Armenian change

Error

×

Արդյունավետ պրակտիկայի ռազմավարությունը

Main page / Գլխավոր էջ / ՍԵԼԵԿՑԻԱ-2005: Ճանապարհ դեպի պայծառ գիտակցություն / Արդյունավետ պրակտիկայի ռազմավարությունը / Արդյունավետ պրակտիկայի ռազմավարությունը

Contents

     

    Գլխի բովանդակությունը

    06-01-01) Արդյունավետ պրակտիկա` փոքր անդարձելի փոփոխությունների պրակտիկա:

    06-01-02) «Որսորդի ու բնագետի» դիրքորոշումը:

    06-01-03) Հետազոտություն:

    06-01-04) Վիշապի, գծերի, թերթիկների ու ծաղկաբույլի սխեման:

    06-01-05) Սահմանափակողներ ու պահնորդներ:

    06-01-06) Դիրքորոշումներ ու վիճակներ:

    06-01-07) Անձի փոփոխություն: Մարդկանց կապվածությունը:

    06-01-08) Սոցիալական փորձարկումներ:

    06-01-09) Նկարագրություններ ու ֆիքսումներ: Ֆորմալ պրակտիկաներ:

    06-01-10) Տնտղումներ ու ճգնավորություն:

    06-01-11) Ազատություն դուրսմղումներից ու լրապատկերումներից:

    06-01-12) Հետագծեր:

    06-01-13) Լրացուցիչ §` նախորդների մեջ չընդգրկված պրակտիկաների թվարկումը:

     

    06-01-01) Արդյունավետ պրակտիկան փոքր անդարձելի փոփոխությունների պրակտիկան է: Լուրջ առաջխաղացումը ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ դադարում է դարակազմիչ սխրագործությունների ջղաձգումային ցանկությունը, և դու սկսում ես իրականացնել թեկուզ և փոքր, բայց կոնկրետացված քայլեր, հերթականորեն փոփոխելով սովորությունները, ընկալումները: Յուրաքանչյուր այդպիսի քայլն ունի հետևյալ բնութագրերը.

    1) Կա ամբողջական, հարյուր տոկոսանոց պարզություն, թե հատկապես ինչ ես դու ցանկանում անել:

    2) Այն աննշանակալի է, այդ պատճառով կասկած չկա, կամ գրեթե չկա, որ դու կարող ես դա անել:

    3) Կա այդ քայլը կատարելու ուրախալի ցանկություն: Այն պատճառաբանված չէ ՍԿԶ, քանի որ ՍԿԶ չի բավարարվի այնպիսի «աննշան» սնունդով, ինչպիսին փոքր քայլն է:

    4) Արդյունքի հասնելուց հետո կա ցնծություն, ուժեղանում է կանխավայելումն ու կանխագուշակումը, համառությունն ու վճռողականությունը:

    5) Հաճախ առաջանում է նոր պարզություն, կարող են առաջանալ նոր ՊԸ:

    Բավական է միայն ստանալ փոքր քայլերի պրակտիկայի փորձ, ու կնվազեն փառասիրական, բայց անպտուղ երազանքները մեծ սխրագործությունների մասին, այն ժամանակ, երբ կանխավայելումը, կանխագուշակումը, հիացմունքը, համառությունն ու վճռողականությունը կմեծանան:

    Մարդիկ, որոնք խորասուզված են գորշացման մեջ ու միայն ցանկանում են պայծառացած երևալ, արհամարում են փոքր արդյունքները, դրանց նայում են բարձունքից, հեգնանքով: Իրենց պրակտիկայի արդյունքներին վերաբերվող հարցերին այդպիսի մարդիկ պատասխանում են (ջղայնություն զգալով), թե միայն կատուներն են արագ ծննդաբերում, իսկ պրակտիկան արդյունքներ է բերում  շատ-շատ ուշ: Եթե ասում ես, որ սովորել ես համակարգչի սխալ սեղմած ստեղնի պատճառով առաջացած ջղայնությունը վանես քեզանից, ապա ի պատասխան լսում ես, թե դա արդյունք չէ, այլ անհեթեթություն, որ նա բոլորովին այլ պլաններ ունի, նրան չեն հետաքրքրում այդպիսի մանրուքները, նա ձգտում է դեպի բացարձակ պայծառվածության: Եվ ինչքան մարդն ավելի անազնիվ է, կեղծավոր ու գորշություններից կառչող, այնքան քիչ է նա արժեքավորում կոնկրետ փոքր քայլերը:

    Ռեզոնանսվող պատկեր. գործվածքի լայն շերտից դուրս են ձգում թելը` ծայրից բռնելով: Ձգում են մի տեղից, իսկ նոսրանում է ամբողջ գործվածքը, ամենուր առաջանում է ավելի ազատ վիճակի տարածք: Երբ գործում ես փոքր անդարձելի քայլ, ապա հայտնաբերում ես, որ դա անդրադարձել է նաև քո կյանքի այլ կողմերի վրա: Իրագործելով փոքր անդարձելի փոփոխություն, կարծես թեթևակի փխրեցնում ես նաև այլ գորշությունները, իսկ ՊԸ ինտենսիվությունն ու խորաթափանցությունը աճում է:

    Մշտապես հաշվետվություն տուր քեզ, թե ինչ կոնկրետ խնդիրներ, որոնց լուծումը դու կանխավայելում ես, առկա են այժմ, այսօր, այս շաբաթ քո առաջ:

     

    06-01-02) Խտացման պրակտիկայի ընթացքում ես ցանկանում եմ առավելագույն ձևով կենտրոնանալ, բաց չթողնել և ոչ մի վարկյան, քանի որ հատկապես այդ վարկյանի ընթացքում կարող է առաջանալ ԲԷ: Այդպես մշակվում է «Որսորդի ու բնագետի» դիրքորոշումը. որսորդ, որը որսում է ամենափոքր ԲԷ ու պատանի բնագետ, որը հետևում է ՊԸ, որոնք առաջանում են փոքր ալեցայտքերով` որսորդի մոլեգին ու անողոք ԲԷ փնտրելու, հեռացնելու ու հեռացման յուրաքանչյուր ակտը ֆիքսելուն զուգընթաց:

    Խտացման պրակտիկայի ընթացքում կարող են առաջանալ.

    *) Ձանձրույթ (չէ որ ես զրկված եմ սովորական բնույթ կրող տպավորություններից). անցնում է որսորդի երախի մեջ:

    *) Տպավորությունների ցանկություն, որը կիսվում է երկու մասի` ԲԷ (անցնում է որսորդի երախի մեջ) ու որսորդի հաջողված աշխատանքից ու ՊԸ ալեցայտքից ստացված ԴԷ (թեկուզ մեխանիկական, բայց աջակցում է բնագետին):

    *) ՔՇ մշտապես առաջացող ԲԷ: Նախկինում ես չէի նկատում, իսկ այժմ տեսնում եմ, որ ՔՇ մեծամասնությունը հանդիսանում են ԲԷ աղբյուրներ, որոնք երևում են միայն մանրադիտակի օգնությամբ (անցնում է որսորդի երախի մեջ):

    *) ՊԸ չառաջանալու պատճառով առաջացած ԲԷ (անցնում է որսորդի երախի մեջ):

    *) ՊԸ սպասումից, դրանց հայտնվելուց, խտացման պրոցեսից առաջացած կանխավայելում (անցնում է բնագետի արգելոց):

     

    06-01-03) Հետազոտությունը գործողությունների համախումբ է, որն ունի օբյեկտային կողմնորոշվածությամբ պարզության հասնելու նպատակ: Հետազոտությունը, բացահայտումների փնտրտուքներն ու բացահայտման իրագործումը միշտ ուղեկցվում են կանխավայելմամբ: Հատկապես վառ կանխավայելում է առաջանում նախկինում ոչ այնքան հայտնի ՊԸ ընթացքում, ինչպես նաև ՊԸ հետազոտման ժամանակ: Այդ պատճառով զարմանալի չէ, որ ՊԸ ռեզոնանսվում է այն հետազոտելու ուրախալի ցանկությամբ, ինչը իր հերթին բերում է պարզության առաջացում ու ՊԸ աշխարհում ճանապարհորդելու արագացում:

    Հետազոտության բաղադրիչ մասերը.

    • Հստակ ու ինչքան հնարավոր է ավելի կոնկրետ որոշել օբյեկտը, հետազոտության թեման:
    • Կազմել ու մշտապես թարմացնել այն ամենի ցանկը, ինչը կապ ունի հետազոտվող օբյեկտի հետ ու կարող է ազդեցիկ լինել հետազոտության արդյունքի համար:
    • Բազմակի վերապրել հետազոտվող վիճակը, պրոցեսը:
    • Ջանքեր գործադրել ընկալումների, պրոցեսների տարբերակման ուղղությամբ:
    • Նոր ընկալումների բացահայտման ժամանակ` լինի դա բանական պարզություն, կամ նոր ՊԸ, մանրամասնորեն ֆիքսել, կազմել նկարագրություններ:

    Հետազոտության ամբողջ պրեցեսի ընթացքում պահպանել «որսորդի» ու «բնագետի» ակտիվ վիճակները:

     

    06-01-04) Ուղիղ ուղու պրակտիկան ամբողջապես դիտելու ձևերից մեկն է ստեղծել սխեմա, որն իր մեջ կներառի ավելի էական տարրերը: Օրինակ, վիշապի սխեման.

    1) Վիշապի սխեմայի հիմքը` «որսորդ» ու «բնագետ»:

    2) Որսորդն ու բնագետը անբասիր են (այսինքն, նրանց գործունեությունն առավելապես արդյունավետ է), եթե նրանք օժտված են չորս հատկանիշներով.

    *) ուշադրություն [այն ամենի հանդեպ, ինչը նրանք պետք է որսան],

    *) վճռողականություն [իրենց գործունեության իրականացման մեջ],

    *) համառություն (այսինքն, երկար ժամանակի ընթացքում գործելու կարողունակություն),

    *) կանխավայելում [որսի արդյունքից],

    (Այս չորս հատկանիշները ցույց են տալիս ցանկացած ՊԸ համապատասխան գծից):

    3) Որսորդն ու բնագետը ուժեղացնում են այդ չորս հատկանիշների փայլը, եթե արտահայտված են հետևյալ չորս բարենպաստ գործոնները.

    *) ՊԸ առաջացնելու ջանքեր:

    ՊԸ առաջացնելը ավելի կոնկրետ աջակցություն է ցուցաբերում «կանխավայելման» որակին:

    *) հետազոտություն, ցուցակների ու նկարագրությունների ֆիքսում ու շտկում: Դա այն ամենի ցուցակն է, ինչը վերաբերվում է ընթացիք պրակտիկային` ուրախալի ցանկությունները, պայծառ բազայի կազմությունը (այսինքն, գոնե ժամանակ առ ժամանակ ՊԸ արտահայտում), պայծառ գործոնները, ֆորմալ պրակտիկաների ֆիքսումը, առաջացող վարկածները, ՊԸ ռեզոնանսային նկարագրությունները և այլն:

    «Ցուցակների ֆիքսումն» ավելի կոնկրետ աջակցություն ցուցաբերում է «ուշադրություն» հատկանիշին:

    *) «առաջ մղում»: Հետզհետե կարող է կուտակվել անբարենպաստ գործոնների ազդեցությունների արդյունքը` իջնել ՊԸ ինտենսիվությունը, պղտորվել պարզությունը, ուժեղանալ բավարարվածությունն ու առօրեականությունը, իսկ դա կարող է և չնկատվել. այնպես, ինչպես ապրելով երեխայի հետ չի նկատվում նրա աճման պրոցեսը: «Առաջ մղումը» խանդավառության ու ջանքերի ցասումնալիության ներարկում է, անկեղծության որակի ստուգում է:

    «Առաջ մղման» հատկանիշը ավելի կոնկրետ աջակցություն է ցուցաբերում «համառություն» հատկանիշին:

    *) «ինքնաբավարարվածություն»` միայնակ զինվորի դիրքորոշում, մարդկանց հետ կապվածությունից ազատություն, այդ թվում նաև պրակտիկայով զբաղվողներից, այնպիսի մարդու դիրքորոշում, որը կշարունակի իր ճանապարհորդությունն անկախ ամեն ինչից, ցանկացած հանգամանքների դեպքում:

    Ավելի կոնկրետ աջակցություն «ինքնաբավարարվածությունը» ցուցաբերում է «վճռողականություն» հատկանիշին:

    4) Որսորդն ու բնագետը չեն թուլացնում չորս հատկանիշների փայլը, եթե չեն արտահայտվում հետևյալ չորս անբարենպաստ գործոնները:

    *) Տպավորությունների մեխանիկական ցանկություն: Բացասական է անդրադառնում առաջին հերթին «համառության» վրա:

    *) Լուսավոր-գորշ վիճակ, չսողացող ԲՖ: Բացասական է անդրադառնում առաջին հերթին «կանխավայելման» վրա:

    *) Չսողացող հոգնածություն, կամ քնկոտություն: Բացասական է անդրադառնում առաջին հերթին «ուշադրության» վրա:

    *) Բավարարվածություն: Բացասական է անդրադառնում առաջին հերթին «վճռողականության» վրա:

    5) Հիմք.

    Կազմված է 5 դիրքից, որոնցից յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է օպտիմալ պրակտիկա յուրաքանչյուր սկանդխայի (ընկալման տիպ) համար:

    *) «Տնտղումներ» (էմոցիաների սկանդխա` ԲԷ, ԲՖ, ԲՎ, ԲԷՎ մաքրում, ՊԸ ծնում): Տե՛ս տնտղումների վերաբերյալ գլուխը:

    *) «ճգնավորություն» (ցանկությունների սկանդխա` մեխանիկական ցանկություններից մաքրում, ուրախալի ցանկությունների առաջացում): Տե՛ս ճգնավորության վերաբերյալ գլուխը:

    *) «Լիակատար խաղաղություն» (մտքերի սկանդխա` քաոտիկ ներքին երկխոսությունից մաքրում, բանական պարզության առաջացում):  Տե՛ս ՆԵ հեռացնելու վերաբերյալ գլուխը:

    *) «Սիդդխի» (զգացողությունների սկանդխա` բացասական զգացողություններից մաքրում, ֆիզիկական ապրումների առաջացում):  Տե՛ս ՖԱպր վերաբերյալ գլուխը:

    *) «Պայծառ տարբերակում» (տարբերակող գիտակցության սկանդխա` մեխանիկական տարբերակումներից մաքրում «ոչ-լիճ, ոչ-սարեր» ու այլ տիպի պրակտիկաների օգնությամբ, պայծառ տարբերակող գիտակցության առաջացում): Տե՛ս ՊՏԳ վերաբերյալ գլուխը:

    6) Պայծառ բազա:

    Ժամանակ առ ժամանակ արտահայտվող ամբողջ ՊԸ համախումբն է:

    7) Հինգ բազային Ապրումներ (այսինքն, հափշտակվածության ՊԸ)` հինգ գագաթ, որոնք վեր են բարձրանում ՊԸ ծովի վրա:

    8) Սամադխաներ` հինգ Ապրումների սինթեզ` դուռ դեպի անարտահայտելի վիճակ:

    Բոլոր ութ տարրերի համախումբն էլ հենց հանդիսանում է «վիշապի սխեման»:

    Վիշապի սխեմայում կենտրոնական տեղն են զբաղեցնում հատկապես որսորդ ու բնագետը, իսկ հետազոտությունը միայն մտնում է բարենպաստ չորս գործոններից մեկի կազմի մեջ: Հատկապես այդպիսի շեշտադրումը բերում է ավելի նպատակասլաց առաջխաղացման ՊԸ մեջ ճանապարհորդելու ժամանակ: «Գիտնականի» դիրքորոշումը, որում հետազոտությունը կենտրոնական տեղն է զբաղեցնում, իսկ մնացած այլ բաները դրա շուրջն են համախմբված, կամ ընդհանրապես ներքևի դիրքերում են, արդյունավետ չէ, ուշադրություն համարյա չի դարձվում, կամ ընդհանրապես չի դարձվում այն գործոններին, առանց որոնց արդյունարար հետազոտությունը դառնում է անհնար:

    Գծային նկարագրությունը կարելի է փոխարինել ավելի լակոնական դիագրամով. օրինակ, կենտրոնում երկու տառեր են` «ո» ու «բ», որոնցով նշանակված են որսորդն ու բնագետը: Երկու տառերն էլ գտնվում են շրջանագծի կենտրոնում, որի վրա` իրարից հավասար հեռավորության վրա, գրված են չորս հապավումները, որոնք նշանակում են չորս հատկանիշները: Շրջանագծի աջ ու ձախ կողմերում մեկական ուղղահայաց շարքեր են, կազմված 4 տողերից: Ձախից բարենպաստ գործոններն են, իսկ աջից` անբարենպաստները: Ներքևի հորիզոնական գիծը` հիմքն է: Աղեղը, որը ծածկում է դիագրամը վերևից, բնութագրում է պայծառ բազան` Ապրումներով ու Սամադխիներով: Դիագրամի կազմությունը հիշելուն զուգընթաց ես այն փոխում եմ ավելի լակոնական պատկերագրով` հիերոգլիֆի նախատիպով. կենտրոնում «ո բ»: Շուրջը շրջան է` չորս հավասարահեռ հաստ կետերով: Ձախից` չորս պլյուսերի ուղղահայաց շարք, աջից` չորս մինուսների ուղղահայաց շարք: Ներքևից` հորիզոնական գիծ: Վերևից` աղեղ:

    Եթե ցանկություն կա պատկերի մեջ ներառել էմոցիոնալ ենթատեքստ, կարելի է ձևավորել սիմվոլ: Սիմվոլը տարբերվում է նաև նրանով, որ թույլ է տալիս իր մեջ մտցնել այնքան դետալներ, ինչքան ցանկություն կառաջանա: Օրինակ, սա երկուգլխանի վիշապի պատկերն է (որսորդ ու բնագետ). ձախ գլուխն ունի նպատակասլաց արտահայտություն (ՊԸ կանխավայելում), աջը` գիշատիչ-պաշտպանողական (գորշությունների որս): Վիշապը չորս թև ունի (չորս հատկանիշ), ու չորս թաթ` երկու առջևի ու երկու ետևի: Ձախ առաջի թաթն ունի չորս ճանկ, որով վիշապը կարծես սեղմում է որսը (չորս անբարենպաստ գործոնների հսկում): Աջ առջևի թաթը նորից ունի չորս ճանկ, որոնցով նա կարծես հրելով հեռացնում է իրենից ինչ-որ բան (չորս անբարենպաստ գործոնների հսկում):  Երկու ներքևի թաթերը ճանկել են հենարանը` հնգանկյուն բազմանկյան տեսքով (հինգ պրակտիկաներից բաղկացած հիմքը, որոնք օպտիմալ են յուրաքանչյուր սկանդխայի համար): Վիշապի գլուխներից քիչ բարձր, մեջտեղում` թագն է, որն ունի հետևյալ կառուցվածքը. բազմանկյուն հիմք (պայծառ բազա) վերևում բաժանվում է հինգ «բուրգերի» (հինգ բազային Ապրումներ), թագի կենտրոնում, բուրգերի միջև` Սամադխիի փայլող գունդն է:

    Վիշապի սխեման պրակտիկայում շեշտադրությունների դասավորության ֆիքսումն է, նախապատվությունների որոշումը: Եթե կա ղեկ, անիվ, շարժիչ ու ցոլարձակ լապտերներ, ապա քաոտիկ օգտագործելով մեկ մեկը, մեկ մյուսը, դու դժվար թե հեռու գնաս: Վիշապի սխեման միացնում է պրակտիկայի մասերը մեկ ամբողջության մեջ, տեղի է ունենում ստացված փորձի բյուրեղացում, ու դա ոչ միայն խոսքի ձև է, դա հենց այդպիսի ապրում է, ինչպես պրակտիկայի նոր հատկանիշի առաջացում. առաջանում է բացարձակ կայունություն, քաոտիկ ազդեցություններից անկախություն, աճում է կանխավայելումը, կայուն ու վառ արտահայտվում են ՊԸ, կա «միասնական նպատակի» վիճակ:

    Անցնեմ անալոգիային, որը մոտ է Գուրջիևի արտահայտածին (տես Պ. Դ. Ուսպենսկի «Հրաշալիի փնտրտուքներում»). սովորական մարդն իրենից ներկայացնում է կոլոիդային խառնուրդ` հեղուկ, որում` հավասարակշռված վիճակում, կան բազմաթիվ քանակով տարատեսակ մասնիկներ, ու ցանկացած ազդեցություն դրսից տեղաշարժում է այդ մասնիկները, ու նրանք, որ գտնվում էին ներքևում, հայտնվում են վերևում ու սկսում են ղեկավարել ամբողջ խառնուրդը, քանի դեռ հաջորդ հրումը նորից ամեն ինչ չի փոխի: Պրակտիկայով զբաղվելը բերում է բյուրեղացման. ամենագրավիչ վիճակները կամաց-կամաց հավաքվում են մի տեղ` ռեզոնանսի ուժի ազդեցության տակ, յուրահատուկ «գրավիտացիային»: Ձևավորվող ընկալումների համախմբի մեխանիկական ազդեցությունների դեմ պայքարի պրոցեսում, դրանք ձևավորում են ավելի ու ավելի  խիտ կապեր, քանի դեռ վերջապես դրանց մոտեցվածությունն ու կոնցենտրացիայի աստիճանը չեն մեծանում այնքան, որ սկսի է նոր, պրակտիկանտին անծանոթ բյուրեղացման պրոցես, որն էլ ՊԸ համախմբին տալիս է ոչ միայն հատուկ կայունություն, այլ նաև լրիվ նոր հատկություն, նույնպես, ինչպես բյուրեղն է` աճեցված է լուծույթում, բայց ունի հատկություններ, որոնք սկզբունքորեն տարբերվում են լուծույթի հատկություններից: Վիշապի սխեման հենց այդպիսի բյուրեղացման արտացոլումն է:

    Որսորդի ու բնագետի չորս հատկությունների համախումբը նշանակենք «մտադրություն» տերմինով (այդ տերմինը ես վերցրել եմ Կաստանեդի գրքից, քանի որ ըստ ինձ այն նշանակում է հատկապես այն, ինչը ես ցանկանում եմ ցույց տալ): Մտադրության ծնումը` չորս հատկությունների ծնումն է:

    Դիտարկենք, թե ինչ հատկությունների ու գործոնների վրա են առաջին հերթին ազդում իմ նշած պրակտիկաները (բնականաբար դա շատ մոտավոր բաշխում է, իսկ որոշ պրակտիկաներ ունեն արժեքալի ներդրում միանգամից մի քանի ուղղություններում): Ստացված աղյուսակի դիտարկումը թույլ կտա հասկանալ, թե որ ոլորտում կա պրակտիկայի պակաս, և այդ ժամանակ կարող է առաջանալ պրակտիկա հորինելու ցանկություն վիշապի այդ մասի զարգացման համար:

    Համառություն

              Կոնցեպցիաների հետազոտություն (այս պրակտիկան պահանջում է շատ երկարատև ջանքերի ներդրում` վարկածների ու փոխփաստարկների փնտրման համար),

    Խտացում (շատ դժվար է պահել գործադրված ջանքերը շատ երկար ժամանակ այն ամենի հեռացման համար, ինչը սովորել ես աննկատ թողնել),

    15, 10-վարկյանական ֆիքսումներ շատ երկար ժամանակահատվածի ընթացքում:

    Վճռողականություն

              Սոցիալական փորձարկումներ,

                Ուրախալի ցանկությունների իրականացման 10 կանոններին հատևում:

    Ուշադրություն

              Լեզվի մաքրում (շատ դժվար է հետևել արտահայտություներին, ժեստերին, միմիկային),

    Կենցաղային զառամախտի հեռացում (շատ դժվար է հետևել փոքրագույն, սովորություն դարձած գործողություններին),

                ՊԸ առկայության, կամ բացակայության անընդհատ ֆիքսում,

                Բարձր ներքին երկխոսության հեռացում,

                Ինտելեկտուալ խաղեր:

    Կանխավայելում

    ՈՒրախալի ցանկությունների ցուցակի ստեղծում,

    Ուրախալի ցանկությունների իրականացում,

    Պայծառ գործոնների ցուցակի ստեղծում,

    Հետազոտություն:

     

    ԼԳՎ

              Հեշտանքների դադարեցում, կամ կրճատում,

                Անձնական կյանքի վերհիշում ու վերապրում (բացահայտում է բազմաթիվ խոր ԲՖ, դրանք դարձնում է հեռացման համար հասանելի),

     

    Բավարարվածություն

              Մահվան մասին հիշեցում,

                Բավարարվածության ուղղակի հեռացում,

    Տնտղումներ:

     

    Տպավորությունների ցանկություն

              Ուշադրության վերադարձում (ուշադրությունը վերադառնում է ՔՇ-ից),

    Ճգնավորություն (տալիս է ազատություն մեխանիկական սպազմատիկ կապվածություններից),

    Մեխանիկական ցանկություններից ուղղակի հեռացում ու ուրախալի ցանկությունների առաջացում:

     

    Քնկոտություն/հոգնածություն

              Ուրախալի ցանկությունների իրականացում,

                Ֆիզիկական վարժություններ,

                Ֆիզիկական ապրումների առաջացում:

     

    Ցուցակների կազմումը

              Տարբերակող հատկանիշներ փնտրելու, դասակարգելու ու խմբերում միավորելու, օրինաչափություններ գտնելու ու նկարագրելու, համախմբելու, առանձնացնելու ունակությունների զարգացման պրակտիկաներ.

    Օբյեկտների նկարագրությունների կազմումը, որոնք առանձնանում են առավել քաոտիկությամբ ու կառուցվածքի բարդությամբ. թուփ, ինչ-որ տեղ տանող ճանապարհ, դեմք, մարդու վարվելաձև,

    Ցանկացած տերմինների որոշում,

    Հարցերի պատասխաններ, բանավեճեր, մեկնաբանություններ [այլ պրակտիկանտների հաղորդագրություններ] (քանի դեռ պատասխանում ես տասնյակ անմիտ հարցերին տվյալ թեմայի վերաբերյալ, ինքդ սկսում ես ձեռք բերել բյուրեղային պարզություն),

    Հոդվածնների գրում [անցկացված հետազոտության մասին],

    Մեկնաբանությունների փոփոխության մարզում (հեռացնում է մեկնաբանությունների ձևավորման կոշտ մեխանիկականությունը, այսինքն անմտությունը),

     

    ՊԸ առաջացում

    Ցիկլիկ ընկալում (հարթում է ԲԷ հեռացնելու ու ՊԸ զգալու սովորությունը),

    Էմոցիոնալ հղկում (հեռացնում է ԲՖ),

    Տնտղումներ (ԲԷ համապարփակ հեռացնելու բազմակողմանի ձև),

    Մեխանիկական ցանկությունների հեռացում,

                Մեխանիկական տարբերակող գիտակցության արգելակման պրակտիկաներ (ոչ-գետեր ոչ-սարեր, ննջելու ժամանակ անցման պահի հսկում և այլն),

    Անընդհատ ինքդ քեզ հաշվետու լինել այն բանում, որ այժմ չկա ՊԸ/կա ՊԸ,

     

    Առաջ մղում

    Պրակտիկայի արդյունքների ժամային ֆիքսում,

                5-10-15 վարկյանային ֆիքսում, րոպեական ֆիքսում

     

    Ինքնաբավարարվածություն

              Բացակայության գիտակցում (ինքնաճնշող «ես»-ի գիտակցված բացակայությունը կոտրում է նաև միայնության պատրանքը),

    Լրապատկերումների հեռացում [մարդկանց, որոնք հատկապես քեզ «մոտ են» ու քեզ համար հետաքրքիր] (կապվածությունը առաջանում է հատկապես մտացածին կերպարների հանդեպ),

    Անձնավորությունների ցիկլիկ փոփոխություն (հեռացնում է քո անձի նկատմամբ կապվածությունը):

     

    Կարելի է մտցնել լրացումներ վիշապի կերպարի մեջ. ամեն թևի վրա, որ խորհրդանշում են որսորդի ու բնագետի հատկանիշները, նկարել թեփիկներ, որոնցից յուրաքանչյուրի վրա կլինի երկու-երեք տառանոց հապավումներ, որոնք ցույց են տալիս պրակտիկան, որը, կամ ուղղակիորեն հատուկ զարգացնում է համապատասխան հատկանիշը, կամ էլ ազդում է դրա հետ կապված բարենպաստ, կամ ոչ բարենպաստ գործոնների վրա:

    Հիմքում ես առաջարկում եմ գրել կարգախոս (կամ սիմվոլ, ինչի տակ մռութը կհասկանա կարգախոսը), որը մռութի համար արդիական է տվյալ պահին, օրինակ.

    Անկախ այլ մռութների պրակտիկայից,

    Անկախ վախերից ու սպասումներից,

    Անկախ իրավիճակից, հաղթանակներից ու պարտություններից,

    Ես կզբաղվեմ իմ պրակտիկայով,

    Ես կշարունակեմ իմ ճանապարհորդությունը:

    Մանրամասնորեն դիտարկենք ցուցակների կազմումը: Ինձ դուր է գալիս բաժանել ցուցակները հետևյալ կերպ. ա) մշտական, ու բ) օրական թարմացումով: Մշտական ցուցակները կազմելու օրինակ.

    *) Սեքսուալ ֆանտազիաները, որոնք սկզբունքորեն կարելի է իրականացնել

    *) Սեքսուալ ֆանտազիաները, որոնք սկզբունքորեն հնարավոր չէ իրականացնել

    *) Բոլոր մարդիկ, որոնցից դու դու գոնե երբևիցե ինչ-որ բան ցանկացել ես, + որոնք գոնե ինչ-որ բան ցանկացել են քեզանից

    *) Քեզ հայտնի ՊԸ` տարածված գծերով

    *) Տարբեր ՊԸ համար պայծառ գործոնները

    *) Ապագայի համար հեռանկարային հետազոտությունները

    *) Ուրախալի ցանկությունները, որոնք ենթադրում են իրականացում ապագայում

    *) Մտահոգվածություն ապագայով

    *) Ուժեղ վախերի ցուցակը, որոնք երբևիցե եղել են իմ կյանքում, որոնք վերջ ի վերջո իրականացել են, և այն բանի նկարագրությունը, թե ինչպես է  հետևանքում գնահատվել նախկինում այդքան անցանկալի ելքը

    *) Այդ հաշվետվության ամբողջ ընթացքի համար շաբաթվա օրերով բացահայտումների ցուցակը:

    Օրական ցուցակները կազմելու օրինակ.

    *) Ուրախալի ցանկություններն այսօր

    *) Հետազոտությունները, որոնք հետաքրքիր են այժմ

    *) Այսօր անցկացված ֆորմալ պրակտիկաների ֆիքսումը

    *) Այսօր արտահայտված մեխանիկական ցանկությունները

    *) Այսօր արտահայտված ՊԸ

    *) Այսօր արտահայտված ֆիզիկական ապրումները

    *) Ինչպիսի բացահայտումներ են եղել այսօր

    *) Ապրած 2 ժամի համար հաշվետվություն:

    ՊԸ գծերի մոդելը թվում է հաջողված միայն այն ժամանակ, երբ ՊԸ համեմատաբար քիչ են, բայց երբ դրանց քանակն աճում է, ակնհայտ է դառնում, որ այդ մոդելն արդեն անբավարար է, քանի որ մեկ գծից ընկալումները կարող են արտահայտվել միաժամանակ, իսկ կարող են և չարտահայտվել, ինչը կապված չէ «գծի» կենցաղային ասոցիացիայի հետ, համաձայն որի այն իրենից ներկայացնում է ինչ-որ խիստ հաջորդական բան: Հատկապես այդ երկու փաստը, որ մեկ գծի ՊԸ կարող են արտահայտվել, իսկ կարող են և չարտահատվել միաժամանակ, ինչպես նաև մեկ ապրումի սեկտորի շրջանակներում տարբեր պլաններով գծերի գոյությունը առաջացնում է ցանկություն գտնել ավելի հստակ մոդել, ինչպիսին և դառնում է ծաղկաբույլի մոդելը: Ամենաճիշտ համանմանությունը գազօջախի անցքերից գազի այրումն է, երբ մեկը մյուսին հետևելով հաջորդաբար այրվում են բոցե թերթիկները, և կարող են վառվել, այսինքն արտահայտված լինել, ինչպես բոլոր թերթիկները միաժամանակ, այնպես էլ դրանցից որոշները միայն: Ընդ որում գծի հասկացողությունը ամեն դեպքում չի անհետանում ամբողջությամբ, քանի որ որոշում է թերթիկների դասավորման հերթականությունը ծաղկաբույլի երևակայական շրջանով, այսինքն, այն հերթականությունը, որտեղ մի թերթիկը սկսում է այրել հարևան թերթիկին:

    Երբեմն բավական է մեկ նոր ՊԸ արտահայտում, որպեսզի ծաղկաբույլի կառուցվածքը մեկ տեղում ինքն իրեն կարծես բացվի, ձևավորվի: ՊԸ մանրամասն ցուցակը տե՛ս համապատասխան գլխում:

    Պատկերավոր ասած, բոլոր ծաղկաբույլերի յուրաքանչյուր թերթիկի սուր ծայրն իրենից ներկայացնում է հրե լեզու, այսինքն յուրաքանչյուր ՊԸ ինտենսիվության մեծացումից ձեռք է բերում հափշտակվածության հատկություն. հափշտակվածության համակրանք, հափշտակվածության համառություն և այլն: ՊԸ ինտենսիվությունը, որի ժամանակ սկսում է ի հայտ գալ հափշտակվածության հատկանիշը, կորոշենք 8-ից 10 բալանոց սանդղակով: Ցանկացած ՊԸ կարող է հասնել հափշտակվածության վիճակի, բայց ինչքան այն բարձր է դասավորված գծի երկայնքով, այնքան հեշտ է այդ հափշտակվածության վիճակը հասանելի դառնում:

    Հասնել հափշտակվածության վիճակի նշանակում է հպվել «միաձուլման» տիրույթին` Ապրումների սինթեզի պրոցեսի սկզբին, ինչը բերում է Սամադխի:

    Ես խորհուրդ եմ տալիս մեծ պլակատի վրա գրել ՊԸ ցուցակը, բաշխված սեկտորներով, բաժանված ծաղկաբույլների ու գծերի: Կախիր այն պատից, որպեսզի լավ տեսանելի լինի, պահիր ցուցակը բլոկնոտում, կամ գրպանի համակարգչում, որպեսզի այն միշտ ձեռքի տակ լինի: Սկզբում կլինի ՊԸ տեղը այդ սխեմայում որոշել չցանկանալու իներցիա, բայց քանի որ դա նպաստում է ՊԸ ամրապնդելուն, մեծացնում է դրա արտահայտման հաճախականությունն ու ուժեղացնում հատկությունները, ապա համապատասխան ուրախալի ցանկության արտահայտումը չի հապաղի:

    ՊԸ հաճախ արտահայտվում են կայուն զույգերով, մեկը մյուսին ուժեղացնելով ու խառնուրդներից մաքրելով, մասնավորապես արտահայտելով նոր երանգներ, որոնք չեն բերում զույգերի տարրերի հատկությունների պարզ գումարման: Զույգերը լինում են գծային (մեկ թերթիկից), ոչ գծային (հարևան թերթիկներից) և ինտեգրալային (տարբեր սեկտորներից): Զույգերին հաջորդում են ՊԸ ավելի բարդ զուգակցություններ` «ակորդներ»:

     

    06-01-05) Մեխանիկական ցանկությունների հեռացմանը ու ուրախալի ցանկությունների արմատավորմանը զուգընթաց, պարզ է դառնում ևս մեկ բան, որն ունի ահռելի մեծ նշանակություն. պարզվում է իմ ընկալումների կազմում գոյություն ունի ցանկությունների մի մեծ համախումբ, որն իրականացնում է միայն մեկ ֆունկցիա` լինել ուրախալի ցանկությունների սահմանափակիչ: Հողը, որի վրա աճում է այդ տերևուքը` վախն է: Տարբեր տեսակի վախեր, որոնց ձևավորումը հավանաբար սկսել է հատկապես ծնվելու պահից, և որոնք սնում են այդ սահմանափակչին: Վախերի կազմի մեջ մտնում են.

    ա) ցանկալի արդյունք չստանալուց հիասթափվելու վախ,

    բ) փոխվելու վախ` բարձր աստիճանի պահպանողական վախ, որը մեծացնում է ամեն ինչ նույնը թողելու, ոչինչ չփոխելու մեխանիկական ցանկությունը,

    գ) ամեն ինչի նոր լինելու վախ,

    դ) մի շարք այլ փոքր վախեր:

    Սահմանափակչի համախմբային գործողությունը (որը հասկացվում է ինչպես փոխվելու մեխանիկական վախերի համախումբ) արտահայտվում է ինչպես մեծ ուրախությամբ ցանկանալու անկարողություն: Երբ ես զգում եմ ուրախալի ցանկություն, երբեմն առաջանում է զգացողություն, կարծես ինչ-որ բան պահում է իմ «կոկորդից» ու ձգում ետ, խոչընդոտելով ցանկության ուժի աճին: Կարծես ես ինձ մեկ ձեռքով ձգում եմ առաջ, իսկ մյուսով` ետ: Դա այդպես էլ կա:

    Պրակտիկայի արդյունքում սահմանափակչի գործողությունը կթուլանա, քանի որ նաև ԲԷ ուղղակի հեռացումն ու ՊԸ ծնումը իրենց աշխատանքն անում են դանդաղ, բայց ճշգրիտ: Բայց հնարավո՞ր է ընտրել հատուկ, նեղ ուղղորդված պրակտիկաներ, որոնք կոնկրետ կհակազդեն սահմանափկչի աշխատանքին:

    Ահռելի նշանակություն ունի այն փաստը, որ սահմանափակչի առկայությունը գիտակցված է, որ այդ մեխանիկական ցանկությունների համախումբը արտահայտվում է պրակտիկայով զբաղվողի առաջ ժամանակ առ ժամանակ հայտնվող գորշ ֆոնի ընդհանուր կազմից, քանի որ այժմ ընկալման կազմի մեջ հայտնվել է նոր ուրախալի ցանկություն` սահմանափակչին հակազդելու, այն հեռացնելու ցանկություն (նա, ով չի զբաղվում պրակտիկայով ու չի զգում ՊԸ, կարող է չանհանգստանալ. այստեղ խոսքը բռնության, կործանման, իշխելու և այլի հետ կապված ցանկությունների սահմանափակումը կանխելու մասին չէ, այլ ՊԸ  հետ կապված` նրբության, համակրանքի, երջանկության, ազատության և այլն ապրումների, սահմանափակումները հանելու մասին է): Քանի դեռ սահմանափակիչը առանձնացված չէր ինչպես ընկալումների առանձին համախումբ, այդ ցանկությունը չէր կարող անգամ արտահայտվել: Իսկ, ինչպես արդեն հայտնի է, ուրախալի ցանկությունների առկայության հենց փաստը հանդիսանում է շարժիչ ուժ. այն բերում է և սահմանափակչի հետ մրցելու մեթոդների արտահայտում, և այդ մեթոդներին հետևելով` վճռողականության ու համառության արտահայտում:

    Խնդրի դրվածքը հետևյալ տեսքն ունի. այժմ արտահայտված է 5 ինտենսիվությամբ որոշակի ՊԸ: Ի՞նչն է խանգարում հատկապես հիմա այն զգալ 10 ինտենսիվության: Բավականին տարօրինակ հարց, ամեն դեպքում երբ ես այդ հարցը ինձ տվեցի, ես զարմանք ապրեցի: Իրոք որ, ի՞նչն է խանգարում: Կարծես թե ոչինչ էլ չի խանգարում. կենտրոնանում եմ տվյալ ՊԸ ուժեղացնելու ցանկության, կանխավայելման վրա, … և այդտեղ էլ պարզվում է, որ տվյալ ՊԸ ուժեղացնելու ցանկությունը ես չեմ կարողանում զգալ այնքան ուժեղ, որքան ցանկանում եմ: Շատ տարօրինակ զգացողություն, կարծես ես փորձում եմ առաջ գնալ, իսկ ռեզինը ձգում է ետ, ընդ որում ինչքան ակտիվ եմ ես ցանկանում առաջ անցնել, այնքան ուժեղ է ետ ձգում այն ինձ: Չկա այդ դիմադրությունը զգալու ավելի պարզ ձև, քան փորձել ուժեղացնել ՊԸ մեծացնելու ցանկությունը: Ձիգ ռեզինի բացարձակ ակնհայտ զգացողություն: Այդ ռեզինը հանդիսանում է սահմանափակչի հիմնական մասերից մեկը` պարտվելու վախը: Վախ, որ ինձ մոտ չի ստացվի զգալ այն, ինչը ես ցանկանում եմ: Պարտվելու վախը ես կոչում եմ առաջին պահնորդ նպատակի զարգացման ճանապարհի վրա: Այդ պահնորդը փաթաթել է շղթաներով վճռողականությունը, դրանով իսկ կապանքներով պատելով ամբողջ վիշապին:

    Տասնյակ տարիներ դու անհաջողություններից զգացել ես հիասթափություն, ու ամբողջ այդ տարիների ընթացքում ուժեղացել է պարտությունների վախը, որը կտրում է ուրախալի ցանկությունները, չէ որ դա հիասթափությունից խուսափելու ամենահեշտ ձևն է. ինչքան թույլ ես ինչ-որ բան ցանկանում, այնքան թույլ են այն չստանալու վախերը, ու անհաջողության դեպքում այդքան էլ թույլ են հիասթափությունները: Երբ ինչ-որ բան ցանկանում ես շատ ուժեղ, ապա ամբողջությամբ նյարդայնանում ես, տեղդ չես գտնում, իսկ եթե ինչ-որ բան չի ստացվում, կամ էլ ստացվում է ոչ այնպես, ինչպես սպասում ես, ապա դա կարող է աղետալի հետևանքներ ունենալ, հունից դուրս հանել ամիսներով, կամ անգամ տարիներով: Եվ այժմ, երբ դու փորձում ես կտրուկ ուժեղացնել վառ ՊԸ ցանկությունները, ապա բախվում ես այդ բուֆերին,  որը պաշտպանում է տառապանքներից: Եվ նրան չի հետաքրքրում այն, որ դու այժմ տառապող զոհ չես, այլ զինվոր ես, որը համառորեն կհարվածի մեկ կետի, քանի դեռ չի հասել իր նպատակին: Նրան չի հետաքրքրում այն, որ պատրաստ է որսորդը, որին դու մարզել ես անբասիր հեռացնել անգամ ԲԷ ստվերները: Վախն արտահայտվում է ավտոմատ կերպով, այն սպանում է վճռողականությունը` համարյա արմատներից, թողնելով միայն փոքր ընձյուղ, ու այդ մեխանիզմը հեռացնելու համար, ես առաջարկում եմ առաջին հերթին պատկերացում կազմել նրա մասին, իսկ երկրորդ հերթին` հեռացնել ուղղակի ջանքերով: Առաջինը, ինչից պետք է պատկերացում կազմել, դա հատկապես «պարտություն» հասկացությունն է և այն «անհաջողություն» հասկացությունից տարբերելը: Սովորական մարդը ԵՐԲԵՔ պարտության զգացում չի ունենում, քանի որ պարտությունը, ըստ որոշման, ցանկալի վիճակների ուժեղացման վրա ուղղված ջանքերի արդյունք է, իսկ սովորական մարդը երբեք ջանքեր չի գործադրում, նա խաղալիք հանդիսանում է պատահական կուտակված իրավիճակների, կույր ուժերի ձեռքերում: Սովորական մարդը չի կարող ոչինչ ընտրել, քանի որ ինքն իրեն չի տիրապետում, ինքն իր տերը չի: Եթե նա պաշտպանում է ինչ-որ բան, ապա նրա համար, որ իրավիճակների դասավորվածության պատճառով չի կարող այն չպաշտպանել: Եթե տալիս է ինչ-որ բան, ապա նորից այն պատճառով, որ գոյություն ունեցող մեխանիզմների պատճառով չի կարող չտալ:  Սովորական մարդը նա չէ, ով ԱՆՈՒՄ Է ինչ-որ բան, ով գործադրում է ջանքեր, քանի որ ցանկացած ջանք, իմ տերմինաբանության մեջ, պայծառ գիտակցության ակտ է, մեխանիզմների հաղթահարման ակտ, ու ջանքերի աղբյուրը ընկած է ոչ թե մեխանիկական իրավիճակների համախմբի մեջ, այլ` ՊԸ համախմբի մեջ. աղբյուր է հանդիսանում կանխավայելման գծից ցանկացած ընկալում, որը չի կարող կայուն արտահայտված լինել այն մարդու մոտ, ով խորտակված է ԲԷ, կոնցեպցիաների, մեխանիկական ցանկությունների մեջ և անգամ չի ձգտում դրանցից ազատվել, և անգամ չգիտի, որ դրանցից ազատվել հնարավոր է: Երբ սովորական մարդը ասում է, որ ջանքեր է գործադրում, ապա դա տերմինների շփոթություն է: Եթե կոնցեպցիաներն ու ԲԷ ստիպում են քեզ լարվել, ապա դա հատկապես լարվածություն է, այլ ոչ թե` ջանքեր, և քիչ, թե շատ քաոսային գործողությունների արդյունքը կլինի կամ հաջողությունը, կամ անհաջողությունը. այսպես թե այնպես իրավիճակը դասավորվում է, իսկ դու դա մեկնաբանում ես ինչպես հաջողություն, կամ անհաջողություն, ընդ որում չունենալով դրա համար ոչ մի հիմնավորում, քանի որ մեկը հետևում է մյուսին, և այն, ինչ քեզ բավարարում է այժմ, մեկ ժամից կբերի արդյունքներ, որոնք ստիպում են տառապել: Սովորական մարդը չի ձգտում ՊԸ, նա չգիտի, թե ինչ է ցանկանում, քանի որ ցանկանալ ինչ-որ բան` նշանակում է ազատվել գորշություններից ու զգալ ուրախալի ցանկություններ, իսկ սովորական մարդու համար դա անհնար է, քանի որ նա անընդհատ գորշություններով է շրջապատված: Այդ պատճառով, երբ սովորական մարդը ինչ-որ բան է ստանում, դա միշտ այն չէ, ինչը նա ցանկանում էր, դա միշտ ոչ այնքան այն է, կամ ընդհանրապես այն չէ, որովհետև նա ուղղակի չգիտի ինչ «այդպիսի բանի» մասին է խոսքը գնում: Սովորական մարդը ձգտում է անորոշ հարմարավետության, հանգստության, հաճույքների, բայց ընդհանրապես չի պատկերացնում, թե ինչ է հատկապես նա հստակ ցանկանում, քանի որ չի կարող ազատվել ԲԷ, կոնցեպցիաներից, վախերից, անմտությունից, չի զգում ՊԸ ու ուրախալի ցանկություններ: Եվ եթե նա հասնում է դրված նպատակին, ապա այն առաջին հերթին չի բերում ցանկալի թեթևացում, չի դարձնում նրա կյանքը հետաքրքիր, իսկ եթե անգամ դարձնում է, ապա շատ կարճ ժամանակով, որից հետո նորից սկսվում է գորշության, ԲԷ փոսի մեջ խորասուզում, այդ պատճառով անգամ ստանալով ցանկալի համարվող արդյունք, մարդը միևնույն է չի ազատվում այն կորցնելու սպասվող անխուսափելի վախից: Եթե աղջիկը ցանկանում է ամուսնանալ, ապա հասնելով դրան ու լինելով սիրահարված, նա ընդմիշտ տառապում է խանդից, ուշադրության պակասից և այլն, քանի որ գորշությունը, անմտությունն ու ԲԷ ամուսին ունենալով չես հեռացնի, իսկ հետո, սիրահարվածութան մեջ, անխուսափելի առաջանում է արագ ճգնաժամ, որը բերում է մռայլ ձանձրույթի ու առօրեկանության մեջ լրիվ խորտակում, չէ որ ԲԷ խժռում են ամբողջն ու ամբողջին: Դա իրականում սարսափելի վիճակ է, հավերժական տառապանքների փակ շրջան է, որից դուրս գալու ոչ մի ձև չկա, բացի նրանից, որ պետք է սկսել ջանքեր գործադրել գորշությունների հեռացման ու ՊԸ հասնելու համար: Ծիծաղելի են այն մարդիկ, ովքեր վախենում են դժողքից, նրանք չեն հասկանում, որ դժողքը նրանց համար արդեն վաղուց սկսել է, նրանք արդեն այնտեղ են, քանի որ այն հավերժ է ու անխուսափելի, քանի դեռ չեն գործադրվի ջանքեր այն դադարեցնելու, այսինքն գորշությունների շրջանից դուրս գալու համար:

    Ընդհանրացնելով ասենք, որ սովորական մարդը երբեք չի գործադրում ջանքեր, նրան ուղղակի կողմից կողմ են քշում, ու նա մշտապես լարվում է այն բանի արդյունքում, որ նրան հղկում են տարբեր կողմերից: Սովորական մարդը երբեք չի զգում պարտություն, այլ միայն անհաջողություններ, քանի որ պարտությունը, ըստ որոշման, գործադրված ջանքերի արդյունք է, իսկ հաջողությունը, կամ անհաջողությունը իրավիճակի մեխանիկական ընթացքի անհիմն մեկնաբանում:

    Ջանքեր գործադրելու դեպքում ամեն ինչ այլ է: Եթե դու ջանքեր ես թափել ու զգացել ես ՊԸ, ապա հենց այդ ապրումը հանդիսանում է նպատակ, իմաստ, այդ պահի բովանդակություն, որը ոչ մի իրավիճակի դեպքում չի կարող կորցնել, կամ փոքրացնել իր արժեքները, այսինքն այդ արդյունքները անհնար է կորցնել: Ավելին: Եթե դու ջանքեր ես գործադրել ու պարտություն ես կրել, ապա դա ևս իրենից ներկայացնում է հրաշալի ձևով քայլ առաջ: Ընդգծեմ. ես մեկնաբանում եմ պարտությունը, ինչպես քայլ առաջ, և դա իսկապես հանդիսանում է քայլ առաջ, քանի որ այդպիսի զգացում է առաջանում: Եթե մարդը չի հանձնվում հատկապես առաջին իսկ պարտություններից հետո, եթե նրանում բավականին ուժեղ են գորշությունների մեջ ապրելու անհնարությունից ու ՊԸ ուրախությամբ ձգտելուց առաջացած հուսահատության դրդապատճառները, ապա ամեն անգամ ջանքեր գործադրելով ու ամեն անգամ պարտություն կրելով, գորշությունների նկատմամբ մեկը մյուսին հաջորդող հազվադեպ հաղթանակներ ունենալով, նա անխուսափելիորեն` վաղ թե ուշ, նկատում է, որ պարտությունները ուժ են տալիս իրեն, որ եթե այսօր ԲԷ հեռացման համար գործադրվել է 100 ջանք ու դրանք հեռացվել է 5 անգամ, ապա վաղն արդեն վստահությունը մի քիչ ավելի շատ կլինի, իսկ արդեն մեկ շաբաթ անց էլ ավելի շատ: Կիրառված ջանքերի փորձը չի կորչում: Խոսելով ավելի լայն ասենք ավելին, ջանքերը երբեք չեն բերում պարտության, դրանք միշտ բերում են հաջողության, միայն երբեմն, երբ արդյունքը հասանելի չէ, այդ հաղթանակը կոչվում է պարտություն, իսկ երբեմն, երբ արդյունքը հասանելի է, այն կոչվում է հաղթանակ: Այդ հասկացության արդյունքում պրակտիկայով զբաղվողը տեսնում է, որ հաղթանակը, իհարկե, թևեր է տալիս, բայց պարտությունը թևեր է տալիս նույնպես, քանի որ եթե տեղի է ունենում պարտություն, նշանակում է եղել են ջանքեր, նշանակում է ամեն դեպքում արվել է քայլ առաջ, ամեն դեպքում տեղի է ունեցել ինչ-որ ինքն իրենով հիասքանչ բան` ջանք, ամրապնդվել է սովորություն` չհանձնվել ԲԷ կամքին, այլ գործադրել ջանքեր:

    Վերադառնանք առաջին պահնորդին: Այն արտահայտում է իրեն ամբողջ չափով, երբ խոսքը գնում է հաջողության, կամ անհաջողության մասին, բայց երբ խոսքը գնում է ջանքերի գործադրման մասին, այն դառնում է խոցելի, անուժ: Նա ուղղակի հենվել է ու կանգնած է այստեղ, քանի որ ոչ ոք նրան չի հեռացնում: Պրակտիկայով զբաղվողը, որը պատկերացում է կազմել, թե այստեղ գործն ինչում է կայանում, այժմ գիտի, որ առաջին հերթին, պահնորդին կարելի է հրել, իսկ երկրորդ հերթին նա գիտի, որ դա այդքան էլ խիստ բարդ աշխատանք չէ, ոչ ավելի բարդ, քան ԲԷ սովորական հեռացումը, քանի որ եթե պարզ տարբերակվում են պարտություններն ու անհաջողությունները, ապա դա զինաթափում է պահնորդին, դա հայտնաբերում է, որ նրա մոտ կեղծ փաստաթղթեր են. նա մեզ հաջողության հասնելու մեխանիկական ցանկություններից պաշտպանելու համար լիցենզիա ունի, այլ ոչ թե պրակտիկայում արդյունքին հասնելու ուրախալի ցանկություններից պաշտպանվելու համար: Պահնորդը կոչված է մեզ պաշտպանելու հիասթափություններից ու տխրություններից, նա ստեղծվել է պրիմիտիվ ինքնակարգավորման մեխանիզմներով, բայց այժմ մեզ անհրաժեշտ չեն նրա ծառայությունները. որսորդը գլուխ կհանի այդ խնդրից անհամեմատ ավելի արդյունավետ ձևով, քան ուրախալի ցանկությունների ոչնչացման ձևն է:

    Հասկանալով այս ամենը, այժմ ես կատարելապես զինված սկսում եմ հեռացնել առաջին պահնորդին:

    Առաջին զենքը, ինչպես արդեն ասվել է նախկինում, դա ուղղակորեն նրան հեռացնելու ուրախալի ցանությունն է, որն արդեն կարող է արտահայտվել, քանի որ ես արդեն կարողացել եմ տարբերակել այն ինչպես առանձին օբյեկտ, առանձին ընկալում:

    Երկրորդ զենքը ինձ ձգող «ռեզինի» վերացման համար գործադրված ուղիղ ջանքերն են: Այն ժամանակ, երբ ես գործադրում եմ ջանքեր ուրախալի ցանկությունների, այլ ՊԸ ուժեղացման համար, ես միաժամանակ իրականացնում եմ «պոչի կտրման» պրակտիկա. գործադրում եմ յուրահատուկ ջանքեր անհաջողությունների վախի հեռացման համար: Այդ ջանքերի գործադրման տեխնոլոգիան նման է էմոցիոնալ հղկման տեխնոլոգիային, ոչ մի սկզբունքորեն նոր, կամ բարդ բան այստեղ չկա, այդ պատճառով արդյունքը չի հապաղում արտահայտվել. ՊԸ բոլոր հատկությունների կտրուկ ալեցայտք, նոր երանգների ու համակցությունների ամբողջական ողկույզի արտահայտում, որսորդի ու բնագետի ամրապնդում, քայլ առաջ դեպի հզոր նպատակի ստեղծում:

    Երրորդ զենք` պարտությունների ժամանակ ուրախություն ու կանխավայելում զգալու սովորույթի ձևավորում: Ամեն անգամ, երբ քեզ չի հաջողվում անբասիր հեռացնել ԲԷ, կա ընտրություն` զգալ նոր ԲԷ, կամ, ունենալով վերը ներկայացված պարզությունն ու ջանքերի գործադրման մեծ փորձը, զգալ հիացմունք, կանխագուշակում այն բանից, որ եղել է քայլ առաջ, կիրառվել են ջանքեր, պարտություն է կրվել, զգացվել է ազատություն ԲԷ, պարտություններից, նաև, որ քո առաջ ամեն ինչ բաց է:

    Ես խորհուրդ եմ տալիս նաև անցնել մեխանիկական փոփոխության պրակտիկային, քանի որ պարտություններն ու անհաջողությունները նույնականացնելու կոնցեպցիան կարող է լինել ուժեղ: Օրինակ, կարելի է կրկնել հետևյալ արտահայտությունը. «դա ջանքերի արդյունք է, դա քայլ է դեպի առաջ», կամ ցանկացած այլ արտահայտություն, որը ռեզոնանսվում է կանխագուշակման հետ:

    Ինչքան ավելի են ջանքերը, այնքան քաղցր է պարտությունը:

    Ինչքան արդյունավետ է առաջին պահնորդի չեզոքացումը, ինչքան սրընթացորեն է ՊԸ ալեցայտքը, այնքան արագ դու կհանդիպես երկրորդ պահնորդին` փոփոխությունների անցանկալիությանը: Այն կապում է համառության ոտքերն ու ձեռքերը, դրանով իսկ ոտնակապանքներ դնելով ամբողջ վիշապի վրա ու կտրուկ թուլացնելով նրա ուժը: Այդ խոչընդոտը կարելի է նաև անվանել «խավարի իներցիա»: Այն արտահայտվում է ինչպես կպչուն իներտ մուգ խոնավ զանգված, որը հանկարծակի ընկնում է պրակտիկայով զբաղվողի վրա, կլանելով բոլոր ձայներն ու գույները: ՊԸ արտահայտման ամենավառ պահին, երբ, թվում է, ոչինչ արդեն չի կարող կանգնեցնել նպատակաուղղված շարժմանը, հանկարծակի վրա է հասնում անտարբերությունը, ինչպես ճերմակավուն մառախուղ: Այն գորշություն չէ, ոչ էլ գորշ-լուսավոր վիճակ, այն զրկված է նախանշաններից ու արտահայտվում է ինչպես ոչնչի կպչուն անցանկալիություն: Ընկնելով այդ զանգվածի ծուղակի մեջ, դու նորից վերադառնում ես նախկին վիճակին. ՊԸ ծավալը վերադառնում է համարյա նախկին մակարդակին, բայց այնուամենայնիվ ավելի մեծ է, իհարկե, քան առաջին պահնորդի հեռացման սկզբում եղած մակարդակը: Ինչպես առաջին պահնորդը հաղթահարվել է տարբերակումով, հստակությամբ, ուրախալի ցանկություններով ու վճռողականությամբ, այնպես էլ երկրորդ պահնորդը համապատասխանաբար հաղթահարվում է տարբերակումով, հստակությամբ, ուրախալի ցանկություններով ու համառությամբ: Համառությունը պահպանվում է ֆորմալ պրակտիկաներով, այնպես, որ դրանց տեսակարար կշիռը ընդհանուր պրակտիկաների մեջ նպատակահարմար է զգալի մեծացնել մինչև իներցիայի մուգ կպչունությանը հակազդելու ժամանակը: Մութ իներցիայի հետ պայքարը նման է երկու անքուն գիշերներից հետո խոր անտարբերության խյուսի` շփոթի մեջ շարժմանը: Բայց այդ խոչնդոտը իհարկե հաղթահարելի է:

    ՊԸ առաջացման ու հետազոտության պրոցեսում (երկու պահնորդների հաղթահարմանը զուգընթաց) երբեմն առաջանում են խիստ սուր ալեցայտքեր, երբ ՊԸ, արդեն հայտնի ու անհայտ նախկինում, բառացիորեն ասած թափվում են գլխի վրա, թափվում են հեղեղի պես, ու այդ ժամանակ դու հանդիպում ես երրորդ պահնորդին: Երբ վառ` մինչև անգամ շնչակտուր լինելու չափ, իրար մեջ լցվող ՊԸ տևում են անընդհատ (դադարելով միայն մի քանի վարկյան) մեկ երկու, երեք ժամերի ընթացքում, հասնելով հափշտակվածության որակի, երբ թվում է, թե քեզ սկսում է մասերի բաժանել հիացմունքից, ապա որոշակի ժամանակ անց գործի է անցնում նոր տիպի արգելակող ուժ` ավելի շատ այն նման է թթվածնի գերհագեցվածությունից յուրահատուկ հոգնածության: Այդպես էլ այն կկոչեմ` «ՊԸ գերհագեցվածության հոգնածություն»: Քանի որ այն չի ուղեկցվում տհաճ զգացողություններով, ապա իմ խորհուրդն է հեռացնել այն ու գնալ առաջ: Ճնշի՛ր հոգնածությունդ մինչև վերջ, որսա՛ վառ ՊԸ ամեն վարկյան. դու առաջին անգամ քիթդ դուրս ես հանել տոթ սենյակից ու շնչում ես մաքուր անտառային օդ, հագեցի՛ր դրանով առավելագույն չափով, որպեսզի հիշես այդ փորձը, որպեսզի հասցնես ճանաչել ինչքան հնարավոր է շատ նոր ՊԸ, պաշար հավաքես ապագայի համար, չէ որ յուրաքանչյուր նոր ՊԸ կեռ է, որն ամրացված է պատին, որից ապագայում կկառչեն քո ուրախալի ցանկությունները: Որքան քեզ կհաջողվի անցկացնել ժամանակ վերևում, կախված է բազմաթիվ գործոններից. ժամ, կամ օր, բայց ամեն դեպքում ալեցայտքից հետո կհետևի անխուսափելի ետագլորք, քանի որ գերհագեցումից հոգնածություն կկուտակվի: Հնարավոր է, հենց ՊԸ բռնկման պրոցեսում սկսի ֆիզիկական տրանսֆորմացիա ու ֆիզիկական ապրումների բուռն արտահայտում, հնարավոր է դա տեղի ունենա ավելի ուշ, բայց ամեն դեպքում մարմինը կսկսի վերակազմվել, ու այդ վերակառուցման պրոցեսում «թթվածնային գերհագեցման» էֆեկտը յուրաքանչյուր անգամ կարտահայտվի ավելի ու ավելի թույլ: Նորից իհարկե բազմաթիվ գործոններից կախված է այն, թե ինչքան արագ քեզ կհաջողվի հաղթահարել երրորդ պահնորդին. հնարավոր է դրա վրա կգնա երկուսից երեք ամիս, որի ընթացքում ՊԸ հզոր ալեցայտքերը, որոնք տևում են երկուսից երեք օր, կփոխարինվեն ետագլորքներով, որոնք (հատկապես սկզբից) կարող են տևել նույնպես մի քանի օր, կամ շաբաթ: Ինչքան անբասիր է ԲԷ հեռացումը, այնքան ակտիվ դու զբաղվում ես խտացումով ու ֆորմալ պրակտիկաներով, այնքան ագրեսիվ է ՊԸ ձգտումը, այնքան կարճ են ետագլորքի ժամկետները:

    Չորրորդ պահնորդի մասին առանձնապես ասելու ոչինչ չկա. դա բավարարվածությունն է, որն ամբողջը պարուրում է մոխրագույն քաղցր մշուշով: ՊԸ արտահայտվում են, կարծես ամենի ինչ հիանալի է… ու չես նկատում, թե ինչպես ես ննջում բավարարվածության մեջ, ու արթնանում ես միայն այն բանից, որ ՊԸ ինչ-որ տեղ անհետացել են: Յուրաքանչյուր անգամ բավարարվածության միացման մեխանիզմը անխափան աշխատում է, երբ դու հաղթահարում ես երրորդ պահնորդին: Բավարարվածության` քեզ ընթացքից հանելու հնարավորության թերագնահատումը կարող է բերել կործանման, վառ ՊԸ-ից օրերով անջատման, առաջին երեք պահնորդների ուժեղացման:

    Բոլոր չորս պահնորդների առաջին իսկ հաղթահարումը հանում է պրակտիկայով զբաղվողին պրակտիկայի նոր մակարդակի վրա, երբ, ինչպես թվում է, ՊԸ կարելի է ծնել ու ուժեղացնել անսահման չափով, անդադար: Իրականում դա չի ստացվում, քանի որ պահնորդների հաղթահարումը միանգամյա պրոցես չէ, այլ` աստիճանական, և եթե դու հաղթահարել ես դրանք այժմ ու զգացել ես ՊԸ պայթյուն, ապա ինչքան այն հզոր է ու շարունակական, այնքան ակտիվ է իրեն արտահայտում նաև չորրորդ պահնորդը: Դրանք պետք է հաղթահարել, բայց անկումը կլինի անխուսափելի, որից հետո դու նորից կհավաքես ուժերդ, կնպատակաուղղվես առաջ, նորից կհեռացնես պահնորդներին: Պրոբլեմը սովորական է` այդպիսի վառ ու երկարտև ՊԸ զգալու սովորույթի բացակայություն, իսկ քո պրակտիկայի ընթացքում այդ սովորույթը ամրապնդվում է, դու սովորում ես ավելի ու ավելի վառ, շարունակական ՊԸ, և ֆիզիկական տրանսֆորմացիան համագործկցում է քո ջանքերի հետ:

    Պահնորդների յուրաքանչյուր հերթական հաղթահարումից հետո դու ընկնում ես այն պայմանի մեջ, երբ ՊԸ արտահայտմանը ոչինչ չի խանգարում: Դա զարմանալի վիճակ է, ու նրանում նպատակաուղղվածությունը դառնում է հաղթանակված, ձեռք է բերում անդրդվելիության որակ, ու այդ որակը սրվում է յուրաքանչյուր անգամ էլ ավելի ու ավելի: Այդպիսի պայմաններում առաջանում է ցանկություն զբաղվել «նպատակադրվածության ներմղման» պրակտիկայով:

    Նպատակադրվածության ներմղման համար ռեզոնանսող հանդիսանում են ազատության անհավանական աստիճանի հասած մարդկանց մասին մտքերը. Կաստենեդի գրքի ընթեցումը, որում նակարագրվում է հնագույն ժամանակների պրակտիկայով զբաղվողներին, որոնք պահում են իրենց կյանքը հազարամյակների ընթացքում ու ճանապարհորդում են գիտակցության անչափ տարածություններում; բուդհայական գրքերի ընթերցումը, որոնք նկարագրում են «ծիածանային լույսի ներքո» սփռված պրակտիկայով զբաղվողներին; ռեզոնանսվում են «աներևակայելի իրականացում», «գիտակցման անսահման աշխարհներ» և այլն արտահայտությունները. այս ամենը ռեզոնսվում է այն զգացումով, որ քո առաջ բացված է անսահմանություն, ոչինչ չի կարող քեզ կանգնեցնել, եթե դու լինես պրակտիկայում անբասիր: Դա անփոխանցելի զգացում է, երբ դու չես երևակայում անսահման ճանապարհորդության մասին, չես զգում ձանձրույթ առաջացնող բավարարվածություն, այլ անմիջականորեն շնչում ես ազատության հոտը, քո ոտքերով ամուր կանգնած ես նոր հողի վրա:

     

    06-01-06) Ներմուծենք «դիրք» ու «վիճակ» տերմինները: Դիրքը ընկալումների կայուն համախումբ է, որը ձևավորվում է այդ տեղում` համաձայն [ֆիքսված] ցանկության: Վիճակը ընկալումների կայուն համախումբ է, որը հավաքվում է [ֆիքսված] ցանկություններին զուգահեռ: Օրինակ, եթե, զբաղվելով էմոցիոնալ հղկումով, ես հանկարծ առաջին անգամ զգում եմ դատարկության սֆերայի ընկալում, ապա քանի որ այդ տեղում չկար ցանկություն զգալ դատարկության սֆերա, այլ կար ցանկություն զգալ անվրդովություն, ապա առաջացած ընկալումների համախումբը, ըստ որոշման, կկոչվի վիճակ, իսկ այդ վիճակի մեջ մտնող ընկալումների համախումբը, որը բացկացած է անվրդովություն զգալու ցանկություններից, ԲՖ հեռացնելու ցանկություններից, ու հատկապես անվրդովության էմոցիոնալ հղկում անելու ցանկություններից, կկոչվի դիրք:

    «Բոդխիսատտվայի դիքը». երբ որ կա ցանկացած տիպի գորշության ընկալում ցանկացած մարդու մոտ, միանգամից.

    • անբասիր հեռացվում է ԲՎ գորշության նկատմամբ,
    • ծնվում է յուրաքանչյուր զգացմունք ունեցող էակի հանդեպ ՊԸ արտահայտելու ուրախալի ցանկություն,
    • ծնվում է համակրանք ու հավատարմություն (կամ այն էակների հանդեպ, որոնք ձգտում են ՊԸ, կամ առանց կոնկրետ օբյեկտների):

    Անհրաժեշտ է հաղթահարել լրապատկերումների, այլ մարդու մոտ գորշությունների առկայության մասին պարզության արտմղումը:

    Նոր վիճակներից մեկը հետևյալն է` «պատնեշը ողողվում է»: Ռեզոնանսվող պատկեր. հողից մեծ պատնեշը ծածկում է գետակը, ջուրը կուտակվում է ու պատնեշը սկսում է ողողվել, հողի միջից դուրս են թափանցում ջրի շիթեր, և որոշակի ժամանակ անց պատնեշը փլվում է:

    «Ողողվող պատնեշի» բնութագրիչ հատկությունները.

    1) Պարզություն, որ դու բանտում ես: Անպայման չի, որ լինի բանական պարզություն այն բանում, թե հատկապես ինչպիսի գորշությունների մասին է խոսք գնում, բանտի ուրվագծերը հիմնականում միայն ուրվագծվում են մշուշի միջից. այստեղ աբստրակտ կոնցեպցիա է, ԲՖ, այնտեղ մեխանիկական սովորություն և այլն, բայց առայժմ դեռ պարզ չէ, թե ինչպիսի գորշություններն են ողողվում:

    2) Պատնեշը խզվելու, դեպի ազատություն ու ՊԸ նետվելու կանխավայելում:

    3) «Ձգված աղեղալարի» յուրահատուկ զգացում. ամբողջ մարմինը (հատկապես կրծքի, որովայնի շրջանում) զգում է տանջանք, լարվածություն, բայց քաղցր, կարծես աղեղալարը ձգվում է ու շուտով կկտրվելու է: Զուգահեռ կարող է առաջանալ ինչ-որ բան սկսելու մեխանիկական ցանկություն, հանել, կամ շրջանցել այդ լարվածությունը, բայց այդ ցանկությունը հեռացնելուց հետո ֆիզիկական զգացողությունները շարունակվում են ու դառնում են հաճելի:

    4) Առաջանում է համառ ցանկություն տարբերակել, թե հատկապես որ խոչընդոտը կխափանվի, որտեղ է կոնկրետ կենտրոնացել հոսքի հզորությունը: Այդ ցանկությունը պայմանավորված է այլ ցանկությունով` ճեղքումը արագացնելու ցանկությունով, իսկ այն կլինի արագացված, եթե առաջանա պարզություն: Ընդ որում առաջանում է ցանկություն տարբերակել ընկալումները. դրա համար ռեզոնանսվող պատկեր է. ցանկանում եմ շոշափել այն տիրույթը, որի շուրջը կենտրոնացել է պոտենցիալը: Պատնեշի ողողման վաղ շրջանում որոնվող պարզությունը ոչ մի կերպ վրա չի հասնում, կարող են սկսել առաջանալ ԲԷ, որոնք անհրաժեշտ են անբասիր հեռացնել:

    5) Երբ պարզությունն այդպես էլ չի առաջանում, կյանք է առնում մի այնպիսի ցանկություն, որը ես ցանկանում եմ անվանել «կանգ առնելու ցանկություն»: Նրա արտահայտումը կայանում է նրանում, որ թուլանում է ներգրավումը գործունեության մեջ, մեծանում է ՊԸ նկատմամբ ուշադրությունը: Այդ վիճակը ռեզոնանսվում է հետևյալ պատկերի հետ. «ես վեր եմ ածվում լսողության, ունկնդրման, աստիճանաբար մարում եմ (խլանում եմ), կանգ եմ առնում»: Ընկալումները (այսինքն, նրանք, որոնք չեն համարվում ՊԸ) կարծես սուզվում են թեթև մառախուղի մեջ, թափանցիկ են դառնում: Երբ կանգ առնելու ցանկությունը ուժեղանում է, կարող են առաջանալ ֆիզիկական ապրումներ` ամրություն, դատարկության սֆերա: Դրան նույնպես ուղեկցում է «արագացման» էֆեկտը. ես սկսում եմ տարբերակել ավելի շատ ընկալումներ, քան սովորաբար, այդ թվում կարող եմ տարբերակել ու հեռացնել ԲԷ փոքր ալեցայտքերը, ինչպես նաև ֆիքսել ու ուժեղացնել ՊԸ փոքր ալեցայտքերը:

    6) Որաշակի ժամանակամիջոցում վրա է հասնում պարզության պոռթկում. գորշությունների որոշակի համախումբ հանկարծակի ակնհայտ են դառնում, առաջանում է դրանք փշրելու ուրախալի ցանկություն: Ինչպես օրենք, ավարտող աշխատանքները անց են կացվում արագ` առանց լուրջ ջանքերի, կարծես սահնակով սահում ես բլրի վրայով:

    7) Ողողվող պատնեշի վիճակը հատկապես հաճախ առաջանում է այնպիսի իրավիճակում, երբ դու պրակտիկայի ընթացքում դուրս ես գալիս անկման շերտից (օրինակ, հեշտանքից հետո, կամ ԲԷ մեջ խրվելուց հետո), ինչի արդյունքում մոռացվում են նախկինում հասանելի դարձած պարզությունները, ՊԸ անցնում են ստվերի մեջ: Բայց նույնպես այն բնութագրիչ է նաև այն վիճակի համար, երբ դու բացահայտումներ ես կատարում, միայն թե այդ դեպքում «սահնակով իջնելու» էֆեկտը տեղի է ունենում ոչ այնքան ակնհայտ, կամ լրիվ բացակայում է, ու անհրաժեշտ է լինում ջանքեր գործադրել ուղու ամբողջ ընթացքի ժամանակ:

    «Ողողվող պատնեշի» վիճակը բերում է «առաջ նետվելու ուրախալի ցանկության» առաջացում: Սկզբում դրա օբյեկտը որոշված չէ, ու այն կարելի է նկարագրել ինչպես «այդ պայթած վիճակի» զգացումը դադարեցնելու կայուն ցանկություն: Հետո, երբ առաջ նետվելու ցանկությունը ուժեղանում է, հասնում է հափշտակվածության ինտենսիվության, ապա պարզ է դառնում նաև այն, որ պատնեշը ենթակա է քանդման:

    «Փափուկ համառության» դիրքը ձևավորվում է պահնորդներին հաղթահարելու ուժեղ վճռականության արդյունքում: Ուղիղ հակազդումը կարող է ոչ միշտ լինել բավականին արդյունավետ. ստացվում է, որ ինտեսիվ ՊԸ միջից դուրս չթռնելու համար պետք է կիրառել ավելի ու ավելի մեծ ջանքեր, իսկ դրանց արդյունավետությունը ավելի ու ավելի է փոքրանում: Արդյունքում ուժեղանում է քնկոտությունն ու որոշակի ժամանակ հետո` անկախ կիրառված ամեն տեսակ ջանքերի, ետագլորքը տեղի է ունենում: Ուղիղ հակազդման փոխարեն նպատակահարմար է օգտագործել «փափուկ համառության» դիրքորոշումը: Ես թույլ եմ տալիս, որ ՊԸ ինտենսիվությունը իջնի, կարծես «արգելակելով իջնելու ժամանակ», այսինքն չեմ փորձում ցանկացած գնով կառչել ՊԸ հասանելի դարձած ինտենսիվությունից (կամ խորությունից), այլ ուղեկցում եմ դրա անկումը պահնորդները հեռացնելուն ու ՊԸ առաջացնելուն ուղղված ջանքերի պարբերական գործադրումով: Արդյունքում հնարավոր է դառնում ֆիքսել վիճակը ավելի մեծ մակարդակի վրա, քան այն, որի վրա են ՊԸ ուղիղ հակազդման արդյունքում:

    Փափուկ համառության դիրքը բերում է նրան, որ համառությունը սկսում է ամրանալ, ձեռք բերել նոր հատկանիշներ: Հեշտ է դառնում  դրա առանձնացումը այլ ընկալումների համախմբից, որոնց հետ այն առաջ խառնվում էր` արտահայտվում զուգահեռ: Հնարավորություն է առաջանում զգալ այն զգալու ուղղակի ցանկություն, ինչը բերում է դրա ուժեղացման: Երբ համառությունը հասնում է 4-5 ինտենսիվության, դրա հետ ռեզոնանսվում է կարծր լեռնաբեկորի, հիմքի, անտատանելի ամրության պատկերը: Ռեզոնանսվում է խոր ուժի պատկերը, կարծես պինդ սնդիկ ընկած լինի լճի հատակին: Առաջանում է նաև ամրության ֆիզիկական ապրում:

    Փոփոխությունների կուտակմանը զուգընթաց, անընդհատ ՊԸ հասնելու սահմանի վրա, մեկ բառը դառնում է և կարգախոս, և ներքին երկխոսության գլխավոր թեմա, և նպատակաուղղվածության, հավատարմության, վճռողականության արտահայտում. այն է` «անե՛լ»: Պարզ է դառնում, որ անընդհատ ՊԸ հասնելուն նախորդող ամբողջ պրակտիկան, դրանք լոկ ամենաառաջին քայլերն էին, դրանք կարծես մեռյալ քնից ազատվելու, գերեզմանաքարի տակից դուրս գալու մեծ ցանկություն զգացող էակների մարմինների առաջին շարժումներն են: Նա` ով չի կատարել անգամ դա, խաբում է ինքն իրեն, որ ցանկանում է ՊԸ: Վերջնականապես կորչում է նորեկներին հոգ տանելու ցանկությունը, քանի որ այդ հոգսը` դա խղճահարություն է նրանց հանդեպ, դրանց լրապատկերումն է ինչպես «ցանկացողների, բայց չկարողացողների»: Լիովին ակնհայտ է դառնում, որ «ցանկանալ, բայց չկարողանալ»` դա ինքնախաբեություն է, կամ խաբեություն: Չկա բարդ, կամ անհասկանալի ոչինչ գորշությունների հեռացման պրակտիկայում, հատկապես այն բանից հետո, երբ ամեն ինչ մանրամասնորեն դիտարկված է գրքում, պրակտիկայով զբաղվողի հոդվածներում, ու եթե մարդը «անկարող է» հասնել անընդհատ պայծառ ֆոնի, դա նշանակում է միայն մեկ բան` այդ տեղում գորշությունների ցանկությունն ավելի մեծ է, քան ՊԸ ցանկությունները: Պրակտիկայով զբաղվողների համագործակցությունը դառնում է կոնկրետ ու շատ ուրախալի, օրինակ, միևնույն հարցը միևնույն պրակտիկանտին բացատրելու ցանկությունը կարող է արտահայտվել տաս, կամ քսան անգամ, բայց ոչ դրանից ավել, այդպիսի բացատրությունների քանակից նա արդեն ինքն էլ ի վիճակի է պատկերացնել մտքի ընթացքը, հանձնարարությունների բովանդակությունը, ու եթե նա չի լուծում այդ պրոբլեմը, ապա խորհուրդները ոչինչ արդեն չեն փոխի, հետագան կախված է բացառապես նոր ջանքերից:

    «Հատկապես հիմա ես անկեղծ չեմ» դիրքորոշումը: Ես միայն մտածում եմ, որ անկեղծ եմ, բայց այդպես արդեն եղել են շատ անգամներ, երբ ես ինձ համարել եմ անկեղծ, իսկ հետո պարզվել է, որ հրեշալի ինքնախաբեություն է եղել, որը, թվում էր թե, ուղղակի անհնար է չնկատել: Դրա համար սրանից հետո ես կհամարեմ ինձ ոչ բավարար չափով անկեղծ, ոչ անկեղծ, որպեսզի միշտ արտահայտված լինի կեղծավորությունը փնտրելու ու հեռացնելու ուրախալի ցանկություն` հասնելով նոր հայտնությունների դեպի ՊԸ:

    Բավականաչափ հիշելու սահմանը` ՊԸ յուրացման այնպիսի մակարդակ է, որի ժամանակ բավական է մտքում հիշել ՊԸ մասին ու դրանք միանգամից կարտահայտվեն: Հիշելու ձևն ընտրվում է համաձայն ցանկության, օրինակ, ինձ դուր էր գալիս ուղեկցել հիշելը ինձ հարցադրմամբ. «Ի՞նչ եմ ես այժմ զգում»:

    Զգալի ինտենսիվացնում է ՊԸ ընդօրինակման պրակտիկան:

    Վերցնենք, օրինակի համար, գերջանքերը: Դու կարող ես իմ հանդեպ զգալ ուժեղ համակրանք (ոչ պակաս 7-8 ինտենսիվությունից), հավատարմություն, զգալ ուժեղ ցանկություն (ոչ պակաս 7-8 ինտենսիվությունից)  ընդօրինակել գերջանքերի ընկալումը, կենտրոնանալ այդ ցանկության վրա բավականին երկար ժամանակ, քանի դեռ չի առաջանում յուրահատուկ լարված-երանելի ընկալում: Այն անվանեմ «մագնիսականություն»` կարծես դու «կպել ես», առաջանում է լցվածության զգացողություն, ընդ որում, որոշակի ժամանակահատվածի ընթացքում, զգալի թուլանում է ինքնանույնականացումը, ու արդյունքում դու գաղտնի կերպով այնպես ես փոփոխվում, կարծես ունես գերջանքեր զգալու ավելի ինտենսիվ փորձ, քան դա եղել է իրականում, այսինքն գերջանքեր առաջացնելու հաջորդող փորձերի ժամանակ դու այժմ զգում ես այն ավելի հեշտ ու ինտենսիվ, քան դա քեզ համար հնարավոր է եղել առաջ:

    Լուսանկարի, ձայնի, կամ հստակ հիշողության օգտագործումը, կամ առավել ևս մարդու անձնական ներկայությունը, որից դու ցանկանում ես ընդօրինակել ՊԸ, հեշտացնում է ընդօրինակման իրականացումը: Անվանեմ այն «ՊԸ ուղղորդված ընդօրինակում»:

    Այն դեպքում, եթե տվյալ ընկալումը չի արտահայտվում իմ մեջ էլ ավելի վառ ու կայուն, քան քո մեջ, «ինքնանույնականացման  ողողումով մագնիսական ձգվածության» այդպիսի ընկալում, ինչպես նաև գերջանքեր գործադրելու կտրուկ աճած  հնարավորության տեսքով արդյունք, չի լինի անգամ, եթե պահպանվի համակրանքի ու ուրախալի ցանկության առկայության պայմանը: Նաև արդյունք չի լինի այն դեպքում, եթե դու միայն խաբում ես քեզ այն հարցում, որ զգում ես իմ հանդեպ 7-8 ինտենսիվությամբ համակրանք (այլ ոչ թե ընտանիքասիրություն, օրինակ), ու նաև այն դեպքում, որ զգում ես այդ ընկալումը ընդօրինակելու ուրախալի ցանկություն (այլ ոչ թե գործում ես ՍԹԶ-ից ելնելով, օրինակ):

    Գոյություն ունի նաև ՊԸ ոչ ուղղորդված ընդօրինակում, երբ դու ընդօրինակում ես բացարձակ նոր քեզ համար ՊԸ:

     

    06-01-07) Հնարավոր է ընկալումների կոմպլեք փոփոխություն` «անձի փոփոխություն»: Ինչքան լայն է ընդգրկված ընկալումների սպեկտրը, այնքան հեշտ է անցնել մեկ անձից մյուսին: Եթե դու սովորել ես լինել կաշկանդված ու անվստահ, ապա շատ բարդ է հանել ընկալումների այդ կազմից անվստահությունն ու փոխել այն վստահությամբ, այն դեպքում, եթե միանգամից փոխվում են բազմաթիվ ընկալումներ (անուն, հագուստ, վարք, սովորություններ, շրջապատող մարդիկ, բառապաշարային կազմը և այլն), ապա փոփոխությունը կարող է զարմանալի հեշտ դառնալ:

    Նոր անձնավորության համար նպատակահարմար է ընտրել ընկալումներ, որոնք ռեզոնանսվում են ՊԸ հետ:

    Հետաքրքիր է անձերի ցիկլիկ փոփոխության պրակտիկան: Հիվանդագին «անձնավորության երկատում» ու այլ անցանկալի կողմնակի երևույթներ այս դեպքում չեն առաջանում:

    Նոր անձնավորությունը ֆիքսելու համար կազմիր նրա տարրերի ցուցակը ու իրականացրու դրանք միաժամանակ.

    *) Հագուստ: Ձեռք բեր տարբեր հագուստներ տարբեր անձերի համար ու ոչ մի անգամ մի օգտագործիր «մի անձնավորության» հագուստը «մյուսի» համար:

    *) Բառերի, արտահայտությունների ընտրություն: Յուրացրու տարբեր սովորական արտահայտություններ տարբեր անձերի համար:

    *) Երաժշտություն, որ լսում են նրանք:

    *) Համային նախընտրություններ:

    *) Զբոսանքի վայրեր:

    *) Հետաքրքրություններ`սիրելի գրքեր, խոսակցության թեմաներ, հանգստի ձևեր և այլն:

    *) Ընկերական շրջապատներ: Նոր անձնավորությունն անբասիր հղկելու համար ձեռք բեր նոր ծանոթներ, որոնք կճանաչեն քեզ միայն այդ նոր անձնավորության տեսքով: Քանի որ նրանք դեռ չունեն քեզ ընկալելու ստերեոտիպ, նրանք կընդունեն քեզ այնպիսին, ինչպիսին դու նրանց քեզ կմատուցես, ու դրանով էլ կհեշտացնեն նոր անձնավորությանը սովորելը:

    Նոր անձնավորության կառուցումը շատ հետաքրքիր, ստեղծագործական աշխատանք է, ինքն իրենով համալրված ՊԸ արտահայտումներով:

    Կարելի է ձեռք բերել միանգամից մի քանի անձեր` մշտական, կամ էպիզոդիկ: Եթե դու ձևավորում ես անձնավորություն, որը կազմված է ՊԸ հետ ռեզոնանսվող ընկալումներից, ապա իհարկե դու կցանկանաս դարձնել այդ անձնավորությունը մշտական, որպեսզի ժամանակի հետ, կամ միանգամից անցնես նրան ամբողջովին: Բայց կարելի է ծնել էպիզոդիկ անձեր կոնկրետ խնդիրների լուծման համար: Օրինակ, այլ մարդկանց աչքերում ապուշ երևալու վախը հաղթահարել սովորելու համար, արդյունավետ է հիմարի դերը: Մտիր նոր ընկերական շրջապատ ու ստիպիր բոլորին հավատալ, որ դու կատարյալ հիմար ես: Նախօրոք սովորիր համապատասխան բառեր, շարժումներ, մշակիր հիմարական ծիծաղ, պատասխանիր անմտածված և այլն: Դու կտեսնես, թե  ինչքան ուժեղ ես դու կախված մարդկանց կարծիքներից, ինչքան երևակայական է քո ազատությունը այլ մարդկանց կարծիքների նկատմամբ մտահոգվածությունից:

    Փոխելով անձնավորությունները, դու հայտնաբերում ես քեզ համար հանկարծակի ուրախալի ցանկություններ: Օրինակ, հիմարի դերը կտրուկ ուժեղացնում է էրոտիկ ու սեքսուալ ընկալումները, ավելի վառ են արտահայտվում որոշ ՊԸ. նշանակում է քո հին անձը խոչնդոտում է սեքսուալության արտահայտմանը, իսկ դու դա անգամ չես էլ նկատում, քանի որ ամուր սերտաճել ես ԲՖ, կարծիքների մտահոգվածության, սեքսուալությունը ճնշելու սովորությունների հետ, իսկ երբ դու հիմար ես, անհանգստանալու ոչինչ չկա. դու այդպես էլ արդեն հիմար ես, բոլորը դա արդեն «գիտեն», ու կարելի է  չարաճճիություններ անել ուզածիդ չափ: Կարծիքների մտահոգվածությունից ազատ լինելու վիճակը, այնպես, ինչպես այլ գրավիչ վիճակները, կարելի է հիշել ու անցնել դրանց մեջ ուղղակի` մտցնելով դրանք նոր անձի ընկալումների կազմի մեջ:

    Մեկ, մեխանիկապես կուրացած անձնավորության խիստ ֆիքսված վիճակից ազատումը բերում է «մարդկանց հետ կապվածության» (ՄՀԿ) ուժեղ թուլացում. ԴԷ, ԲԷ համախմբի, կոնցեպցիաների, մեխանիկական ցանկությունների, մեխանիկական տարբերակումների, որոնք խոչընդոտում են ինքնաբավարարվածության դիրքորոշմանն ու դրանց հետ ռեզոնանսվող ՊԸ: ՄՀԿ կազմի մեջ մտնում է կարծիքներով մտահոգվածությունը, մեխանիկական հոգսը, ձանձրույթը, գոհությունը, խանդը, միայնակության վախը, «իմ»-ի կոնցեպցիան և այլ շատ բաներ:

    «Համատեղ պրակտիկան», «համատեղ կյանքը» ու ընդհանրապես ամեն այսպես կոչված «համատեղը» մասնավորապես ոչ այլ ինչ է, քան ՄՀԿ արտահայտելու ու ամրապնդելու ձև: Դրա տիպիկ արտահայտումը կայանում է նրանում, որ մարդը սկսում է խոսել ոչ իր կողմից, այլ «կոլեկտիվի» կողմից` «մենք ենթադրում ենք», «նա հասկանում է»:

    Քանի որ մռութների հետ պրակտիկանտների համար ավելի հետաքրքիր է, ապա նրանց հանդեպ ձևավորվում է կապվածություն, ու եթե այն չհեռացնել, ապա շփվելու արդյունավետությունը աղետալի փոքրանում է:

    Ժամանակ առ ժամանակ գտնվիր լրիվ միայնության մեջ. հեռացիր անտառ մի քանի ժամով, կամ մեկնիր այլ քաղաք մի քանի օրով: Նաև կարելի է արթնանալ գիշերվա 3-4 ու զբաղվել անձնական գործերով, քանի դեռ բոլորը քնած են: Կարելի է ծնել պատկերներ, որոնք ռեզոնանսվում են ուրախալի միայնության հետ: Իմ համար, օրինակ, դա հորինված պատմություն է այն մասին, որ իմ փորձերի արդյունքում ես պատահականորեն ընկնում եմ այլ «միջավայր», «ժամանակաշրջան», «երազատեսության զուգահեռ աշխարհ», ու հետդարձի ճանապարհը կորած է: Կեսօրնանց մեղմ արև, փոքրիկ, մամռակալված քաղաքիկ, սկսում է աշունը, փոշոտ ճանապարհ ոչ մեծ զբոսայգում, ժամանակ առ ժամանակ անցնում են մարդիկ, որոնք անվերջ հեռու են ինձանից, ես երբեք այստեղ չեմ գտնի մոտ գտնվող մարդ, նրանք բոլորը խոր քուն են մտած, խորասուզված են ինձանից անհույս հեռու կյանքի մեջ: Լրիվ միայնակ, ընդմիշը դուրս ընկած սովորական աշխարհից, ու այն ամենը, ինչը ինձ մնում է, դա զգալ  միայնակ թռչող թռչյունի հիացմունք, բուռն զմայլվածություն այն ամենի հանդեպ, ինչը առջևում է, զգալ հափշտակվածության որակի հավատարմություն նրանց հանդեպ, ում ես արդեն երբեք չեմ տեսնի, ու շարունակել իմ ճանապարհորդությունը չնայած ոչ մի բանի:

    Ֆիքսիր զգալի տարբերություններն այն վիճակում, երբ դու մենակ ես, ու այն ժամանակ, երբ մռութների հետ ես: Հասիր ՊԸ, գտնվելով միայնության մեջ: Գտնվելով մռութների մոտ, պարբերաբար առաջացրու ՊԸ, կարծես դու մենակ ես, զգա ուրախալի ինքնաբավարարվածություն, լրիվ պատասխանատվության լրջություն քո պրակտիկայի հանդեպ. այդ դեպքում շփումը կլինի արդյունավետ, և գոհության ու գորշության փոխարեն կառաջանան հավատարմություն ու համակրանք:

    Անկախ այլ մռութների պրակտիկայից,

    Անկախ վախերից ու սպասումներից,

    Անկախ իրավիճակից, հաղթանակներից ու պարտություններից,

    Ես կզբաղվեմ իմ պրակտիկայով,

    Ես կշարունակեմ իմ ճանապարհորդությունը:

     

    06-01-08) Սոցիալական վախեր` ՄՀԿ հսկայական շերտ, հատկապես այդ պատճառով մեծ նշանակություն ունեն սոցիալական փորձարկումներըՍՓ»), որոնց նշանակությունը կայանում է հետևյալում. ա) ի հայտ բերել ու հեռացնել գորշությունները, բ) զգալ ՊԸ ոչ միայն բազմոցի վրա նստելով (այսպես կոչված «բազմոցային պրակտիկա»), այլ գտնվելով ներանձնական հարաբերությունների ամենախիտ շրջանում, այսինքն այնպիսի պայմաններում, երբ գորշությունները արտահայտվում են հատկապես ինտենսիվ, այլ ոչ թե ընկած են խոր ու տարբերակման համար անհասանելի ԲՖ մեջ: Մարդկանց հետ ցանկացած շփում առաջացնում է գորշությունների անընդհատ հոսք, բայց անգամ երբ դու մենակ ես, սոցիալական վախերն ու այլ մարդկանց հետ կապված այլ գորշությունները, միևնույն է արտահայտվում են` հագեցնելով ԲՖ, մեխանիկական ՆԵ:

    Անցկացնելով ՍՓ դու կատարում ես այնպիսի գործողություններ, որոնց մարդիկ արձագանքում են բացասական, ու հայտնաբերում ես, որ նրանց բացասական վերաբերմունքն (ԲՎ) ու անգամ ատելությունը քո հանդեպ, նրանց արհամարանքը, զզվանքը, ագրեսիվ գործողությունները սարսափելի չեն: Որպեսզի առաջացնես քո հանդեպ ԲՎ, կամ ատելություն, բավական է միայն մեկ քայլով շեղվես կյանքի սովորական հունից. ինչ-որ մեկին կոչես «դու», գնումները մանրով վճարես, չասես «շնորհակալություն» և այլն, այնպես, որ ՍՓ անցկացնելու հնարավորություններն անթիվ են: Դու կապկպել ես քեզ անհամար սահմանափակումներով` ճնշելով ուրախալի ցանկությունները, միայն այն բանի համար, որ ԲՎ մարդկանց կողմից (շատ հաճախ երևակայական) արտահայվի մի քիչ պակաս, բայց դրանում չկա ոչ մի նպատակաուղղվածություն: Մարդկանց կողմից բացասական վերաբերմունքի ու ՍՓ ԲԷ ժամանակ առաջացող վախերը հեռացնելը բերում է նրան, որ սոցիալական վախերը անկում են ապրում` բացելով ճանապարհ դեպի ՊԸ:

    Եթե ՍՓ արդյունքում տեղի է ունենում ինչ-որ բան, որն անմիջականորեն ազդում է իմ կյանքի վրա (օրինակ, ինձ հարվածում են, կամ տուգանում են), ապա դա ամեն դեպքում առաջացնում է վախերի ցրում, քանի որ ապագայում ԲՎ վախը փոխվում է անցանկալի հետևանքների սառը հաշվարկով:

    Անգամ ամենահեշտ ԲՓ առաջացնում է պրակտիկայով զբաղվողի մեջ մի ամբողջ փոթորիկ, առաջացող գորշությունների անբասիր հեռացման արդյունքում, պրակտիկայով զբաղվողը հասնում է ԲՖ-ից ու ԲԷ-ից ազատության բարձր աստիճանի, ուժեղացնում է ՊԸ զգալու հնարավորությունը:

    Կրկնեմ ևս մեկ անգամ. ՍՓ անց են կացվում ոչ նրա համար, որ հասնեն «արդարության», կամ պատժեն հիմարներին, ու առավել ևս ոչ նրա համար, որ վրեժխնդիր լինեն, չարախնդություն անեն, ուժեղացնեն սեփական կարևորության ու գերազանցության զգացումը, քանի որ այդ ընկալումները կատեգորիկ անհամատեղելի են ՊԸ հետ: ՍՓ անց են կացվում նրա համար, որ հաղթահարվեն մեխանիկական վախերը, սովորեն զգալ ՊԸ անկախ այն բանից, թե ինչպես են քեզ վերաբերվում, սովորեն առաջացնել ՊԸ ցանկացած իրավիճակներում, հանեն սոցիալական վախերը խորը ԲՖ-ից դեպի մակերևույթ, վերլուծեն ու հեռացնեն դրանք. հայտնաբերեն ու հեռացնեն բազմաթիվ մանր ու խոշոր կոնցեպցիաներ:

    Սովորական մարդիկ, ինչպես կանոն, համառորեն չեն ցանկանում հասկանալ ՍՓ նշանակությունը` մեղադրելով պրակտիկայով զբաղվողներին դաժանության ու ՍԿԶ թողտվության մեջ: Պատկերացնել իրենց պրակտիկանտի դերում նրանք չեն կարող, քանի որ չունեն գորշությունները հեռացնելու ցանկություն ու չկա ձգտում դեպի ՊԸ, իսկ երբ նրանք պատկերացնում են իրենց «զոհի» դերում, անհապաղ զգում են այդ նույն ինտենսիվ ԲԷ, որ առաջանում են ՍՓ ռեալ օբյեկտների մոտ: Բնականաբար, ՍՓ մեջ չկան դաժանություններ, քանի որ ՍՓ օբյեկտի մոտ յուրաքանչյուր օր առաջացող հազարավոր ԲԷ ալեցայտքին, ավելանում է էլի տասնյակը, որոնք նա կարող էր և չզգալ, եթե ամեն մի մանրուքի պատճառով չբռնկվեր բացասական էմոցիաներով, չէ որ դա ֆիզիկական ցավ չէ, որը կզգար յուրաքանչյուրը անկախ իր ընտրությունից: Ցավ կարելի է «պատճառել», իսկ ԲԷ «պատճառել» անհնար է` յուրաքանչյուրն է ընտրում զգալ դրանք, թե` ոչ:

    Սովորական «էզոտերիկի» տիպիկ վերաբերմունքը ՍՓ հանդեպ այնպես է, ինչպես անհեթեթության, փոքր ու անարժան զբաղմունքի: Երբ նա պատկերացնում է իրեն պրակտիկանտի դերում, նրանում առաջանում է սարսափ, բայց խոստովանել նա չի կարող անգամ իրեն, այդ պատճառով, որպեսզի չդիպչի իր ՍԿԶ, նա կոմպենսացնում է իր սարսափը ՍՓ հանդեպ ոչնչության վերաբերմունքով:

     

    06-01-09) «ՊԸ նկարագրությունը» ցանկացած այնպիսի ընկալումների առաջացումն է, որոնք ունեն այդ ՊԸ հետ ռեզոնանսի մեջ մտնելու հատկություն: Այսինքն, եթե տվյալ պահին արտահայտված է ՊԸ, ապա ընկալումների համախմբի արտահայտումը, որին մենք կանվանենք «այդ ՊԸ նկարագրում», դեպքերի մեծամասնությունում բերում է նրան, որ այդ ՊԸ այս կամ այն հատկությունն ուժեղանում է: Այսպիսով, «նկարագրություն» կարող է լինել և բառը, և անիմաստ ձայնը, նկարը, երաժշտությունը, մարմնի շարժումը, բուսականությունը, կենդանին, իրերի դասավորվածությունը սեղանի վրա. այն ամենը, ինչը հնարավոր է, սակայն ավելի հաճախ օգտագործվում է  բառերի տեսքով (մտքերի) նկարագրությունը.

    1) Մտքերը (կամ պատկերները), որոնց բովանդակությունը մենք կանվանենք «ասոցիացիաներ», «համեմատություններ». «երկինքը մայրամուտի ժամանակ», «հողը, որը փափկում է ձյունից» և այլն:

    2) Մտքերը, որոնք նկարագրում են ցանկացած այլ ընկալումների փոփոխության բնութագիրը, որոնք արտահայտվում են զուգահեռ նկարագրվող ՊԸ, նախորդում են դրան, կամ հաջորդում:

    3) Մտքերը, որոնք արտահայտում են նկարագրվող ՊԸ հատկությունների փոփոխության բնութագիրը, այդ թվում նաև կախված այլ ընկալումների արտահայտումից:

    Որպեսզի նկարագրությունը առավելագույն ձևով ռեզոնանսվի ՊԸ հետ, անհրաժեշտ է.

    ա) առավելապես հստակ ընդգծել այդ ՊԸ առանձնհատկությունները, որոնք տարբերակում են այն այլ ՊԸ:

    բ) չօգտագործել պոետիզմ, փիլիսոփայական դժվարիմաց խոսքեր ու այլ բառեր, որոնք չեն նշանակում կոնկրետ ընկալումներ (այնպիսին, ինչպիսիք են սահմաններից դուրս գտնվող, տիեզերական, գերգիտակցություն, զմայլեցուցիչ, աստվածային, անըմբռնելի, իրականում գոյություն ունեցող և այլն), այլ օգտագործել միայն բառեր, որոնք ունեն խիստ պարզ նշանակություն (այնպիսին, ինչպիսիք են շուն, սոճի, սառնամանիքային օդ, ցանկանալ շնչել և այլն, այսինքն այն, ինչը զգացել ես շատ անգամներ):

    ՊԸ զգալու փորձի աճին զուգընթաց նակարագրությունները հղկվում են, մաքրվում բալաստից, հարստանում են ռեզոնանսավորող դետալներով: Օրինակ, Սկվոն «ներկլանվածության» նկարագրման համար փորձել էր օգտագործել բառ, որը նա վերցրել էր «էզոտերիկ» գրքերից, բայց իզուր, որովհետև ռեզոնանս չառաջացավ, քանի դեռ վերջապես չառաջացավ հիմնական ռեզոնանսավորող բառ` «հագուստ»: Ամփոփային նկարագրություն. «երբ առաջանում է ներկլանվածություն, անձնական ընբնումները սկսում են ընկալվել ինչպես հագուստ` այն, ինչը կարելի է հագնել, կամ հանել»:

    «Ֆիքսումը» ընկալում լինելու փաստի ֆիքսման գործընթացն է: Ֆիքսում կարող է հանդիսանալ կամ ընկալման նկարագրությունը, կամ պիտակման ցանկացած ձևը. տվյալ ընկալումը ցույց տվող նշումներ կատարել, կամ հապավումներ գրել, կամ նշել դրա ինտենսիվության չափը, կամ տեղաշարժել գնդիկը հաշվիչի վրա և այլն:

    Բացահայտումների ֆիքսման հաճախակի սխալ. դու գրանցում ես այն հայտնվելուց անմիջապես հետո, որից հետո առաջանում է բավարարվածություն, քաոսային շեղումներ: Արդյունքում թղթի վրա մնում են բառեր, որոնք չեն առաջացնում հասանելի դարձած պարզության հիշեցում: Այդպիսի ելքը բացառելու համար անհրաժեշտ է մի քանի անգամ վերապրել բացահայտումը, վերադառնալ դրան մի քանի անգամ, շտկել ռեզոնանսող նկարագրությունը:

    «Ֆորմալ պրակտիկա» («ՖՊ»)` գործողություններ, որոնք.

    • իրականացվում են բազմակի անգամներ ու խտորեն,
    • պայմանավորված են և ուղեկցվում են ուրախալի ցանկությունով,
    • ուղեկցվում են ՊԸ մասին հիշելով,
    • ունեն ՊԸ առաջացնելու, կամ ուժեղացնելու նպատակ (ուղղակի, կամ անուղղակի),
    • ռեզոնանսվում են ՊԸ հետ (ցանկալի է),
    • ուղեկցվում են ֆիքսումով:

    ՖՊ իրականացման ժամանակ անհրաժեշտ է խոչնդոտել պլանավորման մեխանիզմին, ինչքան էլ որ ցանկություն լինի քեզ ասել «այսօր ես կանեմ այսքան ակտեր», ու զգալ բավարարվածություն: Այդպիսի արտահայտությունները թույլատրելի են միայն պայծառ գործոնի դերում: Պլանավորումը չի խոչնդոտում ուրախալի ցանկությունների արտահայտմանը միայն այն դեպքում, եթե ցանկալին հասանելի է դառնում բազմաստիճան պրոցեսի իրականացման արդյունքում, որում պլանավորումը հանդես է գալիս միավորող ուժի, կարգավորիչի դերում: ՖՊ չեն հանդիսանում այդպիսի պրոցես, այդ պատճառով ՖՊ պլանավորումը միշտ ուրախալի ցանկությունների դիմակայություն է, ու բերում է արդյունավետության կտրուկ անկման:

    ՖՊ ամբողջությամբ, ու ֆիքսացիան` մասամբ, ՊԸ առաջացնելու պրակտիկան դարձնում են առավելագույն արդյունավետ, քանի որ.

    • ապահովում են ԲՖ սահուն, անշեղում հաղթահարում ու «ոչինչ տեղի չի ունենում»
    • ձևավորում են կայուն «կամուրջ» դեպի ՊԸ` բազմակի կրկնություններով ամրապնդելով դրանք զգալու սովորությունը
    • ամրապնդում են ուրախալի ցանկությունները զգալու սովորությունը, ինչպես նաև համառորեն ու վճռականորեն դրանք իրականացնելու սովորությունը
    • ավելի շատ ռեզոնանսվող նկարագրության փնտրումը ենթադրում է ՊԸ բազմակի վերապրում:

    «Տեխնոլոգիայի նկարագրումը» բացառապես արդյունավետ է ՊԸ առաջացնելու արդյունարար պրակտիկայի համար: Ապրումների առաջնային, «հում» գրանցումներից, դեպի փորձի բազմակի կրկնություն, էական ու ոչ էական տարրերի բացահայտում, անհրաժեշտ ու ցանկալի էտապների ցուցակի վերջնական կազմավորում. այսպես ձևավորվում են ցանկալի վիճակների հասնելու տեխնոլոգիայի էլեմենտները:

    Նկարագրելով ներկա պահին արտահայտվող ՊԸ` մենք առանձնացնում ենք «ՊԸ հատկանիշները», այսինքն բնութագրիչ առանձնահատկությունները, որոնք տարբերակվում էին տարբերակող գիտակցությամբ. «զմայլվածություն», «հագեցվածություն», «խորություն», «ինտենսիվություն», «խորաթափանցություն», «մագնիսականություն»: Որակների նկարագրումը տե՛ս գլխի վերջում «ՊԸ ցուցակը նկարագրությունների հետ»:

    Ի՞նչ ես կարող եմ անել տվյալ պահին:

    ա) զգալ ԲԷ, ԴԷ, տրվել ՔՇ:

    բ) զգալ ՊԸ:

    գ) ՊԸ հասնելու համար ջանքեր գործադրել, իրականացնելով ՖՊ (քանի որ հատկապես ՖՊ հանդիսանում ՊԸ զգալու սովորության ստեղծում ու ամրապնդում` ընկալումների փոփոխության բազմաթիվ ակտերի հաշվին):

    Էլ ոչինչ չկա ավելին ընտրելու համար:

    Երբ դու սկսում ես զբաղվել ՖՊ, երբեմն առաջանում է քնկոտություն, որի ուժը կարող է դառնալ անհաղթահարելի: Քնելու փորձերը ոչնչի չեն բերում, քանի որ պատճառը անքնությունը չէ, այլ այն, որ դու գտնվում ես նախկինում անծանոթ վիճակի մեջ` ընդհատվում է քաոսային շեղումների անընդհատ հոսքը, կա պայծառացած ֆոն: Մինչ օրս քեզ հայտնի են եղել միայն երկու վիճակներ` երազատեսության ու արթուն վիճակները, որին անփոփոխ հատուկ է ԲՖ ու քաոտիկ շեղումները: Արթուն վիճակի անփոփոխ բնորոշ հատկանիշների հեռացումը մեխանիկաբար առաջացնում է սահում դեպի քեզ հայտնի այլ վիճակի` քնի: Եթե չտրվել քնկոտությանը, շարունակել զբաղվել ՖՊ, ընդմիջումներ անելով այնքան ժամանակ, քանի դեռ քնկոտությունը չի հեռանա, ապա պրոբլեմը կանհետանա: Ավելի արդյունավետ հեռացնում են քնկոտությունը ցանկացած ինտելեկտուալ, հոգեբանական ու ֆիզիկական խաղերը, մրցույթները, ԴԷ:

    Ամենօրյա, իրար հաջորդող երկուժամյա, մեկժամյա, րոպեն մեկ անգամ, 15-, 10- ու 5- վարկյանական ֆիքսումների պրակտիկան կարելի է համատեղել ու իրար հաջորդացնել, դրանք անցկացնելով մշտական, կամ ընտրված ժամանակահատվածի ընթացքում: Դրանք բերում են կյանքի ինտենսիվության ու խտության աճի` բազմաթիվ անգամներով:

    Ամենօրյա ֆիքսումը ես խորհուրդ եմ տալիս անցկացնել միշտ. օրվա վերջում եզրահանգումներ կատարել արված գրանցումների վերաբերյալ, ապրած օրվա վերջում կատարել ամփոփում այնպես, ինչպես անց են կացնում տարվա ամփոփումը, դուրս գրել բացահայտումները, ֆիքսել անցկացրած փորձերի ու ՖՊ արդյունքները, թարմացնել ուրախալի ցանկությունների ցուցակը, գումարել վարկյանները, որոնք ապրել ես հՊԸ մեջ և այլն: Մարդիկ սովորել են վերաբերվել մեկ օրվան այնպես, ինչպես մանրուքի, բայց ամբողջ օրը պրակտիկայից դուրս նշանակում է ամբողջ օրը խրված լինել բավարարվածության, գորշության, ԲՖ ու ԲԷ մեջ. դա լայն քայլ է դեպի մահ, որից հետո դեռ երկար կձգվի գորշության ու ԲԷ շլեյֆը: Նպատակահարմար է հաշվարկել կյանքը օրերով ու կատարել հաշվետվություններ օրեկան, այլ ոչ թե տարին մեկ անգամ. դա նպաստում է մեկ օրվա հանդեպ մեխանիկական անտարբեր վերաբերմունքի հեռացմանը:

    Եթե օրը հավասարացված է «տարվան», ապա յուրաքանչյուր երկու ժամ կարելի է նշանակել համապատասխան ամիսներով: Յուրաքանչյուր երկու ժամային («2ժֆ») կամ յուրաքանչյուր մեկ ժամայինմժֆ») ֆիքսացիան ես նույնպես խորհուրդ եմ տալիս անցկացնել միշտ ցանկացած իրավիճակներում, այդ թվում նաև գիշերը, քանի որ  դա նպաստում է ավելի որակյալ քնելուն` նրա հաշվին, որ քունը ընդհատվում է ՊԸ առաջացումով, տեղի չի ունենում բազմաժամյա խրվածություն ԲՖ մեջ, ինչպես նաև նպաստում է արտամարմնական փորձի ու գիտակցված երազատեսության փորձի ստացմանը: Անգամ եթե մեկ ժամի արդյունքը կլինի գրանցում` «ոչինչ արված չէ», կամ ֆիքսված է միայն զգացված ԲԷ ցուցակը, ապա դա նույնպես կլինի սթափեցնող ու արթնացնող գործողություն:

    Տիպիկ սխալները, որոնք կարող են արվել մժֆ ժամանակ. «սկզբնական դատարկություն» (ինչ-որ բան անել սկսելու սպազմատիկ փորձեր, թեթև խուճապ); «սկզբնական իներցիա» (մտքեր «առջևում ամբողջ մեկ ժամ կա, հիմա կավարտեմ գործերս ու կանցնեմ պրակտիկային». ինքնախաբեությունը տանում է դեպի պարտություն); «անընդհատ իներցիա» (սկզբնական իներցիան տևում է համարյա ամբողջ ժամ, բերում է ավարտական դատարկության); «ավարտական դատարկություն» (գոնե վերջին րոպեների ընթացքում ինչ-որ բաներ անելու սպազմատիկ փորձեր. նշանակում է պարտություն, ինքնախաբեություն, պրակտիկայի հանդեպ հետաքրքրության բացակայություն):

    Րոպեն մեկ անգամրմֆ») ֆիքսման, 15-վարկյանային («15վֆ») ու 10-վարկյանային («10վֆ») ֆիքսման ժամանակ ձևավորվում է, օրինակ, նշված ժամանակահատվածի ընթացքում վիճակի ընդհանուր գնահատական: Ես առաջարկում եմ օգտագործել սանդղակ 1-ից մինչև 9, որտեղ «5» համապատասխանում է «ոչինչ տեղի չի ունենում», «6»` թույլ պայծառ ֆոն, «7»` կայուն ՊՖ ՊԸ ալեցայտքերով, «8»` մշտական ՊԸ, «9»` ուժեղ ՊԸ հափշտակվածության ալեցայտքերով: Եվ նմանապես դեպի ներքև. «4»` թույլ ԲՖ և այլն: Րմֆ ժամանակ կա հնարավորություն տալ միանգամից մի քանի գնահատականներ, օրինակ, ֆիքսել ԲԷ ու ՊԸ առավելագույն ինտենսիվությունը, գործադրված ջանքերի ինտենսիվությունը և այլն` ըստ ընտրության:

    5-վարկյանային ֆիքսման («5վֆ») ժամանակ կարելի է օգտագործել նույն, կամ ավելի պարզեցրած նշանակումներ: Սկզբում կարող է թվալ, որ անգամ րմֆ (չխոսելով անգամ ավելի հաճախակի ֆիքսումների մասին), ինչ-որ անհնարին բան է: Պրակտիկայում ստացվում է, որ րմֆ լիովին համատեղելի է համարյա ցանկացած գործունեության հետ (ֆիքսումը կարելի է կատարել անգամ մտքով), ու դա ոչ միայն «չի խլում ժամանակ», այլև ընդհակառակը` այն դարձնում է բավականին հագեցված` ստիպելով մշտապես հիշել պրակտիկայի, ՊԸ մասին, դարձնելով անհնար ԲՖ ու ԲԷ, երկարատև քաոսային շեղումների մեջ անկառավարելի խրվումը, բերելով կայուն ՊՖ ու անսպասելի մեծ քանակի հետաքրքիր դիտարկումների, բացահայտումների հասանելիություն: Փորձառու պրակտիկանտները  ի վիճակի են անցկացնել  րմֆ միանգամից իրար հաջորդող մի քանի ժամերի ընթացքում, իսկ 15-10-5վֆ տասնյակ րոպեների ընթացքում: Կարելի է անցկացնել նմանություն. եթե սկավառակը ֆորմատավորված չէ, նրա վրա ոչինչ չես գրի. սովորական մարդու կյանքը հենց այդպիսին է, թռնում է ինչպես երազ: Եթե սկավառակը ֆորմատավորես, ապա այն կարելի է խիտ լցնել. կյանքը ֆպ ժամանակ հագեցված է մինչև սահմանները, ու ապրած օրը թվում է կարծես շաբաթ:

    Շատ արդյունավետ են ցանկությունները բարձրաձայն արտահայտելու («ՑԲԱ») պրակտիկաները: Եթե իրավիճակը չի թույլ տալիս արտահայտել ցանկություն բարձրաձայն, ապա կարելի է անել այն ներսում` հնարավորին չափով ուղեկցելով գոնե շուրթերի թեթև շարժումներով: Ես խորհուրդ եմ տալիս.

    • անցկացնել ՑԲԱ մասերով, ոչ պակաս քան 10 ակտ մեկ մասում, օպտիմալ է 50-100:
    • յուրաքանչյուր երկար մասից հետո դադար տալ ու ականջ դնել առաջացող ՊԸ, հեռացնելով քաոսայի շեղումները:
    • եթե քաոսայի շեղումները դադարների ժամանակ դառնում են բավականին ձանձրացուցիչ, նպատակահարմար է սկսել նոր մաս:
    • ընտրել կոնկրետ ցանկություններ. «ցանկանում եմ զգալ հավատարմություն», «ցանկանում եմ գիտակցել ինքս ինձ երազի մեջ», «ցանկանում եմ, որ բոլորը կարողանան զգալ պայծառ ընկալումներ»:
    • կարճացնել արտաբերվող արտահայտությունը, եթե բազմակի կրկնումների արդյունքում կարճացված տարբերակը ասոցիացիայով կապակցվում է լրիվ արտասանության հետ, օրինակ, «ցանկանում եմ, որ բոլորը կարողանան զգալ պայծառ ընկալումներ» փոխարեն «բոլորի համար ցանկանում եմ ՊԸ»:
    • քեզ հաշվետու լինես այն բանում, որ պրակտիկան կբերի զգալի փոփոխությունների այն ժամանակ, երբ իրականացվի ՑԲԱ մոտ 1000 ակտ օրվա ընթացքում:

    Այն բանից հետո, երբ մի քանի օր շարունակ դու ինտենսիվ զբաղվում ես ֆպ, ես խորհուրդ եմ տալիս դադար տալ 1-2 օր, անգամ եթե դա կբերի սողում դեպի թույլ ՊՖ: Եթե ՊՖ մեծամասամբ փոփոխվում է ոչկ, ապա ընդմիջումը կրճատվում է, քանի որ առաջանում է ՖՊ շարունակելու ուրախալի ցանկություն, հասնելով կայուն ՊՖ: Ընդմիջումների ընթացքում ես խորհուրդ եմ տալիս հաճախակի (առանց ֆիքսումների) վերադառնալ հետևյալ հարցին «ի՞նչ եմ ես հիմա զգում»: Ընդմիջման ժամանակ կարող են էական բացահայտումներ տեղի ունենալ` նոր պարզություններ, նոր ՊԸ:

    Ես խորհուրդ եմ տալիս ՑԲԱ պրոցեսի ընթացքում հսկել.

    • որ արտահայտության կրկնումը չվերածվի մեխանիկական գործողության, որպեսզի յուրաքանչյուր արտահայտությունը ուղեկցվի թեկուզ թույլ, բայց համապատասխան ցանկության արտահայտմամբ: ՑԲԱ յուրաքանչյուր ակտի տևողությունը մոտավորապես հավասար է 5-10 վարկյանի:
    • կան արդյոք ՊՖ, կամ ՊԸ ալեցայտքեր ՑԲԱ տևողության ընթացքում:
    • հատկապես հիմա կա արդյոք ՑԲԱ շարունակելու ուրախալի ցանկություն, կանխավայելում:

    Երբ կա ՑԲԱ զգալի փորձ, ու ցանկությունը հստակ տարբերվում է ինչպես առանձին ընկալում, ՑԲԱ կարելի է մոդիֆիկացնել «ցանկության անընդհատ ծնման» («ՑԱԾ»). ընդ որում ցանկության արտասանումը դադարեցվում է (այդ թվում ՆԵ), ու հսկումն իրականացվում է միայն նրա համար, որ ցանկությունը հստակ արտահայտված լինի: Ակտի տևողությունը փոքրանում է մինչև 1-3 վարկյան, ինչը արագացնում է ինտենսիվ ՊՖ արտահայտումը, բայց դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է հաշվետու լինել քեզ, որ արտասանման բացակայության դեպքում մեծանում է «քնելու», պրակտիկան կոծկելու, քաոսային շեղումների մեջ սահելու հավանականությունը` հատկապես այն ժամանակ, երբ ՊՖ դեռ անկայուն է ու թույլ:

    ՖՊ վերաբերվում են նաև պրակտիկաները.

    *) մեխանիկական փոփոխությունները [ակնհայտ կեղծ կոնցեպցիաների]:

    *) վերապրումը [անձնական պատմությունից արժեքալի իրադարձությունների` ուղեկցելով ԲԷ հեռացումով ու ՊԸ առաջացնելով]:

    *) պարզության ֆիքսումը: Ընդ որում կրկնվում է արտահայտությունը, որը ռեզոնանսվում է պարզությամբ: Օրինակ, կրկնելով արտահայտությունը «ես – ուրիշը», ես կենտրոնանում եմ այն բանի պարզության վրա, որ ես ունեմ իմ ուղին անկախ այն բանից, թե ով ինչ է այդ մասին մտածում, որ ես կիրականացնեմ իմ ուրախալի ցանկությունները անկախ այն բանից, թե ով ինչ է անում, որ ես չեմ ցանկանում մեխանիկաբար նմանվել ուրիշներին: Դա հեռացնում է ֆոնային կապվածությունը մարդկանց հետ, առաջացնում է կանխագուշակություն, անվերջ ճանապարհորդություն և այլն:

    *) ուշադրության վերադարձ [քաոսային շեղումներից դեպի ցանկալի վիճակը]: Օրինակ, հարցադրում «ի՞նչ այժմ» ուժեղացնում է ուշադրությունը ընթացիկ վիճակի նկատմամբ, ՊԸ ու ուրախալի ցանկությունների մասին հիշելը, ջրի երես է հանում թույլ ընթացող ԲՖ ու թույլ ԲԷ:

    *) էմոցիոնալ հղկումներ:

    ՖՊ հանդիսանում են «փրկարար օղակներ» անկման ժամանակ, քանի որ դա ամենահեշտ բանն է, որ կարելի է սկսել անել` իրականացնել ՖՊ մեկը, որի արդյունքում վիճակը թեկուզ դանդաղ, բայց անխուսափելիորեն կսկսի փոխվել:

    Հաճախ առաջանում է ուրախալի ցանկություն անցկացնել ՖՊ անգամ այն ժամանակ, երբ արտահայտված են վառ ՊԸ, հափշտակվածության ֆոն. առաջանում է «հարբեցնելու» էֆեկտ, երբ ուժեղանում են ՊԸ հատկությունները: ՖՊ զբաղվելու ցանկությունն անհետանում է միայն հափշտակվածության ՊԸ հասանելիության ընթացաշրջանի ժամանակ, երբ հափշտակվածությունը հասնում է «անտանելիության» ստադիային:

    «Պայծառ սովորությունների» ստեղծումը. իրականացնել ուրախալի ցանկությունը այն բանին հասնելու համար, որ ինչ-որ որոշակի գործողություն (ցանկալի է  այնպիսին, որը իրագործվի օրվա ընթացքում մի քանի անգամ) միշտ ուղեկցվի, գոնե նվազագույնը, որոշակի ՊԸ առաջացնելու ջանքերով և առավելագույնը` այդ ՊԸ արտահայտմամբ: Օրինակ, կարելի է հասնել նրան, որ յուրաքանչյուր անգամ թեյնիկի մեջ ջուր լցնելով հիացմունք, կամ գեղեցկության զգացում ապրել: Բայց հենց ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ անգամ: Հնարավոր է, սկզբնական շրջանում դու կծախսես 5 անգամ ավելի ժամանակ թեյնիկը գազին դնելու համար, բայց մեկ-երկու շաբաթ անց այդ գործողության ժամանակ ՊԸ զգալը կդառնա սովորություն, ու դու կարող ես սկսել  մարտնչել հաջորդ տարածքի վրա: Արա՛ քայլ առ քայլ, թող հսկայամոլությունը նրան, ով երբեք չի փոխվի, ու արա մեկ կոնկրետ քայլը մյուսի ետևից` ուրախալի ցանկություններին համապատասխան:

     

    06-01-10) ՍԿԶ` [սեփական] կարևորության զգացում: ՍՎԶ` [սեփական] վիրավորվածության զգացում: Խղճահարություն [ինքդ քո հանդեպ]: Նեղացրել են [ինձ]: Ագրեսիվություն [նրա հանդեպ, ով ինձ դեմ է]: Ճնշող ու մասնատող ԲԷ. դա «ես»-ի ճնշման վրա ռեակցիան է, իսկ ԴԷ` «ես»-ին աջակցելու վրա ռեակցիան է, այնպես որ ինքդ քո կարևորությունը, որը դուրս է հոսում «ես»-ի պատրանքներից, ԲԷ ու ԴԷ հիմքն է: Անգամ ՍՎԶ-ն ՍԿԶ-ի հիմք է, քանի որ առաջանում է այն ժամանակ, երբ «ես կարևոր եմ»-ը ճնշված է, ու չի ստացվում պաշտպանել այդ կարևորությունը: Երբ կա ՊԸ, մտքերը «ես»-ի մասին դառնում է թույլ, ընդհատվող, մնում են ետին պլանում, իսկ երբ կա հափշտակվածության ՊԸ, «ես» դառնում է ընդհանրապես թափանցիկ:

    Եթե դու անկեղծ ես, ապա արագ կնկատես, որ «ես»-ի պատրանքայնության քննարկումները ոչինչ չեն փոխում, ու անհրաժեշտ է անել ինչ-որ խիստ կոնկրետ բան, որպեսզի թուլացնել այդ պատրանքի ավելի մեռյալ կողմը` ՍԿԶ: Բացառապես արդյունավետ պրակտիկայի դերում ես առաջարկում եմ «տնտղումներ» պրակտիկան: Սոցիալական փորձարկումների պրակտիկան հանդիսանում է հիանալի սկզբնական վարժություն: Շատ բազմազան ինֆորմացիա տնտղումների վերաբերյալ կարելի է գտնել Կաստանեդի հիանալի գրքերում: Տնտղումը կայանում է իրավիճակների դիտավորյալ ստեղծման մեջ, որոնցից սովորական մարդիկ փախնում են ինչպես կրակից. որոնցում առավելագույն կերպով խոցվում է քո ՍԿԶ, և դու անբասիր հեռացնում ես առաջացող ԲԷ ու ԴԷ: Այդպիսի իրավիճակ ստեղծելու լավագույն տարբերակն է հայտնվել բռնակալի իշխանության, կամ ազդեցության ներքո. բութ, ագրեսիվ, ամբարտավան մարդու (կամ մարդկանց խմբի), ով ձգտում է վիրավորել, ցածրացնել, ճնշել այլ մարդկանց, կարողանում է դա անել և ունի դրա համար բավականին հնարավորություններ: «Ամենասարսափելի» իրավիճակները, որոնք կարող է միայն պատկերացնել սովորական մարդը, հանդիսանում են «ամենահամեղ» տնտղումները պրակտիկայով զբաղվողի համար:

    Տնտղումները ավարտվում է պարտությամբ, եթե դու դադարեցնում ես հասնել ԲԷ անբասիր հեռացման, ինչպես նաև եթե առաջանում է բռնակալից վրեժխնդիր լինելու, նրան սպանելու, վնասելու ցանկություն, քանի որ դա նշանակում է, որ դու զբաղեցրել ես զոհի դիրքը, այսինքն պարտվել ես ՍԿԶ հետ պայքարի մեջ ու սկսել ես վերածվել բռնակալի:

    Տնտղումները ավարտվում են լիովին հաղթանակով, եթե ա) չնայած ոչնչի, քո զսպվածությունն ու վճռողականությունը մնում են անտատանելի, դու անբասիր հեռացնում ես ԲԷ ու զգում ես ՊԸ, և բ) դու պահում ես այն դիրքերը, որոնք ընտրել ես պահելու համար (օրինակ, պահպանել ֆիզիկական ամբողջականությունը, կամ, բանկային հաշվի ամբողջականությունը և այլն):

    Առավելագույն վառ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ճշգրիտ հաշվարկ կատարել: Ներկայիս բռնակալները հազվադեպություն են, ու եթե դու բաց թողնես մեկին, ապա երաշխավորված չես, որ կգտնես մյուսին: Հանդիպելով բռնակալի, անհրաժեշտ է ընկնել նրա ազդեցության ոլորտի մեջ, հետազոտել նրա մեխանիզմները, փնտրել կառավարելու ձևեր, կատարելագործելով քո անձերի փոփոխության արվեստը ու ցույց տալ նրան այնպես, որ նա կարողանա արտահայտել բռնակալի հատկանիշները ավելի ուժեղ: Երբեք մի հանգչիր դափնիների վրա, դու միշտ կարող ես անել ավելին, որպեսզի խաղը դառնա ավելի հավաստի, որպեսզի ուժեղանա քո ՍԿԶ վրա բռնակալի կողմից կիրառված ճնշումը:

    Բռնակալի հետազոտման արդյունքների ցուցակը կարող է բաղկացած լինել հետևյալ կետերից.

    *) քո ՍԿԶ ճնշման ինչպիսի ձևերով է նա օժտված: Օրինակ, ի վիճակի է արդյոք նա չարագին բղավել, կամ թունոտ ծաղրել, կամ ծաղր ու ծանակի ենթարկել և այլն:

    *) ինչպիսի «կոճակներ» ունի նա, ու ինչպես դու կարող ես «սեղմել» դրանք, որպեսզի կառավարես դրանցով` ստիպելով նրան ահաբեկել քեզ:

    *) ինչպիսի ձևեր կան նրա ազդեցության տակից դուրս գալու համար պրակտիկան ավարտելուց հետո, նրա հիմնական թուլությունները: Օրինակ, դա կարող է լինել.

    ա) վախը հզոր բռնակալների առաջ (ղեկավարություն, բարեկամ, ընկեր և այլն, բոլոր նրանց, ում նա ընդունում է ինչպես իր  «օրինական» բռնակալ),

    բ) ունեցվածքի, ստատուսի, պաշտոնի, փողի և այլ նման բաների կորստի վախ,

    գ) ծիծաղի առարկա դառնալու վախ, իրեն ցածրացված զգալու վախ, դա բռնակալների ամենաուժեղ վախերից մեկն է, քանի որ լինել բռնակալ նշանակում  է ունենալ շատ «խոցելի» ՍԿԶ:

    դ) անհասկանալի պահելաձևի վախ: Անհասկանալի պահելաձևը առաջացնում է վախ, քանի որ այն դժվար է կառավարել, ու միշտ կա ղեկավարման կորստի վտանգ:

    Եթե բռնակալը չի վերցնում կացին ու չի սպանում քեզ առանց նախաբանների, ապա դա իսկ նշանակում է, որ նա ունի մի շարք «թուլություններ», այսինքն նրա պահելաձևի սահմանափակիչներ: Այդ սահմանափակումների բացահայտումն ու հետազոտումը հենց հանդիսանում է բռնակալի հետազոտման նպատակը:

    Տնտղումների պրակտիկան երևան է հանում այն, որ ապագայով մտահոգության զգալի (եթե ոչ ճնշող) մասը կայանում է ոչ այնքան որոշ իրավիճակների վախի մեջ, ինչքան ՍԿԶ խոցման վախի մեջ: Ապագայի հանդեպ վախի կտրուկ թուլացումը բերում է կանխագուշակման ու այլ ՊԸ հեղեղանման աճի:

    Հաջողված տնտղումների չափանիշներն են հաճույք, որը դու զգում ես բռնակալի հետ փոխհարաբերությունների ամենաթեժ պահին: Կաստանեդը գրում է, որ զորքերը նպատակաուղղված օգտագործել են բռնակալի հետ փոխհարաբերությունը հատկապես ինտենսիվ հաճույք զգալու համար. դա տեղի է ունենում ի հաշիվ այն բանի, որ դժվար պայմաններում ԲԷ անբասիր հեռացման արդյունքում, երբ առավելագույն ձևով գործի են դրված դրանց առաջացման ամենահզոր մեխանիզմները, սկսվում է ՊԸ զանգվածային արտահայտում:

    Ճգնավորությունը պրակտիկա է, որն ուղղորդված է ապագայով մտահոգվածության` իրավիճակների վախի երկրորդ մասի (այսինքն անբասիր հեռացում) հաղթահարման ուղղությամբ: Ես ստեղծում եմ իրավիճակներ, որոնցում կա ուժեղ ԲԷ զգալու սովորույթ (առաջին հերթին ՍԿԶ), ընդ որում չպատճառելով ֆիզիկական մարմնին անդառնալի վնասներ: Օրինակներ.

    *) շոգին խմել շատ անհամ, տաք ջուր,

    *) քնել աղմկոտ, տհաճ բուրող, անհարմար տեղում,

    *) ուտել անհամ կերակուր,

    *) ոլորվել ախտահանված ծակծկող ամրալարերով, որպեսզի յուրաքանչյուր շարժումից առաջանան ֆիզիկական ցավեր (թույլ չտալով թարախակալում),

    և այդպես շարունակ` հնարավորություններն անհամար են:

    Նշանակություն ունի ոչ այն, թե ինչքան կարևոր է թվում քո գործողությունները կողքից դիտողին, այլ այն, թե ինչ ես դու զգում: Եթե դու, գործելով «կեղծ ճգնավորության արկածներ», քնում ես մեխերի վրա, ու միաժամանակ զգում ես ՍԿԶ, կարեկցանք ինքդ քո հանդեպ, այլ ԲԷ, ապա այդպիսի «ճգնավորությունը» կտանի այնտեղ, որտեղ տանում են բոլոր գորշությունները` զառամախտի ու քայքայման:

     

    06-01-11) Լրապատկերումների ու դուրսմղումների ցանկությունը («ԼԴՑ») միշտ հանդիսանում է մեխանիկական, քանի որ ուրախալի ցանկությունները միշտ ռեզոնանսվում են բանական պարզությամբ: Հեշտ է ստուգել, որ ԼԴՑ բավարարում է մեխանիկական ցանկությունների նախանշաններին:

    Անհնար է արմատավորել անկեղծությունը ինչոր մի բանում, իսկ կեղծավորությունը` այլ: Չցանկանալ տարբերակել ու հետազոտել այլ մարդկանց դրսևորումները, ինչն ուղեկցվում է նրանց այնուամենայնիվ ցանկալի պատկերի պահպանման ցանկությունով, անխուսափելի ու կտրուկ թուլացնում է ինքդ քո մեջ ընկալումները տարբերակելու կարողությունը, ինչը հանգեցնում է բթության, ԲԷ ու այլ գորշությունների:

    Լրապատկերումների հետ աշխատանքը փորձաքար է մեծ թվով պրակտիկայով զբաղվողների համար, այդ պատճառով ես ցանկանում եմ կազմել լրապատկերումների վերլուծությունների օրինակների հավաքածու` «հարցեր ու պատասխաններ» հավաքածուի տիպի. «հաշվետվությունից մի մաս» ու «մեկնաբանություններ» զույգեր:

    Լրապատկերումների հետ աշխատանքը փորձաքար է մեծ թվով պրակտիկայով զբաղվողների համար, այդ պատճառով ես ցանկանում եմ կազմել լրապատկերումների վերլուծությունների օրինակների հավաքածու` «հարցեր ու պատասխաններ» հավաքածուի տիպի. «հաշվետվությունից մի մաս» ու «մեկնաբանություններ» զույգեր:

    Ավելի մարտնչող լրապատկերումներն արտահայտվում են այն մարդկանց նկատմամբ, որոնց դու համարում ես «մտերիմ» ու «լավ ծանոթ»: Դրա հետ կապված է այն, որ պրակտիկայով զբաղվողի ամենամոտ շրջապատը մասնավորապես խիստ ագրեսիվ վերաբերվում է նրա պրակտիկայով զբաղվելուն, չէ որ եթե նա ձգտում է տարբերակել ընկալումները, զարգացնել պարզ  մտածողություն, հեռացնել կոնցեպտուալությունը, ապա կդադարի հավատալ այն պատկերներին, որոնք մարդիկ ստեղծում են ու պահպանում. նա կցանկանա անկեղծորեն պատկերացում կազմել նրան շրջապատող մարդկանց ընկալումների մասին ու կազմել դրանց հանդեպ իր վերաբերմունքը:

    Շատ տարածված է կեղծ հիմնվելը լրապատկերումների վրա ՊԸ առաջացնելու ժամանակ: Եթե դու պատկերացնես, որ աղջիկը, որին դու շոյում ես, զգում է նրբություն, ապա նրբությունը կուժեղանա: Եթե դու պատկերացնես, որ նա զգում է չարախնդություն (այն բանից, որ խլել է քեզ իրական, կամ մտացածին մրցակիցներից), նրբությունը կանհետանա: Այստեղից միտք. «ես ցանկանում եմ զգալ նրբություն: Ես լրապատկերում եմ նրանում նրբություն ու ինքս դա զգում եմ: Նրբությունը իմ համար հաճելի ընկալում է, ինչու՞ դրանից հրաժարվել»:

    Այսինքն լրապատկերումն ընդունվում է ՊԸ զգալու ձևի փոխարեն: Այնուամենայնիվ, չնայած մտքի այդպիսի ընթացքի թվացյալ ակնհայտության, այն կեղծ է, ու լրապատկերումը հանդիսանում է գորշություն, այսինքն ոչ միայն չի նպաստում ՊԸ արտահայտման, այլ ընդհակառակը` խոչընդոտում է: Եվ եթե դու ցանկանում ես զգալ ՊԸ ուժեղ, բազմազան ու հաճախ, անհրաժեշտ է գլուխ հանել այդ հարցից: Որպեսզի հասնել պարզության, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալին.

    ա) լրապատկերումը կեղծավորության արմատավորում է, անկեղծության ճնշում: Անկեղծությունը միշտ ռեզոնանսվում է ՊԸ հետ, պարզության հետ. անկախ նրանից, թե հատկապես ինչ ես դու հայտնաբերել անկեղծության արտահայտման արդյունքում: Կեղծավորությունը միշտ տանում է դեպի ընդհանուր բթության, ԲԷ ուժեղացման, ընկալումները տարբերակելու անկարողության, հետևաբար ընտրել ցանկալին, նշանակում է ուրախալի ցանկություններ զգալու, ՊԸ արմատավորելու անկարողություն: Դա էլ քիչ է, անկեղծությունը, ինքն իրենով, բացառապես գրավիչ ՊԸ է:

    բ) լրապատկերումները հաճախ ուղեկցվում են դրանց (ինքն իրենց) քողազերծելու անհանգստությամբ, ԲՎ նրա հանդեպ, ինչը կարող է արագացնել քողազերծումը, կամ ուժեղացնել կոնտրաստը «փշերի» ու լրապատկերումների, այլ ԲԷ միջև: Ինչքան հեռու է լրապատկերումը «փշերից», այնքան ուժեղ է քո մեջ ֆոնային անհանգստությունը:

    Այս դիտարկումից կարելի է ենթադրել, որ մարդու մեջ այլ ընկալումների շրջանում հաճախ կա բանական պարզության հետքեր այն բանում, որ նա կեղծավոր է ու լրապատկերում է այլ մարդկանց. օրինակ կույր ներքին երկխոսության մասի տեսքով, որը ակտիվ ճնշվում է: Դա նշանակում է, որ ցանկացած մարդ կարող է դուրս քաշել ու հեռացնել լրապատկերումները, եթե նրա մոտ առաջանում է այդպիսի ցանկություն, ու լրապատկերման շարունակությունը նշանակում է միայն անկեղծ լինելու ցանկության բացակայություն:

    գ) լրապատկերումները խոչընդոտներ են հանդիսանում նրբության, համակրանքի և այլ ՊԸ համար, չէ որ որպեսզի լրապատկերումը չքանդվի, անհրաժեշտ է դադարեցնել ընկալել մարդու դրսևորումները, մշտապես ճնշել նրա դրսևորումների պարզությունը, արդյունքում` կենդանի մարդու փոխարեն, դու պահում ես քո առաջ գիպսե ծեփապատճե, որի հանդեպ անհնար է զգալ նրբություն ու համակրանք: Իսկ ընտրողական կեղծավորությունը, որին ապավինում են նրանք, ովքեր ցանկանում են լրապատկերումների օգնությամբ զգալ ՊԸ, անհնար է:

    դ) «ոչինչ չպատկերացնելու» փորձը բերում է ինքնախաբեության բարդ ձևի, երբ դու միայն մտածում ես, որ ոչինչ չես պատկերացնում, բայց քեզ պահում ես այնպես, ինչպես պահում են այլ մարդիկ, որոնք լրապատկերում են: Կողքից դա շատ լավ երևում է, ու հեշտ է անկեղծ հետազոտությամբ հայտնաբերել ինքդ քեզ:

    ե) երբ ամեն տեսակ արմատավորված լրապատկերում ամեն դեպքում քանդվում է (իսկ դա միշտ վաղ, թե ուշ տեղի է ունենում), ԲԷ քանակությունն ու ինտենսիվությունը հասնում է աղետալի բարձր մակարդակի, ու կարող է անգամ առաջանա նրբություն ու համակրանք երբեք չզգալու ցանկություն: Բթության արդյունքում դու ի վիճակի չես պատկերացում կազմել այն մասին, որ այդ ԲԷ պատճառը ՊԸ մեջ չէ, այլ այն բանում է, որ դու արմատավորել ես բթություն: Երբ լրապատկերումը քանդվում է պարզության ու անկեղծության հասնելու ցանկության արդյունքում, դու միշտ զգում ես ՊԸ ու ուրախալի ցանկությունների շատ վառ հոսքեր:

    ե) լրապատկերելու ցանկությունը միշտ մեխանիկական է: Պատկերացրու, որ դու կորցրել ես քո զուգընկերուհու/զուգընկերոջ հետ շփվելու հնարավորությունը. միանգամից առաջանում են ուժեղագույն ԲԷ` կորստի զգացում, ԿԻՀՔ և այլն: Դա, ի տարբերություն համընդհանուր կարծիքի, «սիրո» նշան չի, այլ ընդհակառակը` մեխանիկական ցանկության ճշգրիտ նախանշան, այսինքն ցանկություն, որը պատճառաբանված է գորշություններով, այլ ոչ թե ՊԸ (օրինակ, ԿԻՀՔ, ՍԿԶ, տիրապետման ծարավով, խանդով, միայնակության վախով, ձանձրույթով, կամ գորշությամբ և այլն): «Սերը», որը հասկացվում է ինչպես ՊԸ համախումբ, այնպիսին, ինչպիսին նրբությունն է, համակրանքը հավատարմությունը և այլն, երբեք չի ուղեկցվում ԲԷ բաժանման, շփվելու անհնարության մասին մտքերի ժամանակ: Եթե առաջանում են ԲԷ, նշանակում է քո համակրանքին խառնված են բավականին մեծ մասի մեխանիկական ցանկություններ, որոնք ՍՊԱՆՈՒՄ ԵՆ նրբությունն ու համակրանքը: Կապվածությունը, որը հասկացվում է ինչպես մեխանիկական ցանկությունների ու ԲԷ համախումբ, միշտ առաջանում է այն աստիճանի, ինչքանով դու լրապատկերում ես մարդուն: Կապվածություն առաջանում է միայն լրապատկերումների հանդեպ: Եթե դու սկսում ես հետազոտել մարդուն ու դադարեցնել լրապատկերել, ապա անկախ այդ հետազոտության արդյունքներից, կհայտնաբերես արդյոք դու նրանում անզգա բթամիտ մարդ, կամ վառ ձգտող անձնավորություն, ցանկացած դեպքում քո կապվածությունը կանհետանա, իսկ ՊԸ կուժեղանան:

    Լրապատկերելու ցանկությունը ուժեղանում է հեշտանքից, գորշությունների մեջ խրվելուց, ձանձրույքից, ԿԻՀՔ և այլ ԲԷ հետո: Երբ կա ՊԸ, կա նաև ցանկացած գնով անկեղծության ձգտում: Երբ կա ԲՖ, առաջանում է հիվանդագին կապվածություն «գնի» նկատմամբ, այսինքն լրապատկերումից` ինչպես բավարարվածության հասնելու, գորշություններից փախնելու միջոցի, չբաժավելու ցանկություն:

    զ) ինչքան ուժեղ են լրապատկերումները, այնքան ավելի շատ ԲԷ առաջանում քո մեջ ի պատասխան այդ մարդուն հետազոտելու առաջարկությանը, և հատկապես, եթե ինչ-որ մեկը փորձում է հետազոտել նրան ինքը, և քեզ էլ միանգամից: Երբ դու անկեղծ ես, նման առաջարկություններն ու նախաձեռնություններն առաջացնում են միայն համակրանքի, հավատարմության ալեցայտք, գորշություններ փնտրելու ու դրանցից ազատագրվելու կանխավայելում:

    է) քանի որ ամենավառ ձևով լրապատկերվում են «ամենամոտ» մարդիկ, որոնց հետ դու շփվում ես ավելի հաճախ, ապա անգամ եթե դու այլ ժամանակ հասնում ես անկեղծության, հեռացնում ես ԲԷ ու առաջացնում ՊԸ, ջանքերի արդյունավետությունը ձգտում է զրոյի, քանի որ ժամանակի մեծամասնության ընթացքում դու արմատավորում ես բթություն ու կապվածություն (այսինքն ԲԷ ու ԲԷ վախ): Անհնար է չնկատել, որ լրապատկերումների հեռացումը կտրուկ ուժեղացնում է պրակտիկայի արդյունավետությունը մնացած ամեն ինչում, իսկ լրապատկերումների նոր ալիքի առաջացումը կտրուկ իջեցնում է այն:

    ը) իսկ ինչպե՞ս վարվել գլխավոր արգումենտի հետ, որ լրապատկերներն «օգնում են» զգալ ՊԸ: Եթե, լրապատկերելով մարդուն, դու զգում ես նրա հանդեպ նրբություն, դա նշանակում է միայն այն, որ նրբությունն արտահայտվում է ԸՆԴԴԵՄ, այլ ոչ թե լրապատկերման շնորհիվ, և որ դու կարող էիր զգալ և նրբություն, և այլ ՊԸ հենց հիմա ավելի ուժեղ ու շարունակական, եթե հեռացնեիր լրապատկերումները: Այդ մարդու հանդեպ կամ այլ մեկի, կամ անօբյեկտ ձևով:

    թ) գիպսե ծեփապատճեի հանդեպ կապվածությունն ուժեղացնելով, դու քեզ զրկում ես պարզ տարբերակումից, և արդյունքում քեզ համար բացառիկ հետաքրքիր մարդը կարող է անցնել հենց քո քթի տակով, իսկ դու, լի բթությամբ ու ԲԷ, չես տեսնի նրան, դրանով իսկ կորցնելով դեպի ՊԸ շարժվելու հնարավորությունը յոթ մղոնանի քայլերով, քանի որ ոչինչ այդքան չի արագացնում ՊԸ արտահայտումը, ինչքան նրանց ռեզոնանսը այն արտահայտումներով այլ մարդկանց մեջ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ զգում են ՊԸ. ես արդեն չեմ էլ խոսում ՊԸ հասնելու պրակտիկայում փորձի փոխանակման հազվադեպ հնարավորության կորստի մասին:

    ժ) մարդու լրապատկերը անհամատեղելի է նրա հանդեպ համակրանքի հետ: Դա կարող է թվալ  անհեթեթ, բայց այնուամենայնիվ դա ակնհայտ է: Երբ ես  լրապատկերում եմ, ապա ստեղծում եմ ֆիքսված կեղծ պատկեր ու զգում եմ դրանից բավարարվածություն: Իսկ չէ որ այդ պատկերի ապակու ետևում մնում է գոյություն, որը զգում է գորշություններ, ու հնարավոր է ձգտում է ազատվել դրանցից: Եվ ես կարող էի նպաստել նրան, որ այդ էակը դադարի զգալ գորշություն, կարող էի համագործակցել նրա ջանքերին` պարզության ու ՊԸ հասնելու համար (եթե այդ ջանքերը կան, այլ ոչ թե լրապատկերվում են), բայց ես ընտրում եմ չտեսնել նրա գորշությունները, այլ հակառակը` հիմնավորում եմ նրա ինքնախաբեության պահպանումը: Լրպատկերել մարդուն` նշանակում է մեխեր մեխել նրա դագաղի վրա: Դա նշանակում է արմատավորել գահունակություն ու լրիվ անտարբերություն նրա հանդեպ: Դա կտրականապես անհամատեղելի է այն ուրախալի ցանկությունների հետ, որպեսզի նա ազատվի գորշություններից ու զգա ՊԸ, բոդխիսատտվայի դիքից:

    Այլ մարդկանց ընկալումների հետազոտությունը ներառում է իր մեջ.

    • ստեղծել այնպիսի հարցեր, որոնք դու կտայիր ինքդ քեզ, եթե որոշեիր հասնել անկեղծության, ինքդ քո մասին պատկերացում կազմեիր,
    • ստանալ այդ հարցերի պատասխանները հետազոտվող անձնավորությունից,
    • ընդհանուր, ոչ պարզ պատասխանների դեպքում, լրացուցիչ, կոնկրետացնող հարցադրումներ կատարել,
    • համադրել մարդու պահելաձևը նրա պատասխանների հետ, բացահայտել հակասություններն ու անպարզությունները, նոր հարցադրումներ կատարել,
    • այնպիսի իրավիճակներ ստեղծել, որոնցում հետազոտվող մարդը իրեն կպահի այնպես, որ հնարավոր է հայտնվեն հիմքեր նրա ընկալումների կազմի մասին ենթադրություններ կատարելու համար,
    • եթե մարդն ասում է, որ «ցանկանում է ինչ-որ բան», ապա իմանալ (դիտել), թե ինչ է նա արել այդ ցանկության իրականացման համար, ինչպիսին են արդյունքները,
    • եթե մարդն ասում է, որ «հասկացել է ինչ-որ բան», ապա ճշտել, թե ինչ է հատկապես նա հասկացել, ու դիտել, թե փոխվել է արդյոք նրա պահելաձևը նրա ենթադրաբար հասկացածին համապատասխան: Իմանալ, թե ինչ է նա արել, որպեսզի փոխի պահելաձևը համապատասխան ենթադրաբար հասկացածին, ինչպիսին են նրա գործելու արդյունքները,
    • մարդու պատասխանների, կամ գործողությունների մեկնաբանությունների ժամանակ չսահմանափակվել միայն մեկ մեկնաբանությամբ. ամեն անգամ գտնել 2-3, կամ ավելին, որից հետո հետազոտել դրանց հիմնավորվածությունն ու չհակասելը այլ գործողություններին ու բառերին:

    Հետազոտության ժամանակ արվող տիպային սխալները.

    1) Խոցելու անընդունակ, տվյալ մարդուն նախօրոք ադապտացված հարցեր են տրվում, որպեսզի չառաջացնել նրա ԲՎ, նրա համար չստեղծել պատասխանների դժվարություններ:

    *) լուծումը. մտցնել քո ցուցակի մեջ հարցեր` «մռութների» կողմից կազմված հարցերի ցուցակից (տե՛ս հոդվածների հավաքածուի մեջ), առաջարկել «մռութին» մտցնել այս, կամ այն հարցը քո ցուցակի մեջ:

    2) Պատասխաններն ընդունվում են հավատով, այլ ոչ թե ինչպես նյութ հետագա անալիզի համար. չեն փնտրվում հակասություններ, չեն ստեղծվում այնպիսի իրավիճակներ, որոնցում հետազոտվող մարդն իրեն կպահի այնպես, որ հիմքեր հայտնվեն նրա պատասխանները հաստատելու, կամ հերքելու, կամ էլ ճշտելու համար:

    3) Հետազոտվողը անկեղծ չէ ու ցանկանում է միայն խաբել ինքն իրեն, ցանկացած գնով ստանալով հաստատում իր պատկերացումների համար: Դա բարդ իրավիճակ է, քանի որ եթե մարդը որոշել է իրեն խաբել, ոչ ոք նրան ի վիճակի չէ խանգարել:

    *) լուծում 1. խնդրել «մռութին» ընթերցել քո հետազոտության վերաբերյալ գրանցումները:

    *) լուծում 2. ընթերցել քո հետազոտությունն այնպես, կարծես դու ընթերցում ես քեզ անծանոթ, այլ մարդու գրանցումներ:

    4) Անհիմն է ենթադրել, որ հետազոտվող մարդը գիտի, թե հատկապես ինչպիսի ընկալումներ է նա նշանակում այս, կամ այն բառերով, և որ նրա նշանակումները  նույնն են քոնի հետ: Իրականում մարդիկ համարյա երբեք չեն մտածում այդպիսի բաների մասին, առանց մտածելու կրկնելով, որ ընդունված է խոսել որոշակի իրավիճակներում: Այդ պատճառով, եթե մարդն ասում է, օրինակ, որ «զգում է նրբություն», ապա իրականում նա կարող է զգալ ոչ այն, ինչը դու կոչում ես նրբություն, այլ կոչում ես խղճախարություն, մտահոգվածություն, բարեկամություն, ձանձրույթն ու գորշությունները հանելու ցանկություն, և անգամ ԲՎ վախ, պարտքի զգացում, մեղքի զգացում, անգամ վրեժխնդրություն ու չարախնդություն: (Օրինակ, եթե աղջիկը գուրգուրում է տղային` մտածելով, որ դրանով նրան խլում է մրցակցից):

    *) լուծումը. ընդունել մարդու ընկալումների մասին հաղորդագրությունները միայն ինչպես վերլուծման առարկա, համադրել դրանք այլ բառերի ու դրսևորումների հետ, հետևություններ անել հենվելով առողջ դատողականության և քեզ ու այլ մարդկանց հետևելու քո փորձի վրա:

    5) Սխալ է ենթադրել, որ անհնար է պատկերացում կազմել ուրիշ մարդու ընկալումների վերաբերյալ: Պարզության հասնելու առաջին քայլերը կտրվեն դժվարությամբ, ընդ որում հիմնական բարդությունը կայանում է ոչ թե նրանում, որ պարզությունը անորսալի է, դրսևորումները խճճված են և այլն, այլ նրանում, որ հաղթահարվեն բթության, մեխանիկական ԼԴՑ իներցիան, պարզության հասնելու վախը: Իսկ հենց պարզություն ստանալը, ինչպես օրենք, շատ ու շատ պարզ է:

    *) լուծում 1. հեռացրու պարզության հասնելու վախը և այլ ԲԷ:

    *) լուծում 2. մարզվիր:

    *) լուծում 3. եթե չկա պարզություն, այդպես էլ պահիր քեզ այնպես, կարծես այն չկա: Ինքնախաբեության տեսակներից մեկը հենց կայանում է նրանում, որ դու մտածում ես. «դե չգիտեմ ես ինչ է նա զգում», բայց միաժամանակ քեզ պահում ես նրա հետ այնպես, կարծես կոնկրետ գիտես, թե ինչ է նա զգում, այսինքն արմատավորում ես լրապատկեր:

    6) Լրապատկերվում է ինչ-որ «ես» այն ընկալումների կողքին, որոնք կան այնտեղ: Օրինակ. «այո, հիմա նա իրեն պահում է ինչպես անասուն, բայց այնուամենայնիվ նա լավ մարդ է ինչ-որ տեղ, հոգու խորքում, ընդհանրապես, ամբողջականորեն ասված, այնպես որ, ամեն դեպքում ես սիրում եմ նրան»: Այսպիսով դու ստեղծում ես լրապատկեր, ու տեղավորում ես նրան քո ընկալումներից վերև` ձգտելով կենտրոնանալ ոչ թե ունեցած ընկալումների վրա, այլ քո լրապատկերի վրա:

    *) լուծումը. հաշիվ տուր ինքդ քեզ այն հարցում, որ քո մոտ անգամ «ես» ընկալում չկա, էլ չխոսենք «նա» ընկալման մասին. կա ընկալում, կան տարբերություններ այդ ընկալումների մեջ, կա վերաբերմունք տարբեր ընկալումների նկատմամբ, այնպես որ ժամանակի յուրաքանչյուր պահի հաշիվ տուր քեզ նրա արտահայտումների, այդ արտահայտումների մեկնաբանությունների ու այդ ամենի հանդեպ քո վերաբերմունքի, քո ուրախալի ցանկությունների վերաբերյալ:

    7) Մարդու լրապատկերը ծագում է «հեռվից», նրա հետ մոտ շփման մեջ չմտնելով: Օրինակ, շատ հաճախ լրապատկերում են դերասանների, գրողների, քաղաքական գործիչների, քարոզիչների և այլ մարդկանց, որոնց տեսնում են միայն շատ հազվադեպ շատ յուրահատուկ պայմաններում, երբ տվյալ մարդը գիտի, որ հանդիսանում է ուշադրության օբյեկտ, ու ջանքեր է գործադրում, որպեսզի պահպանի ցանկալի պատկերը:

    Տիպիկ օրինակ. սխալ ենթադրություն այն մասին, որ եթե պատկերը, կամ երգը և այլն հանդիսանում է քեզ համար պայծառ գործոն, ապա դա նշանակում է, որ մարդը, որը ստեղծել է այն, զգում էր (գոնե այդ պահին) ՊԸ: Հիշեցնում եմ, որ պայծառ գործոն կարող է հանդիսանալ անգամ ծխածի մնացորդը կոնքաթասում: Տվյալ լրապատկերը հետաքրքիր է նրանով, որ այն պահպանելու ցանկությունը շատ կայուն է, չնայած նրան, որ նվազագույն հետազոտությունը անգամ դուրս է հանում բազմաթիվ «փշեր»:

    *) լուծումը. մտիր մարդկանց հետ ինչքան հնարավոր է մոտ շփման մեջ, հետազոտիր նրանց, եթե ցանկանում ես պատկերացում կազմել նրանց ընկալումների մասին: Երբեք նախօրոք չգիտես, թե նրանց վարվեցողության մեջ ինչպիսի դետալ կարող է ակնթարթորեն քանդել լրապատկերման ամբողջ բազմահարկ շինությունը:

    8) «Լրապատկերի ձևական դադարեցում»: Դու մտածում ես. «երևի, ամեն դեպքում, նա ընդհանրապես խելոք չէ, ու անզգա մարդ է», ու դադարեցնում ես նրա հետ շփումը, մտածելով, որ լրապատկերը հեռացված է: Իրականում դա այդպես չէ, ուղղակի մեկ` «նա խելացի է ու զգացմունքային» կոնցեպցիան  դու փոխել ես մեկ այլով, ավելի շուտ պատճառաբանված լինելով ԲԷ: Պարադոքսային է, բայց այդ դեպքում դու կարող ես միայն մտքում նրան համարել բութ ու անզգացմունքային, բայց շարունակում ես պահել քեզ այնպես, կարծես նա իմաստուն է ու զգացմունքային, այդ թվում զգում ես ափսոսանք նրա հետ շփման կորստից, ձանձրույթ առանց նրա և այլն:

    *) լուծումը. հետազոտիր մարդուն, այլ ոչ թե կազմակերպիր բացասական ու դրական լրապատկերումների հաճախակի փոփոխությունների շարք:

    9) Ինքնախաբեության ձև. սկսել «հետազոտել» մարդուն այնպես, որ նա ակնհայտ կերպով զգա քո հանդեպ ԲՎ ու դադարեցնի շփումը` այժմ, կամ անգամ ընդմիշտ, որից հետո դու կսկսես մտածել. «ես փորձել եմ նրան հետազոտել, բայց չի ստացվել, նա հրաժարվել է, նեղացել ու հեռացել»: Ընդ որում, իհարկե, դու շարունակում ես պահպանել անձեռնմխելի քո լրապատկերը:

    10) Համապատասխան ընկալումների արտաքին ատրիբուտների ճնշումից առաջացած լրապատկեր: Օրինակ, մարդկանց կյանքն այնքան տխուր է, որ նրանք շատ են ցանկանում գոնե ԴԷ, գնում են կինոթատրոն, կազմակերպում են «խնջույքներ», բայց արդյունքում մասնավորապես սրտնեղությամբ հայտնաբերում են, որ ԴԷ կամ ոչ մի կերպ չեն առաջանում, կամ շատ արագ ավարտվում են, փոխվելով ամենօրյա ձանձրույթով ու ԲԷ: Այդ ժամանակ, հուսահատության մեջ, նրանք ճնշում են ԴԷ արտաքին ատրիբուտները. սկսում են բարձր բղավել, ծիծաղել, «ուրախանալ», ու շրջապատող մարդիկ, առանց ինչ-որ վերլուծության, լրապատկերում են այդ ճնշման ետևում այն, որ մարդը իրականում զգում է ԴԷ: Կիտված հոնքերի ետևում լրապատկերում են ստեղծագործական մտահոգվածություն, ժպիտի ետևում` համակրանք ու անվրդովություն, և այդպես շարունակ:

    *) լուծումը. նույնն է, ինչ-որ 7) կետում:

    11) Սխալ «դե չի՛ կարող պատահի, որ մարդը կարողանա այդպես խաբել»: Անկախ ամեն ինչից` սոցիալական դիրքից, մասնագիտությունից, իր հանդեպ վերաբերմունքից և այլն, մարդն ընդունակ է հրեշալի ստախոսության, որը նա կարող է պահպանել, զարգացնել ժամանակի ինչքան հարկավոր է երկար հատվածում: Մասնավորապես, մարդիկ` իրենք էլ են սկսում հավատալ իրենց ստին:

    *) լուծում 1. լսիր քո մասին պատմություններ այն մարդկանցից, որոնց դու հետևել ես ժամանակի երկար հատվածի ընթացքում, հետազոտել ես, ու  համադրել քո հիշողությունների հետ: Օրինակ, ծնողները կարող են քեզ ասել, որ «երբեք չեն հսկել քո մտքերը, չեն ստիպել մտածել այնպես, ինչպես իրենք են մտածում»: Համադրիր դա քո հիշողությունների հետ: Հենց հիմա արտահայտիր միտք, որը հակասության մեջ է մտնում նրանց կոնցեպցիաների հետ ու նայիր նրանց ռեակցիային:

    *) լուծում 2. հետազոտիր քո անձնական կեղծավորությունը, որը արտահայտվում է ժամանակի տվյալ պահին, անցյալում:

    *) լուծում 3. կարդա այլ պրակտիկանտների հաշվետվությունները իրենց և այլ մարդկանց հետազոտությունների մասին:

    *) լուծում 4. ամուր մնա այն դիրքորոշմանը, համաձայն որի, որպեսզի դուրս բերել այս, կամ այն դատողությունը, անհրաժեշտ են հիմքեր, ու խոսացողի «արդար դեմքը» այդպիսին հիմք չի համարվում:

    *) լուծում 5. դետալներով ու գրավոր ձևով ֆիքսիր քո հետզոտության արդյունքները, խոչնդոտիր դրանց  դուրսմղման մեխանիզմներին:

    12) Երբ մարդը խառնվել է հակասությունների մեջ, ի վիճակի չէ հետագայում պահպանել սուտը, կամ պաշտպանել կոնցեպցիան, եթե հավակնում է գոնե նվազագույնը առողջ դատողության, ապա երբեմն նա ընդունում է իր կեղծիքը, կամ կոնցեպցիաների կեղծավորությունը, կամ իր մեջ ԲԷ առկայությունը և այլն: Դա պարզության առաջացում սխալ է համարել. դա կարող է լինել միայն քո բարեկամությունը վերադարձնելու ձև, ԴՎ, փոխել թեման ու մոռանալ ամեն ինչի մասին, որից հետո, բնականաբար, պահել իրեն առաջվա պես:

    *) լուծում. եթե մարդը հասել է պարզության, դրան հետևում է նրա որոշակի պահլաձև. ստուգիր կա արդյոք այն.

    ա) ջանքեր է գործադրում իր պահելաձևի փոփոխության համար պարզությանը համապատասխան, կարող է մանրամասնորեն պատմել այդ ջանքերի մասին. ինչ է արել, ինչ է ստացվել, ինչ չի ստացվել, ինչպիսի բացահայտումներ, դիտումներ, հարցեր և այլն են եղել: Չկան մանրամասնություններ, նշանակում է չեն եղել և ջանքեր, չի եղել ցանկություն ամրապնդել պարզությունը, նշանակում է, չի եղել պարզություն, այլ եղել է տակտիկական քայլ:

    բ) ուղղումներ է մտցնում իր այլ պատկերացումների մեջ, որոնք հակասում են այդ պարզությանը:

    գ) չի զգում ջղայնություն, երբ դու նորից բարձրացնում ես այդ թեման:

    դ) ինքն է նախաձեռնում խոսակցություններ այդ թեմայի շուրջ, որպեսզի ամրապնդի պարզությունը, և այդպես շարունակ:

    13) Երբեմն համաձայնությունը լոկ տակտիկական քայլ է, որն օգտագործվում է իր լայն հայացքները ցույց տալու, դիմակայությունների ծայրահեղ լարվածությունը հանելու համար, չհաջողված ուսուցչի դերը փոխելով ընկերոջ դերի հետ` հույս ունենալով, որ գոնե դա կաշխատի քո վրա հաջող ճնշում գործադրելու համար:

    *) լուծում. նույնն է, ինչ որ 12 ում:

    Մարդկանց որոշ տիպիկ ռեակցիաներ ու դրանց համար ավելի հաճախ տրվող բացատրություններ.

    • «Չգիտեմ, չեմ մտածել այդ մասին» ավելի հաճախ նշանակում է «չեմ ցանկանում մտածել այդ մասին», կամ «ունեմ կարծիք, որը ցանկանում եմ քեզնից գաղտնի պահել»: Ստուգում. առաջարկիր մտածել այդ մասին, նայիր նրա ռեակցիային:
    • Հարցին, թե «ինչպես ես դու վերաբերվում ինչ-որ մարդկանց ինչ-որ վարվեցողության մասին» հետևում է պատասխան «յուրաքանչյուր մարդ ունի իրավունք կյանքի իր ձևի համար…», «նորմալ եմ վերաբերվում», «ոչ մի ձև չեմ վերաբերվում», «ես ընդունում եմ մարդկանց այնպիսին, ինչպիսին որ նրանք կան». դա շատ հաճախակի նշանակում է «ատում եմ նրանց», «կոչնչացնեի»: Ստուգում. ասա, որ դու ինքդ, կամ նրան հարազատ այլ մարդ իրեն այդպես է պահում, նայիր ռեակցիային:
    • «բառերով ամեն ինչ չես արտահայտի»: «զգացմունքները չես բաժանի մասերի», «կարելի է ուղղակի ամեն ինչ ընդունել այնպես ինչպես կա», «կարելի է ուղղակի ներդաշնակության մեջ լինել աշխարհի հետ », «եթե ամեն ինչ այսպես տարբերակել, ապա կկորի ամբողջականությունը» =>> «չեմ ցանկանում հաշիվ տալ ինքս ինձ իմ ընկալումներում», «ցանկանում եմ զգալ ԲԷ, բթություն», «զզվացրել ես ինձ դու քո հարցերով, ինձ դա հետաքրքիր չէ»:

    Սեփական անձի հետազոտությունը, [սեփական] ընկալումները տարբերակելու համար կատարված ջանքերը հեշտացնում են լրապատկերումների հայտնաբերումը, հիմնավորված ենթադրությունների հիմք են հանդիսանում:

    Լրապատկերումների ստեղծման պրոցեսը, դրանք մերկացնելու փորձը, հիմնավորված ենթադրությունների ձևավորման մարզումը, պայծառ տարբերակող գիտակցության առաջացումը ու շատ այլ նման բաներ շատ արդյունավետ է իրականացնել նոր մարդու հետ ծանոթանալու ու մտերմանալու պրոցեսի ժամանակ: Հմտությունների բազմակի ամրապնդման համար ու դեպի «լրապատկերել ու մոռացվել»  մեխանիկական ցանկությունը գլորվելուն խոչնդոտելու համար անհրաժեշտ է ստեղծել մի քանի տիպային շղթաներ հաջորդաբար մտերմանալու համար: Նախընտրելի է այլ պրակտիկայով զբաղվողի համագործակցությունը, ով կհետևի քո պահելաձևին, կվերլուծի քո գրառումները, հաշվետվությունները, եզրակացությունները. կողքից դիտողի համար լրապատկերումներն ու դուրսմղումները երևում են 10 անգամ ավելի հստակ, քան քեզ, որ ընդգրկված ես այդ պրոցեսում:

    Անցկացնենք այդպիսի շղթայի մեկ տարբերակ` աղջկա ծանոթությունը ինտերնետով:

    Զրուցակցի հերթական լուսանկարը ստանալուց հետո համեմատիր այն նախորդի հետ: Դիմապատկերը ստանալու պորցեսի ընթացքում հնարավորին չափով հիմնավորիր քո յուրաքանչյուր ենթադրությունը նրա մասին:

    Նախօրոք կազմիր դրսևորումների ու պարամետրերի ցուցակ, ըստ որի դու պետք է գնահատես (ըստ 1-ից մինչև 10 բալանոց սանդղակի) յուրաքանչյուր մարդուն:

    *) Տուր հայտարարություն ծանոթությունների կայքում: Տղաներից առավելագույն պատասխան դու կստանաս, եթե գրես, որ փնտրում ես զուգընկեր սեքսի համար: Նշիր, որ առանց լուսանկարների նամակներին դու չես արձագանքի: Ստանալով նամակների մի մեծ քանակ, ընտրիր նրանք, որոնց հետ պետք է աշխատես հետագայում. նախընտրելի են նրանք, որոնք քեզ ավելի շատ են հետաքրքրել: Նրանց ինչ-որ ոգևորող պատասխան ուղարկիր, որպեսզի էլի նամակներ ստանաս: Խնդրիր ուղարկել այնպիսի լուսանկարներ, որոնց վրա հստակ երևում է մարմինը, և այնպիսիները, որոնց վրա հստակ երևում է դեմքը:

    *) Ուշադիր ընթերցիր նամակի առաջին երեք տողերը: Մանրամասնորեն նկարագրիր նամակի հեղինակի այն պատկերը, որն առաջացել է քո երևակայության մեջ:

    *) Ընթերցիր նրա բոլոր նամակները մինչև վերջ հերթականորեն: Ստացիր նրա նոր երևակայական պատկերը:

    *) Ընտրիր ամենափոքր ու անհստակ երևացող լուսանկարը, ստացիր նոր պատկեր: Հետո նույնը կրկնիր, նայելով հերթով մարմինը, հետո էլ դեմքը խոշոր պլանով ցույց տվող լուսանկարները:

    *) Ուղարկիր նամակ սեքսուալ բովանդակությամբ ու ստացիր պատասխան: Ընթերցիր այն ու կազմիր նոր պատկեր: Նամակ գրիր, որը կունենա անբովանդակ ինտելեկտուալ կազմություն: Կարդա պատասխանը ու կազմիր նոր պատկեր: Նամակ ուղարկիր, որը նրա կողմից կմեկնաբանվի ինչպես ուժեղ ԲԷ արտահայտում: Կարդա պատասխանը ու ստացիր նոր պատկեր: Եվ այդպես շարունակ: Ցանկության ու հնարավորության դեպքում շարունակիր նամակագրությունը, ամեն անգամ առաջարկելով այլ պլանի հրահրիչ: Որպեսզի զրուցակիցը չկորցնի հետաքրքրությունը, նրա ուշադրությանը արժանացրու կիսաէրոտիկ լուսանկարներ (քո, կամ ուրիշի, կախված ցանկությունից), հավատացրու նրան, որ ցանկանում ես շուտափույթ հանդիպել, միայն հարմար ժամանակ պետք է ընտրես:

    *) Զրուցիր նրա հետ հեռախոսով, անցկացնելով պարագայական խոսակցություններ, շոշափելով տարբեր թեմաներ, այդ թվում նաև սուր թեմաներ. սեքսուալ երևակայություններ, փորձեր, հոմոսեքսուալություն, բռնաբարություն, բարեկամներ, խանդ ու դավաճանություն, աշխատանք, նպատակներ, հետաքրքրություններ: Յուրաքանչյուր զրույցից հետո կազմիր նոր պատկեր:

    *) Հանդիպիր չեզոք վայրում, խոսիր, զբոսնիր, տես նրան իրականում:

    *) Զբաղվիր սեքսով:

    *) Հաղորդիր նրան, որ այժմ դու նոր ընկեր ունես (կամ ամուսին, երեխաներ, աշխատանք, ծնողներն են արգելում և այլն), ու այլևս նրա հետ չես հանդիպի. դիտիր նրա պահելաձը հարաբերությունները դադարեցնելու միտքն արտահայտելու ժամանակ:

    *)  Համադրիր բոլոր պատկերները: Վերլուծիր, եզրակացություններ արա, դուրս գրիր հայտնաբերությունները:

    Այս սխեման կողմնորոշող է ու իրական իրավիճակում դու ինքդ կդնես շեշտադրումներ, կընդարձակես, կամ էլ կդադարեցնես պրոցեսը ցանկացած տեղում:

    Սովորական մարդը ապրում է միայն մի քանի այսպիսի իրավիճակներ ամբողջ կյանքի ընթացքում, և իհարկե ոչինչ էլ չի հետազոտում, չի վերլուծում, չի կատարում եզրակացություններ, այսինքն փորձ չի ձեռք բերում: Դու կարող ես մեկ ամսվա ընթացքում մարդկանց հետ հարաբերություններում պարզության հասնելու ավելի շատ փորձ ձեռք բերել, քան մնացած մարդիկ ձեռք կբերեն իրենց ամբողջ կյանքի ընթացքում:

     

    06-01-12) “Զարգացման հետագիծը” զարգացման հաջորդական էտապների կայուն հավաքածու է:

    (Հիշեցնում եմ (տե՛ս “Տերմինների ցուցակը” գլխում). “զարգացումը” փոփոխությունների համախումբ է, որի արդյունքում մեծանում է ՊԸ ցանկացած հատկությունների սպեկտրը, կամ ինտենսիվությունը: “Փոփոխությունը” գործադրված ջանքերի արդյունքում նոր սովորությունների ստեղծումն է: “Ջանքը”` կենտրոնացված ու ինտենսիվ ուրախալի ցանկություն է: “Արդյուքը”` ցանկալի ընկալումներին հասնելու համար ջանքեր գործադրելուց հետո այդ ընկալումների արտահայտումն է: “Ուրախալի ցանկությունը” ցանկություն է, որը ռեզոնանսվում է կանխավայելման ու այլ ՊԸ հետ): 

    Կոպիտ մոտարկման դեպքում զարգացման հետագիծն ունի հետևյալ տեսքը.

    1) Առաջին էտապում ես ջանքեր եմ գործադրում բոլոր բնագավառներում. կատարում եմ ամենաբազմազան պրակտիկաներ, որոնցում առաջանում է ուրախալի ցանկություն: Նշանակեմ այս էտապը ինչպես “ընդհանուր ճնշում”: Ուրախալի ցանկության ինտենսիվությունը տատանվում է 1-ից մինչև 6, իսկ կայունությունը` փոքր է, կամ միջին:

     

    2) Որոշակի պահի աճող ընդհանուր ճնշման արդյունքում առաջանում է “անկեղծության ճեղքում”, վառ ալեցայտք այն բանում, որ ես, ամբողջ այդ ժամանակի ընթացքում, ինչ-որ մի հարցում կեղծավոր եմ եղել, ճնշել եմ ինչ-որ ուժեղ գորշություն, որին այնքան եմ սովորել, որ չեմ ցանկացել տարբերակել այն (դոմինանտ գորշություն):

     

    3) Անկեղծության ճեղքմանը հետևում է “ցիկլոնի” առաջացումը, որը նպաստում է այդ անկեղծության հայտնաբերմանը ու հեռացմանը:

    (Հիշեցնում եմ ցիկլոնի որոշումը. դա ուրախալի ցանկություն է, որը.

    *) 5-6-ից բարձր, անգամ մինչև 10 ինտենսիվություն ունի,

    *) բացառապես կայուն է այլ ընկալումների կողմից ազդեցությունների նկատմամբ, ունի արտահայտման շատ մեծ շարունակելիություն` անգամ այլ ուց համեմատ,

    *) ուղեկցվում է ոչ միայն ՊԸ, կանխավայելմամբ` մինչև 10 ինտենսիվության, այլ նաև (գոնե ժամանակ առ ժամանակ) “ֆիզիկական ապրումներով”. օրինակ “կամքի դրսևորումով”, համառությամբ, հաճույքով և այլն:

    *) ուժեղ ռեզոնանսվում է  “անզսպությամբ”, “ձգտումով”:)

     

    Այն ժամանակահատվածը, որն անցնում է ընդհանուր ճնշումն սկսելու պահից մինչև անկեղծության ճեղքման պահը (tp).

    ա) հակադարձ համեմատական է “վիշապի գործակցի” քառակուսուն (“վիշապի գործակիցը”` «Od»` համառության (ԲԷ հայտնաբերման ու հեռացման, ՊԸ առաջացնելու), վճռողականության (գորշությունների անբասիր հեռացման, ՊԸ զգալուն տրվելու), անկեղծության, կանխավայելման արտահայտման ինտենսիվությունն ու հաճախությունն է),

    բ) հակադարձ համեմատական է “ՊԸ գործակցին”` «Oo» (այլ ՊԸ, ՖՊ, ուրախալի ցանկությունների, տարբերակելու ջանքերի և այլն արտահայտման ինտենսիվությունն է ու հաճախությունը),

    գ) ուղիղ համեմատական է “ագրեսիվության գործակցի” քառակուսուն` «Na» (ագրեսիվ ԲԷ արտահայտման ինտենսիվությունն ու հաճախությունն է),

    դ) ուղիղ համեմատական է “գորշության գործակցին”` «Nn» (բոլոր այլ ԲԷ, ԲՖ, մեխանիկական ցանկությունների, բթության իներցիայի և այլն արտահայտման ինտենսիվությունն ու հաճախությունն է)

    tp=(Na2 * Nn) / (Od2 * Oo)

     

    4) Ցիկլոնը բերում է գործադրված ջանքերի ծավալի կտրուկ աճ` ընկալումների տարբերակման, գորշությունների հեռացման մեջ անբասիրության ուժեղացման նպաստման համար (“խտացման պրակտիկա”): Ցիկլոնը առաջացնում է ուրախալի ցանկությունների առանձին, նեղուղղորդված մրրիկներ:

    5) Խտացման պրակտիկայի արդյունք է հանդիսանում “բացահայտումների կասկադը”, կամ “ճեղքումը”.

    ա) մեկը մյուսի ետևից առաջանում են պարզություններ,

    բ) արտասովոր ինտենսիվությամբ արտահայտվում են ՊԸ արդեն հայտնի ու նոր հատկություններ, աճում է դրանց արտահայտման կայունությունը,

    գ) ամրապնդվում է “վիշապի դիրքը” ամբողջությամբ,

    դ) հզոր ու կայուն ուրախալի ցանկությունները բուռն զարգացում են առաջացնում,

    ե) հստակ է դառնում Պրակտիկայի վերաբերյալ գրականությունն ուսումնասիրելու` գիրքը, հոդվածները կարդալու ուրախալի ցանկությունը: Շարադրանքի ճշգրտությունն ու համառոտությունը (ինչը նա նախկինում անվանում էր “սառնություն”), սկսում է վառ կերպով ռեզոնանսվել ուրախության, նպատակադրվածության հետ,

    զ) ուժեղանում է ֆորմալ պրակտիկաների, բացահայտումների ամրապնդման ուրախալի ցանկությունը,

    է) ուժեղանում է արդյունքների ֆիքսման, նկարագրումների, տեխնոլոգիաների ստեղծման ուրախալի ցանկությունը,

    ը) ուժեղանում է ընկալումները տարբերակելու համար էլի ու էլի ջանքեր գործադրելու ուրախալի ցանկությունը:

    “Շղթայական ռեակցիաների փուլը” բացահայտումների կասկադի առաջին ու ամենաակտիվ փուլն է: “Շղթայական ռեակցիան” երևույթ է, որի ժամանակ պարզությունն ու գորշություներից մասամբ (երբեմն զգալի) ազատագրումը վրա է հասնում համարյա ակնթարթորեն, համարյա առանց ջանքեր գործադրելու որոշված թեմայի վրա կենտրոնանալու ժամանակ:

    Բացահայտումների համախմբի մեջ հստակ տարբերվում են. ա) “փոքր բացահայտումներ” ու “խոշոր բացահայտումներ”: Խոշոր բացահայտումների բնութագրիչ հատկություն է հափշտակվածության ՊԸ ուղեկցող ալեցայտքերը:

    «Պտուղները հավաքելու փուլը» բացահայտումների կասկադի երկրորդ փուլն է: Բնութագրվում է բացահայտումներն ամրապնդելու 5-10 ինտենսիվության ուրախալի ցանկությամբ, հասանելի դարձած պարզության ու այլ ՊԸ բազմակի անգամ զգալով, արդյունքների ֆիքսումով:

     

    6) Մեխանիզմների ազդեցության պատճառով, որոնց ես անվանել եմ «չորս պահնորդներ», առաջանում է անկում: Առաջին հինգ էտապների երկարատևությունն ու խորությունը այնքան մեծ է, իսկ անկումը այնքան փոքր է, ինչքան մոտ է առաջացող ՊԸ-ն հափշտակվածությանը: Իմանալով, որ վեցերորդ էտապը կառաջանա անխուսափելիորեն, պրակտիկայով զբաղվողը պատրաստ է անցնել «մեղմ նահանջի» պրակտիկային, հենց որ կնկատի, որ նրա ջանքերին հակառակ այդ էտապը սկսում է, ինչը թույլ է տալիս դարձնել անկումը ավելի քիչ ձգձգվող ու ավելի աննշատ:

    Ինչ-որ պահից սկսած, անկումը էլ չի բերում գորշությունների առաջացում, այլ հանդիսանում է նահանջ դեպի «մեղմ պրակտիկայի» դիրք: Իսկ ավելի կոնկրետ.

    ա) արտահայտված է անընդհատ ՊՖ` փոքր ու միջին ինտենսիվության,

    բ) ՊԸ արտահայտված են համարյա անընդհատ` հիմնականում փոքր ու միջին ինտենսիվության,

    գ) ընկալումների տարբերակման ջանքերը արտահայտված են համարյա անդադար,

    դ) ՊԸ մասին հիշեցում,

    ե) ԲԷ որսացող որսորդը գործում է անբասիր դրանց արտահայտման ժամանակ,

    զ) զգալի բացահայտումներ չեն առաջանում,

    է) իրականացվում է իրավիճակի թեթև ընտրողական քննադատում (ավելացված անցած իրավիճակների վերանայում), որպեսզի լրացուցիչ կերպով վարվելաձևի մեջ ներմուծել դրանցում իրագործված բացահայտումները,

    ը) ֆորմալ պրակտիկաները դիպվածային են,

    թ) պահպանվում է պարզություն այն բանում, որ «թեթև պրակտիկան» ցանկացած պահի կարող է բերել իսկական անկում, եթե քնել բավարարվածության մեջ, տրվել անկում զգալու սովորույթին,

    ժ) պահպանվում է նոր ուրախալի ցանկությունների, նոր ջանքերի արտահայտման հանդեպ ուշադրության մշտական մակարդակը:

     

    Զարգացման հետագծի գոյության մեջ պարզությունը, այն հետազոտելու ցանկությունը, տարբերակման, դիտման, նրա էտապների հետազոտության փորձը, այդ ամենը բերում են «իմպուլսի»` այդ էտապների մեջ խառնվելու, դրանց մեջ նոր տարրեր ներմուծելու, ջանքերի արդյունավետությունը մեծացնելու նպատակով հետագիծը փոփոխելու ուրախալի ցանկության արտահայտում:

    «Խաչաձևվող իմպուլս». ցիկլի վերջում անկման առաջացման անխուսափելիությունը պարզ դառնալու արդյունքում, բացահայտումների կասկադի էտապում, առաջանում է, ժամանակ առ ժամանակ, արդեն նոր սահմաններից ընդհանուր ճնշում գործադրելու ուրախալի ցանկություն: Այդ դեպքում անկումը դառնում է կարճատև ու աննշան:

     

    06-01-13) Այս լրացուցիչ պարագրաֆում ես կներկայացնեմ այն պրակտիկաները, որոնք իրենց դրսևորել են ինչպես արդյունավետ այս, կամ այն իրավիճակներում, բայց չեն մտել նախորդող պարագրաֆների մեջ:

    *) «Միլիոն ՊԸ». առաջանում է ՊԸ ստեղծելու միլիոն ակտեր իրագործելու ցանկություն, պատճառներից մեկը, որ այդ ուց կարող է ուժեղ ռեզոնանսվել ՊԸ հետ, կայանում է նրանում, որ այդպիսի միջանցիկ կուտակման ցանկությունը հեռացնում է ամենատարածված գորշություններից մեկը, որը կայանում է այնպիսի թերահավատ մտքերի գրոհման (և դրան հաջորդող իմպոտենցիայի) մեջ, ինչպիսին է` «այժմ արդեն երեկո է, այսօր ամեն դեպքում շատ բան չեմ հասցնի անել, թողնեմ վաղվան»: Առաջացված ՊԸ ընդհանուր քանակը ֆիքսելու ու կուտակելու պրակտիկան բերում է նրան, որ անգամ պայծառ ընկալումներ առաջացնելու եզակի ակտը ուղեկցվում է խանդավառությամբ ու կանխավայելմամբ: