաբի շուրջ, հնարավոր է և չկարողանան գործել ուրիշ մասշտաբում: Պետք է փոփոխել բիզնեսի կառուցվածքը, ընդունել նոր մարդկանց և սովորեցնել նրանց, ընդլայնել հաշվապահությունը, անցնել նոր հակադրման սխեմային, նոր տարածք վարձել, պայքարել նոր, ավելի հզոր մրցակիվների հետ, ի հայտ կգա ղեկավարման, բյուրոկրատիայի հարցը և այլն, և այլն… և այն, ինչ սպասում էին, և այն ինչ անգամ չէին պատկերացնում, իսկ հետդարձի ճանապարհ արդեն չկա: Իսկ այն դեպքում, երբ ղեկավարները դափնիների վրա կհանգստան, ֆիրման շատ շուտ կկործանվի:

    Չկա «օգուտ գործի համար», քանի որ, խոսելով «գործի համար օգուտի մասին», մենք ենթադրում ենք, որ «օգուտը» կատարվելուց հետո այդ «գործը» միշտ կլինի «բարվոք» վիճակում, որը կհերքվի փորձով: Յուրաքանչյուր գործողություն, որը մենք համարում ենք «օգտակար», իր հետևից կբերի ամենատարբեր հետևանքները, և խոսելով այդ «օգտակարության» մասին, մենք, այդպիսով, հաստատում ենք, որ բոլոր հետագայում կատարված իրադարձությունները նույնպես կլինեն «օգտակար»: Այսինքն, եթե իմ ֆիրման քիչ գումար է աշխատել, ապա համաձայն այդ տրամաբանությանը դա կբերի ֆիրմայի անշրջելի աճմանը առանց որևէ բանի: Իսկ ինչպես դա կարելի է անվանել «օգտակար», եթե այդ տրամաբանությունը վերջի վերջո կբերի Աստված գիտի թե ինչ՞ին:

    Իսկ հիմա քննարկեք օգուտը կոնկրետ ժամանակահատվածի շրջանակներում: Կարելի է ասել, որ ես չգիտեմ, թե ինչ ընթացք կունենան գործերը, բայց ես գիտեմ, որ այս պահին ֆիրմայի համար «օգտակար» կլինի աշխատել ավելի շատ փող, այդ պատճառով ես չեմ խոսի բարդ նյութերի մասին, այլ կանեմ այն, ինչ իմ ֆիրմային հենց հիմա օգուտ կբերի` կաճի բանկային հաշիվը, վարկունակությունը, ռեյտինգը կբարձրանա, կամրապնդվի գնորդների վստահությունը առևտրական մակնիշի հանդեպ, ակցիաները գնի մեջ կաճեն, և այդ ամենը հենց չափանիշ է հանդիսանում այն բանի, որ տվյալ գործողությունը «օգտակար էր համարվում»: Կատարելով մի «օգտակար-հիմա» գործողությունը մյուսի «հիմա-օգտակար» գործողությունից հետո, ես կստանամ ֆիրմայի զարգացում և ծաղկում: Հենց այդպես էլ վարվում են` որոշում են «օգուտի» չափանիշները և կատարում են որոշ գործողություններ, մոռանալով մեկտեղ, որ այդ չափանիշները հանդիսանում են միայն գործիքներ, որոնք թույլ են տալիս կարգավորել համապատասխանություն տվյալ գործողության ընդունված ընդհանուր «օգուտ» կոնցեպցիայով, բայց այդ կոնցեպցիաները չեն հանդիսանում ինչ-որ բան հավերժ-ճշժգրիտ, նրանք անընդհատ գտնվում են շարժման մեջ: Տնտեսագիտական ներգործության մեկ մոդելը փոխարինվում է մյուսով, այդպիսով ստացվում է, որ չկա ոչ մի «օգուտ» և այստեղ առկա է միայն գործողությունների կատարում, ուղղված հաստատված նպատակներին հասնելու:

    Մարդու դիրքը, որը ազատ է «օգուտ» կոնցեպցիայից, այսպիսին է. ես ուզում եմ հասնել այսպիսի կամ այնպիսի նպատակին, ես ընդունում եմ այսպիսի ինֆորմացիա, ես ուզում կատարել այնպիսի գործողություններ: Այդպիսի դիրքը ապահովում է բացարձակ ճկունություն, պարզություն քո ուրախ ցանկություններում և հնարավորություն է տալիս հետևելու նրանց, տալիս է ազատություն մեխանիկական, ոչ ուրախ գործողություններից:

     

    02-02-03) Մենք օգտվում ենք բառերով, որոնց իմաստը շատ անհասկանալի է, և արդյունքում շատ հազվադեպ է, երբ առաջանում է փոխադարձ ընկալում և ինքնահասկացում: Ես չեմ ցանկանում բառերին տալ բացարձակ ստույգ նշանակություն, քանի որ. ա) սկզբունքային հնարավոր չէ համաձայն պայմանավորվածության յուրաքանչյուր սահմաներում, բ) իմ նպատակների համար չի հանդիսանում անհրաժեշտություն: Ես ուզում եմ միայն ճշտել բառերի նշանակությունները այնքանով, որքանով դա թույլ է տալիս իրականացնել իմ ցանկությունները, նման` պարզության ցանկությանը, այլ պրակտիկանտների հետ փորձի փոխանակման ցանկությանը և այլն: Քանի «ծտի» լեզուն տեղ է տալիս այն լեզվին, որը ավելի ստույգ է արտահայտում ընկալումները, հայտնվում է ցանկություն կատարել հետագա լեզվի մաքրումը:

    Տերմինների նշանակությունների մշակման մեթոդը.

    • Տերմինին նշանակություն եմ տալիս:
    • Տասնյակ և ավելի բառակապակցություններ եմ կազմում, որտեղ առաջ ես օգտագործել եմ այդ տերմինը:
    • Տերմինի փոխարեն ես տեղադրում եմ իմ ձևակերպումը և դիտում եմ, արդյո՞ք բառակապակցության իմաստը, որին ես ուզում եմ հասնել, բավականին ճշտորեն արտահայտված է:
    • Եթե ճնշող մեծամասնության դեպքերում արտահայտման իմաստը դառնում է ավելի հստակ, ապա ես համարում եմ, որ այդ տերմինի օգտագործումը տվյալ պահին նպատակահարմար է: Մնացած արտահայտությունների փոքրամասնության մեջ, որոնց իմաստը դարձել է ավելի քիչ ճշգրիտ, ես կօգտագործեմ այլ տերմիններ:

    Օրինակների մասին տես հետո: Կարող է ի հայտ գալ հարց, թե ինչ՞պես եմ ես որոշում, օրինակ, «փաստարկ» բառը, օգտագործելով նաև մի քանի անորոշ բառեր` «արդյունք», «դիտողականություն» նման: Ստացվում է ես որոշու՞մ եմ իմ համար անորոշ բառերով: Ես չեմ զբաղվում մաթեմատիկայով և ֆիզիկայով, ես զբաղվում եմ պրակտիկ կարգապահությամբ. ընկալումների ճարտարագիտությամբ: Ես չունեմ դիսերտացիա պաշտպանելու, պարգևատրում ստանալու, «գիտնական» դառնալու ցանկություն, դրա համար ինձ չի հետաքրքրում աբստրակտ նպատակների հասնելը, աբստրակտ խնդիրների լուծումը, գեղեցիկ տեսությունների և աքսիոմային համակարգերի կառուցումը: Ինձ հետաքրքրում է շատ կոնկրետ խնդիր. ստանալ ավելի և ավելի մեծ հաճույք, ներառելով հաճույք պարզությունից, և ես ստանում եմ հաճույք այն ժամանակ, երբ սկսում եմ օգտագործել այն բառը, որը իմ հետազոտությունների ժամանակ ստացավ բավականին մեծ կոնկրետացում: Նշում եմ` ոչ թե «սպառիչ», ոչ «բացարձակապես», այլ «բավականին մեծ»: Այն մարդիկ, որոնք իբրև փնտրում են «բացարձակ պարզություն» և կատարված կոնկրետ քայլերով արհամարում են հասնելու ավելի և ավելի միջնական պարզությանը, արդյունքում մնում են անհույս բութ մարդիկ, ինչպես և նրանք, ովքեր չեն ցանկանում վերացնել ԲԷ, բայց «փնտրում են» «բացարձակ պայծառություն», իսկ արդյունքում մնում են փթող բիոզանգվածի ատելի պղպջակ:

    Երբ ես տվեցի որոշակիություն տերմինին և սկսեցի օգտագործել այն, հայտնաբերեցի, որ.

    ա) առաջանում է բավականին հասունացած պարզություն, արտահայտությունների մեջ ճշգրտություն, ուժեղանում է փոխադարձ ըմբռնման աստիճանը զրուցակցի հետ, պետք չէ դիմել անվերջ ճշտումներին, հետ վերադառնալուն և այլն:

    բ) հեշտ է տրվում ընկալումների նկարագրությունները, կառուցել ոչ հակասական մոդելներ, հայտնաբերել (!) և նկարագրել փոխադարձ կապը:

    գ) հեշտ է ստանալ վերլուծություն և սինթեզ, այսինքն երևույթը էլեմենտների ամբողջության պատահական բաժանման պրոցեսը, և դրանց միջև փոխադարձ կապեր հայտնաբերելու ընթացքը (ինչը հայտնաբերում է դատողական պարզության դրական ազդեցություն տարբերակող գիտակցության էվոլյուցիայի վրա):

    դ) ես ստանում եմ ավելի շատ բավարարություն վրա հասնող պարզության այնպիսի հետևանքներից, ինչպիսին է ուրախալի ցանկությունների իրականացումը ավելի ստույգ պլանավորելու և իրականացնելու հատկությունը, որը բերում է դրանց դրսևորում, ուժեղացում, էվոլյուցիա:

    ե) լեզվի մաքրման աշխատանքը ընկած է «խտացման» պրակտիկայի հոսանքի մեջ. տես «Արդյունավետ պրակտիկայի ռազմավարությունը» բաժնում:

    Եթե ես «ակադեմիական» բնույթի արգումենտով ղեկավարվելով սկզբից որոշեի «ես», «արդյունք», «հավանել», «բավականություն» բառերը, ապա արդյունքում չէի կարողանա ստույգ տալ բառի որոշումը, որը հիմա օգտագործում եմ, կընկնեի շմածության մեջ, բայց արդյունքում ՄԻԵՎՆՈՒՅՆ Է կշարունակեյի օգտագործել այդ բառը իր նախկին, անորոշ նշանակություննով, որովհետև ոչ մի տեղ իմ ցանկությունները չեն անհայտանա, նույնիսկ և ուրախ (օրինակ, խոսելու ցանկություն), որոնց իրականացման համար ևս պետք է օգտագործել այդ բառերը: Այդ պատճառով էլ ես շարժվում եմ փոքր պարզությունից դեպի մեծ, քիչ բավականությունից դեպի շատ: Արդյունքում, որ ես տալիս եմ ավելի ճշգրիտ ձևավորում օգտագործող բառին, ես ստանում եմ ցանկալի արդյունք, չնայած որ ձևավորումը իր հերթին կազմված է ոչ ճշգրիտ ձևավորված խոսքերից: Եթե հետագայում ցանկություն կհայտնվի որոշակիություն տալ «արդյունք» բառին, ես կվերադառնամ «փաստարկ» բառի որոշակիությանը և կամ կուղղեմ, կամ կսկսեմ հասկանալ այն ավելի մեծ պարզությամբ: Անգամ «աթոռ» բառը մենք չեն կարող ստույգորեն որոշել, քանի որ չկա ոչ մի պարզ սահման աթոռի և յուրաքանչյուր այլ առարկայի միջև – օրինակ կան աթոռներ փափկաթոռակների տեսքով, և կարելի է սարքել «աթոռ», որն ահագին տարբերվի հարթությունից չորս ոտքերի վրա, այնքանով որ օտար մարդու գլխում  չի հայտնվի միտք դա «աթոռ» անվանել: Այնուամենայնիվ, օգտագորելով «աթոռ» բառը, նկատի ունենալով հենց հորիզոնական տախտակիկ ոտքերի վրա, մենք բավականին պարզ պատկիրացնում ենք – ինչի մասին ենք խոսում, քան այն պահին երբ խոսում ենք «նախախնամության» մասին: Հագուստ բառը ավելի հասկանալի է, քան «հարմարավետ» բառը, երբ այն օգտագործվում էր որտեղ պատահի, և ոչ միայն տհաճ ֆիզիկական զգացողության նշանակման համար, այդ պատճառով օգտագործելով «հարմարավետ» բառը այնպես, ինչպես ես արեցի ստորև հիշատակելով, ես «հարմարավետ» բառի անորոշության աստիճանը հասցրեցի միջև «հագուստ» բառի անորոշության աստիճանի, որը ինձ լիովին բավարարում է, քանի որ չի խանգարում ուրախ ցանկությունների իրականացմանը:

    Լեզվի մաքրման ընթացքում հայտնաբերվում են, անշուշտ, խոչընդոտներ, օրինակ`

    ա) նախասկզբնական շմածություն – ուզում ես «շրջանցել» այդ հարցը, թողնել հետագայի համար, քանի որ անչափ չես ուզում հետևել քո խոսքին, ջանքեր գործադրել և դուրս գալ բթությունից, ուզում ես սովորական հոսանքի տակ օգտագործել այդ բառակապակցությունները, պետք չէ լարել քո ուշադրությունը, չէ որ անդադար անհրաժեշտ կլինի որսալ բառերը:

    բ) մտքեր-սկեպտիկներին նման մտքեր.

    *) «այս անվերջ աշխատանքը» (այս սկեպտիկը աստիճանաբար է թուլանում, քանի աշխատանքը սկսում է գործել, և բառ առ բառ ձեռք է բերում ավելի ստույգ նշանակություն և քո բառագործածության մեջ արդեն նոր նշանակությունով է օգտագործվում, և պարզ է դառնում, որ չնայաց նրան, թե երբ աշխատանքը կավարտվի, ես հենց հիմա ստանում եմ ցանկալի արդյունքներ – սկսում եմ այդ ընթացքից ստանալ ավելի շատ հաճույք, քան ավելի շուտ թվարկված էր):

    *) «հասնել պարզությանը անհնարին է — միևնույն է ամենը կմնա անպարզորոշ» (այս սկեպտիկը նունպես թուլանում է ըստ պրակտիկայի կատարելագործմանը):

    *) միևնույն է մնացած մարդիկ չեն հասկանալու ինձ, քանի որ իրենք չեն պատրաստվում օգտվել իմ որոշումներից (այս սկեպտիկը զրկված է հիմնավորություններից, քանի որ մեթոդը որոշումների ընտրության ենթադրում է, որ մարդիկ, որոնց հետ դու խոսակցություն ես վարում, միևնույն է առաջվա պես կհասկանան քեզ համաձայն իրենց մոտ ունեցած պարզության աստիճանի այս տերմինի նկատմամբ, և ոչ պակաս, քան առաջ, իսկ եթե դու նրանց բացատրես – թե դու ինչ ինկատի ունես, ապա նրանք հնարավորություն կունենան քեզ ավելի շատ հասկանալ):

     

    02-02-04) Որոշ բառեր կրում են 100% մակաբուծական բնավորություն, այսինքն արտահայտում են բարոյական կատեգորիաներ, զրկված որևէ կոնկրետացումից: Այդպիսի բառերը ես ուզում եմ ամբողջովին բացառել իմ խոսակցականից — օրինակ «վատ» և «լավ» բառերը: Օգտագործելով այդպիսի բառեր, մարդիկ երբեք ոչ մի կոնկրետ բան չեն արտահայտում, այլ պարզապես ցույց են տալիս միայն իրենց դրական և բացասական վերաբերմունքը: «Դու վատ ես վարվել». ին՞չ կարող է սա նշանակել: Ո՞ր ես այլ կերպ կցանկանայի: Ո՞ր ես կորցրեցի այն ամենը, ինչ ուզում էի ունենալ: Ո՞ր ես հիմա ֆիզիկական ցավ եմ ապրում: Ո՞ր ես հիմա սկսեցի կրել այս կամ այն ԲԷ: Դե ինչ ուզում ես, ոչ մեկը դրա մասին չի էլ մտածում:

    Ուրիշ բառերը թեև ունեն թույլ արտահայտված նշանակություն, հաճախ անխոհ են օգտագործում, բայց իբր մարդիկ հասկանում են դրանց տակ ինչ-որ ավելի կոնկրետ բան, թեև ամեն անգամ տարբեր` որոշ այդպիսի բառերին կարելի է որոշակիություն տալ, եթե սահմանել դրանց օգտագործումը որևէ բնագավառում. օրինակ նայենք «հարմարավետ» բառի որոշումը. ես սահմանեցի այդ բառի օգտագործման բնագավառը անհաճո [ֆիզիկական] զգայականների հայտնաբերման ոլորտով, իսկ բոլոր ուրիշ ոլորտներում ես կգտնեմ այլ տերմիններ և արդյունքում կստանամ ցանկացած ազատություն խառնաշփոթությունից:

    Իհարկե, ես ամբողջովին ուզում եմ վերացնել իմ խոսակցականից բառեր–պարազիտները (բ-պարազիտներ»), հաղորդակցական պարազիտներ (հ-պարազիտներ) և ժարգոնները, որոնք սպասարկում են ԲԷ:

    Բ-պարազիտների տակ ես հասկանում եմ սևեռուն կշռալիցների ամբողջ համախումբը. «դեհ», «ոնց որ», «այսինքն», «այդպիսի», «էն ոնց էր», «ուրեմն», «ինչ-որ մեկը», «սկզբունքորեն», «հենց այնպես», «ինչ-որ ձևի», «ամբողջությամբ», ընդգրկելով գիտական ժարգոնները. «իրականում», «ընդհանուր առմամբ», «կցանկանայի ասել, որ…», «հա, բայց …», «ինչ-որ տեղ այդպես», «կհամարենք, որ» և այլն:

    Հ-պարազիտների տակ ես ինկատի ունեմ հնչյունակազմական սևեռուն կշռալիցների համախումբը, որոնք չեն հանդիսանում որպես խոսքեր: Որպես կանոն, հենց իրեն մարդուն ոչ միայն դժվար է այն վերացնել, այլ անգամ դժվար է հայտնաբերել: Շատ «մռութներ» անգամ մի տարի ինտենսիվ պրակտիկայից հետո կարող են զարմանքով հայտնաբերել, որ չնայած ուշադրության զարգացման ամբողջ առաջադիմությանը, նրանք գլխի չէին ընկնում այն բանի մասին, որ անընդհատ օգտագործում են հաղորդակցական պարազիտներ: Օրինակներ.

    *) առաջին բառի բաղաձայնի կրկնապատկում արտահայտության մեջ. «ահհա թե, ինչ կասեմ …»

    *) աչքերի կոպերի փակումը, արտահայտության արտասանման սկզբում ավելի ուժեղ է, քան ընդհանրապես

    *) աչքերի բացումը (չռումը) ավելի լայն է, քան ընդհանրապես

    *) վերջին ձայնավորի երկարացումը արտահայտության մասերի մեջ. «ես մտածում եմ, ոոոր … այսօր ես ..»

    *) տարբեր «է…», «մ…» արտահայտման միջև:

    *) իրականում խոսքի մեջ անվերջ թվարկում տարբեր սևեռուն շարժումների` զանազան դիմածռություներ, աղավաղումներ, քորելը, ձգվելը, ընդհանուր ամենատարբեր շարժումները մարմնի ամենատարբեր մասերով և շատ ուրիշ բաններ:

    Ժարգոնները — բառերն են, որոնք փոխարինում են սովորական բառերին և զուգակցվում են արտահայտություններով այս կամ այն ԲԷ, որը վերջիվերջո այնքան է «կարվում» բառին, որ չի էլ նկատվում: Օրինակ «անուն» բառի փոխարեն կարելի է ասել «անվանում», աղջիկ` «աղջնակ», ուտել` «ծամծմել» և այլն: Այս ցուցակին կարելի է վերագրել անթիվ բառեր նման. «հիանալի», «աննման», «սուպեր» և այլն:

    Բացասական հետևանքները, որոնք հայտնվում են պարազիտների օգտագործման ժամանակ չեն սահմանափակվում բթության հայտնությամբ և ընկալումները տարբերելու անընդունակությամբ (մի ժարգոնների սիրահար այսպես է նկարագրել իր խնդիրը. «ամենօրյա ֆիքսման փորձը վարելուց հետո ես ընկա շմածության մեջ, հասկացա, որ պարզապես չեմ կարող տարբերել ընկալումները և չգիտեմ թե ինչ ֆիքսեմ: Ամենը լցվում է մի արագընթաց հոսքի մեջ, անհույս ճահիճի մեջ»): Խնդիրը ևս նրանում է, որ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ պարազիտը անխուսափելիորեն շղթայակցված է ԲԷ ճղփյունի հետ, որը նա կանչված է հայտնաբերել և պահպանել: Հենց ԲԷ առիթ հանդիսացան, որ մարդը սկսեց օգտագործել պարազիտներին, այդ պատճառով էլ պարազիտների անվերապահ վերացումը կբերի լուրջ հարվածի «խղճուկ» ԲԷ ճղփյունի անդադար հոսքի, որոնք պատասխանատու են խիտ, անդադար, ամենը թունավորող և հաճախ ի հայտ չեկող ԲՖ, համաձայն սովորությանը:

    Պարազիտների վերացումը բերում է ավելի մեծ պարզությանը հասնելու վառ արդյունքի:

    Տերմինների ցանկը տես «Տերմիններ» գլխում:

    Բառերի այն օրինակները, որոնք ուղղարկվում են աղբահոր.

    «Օգուտ»: Չկա իմանալու ոչ մի միջոց այն բանի մասին, թե ինչ կլինի ապագայում որպես այն գործողության հետևանք, որը օգտակար է կոչվում, և ինչպիսի հետևաքներ կարող են սկսվել քեզնով ճանաչվելիս որպես անցանկալի: Երբեմն «օգտակար» բառը օգտագործում են «դրական» կամ «նպատակահարմար» նշանակության մեջ, և ես հենց այդ տերմիններն եմ ընտրում օգտագործել նմանատիպ դեպքում, թեպետ նրա համար, որ նրանք չեն զուգորդվում բարոյական կատեգորիաների հետ այդպես խստաշունչ ձևով, այսինքն բառերով, որոնք արտահայտում են ինչ-որ կատարյալ «լավ» կամ «վատ» լինելը: Ածանցյալներն էլ` նորից լցակույտի մեջ. «օգկատար», «անօգտակար» (թև «անօգտակար» բառը հաճախակի նշանակում է ոչ թե «վատ բացարձակ իմաստով», այլ հենց ոչ նպատակահարմար, բայց միևնույն է ես հրաժարվում եմ այդ բառի օգտագործումից, որ չծլեն կրկնապատիկներ առանց անհրաժեշտության, և որ ռեանիմացիայի չենթարկել անգամ շողքը այդ ներծծված վարակի»):

    «Օգնություն»: Այս բառն էլ է օգտագործվում բացարձակ իմաստով «լավագույնի» և երբ մարդը «օգնում է», նա մտածում է, որ կատարում է բացարձակ «լավ» գործողություն: Եթե ես ուզում եմ փոս փորել, իսկ ինչ-որ մեկը գալիս է և «օգնում է», ապա դա նշանակում է, որ նա իր առջև նպատակ է դրել փորել այդ փոսը, որը ես փորում էի: Դրա հետ մեկտեղ նա չի հետաքրքրվում, կարող է ինձ դուր է գալիս ինքնուրույն փորել այն, իսկ կարող է հակառակը` դա ինձ դժվար է անել և խնդրի մեջտեղում ես մտածմունքի մեջ եմ ընկնում, թե իրականում ես ուզում եմ այդ փոսը փորել, թե միայն ստիպում եմ ինձ այդ անել հանուն ինչ-որ կոնցեպցիայի և այլն: Եվ նորից «օգնությունը» հաճախ դասվում է ինչ-որ վերացական «օգուտին»:

    Օրինակ, մի մարդ ուզում է օղի խմել, իսկ դու դեն ես գցում նրա շիշը, այսինքն գնում ես ընդդեմ նրա ցանկություններին, բայց կրկին այն «օգնություն» ես անվանում: Սովետական զորքերը 39-ին գերմանական ֆաշիստների հետ միասին երկու մասի պատռեցին Լեհաստանը, պատերազմ հայտարարեցին Ֆինլանդիայի, պատերազմից հետո մտան Հունգարիա, Չեխոսլավակիա, օկուպացիայի ենթարկեցին Մեծ Բալթիան, և այդ ամենն էլ կոչվում է «օգնություն»: Մատնիչները «օգնեցին» սովետական իշխանությանը ճամբարներում այլ կերպ մտաճողներին տեղադրել, սովետական կոմունիստները «օգնում էին» «եղբայրական ժողովրդներին», պահպանելով դիկտատորական ռեժիմը Հարավսլավիայում, Կուբայում, իսկ չինացիները առ այսօր «օգնում են» տիբեթական ազգին ազատվել բուդհայականության թույնից – մեկ ու կես միլիոն սպանված տիբեթական վանականների արյունը դեռ չի հագեցրել նրանց: «Օգնություն» բառը  մարդիկ օգտագործում են և նրա համար, որ այդ բառը չունի պարզ նշանակություն, և յուրաքանչյուր գուրծողություն դու կարող ես «օգնություն» անվանել, փորձելով առաջացնել քո մեջ դրական վերաբերմունք, որովհետև առկա է կոնցեպցիա, որը «օգնությունը ` լավ է»:

    Առաջարկում եմ օգտագործել «աջակցություն» բառը: Թե ի՞նչ է նշանակում «աջակցուցյունը»` հասկանալի է: Մարդը ինչ-որ բան է կատարում, հայտնում նրա մասին, որ անում է այն և ուզում է անել և ուզում է արդյունք ստանալ, և քո կողմից անում ես այնպես, որ նա կարողանա արդյունք ստանալ: Այստեղ ամեն ինչ բավականին պարզ է:

    «Պետք է»: Վարակ բարձր կատեգորիայի: Հոմանիշներն էլ` ուղղարկել լցակույտի մեջ. «անհրաժեշտ է», «պետք է», «բխում է» [ինչ-որ բան անելը], «արժե», «ստիպված»:

    «Փոխադարձ գործունեություն»: Սովորաբար այս բառի տակ հասկանում են ինֆորմացիայի փոխանակման հնարավոր և անհնարին միջոցների առավելագույն չափով աղավաղված հավաքածու, այնքան աղաղաղված, որ օգտվել նրանից անհնարին է: Այս բառի վերացումը չի բերի պրոբլեմների պարզաբանմանը, քանի որ յուրաքանչյուր հնարավորին միջոցների ինֆորմացիայի փոխանակումը ունի սեփական նշանակություն, ցանկության դեպքում նրանց հեշտ է խմբավորել դասակարգերով, տալ այդ դասակարգին սեփական նշանակում և օգտվել նրանից: Հոմանիշներն էլ ուղղարկել լցակույտի մեջ. «շփում» («մենք նրա հետ շփվեցինք»` և ո՞նց դա հասկանալ: Խոսեցի՞նք: Փոխանակվեցինք ռեպլիկաներով «ողջույն-առայժմ»: Սեքսով զբաղվեցի՞նք: Փոխանակվեցինք կոնցեպցիաների հետազոտությունների հետազոտության արդյունքներով:) Կատարեցինք հայացքների փոխանակություն աչքի տակ՞ից…): Ածանցյալները` «շփվել»:

    «Վատն է»: «Լավ» հականիշը նույնպես ուղղարկել լցակույտի մեջ: Տեղին է` նույնպես այնտեղ:

    «Ֆունկցիոնալ»: Հնչում է չափազանց գիտականորեն, հանդիսանում է «նպատակահարմար» բառի հոմանիշը:

    «Ընկեր», «բարեկամություն», «հարազատ [մարդ], «մտերմություն»: Բառեր, որոնք զրկված են ինչ-որ կոնկրետացումից: Կարծես թե նշանակում է մարդկանց միմյանց հանդեպ որոշակի սահմանային աղավաղված աստիճանի օրինապահություն, բայց ավելի հաճախ արտահայտում են հասարակ սովորություն իրար հանդեպ, որը ուղեկցվում է ոչ թե օրինապահությամբ և համակրանքով, այլ մասնավորապես անգամ ատելությամբ և անբարյացակամությամբ:

    «Չեզոք»: «Անտարբեր» բառի հոմանիշն է:

    «Տպավորություններ»: «Դրական էմոցիաներ» տերմինները փոխարինող է հանդիսանում, այդ պատճառով ուղարկվում է աղբանոց: Երբ մարդը ասում է, որ ԲԷ և տանջանքներից տպավորություններ է ստանում, դա նշանակում է, որ նա կրում է ԲԷ, խառնված ԴԷ հետ: Օրինակ նա կարող է խանդից տառապել և պատկերացնել, թե ոնց իր ընկերուհին կփոշմանի, երբ հասկանա, թե ինչպիսի ապուշի հետ է փոխարինել նրան, այսինքն կզգա չարախոսություն, վրեժ կրելու ցանկություն: Եթե նա ասում է, որ ստանում է տպավորություններ շախմատից, ապա դա նշանակում է, որ նա զգում է, օրինակ, ինքնագոհություն, կամ էլ գորշությունն է խեղդում և այլն:

    «Բավականություն» — տերմին, նշանակող շատ լայն ընկալումների սպեկտր, սկսած ԴԷ մինչև սեքսուալ հաճույքներ, այդ պատճարով ուղարկվում է աղբանոց ոչ կոնկրետ կոնտեքստի օգտագործման ժամանակ: «Դուր է գալիս` նույնպես այնտեղ»:

    «Կարևոր»: Արտահայտում է ինչ-որ բացասական նշանակություն, ինչպես և «օգուտ» բառը: Աղբանոցի մեջ:

    «Բանականորեն»: Պատշաճությունների՞ն է համապատասխանում:  Համապատսխանում է ունեցած առաջարկություններին և ենթադրություններին, դրա համար առկա է «լիովին համապատասխանությունը»: Համապատասխանում է զրուցակցի կոնցեպցիաներին` հաճախակի: Աղբանոցի մեջ: «Արդարացված է»` նորից այնտեղ:

    «Հաճելի»: Այդ բառը նույնպես արտահայտվում է անվերջ աղաղաղված նշանակությունների սպեկտր` մարմնական հաճույք սեքսի հետ կապ չունեցող, կապված սեքսուալ հաճույքից, ԴԷ, ՊԸ, ինչ հարմար է, ինչը կրելու համար մարդը տվյալ պահին արտահայտում է ԴՎ: «Անհաճո»`նույնպես աղբանոց:

    «Իմաստ»` ուղղարկել աղբանոց: Եթե խոսքը գնում է բառի կամ նախադասության նշանակության մասին, ապա այդպես էլ կարելի ասել «ինչ է նշանակում, ինչ է իմաստավորում»: «Անիմաստ է»` նույնպես աղբանոց:  

    Առանձին դիրք`, պրակտիկայի տեսակետից անհեթեթ բառակապակցությունների լիկվիդացում, այսինքն այնպիսք, որոնք ամրապնդում են սուտ մեկնաբանությունը: Երբ մռութը շարունակում է օգտագործել այդպիսի դարձվածքներ իր խոսքի մեջ, ապա ինքն իր պոչից հետ է քաշում, ճահիճի մեջ: Այդպիսի բառակապակցություններին վերաբերվում են.

    «առաջացնում է ԲԷ»: Տիպիկ արտահայտություն. «նրա անքաղաքավարությունը իմ մեջ բարկություն առաջացրեց»: Փոխարինման տարբերակ. «նա անքաղաքավարի էր, և ես բարկություն կրեցի»: Կամ էլ ավելի ստույգ. «նա անքաղաքավարի էր, և ես ցանկացել եմ զգալ և զգացել եմ բարկություն»:

    «ԲՖ պահպանվում է»: Տիպիկ արտահայտություն «ԲՖ երկար մնաց»: Արդյունքում ստացվում է, որ ԲՖ ես չեմ պահպանում, այլ «հենց ինքը»  պահպանվում է առանց իմ մասնակցությամբ, իսկ ես` զոհ եմ: Փոխարինման տարբերակ. «ես ԲՖ երկար եմ կրել» կամ էլ ավելի ստույգ. «ես երկար ցանկանում էի զգալ և զգացի ԲՖ»:

    «Չստացվեց» [ԲԷ լիկվադացնել և այլն]: Եթե քո մոտ չստացվեց, չկարողացար լիկվիդացնել ԲԷ, դա իրականում նշանակում է միայն այն, որ դու չցանկացար այդ, և ցանկությունը ԲԷ կրելու ավելի ուժեղ է, քան այն լիկվիդացնելու ցանկությունը: Տարբերակ. «ԲԷ կրելու ցանկությունը ավելի ուժեղ էր, քան այն լիկվիդացնելու ցանկությունը»:

     

    02-02-05) Ես նպատակահարմար եմ համարում առանձնացնել ՊԸ Պարզության չորս էտապ (հետագայում` ուղակի «Պարզություն». այս բառը կգրեմ մեծատառով, որ տարբերվի դատողական պարզությունից):

    1) Հիշողություն

    2) Վարժեցում քննարկումների մեջ

    3) Ֆորմալ պրակտիկաներ

    4) Վարվեցողության մեջ ինտեգտրացիա

    1) Հիշողությունը կայանում է նրանում, որ պրակտիկանտը ծանոթանում է ինֆորմացիայի հետ և հիշում է այն` օրինակ նա հիշում է, որ կարելի է առանձնացնել պարզությանը հասնելու չորս էտապ, ինչպիսիք են դրանք, ինչպիսի ֆորմալ պրակտիկաներ գոյություն ունեն, ինչն է կոչվում վարվեցողության մեջ ինտեգրացիաև այլն:

    2) Կարելի է կարդալ խոսքեր նրա մասին, որ չկա «ես» ընկալում, կարելի է համաձայնվել նրանց հետ և … շարունակել այդպես էլ ապրել, ինչպես առաջ: Անհաշիվ մարդկանց մեծամասնությունը այդպես էլ վարվում է` կարդում է, համաձայնվում է կամ չի համաձայնվում և շարունակում է ապրել իրեն հաշիվ չտալով, որ ոչինչ չի փոխվել իր կյանքում: Քննարկումների մեջ վարժեցումը նպաստում է այդ հարցի համընդհանուր վերլուծությանը: Հատկապես արդյունավետ է անցկացնել այն ավելի փորձառու պրակտիկանտի հետ, փոխվելով դերերով` մեկը պաշտպանում է «եսը` գոյություն ունի» կոնցեպցիան, մյուսը այն ժխտում է: Փորձառու պրակտիկանտի մասնակցությունը թույլ է տալիս ավելի արագ անցնել այդ փուլը, քանի որ հաճախ քննարկող կոնցեպցիան այնքան ուժեղ է ներծծվում մարդու մեջ, որ իր մտքով էլ չի անցնում նայել հարցին որևէ ուրիշ անսպասելի կողմից:

    3) Ֆորմալ պրակտիկաները ամրապնդում են հայտնվող դատողական պարզությունը: Այդպիսի պրակտիկաների մեջ են.

    ա) բարձրաձայն կրկնություն բազմաժամ և բազմաթիվ անգամներ, որը արտահայտում է հասունացած պարզությունը:

    բ) քննարկումների ընթացքի վերակարդումը, այն ավելի հեշտ կարդացմանը բերելը, ավելի լավ ստրուկտորացված վիճակին:

    գ) «ես» կոնցեպցիայի դեպքում դա կարող է հանդիսանալ ընկալումների ավելցուկի պրակտիկան մեկը մյուսի ետևից. «դա միտք է, այլ ոչ թե ինչ-որ «ես»» և այլն:

    դ) բարձրաձայն ներքին երկխոսության պրակտիկայի կանգնեցումը արդյունավետությունը ուժեղացնում է. օրինակ խնդիր է դրվում` կանգնեցնել 5 վայրկյանում յուրաքանչյուր բարձր միտք մի ժամվա ընթացքում` 2-3 վայրկյան տրվում է նրա համար, որ հաշիվ տաս քեզ, որ գոյություն ունի բարձր միտք և ևս 2 վայրկյան նրա համար, որ կանգնեցնես այն:

    4) Կարելի է հասնել միջանկյալ դատողական պարզությանը, բայց շարունակել ապրել այնպես, կարծես այն գոյություն չունի, կաչծես նախկին կոնցեպցիան լիարժեք է, բացարձակ է: Որպեսզի հասունացած պարզությունը մտնի խորը պահելաձևի մեջ, ցանկալի է իրագործել հատուկ պրակտիկաներ: Օրինակ, եթե հասունացած դատողական պրակտիկան նրանում է, որ չկա այնպիսի ընկալումների ամբողջություն, որին մենք տալիս ենք «անցյալ» և «ապագա» նշանակությունները, ապա կարելի է իրականացնել վստահության փոփոխման պրակտիկան «անցյալում»: Երբ ես նստած եմ խոտին լճի մոտ, անհրաժեշտություն չկա պահպանել վստահությունը նրանում, թե ինչպես է իմ անունը, որ քաղաքում եմ ես գտնվում, կարելի է հեռացնել մտքերը «եղել է» և «կլինի» խոսքերով, կարելի է զբաղվել պարբերական վստահության փոփոխությամբ` «ես գտնվում եմ Իրկուտսկում», «ես գտնվում եմ Հիմալայներում» երկու դեպքերում էլ ֆիքսելով վստահության ինտենսիվությունը: Երբ վարժությունների ընթացքում վստահության պարբերական փոփոխության ժամանակ դու հայտնաբերես, որ մտքի վստահությունը «ես Իրկուտսկում եմ» և մտքի վստահությունը «ես Հիմալայներում եմ» նույնն է դարձել, ապա կհայտնաբերես, որ և մյուս մեխանիկական վստահությունները (գոյության մեջ` «ես», «անցյալի» և այլն) զգալիորեն կթուլանան և դու կկարողանաս կառավարել նրանցով: Աշխատանքի վայրում դու պահպանում ես վստահություն նրանում, թե ինչ գործեր ունես հետագայում, հանդիպումներ անցյալում, քանի որ այն թույլ է տալիս հասնել ցանկալի արդյունքին: Լճի մոտ դու պահպանում ես ուրիշ վստահություն, որը թույլ է տալիս հասնել պայծառ ՊԸ, ազատությանը «անցյալի» կոնցեպցիայի, հիմնավորված կոնցեպցիաներով «հաջորդականության», «փոփոխության» և այլն:

    Այս չորս հարկանի պրակտիկայի արդյունքում հայտնվում են Պարզության ալեցայտքեր:

     

    02-02-06) Այսպես կոչված “նմանօրինակությունները” միանգամայն անվնաս են և անգամ արդյունավետ են, երբ դրանք օգտագործվում են որպես “ռեզոնանս առաջացնող կերպար”, այսինքն այնպիսի նկարագրություններ, որոնցից ծագում է ՊԸ ռեզոնանս, այդ թվում պարզության հետ: Բայց հենց այդ նույն նմամօրինակությունները դառնում են սարսափելի թույն, որոնք վերացնում են պարզ դատողությունը, երբ դրանք սկսում են օգտագործել որպես արգումենտներ հիմար կերպով:

    Ոչ մի համգամանքների դեպքում (!!!) նմանօրինակությունները չեն կարող լինել պատճառաբանության հետևանք: Փորձառու ճանապարհով կարելի է շատ հեշտությամբ հայտնաբերել, որ ցանակացած բանավեճում նմանօրինակությունը գտնելը հեշտ է, իբրև միանգամայն ցանկացած “ամրապնդող” տեսակետ: Եվ դա բնական է. մեզ շրջապատեղ աշխարհը այնքան տարբեր է, որ միշտ կարելի է գտնել երևույթներ, որոնք զարգանում են հենց այն նույն օրինաչափությամբ, որը և մենք ցանկանում ենք գտնել հետազոտվող հարցում, և եթե փոխել օբյեկտը, ապա հենց դա կլինի «ապացույց» ապուշների համար:

    Օրինակ, ինձ ինչ որ մեկը ասում է, որ ես բթություն եմ արտահայտում այն բանում, որ ինչպես թխսկան քարշ եմ գալիս իմ երեխայի ետևից և անդադար հոգ եմ տանում նրա մասին, նրան ստիպում եմ այն, ինչը ինքը չի ցանկանում, վերածելով նրան անխոս, տհաս ոչնչություն, առանց ուրախալի ցանկությունների: Ես ցանակնում եմ հակաճառել և դա անում եմ հետևյալ կերպ. «եթե ծաղիկը մտցնել սառեցված խուց, ապա նա կմեռնի, այդպես էլ երեխան առանց խնամքի: Զարմանալի է, բայց մարդկանց 99% համար այդ «պատճառաբանությունը» գործում է: Այդպիսի «պատճառաբանությունները» միմյանց հետ փոխանակելուց հետո մարդիկ ցրվում են, կամ «պարզության հասնելով» (այսինքն, այդ պատճառաբանությունների վերաբերյալ զրուցակցի հետ համաձայնելով), կամ վստահությամբ, որ քննարկելով կամ չքննարկելով ոչինչ երբեք պարզ չի դառնա»:

    Քանի որ պատճառաբանությունները հանդիսանում են բավականին հաջող միջոց հագեկան ճնշման համար (այսինքն գրեթե յուրաքանչյուր մարդ շատ թե քիչ դրանց ազդեցությամբ փոխում է իր վստահությունը), ուստի դրանք միշտ կօգտագործվեն որպես պատճառաբանություն անարդար և հիմար մարդկանց կողմից: