Armenian change

Error

×

Պայծառ ընկալումների ցուցակն ու դրանց նկարագրությունները

Main page / Գլխավոր էջ / ՍԵԼԵԿՑԻԱ-2005: Ճանապարհ դեպի պայծառ գիտակցություն / Արդյունավետ պրակտիկայի ռազմավարությունը / Պայծառ ընկալումների ցուցակն ու դրանց նկարագրությունները

Contents

    Գլխի բովանդակությունը.

    06-02-01) ՊԸ թվարկումն ու ռեզոնանսող նկարագրությունները:

    06-02-02) ՊԸ հատկությունների թվարկումն ու ռեզոնանսող նկարագրությունները:

    06-02-03)  Ակորդների թվարկումը:

     

    06-02-01) Ժամանակի սղության պատճառով (այսինքն ուրախալի ցանկությունների շատ մեծ մրցակցության) ես աստիճանաբար կլրացնեմ այս սխեման:

    Ես համարում են, որ որակական նկարագրությունը (այսինքն այն, որն ուժեղ ռեզոնանսվում է համապատսախան ՊԸ հետ) այնպիսին է, որում.

    ա) առավելապես հստակ ձևով ընդգծված են այդ ՊԸ յուրահատուկ առավելությունները, ըստ որոնց այդ ՊԸ տարբերակվում է ցանկացած այլ ՊԸ-ից:

    բ) չկան բանաստեղծականացում, փիլիսոփայական դժվարիմաց խոսքեր ու այլ բառեր, որոնք չեն նշանակում միանգամայն կոնկրետ ընկալում (այնպիսին, ինչպիսիք են սահմաններից դուրս գտնվող, տիեզերական, գիտակցությունից վեր, կախարդիչ, անհասանելի և այլն), քանի որ ուժեղ ռեզոնանս ունեն միայն կոնկրետ առարկայական բառերը (այնպիսին, ինչպիսիք են շուն, սոճի, սառնամանիքային օդ, ցանկանալ շնչել և այլն. այսինքն այն, ինչը ես զգացել եմ շատ անգամներ):

    Այլ նշանակումները տես «Նկարագրում և ֆիքսում» գլխում:

     

    = = = = = = = = = = = = = =

     

    Նպատակադրվածության սեկտոր.

     

    1 գիծ.

    ուրախալի ցանկություն

    կարիք

    մեծ ցանկություն կամ համառություն

    ձգտում

     

    2 գիծ.

    վճռողականություն

    անզսպվածություն

     

    3 գիծ.

    ուրախալի սպասում

    կանխավայելում

    կանխագուշակություն(գաղտնիքի զգացում)

     

    4 գիծ.

    հավերժ գարուն

    կանչ

     

    5 գիծ.

    զարմանք

    հաղթանակի` հաջողության բերկրանք

     

    = = = = = = = = = = = = = =

     

    «Կարիք».

    *) Ուժեղ ուրախալի ցանկությունը ձեռք է բերում հատկություն, որը ռեզոնանսվում է «կարիք» բառի հետ, այսինքն մի այնպիսի բան, առանց որի նույնն է, ինչպես առանց ջրի, ինչպես առանց օդի: Ոզնուհի. «դա նման է շնչելու պահանջին, դա համոզվածություն է այն բանում, որ այժմ ՊԸ ինձ կենսականորեն անհրաժեշտ են: Երբ սուզվում ես ու նայում ես ջրի տակ գտնվող կենդանիներին, ինչ-որ պահի առանց կասկածի զգում ես, որ անհրաժեշտ է բարձրանալ ու օդ հավաքել ամբողջ շնչով, սնվել դրանով: Առաջին պահերին չկան անգամ կանխավայելումներ, կա միայն այդ պահանջի ընկալումը ու դրա հետ ռեզոնանս առաջացնող վճռողականությունը, առաջանում է անվրդովվածություն ու կլանվածության ալեցայտք այն մտքի ժամանակ, որ այդպիսի ընկալում հնարավոր է:

    *) Ֆիորդ. «ռեզոնանս է առաջացնում գայլի կերպարի հետ, որն ընկել է թակարդի մեջ. ազատության ցանկությունը այնքան ուժեղ է, որ նա կրծում է սեփական թաթն ու փորձում է հասնել ազատության»:

    «Ուժեղ ցանկություն» կամ «համառություն».

    *) ինտենսիվ ուրախալի ցանկություն, մաքրված թերահավատ մտքերի խառնուրդներից, ԲԷ բռնկումներից (օրինակ, անհանգստություն այն մասին, թե ցանկությունը ի կատար կածվի, թե` ոչ, ով ինչ կմտածի քո մասին և այլն), վերածվում է «ամուր ցանկության». այն շատ կայուն է, ռեզոնանս է առաջացնում «համառություն», «անդրդվելիություն» բառերի հետ:

    *) երբ ամուր ցանկությունն ուղղված է գորշությունների հեռացման ուղղությամբ, նրա հետ ռեզոնանսվում է ճնշման գործիքի, մամլիչի պատկերը: Դրանց մեջ խտացված է այն, ինչը ես ցանկանում եմ կոտրել: Յուրաքանչյուր անգամ ես կիրառում եմ բազմաթիվ միատեսակ ուժեր, որպեսզի սեղմող մեխանիզմը շարժել մեկ ատամիկով: Բայց եթե տեղաշարժումը տեղի է ունեցել, ապա այն ետ չես շարժի, այդ մեխանիզմը չունի հետադարձ քայլ: Եվ յուրաքանչյուր այդպիսի ատամիկի հետ սեղմված գորշության մեջ լարվածությունը ավելանում է, այն սկսում է ճռռալ, ճարճատել ու աճում է կանխավայելումը, որ մի օր էլ այն կտապալվի ու կվերածվի փոշու:

    *) զինվորը կարող է պարտություն զգալ հազար անգամ, բայց նա ոչ մի անգամ չի հանձնվի:

    *) երբ համառությունը արտահայտվում է 7 ու ավելի ինտենսիվությամբ, ես ետ չեմ նայում այնպիսի մտքերով, որ «5 րոպե ավել եմ քնել, ահա և վերջ, կորել է մեկ ժամ», այլ շարունակում եմ կենտրոնանալ ՊԸ վրա, առաջացնել դրանք: Երբ համառությունը թույլ է, ապա անցյալում ոչ բավարար արդյունավետության ջանքերի մտքերը զգալի թուլացնում են ուժերը ներկայում: 10 վարկյան առաջ ես բաց թողեցի՞ ՔՇ: Դա արդեն նշանակություն չունի, ու այժմ ես շարունակում եմ պայքարել իմ ունեցած ամբողջ ուժերով:

    Անցյալում ուժերի ոչ արդյունավետ լինելու մտքերը միայն այն ժամանակ են բերում ներկայում ուժերի թուլացման, երբ հենց այժմ չկա ջանքեր գործադրելու ցանկություն, և այդ մտքերը օգտագործվում են ինչպես հիմք ինքնաարդարացման համար:

    *) Համառությունը ռեզոնանս է առաջացնում քամու կերպարի հետ, որը տրվել է Ջոմսոմում. յուրաքանչյուր օր մոտավորապես կեսօրին այն սկսվում է ու սլանում է հովտից դեպի վերև: Նրա ուժերը այնպիսին են, որ կես ժամ նրա ներքո գտնվելուց հետո ցանկացած սովորական մարդու մոտ սկսվում է անկառավարելի ջղաձգություն, որը հասնում է մինչև կատաղության. քամին «ուժասպառ է անում հոգին»: Նա չի թուլանում անգամ ոչ մի վայրկյան, չի տալիս ոչ մի ակնթարթ հանգիստ` այն ճնշում է, ճնշում է, ճնշում է, ու ոչինչ չի կարող նրան դադարեցնել:

    *) Ստրիժ. «կոպիտ ձայնը անկոտրում ճեղքում-անցնում է շղարշի միջով. երազ: Այդ ձայնը կկրկնի թեկուզ 10 հազար անգամ, անկոտրում կճեղքի-կանցնի  շղարշի միջով` «կա այն, ինչի համար պետք է պայքարել, Ստրի՛ժ»«:

    *) Տաիշա Աբելյար. «միակ ձայնը խոհանոցում կրաքարային զտիչից հավասարաչափ կաթացող ջրի ձայնն էր: Այն բերեց ինձ այնպիսի մի մտքի, որ հիշողությունների ընթացքում մաքրման պրոցեսը նմանապես դանդաղորեն է ընթանում: Հանկարծակի ես ապրեցի կանխավայելման ու խանդավառության ներհոսք: Հավանաբար իրոք կարելի է փոխել ինքդ քեզ, կաթիլ առ կաթիլ, միտքը մտքի ետևից, մաքրվել այն ջրի նման, որը դուրս է հոսում այդ զտիչի միջով:

    *) ՊԸ առաջացման ժամանակ համառությունը ռեզոնանսվում է գիշատիչի կերպարի հետ, որը փոքր ճանկերով թաթով ձգում է դեպի իրեն խաղալիքը: Ինչպես կատուները «քորում են ճանկերը», լայն բացելով ամբողջ թաթը, ձգում են ճանկերը, բռնվելով դրանցով ինչ-որ բանից ու այն ձգելով դեպի իրենց: Առաջացող ՊԸ սկսում է թուլանալ քաոսային շեղումների կամ այդ իրավիճակում գտնվելու անսովորության արդյունքում, բայց ես ձգում եմ այն դեպի ինձ` խաղալով նրա հետ, երբեմն թույլ եմ տալիս նրան մի քիչ ետ սողալ ու ձգում եմ այն դեպի ինձ կրկին ու կրկին: Այդպիսի պատկերը, որն ուղեկցում է ջանքերին, հեռացնում է ակնածական վերաբերմունքը ՊԸ հանդեպ, առաջացնում է ուրախալի, աշխույժ տրամադրություն:

    *) Ինչ-որ մեկը. «Հասկացա, որ իմ մոտ կար պատկերացում համառության վերաբերյալ, ինչպես դժվար, հոգնեցուցիչ լարվածությամբ իրականացվող ինչ-որ բանի. սեղմել մամլակը կամ շարժել ինչ-որ ծանր բան քայլ առ քայլ, իսկ դա, պարզվում է, որ ուժեղ, չթուլացող ուրախալի հոսք է, պարզ, կայծկլտուն ինչպես լեռնային լճակ, որն ուրախ բխում է, նրանում կան աշխույժ ուրախալի ցանկությունների երամաշարեր, ու միաժամանակ կարողունակություն, ճնշում, համառություն. նրան ոչինչ չի կանգնեցնի: Ես առաջին անգամ տարբերակեցի համառությունը, նախկինում ես այդ հոսքի ընկալումը դասում էի ձգտումների նշույլների շարքին: Այդ հոսքի ընկալումը մաքրում է իմ պատկերացմամբ համառության մասին բոլոր մեխանիկական բաղադրիչները. դրանք ասես քարե դարի աղքատիկ, ոչ արդյունավետ գործիք լինեն համեմատած այդ հզոր ուրախալի հոսքի հետ, մինչև 5 ինտենսիվության համառությունը ռեզոնանս է առաջացնում ուրախության, կանխավայելման, հաճույքի, ուրախալի ցանկության, անվերջ ճանապարհորդության հետ:

    Հագիստ ու վստահ ընկալում, չկա հիվանդագինություն, եթե անգամ առաջանում է ՔՇ, ապա միայն այն բանից հետո, երբ ինքս ինձ տալիս եմ դրա վերաբերյալ հաշվետվություն` ֆիքսելով համառության թուլացումը, ապա նորից  վերադարձնում եմ ուշադրությունը, ու համառությունը կրկին թուլանում է:

    Կարծես, թե մաքրել են փոշու հաստ շերտը աչքերիս վրայից, գեղեցկության զգացում 5 ինտենսիվությամբ, կորել են մեխանիկական գնահատականները, մեխանիկական նախապատվությունները, մնացել է զարմանքը, հիցմունքը, անկեղծությունը, սահմանների բացակայությունը, միաձուլվելու, գրկելու ցանկությունը»:

    «Ձգտում».

    *) ամբողջ ծովը հզոր հոսքով գահավիժում է ժայռի նեղ կիրճում. չկան խոչնդոտներ:

    *) մռութի հաշվետվությունից. «ինձ ոչինչ չի կանգնեցնի: Ես դա այժմ գիտեմ հաստատ, այժմ դա հանելուկ չէ, ոչ էլ խիզախ երազանքներ, ոչ երևակայության թռիչք, ոչ ամենաքաղցր բաղձանքներ. այժմ ես դա գիտեմ հաստատ: Ես խտացնում եմ հիշեցման պրակտիկան, կիրառում եմ հիշեցման զգալի մեծ ջանքեր, քան առաջ, Ռամակրիշնայի մասին, մռութների մասին, դեպի Ապրումներ իմ ձգտումների մասին. ես չեմ կարող ասել, որ անում եմ ինչ-որ երևելի բան, ինչ-որ ուժասպառ անող ֆորմալ պրակտիկաներ և այլն: Կարելի է անգամ ասել, որ այժմ ես ապրում եմ թեթև, ուղղակի իրականացնելով հիշեցումներ, և ուղեկցում եմ այն ֆորմալ պրակտիկաներով միայն այն ժամանակ, երբ կենտրոնացումը թուլանում է: Ես ուղղակի հասնում եմ անընդհատ հիշեցումների, ու դա բերում է այնպիսի հսկայական ՊԸ, որ պարզ է դառնում` միայն այստեղ մնալու իմ ցանկությունը կարող է կանգնեցնել ինձ, ոչ մի այլ բան»:

    *) Ագավա. «հսկայական մեծաբեկոր պոռթկում է ժայռի վրայից ու անդրդվելիորեն սլանում է դեպի ներքև»,

    *) երբեմն ռեզոնանս է առաջացնում վեր կենալու ու սենյակով մեկ շարժվելու, ինչ-որ բան կառուցելու, փնտրելու, հետազոտելու ցանկության հետ,

    *) ռեզոնանսվում է հսկայական գնացքի կերպարի հետ, որին երկարատև ջանքերի արդյունքում ստացվեց շարժել տեղից, ու այն դանդաղ սկսեց առաջ ընթանալ, այժմ նույնքան բարդ է այն կանգնեցնելը. անշեղ առաջ ընթացող հսկայական զանգված է:

    «Վճռողականություն».

    *) ինչքան ուժեղ է արտահայտված վճռողականությունը, այնքան թույլ է թերահավատ մտքերի ազդեցությունը, այնքան թույլ են մեխանիկական կասկածանքները (այսինքն այնպիսիք, որոնք անհիմն են, այլ արտահատվում են միայն սովորույթի համաձայն, կասկածանքների համար հիմքերի բացակայության մասին բանական պարզությանը հակառակ, այս կամ այն ընտրությունը կատարելու, կամ հնարավոր հետևանքները հաշվի առնելու ուրախալի ցանկությանը հակառակ):

    *) «զորքերի տաս սերունդներ դա անելով հասել են արդյունքների»: Այս  մտքի ժամանակ այն ուժեղանում է:

    *) Ստրիժ. Բոդխիի արտահայտությունը, որն առաջացնում է ռեզոնանս վճռողականության հետ. «այժմ դու գիտես, թե ինչ է իրենից ներկայացնում ՊԸ, դու գիտես, թե ինչի համար պետք է պայքարել, Ստրիժ… կա այն, ինչի համար պետք է պայքարել»:

    *) Դոն Խուան. «դու պետք է անես ավելին, դու պետք է մշտապես գերազանցես ինքդ քեզ»:

    *) ռեզոնանս է առաջացնում հետևյալ բառակապակցության հետ. «կատեգորիկ անհամաձայնություն գորշությունների հետ»:

    *) Ադժի. «ռեզոնանս առաջացնող կերպար. «ես քամու սուր ծայրն եմ: Այնպես, ինչպես թռչուններն են թռչում սրակտուց սեպով, այդպես էլ ես եմ թռչում առաջ քամու սուր ծայրով, ու այն ամենը ինչը ես տանում եմ ինձ հետ` անցյալի անպետքություններն են, որոնք դեռ չի ստացվել դեն նետել, բայց քամու սուր ծայրի վրա դա չկա, այնտեղ ոչնչով չգորշացած ջանքերն են, ձգտումն առանց թերահավատ մտքերի ու կասկածների: Քամու սուր ծայրը թափանցիկ է ու ոսկեզօծ, ինչպես բարակ ամպ, որը լցված է արևի ցոլերով: Ճանապարհը գնում է վերև-ներքև, բայց սուր ծայրը միշտ ձգտում է վերև, դեպի հորիզոն, այնտեղ, որտեղ երկինքը միաձուլվում է ոչ հողի հետ, այնտեղ, որտեղ իմ տունն է, գաղտնիքն ու կանխավայելումը»:

    «Կատաղություն».

    *) համընդհանուր անհաշտելիություն գորշությունների հետ, այսինքն այնպիսի վիճակների, երբ հուսահատություններն արտահայտված չեն: Անգամ մի քանի վարկյանով անհնար է տրվել գրոշություններին, մոռանալով պրակտիկայի մասին հիշատակումները, քանի որ միանգամից առաջանում է թունավորում սեփական անկարողությունից ու ետ դառնալու ցանկություն դեպի նպատակաուղղվածություն: Ուղիղ խնդիրն ու ամենաքաղցր նպատակը դառնում է անընդհատ ջանքերի գործադրումը, անընդհատ գերջանքերի գործադրումը:

    *) Ռեզոնանս առաջացնող միտք. «պրակտիկան շարունակվում է սկսած արթնանալուց հետո առաջին վարկյանից մինչև վերջինը` քնելուց առաջ, ու նաև քնած ժամանակ, երբ ես գիտակցում եմ ինձ նրանում: Շեղումները սահում են մակերևույթի մակերեսով, ներս չթափանցելով»:

    *) Ռեզոնանս առաջացնող բառակապակցություն. «ավելցուկային վճռողականություն», «հուսահատ վճռողականություն»: «Ավելցուկային» ոչ «ավելորդ» իմաստով, այլ սահմաններից անցնող:

    *) Ռեզոնանս առաջացնող կերպար. մինչև սահմանը ձգված աղեղալար, այնպես որ նրանից դուրս է գալիս հազիվ լսելի ձայն:

    *) Կատաղություն զգալու առաջին փորձերի ժամանակ, առաջանում է անզսպելի ցանկություն անհապաղ պայքարի մեջ մտնել ԲԷ հետ, անհապաղ սկսել իրականացնել ուրախալի ցանկությունները, «ոչինչ տեղի չի ունենում» թավուտի միջով ճանապարհը հատել  դեպի ՊԸ: Ընդ որում ուրախալի ցանկություններն իրականացնելու ուրախալի ցանկությունը կարող է և չլինել, իսկ եթե այն կա, ապա ուրախալի ցանկության իրականացումը չի սպառում կատաղությունը, մշտապես թվում է «քիչ», ցանկություն է առաջանում շրջվել և անել ավելի ու ավելի շատ: Դա կարճատև հեռանկարում կարող է բերել ինչ-որ բան անել սկսելու մեխանիկական ցանկության արտահայտում, բայց այդ մեխանիկական ցանկության հեռացումից հետո առաջանում է հավասարակշռված վիճակ բացարձակ նոր մակարդակի վրա. պարզվում է, որ կարելի է մշտապես լինել վճռողականությամբ լի ու յուրաքանչյուր պահի անպահելի նետով առաջ ձգվելու պատրաստակամությամբ «լցված», ու դա շատ գրավիչ վիճակ է, ինչքան նրանում երկար ես մնում, ցանկանում ես լինել էլ ավելի երկարատև: Առաջանում է պարզություն, որ մինչ այժմ դու եղել ես մեդուզա, նեխած կոճղ, ու անգամ չես հասկացել, որ հնարավոր է ապրել հենց այսպես, գերհագեցվածության, հափշտակված պարտրաստակամության այդպիսի մակարդակի վրա, նետվել դեպի ուրախալի ցանկությունների իրականացում:

    *) Ռեզոնանս է առաջացնում «հուսահատություն» բառի հետ, բայց դա դեռ  այն հուսահատությունը չէ, որը հանդիսանում է խղճահարություն սեփական անձի նկատմամբ, տխրություն և այլն. դա խորտակվող մարդու հուսահատություն է, որն իբրև թե կորցրել է փրկության հնարավորությունը, ու հանկարծ հեռվում տեսնում է փրկարար օղակ, ու հասկանում է, որ այժմ անհրաժեշտ է անել ավելին, մոռանալ կյանքի, մահվան մասին, դադարել սպասել հրաշքի կամ փրկարարների` ուղղակի անհրաժեշտ է անել ամեն հնարավորն ու անհնարը, մարդկային բոլոր հնարավորություններից ավելին ու լողալով հասնել դրան: Դա հուսահատություն է, որում մոբիլիզացվում են ամբողջ ուժերը, որում` ինչպես թեփ, վերանում են բոլոր ստերը, հորինվածքներն ու երկրորդական բաները, խաղաշրջանակի վրա կյանքն է, ոչ թե անուղղակի իմաստով, ոչ թե ինչպես բանաստեղծություն ու փիլիսոփայություն, այլ ինչպես բացարձակ կոնկրետ, մերկացված իրականություն: Այդ վիճակը անսահման հեռու է բավարարվածությունից կամ սեփական անձի նկատմամբ ունեցած  խղճահարությունից:

    Ոզնուհի. «խղճահարությունը սեփական անձի նկատմամբ չի կարող համակցվել հուսահատության հետ, կարող են լինել միայն խղճահարության կարճատև ավտոմատ ալեցայտքեր, քանի դեռ կա դրա հանդեպ շեղվածություն: Ինչքանով ես հասկանում եմ, խղճահարությունը սեփական անձի նկատմամբ ինչ-որ այնքան թոշնած բան է, որ կարող է երկար ծեծել + սեփական հնարավորությունների զգացումը, քո` խղճի մասին, մտածելու ցանկությունը, որի հետ ինչ-որ բան է տեղի ունեցել: Խղճահարությունը սեփական անձի նկատմամբ ոչնչացնում է, ճնշում է ամեն ինչ, ես պատրաստ եմ ձեռքերս կախ գցել, հանձնվել, ամբողջ աշխարհն իմ դեմ է: Իսկ հուսահատությունը կարծես պայթյուն լինի, դրանից հետո անհնար է կանգնել տեղում, ցանկանում ես կրծել ամեն ինչ, ինչ պահում է քեզ, պայքարել, անգամ եթե գիտես, որ ոչինչ չի փոխվի, ուղղակի այն բանի համար, որ այլ կերպ հնարավոր չէ ապրել, եթե ոչ` պայքարել: Հուսահատության մեջ ինձ չեն հետաքրքրում, որ  ինչ-որ մեկին կարող են չգոհացնել իմ գործողությունները, հուսահատության մեջ չկան անվճռողականություն ու կեղծավորություն, այն ժամանակ, երբ քո անձի նկատմամբ խղճահարության մեջ ապրում ես այնպես, կարծես թե պիտի ապրես հավերժ»:

    *) Լրիվ անհամատեղելիություն բավարարվածության հետ:

    *) Կատաղությունը ուղեկցվում է յուրահատուկ ֆիզիկական ապրումներով` «կամքի դրսևորումով» (որովայնի ներսում կոտրտվածության զգացում պորտի շրջանում, կարծես թե ինչ-որ բան դուրս է նետվում) սկսում է ուղեկցվել տատանողական շարժումներով` մոտավորապես 7-8 հերց (տատանում վարկյանում), որը տարածվում է կոտրտվածության զգացումով կենտրոնից դեպի ամբողջ մարմին: Արտասովոր, հաճելի զգացողություն է:

    *) «Անհրաժեշտ է ճանապարհ բանալով դուրս գալ: Ես լսել, մտածել, խոսել այլևս ոչնչի մասին չեմ ցանկանում: Դրանք երևակայություններ չեն, հեքիաթներ չեն, դրանք իրականությունն են: Ելք կա, ես կտամ ցանկացած գին, որպեսզի հասնեմ դրան, ես հստակ գիտեմ, որ դա կա: Ես րոպե առ րոպե պետք է հասնեմ հափշտակվածության ՊԸ: Չկա ադպիսի գին, որը ես պատրաստեմ տալ դրա համար»:

    *) Ոզնուհու հաշվետվություններից. «Առաջացավ ցանկություն ինչ էլ որ լինի հասնել ֆիզիկական տրանսֆորմացիաների, որպեսզի ամրապնդել ՊԸ արտահայտման փորձը: Սկզբից կար զարմանք ընկալումներում այդպիսի կտրուկ ու ինձ համար ոչնչով չբացատրվող փոփոխություններից, բայց հետո առաջացավ ցանկություն ազատ արձակել և այդ մտքերը. ի՞նչ տարբերություն ինչու: Վճռողականություն մինչև հափշտակվածություն. ինքս ինձ տվեցի ժամկետ դրան հասնելու համար` քանի դեռ Բոն սարերում է: Համարյա չկա ժամանակ: Ես միշտ համարում եմ, որ ունեմ բավականին շատ ժամանակ: Զզվացրել է իմ իմպոտենցիան, զզվացրել է, որ այն կարող է փոխվել հուսահատության նոպաներով, որոնցից հետո նորից բավարարվածություն է սկսում: Սկսեցի ջանքեր գործադրել: Առաջացան հիմնական գորշությունների կերպարներ. մտահոգվածությունը ինստիտուտում կարող է խանգարել, ԲՎ Ստրիժի հանդեպ կարող է խանգարել, հիվանդություններից առաջացող ԲԷ կարող է խանգարել: Հանկարծ հասկացա, որ նրանք ինձ համար այլևս գոյություն չունեն: Նրանք չկան և վերջ: Ինձ մոտ կա միայն մեկ նպատակ: Ես ոչինչ չեմ փոխի դրա հետ, ինչպիսի՜ հաճույք: Ամբողջ աշխարհը դադարեց գոյություն ունենալ:  Ոչ ինչպես օտարացում Ստրիժի հանդեպ, այնպես կարծես նա չկա ու այդ պատճառով չկան ԲՎ, այլ հափշտակվածության ուրախություն նրա մասին և այն մասին մտածելիս, որ ես այլևս չեմ զգա նրա հանդեպ ԲՎ, հաճույք նրա ներկայությունից, ինստիտուտից:

    Ինչքան հեշտ վերացան բոլոր գորշությունները: Գիտեմ, որ դա միայն մեկ րոպեով է` այժմվա համար: Եթե ես չկենտրոնանամ այդ վիճակի վրա, ապա այն կկորչի: Երեք ժամ կատարել եմ այդ ցանկության 10-վարկյանանոց ֆիքսացիաներ: Ես անգամ չեմ դնում իմ առաջ ընտրություն` «կամ կճեղքեմ-կանցնեմ, կամ…». ես պետք է ճեղքելով դուրս գամ, ոչ մի ընտրություն չի կարող լինել:

    Կարող է պատահել առաջ, երբ ես ցանկանում էի ճանապարհ հարթել, ցանկությունը շատ լղոզված էր: Երբեք չէի զգացել այդպիսի վառ միասնական ցանկություն: Ոչինչ այլևս գոյություն չունի, նրանից բացի, ու դրանից առաջանում է հափշտակվածություն: Քանի դեռ այդ նպատակը հասանելի չէ, ես չեմ կարող ոչնչից վախենալ, չեմ կարող ոչնչի մասին մտածել, ոչինչ ցանկանալ: Ես ժամանակ չունեմ:

    Երկրորդ ժամի համար` հանգստանալու ցանկություն է: Հիացմունք. ես ճանաչում եմ այդ պահնորդին: Ես շատ հեշտ կանցնեմ նրա վրայով:

    Ամբողջ գաղտնի աշխարհը, որը կար անցած տարվա սեպտեմբերին, երբ հաճախ ֆոն էր ծառայում միասնական նպատակը, հանկարծ դարձավ այնքան մոտ գտնվող: Ես կարծես մոտեցա այն գծին, որին կարողացա մոտենալ միայն պրակտիկայի ժամանակի այդ միջակայքում: Միայն այժմ ես ունեմ ավելի մեծ փորձ, ես գիտեմ, որ սպասելու էլ ոչինչ չկա, անհրաժեշտ է անել, անել, անել չնայած ոչնչի` ոչ մռութների պրակտիկային, ոչ այն բանին, թե կվերադառնա Բոն, թե` ոչ: Անհրաժեշտ է թռնել այդ անդունդի վրայով: Հիացմու՜նք. ոչինչ չի պահում, անդունդի պատկերը, որին ես առաջ միայն մոտենում էի, նայում ու հետ դառնում, իսկ այժմ ես թռնում եմ, ու ոչինչ ինձ հետ չի պահում:

    Էլի ծանոթ բթություն. ինչքան վառ է ՊԸ, այնքան բարդ է լինելու հետո: Դրա համար նույնպես հեշտությամբ պարզ է դառնում, որ ոչ, ինչքան վառ է ՊԸ, այնքան ՀԵՇՏ կլինի հետո:

    Ես զգում եմ հափշտակվածություն 4-5 ինտենսիվության արդեն 10րոպե, իսկ վառ ՊԸ` երկու ժամ: Վճռողականությունը այնպիսին է, որ չկա մտածելու ցանկություն, թե ինչու է դա այդպես:

    Էլի պահնորդ. բավարարվածություն: Ուրախություն 10 ինտենսիվությամբ. ինչից է բավարարվածությունը, չէ որ ես չեմ հասել իմ նպատակին: Միայն ֆիզիկական տրանսֆորմացիա, ավելի քիչ բաների հետ ես համաձայն չեմ:

    Երբ քնում եմ, առաջանում է խավարի միջից ամուր երկաթյա ձողիկի զգացողությունը, որը ճնշում է դեպի վերև 30սմ վրա»:

    «Կանխավայելում».

    *) փողոցային շունը տեսավ ինչ-որ հետաքրքրաշարժ բան ու սլացավ դեպի այն:

    *) քո պատկերն, ինչպես պրակտիկայի մեջ գտնվող նորեկի` կյանքը միայն սկսում է, իմ պրակտիկան սկսեց միայն այժմ, ես կատարում եմ ամենաառաջին քայլերը, ամենահետաքրքրաշարժ բաները դեռ առջևում են:

    *) Փափկամազիկ Կապիկի պատմությունը. «արթնանալուց հետո առաջին վարկյանների ընթացքում կային երազից առաջացած քաոսային շեղումներ: Հայացքն ընկավ գրանցումների վրա. «ես նորեկ եմ, ամեն ինչ դեռ նոր սկսում է, առջևում այնքան հետաքրքրաշարժ բաներ կան»: Կրկին կարդացի մի քանի անգամ, առաջացնելով կանխավայելում: Հանկարծակի առաջացավ վստահություն-պարզություն, որ ես հենց նոր հայտնվել եմ, ես երբեք չեմ եղել ոչ այս սենյակում, ոչ այս մարմնում, ես չունեմ անցյալ, ես ոչինչ չունեմ, ես այժմ միայն նոր առաջացել եմ: Նայեցի մահճակալի վրա կախված նշանաբան պլակատին, որում ես հայտնվել եմ: Կա վստահություն, որ այն ես չեմ գրել, կա վստահություն, որ այն գրել է այլ էություն, ով ապրել է այստեղ ինձանից առաջ, ով արտահայտել է իր ցանկությունը, թողել է հրահանգներ ու գնացել: Կա համակրանք այդ էության նկատմամբ ու ցանկություն` անել ամեն ինչ, որպեսզի իրականություն դարձնել նրա ցանկությունները: Կա այսօր դրա վրա աշխատելու կանխավայելում, ուրախություն այն բանից, որ առջևում դեռ այնքան հետաքրքրաշարժ բաներ կան, թեթևության արտասովոր վիճակ այն բանից, որ չկա անցյալ, ես չեմ տվել ոչ մի խոստում, ոչ մեկին ոչինչ պարտք չեմ, ոչ մեկի առաջ մեղավոր չեմ, ես ամաչելու ոչինչ չունեմ, կորցնելու ոչինչ չունեմ ու վախենալու ոչինչ չունեմ »:

    *) Ֆիորդ. «ռեզոնանսվում է ձյունի մեծ զանգվածակույտի պատկերի հետ, որը ուր որ է կթափվի դեպի ներքև լանջից, ու հեշտանքի սահմանին գտնվելու վիճակի հետ: Ռեզոնանս է առաջացնում հետևյալ արտահայտության հետ. «ուր որ է ինչ-որ բան տեղի կունենա»:

    *) Ֆիորդ. «կրծքավանդակում առաջանում է ամբողջությամբ համակելու զգացում, խորը շնչելու ցանկություն, գործունեության ուրախալի ցանկություն»

    *) Կանխագուշակությունը կանխավայելումից բնութագրող տարբերությունը կայանում է նրանում, որ կանխավայելման օբյեկտից ուշադրությունը վերադարձնելիս այն թուլանում է, այն ժամանակ, երբ կանխագուշակությունը չի թուլացնում իր ինտենսիվությունը:

    «Կանխագուշակություն».

    *) գաղտնիքի, հեքիաթի զգացում:

    *) կարծես ես երկար սպասել եմ, «սառել եմ» անզգայնության ու գորշությունների մեջ, իսկ այժմ հալչում եմ, առջևում գաղտինք է: Ուժեղ ռեզոնանս է առաջացնում ուրախալի ցանկության արտահայտման հետ, կա ցանկություն սկսել անել ինչ-որ բան պրակտիկայից:

    *) ուժեղ ռեզոնանս է առաջացնում հիացմունքի հետ: Էյնշտեյն. «Ամենահետաքրքրաշարժ զգացումը, որը մենք կարող ենք ունենալ, գաղտիքի զգացումն է: Նա, ով երբեք չի ունեցել այդպիսի զգացում, ով չի կարողացել կանգ առնել ու մտասուզվել, երկչոտ հիացմունքով համակված, նա նման է մեռյալի, ու աչքերը նրա փակ են»:

    *) Ուղտայծ (Լամա). «Գիշերը գնացքում: Երբ նայում ես պատուհանից, տեսնում ես մթություն, և այն, որ այստեղ կամ այնտեղ փայլփլում են փոքր գյուղակների տների, լապտերիկների լույսերը: Առաջանում են մարդկանց պատկերներ, որոնք ինչպես թիթեռնիկներ հավաքվում են այդ կրակների շուրջ` նայում են հեռուստացույց, ապրում են իրենց սովորական կյանքով: Յուրաքանչյուր փոքրիկ կրակ ընկալվում է ինչպես այդպիսի առօրեականության կղզյակ, ու նրա շուրջը` մթության անսահման, հրապուրիչ ու վախեցնող օվկիանոս է»:

    «Մշտապես գարուն».

    *) կյանքը վերածնվում է, այն թույլ է թվում, բայց նրան չես կանգնեցնի. գարնանը ամենուրեք հայտնվում են նուրբ բողբոջներ, հոսում են բարալիկ առվակներ ու հալչեցնում սառույցը, որը դառնում է փխրուն ու առաջանում է ցանկություն այն ոտքով հրել, թոթափել ու զգալ թեթևություն: Ոչինչ չի կանգնեցնի գարնանամուտը: Եթե պատվարելով անջատել փոքրիկ առվակ, ապա այն կվերածվի օվկիանոսի ու կքանդի ամեն ինչ իր ճանապարհի վրա: Ռեզոնանս են առաջացնում հետևյալ բառերը. «ոչինչ չի կանգնեցնի գարնանամուտը»: Ինչ-որ շատ ցանկալի, հրաշալի բան կսկսի անդարձելիորեն:

    *) Ոզնուհի. «ինչպես գարնանը սկսում է հալչել ձյունը, ու հողը սկսում է նշմարվել: Հետո այն նորից ու նորից ծածկվելու է ձյունով, սակայն գարնանամուտը չես կանգնեցնի, ձյունը անխուսափելիորեն կհալչի: Սքանչահամակ փոքր ալեցայտքերը վեր են ածվում ֆոնի: Ամեն ինչ ռեզոնանս է առաջացնում սքանչահամակության հետ, պարզություն է առաջանում, որ ես միայն նոր սկսում եմ ապրել, միայն նոր սկսում եմ զգալ ու ընկալել, իսկ դրանից առաջ ամբողջ այս տարիների ընթացքում ես կարծես սառեցված լինեի: Մարմնն իրեն սկսում է զգալ անհարմար, նրանում տեղը չի բավականացնում հՊԸ համար, այն կարծես թունավորված լինի ու պետք է տրանսֆորմացվի, մաքրվի ԲԷՎ հետքերից, դառնա միասնական հՊԸ ապրումների հետ»:

    *) «սկիզբը»` խիստ դժվար պահվող շարժում է, որը հավաքում է հզորություն, աճում է հենց աչքի առաջ: Սառցահոսանքի սկիզբ, ձյունի հալչում, ամպերի ճակատի շարժում:

    «Կանչ».

    *) անգամ եթե այն հազիվ է բռնվում, այն անտանելի թափանցող է: Ռեզոնանս առաջացնող պատկերներ. հարևան սարի լանջի վրայի կրակից դուրս եկող ծուխը, գետի դիմացի ափի վրա` գիշերվա մթության մեջ երևացող վառվող կրակները. հեռվում` անմիջապես հորիզոնի վրա գտնվող ինչ-որ բան:

    *) Ոզնուհի. կարծես առաջանում է ցանկություն նայել միայն հորիզոնին, այլ ոչ թե շրջապատող իրերին:

    *) Ոզնուհի. ռեզոնանս է առաջացնում օտարացածության հետ:

    *) Ադժի անապատ, գիշեր է, ես չեմ կարողանում հասկանալ, թե որտեղ եմ ավարտվում ես, ու որտեղ է սկսում թեթև ցուրտ գիշերը, մենք նրա հետ միասնական ենք, այդ գիշերից հետո չի լինի վաղը, բայց հենց այդ գիշեր կա հնարավորություն, ես իհարկե չգիտեմ ինչի հնարավորություն, բայց ինչ էլ որ դա լինի, դեպի այն տանում է, ու եթե դա այն չէ, ինչը ես փնտրում էի, ապա միևնույն է, ես ցանկանում եմ այդ հնարավորությունը, որովհետև այլևս չեմ կարող ու չեմ ցանկանում մնալ այն, ինչը ես հիմա եմ:

    Այդ գիշերը երևում է նեղ ու խոր գետահովիտով, որը գնում է դեպի սարերի խորություն, ու երբ ես գնամ, սարերը ինձանից հետո կստվարանան, ոչինչ չի լինի այնպիսին, ինչպիսին առաջ էր:

    Աստղերը փայլում են, և ինչքան էլ հեռու որ նրանք ինձանից գտնվեն, նրանք այժմ ինձ ամենամոտ գտնվող էություններն են, ես ոչ մեկի հետ կապված չեմ, ու նրանց ընկերակցությունը` ամենալավն է, ինչը կարող եմ ես ցանկանալ այն պահին, երբ ես ունեմ հնարավորություն: Այդ պահը, դա այն է, ինչը ես ցանկանում եմ վերցնել ինձ հետ ճանապարհորդության ժամանակ: Առաջանում է շնորհակալության զգացում, նրբություն ու ջերմություն բոլորի հանդեպ, ովքեր մնում են ետևում:

    *) Ոզնուհի. ուժեղ ներթափանցող ցանկություն, պարզ չէ, թե ինչի, ցանկություն է առաջանում ապրել այն ու չընտրել նրա համար ոչ մի օբյեկտ: Թվում է, թե ցանկացած` ինձ ծանոթ գործողություն, կամ երևույթ կլինեն խիստ փոքրագույն, երբեք չեն կարող ամբողջությամբ ռեզոնանս առաջացնել այդ ցանկության հետ:

    «Հիացմունք».

    *) շունչը կտրվում է, սկսում է փոթորիկ, այդպիսի բան չի լինում. երկյուղածություն է առաջանում:

    *) առաջանում է նոր ՊԸ բացահայտման ժամանակ:

    *) ուժեղ ռեզոնանս է առաջացնում հիացմունքի, գաղտնիքի զգացմունքի հետ:

    «Հաղթանակի` հաջողության բերկրանք».

    *) Ծերունու կերպարը նստարանին նստած. ես ինձ երևակայում եմ ծերունի. նստած եմ մամռակալված լքված զբոսայգու նստարանին, կողքով անցնում են մարդիկ, թեթև քամին փոշի է բարձրացնում, շուրջը գորշություն ու առօրեականություն է, ինձ` հին ճլորածիս, ոչ ոք չի նկատում, ես մարդկանց ուշադրությունից դուրս եմ նետված, ես` հին զառամյալս, ում բերանից թուքը կաթում է, խուլ է` համարյա անդամալույծ, ես ամբողջապես կենտրոնացած եմ իմ պրակտիկայի վրա, ես զգում եմ անտանելի հիասքանչ ապրումներ, ես ապրում եմ բուռն հաջողության բերկրանք:

    *) Ոզնուհի. «արևոտ խոր աշուն, թափանցիկ երկնագույն երկինք, սառնաշունչ օդ, արևային թարմություն, խորաթափանց խաղաղություն: Ես վաղուց կորցրել եմ բոլոր մռութներին, նրանք գնացել են դեպի Ապրումներ, իսկ ես հիմարաբար զբաղվում էի գորշություններով շատ ամիսներ, տարիներ, բայց այսօր արթնացա ու գիտեմ, որ տեղի է ունենալու ինչ-որ մի արտասովոր բան,  շուտով դա տեղի կունենա, ու ես արդեն ըդհուպ մոտեցել եմ դրան: Ես գնում եմ ու առաջանում է նպատակաուղղվածության ընկալում, կարծես ինձ հոսքն է տանում, կարծես ես ոչ թե գնում եմ, այլ` վազում: Դա կանխազգացողություն` վստահություն է, որ այժմ հաղթանակն անխուսափելի  է: Ես գիտեմ, որ այսօր դա տեղի կունենա, ու ես նորից կտեսնեմ Բոդխիին ու մռութներին, բայց արդեն Ապրումների աշխարհում: Այդ վիճակը առաջանում է, երբ ես տեսնում եմ արևոտ աշունը այնպիսին, ինչպիսին Մուկտինատխեում է` աշնանային դեղին ծառեր, արահետը ծածկված է խոշոր դեղին տերևներով, մենաստանի այգի, որտեղ մենք խաղում էինք ձնագնդիկ: Ու թափված տերևները, ու բերանից դուրս եկող գոլորշին, շրշյունը` յուրաքանչյուր մասնիկ առաջացնում է հաղթանակի անխուսափելիության բերկրանք»:

    *) Ոզնուհի. «անդարձելի փոփոխություններ կատարելու պատրաստակամություն: Մինչ այժմ ինձ համար անհայտ ինչ-որ բանի կանխազգացողություն: Թվում է` ամբողջ աշխարհը քարացել է թռիչքի պատրաստվելու համար: Ես չեմ հանձնվի: Այս անգամ չի կարող չստացվել, ես երբեք դեռ այսպես պատրաստ չեմ եղել: Կա վստահություն, որ կլինի հատկապես հայտնություն, այլ ոչ թե` ՊԸ ալեցայտք»:

    *) ռեզոնանս է առաջացնում հետևյալ արտահայտությունը. «դա տեղի՛ է ունեցել»: Սովորական լեզվով «հաղթանակի` հաջողության բերկրանքը» նշանակում է ԴԷ, որը զգում են, երբ ինչ-որ բան է կատարվում: Իսկ ի՞նչ է նշանակում «կատարվել» կենցաղային լեզվով: Դա նշանակում է «վերջ»: Երբ Սպարտակ հավաքականը հաղթեց, խաղն ավարտվեց, գարեջուր խմելու ժամն է, առաջանում է բավարարվածություն, հետո ձանձրույթի զգացում: Կյանքն ավարտված է: Իսկ ի՞նչ է նշանակում ՊԸ հաղթանակի` հաջողության բերկրանքը: Ի՞նչ է նշանակում «կատարվել»: Դա ստեղծագործության պոռթկում է անընդհատ առաջացումով, ճանապարհորդությամբ, հաճույքի պոռթկում է, դա վերջ չէ, կանգառ ու անգամ միջանկյալ կետ չէ:

    = = = = = = = = = = = = = =

     

    Միասնականության սեկտոր.

     

    1 գիծ.

    գեղեցկության զգացում

    հիացմունք

     

    2 գիծ.

    համակրանք

    անկեղծություն

    խորացում կամ «չկան սահմաններ» կամ ներթափանցում

     

    3 գիծ.

    ինքնանվիրաբերում կամ երկախտագիտություն

    ինքնահրաժարում կամ նվիրվածություն

     

    = = = = = = = = = = = = = =

     

    «Գեղեցկության զգացում».

    *) ուժեղ ռեզոնանս է առաջացնում հիացմունքի, նվիրվածության, նրբության հետ:

    *) ուժեղ ռեզոնանսվում է «սահմաններ չկան» ընկալման հետ` առաջանում է միաձուլվելու ու տարածության մասնիկը դառնալու ցանկություն, ու դրանից հաճույքը դառնում է էլ ավելի ուժեղ: Ուղեկցվում է փափկության զգացմունքի, բայց մարմնից առանձնանալու ձգտումի, ճախրող թեթևության հետ:

    *) հեշտ է տարբերակել «գեղամոլ փիլիսոփային», որը համարում է ինչ-որ բան ու ինչ-որ մեկին գեղեցիկ, ով հենց ապրում է գեղեցկության զգացում: Գեղեցկության զգացումն առաջանում է այնպիսի ընկալումներից, որոնք երբեք անգամ չեն լինի զգացված գեղապաշտի կողմից: Գեղապաշտներն այնպիսի դիրք են ընդունում, կարծես թե զգում են հիացմունք այն ամենի հանդեպ, ինչի հանդեպ ընդունված է հիանալ, Տրետյակովյան պատկերասրահի նկարների, պրիմադոննայի ձայնի և այլ բաների հանդեպ: Գեղեցկության զգացումն առաջանում է այդ թվում և առաջին հերթին բացարձակ աննկատելի երևույթներից, սնկի վրայի ջրի կաթիլից, հին կեչու նուրբ-անմշակ կեղևից, սնձենու վառ-կարմիրը մուգ-կանաչ տերևների ֆոնի վրա հակադրությունից, խոտի խունացած փնջերից և այլ բաներից: Կան «զարգացած գեղապաշտներ», որոնց հաճախ կարելի է հանդիպել լուսանկարիչների մեջ, նրանք թվում է, թե զգում են գեղեցկության զգացմունք ու նկատում են հենց աննկատելի իրերը, բայց հարցրու նրանց, թե ինչու՞ են նրանք լուսանկարել հատկապես դա: «Ես զգացել եմ նրբություն, սիրահարվածություն այդ չոր ճյուղի հանդեպ, առաջացել է ցանկություն վերցնել այն ձեռքերի մեջ, զգալ նրա ջերմությունը» արտահայտության փոխարեն նա կարտաբերի տեխնիկական տերմինների մի մեծ հավաքածու, այսինքն ևս մեկ անգամ նա ԿՄՏԱԾԻ, որ դա գեղեցիկ է, այլ ոչ թե կապրի գեղեցկության զգացում:

    *) անտառում, ծովի մոտ և այլն, կարելի է զգալ «գեղեցկության սիմֆոնիա»` գեղեցկության զգացումի ալեցայտքի մի ամբողջ սպեկտոր, որոնք միաձուլվում են անտանելի զմայվածության հրդեհի մեջ: Ռեզոնանս առաջացնող կերպար, ամեն ինչ խառնվել է կայծկլտացող սարդոստայնի մեջ, որը բխում է սրտից, ճյուղի յուրաքանչյուր օրորումը, թռչող թիթեռնիկը, թռչող նրբախավը, յուրաքանչյուր շարժմանը սարդոստայնը պատասխանում է լարվածությամբ, առաջանում է անտանելի հաճույք սրտում, իսկ հետո, ինչպես հրաբուխ հոսում է ամբողջ մարմնով` հզոր, առանց շտապելու, հրկիզող:

    «Հիացմունք».

    *) Առաջանում է շատ դեպքերում այն ժամանակ, երբ գեղեցկության զգացմունքը մոտենում է հափշտակվածության ինտենսիվությանը, երբ կա «հաճույքի սիմֆոնիա», ու երբ առաջանում են բազմաթիվ ռեզոնանսներ այլ ՊԸ` հաղթանակի` հաջողության բերկրանքի, զարմանքի, կանչի, ձգտումի հետ: Եթե գեղեցկության ալեցայտքերը առաջանում են կոնկրետ օբյեկտի զննումից ու սնվում եմ այն բանի ընկալումով, որ ընկալվում է որպես «գեղեցիկ», ապա հիացմունքը արդեն անօբյեկտ է, այն հասնում է հափշտակվածության որակի ավելի շուտ, քան գեղեցկության զգացմունքը:

    «Համակրանք».

    *) ռեզոնանս է առաջանում «ճանաչում» բառի հետ` կարծես ճանաչում ես այդ մարդուն շատ երկար բաժանումից հետո ու հանդիպման կապակցությամբ ուրախություն ես զգում:

    *) համակրանք առաջանում է, երբ կա ընկալումներից որևէ մեկի ռեզոնանս, որը ես անվանում եմ «ընկալում եմ տվյալ մարդուն», ՊԸ-ից ցանկացածի հետ, որը ես անվանում եմ «իմ ՊԸ»:

    *) ինտենսիվ համակրանքը ռեզոնանս է առաջացնում «նրբություն» բառի հետ, հնարավոր է այն պատճառով, որ «նրբություն» բառը հաճախ օգտագործվում է էրոտիկ երանգով, նրբության հետ ասոցիացիան, որը կարող են զգալ [ԲԷ-ից ազատ այդ պահին] միմյանց սիրահարվածները: Այնուամենայնիվ «նրբությունը» միայն այն ժամանակ ունի էրոտիկ երանգ, երբ մարդիկ, որոնք զգում են նրբություն, զգում են նաև էրոտիկ հակում:

    *) Ոզնուհի. «համակրանք էության հանդեպ առաջանում է, երբ նրա մասին մտքերը ռեզոնանսվում են ինչ-որ ՊԸ հետ: Ես կարող եմ մտածել տարբեր մռութների մասին, ու այդ ժամանակ առաջանում են տարբեր ՊԸ` վճռողականություն, նրբություն և այլն: Երբ մտքերն այդ էության մասին ռեզոնանս են առաջացնում ինձ ծանոթ ինչ-որ ՊԸ հետ, առաջանում է այդ մարդու հետ մտերմության ընկալում, ցանկություն, որ լինեն ՊԸ, ցանկություն կատարել գործողություններ, որոնք ուղղված են դեպի այն, որ ՊԸ այդտեղ արտահայտվեն:

    Երբ մտքերն այդ էակի մասին բերում են անծանոթ ՊԸ առաջացում, առաջանում է հիացմունք, ձգտում դեպի նա, ցանկություն լինել այնպիսին, ինչպիսին որ նա է, առաջանում է այդ ՊԸ տարօրինակ ճանաչում չնայած, որ ես ֆիքսում եմ դրանք ինչպես ինձ համար անծանոթ:

    Համակրանքը ռեզոնանս է առաջացնում այն ցանկության հետ, որ այլ տեղերում լինեն ՊԸ:

    Դրա արտահայտումներից ինձ համար ամենագրավիչներից մեկը անօբյեկտ համակրանքն է: Այն առաջանում է, երբ ՊԸ հասնում են ինձ համար առավելագույն հասանելի ինտենսիվություններին, երբ առաջանում է ցանկություն, որպեսզի այն, ինչը ես զգում եմ, զգան նաև բոլոր էությունները, առաջանում է ցանկություն անել գոնե ինչ-որ բան, որ նրանք կարողանան մոտենալ ՊԸ գոնե այնքան, ինչքան որ կարող են, ցանկություն փնտրել նոր մռութների, նամակագրվել նորեկների հետ:

    Երբ ես նամակագրվում եմ նորեկների հետ, ես ինքս նորեկ եմ, ես զգում եմ այն, ինչ զգացել եմ պրակտիկայի սկզբում, կարծես իմ առաջ բացվում է նոր աշխարհ, բոլոր սահմանները քանդվում են, ես կարող եմ անել ամեն ինչ, ինչ որ կցանկանամ, ուրախանալ ամեն ինչի համար: Երբ արտահայտված է համակրանքը, այլ մարդկանց` նորեկների կամ մռութների յուրաքանչյուր հաղթանակը, ամեն դեպքում, առաջացնում է ուրախության ալեցայտք, կանխավայելում, հազվադեպ` հափշտակվածություն:

    Համակրանքը արտահայտվում է ինչպես ձգտում դեպի այն էությունը, ով ցանկանում է զգալ նույնը, ինչը դուր է գալիս զգալ ինձ, ինչը ձգում է ինձ: Մարդու ցանկությունը հեռացնել ԲԷ ու զգալ ՊԸ միշտ ռեզոնանս է առաջացնում համակրանքի հետ դրա հանդեպ այդ տեղում:

    Երբ արտահայտված է համակրանք էության հանդեպ, այն սկսում է թվալ հատկապես գեղեցիկ, թեկուզ այլ իրավիճակում ես կարող էի տարբերակել նրան ինչպես «տգեղ»: Երբ նա գեր էակ է, ապա անհետանում է նրա` ինչպես «գերի» հետ նույնականացումը, առաջանում է կերպար, որ դա թեթև փափլիկ փոքրիկ աղջնակ է: Այդպիսով համակրանքը ռեզոնանս է առաջացնում գեղեցկության զգացմունքի հետ:

    Համակրանքը նաև ռեզոնանս է առաջացնում անպատճառ ուրախության հետ` էրոտիկ տենչով, երեխայությամբ, հրճվանքով, հիացմունքով, ինքնանվիրաբերությամբ, պարզ իրերով ուրախանալու կարողունակությամբ:

    Համակրանքը ռեզոնանս է առաջացնում «փոքր» ուրախալի ցանկությունների հետ` ճզմելու, խաղալու, ինչ-որ բան գրելու, անտառից տերևը կամ կաղինը իր հետ վերցնելու, սարդը, որին պահում ես, ցույց տալու հետ: Այդ ցանկությունների արտահայտման տարբերությունը մեխանիկականից կայանում է նրանում, որ չկա տպավորություն գործելու ցանկություն, չկա նրա դրական գնահատականի ցանկություն, ես ուղղակի կիսվում եմ իմ ուրախությամբ, իմ հիացմունքով:

    Համակրանքը հաճախ ռեզոնանս է առաջացնում ինչ-որ բան սովորեցնելու ցանկության հետ: Օրինակ, պատմել մանրամասն սեփական փորձի մասին: Դա հոգսից տարբերվում է նրանով, որ ես ցանկանում եմ հատկապես սովորեցնել ու այլևս չվերադառնալ դրան, քանի որ եթե այդ էակին դա հետաքրքիր է, նա կհիշի, կամ ինքը կհարցնի, իսկ երբ ես մտահոգվում եմ ինչ-որ մեկի մասին, ես ցանկանում եմ ամեն անգամ ինչ-որ բան հիշել, հետևել, թե անում է նա արդյոք այնպես, ինչպես ես ասել եմ, անհանգստանում է:

    Երբ կա համակրանք, չի առաջանում ուրիշների կարծիքի հանդեպ մտահոգվածություն, կա անկեղծություն: Չկա ոչինչ թաքցնելու, անհանգստանալու ցանկություն: Կա ցանկություն նորից ու նորից գլուխ հանել այն բանից, ինչը անհասկանալի է, ընդօրինակել ու հաղորդել ընկալումները, սովորեցնել ու սովորել:

    Երբ կա համակրանք, բոլոր այլ ՊԸ կարծես դառնում են թափանցիկ, թեթև, խորաթափանց: Երբ չկա համակրանք, ես կարծես պատյանի մեջ լինեմ, որի պատճառով և խուլ է լսվում, և վատ է երևում, և նուրբ հպվելն է անհնար դառնում: Երբ արտահայտվում է համակրանք, այն պատը հալչում է, ինձ վրա կարծես թե թափվում է իրական, մերկացած աշխարհը, կարծես ես ամբողջ կյանքիս ընթացքում մինչ այդ նայել եմ կյանքին հեռուստացույցով, ու հանկարծ դուրս եմ եկել փողոց, անտառ:

    Ուղեկցող ֆիզիկական զգացողություններ. կարծես թևատակերից գնում են բարակ թելեր ձեռքերով դեպի ափեր, այդ պատճառով ցանություն է առաջանում դիպչել, հպվել: Թեթև պայթյունի զգացողություն կրծքավանդակում: Չկա անհրաժեշտություն կատարել ինչ-որ բարդ գործողություններ, բավական է միայն թեթևակի հպվել, ու կառաջանա հոսք, որը տանում է իր հետ»:

    *) Ադժի. «ցանկությունը լինել կողքին [այն մարդու, ում հանդեպ զգում եմ համակրանք], բայց անտեսանելի, լռակյաց ներկայությամբ, ինչպես քամին, որը փչում է ժամանակ առ ժամանակ ու խշխշացնում նրա վարսերը օդում»:

    *) Ֆիորդ. «համակրանքի ժամանակ առաջանում է մարմնում ջերմության զգացում ու ոսկեգույն լույսի ընկալում, որը բարձրացնում է արևահյուսակից մինչև գլխի կատար, իսկ հետո թափվում է դեպի դուրս աչքերի միջով: Այդ սյունից ճառագայթվում են բարակ ոսկեգույն թելեր ու վազում մարմնի տարբեր մասերով»:

    *) Ֆիորդ. «նրբությունը միշտ սկսում է ջերմության փափուկ, խիտ, խուտուտ տվող ալիքի զգացողությունից, որը բարձրանում է արևահյուսակից վերև, դեպի կրծքավանդակը, կոկորդը և ձեռքերը, իսկ վերջանում է թեթև պայթյունով` կրծքավանդակում, կոկորդում ու ձեռքերի մատների ծայրերում հաճույքի ալեցայտքով»:

    «Անկեղծություն».

    *) Ֆիորդ. «անկեղծությունը» ռեզոնանաս է առաջացնում հետևյալ ցանկության հետ. երբ ինչ-որ մեկի հանդեպ զգում ես համակրանք, թույլ ես տալիս նրան հետևել քո մտքերի ընթացքին, զգացմունքներին, էմոցիաներին, գործողություններին. չկա ցանկություն պահել ինչ-որ բան գաղտնի. չկան վտանգներ` արի ու նայիր: Ռեզոնանս է առաջացնում լեռնային բյուրեղապակու պատկերի հետ (թափանցիկ ու փայլող): Առաջանում է թեթևություն, չկա այն ամենի բեռը, ինչը դու թաքցնում ես, ու ուրախությունը առաջանում է այն բանից, որ դու այդքան թեթև ես, պսպղուն ես ու թափանցիկ, ու նա ով նայում է քո միջով, չի տեսնում շողքեր, որովհետև դրանք չկան: Ուրախություն է առաջանում այն բանից, որ քեզ գիտեն: Առաջանում է ուրախություն այն բանից, որ չկան այդ էության հետ ակտիվ փոխազդեցությանը խանգարող պատնեշներ. կարծես քանդվել է պատը, որը թույլ չէր տալիս վազել առաջ` այդ էության կողքին լինելու, միմյանց հետ ինչ-որ բան անելու համար: Կա ուրախություն այն բանից, որ դու այդ էակի հետ միասին ես, ու դու կարծես թույլ ես տալիս նրան գրավել քեզ ու չես անհանգստանում, թե ինչին դա կարող է հանգեցնել:

    *) Երբ ունես անկեղծության զգացում, բոլոր ընկալումները այդտեղ հանկարծ փայլատակում են թափանցիկությամբ: Համապատասխանում է «մաքրում» բառի հետ: Բյուրեղային մաքրություն` բարակ, թափանցիկ ինչպես արցունքը, կա զարմանք. ինչպիսի՜ հսկայական աշխարհ է: Ու այդքա՜ն փխրուն. թվում է, թե հենց դիպչես նրան այն կզրնգա: Երբ կա անկեղծության հափշտակվածության ձև, այն անհնար է պահել, առաջանում է արտասվելու ցանկություն: Միտք. «այդ աշխարհը հասկանալ հնարավոր չէ, նրանով կարելի է միայն մինչև վերջ հիանալ, լինել նրանում, զգույշ շարժվել նրանում, այլապես այն այնպես է զնգում, որ անտանելի է»:

    *) Եթե համակրանքի զգացումը ուղեկցվում է ինչպես սեփական անձի տարբերակում, որպես գերագույն էակի, ի համեմատ նրան, որի հանդեպ զգում ես համակրանք (օրինակ ծառի հանդեպ համակրանքի դեպքում), ապա «անկեղծության» ապրումի դեպքում այդպիսի բանը անհնար է` չկա տարբերակում սեփական անձի, ինչպես բարձրագույն էության, իսկ մյուսի` ինչպես ցածրագույն էության:

    «Խորացում» կամ «չկան սահմաններ» կամ ներթափանցում.

    *) Սկվո. «սկզբում կա պայծառ ֆոն` թույլ ձևով արտահայտված է ձգտումը, կանխավայելումը, գեղեցկության զգացումը, հաճույքը: Երբ նայում եմ ծառին, կրակին, գետին, երկնքին, առաջանում է ձգողության զգացում, որը ուղեկցվում է համակրանքի ուժեղացումով ու գեղեցկության զգացումով: Առաջանում է սառելու, դիտելու ու այդ ձգողության զգացումունքին տրվելու ցանկություն: Հետո 1-5 վրկ առաջանում է զգացողություն, կարծես ծառը կամ կրակը (կամ այն, ինչին նայում ես ու ինչի հանդեպ համակրանք ես զգում) հայտնվում է այդ տեղում, որովայնի, կրծքավանդակի ու կոկորդի շրջանում: Դա ճյուղերով ծառի կամ կրակի զգացողություն չէ հենց, դա ինչ-որ ձևի զգացողություն է, հպում, որն ուղեկցվում է աճող ու ծավալվող հաճույքի հետ: Երբ տղայի անդամը հեշտոցում է, ու կա հաճելի զգացողությունների բազմազանություն, ապա անդամի ձևը անհնար է որոշել զգացողություններով, չկա անգամ զգացողություն, թե դա ինչ-որ մեկի անդամն է, որում չկան իմ զգացողությունները, բայց միևնույն ժամանակ կա ինչ-որ բանի հետ հպման զգացողություն: Ծառի ու երկնքի հետ նույնն է: Տեսողական ընկալումները մնում են նախկինները, մարմնում առաջանում է թեթև հեշտանքի զգացողություն, որը հավաքում է խորաթափանցություն, ուղեկցվում է գեղեցկության զգացումի, հիացմունքի, ուրախության ուժեղացմամբ: Թեթև հեշտանքի զգացողությունը ծավալվում է, այն սկսում է մարմնի վերին հատվածի տիրույթում` մոտ 40 սմ տրամագծով ծավալով, հետո հասնում է մետրի, ու առաջանում է խորացման, միաձուլման, ծավալման զգացողություն: Էակները, որոնց ես նայում եմ այդ պահին, միշտ երևում են ինչպես կենդանի, շատ մոտ, գեղեցիկ, զգայուն, խորհրդավոր, և միևնույն ժամանակ «պարզ»: Չկան տարանջատումներ մոտ գտնվողի ու հեռավորի: Չկան նպատակներ: Ամեն ինչ կա հենց այժմ, ու այդ «այժմի» լիությունը գլորվում է ուրախության ալիքներով կրծքավանդակում, կոկորդում, որովայնում, լայնանում է աճող հաճույքով: Հետազոտությունը, երբ կա այդ ընկալումը, դա վերլուծություն չէ ու ոչ էլ համեմատություն, այլ խորացում նրա մեջ, ինչը ես ցանկանում եմ հետազոտել: Այդ հետազոտության մեջ չկան մտքեր»:

    *) Ոզնուհի. «երբ կա առօրեականություն, ես վստահ եմ այն բանում, որ իմ կյանքը սահմանափակված է շրջանակով ու ես գիտեմ, թե ինչ եմ զգալու այսօր ու մեկ տարի անց: Այդ վիճակում ես անցնում եմ ծառերի կողքով, մտածելով նրանց մասին ինչպես «ծառերի»: Դրանք ինքներն իրենցով են, ես` ինքս ինձանով: Երբ կա «չկան սահմաններ» զգացողություն, իմ աչքերը կարծես բացվում են` շուրջս այնքան էություններ կան, ոչ ծառեր, ոչ ամպեր, ոչ առվակներ, ոչ երկիր: Միտք. «ամեն ինչ հնարավոր է»«:

    *) Որոր (Չայկա). «կատարում էի ուշադրության վերադարձի պրակտիկա փակ աչքերով, ու ինչ-որ պահի ամբողջ մարմնում առաջացավ թեթևության զգացում, ինձ լցրեց ուրախալի սուբստանցիա: Հետո մի քանի ակնթարթ ամբողջությամբ անհետացավ մարմինը, ես չկայի: Իմ տեղում ընդհանրապես ոչինչ չկար: Քամին ու լճի աղմուկը ընկալվում էին կարծես ոչ ականջներով, այլ դրանք ուղղակի կային: Ռեզոնանս է առաջացնում «դատարկություն» բառը` այդ տեղում կար հագեցված դատարկություն, այնպես, կարծես թե չկար ոչ մարմին, ոչ մտքեր, ոչ ցանկություններ, ոչ էմոցիաներ, այլ կար ուղղակի լճի աղմուկի ու փչող քամու ընկալում: Վիճակը ամբողջական էր, չկային «ես»-ի մտքեր: Ոչ մի տեղ չէր ձգում, ոչինչ չէր պատռում, չէր տանջում, ձանձրացնող չէր` չկար ոչ մի «ինձ»: Հետո, երբ նորից առաջացան մտքեր, կար թեթևության զգացում, կարծես հելիումը լցրել է օդապարիկը, ու այն պատրաստ է թռնելուն: Զգացողությունները` ուժեղ պտույտներ ու քոր պորտի շրջանում, ամբողջ մարմինը կարծես ճառագայթում է, լցվում է, ամենուր շատ հաճելի զգացողություն կա»:

    *) Ֆիորդ. ««ես» հասկացությունը կորցնում է տեղայնությունը, դադարում է լինել ինչ-որ որոշված բան հայտնի շրջանակներում: Առաջանում է ամուր վստահություն, որ «ես»-ը դա և ծով է, և անտառ, և փայտիկ ոտքերի տակ, և քամու ուժգնություն»:

    *) «Ես»-ի տեղայնության կորուստը ուղեկցվում է ֆիզիկական զգացողություններով մարմնի տեսանելի սահմաններից դուրս, օրինակ, կարող է առաջանալ զգացողություն ոչ ձեռքում կամ ոտքում, այլ … ծառի վերևում. դատողությունը զարմանքով կանգ է առնում այդպիսի երևույթի առաջ, մտքերը սառում են, ու աշխարհի նախկին պատկերը, որը թվում էր այդքան անսասան, սկսում է ճկուն վերակառուցվել, ընդ որում դրանից առաջանում է նույնպիսի ինտելեկտուալ հաճույք, ինչպիսին գեղեցիկ շախմատային խնդրի լուծման ժամանակ:

    *) Ադժի. «մերձավորության» («անկեղծության») ու «միասնականության» («սահմաններ չկան») միջև տարբերությունը. մերձավորությունը ռեզոնանս է առաջացնում «մենք երկուսս կարող ենք զգալ ՊԸ» մտքի հետ, իսկ միասնականությունը` «մենք միասնականություն ենք» մտքի հետ:

    *) Էտա-այտ. Այդ ՊԸ առաջանում է, երբ նայում ես երկրի մռութներին (կենդանիներ, բուսականություն, ժայռեր, լճեր և այլն), հպվում ես դրանց, ու դա ռեզոնանս է առաջացնում դրանց հետ հպվելու, թավալվելու, շոշափելու, ընկղմվելու, ամբողջ մարմնով դիպչելու, ուրախալի ցանկության հետ: Առաջանում է ուժեղ ռեզոնանս գեղեցկության զգացումի, նրբության, անկեղծության ու հիացմունքի հետ (դա այն բանի պատճառն է, որի պատճառով այդ ՊԸ դժվար է դառնում տարանջատել թվարկվածներից): Ցանկացած շփման դեպքում` տեսողական, կամ մարմնական, առաջանում է հաճույք: Ռեզոնանս առաջացնող մտքեր. «ինձ համար նեղ է այս մարմնում, ինձ չեն բավականացնում իմ զգացմունքների օրգանները, ես ցանկանում եմ զգալ այդ գետը ավելի խիտ, համակել այն ամբողջությամբ, զգալ այն ամբողջությամբ, թափանցել նրա մեջ ինչ-որ յուրահատուկ կերպով, միաձուլվելով, լուծվելով նրանում»: Այստեղից և «ներթափանցում» բառը, որը, ինձ թվում է, թե ավելի մեծ ռեզոնանս է առաջացնում այդ ՊԸ հետ, քան ուրիշները:

    «Ինքնանվիրաբերում» կամ «Երախտագիտություն».

    *) ՊՖ. ես ծեր վանական եմ, ու համարյա ամբողջ կյանքս ու ուժերս տվել եմ փոքր լամաների դաստիարակությանը` սովորեցրել եմ նրանց այն նվազագույնին, ինչը գիտեմ ու կարող եմ անել: Նրանք արագ ամեն ինչ կյուրացնեն ու կգնան բարձր լամաների մոտ հետագա բաները սովորելու, իսկ ես կսովորեցնեմ նոր մանչուկներին ու այդպես այնքան ժամանակ, քանի դեռ իմ կյանքը չի ավարտվի: Ես զգում եմ հաղթանակի` հաջողության բերկրանք այն բանից, որ կրթվելու պրոցեսը շարունակվում է: Ես զգում եմ հաղթանակի` հաջողության բերկրանք ու նաև այն մտքի ժամանակ, որ շնորհիվ այն բանին, որ կան իմ աշակերտները, ես կարող եմ այժմ մշտապես զգալ ինքնանվիրաբերում ու արտահայտել դա նրանով, որ սովորեցնում եմ նրանց, դրանով ամրապնդելով ՊԸ այդ տեղում:

    *) ՊՖ. ես` փոքր տիբեթական վանական եմ, վերամարմնավորված բարձր Լամայի: Ինձ ընդունել են տվել մենաստան, որտեղ իմ սկզբնական կրթությամբ` հիշեցումով զբաղվում են ծեր վանականները, որոնք զգում են «ինքնանվիրաբերում»: Ես գիտեմ, որ շատ արագ կյուրացնեմ ամեն ինչ, ինչը նրանք ինձ բացատրում  են ու ցույց տալիս, որից հետո կփոխադրվեմ այլ մենաստան, որտեղ ինձնով կզբաղվեն ուրիշները` ավելի իմաստնացած վանականները, ու այդպես շարունակ, քանի դեռ ես չեմ հասնի մինչև իմ աշխատանքների սահմանի սկզբի ծայրին, որով էլ կավարտվի իմ նախկին կյանքը: Ես ձգտում եմ ավելիին իմ ճանապարհորդության մեջ, իսկ նրանց հանդեպ, ովքեր տրվել են ամբողջությամբ, որպեսզի օգնեն ավելի շուտ հասնել այդ սահմանին, ես զգում եմ ՊԸ, որը ռեզոնանս է առաջացնում «ինքնանվիրաբերում» ու «երախտագիտություն» բառերի հետ. դրանում չկա գերազանցության կամ գերզգայունության զգացում, նրանում կա միասնական նպատակի, միասնական ձգտման  հաղթանակի հաճույք, որով գրավված են պրակտիկանտները անկախ նրանց անընդհատ հՊԸ-ին մոտիկության աստիճանից: Երբ ես սովորում եմ, ես ցանկանում եմ տալ իմ ամբողջ ուժերը, դառնալ սահմանային անկեղծ, որպեսզի այդ էությունները կարողանան իմ վրա ազդեցություն գործեն, կարողանան փոխանցել ինձ իրենց փորձը:

    *) ՊՖ. ես տալիս եմ այնքան ինչքան կարող եմ իմ ուժերից ու ժամանակից այլ նպատակասլաց պրակտիկայով զբաղվողների հետ շփման համար, որպեսզի տալ նրանց բացատրություն, կիսվել փորձով: Զգում եմ ցանկություն, որպեսզի նրանք ընդօրինակեն ՊԸ, որոնք արտահայտվում են այդ տեղում:

    *) Ֆիորդ. «ուղեկցվում են համակրանքով ու հիացմունքով այն էակների գործողություններն ու արտահայտությունները, որոնք ձգտում են դեպի ՊԸ: Ռեզոնանս են առաջացնում գեղեցկության զգացմունքի հետ: Առաջանում է կրծքավանդակում ուժեղ ջերմության զգացում` սաթե հրավառված գունդ»:

    «Ինքնահրաժարում» կամ «Հավատարմություն».

    *) ռեզոնանս առաջացնող կերպար. ինձ ոչինչ հարկավոր չի ինձ համար, ես ցանկանում եմ ամեն ինչ տալ սիրելիներիս, ձգտող էակներին` ամեն ինչ, ինչը ընդհանրապես կարելի է տալ: Առաջանում է ինտենսիվ ցանկություն ամեն ինչ տալ, դեն նետել, չունենալ ընդհանրապես ոչինչ իմը, չունենալ ոչինչ ինձ համար` ոչ ունեցվածք, ոչ նպատակներ, ոչ ցանկություններ, ոչ էլ անգամ ապրումներ ու աշխատանքի սահմաններ, որոնք ուղղորդված են «իմ» պայծառացմանը, եթե այդ «իմ» պայծառացումը իմաստավորվում է հենց իմ բոլոր պայծառացած հատկությունները այլ ձգտող էակների վրա ազդելու համար օգտագործելու ցանկություններից կտրվելու համար:

    *) Առաջանում է այն ժամանակ, երբ սանդղակավորում է համակրանքի ու երախտագիտության ապրումները:

    *) Ռեզոնանս է առաջանում խորթացածության հետ:

    *) Ոզնուհի. «նվիրվածության ապրումը ուղեկցվում է տարօրինակ վստահությամբ` դա ինչ-որ բանում վստահություն չէ, այլ անօբյեկտ վստահություն է, անխախտություն, անտատանելի վստահություն, դես ու դեն ընկնելու, իրար անցնելու բացակայություն»:

    *) Ոզնուհի. «ինտենսիվ հավատարմությունը ռեզոնանս է առաջացնում «ոչ ինձ համար կանխավայելման հետ». ես պատկերացնում եմ, երբ մռութները կշատանան ու ես կունենամ այդպիսի ինտենսիվ, անշեղ, սքանչելի ուրախալի ցանկություն տալ ինձ նրանց ամբողջությամբ, իմ ամբողջ ժամանակը տալ, որպեսզի սովորացնել նրանց, այնպես, որ անգամ ժամանակ չի մնա իմ պրակտիկայի համար, իմ բացահայտումների համար. ես չեմ ունենա ոչինչ, իսկ այնտեղ կլինի ամեն ինչ»:

    *) Ֆիորդ. «ռեզոնանսվ է առաջացնում «չկան սահմաններ» ընկալման հետ»:

    *) Ֆիորդ. «իմ ու այլ էության ընկալումը, որի հանդեպ զգում եմ հավատարմություն, կարծես մեկ միասնություն լինի: Արևմուտքի ժամանակ երկինքը կարող է ունենալ տարբեր երանգներ, բայց դա միասնական երկինքն է»: Ռեզոնանս է առաջանում Ռամակրիշնայի պատկերի հետ. «շիվը, որ լողում է գետի վրայով, «կիսում է» գետը երկու մասի, սակայն դա մեկ ամբողջական գետ է»:

    *) Ֆիորդ. «զարմանալի արդյունք է առաջանում ուրախալի ցանկությունների հետ հավատարմության զգացման ժամանակ. չկան դրանց տարանջատումներ «իմի» ու «նրա»:

    *) Ուրախալի ցանկությունները «իմի» ու «նրա» տարանջատելու դադարեցումը զգացվում է էլ ավելի զարմանալի կերպով. «իմ ցանկությունները» միշտ հանդիսանում էին անբաժանելի մասնիկ անձնական գերիշխանության, ու ինչպիսին էլ որ լինի երկու էակների միջև մտերմությունը, միշտ կա հստակ տարբերություն սեփական ու մյուսի ցանկությունների միջև, ու ավելին` սեփական ցանկությունների հանգամանորեն տարբերակումը հանդիսանում է պարտադիր պայման դրանց հետագա զարգացման համար, ՊԸ զարգացման համար, ու երբ կա հավատարմություն, ապա տարբերակման կարողությունը դառնում է անգամ ավելի սուր, քան սովորաբար, բայց ուղղակի կորում են «իմ» ու «քո» ցանկությունների միջև սահմանները, այսինքն էությունը, որի հանդեպ դու զգում ես հավատարմություն, զգում է ուրախալի ցանկություն ու ասում է քեզ դրա մասին, արտահայտում է այն, իրականացնում, դու սկսում ես զգալ այդ ցանկությունը բացարձակ ինչպես «քոնը» (անհրաժեշտ է նշել, որ դա, բնականաբար, չի նշանակում, որ իմ մոտ ավտոմատ կերպով առաջանում է ցանկություն իրականացել այդ ցանկությունը, այդ պատճառով չնայած նրան, որ ուրախալի ցանկությունների սպեկտրը այդ տեղում լայնանում է, իրականացման նախապատվությունները կարող են մնալ նախկինները, կամ փոփոխվել միայն մասամբ, և ընդ որում առաջանում է «համատեղ պրակտիկա»` զարմանալի ճյուղավորումը ուղիղ ուղու պրակտիկայում):

     

     

    = = = = = = = = = = = = = =

     

    Գոյության  սեկտոր.

     

    1 գիծ.

    «ոչինչ հարկավոր չէ», «վերջ հոգսերին»

    օտարացածություն (ինքնամփոփություն)

    ուժ

     

    2 գիծ.

    լրջություն

    անխախտելիություն

    3 գիծ.

    թարմություն

    անվրդովություն

    4 գիծ.

    էլեկտրականություն

    լռություն

    անզգայացում

    մարմնի բռնվում, պնդացում

    լցվածություն

    վակուում կրծքավանդակում

    կարծրություն

    պլոկված մաշկ

    կամքի դրսևորում

    հաճույքի ալիք

    միջին դատարկության գոտի

    փոքր դատարկության գոտի

    մեծ դատարկության գոտի

    չակրաներ

    (առայժմ այս ֆիզիկական ապրումները ուղղակի հավաքված են կույտի մեջ առանց դասավորության)

     

    4 գիծ.

    սաթ

    ոսկեգույն փայլատակում երկնագույն երկնքում

     

    5 գիծ.

    իրադարձությունների վերացական բովանդակություն

     

    = = = = = = = = = = = = = =

     

    «Ոչինչ պետք չէ», «վերջ հոգսերին».

    *) Պատկերը. խուլ լեռնային գյուղակում երեկոյան ամբողջ ընտանիքը հավաքվում է բուխարիի մոտ, երգում են երգեր` և ծեր կանայք, և աղջիկերը: Պառավը 80 տարեկան է, նա գիտի, որ շուտով մահանալու է, նրան էլ ոչինչ հարկավոր չէ այս կյանքում, նրան էլ ոչինչ չի կարող անհանգստացնել, շուտով նա կմահանա ու կյանքը կշարունակի առաջ ընթանալ առանց նրա, նա էլ ոչինչ չի կարող փոխել, նա միայն կարող է սպասել իր մահվան:

    *) ուշ երեկո, լապտերի լույսի ներքո պսպղում է փաթիլ-փաթիլ թափվող ձյունը:

    *) Ոզնուհի. դատարկ տուն, մեղմ երաժշտություն է հնչում,  դուռը ճռռում է ոչ-քամուց: Այդպես եղել է հարյուրավոր տարիներ առաջ, այդպես լինելու է նաև հարյուրավոր տարիների ընթացքում:

    *) ժամանակը վերջացավ:

    *) այդ ՊԸ բնութագրիչ յուրահատկությունը. այս րոպեում ընթացող ամբողջի դադարեցման տպավորություն: Ռեզոնանս են առաջացնում մտքեր, որոնք գործառնություն են կատարում «հարյուրավոր տարիներ», «այսպես միշտ կլինի»  բառերի հետ, կամ հակապատկերներ, օրինակ պառավի նկարագրված պատկերը, որը գիտի, որ շատ շուտով մեռնելու է, ու նրա համար ժամանակն արդեն կանգ է առել: Եվ մեկը, և մյուսը պատկերներ են, որոնցում «ժամանակը վերջացել է»  նրա բացառապես փոքր կամ հսկայական մասշտաբի չափով: Ոչ մի սովորական նպատակ չի կարող նշանակություն ունենալ այդ մասշտաբների մեջ:

    *) Մողես.  անփոփոխականություն. այստեղ անգամ տարվա եղանակներ չկան, այստեղ ամեն ինչ միշտ այսպես է, այստեղ չկան ոչ ժամանակներ, ոչ շարժումներ:

    *) Մողես. «պառավը հնդկական գնացքի վագոնի փակ սրահում է: Քնած է գետնի վրա, փաթաթված վառ վարդագույն սարիով: Կեղտ, բաց դռնից փչող գիշերային քամի, նա քնած է գնացքի աղմուկի ներքո, փոքրիկ թաթեր, նիհար կոճեր, թուխ կնճռոտ ձեռքեր էժանագին ապարանջաններում, այդ ամենի հետ նրա մեջ կա նրբություն: Առաջանում է ցանկություն ճմկտել նրա թաթերը, շոյել նրան: Հետո նա նստում է ու թեթևակի ժպտալով աչքերը հառում է մոտակայքով անցնող մարդկանց: Ոչ ոք չի նկատում նրան, նա ոչինչ է բոլոր նրանց համար, ոչ ավել քան աղբը, որի մոտ նա նստած է: Նրա աչքերում մանկական անհոգություն, հետաքրքրություն կա, նա էլ ոչնչից չի վախենում, ոչ մի տեղ չի ձգտում, նա աղքատ է ու շատ ծեր: Երբ նա կանգնեց, առաջացավ ևս մեկ նրբության ալեցայտք` շատ փոքրիկ, շատ նիհար, բարեկազմ, ինչպես չոր խոտիկ, որին ուզում ես հա նայել ու նայել: Նրանից սուլում է ինչ-որ հաճելի բան ինձ համար, ես չեմ կարող այն անվանել ուժ, ուժը ասոցիացիայով կապվում է ինչ-որ վառ արտահայտվող բանի հետ: Իսկ այս պառավը կարծես արդեն չկա, բայց այնուամենայնիվ կա նրբություն, անհոգություն,  ոչ կապվածություն,  որոնք առաջանում են հատկապես նրան տեսնելուց: Ես կարող էի պատկերացնել նրան որպես մարտիկ, որը ընտրել է այդպիսի կյանք իր պրակտիկայի համար»:

    «Օտարացածություն».

    *) Սկվո. «երբ առաջանում է օտարացածություն, անձնական ընկալումները սկսում են ընկալվել ինչպես հագուստ` այն ինչը կարելի է հագնել կամ հանել»:

    *) Մեջբերում Վիվեկանդայից. «Երբ մարդն ընկալում է, որ կյանքը հավերժ է, նա նստում է հայեցության մեջ սուզված, գետի ափին, միշտ պատրաստ է տալ իր մարմինը, ինչպես անպետք դատարկություն, ինչպես որ դուք պատրաստ եք տալ ձեզ համար անպետք շյուղը: Դրանում կայանում է նրանց տղամարդկությունը, նրանց հերոսությունը, միշտ մահը, ինչպես եղբայր, դիմավորելու այդ պատրաստվածությունը, որովհետև նրանք համոզված են, որ մահ նրանց համար չկա: Դրանում է կայանում նրանց ամբողջ ուժը, որը դարձնում է նրանց անհաղթելի»:

    *) Տիբեթյան դրոշակ, որը ծածանվում է քամուց:

    *) ռեզոնանս է առաջացնում դատարկության միջին ոլորտի հետ:

    *) պատկեր. կարծես կա լի խողովակ, որը պատրաստված է ժապավենից, այն լիովին նյութական է, ամուր,բայց հանում ես ժապավենը (այսինքն այդ բանի ընկալումը) շերտ առ շերտ, և երբ հանում ես վերջինը, հանկարծակի պարզվում է, որ այլևս ոչինչ չկա:

    *) Ոզուհի. գոյություն չունի ոչ մի էակ, որի մասին ես կարող եմ ասել, որ նա հասկանում է, թե ինչով եմ ես ապրում, որ այն հոգեհարազատ է ինձ: Ոչ մի հիշողություն, որ այդպիսի էակներ երբևիցե գոյություն ունեցել են: Չկա անգամ միտք, որ հնարավոր է ինչ-որ հոգեհարազատ էության գոյություն: Չկա անգամ այդպիսի էության ցանկություն: (Դե իհարկե չկա նաև ոչ մի հեռացում, օտարացում, հենց այդ պատճառով հնարավոր է այդպիսի թվացյալ պարադոքս, ինչպիսին է ուժեղ ռեզոնանս խորթացածությունը համակրանքի, հավատարմության հետ: Թվացյալ պարադոքս առաջանում է միայն այն պատճառով, որ գորշ մարդու մոտ «չկա հոգեհարազատ մարդ» արտահայտությունը ամուր ասոցիացիայի է ենթարկվում ԲԷ-միայնության, իր հանդեպ խղճահարության հետ):

    *) խորթացածությունը ու հավատարմությունը ռեզոնանս են առաջացնում մեկը մյուսի հետ ու կարող են արտահայտվել համարյա միաժամանակ ու միատեսակ ուժգնությամբ, փոխարինելով մեկը մյուսին. կարծես զբոսանավը ուժեղ տատանվում է ու սուզվում ալիքների վրա, որը սլանում է դեպի հորիզոն հզոր առագաստների ներքո:

    *) Փափկամազիկ Կապիկ. «ռեզոնանս է առաջացնում «ուրախալի միայնություն» բառերի հետ. լայն անվերջանալի ճանապարհի պատկեր, ու միակ բանը, ինչի ցանկությունը կա` նայել առաջ ու առաջ ընթանալ կանգ չառնելով: Պարզ է, որ ես ունեմ իմ ուղին, կա դրանով գնալու, ջանքեր գործադրելու, նպատակին հասնելու ուրախալի ցանկություն: Ես հաստատ գիտեմ, որ այստեղ ոչ ոք չկա: Բոլոր մնացած մարդիկ ընկալվում են ինչպես երազ, ինչպես այն, ինչը չկա այս աշխարհում: Այստեղ կա միայն ճանապարհ: Այստեղ գոյություն չունեն սովորական կյանքի իրադարձություններ, դրանք նշանակալի չեն, դրանց նկատմամբ վերաբերմունքը այնպես է, ինչպես արթուն լինելու վիճակում վերաբերմունքը երազի հանդեպ: Նպատակադրվածություն, ձգտողություն: Յուրաքանչյուր քայլը հաճույք է ու ուրախություն: Յուրաքանչյուր քայլն ամուր է, վստահ, առույգ: Հնարավոր չէ հոգնել: Չկան մտքեր այն մասին, թե ինչ է լինելու հետո, ինչին եմ հասնելու: Կա հաճելի զգացողություն այստեղ և հիմա այն բանից, որ գնում եմ: Գաղտնիքի, անհայտի կանխավայելում: Կա վստահություն, որ Բոդխին ու Ոզնուհին գնում են իրենց ճանապարհով, որտեղ նրանցից բացի ոչ ոք չկա: Վստահություն, որ այս ճանապարհները երբեք չեն համընկնի: Երբ մտածում եմ այդ մասին, առաջանում է առաջ քայլելու ուրախալի ցանկություն: Երբ կա ուրախալի միայնություն, միշտ կա համառություն` պայքարելու, ցանկացած իրադրություններում ջանքեր գործադրելու ուրախալի ցանկություն: Ես համոզված եմ, որ ոչինչ չի կարող ինձ այդ ճանապարհից շեղել, ես պատրաստ եմ ցանկացած խոչընդոտների, պատրաստ եմ պայքարել դրանց հետ, ես տեսնում եմ իմ նպատակը, ես կհասնեմ դրան ինչ էլ որ պատահի, ոչինչ չի ստիպի ինձ ոչ շեղվել, ոչ էլ կանգ առնել: Ցանկացած պայմանների դեպքում ես կշարունակեմ գնալ այդ ճանապարհով»:

    *) Փափկամազիկ կապիկ. «բոլոր մռութները գնացել են: Ես մնացել եմ միայնակ: Ինձ ոչ ոք այլևս չի գրի, ոչ ոք մատնացույց չի անի գորշությունները, ոչ ոք չի գործադրի ինձ վրա ճնշում: Ես մնացել եմ միայնակ ճանապարհի կեսին, առանց իրերի, առանց տետրի ու գրիչի, առանց մռութների ու Բոի: Ես այլևս ոչ մեկի վրա չեմ կարող հույսս դնել ու ոչինչ չեմ կարող սպասել: Մնում է մեկ բան` շարունակել ու գնալ առաջ»:

    «Ուժ».

    *) Ոզնուհի. «Անսահման, անկոտրում ֆիզիկական ուժի ընկալում: Կարծես, թե ես կարող եմ կոտրել քարը, դիմանալ անտանելի ծանրաբեռնվածությունների, անցնել ապակու միջով. մարմինը կարծես անխոցելի է: Ուղեկցվում է այնպիսի վստահությամբ, որ ես կարող եմ լինել լիդեր: Լիդեր լինելու մտքից հաճույքի զգացողություն է առաջանում: Ոչ մի ՍԿԶ-ային բան այստեղ չկա: Ուղղակի լիդեր լինելու ցանկությունը ու լիդերի կերպարը վառ ռեզոնանսվում են այդ Ուժի ընկալման հետ, որը ոչ «մի տեղ թաքցնելու» հնարավորություն չկա: Թվում է, թե իմ մարմնի հնարավորություններին սահման չկա: Այն ընալվում է ինչպես անխախտելի, անծռելի, համարյա անմահ»:

    «Թարմություն».

    *) Ամեն ինչ կարծես հագենում է վաղորդյան սառնություն, ամեն ինչ լցված է այն թարմությամբ, որը զգում ես, երբ վաղ առավոտյան դուրս ես գալիս վրանից ու նայում ես սարերի ոսկեթուխ գագաթներին:

    *) Ֆիորդ. «ուղեկցվում է սառնաշունչ մարտյան օդի զգացողությամբ դեմքի վրա ու թոքերում: Առաջանում է խորը շնչելու ցանկություն»:

    «Լրջություն».

    *) Դա լրջություն է, ոչ մտահոգվածություն, ոչ գորշություն: Այն համատեղելի է ժպիտի, խենթության, խաղի, նրբության, նվիվածության և այլնի հետ: Ինչի հետ որ այն անհամատեղելի է, դա ներողամիտ վերաբերմունքն է սեփական անձի հանդեպ գորշության զգացողության, կեղծավորության նկատմամբ:

    *) Ռեզոնանս առաջացնող արտահայտություն. «ես ոչ ոքի վրա հույսս չեմ կարող դնել»: Երբ պրակտիկայով զբաղվողը մնում է դեմ առ դեմ շրջապատող աշխարհի հետ, երբ նրա կողքին ոչ ոք չկա, ով կկարողանար «ապահովագրել» նրան, մատնանշելով կեղծավորությունը կամ այլ գորշությունը, այդպիսի պայմաններում առավել պարզ է դառնում այն, որ եթե դու լինես կեղծավոր, ապա ոչ ոք քեզ չի ապահովագրի, ոչ ոք չի հուշի: Քո կյանքը ամբողջությամբ քո ձեռքերում է: Դու ոչ ոքի վրա հույսդ չես կարող դնել:

    *) Ինչքան շատ են բացահայտումները, այնքան վառ է լրջությունը:

    «Անխախտելիություն».

    *) բացարձակ անխոցելիություն, ինչպես չի կարող քանդվել այն, ինչը չկա:

    *) ռեզոնանսվող արտահայտություն. «կյանքը երբեք չի սկսվել ու երբեք էլ չի ավարտվի»

    *) չկա հենարան, ընդհանրապես չկա ոչ չկայի առկայություն, ոչ բացակայություն, ընդհանրապես «հենարանի» հասկացությունը կորցնում է իր իմաստը, համապատասխանաբար չկա նաև անհանգստություն կապված դրա առկայության ու բացակայության հետ: Չկա ոչինչ կառչելու, հսկելու համար, քանի որ ոչինչ այն բանից, ինչը կարելի է ձեռք բերել կամ կորցնել, չունի ոչ մի արժեք:

    *) ռեզոնանս առաջացնող բառակապակցություն. «առջևում ոչինչ չկա»: Լրիվ կենտրոնացում «այստեղ ու այժմ»-ի վրա, ՊԸ վրա, լրիվ ազատություն ԲՖ-ից, ռեզոանսվում է «լրիվ վստահություն», «չքանդվող հենարան», «չքանդվող անխռովություն» բառակապակցությունը: Տրամաբանության տեսանկյունից, «առջևում ոչինչ չկա» ու «կանխավայելում» հակասություններ են, բայց տվյալ արտահայտությունները դատողությունների տարրեր չեն, այլ արտահայտություններ են, որոնք ռեզոնանսվում են ՊԸ հետ, այդ պատճառով միաժամանակ ես կարող եմ և արտաբերել երկու արտահայտությունները, և զգալ անխախտելիություն ու կանխավայելում:

    *) ռեզոնանս են առաջացնում միտքերը. «միայն այդպես էլ լինում է», «այդպես է միշտ»:

    *) ռեզոնանս են առաջացնում դատարկության միջին ոլորտի հետ:

    *) Ֆիորդ. «ռեզոնանս է առաջացնում հսկայական ժայռի կերպարի հետ: Ոտնաթաթերում առաջանում է պինդ մակերևույթի  զգացողություն»:

    «Վակուում կրծքավանդակում».

    *) զգացողությունների տիրույթը. կրծքավանդակի տիրույթում` մոտ 30 սմ տրամագծով ու մոտ 10-15 սմ խորության վրա:

    *) զգացողությունների բնույթը. կարծես, թե այդտեղից դուրս են քաշել օդը, կարծես այդտեղ ձևավորվել է վակուումի տիրույթ: Ճնշում դեպի ներս, բաբախում:

    *) ուղեկցող զգացողություններ. նույն տեղում կոշտություն, կոկորդում կոշտություն, երբեմն սրտխառնոց, գլխի ներսից մեջընդմիջվող ճնշում, կամքի դրսևորում:

    «Դատարկության սֆերա միջին».

    *) զգացողությունների տիրույթ. քիչ թե շատ վառ արտահայտված սֆերիկ տարածություն 1-2 մետր տրամագծով մարմնի տեսանելի սահմանի շուրջը, որի կենտրոնը գտնվում է մոտավորապես կրծքավանդակի կենտրոնում: Առաջին փորձերին հատուկ է ձևի անորոշությունը, այն կարող է զգացվել ինչպես անձև ծավալ, կամ միայն ինչպես սֆերայի առջևի մաս:

    *) զգացողությունների բնույթը. սֆերայի ներսում տարածությունը հագեցված է բացառապես բարակ վիբրացիայով, որը ստեղծում է լիության, ամրության զգացողություն: Զգացողությունների հստակությունը կարող է լինել այնքան բարձր, որ կարելի է խոսել, շարժվել ու անընդհատ զգալ այն: Բացարձակ ինտենսիվ շարժումները ողողում են այդ զգացողությունը: Լցված սֆերայի զգացողությունը կարող է դառնալ անգամ ավելի հստակ, քան մարմնի սովորական զգացողությունները, որոնք կարող են խլանալ, մասամբ ու անգամ համարյա ամբողջությամբ անհետանալ:

    «Դատարկության սֆերա փոքր».

    *) զգացողությունների տիրույթ. մոտ 5 սմ տրամագծով գունդիկ, որը արտահայտվում է մարմնի տեսանելի սահմանների ներսում:

    *) զգացողությունների բնույթը. ռեզոնանս առաջացնող նկարագրություններ. «անսահման ամուր», «չոչնչացվող», «անխախտելի ամրություն»:

    «Պլոկված մաշկ».

    *) Մարմնի մակերևույթը որոշակի ժամանակահատվածում ձեռք է բերում գերզգայունություն, կարծես մաշկը պլոկված է: Ցանկացած` անգամ ամենափոքր հպումը նրա հետ արձագանքվում է բավականին ինտենսիվ զգացողություններով: Ուղեկցվում է յուրահատուկ կոտրտվածությամբ մկաններում, ոսկորներում: Այդ զգացողությունը հիվանդագին չէ, ռեզոնանս է առաջացնում ՊԸ հետ, բայց այնուամենայնիվ բավականին ձանձրացնող է: Արտահայտվում է հատկապես երկարատև ու ինտենսիվ ՊԸ-ից հետո, հանդիսանում է մարմնի տրանսֆորմացիայի տարր:

    «Կամքի դրսևորում».

    *) զգացողությունների տիրույթը. պորտի շուրջը տարածվող շրջան` 10-20 սմ տրամագծով, ընդ որում զգացողություններ կան ինչպես խորության մեջ, այնպես էլ դրսի կողմից` մարմնի տեսանելի սահմաններից դուրս:

    *) զգացողությունների բնույթը. կոտրում, կարծես ինչ-որ բան ներսից դուրս է պրծնում դուրս:

    *) ուղեկցող զգացողություններ.

    –ա) նշված տիրույթում վիբրացիա, այն լինում է տարբեր. հաճախությունը կարող է տատանվել 10-ից մինչև 50 վիբրացիա վարկյանում, ամպլիտուդան տատանվում է թեթևից մինչև շատ խոշոր, որը բերում է անգամ որովայնի մկանների հստակ վիբրացիայի, որը հեշտ կզգա յուրաքանչյուր մարդ, հպելով ձեռքը տվյալ մարդու որովայնին:

    –բ) «ամրություն» կոկորդում, կրծքում, ճակատի վրա

    –գ) «անզգայնացում» մարմնի վերին հատվածում:

    «Հաճույքի ալիք».

    *) Հաճույքի ալիքը ուժեղ «մրջյունիկներով» անցնում է մարմնով, սկսելով մոտավորապես արևահյուսակից, սլանալով` լայն սահմանով, մեջքի վրայով (էպիկենտրոնը ողնաշարում), հեռանալով դեպի պարանոց ու ավելի բարձր, ընդ որում հաճույքի զգացողության հետ ռեզոնանսվում է մեջքի առաձգական ուղղումը գլուխը կտրուկ ոչ շատ հետ գցելով ու ուսերը պտտելով, այդպիսի գործողությունները ուժեղացնում են հաճույքը մինչև հափշտակվածության մակարդակի:

    «Սաթ».

    *) Թուխպի միջից արևի թեթև լույս, փափուկ խլացված սաթի լույս եղևնա-սոճային անտառում, կարծես չկա լույսի մեկ աղբյուր, կա միայն լույս, որը գալիս է ամենուրեքից:

    *) Ամառային արևային առավոտը ներս է սղոսկում դեռ չբացված վարագույրներից, բոլոր առարկաները սենյակում թեթև լուսավորվել են, և ոչ միայն առարկաները, այլ նաև բոլոր ընկալումներն են պայծառացած այդ լույսով` ցանկությունները, գործողությունները, մտքերը, բոլորը լուսավորվել են թեթև սաթով. այդ լույսի մեջ չկան ոչ մի հոգսեր, կա միայն մանկություն, ամառ ու պարզ իրերի ուրախություն:

    «Ոսկեգույն փայլատակում երկնագույն երկնքում».

    *) Ամբողջ տեսանելի աշխարհի միջով անցնում է խորաթափանց երկնագույն տարածությունը, կարծես երկինքը ամենուրեք է` հենց այստեղ, ու այն պատված է փոքրագույն ոսկեգույն կայծիկներով, որոնք գալիս են ամեն տեղից:

    «Լռություն».

    *) խլացում, ձայների հեռացում, յուրահատուկ պարզություն, ամրություն, ընկալումների ծավալայնություն, քաոսային շեղումներին չենթարկում:

    *) Ֆիորդ. «ռեզոնանս է առաջացնում հավերժ աշխատող ու բարբաջող հեռուստացույցի կերպարի հետ, որը հանկարծ կտրուկ անջատում են: Չկան ձայներ: Ուղեկցվում է հաճույքով, թեթև համակելու զգացողությամբ, ինչպես լճի ջուրը ողողում է քարը: Ռեզոնանս է առաջացնում «աշխարհի կանգ առնում» արտահայտության հետ, ընկալվում է ինչպես շարժման, ժամանակի բացակայություն: Կարծես ես ամբողջ կյանքս գտնվել եմ մրրիկի կենտրոնում ու դիտել եմ օդի կատաղի պտտումը իմ շուրջը, ու հանկարծ այդ մրրիկը անհետ կորում է, սկսում է լիակատար հանգստություն, ամեն ինչ սառչում է: Ուղեկցվում է մարմնում թեթևության ու թարմության զգացողությունով: Ռեզոնանսվում է գեղեցկության զգացումի ու խորաթափանց պարզության հետ:

    «Անզգայնացում».

    *) Այնպիսի վիճակ, երբ «լռությունը» դառնում է գերակշռող, կարծես առաջ է անցնում ու ամուր հրում է պատկերները, ձայները, զգացողությունները հետին պլան: Երկրագունդը կարծես կանգ է առնում, ու դու ցիկլոնի էպիենտրոնում ես: Առաջանում է «թեթև ցրտահարության», զգացողությունների խլացման պատրանք:

    «Մարմնի բռնվում, պնդացում».

    *) «Լռության» ու «անզգայնացման» գծերի առաջացում: Մարմինը կարծես ազատազրկվում է, դառնում է ամբողջապես բռնված նրանում լցվող ամրությամբ, սառում է: Կա մի տեղում սառչելու ու չշարժվելու ցանկություն:

    «Իրադարձությունների աբստրակտ հատված».

    *) Արտահայտվում է իրադարձությունների վերապրումների ժամանակ, որոնք ունեցել են իրական զգալի ազդեցություն իմ կյանքի վրա: Այսինքն ոչ այնպիսի իրադարձությունների, որոնք  «պետք է» թվան «կարևոր»` կոնցեպցիաների ու մեխանիկական նախապատվությունների համաձայն, այլ այնպիսի, որոնց մեջ գոյություն ունի ինչ-որ անարտահայտելի բան, կարծես խորը լռության մեջ իրագործվում է աննկատ ու անդարձելի այն, ինչը այսուհետև կդարձնի ինձ այլ մարդ: «Վերապրումը»` սահմանային դետալային հիշողություն + բոլոր ԲԷ հեռացում, այսինքն կարծես ես վերապրում եմ կյանքի այդ մասը առանց ԲԷ, որոնք այդ ժամանակ այն ուղեկցել են:

    *) Ռեզոնանս առաջացնող արտահայտություն. «այն բանի ընկալում, ինչը կանգնած է իրադարձությունների ետևում, ինչը որոշում է դրանք, ինչը լցնում է դրանք բովանդակությամբ»:

    *) Ուղեկցվում է խորթացածությամբ, կամքի դրսևորումով, դատարկության սֆերայով, վճռողականությամբ, կանխագուշակությամբ, վստահությամբ:

     

    = = = = = = = = = = = = = =

     

    Երանության սեկտոր.

     

    1 գիծ.

    ուրախություն կամ «մեղմ ուրախություն»

    հասարակ իրերից ուրախություն, անպատճառ ուրախություն

    հիացմունք

     

    2 գիծ.

    բավականություն (կամ հաճույք)

    երանություն

    հափշտակվածություն

    ատման

     

    = = = = = = = = = = = = = =

     

    «Ուրախություն» կամ «մեղմ ուրախություն».

    *) Ռեզոնանս առաջացնող պատկեր. ականջները կախ փողոցային շունը խոնավ քթով, վառվռուն աչքերով, թափառում է փողոցներում ու կծմծում, հաչում, հանկարծակի սառչում, նրա կողերը բարձրանում են, լեզվից կաթում է թուքը, ու նա նորից պոկվում է տեղից:

    *) ռեզոնանս է առաջացնում այնպիսի պահելաձևով, որը մռութների կողմից անվանվում է «գազանություն»: Այդպիսի պահելաձևի օրինակ. «մենք սկսեցինք չարանալ, մռնչալ, կծմծել, թավալվել, նա իսկական գազան էր այդ խաղում, ճչում էր, մռնչում էր, ծիծաղում էր, կային մի քանի պահեր, երբ բացասական ֆոնը ամբողջությամբ անհետանում էր այդ տեղում, ու կար անբողջությամբ անկեղծություն այդ մարդու հանդեպ, թուլացում նրա հետ խաղում: Նա ամբողջությամբ տրվում էր խաղին, ակնհայտ էր, որ նա չի մտածում այն մասին, թե ինչպես է նրա տեսքը, նա առանց ետ նայելու ուրախալի ձևով չարաճճիանում էինք լրիվ թուլանալով: Կարծես, թե մենք երկուսս ել բռնում էինք ալիք, ու այն տանում էր մեզ ու նրա ամբողջ շարժումները ռեզոնանսվում է իմ ուրախալի ցանկություններով, և հակառակը»:

    *) Ագավա. «վրա հասավ ծանրություն ու շնչառությունը ամբողջ կրծքով էր: Ամեն ինչ շատ հեշտ է: Անհոգ մանկական ծիծաղ: Եթերային քայլքի ժամանակ  չկա մարմնի զգացողություն, միայն շոյող ոտնաթաթերին ճանապարհի հպումը արձագանքում է հաճելի ալիքներով մեջքում ու ձեռքերում»:

    «Հասարակ իրերի ուրախություն», «առանց պատճառի ուրախություն».

    *) ուրախություն առաջանում է բացարձակ ամեն ինչից, ինչն ընկնում է ուշադրության կենտրոն, հատկապես այն առաջանում է մարդկանց ընկալելու ժամանակ, որոնք զգում են ՊԸ, և այն բանից, որ մենք անվանում ենք «բնություն»:

    *) միտքը, թե ինչքան է դա հիանալի, որ սա հենց քար է որ կա:

    «Հիացմունք».

    *) Ագավա. «երբ նայում ես բարձր ափից երկնքին-գետին, շնչառությունը կարծես կանգ է առնում»:

    «Բավականություն» (հաճույք).

    *) թեթև, հանգիստ, թափանցիկ:

    *) ռեզոնանսվող պատկեր. ջրվեժի կողքին ձևավորվում է բարակ, համարյա անտեսանելի ջրային ցայտերի կախույթահեղուկ: Միայն ծիածանն է մատնում նրան ու թափանցող թարմությունը` շնչելու ժամանակ:

    *) ռեզոնանսվում է «հաճույք» բառի հետ, բայց «հաճույք» բառը տերմինների շփոթություններից խուսափելու համար ես  հիմնականում կօգտագործեմ զգացողությունների նշանակման ժամանակ:

    *) Վանեսա. «ռեզոնանսվում է փոքրիկ առվակի պատկերի հետ, որը ընտրում է իր համար ճանապարհ անտառում արմատների մեջ»:

    Հնարավոր է, որ այդ ռեզոնանսը առաջանում է նաև այն պատճառով, որ հաճույք առաջացող գործողությունների փնտրման պրոցեսի ընթացքը հիշեցնում է առվակի շարժում, որը թափանցում է շիվերի, բողբոջների, արմատների ներքո:

    «Երանություն».

    *) փափուկ, խիտ, իսկ երբ ինտենսիվ է, ապա հզոր, որը բացում է ամեն ինչ իր ճանապարհի վրա:

    «Հափշտակվածություն».

    *) Երբ երանությունը հասնում է որոշակի ինտենսիվության (ես ըստ որոշման նշանակում եմ այդ մակարդակը 8-ին հավասար, այն ձեռք է բերում որակ, որը ռեզոնանսվում է «անտանելի լավ է» բառերի հետ, ու այդ ՊԸ ես անվանում եմ « հափշտակվածություն»):

    *) Ինտենսիվությունը որոշակի մակարդակի հասնելուց հետո (ըստ նշանակման ես տալիս եմ դրան 7-8 հավասար արժեք), հափշտակվածությունը ձեռք է բերում հատկություն, որը ռեզոնանսվում է «կպչուն» բառի հետ, այդպիսի էքստազի ձևը ես անվանում եմ «կպչուն հափշտակվածություն»: Սովորական հափշտակվածությունից դրա բնութագրիչ տարբերությունը կայանում է նրանում, որ ցանկացած բացարձակ ընկալումը (անգամ այնպիսի, որը ՊԸ-ից դուրս կլիներ հիվանդագին, անտանելի կամ հոգնեցուցիչ) առաջացնում է միայն հափշտակվածության ալեցայտքերի ուժեղացում:

    *) Երանության հափշտակվածության ձևը տարբերվում է «հափշտակվածությունից». այստեղ կարող է առաջանալ տերմինների շեղում (հատկապես տեսությամբ զբաղվողների մոտ, որոնց բարդությունների հանդեպ ես անտարբեր եմ, քանի որ ինձ հետաքրքրում են պրակտիկայով, այլ ոչ թե տեսությամբ զբաղվողները), բայց ես դա չեմ բացառում նրա համար, որ տվյալ ՊԸ հետ վառ ռեզոնանսվում է հատկապես «հափշտակվածություն» բառը: Տարբերվում է «երանության հափշտակվածության ձևը» «հափշտակվածությունից» որակով, որը ռեզոնանսվում է «հաղթանակի` հաջողության բերկրանք», «անտատանելիություն» բառերի հետ:

    *) հափշտակվածության արտահայտման երեք կենտրոն` կոկորդի մեջտեղում, կրծքի վերին մասի մեջտեղում, սրտում: Միաժամանակ սեղմումից, բոլոր երեք կենտրոնները հասնում են էքստազի մինչև անտանելի որակի, էքստազը տարածվում է ամբողջ մարմնով ու դրա սահմաններից դուրս, ծնվում են ֆիզիկական ապրումներ, սկսում է «Ատմանի» բռնկումը:

    *) Ոզնուհու օրագրից. «արթնացա էքստազի սուր զգացողությունից: Կոկորդում, կետը թվում է մի թեթև ներքև էր կենտրոնից, հստակ չեմ հիշում: Կրկին այդ նույն յուրահատկությունը. կետում էքստազը անտանելի է այնքան, որ թվում է այդպիսի բան չի կարող լինել, իսկ ամբողջ մարմնով, համեմատած նրա հետ, ինչ կետում է, միջին է, իսկ համեմատած նրա հետ, ինչ առաջ էր, անտանելի է:

    Նախկինում, երբ ես զգում էի էքստազ կոկորդում, ինչքան հեռու էր կոկորդից, այնքան այն թույլ էր, կամաց-կամաց հանգչում էր: Ես կարող էի մոտավորապես ցույց տալ, որ ահա այս տեղում նրա սահմանն է, իսկ այստեղ այն արդեն չկա: Իսկ ահա այս անգամ էքստազը ամբողջ մարմնում էր, անգամ թաթերում այնքան վառ է, ինչքան կրծքում, ինչքան կետի կենտրոնում է: Կրկին լամպիկի կերպար. նրանում լույսը բոցավառվում է ակնթարթորեն ու հավասարաչափ, ազատ:

    Երբ արթնացա, ապրումները նոր միայն սկսում էին, երբ այն բռնկվեց, մարմինը դարձավ երկու երրորդով թեթև, սահմանները միաձուլվեցին, արտահայտվեցին դատարկության միջին սֆերայի ֆրագմենտները: Հստակ սահման չկար, բայց ինչ-որ բան շուրջը ձևավորվում էր: Ես չեմ հիշում, թե ինքան դա տևեց: Հիշում եմ, որ մի քանի անգամ հափշտակվածությունը անկում ապրեց, ու ես վերադարձնում էի այն ջանքեր գործադրելով: Հետո քնեցի:

    Հիշեցի, որ Բոն ասում էր, որ անհրաժեշտ է վառել էքստազի եռանկյունին, այդ ժամանակ առաջանում է ատման, իսկ դա անգամ դեռ եռանկյունի չէ, դա միայն դրա ֆրագմենտներ են, մի՞թե կարող են լինել այդպիսի ընկալումներ»:

    «Ատման».

    *) համալրված է ֆիզիկական զգացողություններով. «երկարավուն, ճկույտի չափով, սրտում»:

    *) ռեզոնանս է առաջանում հետևյալ արտահայտությունների հետ. «աննկարագրելի երանություն», «վեր է բոլոր հնարավոր հաճույքներից, «հնարավորի սահմաններից դուրս»:

    *) փայլող ոսկեգույն թելեր տարածվում են բոլոր ուղղություններով ներսում ու մարմնից դուրս: Չկան սահմաններ:

    *) Ոզնուհի. «գիշերն արթնացա կետի սուր անտանելի երանության զգացողությունից սրտում, շունչս կանգ առավ, կետը միանգամից դարձավ պնդության քարիկ անտանելի երանությունով: Հաջորդ պահին ամբողջ մարմինը փայլատակեց երանությամբ, կարծես ես լամպիկ եմ, որը լցվում է անտանելի երանության տարբեր երանգներով: Լամպիկ, որովհետև լինում է, որ զգացողությունը տարածվում է մարմնով ինչպես ինչ-որ խիտ զանգված, և նրան կարծես ինչ-որ բան խոչընդոտում է, ու ես կարող եմ հետևել, որ ինչ-որ տեղ այն վառ է, ինչ-որ տեղ այնքան էլ վառ չէ, իսկ այստեղ չի եղել հետզհետե տարածում, միանգամից բռնկվել է ամբողջը, հավասարաչափ, ինչպես լույսը լամպում, և սկսվել է լցվել երանության տարբեր երանգներով:

    Սրտի ամուր քարիկում կար այնպիսի էքստազի կենտրոնացում, որ թվում էր, թե դրանից կարելի է մահանալ: Ատմա՞ն: Միանգմից թերահավատ մտքեր. ինձ մոտ չի կարող դա լինել: Ընկալումը սկսեց մարել. այդ ժամանակ ծնվեց ինքնուրացում. ես չեմ ուզում դա ինձ համար, ես ցանկանում եմ տալ այն Ֆիորդին, ցանկանում եմ աճեցնել իմ մեջ այդ քարիկը ու տալ այն Ֆիորդին: Ընկալումը կտրուկ ուժեղացավ, առաջացավ ապրում, որը ռեզոնանս է առաջանում «չեմ ցանկանում ՊԸ ինձ համար, չեմ ցանկանում հաշտվել այն բանի հետ, որ կարող է պատահել էլ այլևս ոչ ոք չկա ու հեռանալ քարանձավ  ՊԸ ծնելու: Ցանկանում եմ ՊԸ միայն այն բանի համար, որպեսզի դրանք լինեն այլ վայրերում, կպայքարեմ այդ էակների համար» բառերի հետ:

    Այժմ ես չեմ զգում այդպիսի ընկալում, ես կրկնում եմ բառերը, որոնք հիշել եմ մոտավորապես, բայց չեմ ապրում դրանք: Ես չեմ հիշում միայն այն, որ այդ ինքնանվիրաբերումը վառ ռեզոնանս է առաջացնում ատմանի հետ»:

    = = = = = = = = = = = = = =

     

    Պարզության սեկտոր.

     

    1 գիծ.

    Ստվերների խաղ

    «Ես»-ի բացակայություն

    Բոլորը քնած են:

     

    Այստեղ նույնպես ընկալումները պարզապես կթվարկվեն առանց դասակարգումների:

    Եվս մեկ անգամ ընդգծում եմ. պարզությունը համարվում է ինքնուրույն ՊԸ: Երբ մենք այն նկարագրում ենք, ապա անցնում ենք պատկերներին ու բառերին, բայց պարզությունը դա պատկերներ ու բառեր չեն (տես. 02-01-10):

     

    = = = = = = = = = = = = = =

     

    «Պարզության» ընդհանուր հատկանիշները.

    *) Ֆիորդ. «Իմ գրանցումների հավաքածուն կարդալուց հետո, որը կատարել է Բոն, զգացի 10 ինտենսիվությամբ պարզություն ու ուրախություն: Այդ բանից հետո կար ինքս իմ ընկալումը, ինչպես բյուրեղապակյա գնդի, որը բաց է թողնում բոլոր ուղություններով մաքուր սառը սպիտակ լույս: Ընդ որում կար թեթևության ու թարմության զգացում: Հետո առաջացավ գեղեցկության զգացմունքի ուժեղ ապրում, պարզության գեղեցկությամբ համր հիացմունք. պարզությունը զգացվում էր ինչպես խորաթափանց գեղեցիկ, հիասքանչ էություն: Սառչելու ցանկություն է առաջանում, առաջանում է շնչառությունը պահելու ու պարզության գեղեցկությանը հետևելու: Հետո գեղեցկության ինտենսիվ զգացումը ընկավ մինչև 6 ինտենսիվություն ու ֆոնով պահվեց մի քանի ժամ: Պարզ դարձավ, որ պարզությունը ու գեղեցկության զգացումը միշտ արտահատվում են միասին, ուղղակի առաջ ես դա չէի նկատում»:

    «Ստվերների խաղ».

    *) կտրուկ անկում` համարյա լրիվ հավասար զրոյի, այն բանի նշանակությունը, ինչը տեղի է ունենում գորշ մարդկանց աշխարհում, առաջ իրադարձություններն ավելի «նշանակալի էին», «իրական», իսկ հիմա դրանք կարծես մնում են հետին պլանում, կարծես պղտոր, հազիվ տարբերակվող ստվերներ մերթ ընդ մերթ աչքին երևում են ինչ-որ տեղ հեռվում, ու չկա ձև, որպեսզի իմ մոտ առաջանան ԲԷ այդ ստվերների ընկալման ժամանակ: Առջևի պլանում հիացմունքն է, կանխագուշակությունը, ձգտումը, երանությունը և այլն:

    *) Ֆիորդ. «հաճախ առաջանում է քարանձավի հեռավոր պատի կերպար, թույլ լուսավորված խարույկի կարմրավուն լույսով, որի վրա տեսանելի են հազիվ տարբերակվող ստվերներ: Ռեզոնանս է առաջանում պարզության հետ. առաջանում է կապվածությունների անհեթեթության հասկացողություն: Ռեզոնանս է առաջանում «այստեղ ու հիմա»-ի հետ:

    *) Ֆիորդ. «ռեզոնանս է առաջանում ամուր ներքին ձողի  ֆիզիկական ապրումների հետ, որի տրամագիծը մոտավորապես մարմնի տրամագծի կեսին է հավասար»:

    ««Ես»-ի բացակայություն».

    *) ռեզոնանս է առաջանում հետևյալ մտքի հետ. «անհնար է ինչ-որ մեկի վրա թողնել գորշությունների հեռացումը: Ոչինչ, բացի ջանքերից, որոնք արտահայտված են այդ տեղում, չի կարող առաջացնել այդ տեղում ՊԸ: Կան միայն ընկալումներ, որոնց մեջ չկան «ես»-ի կամ «դու»-ի ընկալումներ:

    *) ռեզոնանս է առաջանում ուրախալի միայնության, բացարձակ ինքնաբավականության հետ:

    «Բոլոր քնած են».

    *) հանկարծ պարզ է դառնում, որ բոլոր շրջապատող մարդիկ քնած են կամ անգամ մահացած, նրանք չեն համարվում կենդանի, նրանք ուղղակի մեխանիզմներ են, միայն հեռվից հեռու հազվադեպ բոցկլտում է ինչ-որ կենդանի բան:

    = = = = = = = = = = = = = =

     

    06-02-02) «Լցվածություն» կամ «լցվածության զգացում» այնպիսի ընկալում է, որն առաջանում է ու ուժեղանում, երբ զգացվում են ՊԸ, երբ արտահայտվում են ուց, երբ կիրառվում են ջանքեր` ՊԸ հասնելու ու գորշություններից ազատվելու պրակտիկայում: Ռեզոնանսաբար նկարագվում է «կյանքը լի է մինչև սահմանները» արտահայտության հետ:

    Ի տարբերություն լցվածության, «հագեցվածությունը» ընկալում է, որն առաջանում է ԲԷ, ԴԷ, մեխանիկական ցանկությունների ու այլ գորշությունների  զգացողության ու իրականացման ժամանակ: Ինչքան որ հզոր չլինի հագեցվածությունը, այն երբեք չի բերում «լցվածության», միշտ լինում է այնպիսի հիվադագին վիճակ, որը նկարագրվում է «կարծես առանց հատակի  տակառի մեջ ամբողջը լցվում է», «ոչինչ չի ուրախացնում», «ամեն ինչ  ապարդյուն է» բառերի հետ: Մարդկանց սովորական սխալը կայանում է նրանում, որոնք փնտրում են փրկություն գորշությունից, ձանձրույթից,  անտարբերությունից, այլ ԲԷ, որ փորձում են լցնել այն տպավորություններով, այսինքն հագեցվածության ուժեղացումով, մինչդեռ դա անելու միակ ձևը` լցվածության զգացումի ուժեղացումն է:

     

    ՊԸ հատկությունների ռեզոնանս առաջացնող նկարագրությունը ու  դրանց թվարկումը.

     

    «հափշտակվածություն»,

    «կենտրոնացվածություն» կամ «հագեցվածություն» կամ «խտություն» կամ «թանձրություն»,

    «խորություն», կամ «համադաշնակություն», կամ «սպեկտրի լայնություն», կամ «երանգների առատություն»,

    «ինտենսիվություն»,

    «խորաթափանցություն»,

    «մագնիսականություն»,

    «ամեն ինչի ընդգրկում» կամ «թափանցելու ունակություն»,

    «զանգվածայնություն» (ՊՖ է հատուկ),

    «թարմություն» (ավելի շատ հատուկ է հՊԸ ),

     

    ՊԸ հատկությունները նաև կարելի է նկարագրել ռեզոնանսային մեթոդով.

     

    «Հափշտակվածություն».

    *) Ոզնուհի. «Ռեզոնանս է առաջանում բյուրեղային մաքուր ջրի, բուռն, բայց բացարձակ թափանցիկ, առվակի կերպարի հետ»:

    *) Մարդու ռեզոնանս առաջացնող կերպար, ով զգում է ցանկացած հՊԸ (հափշտակվածության ուժի ՊԸ). վագրերի ամբողջ խումբը հասնում է լեռների գագաթներին, յուրաքանչյուրն իր գագաթին ու նստում է դրա վրա, հանելով լեզուն, սպասելով լուսաբացին, որը անպայման կհասնի, երբ մնացած վագրերը կհասնեն իրենց գագաթներին (այսինքն երբ այլ ՊԸ այդ տեղում հասնում է հափշտակվածության ձևի):

    *) Ինտենսիվ հափշտակվածությունը ուղեկցվում է արտասուքով: Ուժեղ ԲԷ ժամանակ նույնպես հոսում են արցունքներ, բայց վիճակների միջև տարբերությունը, բնականաբար մեծ է, թեկուզ կողքից այդ տարբերությունը չի կարող որսալ այն մարդը, ով անծանոթ է հՊԸ-ը:

    Քանի որ նախկինում արցունքները միշտ կապված են եղել ԲԷ հետ, օրինակ, իր հանդեպ խղճահարության հետ, ապա այստեղ առաջանում է կասկած, որ չկա արդյոք այստեղ իր հանդեպ խղճահարության խառնուրդ, բայց ընկալումների հետազոտությունից հետո հանգում ես անկասկած եզրակացության, ոչ մի խղճահարության մասին խոսք անգամ լինել չի կարող այդպիսի ինտենսիվ ՊԸ ժամանակ: Կարծես ինչ-որ ալիք է բարձրանում կրծքավանդակից դեպի գլուխ ու առաջանում են արցունքներ: Ռամակրիշնան ասում էր, որ երբ ինչ-որ էակի մասին, որի հանդեպ դու զգում ես հավատարմություն, միայն մեկ հիշատակումից սկսում են հոսել արցյունքներ, ապա դա նշանակում է, որ ֆորմալ պրակտիկաների իրականացումը  էլ չի հանդիսանում քեզ համար նպատակահարմար, դրանք իրականացնելու ցանկությունը անհետանում է, քանի որ այդպիսի ինտենսիվ ՊԸ արդեն ի վիճակի է ինքն իրեն ու այլ ՊԸ առաջ բերել առանց ֆորմալ պրակտիկաների իրականացման տեսքով օգնության. քաոսային շեղումները դառնում են այնքան թույլ, որ արդեն չեն կարող կենտրոնանալ ՊԸ-ի, դրանց հեղեղանման ուժեղացման վրա:

    Կարող է պատահել հենց դրա վրա է հիմնված շատ տարածում գտած մոլորություններից մեկը, երբ անգետները դիտել են կողքից հՊԸ արտահայտումը մարդու մեջ ու տեսել են, որ նրա մոտ ինտենսիվ ու երկար հոսում են արցունքներ, նրանք սխալ ձևով արել են հետևություն, որ նա զգում է ինչ-որ բան շատ նման ուժեղ խղճահարության, այստեղից, հնարավոր է, և խղճահարության պաշտամունքը շատ կրոններում (օրինակ, քրիստոնեության ու բուդհայականության քրիստոնեական մեկնաբանման մեջ, որտեղ խղճահարությունը մատուցվում է «բարեկիրթ» ձևով «կարեկցանք» բառով, ընդ որում դուրս են բերում այն, որ «կարեկցանքը» բուդհայականության մեջ նշանակում է հենց ՊԸ, իսկ ավելի կոնկրետ հափշտակվածության ուրախալի ցանկություն, որպեսզի այլ էությունները ազատվեն գորշություններից, որպեսզի նրանցում արտահայտվեն ՊԸ):

    Կա զգալի ֆիզիոլոգիական տարբերություն հՊԸ-ից ու ԲԷ-ից առաջացած արցունքների միջև.

    ա) հՊԸ ժամանակ արցունքները կարող են ամբողջ ժամանակ հոսել, ընդ որում բավականին ինտենսիվ, ու չի առաջանում ոչ հոգեկան, ոչ ֆիզիոլոգիական դատարկություն ոչ դրա ընթացքում, ոչ էլ դրանից հետո, ինչպես ԲԷ ժամանակ, այլ հակառակը. կարծես քո մեջ լցվում են նոր ուժեր, էքստազ ու այլ ՊԸ ավելի ու ավելի հսկայական զանգվածներ:

    բ) անգամ շատ երկարատև արցունքահոսությունից հետո հՊԸ ժամանակ չի առաջանում դեմքի համարյա ոչ մի ուռչում, իսկ եթե առաջանում է, ապա տեղի է ունենում շատ արագ, մի քանի րոպեի ընթացքում, այնպես որ և ոչ ոք չի կարող ենթադրել, որ ահա այս մարդը հենց նոր երկու ժամ շարունակ «արտասվել է», հակառակը` դեմքը շնչում է թարմությամբ:

    գ) Ֆիորդ. «հՊԸ ժամանակ շնչառությունը ուղեկցվում է հաճույքի ակնհայտ զգացողությամբ, ընդ որում արտաշունչը ուղեկցվում է ավելի ուժեղ հաճույքով, քան շունչը»: Արցունքների ժամանակ ուժեղ ԲԷ-ից առաջանում են տարբեր հիվանդագին զգացողություններ մարմնում, որոնք հետո կարող են փոխվել հիվանդության:

    *) Հափշտակվածությունը ուղեկցվում է անկեղծության կտրուկ ուժեղացմամբ: Համարյա ֆիզիկապես զգում ես, թե ինչպես են կեղծավորությունը ու սուտը դուրս գալիս քեզանից արցունքների միջոցով: Առաջանում է սահմանային մաքրման էֆեկտ: Կտրուկ սրանում են բոլոր ՊԸ թափանցելիությունը: (Եվ իհարկե ոչ մի նման բան անգամ տեղի չի ունենում ԲԷ-ից արտասվելու ժամանակ. դրանից հետո միայն հզոր ԲՖ, դատարկություն, գորշություն, խղճահարություն ինքն իր հանդեպ ու բավարարվածության ցանկություն է):

    *) Ոզնուհի. «Հանկարծ առաջացավ ընկալում, կարծես պատնեշը պայթեց: Կանխավայելումը կտրուկ ուժեղացավ, բոցկլտաց, և ինչ եղավ հետո, ես ամենևին չէի տարբերում: Կար հափշտակվածություն, ինձ հասանելի առավելագույնից ավելի: Տևեց, կարող է պատահել, երկու րոպե: Թվում էր, թե ես չեմ կարող դադարեցնել դա, անգամ եթե ցանկանամ: Ամբողջը, այն դուրս եկավ, նրան ոչինչ չի կարող կանգնեցնել, ես կարող էի միայն ապրել: Անձնավորություն այդ տեղում չկար: Մարմինը թվում էր միայն անոթ, որում հայտնվեց Ինչ-որ բան: Ոչինչ չկար, բացի անտանելիությունից, անտանելիության ուժեղ հոսքից: Այդ ընկալումը ես նախկինում անվանում էի հափշտակվածության հզոր հոսք, հզոր անսասան հոսք: Երբ այն կա, ես համարյա չեմ կարողանում ղեկավարել մարմինը: Եվ նորից այդ նույն հատկությունը, այն չի կարող լինել կարճատև ալեցայտք, եթե բռնկվում է, ապա կտևի երկար, կայուն, անգամ եթե ես փորձում եմ շեղվել դրանից:

    Դրանից հետո` շղթայում, ձեռքերը դողում են, մարմինը մի փոքր խոնավ է, այդ ընկալման մտքից անգամ կրծքավանդակը այրվում է: Օտարացածություն, կարծես ամբողջը մնացել է երկրորդ պլանում, դադարել է գոյություն ունենալ: Կա ինչ-որ այնպիսի բան, ինչը ես չեմ կարող նկարագրել այն բանից հետո, երբ այն կորում է: Երբ այն արդեն համարյա հանգել է, ինձ թվում է, որ ես կարող եմ այս անգամ նկարագրել այն ավելի մանրակրկիտ, բայց քանի դեռ գրում եմ, լրիվ մոռանում եմ, թեկուզ ինչ-որ բան, բացի «հզոր, անտանելի, դուրս պրծավ»-ից:

    Նաև, ես հիշում եմ աղոտ կերպով, որ կար ցանկություն հեռանալ նրանում ամբողջությամբ: Հիմա կարծես հիշում եմ շատ պղտոր մի երազ: Կար այդ հզոր հոսքի ընկալում, ինչպես ինչ-որ մոտ բանի, որտեղ ցանկանում ես հեռանալ ընդմիշտ, երբեք չվերադառնալ:

    Կար կերպար. ես կարող եմ գնալ հենց հիմա: Կար գնալու 10 աստիճանի պատրաստակամություն, ոչ մի կապվածություն: Այնտեղ ինչ-որ այնպիսի բան կա, որին անհնար է դիմադրել, ես արդեն չկայի, կար միայն այդ անտանելի այրող երանությունը, որը ձգվում էր դեպի ինչ-որ էլ ավելի անտանելին»:

    *) Կվերաբերեմ հՊԸ նկարագրություններին նաև այն «մտահոգվածությունը», որը երբեմն առաջանում է, երբ դրանք չկան: «Մտահոգվածություն» բառը սովորաբար օգտագործում են և նաև ուժեղ ԲԷ նկարագրության համար, ու «մտահոգված ձգտում» տիպի բառակապակցություններում, ինչպես վճռողականության ծայրահեղ աստիճանի արտահայտում: Ես կօգտագործեմ այդ բառը հատկապես «ծայրահեղ աստիճանի վճռողականություն, հնի պես ապրելու անհնարինություն» իմաստի մեջ: Ֆիորդ. «կար շատ ուժեղ մտահոգվածություն այն բանի համար, որ չկա հՊԸ, որ կա ցանկություն քանդել տան պատերը: Ինքդ քեզ վագր ընկալելը, որը խփում է թաթերը իր վանդակին, ձողերը տափականում են, բայց չեն կոտրվում:

    «Կենտրոնացվածություն» կամ «հագեցվածություն» կամ «խտություն» կամ «թանձրություն».

    *) ՊԸ կարող է լինել ընդհատումներով, ինչպես ցրված ամպերը, կամ խիտ, ստվար. այս բառերը լրիվ ճիշտ ռեզոնանս են առաջացնում այդ հատկության հետ ու ցույց են տալիս այն:

    *) Ռեզոնանս առաջացնող պատմվածք Մախաբխարատից.

    «Երկուսդ եկեք ինձ հետ»,-ասաց Դրոնան: Նրանք դուրս եկան պալատից. «Նայեք այնտեղ: Ես նպատակ եմ դրել», -ասաց նա: Ահա այնտեղ, ծառի վերևում ամրացված է կավե թութակ վզի վրա կարմիր նշանով: Դուրյոդխանա բարձրացրու քո նետը ու նշան բռնիր: Դուրյոդխանան կատարեց այդ ամենը:

    -«Նայիր թութակին: Ի՞նչ ես դու տեսնում»:

    -«Ես տեսնում եմ թութակ»:

    -«Ո՞րտեղ է թութակը»:

    -«Նստած է ճյուղի վրա»:

    -«Դու տեսնու՞մ ես էլի ինչ-որ բան ճյուղի վրա»:

    -«Այո, մի քանի ինչ-որ պտուղներ նրա կողքին»:

    -«Ի՞նչ է անում թութակը»:

    -«Ուղղակի նստաց է»:

    -«Դու տեսնու՞մ ես այդ ամենը»:

    -«Այո՛»:

    -«Ձգի՛ր նետն աղեղից»:

    Դուրյոդխանան մտասուզվեց. «Ինչու՞, ես կարող եմ կրակել Ուսուցիչ»:

    -«Չէ ուղղակի բաց թող այն: Նա կանչեց Արջունին. «Պատրաստվի՛ր ու նշան բռնիր»:

    -«Ես պատրաստ եմ»:

    -«Դու տեսնու՞մ ես ճյուղը»:

    -«Ո՛չ Ուսուցիչ»:

    -«Դու տեսնու՞մ ես թութակին»:

    -«Ո՛չ Ուսուցիչ»:

    -«Ի՞նչ ես դու տեսնում»:

    -«Ես տեսնում եմ միայն կարմիր կետը»:

    «Խորություն», կամ «համադաշնակություն», կամ «սպեկտրի լայնություն», կամ «երանգների բազմազանություն».

    *) զարգացմանը զուգընթաց, ՊԸ սկսում են արտահայտվել ոչ թե միայնակ մեկուսացված ալեցայտքերով, այլ` ամբողջ մի սպեկտրով:

    Մեջբերում օրագրից. «զբոսնում էի անտառով` վառ արև, սկսում է գարունը, ամեն ինչ ակտիվ հալչում է: Հանկարծ նկատեցի, որ կանգնում եմ առվակի վրա, զգում եմ ՊԸ զգալի ալեցայտք: Սկսեցի «ականջ դնել» նրան, վրա հասավ պարզություն, որ այն ուժեղ ռեզոնանս է առաջացնում «հաճույք», «հիացմունք» բառերի հետ: Զգում եմ այն շատ ինտենսիվ, երբեմն անգամ 10 ինտենսիվությամբ:

    Հանկարծակի հայտնաբերեցի, որ զգում եմ հաճույք շատ-շատ ու բազմազան ընկալումներից` ծառի կեղևի դիտումից, չոր փայտիկները մեկը մյուսին հպելուց առաջացած խշխշացող ձայնից. վերցրեցի չոր սոճու ճյուղ, կոտրեցի այն մի քանի մասերի ու հավաքեցի ձեռքիս մեջ, ու ձայնը, որով դրանք հպվում էին ու խփվում  էին մեկը մյուսին, նույնպես առաջացրեց հաճույք: Թռչյունների ճիչը, ջրի խշխշոցը, առվակի մակերևույթի տեսքը, եղևնու ճյուղի տեսքը, ոտքի տակ կորացող խոնավ հողի զգացողությունը, խոնավ խոտի տեսքը…այնքան շատ է այդ ամենը, ու այդ ամբողջը առաջացնում է հաճույքների տարբեր երանգներ:

    Հայտնաբերվեց, որ երբ ՊԸ արտահայտվում են լայն սպեկտրով, դա տալիս է դրանց կայունություն, հնարավոր է զգալ դրանք երկարատև ու ինտենսիվ, ինչը իր հերթին մոտեցնում է դրանց արտահայտումը հափշտակվածության ձևին, իսկ բացի այդ ռեզոնանս է առաջացնում (նաև ռեզոնանս է առաջացնում «բոցավառվել» բառը) այդ գծից ավելի բարձր ՊԸ: Քանի դեռ դիտում էի ու հետազոտում այդ երևույթը, հայտնաբերեցի էլի մեկ ՊԸ, որը սկսեց արտահայտվել լայն սպեկտրով` ուրախալի ցանկություններ: Հանկարծ դրանք դարձան շատ, ու դա բերեց ձգտման բոցկլտում: Ֆիքսեցի, որ հաճույքի արտահայտումը լայն սպեկտրով բերում է երանության բոցավառվում, իսկ ուրախության լայն սպեկտրի արտահայտումը` հիացմունքի:

    Գալով անտառ (սարեր, ծով), ես հաճախ զգում էի ինչ-որ ուժեղ ՊԸ, բայց երբ ձգտում էի այն նկարագրել, ֆիքսել, դա ոչ մի կերպ չէր ստացվում: Միայն սկսում եմ նկարագրել, ստացվում է ինչ-որ անհեթեթություն. ոչ մի որոշակի բան, տարասեռ խառնուրդ, ու չէր ստացվում որսալ ինչ-որ ամենազգալի բանը: Վերջի վերջո ես հասկացա, թե ինչ եմ հատկապես ես զգում, ու հասկացա ինչու չէի կարողանում նկարագրել: Հարմար տերմին. «հաճույքի համադաշնակություն»: Առաջանում են բազմաբնույթ ՊԸ, դրանցից որոշները արտահայտվում են լայն սպեկտրով. հաճույքների երանգների սպեկտրին խառնվում է գեղեցկության երանգների սպեկտրը, ավելանում են ուրախության երանգները և այլն, այդ պատճառով չէր ստացվում ճշգրիտ նկարագրություն, քանի որ ես փնտրում էի ինչ-որ կոնկրետ բան նրանում, ինչը հենց սկզբից չափազանց բաղադրիչ էր, ընդ որում մշտապես փոփոխվող կախված այն բանից,  թե այժմ հատկապես ինչպիսի տեսողական, լսողական ու այլ ընկալումներ կան: «Հաճույքների համադաշնակությունը» զգացվում է ինչպես շշմեցուցիչ հարված, ինչպես խորացում այն բանի մեջ, ինչի մեջ շնչասպառ ես լինում, ինչպես արբեցուցիչ ավելցուկ:

    *) Մեջբերում Ոզնուհուց. «բավական է միայն ես պատկերացնեմ անտառը կամ հայտնվեմ այնտեղ, յուրաքանչյուր մանրուք առաջացնում է այդ ընկալման ալեցայտք, որը ես համարում եմ սիրահարվածություն, բայց եթե ես անվանում եմ դա «հաճույք», դա նույնպես ռեզոնանս է առաջացնում: Ես սկսում եմ ինձ զգալ անտանելի լավ յուրաքանչյուր այդպիսի մանրուքից»:

    «Ինտենսիվություն».

    *) Այլ ռեզոնանս առաջացնող բառեր այդ հատկության ցույց տալու համար` վառվռունություն, ուժ, կարողունակություն:

    «Խորաթափանցություն».

    *) Այլ ռեզոնանս առաջացնող բառեր այդ հատկությունը ցույց տալու համար` թափանցելու ունակություն, տոնի բարձրություն, անկեղծություն, հաճախականություն:

    «Մագնիսականություն».

    *) Այլ ռեզոնանս առաջացնող բառեր այդ հատկությունը նշանակելու համար` կայունություն, ինքնակենտրոնացման ունակություն, անխախտելություն. Անցնեմ նմանակությանը. ենթադրենք, ինչ-որ մակերևույթի ետևում կա հզոր մագնիս: Մենք վերցնում ենք այլ մագնիս (մեր ՊԸ), մոտեցնում ենք այն մակերևույթին ու առաջանում է «կպչելու»էֆեկտ,  այն կարող է լինել հազիվ նշմարելի, այնպես որ բավական է միայն իջեցնել ձեռքերը, ու մագնիսը կթռնի, կամ այն կարող է լինել ավելի կայուն, կամ կարող է ձգվել այնքան ուժեղ, որ թվում է, թե անհնար է պոկել:

    «Ամեն ինչի ընդգրկում» կամ «թափանցելու ունակություն».

    *) Երբ ՊԸ ձեռք է բերում «ամեն ինի ընդգրկելու» ինտենսիվ հատկություն, այն կարծես կլանում է քեզ ամբողջությամբ ու շատ խորը, կարծես նախկինում ՊԸ արտահայտվել է միայն կենտրոնում, մակերևույթի վրա, իսկ մնացած ամեն ինչ մնացել է իներտ, քնած, ու հանկարծ կարծես թեթև պայթյուն, ու ՊԸ կլանվում է ամբողջությամբ, ներծծվում է մինչև խորքը, հասնելով մինչև «ամենախորը անկյունները»: Ռեզոնանս առաջացնող կերպար` ժայռ, ծածկված խիտ խավով, նրա վրա վերևից հոսում է լեռնային առվակը, ու ամբողջ ժայռը, յուրաքանչյուր քարը ու խոտի փունջը, կարծես լեցուն են խոնավությամբ, կարծես դրանք սնվել են դրանով ամբողջությամբ, մինչև երանության որակի հոգնածության:

    *) Ֆիորդ. «Հանկարծակի հավատարմության ալեցայտք, տևեց մոտավորապես մեկ ժամ: Դա կերծես հսկայական թռիչք էր առաջ ու վերև, իսկ հետո` դանդաղ քաղցր անկում դեպի անդունդ: Հստակ վստահություն կա այն բանում, որ ինտենսիվությունը բարձր է 10-ից: Երբ ՊԸ ինտենսիվությունը մինչև 10 է, ընկալում եմ այն ինչպես «նեղ», «սահմաններում», իսկ 10-ից հետո ՊԸ պայթում է ու դառնում է լայն ու խորը, ինչպես երկինքը: Արդեն անհնար է խոսել դրա ինտենսիվության մասին բալերով, ՊԸ ամենուրեք է, խեղդում է իր հետ իրականությունը, ու արդեն ոչ թե «ՊԸ իմ մեջ» այլ «ես ՊԸ-ի մեջ»«:

    «Զանգվածայնություն» (հատուկ է պայծառ ֆոնին).

    *) Ռեզոնանս առաջացնող պատկեր, կարծես ջրի զանգվածային շերտը ընկած է  հատակին, մի փոքր ծփալով: Պայծառ ֆոնը ձեռք է բերում զանգվածային, պինդ ընթացող հատկություն:

    «Թարմություն» (ավելի շատ հատուկ է հափշտակվածության ՊԸ).

    *) Սառնամանիքային թարմություն վաղ առավոտյան սարերում: Առաջանում է անգամ ցրտի կեղծ զգացողություն ամբողջ մարմնում: Կեղծ, որովհետև այդ ժամանակ կարող է շոգ է ու ես կարող եմ զգալ այդ տաքությունը, բայց եթե տաքությունը ուժեղ է, ապա տհաճ զգացողությունները դրանից անհետանում են:

    06-02-03) ՊԸ ակորդների թվարկումը ու նշանակությունները.

    ԲԷ նկարագրելու համար յուրաքանչյուր լեզվում հսկայական քանակի բառեր կան, օրինակ մտահոգվածություն, անհանգստություն, մանթրաշ, այս ամենը միայն մեկ ԲԷ հոմանիշներ են: Ու էլի կան տասնյակ այլ ձևեր նույն էմոցիայի երանգները արտահայտելու համար. «հոգուս մեջ կատուներ են քոր ածում», «տեղս չեմ գտնում» և այլն: “Սրիկա” բառի տարբեր երանգները նկարագրելու համար գոյություն ունի նվազագույնը երկու տասնյակ տերմիններ ցանկացած լեզվում: Իսկ փորձե՞լ ես գտնել գոնե մեկ հոմանիշ ՊԸ հավատարմության համար: Մշտական գարնան զգացողությա՞ն: Դրանք չկան, քանի որ մարդկությունը դեռ համարյա չունի փորձ ՊԸ ապրելու: Լեզուն անհրաժեշտ է ստեղծել: Առանձնահատուկ խնդիր է` տերմինների ստեղծումը  ակորդների նշանակման համար (ուժեղ համակցություն ՊԸ, որոնք ուժեղ ռեզոնանս են առաջացնում մեկը մյուսի հետ ու դրա հաշվին հաճախ արտահայտվում են միաժամանակ, վերջին հաշվով ձևավորելով ուժեղ կապված համակցություն): Այլ պրակտիկայով զբաղվողների հետ միասին ես կընտրեմ տերմիններ ակորդները նշանակելու համար, ու դրան զուգընթաց ես դրանք այստեղ կտեղադրեմ:

    Ռեզոնանս առաջացնող զույգերում նպատակահարմար է առանձնացնել ոչ միայն կազմությունը, այլ նաև ուղղությունը, այսինքն ՊԸ առաջացման հաջորդականությունը, քանի որ, օրինակ, «հաղթանակի բերկրանքից» հետո հեշտ ու հաճախ առաջանում է լրջություն, իսկ հակառակը` հազվադեպ: Ուղղությունը ես կնշանակեմ → նշանով: Որոշ դեպքերում երկու ուղղությունները հանդիպում են շատ, թե քիչ հավասար հավանականությամբ, օրինակ, «համառությունը» ու «վճռողականությունը», այդ ժամանակ գրանցման ժամանակ կօգտագործեմ ↔: ՊԸ զույգը, որում նշված է ուղղությունը, կնշանակեմ ինչպես «ՊԸ վեկտոր»:

    ՊԸ զույգեր.

    «պայքարի ուրախություն» «համառություն»→«հիացմունք»
    «ֆոսա» «անկեղծություն»→«կատաղություն»
    «անվերջ ճանապարհորդություն» «օտարացածություն»→«կանչ»
    «փոկ» «գեղեցկության զգացում»→«նրբություն»
    «նրբություն» «անկեղծություն»→«էրոտիկ շեղում»
    «քարայծ» «լրջություն»↔«նրբություն»
    «սև տուրմալին» «համառություն»↔«ոչինչ պետք չէ»
    « շափյուղա» «օտարացածություն»↔«գաղտնիության զգացում»
    «տպազիոն» «անկեղծություն»→«հիացմունք»
    «կորունդ» «վճռողականություն»→«հավերժ գարուն»
    « ? » «համակրանք»→« գեղեցկության զգացում»
    « ? » «պարզություն»→«հաղթանակի բերկրանք»
    « ? » «հավատարմություն»→«երանություն»
    « ? » «համառություն»↔« վճռողականություն»
    « ? » «նրբություն»→«հավատարմություն»
    « ? » «հավատարմություն»→« համառություն»
    « ? » «կանխագուշակում»→«թարմություն»
    « ? » «հաղթանակի բերկրանք»→«լրջություն»
    « ? » «պարզություն»→«լրջություն»
    « ? » «հաղթանակի բերկրանք»→«հիացմունք»
    « ? » «վճռողականություն»→«օտարացածություն»
    « ? » «վճռողականություն»→«հիացմունք»
    «սելեստիտ» «օտարացածություն»↔«հավատարմություն»

     

    Այդ ակորդների ռեզոնանս առաջացնող նկարագրությունը.

     

    Անվերջ ճանապարհորդություն.

    *) այլ մռութների պրակտիկայից անկախ, իրավիճակից անկախ, վախերից ու սպասումներից անկախ, հաջողություններից ու պարտություններից անկախ, ես կզբաղվեմ իմ պրակտիկայով, ես կշարունակեմ իմ ճանապարհորդությունը:

    *) քայլ առ քայլ ես փոխում եմ իմ ընկալումները, ու կարևոր չէ, թե փոքր են այդ քայլերը կամ մեծ, կարևորն այն է, որ ես կանգ չեմ առնի:

    *) սեփական անձի կերպարը, ինչպես փոքր վանական-լամայի-տուլկայի: Ես կվերափոխվեմ, ես կընդունվեմ սովորելու մեծ լամաների մոտ, ու շուտով կիմանամ շատ հաճելի ու հետաքրքիր բաներ:

    *) ցանկացած պահի ես կարող եմ կանգնել, վերցնել ուսապայուսակս ու շարունակել ճանապարհս:

    *) քամի, որը թերթում է գրքի թերթերը:

    *) սեփական անձի կերպարը, ինչպես փալասի կտոր քամու ներքո, քամին ուժեղանում է, ինձ տանում է ավելի ուժեղ, ցանկացած պահի ես կարող եմ պոկվել ու հեռանալ դեպի անհայտություն, ես չգիտեմ, թե որ հասկացությունը կդառնա վերջին հայտնությունը:

    *) սեփական անձի կերպարը, ինչպես լաթի կտորը քամու ժամանակ, ինձ թափահարում է ավելի ու ավելի ուժեղ, ցանկացած պահի ես կարող եմ պոկվել ու հեռանալ դեպի անհայտություն, ես չգիտեմ, թե որ գիտակցությունը կդառնա վերջինը.

    *) Մողես. ռեզոնանս առաջացնող միտք. «ես ոչ մի տեղ չունեմ վերադառնալու համար»:

    *) Էտա-մա: «ես կանգնած էի դարպասների ետևում ու երբեմն-երբեմն թռչկոտում եմ, որպեսզի դիտեմ, թե ինչ է կատարվում դրա ետևում, բայց միշտ վերադառնում եմ իմ հին տեղը` դարպասների ետևը, ես առաջ միշտ վստահ էի, որ ինձ կհաջողվի միայն այդպես թռչկոտել, ինձ էլ ոչինչ չի սպասվում: Այժմ ես բացել եմ այդ դարպասները ու տեսել եմ հսկայական դաշտ, դաշտի ետևում անտառ, անտառի ետևում էլի ինչ-որ բաներ, ու այդ ամբողջը ես կարող եմ գնալ ու դիտել, շոշափել, ձեռք տալ, անել այն ամենը ինչ կցանկանամ»: Ռեզոնանս է առաջացնում կանխգուշակության հետ:

    ՊԸ եռյակներ.

             

              *) « ? ». «պարզություն»→«լրջություն»↔«հաղթանակի` հաջողության բերկրանք»:

     

    4 ՊԸերից բաղկացած խմբեր.

     

    *) « ? » : «պարզություն»→«լրջություն»↔« հաղթանակի` հաջողության բերկրանք»↔«հիացմունք»: