Գլխի բովանդակությունը.
07-02-01) Տեսիլք:
07-02-02) Գիտություն:
07-02-03) Հետազոտողի դիրքորոշումը:
07-02-04) Էվոլյուցիայի չափումը:
07-02-05) Էվոլյուցիայի կանոնների հավանականությունը:
07-02-06) Քողարկված չափումների տեսանկյունից հայացք էվոլյուցիայի վրա:
07-02-01) Վիշապի հայտնվելու ժամանակ դադարը (տես 07-01-23) ոչ հազվադեպ է ուղեկցվում ձանձրույթի, գորշության, առօրէականության նոպաներով: ՈՒնեցած ցանկությունների ինտենսիվությունը շատ քիչ է, որպեսզի սկսել դրանք իրականացնել, միայն գորշությունը լռեցնելու համար գոնե ինչ-որ բան սկսել անել (ահա և իմ սպասքը լվացված է…) նույնպես չես ցանկանում, քանի որ տհաճ փորձը ցույց է տալիս, որ դա միայն հեռացնում է այն պահը, երբ ուց արթնանում են նոր ուժով, բերում է միայն առավել խոր ու երկարատև թունավորում, ԲԷ ու ԲՖ կենդանացում, անտարբերություն: Եվ այդ ժամանակ դու որոշում ես ընդունում գորշության հետ դեմ առ դեմ հանդիպել, չլռեցնել մեխանիկական գործողություններով, այլ զգալ այն, տարբերակել այն, քեզ հաշվետվություն տալ այն բանի համար, ինչ հիմա կատարվում է, զգալ այդ տհաճ իրավիճակը դադարեցնելու ցանկություն, հեռացնել խուճապի նոպաները, հեռացնել գոնե ինչ-որ բան անելու ջղակծկող ցանկությունը, սպանել ձաձրույթը և այլն: Մի պահ սկսում են հայտնվել ՊԸ բռնկումներ, ու գորշության ֆոնի վրա այդ բռնկումները թվում են շատ վառ և խորը: ՊԸ բռնկումների հակադրությունը գերիշխող գորշության հետ մի փոքր ավելի վառ է, քան օրինակ, 3 ինտենսիվությամբ ու 6 ինտենսիվությամբ ՊԸ հետ հակադրությունը: Այս պահին օգտվելով այդպիսի կտրուկ հակադրությունից, կարելի ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ ՊԸ բռնկումներն ունեն մի յուրահատուկ հատկությունը, որը ռեզոնանսվում է «խորություն» բառի հետ: Այդ հատկությունը կարելի տարբերակել ոչ միայն իմ կողմից բերված օրինակում, այլ նաև ուրիշ իրավիճակներում:
Եվս մեկ ռեզոնանս առաջացնող բնութագիր. «կարծես ճեղքվում է կեղևը», «աշխարհը ներսից ու դրսից կարծես դառնում է ծավալային»: Անհրաժեշտ է մանրակրկտորեն տարբերակել ընկալումներն ու դրանց նշանակությունը: Վերևում բերված օրինակում ձանձրույթի ֆոնի վրա հանկարծակի արտահայտվում է ՊԸ բռնկում, ընդ որում մենք կարող ենք տարբերակել, որ կա ընկալում, որը մենք հասկանում ենք ինչպես «այդ ՊԸ ինտենսիվության որակ», կամ կարճ ասած «ՊԸ ինտենսիվություն», և կա «այդ ՊԸ խորության որակ», կամ կարճ ասած «ՊԸ խորություն»: Նույն հաջողությամբ «ՊԸ խորության» փոխարեն ես կարող էի ասել «այս ՊԸ № 13 որակ», իսկ հետո ընդգծել, որ № 13 որակը ռեզոնանսվում է «խորը» բառի հետ:
Խոսելով ՊԸ խորության մասին կարելի է նշել, որ հենց «խորություն» բառը մեզ մոտ ասոցացվում է ինչ-որ տարածական, ձգողական բանի հետ (լճի խորությունը), և ՊԸ այդ հատկության այլ ռեզոնանսող նկարագրությունները այսպես, թե այնպես վերաբերվում են այն բառերին, որոնք ասոցացվում են տարածականության, ծավալայնություն հետ: Ընդ որում, բնականաբար «ՊԸ խորության մեջ» քանոն չես մտցնի, այնտեղ քար չես նետի, այսինքն, ոչ մի ժամանակ-տարածություն բառի ֆիզիկական իմաստով մենք ՊԸ մեջ չենք ընկալում:
Ոչ բոլոր ՊԸ վառ բռնկումներն ունեն «խորության» կամ «ընդգրկման» հատկություն: ՊԸ կարող է լինել «վառ» (կամ ինտենսիվ), բայց ոչ «խորը», և ոչ «ընդգրկող»: Եվ հակառակը, անգամ թույլ ինտենսիվության ՊԸ կարող է օժտված լինել այնպիսի հատկություններով, որոնք մենք նշանակում ենք «խորություն» բառով: Այստեղ արտահայտվում է նշանակալի տարբերություն ՊԸ նկարագրությունների ու ֆիզիկական պրոցեսների միջև, որոնց բառերը (պայծառություն, խորություն) օգտագործվում են ՊԸ հատկությունների նկարագրման համար, չէ որ, եթե մի միջավայրում տեղակայված լամպը սկսում է վառվել ավելի վառ (ավելի ինտենսիվ), ապա նրանից արձակված լույսն էլ այդ միջավայրում սկսում է տարածվել ավելի խորն ու լայնածավալ:
Այսպիսով, ՊԸ կարող է օժտված լինել տարբեր հատկություններով, առանց որևէ տեսանելի կապի այդ հատկությունների միջև: Կարելի միայն պնդել, որ ինչքան վառ ու հաճախ ես դու զգում ՊԸ, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ և՛ խորությունը, և՛ ընգրկողականությունը, և՛ մագնիսականությունը կարտահայտվեն ավելի հաճախ:
ՊԸ բռնկումը, որն օժտված է նաև «խորության» հատկությամբ, ուղեկցվում է զարմանալի ընկալումներով: Երբ փորձում ես նկարագրել այդ ընկալումները, անխուսափելիորեն սկսում ես անցնել տեսողական կերպարների, սկսում ես նկարագրել ընկալվածը երևակայական պատկերների, տեսողական ընկալումների տերմիններով, և եթե դու չես գործադրում անհրաժեշտ ջանքեր, որպեսզի սահմանափակես ընկալումներն ու դրանք նկարագրող բառերը, ապա դա կարող է շեղել և՛ քեզ լսող մարդուն, և՛ հենց քեզ: Այն, որ դու նկարագրում ես այդ ընկալումները տեսողական ընկալումների տերմիններով (այսինքն տեսողական զգացողություններով), դեռ չի նշանակում, որ այդ ընկալումները հանդիսանում են տեսողական ընկալումներ:
Այդ տիպի ևս մեկ օրինակ կա: Ոչ հազվադեպ է ինտենսիվ պայծառ ֆոնը (ՊՖ) ուղեկցվում տարօրինակ «ոսկե փայլով», որը թափանցում է և՛ քո մեջ, և՛ շուրջբոլորը: Ընդ որում դու կարող ես վերլուծել քո տեսողական զգացողությունները և նշել, որ այն տեղանքի պայծառությունը, որտեղ դու գտնվում ես, չի ավելացել (այն անգամ կարող է պակասել): Արևի լույսը անկասկած ռեզոնանս է առաջացնում այդ ոսկե փայլի ընկալման հետ, և այնուամենայնիվ միայն առաջացնում է ռեզոնանս, բայց չի հանդիսանում այն: «Ոսկե փայլի» ընկալումը նկարագրելու համար քո բոլոր փորձերում կօգտագործվեն տեսողական կերպարներ այնպես, որ քեզ լսող մարդու մոտ կծագի կառչող ենթադրություն, որ դու նկարագրում ես հենց ինչ-որ յուրահատուկ տեսողական ընկալում, այսինքն նա քո կողմից ընկալվածը կվերագրի զգացողությունների սկանդխային: Իսկ քեզ համար, ընդ որում, լրիվ պարզ կլինի, որ դա զգացողությունների հետ ոչ մի կապ չունի: Հաջորդ քայլով դու կփորձես նույնականացնել տվյալ ընկալումը ինչպես ՊԸ: Եվ միևնույն է` դա ՊԸ չէ: Հենց այդ պատճառով էլ ես որակավորում եմ այդ ընկալումները ինչպես «ՊԸ հատկություն», և ոչ ինչպես մեկուսացված ՊԸ. առաջին հերթին ՊԸ կարող է արտահայտված լինել առանց այդ ընկալումների, և երկրորդ հերթին ընկալումը, որը ես որակավորում եմ ինչպես «խորության հատկություն», տարբեր ՊԸ զգալու ժամանակ կարող է արտահայտված լինել բացարձակ նույնական ձևով: Հենց այդ պատճառով էլ «հատկություն» բառը ինձ թվում է առավել տեղին համեմատած այն հատկությունների հետ, որոնք մենք վերագրում ենք նյութական օբյեկտներին: Խնձորի ընկալումը կարող է ուղեկցվել այնպիսի ընկալմամբ, որը մենք անվանում ենք «կարմիր»: Եվ մեզ համար պարզ է, որ «կարմիրը» խնձորի տեսակը չէ, ու մենք նաև ունենք փորձ, որ այլ օբյեկտների ընկալումները նույնպես կարող են ուղեկցվել այդպիսի «կարմիրի» ընկալմամբ: Այդ պատճառով մենք դա անվանում ենք «հատկություն» և այդպիսով հաստատում ենք «օբյեկտի» ու «նրա հատկության» անխուսափելի կապի բացակայությունը:
Այնպես, ինչպես մեր առօրյա կյանքում չի լինում «կարմիր» առանց այն բանի, «ինչը հանդիսանում է կարմիր», այդպես էլ առանձին «խորություն» չի լինում «առանց այն ՊԸ, որը մենք ընկալում ենք որպես խորը»:
Այսպիսով, ՊԸ ընկալումը կարող է ուղեկցվել տարօրինակ ընկալումներով, որոնք «դու կարծես թե տեսնում ես». և՛ ոսկե փայլը, և՛ խորությունը, և՛ ընդգրկողականության լայնությունը, և՛ մագնիսականությունը, ու այնուամենայնիվ այս ամենը և տեսիլք չէ, և ՊԸ չէ, այլ ինչ-որ բոլորովին նոր բան է:
Երբ մենք նկարագրում ենք ԲԷ, նույնպես կարող ենք օգտագործել «խորը» բառի` «խորը ձանձրույթ»: Անհրաժեշտ է նշել, որ «խորը» մակդիրը, որն օգտագործվում է ԲԷ դեպքում, ոչ մի կապ չունի ՊԸ դեպքում օգտագործվող «խորը» բառի հետ: Խոսելով «խորը տխրության» մասին, ի նկատի են ունենում նրա բարձր ինտենսիվությունը, նրա կողմից ուրիշ ընկալումների դուրսմղման բարձր մակարդակը, այլ ԲԷ, տարբեր մտքերի, զգացողությունների զգալի քանակությունը, որոնք առաջանում են այդ տխրության հետ կապված:
Բացի ՊԸ ուրիշ ոչինչ չի կարող ուղեկցվել այն յուրահատուկ, անսովոր ընկալմամբ, որը մենք նշանակում ենք ինչպես «ՊԸ խորություն»: Հակառակ պնդումը նույնպես ճիշտ է, եթե կա «խորության» հենց այն նույն ընկալումը, ապա հենց այդ նույն պահին անհապաղ կա որոշակի ՊԸ:
Նկարագրելով «ՊԸ խորությունը», մենք անխուսափելիորեն կօգտագործենք այնպիսի բառեր, որոնք ասոցացվում են կյանքի բարձր աստիճանի հագեցվածության հետ` «կարծես ճեղքվել է կեղևը», «կարծես աշխարհը դարձել է ծավալային», «կարծես իմ առջև բացվել են անհասանելի տարածություններ» (ընդ որում այդ ժամանակ իրականում չի ծագում ոչ մի պարզություն ինչ-որ նոր հնարավորությունների վերաբերյալ, ու ընդհանրապես ոչինչ այդ «իբրև տեսիլք» «խորությունից» բացի չի ծագում, իսկ օգտագործվող բառերը միայն ռազոնանս առաջացնող կերպարներ են):
Կաստանեդա կարդացողներին հայտնի է, թե ինչքան երկար ժամանակ էր Դոն Խուանը փորձում նկարագրել այդ` «իբրև տեսիլքի», ընկալումը, այդպիսով, փորձելով պահպանել այդ` «իբրև տեսիլքի» էֆեկտի ցուցադրումը, միևնույն ժամանակ խուսափելով սովորական տեսողական ընկալման հետ այն շփոթելուց: Դա նրան այնքան էլ չէր հաջողվում, քանի որ Կաստանեդան, համաձայն նրա հաշվետվությունների, սկզբում անընդհատ փորձում էր օգտագործել հատկապես աչքերը «տեսիլքի» համար: Վերջիվերջո Դոն Խուանը ընտրեց հենց «տեսիլք» բառի օգտագործումը, մատնանշելով նրա սկզբունքային տարբերությունը սովորական տեսողական ընկալումից: Եվ նրան կարելի է հասկանալ, երբ կա «տեսիլք», թեկուզ ճաքիր, բայց դու հենց «հազիվ ես տեսնում» այն, միանգամայն իրավացի է` «հազիվ ես տեսնում», և անգամ անհրաժեշտ է ջանքեր գործադրել տարբերակման համար, որպեսզի հասկանալ, որ դա «տեսիլք չէ, որը տեսնում ես աչքերով»: Կաստանեդայի գրքերում «տեսիլք» տերմինը օգտագործվում է կամ չակերտների մեջ, կամ էլ շեղագիր տառերով: Այդպիսի ընկալումների օրինակներ կարելի է հանդիպել նաև Ռամակրիշնայի մոտ, որը նույնպես հեշտությամբ օգտագործում էր «տեսնել» բառը, երբ պատմում էր այն մասին, որ նա ցանկացած պահի կարող է «տեսնել» Կալի աստվածուհուն այնպես հստակ, ինչպես հստակ նա տեսնում է իր առջև կանգնած մարդկանց, և անգամ ավելի պարզ: Ընդ որում կարելի է ենթադրել, որ նա ինքն իրեն հաշիվ է տալիս, որ դա սովորական տեսողական ընկալում չէ, թեկուզ այն պատճառով, որ ուրիշ մարդիկ չեն տեսել այն, ինչը նա է «տեսել»: Ռամակրիշնայի մայրը նաև հիշատակում է մի ահռելի փայլատակող ալիքի «տեսիլքի» մասին, որը նրա ուղեկցորդուհիներից ոչ ոք չեր տեսել, որը հափշտակեց նրան և հենց դրանից հետո նա հղիացավ Ռամակրիշնայով: Հատկանշական է, որ Ռամակրիշնայի մայրը նույնպես նկարագրում է այդ հափշտակումը ուղեկցող ամենապայծառ ՊԸ, և Ռամակրիշնան ունեցել է այդ հափշտակող ՊԸ զգացումը աստվածուհի Կալիի ամենապայծառ «տեսիլքի» ժամանակ: Կաստանեդան չէր առանձնացնում ՊԸ երևույթների առանձին դասի մեջ, այդ պատճառով նրա հաշվետվություններում նշված չէ տեսիլքի ժամանակ ՊԸ առկայության ուղիղ կախվածությունը, բայց այնտեղ, որտեղ նա փորձում էր նկարագրել իր ապրումները «տեսիլքի» ժամանակ, ոչ հաճախ կարելի հանդիպել մի նկարագրություն, որը ռեզոնանս է առաջացնում ՊԸ հետ (հատկապես հաճախ նա հիշատակում էր չափից ավելի պարզությունը):
Անցկացնենք միջանկյալ ամփոփում.
*) «Տեսիլք»` յուրահատուկ, ոչ մի այլ տեսակի հետ չհամընկնող, ընկալման ձև, որը սովորական տեսողական տերմիններով ամենահեշտն է նկարագրվում, և որը սկզբնական շրջանում այնքան է հիշեցնում սովորական տեսողական ընկալում, որ անհրաժեշտություն է առաջանում տարբերակման ջանքեր գործադրել, որպեսզի տարբերակել մեկը մյուսից:
*) «Տեսիլքը» միշտ ուղեկցվում է ՊԸ:
*) ՊԸ ոչ միշտ է ուղեկցվում «տեսիլքով», կամ, այլ կերպ ասած, ՊԸ ոչ միշտ է օժտված [«տեսանելի»] խորության հատկությամբ, բայց իր արտահայտման պրոցեսում ՊԸ կարող է «ձեռք բերել խորություն» կամ «զրկվել դրանից» բավականին դինամիկորեն, որն էլ հենց այդպիսի նկարագրությունը դարձնում է հարմարավետ, երբ մենք խոսում ենք «խորության» վերաբերյալ` ինչպես ՊԸ «հատկություն», որն այդ ՊԸ կարող է ունենալ կամ չունենալ` կախված իր ինտենսիվությունից:
*) ՊԸ, բացի «խորության» հատկությունից կարող է ունենալ նաև «ընդգրկողականության» կամ «լայնության» հատկություն: «Լայնություն» անգույն բառը այդ հատկության հետ առաջացնում է թույլ ռեզոնանս, քանի որ երբ այդ հատկությունը արտահայտված է, ապա այն ապրում են ինչպես «ապշեցուցիչ», «հափշտակող», «ընդգրկող»: Աշխարհը կարծես տարածվում է անհասանելի սահմանների լայնությամբ. հենց այնպես, ինչպես մենք ասում ենք խորության դեպքում` «աշխարհը կարծես ձեռք է բերում աներևակայելի խորություն»:
*) ՊԸ կարող է ունենալ այնպիսի հատկություն, որը ես անվանում եմ «մագնիսականություն»: Ռեզոնանս առաջացնող նկարագրություն. «կարծես թե այլ ՊԸ մի ամբողջ խումբ բռնկվում է և հավաքվում ամուր կծիկի մեջ»:
*) Որքան հաճախակի և ինտենսիվ եմ ես ապրում բազմազան ՊԸ, այնքան բարձր է հավանականությունը, որ կարտահայտվեն «խորություն», «ընդգրկողականություն» և «մագնիսականություն»:
*) Հնարավոր չէ զգալ խորություն, ընդգրկողականություն կամ մագնիսականություն ոչ մի հանգամանքների դեպքում, երբեք ու անգամ ամենացածր աստիճանի, եթե այդ պահին կա ԲՖ ու ԲԷ: Դա առավել ակնհայտ կդառնա, եթե հիշել, որ «ՊԸ հատկություններն» անբաժանելի են հենց ՊԸ-ից, իսկ ՊԸ և ԲԷ սկզբունքայնորեն անհամատեղելի են:
*) «Հարթ ՊԸ» (այսինքն այնպիսին, որը զրկված է բոլոր հատկություններից, բացի ինտենսիվությունց) և «ծավալային ՊԸ» (այսինքն այնպիսիք, որոնց հատկանշական են նաև վերոհիշյալ այլ հատկությունները) վիճակը տարբերակվում են միմյանցից հենց այնպես հիմնավին, ինչպես «հարթ ՊԸ» վիճակը գորշությունից կամ ԲԷ:
*) Հարթ ՊԸ, որի ինտենսիվությունը գրավում է հափշտակվածության բարձունքներ, անդարձելի վերածվում է ծավալայինի:
Այստեղ հեշտ է «դուրս գալ կծիկից» ու վերածվել պղպջակավոր է էզոտերիկի, որը բացում է Կաստանեդայի, Իշերվուդի և Սատպրեմի գրքերը ու սկսում է կրկնօրինակել իր համար ոչինչ չնշանակող բառերով: Քանի որ մենք գտել ենք այսպիսի հետաքրքիր հատում Կաստանեդայի նկարագրությունների հետ, արի հիմա սկսենք զավզակել լուսարձակող ձվերի ու հավաքման կետերի մասին, իսկ քանի որ Ռամակրիշնայի փորձը մերի հետ որոշակի հատում է հայտնաբերել, ուստի արի հիմա աղոթենք Կալիին: Ես ուզում եմ կանխազգուշացնել իմ ընթերցողին այդ լուրջ սխալի մասին: Դատելով Կաստանեդայի գրքերով Դոն Խուանը ջանում էր ինչքան հնարավոր է համոզիչ լրապատկերել նրա առջև աշխարհի նոր պատկերը` հավաքման կետերի հետ միասին, որոնք տեղափոխվում են նագվալի (մոգերի խմբի ղեկավարի) հարվածի ազդեցության տակ դեպի լուսարձակող ձվի խորություն և այլն: Բայց ինչու՞ էր Դոն Խուանը դրանով հետաքրքրված: Որովհետև Կաստանեդան ԸՆԿԱԼՈՒՄ ԷՐ այդ նույն լուսարձակող ձվերը և այլ զարմանալի իրականությունը. ընկալում էր Դոն Խուանի ազդեցության տակ: Եվ Դոն խուանը հետաքրքրված էր այն բանում, որպեսզի Կաստանեդան նախօրոք ունենար նոր իրականության համապատասխան նկարագրություն: Կաստանեդայի շարժիչ ուժը Դոն Խուանն էր, որը (համաձայն նրա գրքերի) այս կամ այն միջոցներով տեղափոխում էր Կաստանեդային դեպի իրականության այլ ընկալումներ: Իսկ քո շարժիչ ուժը հանդիսանում է սթափությունը, պարզությունը, փորձի ամուր հիմքը, կոնցեպցիաների դեն նետումը, հստակ որոշված տերմինների օգտագործումը, ՊԸ զգալը և այլն: Այդ պատճառով քո խնդիրը հակադարձ է Դոն Խուանի խնդրին` կուրորեն չհավատալ աշխարհի պատկերին, որը նկարագրված է Կաստանեդայի կողմից: Չսկսել ծնել մեխանիկական վստահություն այն բանում, որ կան ինչ-որ լուսարձակող ձվեր ու նման այլ հրաշքներ: Բայց մենք կարող ենք որպես անկասկած փաստ նշել. «տեսիլքի» նկարագրությունը, որը մենք հանդիպում ենք Կաստանեդայի մոտ չափից ավելի է նման «տեսիլքի» նկարագրությանը, որի փորձը ձեռք է բերում ՈՒՈՒՊ պրակտիկայով զբաղվողը` ՊԸ արմատավորողը: Այդ պատճառով Կաստանեդայի կողմից շարադրվածը ես կընդունեի ինչպես հիպոթեզ: Ոչ թե ենթադրություններ (քանի որ ենթադրությունները կարող են հիմնավորված լինել միայն սեփական փորձի վրա, սեփական ընկալումների հստակ հիմնավորումների վրա), այլ հենց հիպոթեզ: Հիպոթեզը, ի տարբերություն ենթադրությունների, դատարկ երևակայությունից տարբերվում է միայն նրանով, որ օժտված է կանոնավոր, համեմատաբար չհակասող կառուցվածքով: Մաթեմատիկոսը կամ էլ ֆիզիկոսը կարող է ասել «գեղեցիկ հիպոթեզ», ի նկատի ունենալով, որ չնայած ինչ-որ ուղղակի կամ անգամ անուղղակի հաստատումների բացակայությանը, նրա կառուցվածքը պարզ է ու գեղեցիկ, չի պահանջում բազմաթիվ անհայտ պարամետրերի ներմուծում, նրա օգտագործումը հեշտացնում է բարդությունները, բացատրում է անհասկանալին: Եվ ֆիզիկոս փորձարարը նոր փորձերի համար իր առջև ունենալով անսահման ազատություն, կհորինի հենց այն, ինչը կբերի բացահայտման, եթե ճշգրիտ լիներ այս կամ այն «գեղեցիկ հիպոթեզը»: Այսպես պրակտիկական հետազոտությունների ժամանակ հիպոթեզները դառնում են կողմնորոշման առարկա, ու մենք նույնպես կարող ենք հենց այդպես վարվել:
Երբեք, ոչ մի հանգամանքների դեպքում չդառնաս էզոտերիկ` մարդ, որը լուրջ դեմքով արտասանում է հնչեղ, իր համար ոչինչ չնշանակող բառեր: Քո գլուխը պետք է ճախրի հիպոթեզի ու ենթադրությունների ամպերի մեջ, քո ձեռքերը պետք է վիրահատեն տրամաբանությամբ, իսկ քո ոտքերը պետք է կանգնեն փորձի ամուր հողի վրա: Սակայն իմ խորհրդից օգտվելը գրեթե անհնար է, քանի որ էզոտերիկի կայտառ ձիով դեպի գեղեցիկ բանահյուսության անսահման հեռուն սլանալը գրեթե անհաղթահարելի է, հատկապես, երբ կա նա ում, վրա պետք է տպավորություն թողնել… Բայց հաշվեհարդարը անխուսափելի է: Միայն իրական փորձը կարող է առաջացնել կանխավայելում ու կանխագուշակություն: Միայն հասկանալի տերմինների օգտագործումը (այսինքն, որոնք նշանակում են կոնկրետ, քո կողմից նշանակված քո ընկալումների ամբողջականությունը) կարող է բերել ենթադրությունների, բացահայտումների, հետաքրքրության ու հետազոտելու ցանկության առաջացում: Հենց որ դու ընկնում ես էզոտերիկի միջավայր… ամեն ինչ մահանում է` և կանխավայելումը, և կանխագուշակումը, և ուսումնասիրողի կիրքը, և ուրախալի ցանկությունները. ամեն ինչ: Դու մնում ես կոտրված տաշտի մոտ, և որպեսզի նորից վերակենդանանալ, քեզ անհրաժեշտ է ետ սողալ դեպի քո սկզբնական դիրքերը, որոշել, թե հատկապես ինչ ես դու ընկալում, հատկապես ինչերն ինչ տերմիններով ես անվանում, և միայն այդ ժամանակ քո մեջ նորից կարթնանան և ՊԸ, և հետազոտության ցանկությունը, և կյանքն ընդհանրապես:
Արդյո՞ք միայն Կաստանեդայի և ուրիշ հեղինակների գրքերի հետ է ծագում որոշակի հատում: Եվ ընդհանրապես դա զարմանալի չէ. եթե երկու մարդ անկեղծորեն հետազոտում են իրենց ընկալումները, իհարկե արդյունքում նրանք ընկալվող աշխարհը կնակարագրեն այնպես, որ նրանց նկարագրությունները կհատվեն, մեկի փորձը կհամապատասխանի մյուսի փորձին, կծառայի որպես կողմնորոշիչ, հուշում և այլն: Իսկ ահա այլ տեսակի հատումը թվում է բավականին զարմանալի, անգամ պարզ ասած` խելահեղ:
07-02-02) Նրանց համար, ովքեր ունեն ՊԸ ապրելու նշանակալի փորձ, ինչպես նաև հավասարապես նրանց համար, ովքեր ունեն հաճախ և ինտենսիվ ՊԸ ապրած մարդկանց հետևելու փորձ, անվիճելի փաստ է հանդիսանում այն, որ ՊԸ ազդեցություն է թողնում ֆիզիկական մարմնի վրա: Այդպիսի ազդեցության արդյունքներին կարելի է վերագրել նաև այսպես կոչված «ֆիզիկական ապրումները» (ՖԱ)` բոլորովին անսովոր զգացողություններ, որոնք որպես կանոն ապրում են սահմանափակ ժամանակաշրջանի ընթացքում, բայց բերում են կուտակային արդյունքների, որոնց թվում է նաև մարմնի էրոտիկ զգայունության կտրուկ աճը. մարմինը վերածվում է մի ամբողջական «էրոգեն գոտու», էրոտիկ զգացողությունների բազմազանությունը նույնպես կտրուկ ավելանում է: Հենց այդ արդյունքներին է վերաբերվում նաև դիմադրողականության կտրուկ աճը, հիվանդությունները հեշտությամբ հեռանում են քեզանից, հին հիվանդությունները անհետ վերանում են, անգամ այնպիսիք, որոնք պրակտիկորեն համարվում են անբուժելի, իսկ նոր հիվանդություններ բոլորովին չեն առաջանում` անգամ այնպիսի պայմաններում, երբ հիվանդանալը համարվում է անխուսափելի: Հենց սրան վերագրենք նաև կտրուկ, երբեմն անգամ անհնարին թվացող, դիմադրողականության ավելացումը: Փոխվում է անգամ մարմնի արտաքին տեսքը` ֆակտուրան, մաշկի բուրմունքը, թե ինչպիսին այն շոշափելիս. ամեն ինչ սկսում է ռեզոնանս առաջացնել գեղեցկության, ուժի, նրբության զգացողության հետ: Անգամ քրտինքի համն ու հոտը դառնում են հաճելի: Դանդաղորեն, բայց միևնույն է, փոխվում է մարմնի ձևը. փոփոխությունները կարող են լինել շատ թե քիչ զգալի, բայց տեսանելի է ընդհանուր էֆեկտը` ուժեղանում է ռեզոնանսը գեղեցկության, էրոտիկ հակման զգացողության հետ: Եվ վերջինը հերթականությամբ, բայց ոչ նշանակությամբ, դանդաղում է, և երբեմն նաև ընդհանրապես դադարում է մարմնի ծերացումը: Մարմինը սկզբնական շրջանում նկատելիորեն «երիտասարդանում է», ապա ֆիքսվում է մի որոշակի «տարիքի» վրա, որը, ինչպես թվում է, ընդհանրապես չի փոխվում: Ֆիզիոլոգիական ժամանակի դանդաղումը ՊԸ անխուսափելի հետևանք է: Ծերանալու պրոցեսին մասնակցում են տարբեր մեխանիզմների անհամար քանակություն: Ծերաբանությունը, որն ուսումնասիրում է այդ պրոցեսները, իրականում ոչ պակաս բարդ գիտություն է, քան ընդհանրապես մյուս գիտությունները, որոնք ամբողջությամբ վերաբերվում են կենդանի օրգանիզմներին` ֆիզիոլոգիան, բջջաբանությունը և այդպես շարունակ, ու ընդ որում, ընդհանրապես այն առանձին գիտություն չի համարվում: Ծերացումը պրոցես է, որն ընդգրկում է մարդու ֆիզիոլոգիայի բոլոր ասպեկտները: Ծերացման է ենթարկված ընդհանրապես ամբողջ օրգանիզմը` բջիջներից մինչև օրգաններ: Այդ պատճառով ծերացման դանդաղելը, իսկ երբեմն անգամ դադարելը մարդու շրջանակներում «գլոբալ» էֆեկտ է: Դա անջատ պրոցեսների վրա մեկուսացված ազդեցություն չէ, այլ ինչ-որ ամբողջականացնող բան է:
Արդյո՞ք նախկինում մենք բախվել ենք նման ինչ-որ բանի հետ: Բախվել ենք: Մայկելսոնի և Մորլիի փորձը բացահայտեց դժվարությամբ հասնելի փաստ` լույսի արագությունը հաստատուն է: Այդ նույն բանը անխախտելիորեն դուրս էր բերվում նաև դեռ Մաքսվելի էլեկտրամագնիսական դաշտի համար արտածված հավասարումներից: Հետագայում ինչքան ասես մեծ ճշտությամբ չափումները ոչինչ չփոխեցին, լույսի արագությունը հաստատուն է և մեզ համար սովորական արագությունների գումարման կանոնը մահացել է: Պարզ դարձավ, որ մեր աշխարհը ցուցաբերում է մեզ համար անհայտ հատկանիշներ: Էյնշտեյնի աշխատություններից հետո, որն առաջարկեց աշխարհի անհակաճառելի ու զարմանալի մի նոր պատկեր, այդպիսի աշխարհն անվանենք «հարաբերապաշտական», այսինքն այնպիսի աշխարհ, որտեղ գործում են հարաբերապաշտական օրենքներ. օրենքներ, որոնք կատարվում են գրեթե լույսի արագությամբ (այսինքն` համարյա լույսի արագությամբ), բայց դա մի «ուրիշ աշխարհ» չէ, դա հենց մեր այն նույն աշխարհն է, ուղղակի նրա այդ զարմանալի հատկություններին մենք կարող ենք հետևել միայն յուրահատուկ պայմաններում, օրինակ, լույսի արագությանը շատ մոտ արագությամբ կատարվող պրոցեսներում: Էյնշտեյնը ստեղծելով հավանականության տեսությունը դասական նյուտոնյան ֆիզիկան հաշտեցրեց այդ` լույսի արագության հաստատունության հայտնության հետ, բայց նրա կողմից աշխարհի ստեղծած պատկերը, չնայած իր ամբողջական նույնականությանը, այսինքն լիովին համապատասխանությանը հաջորդող հարյուր հազարավոր ինչքան ասես մեծ ճշտություններով կրկնվող էքսպերիմենտների արդյունքների հետ, մեզ համար մնում է աներևակայելիորեն անհավանական: Օրինակ, տարածությունը, մեր նկատմամբ շարժվող հաշվարկման համակարգում, մեր տեսանկյունից սեղմվում է, իսկ նրանց տեսանկյունից ընդհակառակը` սեղմվում է մեր տարածությունը. և երկու տեսնկյուններն էլ ճիշտ են: Նույնն էլ կատարվում է ժամանակի հետ` ժամանակը, մեր նկատմամբ շարժվող հաշվարկման համակարգում, մեր տեսանկյունից դանդաղ է: Բայց դա ինչ է նշանակում. արդյո՞ք «դանդաղեցված է ժամանակը»: Որպես ժամանակ մենք հասկանում ենք ֆիզիկական պրոցեսների ընթացման արագությունը: Մեր նկատմամբ շարժվող հաշվարկման համակարգում ԱՄԵՆ ԻՆՉ, ցանկացած ֆիզիկական պրոցես, մեզ կթվա առավել դանդաղ ընթացող, այդ պատճառով մենք հեշտությամբ ենք ասում, որ «ժամանակը այնտեղ դանդաղեցված է ընթանում»: Խոսելով կորպուսկուլյար լեզվով, մի որոշակի ուղեծրից դեպի մեկ այլ որոշակի ուղեծիր անցնելու ժամանակ որոշակի ատոմում էլեկտրոնն արձակում է ֆոտոն խիստ որոշակի հաճախությամբ: Բայց եթե մենք համեմատենք մեր նկատմամբ շարժվող արագացուցչում ատոմի ճառագայթումը մեր նատմամբ դադարի վիճակում գտնվող ատոմի ճառագայթման հետ, ապա հաճախությունները նկատելիորեն կտարբերվեն: Իսկ անկայուն մասնիկը, որն առաջացել է արագացուցչի մեջ մինչև լույսին շատ մոտ արագությունների դեպքում կարող է ապրել հարյուրավոր, հազարավոր անգամներ ավելի երկար, քան մեր նկատմամբ դադարի վիճակում գտնվողը: Այսինքն դա ժամանակի ինչ-որ «թվացող» դանդաղեցում չէ, այլ ամենհավանական իրականությունն է: Մասնիկի «ծերացման» բոլոր պրոցեսները դանդաղում են, ինչն էլ մոզ համար նշանակում է, որ «այնտեղ ժամանակը դանդաղել է»:
Ֆանտաստիկայում ոչ հազվադեպ կարելի է հանդիպել այնպիսի մարդու նկարագրություն, որը երկար ժամանակ լույսի արագությանը շատ մոտ արագություններով թռչելուց հետո ետ է վերադառնում երկիր իր նախկին ժամանակակիցների մահից հարյուրավոր տարիներ հետո: Ընդ որում այդ ժամանակ անխուսափելի է լինում այն կանխադրույթը, որ այդ ընթացքում մարդն ընդամենը ապրել է միայն իր սովորական կյանքը, իր, ասենք 40 տիեզերական տարիները, այսինքն այն ժամանակամիջոցի ընթացքում, երբ Երկիր մոլորակի վրա անցնում է 500 տարի, նա իր «հոգեկան կյանքում» ապրում է ընդամենը 40 տարի, այլ ոչ թե 500 տարի: Եվ ֆանտաստիկայի մեջ դա դարձավ այնքան ընդունված փաստ, որ համարյա թե սկսում էր համարվել գիտական փաստ, ամեն դեպքում այդպիսի պատկերացումը հաստատուն կերպով մտավ կոնցեպտուալ սխեմայի մեջ: Բայց անհրաժեշտ է նկատել, որ արագացուցչի մեջ, մինչև լույսի արագությանը շատ մոտ արագությունների ժամանակ, մարդուն ոչ ոք չէր հետևում, և ոչ ոք այսպիսով չգիտեր, թե ինչպես է ընթանում մարդու հոգեկան կյանքը այդպիսի արագացումների դեպքում: Չէ որ արագությունը հարաբերական է, իսկ արագացումը` ոչ: Ինչու՞ երիտասարդ կմնա հենց տիեզերագնացը, որը վերադարձել է Երկիր մոլորակ: Չէ որ, երբ նա Երկրի համեմատությամբ լույսի արագությանը շատ մոտ արագություններով թռչելիս լինի, ապա արդյո՞ք նրա տեսանկյունից իր համեմատ այդ արագությամբ թռչողը հենց Երկիր մոլորակը չի լինի: Պատասխանը արագացման մեջ է: Հենց նա սկզբում ձեռք կբերի արագացում, ապա նորից ձեռք կբերի արագացում, բայց այս անգամ արդեն բացասական նշանով (այսինքն` կդանդաղի), ապա ետ կպտտվի ու նորից ձեռք կբերի դրական արագացում ու այնուհետև նորից` բացասական արագացում: Մեզ նրանից կտարբերակեն հենց արագացումները: Նա կսկսի զգալ գերծանրաբեռնվածություն, նրա զանգվածը կավելանա, իսկ մենք այդ ամենը չենք զգա: Հարաբերականության հատուկ տեսությունը այս գրքի մեջ չի կարող տեղավորվել, այդ պատճառով ևս մեկ անգամ հիշեցնեմ. մենք չգիտենք, թե արդյոք մարդու հոգեկան կյանքը «ժամանակի» դանդաղեցման հետ մեկտեղ դանդաղում է, թե` ոչ, նրա համակարգում, բոլոր ֆիզիկական, ինչպես նաև ֆիզիոլոգիական պրոցեսների դանդաղեցման հետ մեկտեղ:
Այսպիսով, ծերացման դանդաղեցումը մի պրոցես է, որը մեզ շատ լավ ծանոթ է… հարաբերապաշտական ֆիզիկայի բաժնից:
Կարելի՞ է արդյոք որպես հիպոթեզ ընդունել այն, որ ՊԸ ազդում է մարդու վրա մոտավորապես հենց այդպիսի ձևով, կամ մասնավորապես հենց այդպիսի ձևով, ինչպես որ նրա վրա կազդեր մինչև լույսի արագությանը շատ մոտ արագություններով արագացումը: Արդյունքի համընկման շնորհիվ` կարելի է: Լեզվի պարզության համար կարելի էր ասել, որ առանց ինչ-որ սև բծերի և առանց լույսի արագությանը շատ մոտ արագություններով արագացող ՊԸ բերում են կեղծ-հարաբերապաշտական աշխարհի արտահայտման, այսինքն մի աշխարհի, որն օժտված է հիպոթեզային, հարաբերապաշտական աշխարհի հետ համընկնող հատկանիշներով: «Կեղծ հարաբերապաշտական աշխարհը» հնչում է բարդ, այդ պատճառով ներմուծեմ «կհարաշխարհ» տերմինը (կրճատված կեղծ հարաբերապաշտական աշխարհը բառերից), չէ որ մենք դեռ չունենք լուրջ հիմնավորումներ, անգամ այս ազատ հիպոթեզի շրջանակներում, որպեսզի նույնականացնենք կհարաշխարհն ու հարաբերապաշտական աշխարհը: Մենք միայն կարող ենք ֆիքսել համընկնող դրսևորումները:
Ծերացման դանդաղեցում տեղի է ունենում, այն ժամանակ, երբ մարդու խոսքի, գործողությունների դանդաղեցում չկա, որից էլ մենք կարող ենք ենթադրություն անել, որ կհարաշխարհի հատկանիշները «կոպիտ մատերիայի» աշխարհում չեն կարող նկատելի լինել այնպես, ինչպես հարաբերապաշտական աշխարհի հատկանիշներն աննկատելի են մեզ հատուկ արագությունների դեպքում: Կհարաշխարհի հատկանիշները ազդում են մեր ֆիզիկակական մարմնի վրա անմիջականորեն, այսինքն հաջորդականության միջոցով, որը կապում է ՊԸ, «հոգեկան աշխարհը», «ֆիզիոլոգիական աշխարհը»:
Հիպոթեզի այդպիսի շրջադարձը թեկուզ և ունի ֆանտաստիկ տեսք, բայց իրականում այդպիսին չի հանդիսանում, քանի որ մենք… ունենք նաև այդպիսի փորձ: Բազմաթիվ մարդիկ երազում (և ես դեռ չեմ խոսում գիտակցված երազատեսությունների մասին, որի պայծառ փորձն ունեն որոշ պրակտիկայով զբաղվողներ) հասցնում են ապրել հոգեբանական կյանքի մեծ, անգամ շատ մեծ հատված, որը նրանք կարող են նկարագրել մի քանի էջերի վրա` իրադարձություններ, ապրումներ, և դա այն ժամանակ, երբ սթափվելուն պես հասկանում են, որ անցել է ընդամենը ինչ-որ հինգ րոպե: Օրինակի համար Ոզնուհին ունի ԳԵՐ մեջ ապրելու երեք ամսվա շատ ինտենսիվ կյանքի փորձ, և դա այն ժամանակ, երբ սթափ աշխարհում անցնում է մոտավորապես մեկ ժամ: Տվյալ դեպքում «հոգևոր» և «ֆիզիկական» ժամանակամիջոցների փոխադարձ հարաբերությունների գործակիցը կազմում է մոտավորապես 2000։1:
Անցկացնելով միջանկյալ ամփոփում. կարելի է ձևակերպել հիպոթեզ.
«ՊԸ բերում են կհարաշխարհի հատկանիշների արտահայտմանը, կամ պատկերավոր ասած մատուցում են մարդու հոգեկան մասը, իսկ նրա միջոցով նաև ֆիզիկականը, կհարաշխարհի ազդեցությանը, որի հատկանիշները շատ դեպքերում համարժեք են հարաբերապաշտական աշխարհին, ինչը մեր կողմից շատ թույլ է ուսումնասիրված. միայն տարրական մասնիկների կամ աստղագիտական օբյեկտների նկատմամբ, որոնք հեռացված են այնքան, որ նրանց մասին դատել մենք կարող ենք նորից միայն տարրական մասնիկների ու ճառագայթումների հիման վրա: Կհարաշխարհի հատկությունների արտահայտումը, կամ պատկերավոր ասած «կհարաշխարհում գտնվելը», բերում է հոգեբանական փորձի կտրուկ խտացման, ընդարձակման, իսկ նրա ազդեցությունը ֆիզիկական մարմնի վրա այնպիսին է, որ չնայած շարժումների ու ֆիզիոլոգիական ռեակցիաների ինչ-որ չափով դանդաղեցման բացակայությանը, օրգանիզմի ծերացումը դանդաղում է, կամ ընդհանրապես կանգ է առնում»:
Հարաբերապաշտական աշխարհի հատկանիշները բոլորովին անսովոր են, ինչպես մեզ հայտնի է ֆիզիկայից, և եթե մարդու «հոգեկան մասը» տեղափոխվում է մի այնպիսի աշխարհ, որը թեկուզ նվազագույն քանակով, բայց ինչ-որ ընդհանուր բան ունի հարաբերապաշտական աշխարհի հետ, և հաշվի առնելով, որ հոգեկան աշխարհը այս կամ այն կերպով կապված է ֆիզիկական աշխարհի հետ (քանի որ մարդը գոյություն ունի), և հաշվի առնելով այն, որ կհարաշխարհի հատկանիշները ազդեցություն են թողնում մարդու մարմնի պահվածքի վրա սովորական աշխարհում (որն անկասկած բխում է ծերացման դանդաղեցումից), ապա կարելի է ընդունել, որ մարդու մարմինը, որը զգում է հատկապես ինտենսիվ ու «ծավալային» ՊԸ, կենթարկվի նաև այլ տիպի ազդեցության և ձեռք կբերի այլ ապշեցուցիչ հատկանիշներ:
Այդպիսի հիպոթեզը ջախջախում է խոչնդոտները, որոնք անխուսափելիորեն ծագում են յուրաքանչյուր ողջամիտ մարդու մոտ, երբ նա կարդում է հենց այն նույն Կաստանեդայի, կամ Դալայ-Լամայի, կամ Տուլկու ՈՒրգենա Ռիմպոչեի, կամ Ռամակրիշնայի մասին Իշերվուդի, կամ Աուրոբինդոյի մասին Սատպրեմի և այլոց գրքերը: Այդ գրքերի մեջ այնպես խիտ են խառնված վկայությունները ինչ-որ բոլորովին անհնար, անհավանական հրաշքների մասին, որ անկախ քեզանից սկսում ես չհավատալ հեղինակին: Ինչն էլ իր հերթին առաջացնում է մի անհավանական ճգնաժամ, քանի որ հենց այդ հեղինակներն են քեզ թվում առավել անկեղծ, իմաստուն: Հենց այդ գրքերում են հանդիպում փորձի հարուստ բազմազանության, որը դատարկ տեղը չես հորինի, որը մշտապես հաստատվում է ՊԸ, պարզության, գորշությունների հեռացմանը հասնելու պրակտիկայում քո սեփական առաջընթացի ընթացքում: Վերը նշված հիպոթեզը վերջապես թույլ է տալիս գցել բացատրության կամուրջիկը. մարդը որքան շատ ՊԸ փորձ ունի, որքան այդ ՊԸ առավել «ծավալային» և ինտենսիվ են, այնքան ավելի բարձր մակարդակով է նրա մարմինը ձեռք բերում «կհարաշխարհի» հատկանիշներ, որոնք մեր առօրեկան տեսակետից թվում են անհնարին:
Ի նկատի ունենանք, որ ոչ թե սարքն է տեղափոխվում կհարաշխարհի մեջ, ոչ թե տարրական մասնիկն է «ապրում» յուրօրինակ ազդեցություններ, այլ հենց ինքը` մարդը: Արդյո՞ք դա նշանակում է, որ մենք վերջապես կկարողանանք գցել կամուրջիկը հոգեկանից և ֆիզիկականից, ու ճանաչել ֆիզիկան ոչ թե սարքերով, այլ անմիջականորեն ընկալումներով:
Դիտարկենք ևս մեկ ասպեկտ: Մեզ հայտնի է քվանտային մեխանիկայի գոյության մասին: Չափազանցվածություն չի լինի, եթե ասենք, որ քվանտային մեխանիկան չի հասկանում և չի հասկացել ոչ ոք: Նույնը կարծես թե կարելի է ասել նաև հավանականության տեսության մասին, և միևնույն է քվանտային մեխանիկայի նկատմամբ դա ավելի մեծ մակարդակով է կիրառելի: Տարածության կրճատումը, ժամանակի դանդաղեցումը և անգամ տարածության կորացումը, տարածության կորացման համարժեքությունը զանգվածին, զանգվածի համարժեքությունը էներգիային, արագացման համարժեքությունը զանգվածին, բոլոր այս դժվարըմբռնելի առաջադրանքները, որոնք կապված են լույսի արագությանը շատ մոտ արագությունների և լույսի արագության հաստատունության հետ, այդ ամենը վերջնահաշվարկով կարելի է ինչ-որ ձև ներկայացնել, նկարագրել, համընկնեցնել մեզ համար հասկանալի մոդելի հետ: Եթե մարդը, որը շարժվում է լույսի արագությանը շատ մոտ արագությամբ, իր շարժման ընթացքում արձակի ֆոտոն, ապա ի՞նչ կլինի: Չէ որ լույսի արագությունը հաստատուն է, ու մարդու շարժման արագությունը չի վերադրվի ֆոտոնի արագության հետ, և ստացվում է ֆոտոնը դանդաղորեն կսողա՞ մարդու առջևից: Մեզ համար` այո: Իսկ նրա համար ֆոտոնը կթռչի դեպի առաջ լույսի սովորական արագությամբ: Այս տիպի առաջադրանքները շատ են, և այնուամենայնիվ դրանց լուծումը շատ, թե քիչ կարելի է դարձնել առավել հասկանալի: Բայց քվանտային մեխանիկան իրենից ներկայացնում է պարադոքս ընդհանրապես անհասկանալի բարդության պարադոքսի վրա: Էյնշտեյնը իր մազերն էր պոկում, և ոչ միայն նա: Նա, ով չի պոկում իր մազերը, փորձելով հասկանալ քվանտային ֆիզիկան, ընդհանրապես, անգամ մոտավոր, չի հասկանում, թե որքան շատ է նա հեռու այն հասկանալուց: Հիմա ես ուզում եմ հիշատակել ընդամենը մեկ ասպեկտի` հավանականության մասին: «Էլեկտրոնը», օրինակ, ոչ այլ ինչ է, քան «էլեկտրոնի հայտնաբերման հավանականության խտություն», և այդ իրը, որը մենք անվանում ենք «էլեկտրոն», իրեն դրսևորում է մեկ ինչպես մասնիկ, մեկ ինչպես ալիք, և ոչ ոք երբեք այդ մասին չի պատկերացնի, չի նկարագրի և չի ներկայացնի: Սակայն հավասարություններով շատ բան կարելի է նկարագրել, ու ստացված արդյունքների հիման վրա կարելի է կառուցել սարքավորումներ, որոնք կանոնավոր կերպով կաշխատեն, ինչով էլ մենք զբաղվում ենք հասկացողության խնդիրները հեռու մղելով:
Եթե մի որոշակի գրանցող էկրանի վրա ուղղարկվի եզակի էլեկտրոն կամ ֆոտոն` շատ նեղ ճեղքի միջով, այնքան նեղ, որ համաձայն Հեյզենբերգի անորոշության սկզբունքի նրա իմպուլսի անորոշությունը կսկսի զգալիորեն աճել, ապա ֆոտոնը կհայտնաբերվի էկրանի վրա ամենաանսպասելի տեղերում` ընդհանրապես ոչ դեմ դիմաց ճեղքին: Եվ յուրաքանչյուր հաջորդող ֆոտոնը որոշակի հավանականությամբ (որը կարելի է ճշգրտորեն հաշվել) կնստի իր` ինչ որ որոշակի տեղ: Եթե միանգամից տրիլիոն ֆոտոններ բաց թողնվեն (այսինքն անդադար լույս բաց թողնել), ապա էկրանի վրա մենք կտեսնենք պարզորոշ մի շերտ. տվյալ դեպքում մասսայականության հաշվին անհատական ցրումները մեզ տեսանելի չեն: Օպտիկայի կանոններն աշխատում են անխափան կերպով, բայց ոչ որովհետև անորոշության սկզբունքն ու այլ քվանտային էֆեկտներ այնտեղ չեն գործում, այլ որովհետև դրանք հարթաչափված են ահռելի մասսայականության հաշվին` օպտիկական ճառագայթը իրենից ներկայացնում է ֆոտոնների աստղաբաշխական քանակություն:
Կա՞ արդյոք ՈՒՈՒՊ մեջ մի բան, որը նկարագրվում է հավանականության կանոններով այնտեղ, որտեղ թվում է, թե հավանականության համար տեղ չկա: Իհարկե կա: Եթե դու զգում ես ինտենսիվ ՊԸ, ապա այն ընդամենը որոշակի հավանականությամբ է ձեռք բերում խորության կամ ամեն ինչի ընդգրկողականության հատկություն, և բոլորովին անհասկանալի է, թե ինչու, չէ որ այն ժամանակ, երբ կա վառ ՊԸ, չկա և չի կարող լինել ոչ մի ԲԷ, կարծես թե չկա նաև ոչ մի խոչնդոտ: Ես երբեք չեմ կարող պնդել, որ վառ ՊԸ կդառնա «խորը», ես կարող եմ ընդունել ընդամենը հավանական կատեգորիաներով` «որքան հաճախակի ու ինտենսիվ է…, այնքան ավելի հավանական է…»: Մասսայական ՊԸ դեպքում արդեն կարելի է խոսել օրինաչափությունների մասին, չանցնելով դեպի հավանականությունը, ինչպես օպտիկայի դեպքում է, որը ֆոտոնների զանգվածային հոսքերը ուսումնասիրող գիտություն է. եթե երկարատև ու ինտենսիվ զգալ ՊԸ, ապա օրինաչափությունը դառնում է գրեթե երկաթբետոնային. «հենց ՊԸ ինտենսիվությունը հասնում է 7, այն դառնում է «ծավալային»»:
Նկարագրումների անկասկած նմանություն կա, և հիպոթեզը, ֆիզիկայի ու ՈՒՈՒՊ ինչ-որ խորը կապի մասին, ստանում է նոր գծեր:
Կարելի՞ է արդյոք փոխազդեցությունների լեզվով խոսել հոգեկան ընկալումների մասին: Ինչպես հայտնի է ֆիզիկայից փոխազդեցությունների ամբողջ բազմազանությունը կարելի է տանել դեպի չորս հիմնական տիպերի համադրությունների. գրավիտացիոն, էլեկտրամագնիսական, ինչպես նաև թույլ և ուժեղ (դրանք գոյություն ունեն ենթաատոմային մակարդակի վրա): Յուրաքանչյուր փոխազդեցությանը, բացի գրավիտացիոնից, համապատասխանում է մի մասնիկ, որը կարող է դիտարկվել ինչպես այդ փոխազդեցության ամենամեծ չափաբաժին` ֆոտոններ (էլեկտրամագնիսական), գլյուոններ (ուժեղ) և տրամաչափիչ բոզոններ (թույլ):
Դրական էլեկտրական լիցքը ձգում է բացասականին ու վանում է դրականին: ՊԸ «ձգում են» այլ ՊԸ: ՊԸ «վանում են» ԲԷ: ԲԷ «ձգում են» այլ ԲԷ և «վանում են» ՊԸ: Ինչպես տեսնում ենք մենք միանգամայն կարող ենք օգտագործել փոխազդեցությունների լեզուն հոգեկան պրոցեսների նկարագրման համար:
Վերադառնանք մարդու գոյություն ունենալու փաստին: Փաստը, ընդհանրապես ասած, անհասանելի է, և միայն սովորականության շնորհիվ այդ անհասանելիությունը մաքրվում է, դուրս մղվում: Ընդհանուր առմամբ կա մարդու պատկերացման երկու միջոց` ոգեպաշտական (մարդը, դա հոգի է, որը բեռնված է մարմնով) և մատերիալիստական (հոգին և մարմինը մատերիայի տարբեր մակարդակներ են): Ոգեպաշտական մոտեցումը բոլոր իմաստներով անհեռանկար է, իսկ գլխավորը` հակասում է վերը նկարագրված դիտարկումներին, որոնք կայանում են այն բանում, որ ՊԸ անկասկած ազդում են մարմնի վրա: Մարդիկ անցյալում նույնպես նկատել են, որ հոգեկան աշխարհը անկասկած ազդում է ֆիզիկական աշխարհի վրա` առավել հանգիստ մարդիկ ապրում են ավելի երկար, ու նրանց մարմինը առողջ է, և նկատվել են նաև անբուժելի հիվանդություններից այնպիսի մարդկանց հրաշքով բուժվելու փաստեր, որոնք լավատեսությամբ պայքարել են կենդանի մնալու համար, այլ ոչ թե հանձնվել հուսահատության մեջ: Բայց այդպիսի դիտումները երբեք չեն եղել շատ ակնհայտ, և դա այն պատճառով, որովհետև մարդիկ գրեթե չեն տարբերվում միմյանցից, նրանք բոլորը լողում են բթության մշուշի մեջ, ԲԷ և ԲԷ թույնի մեջ: ՊԸ արմատավորման փորձը նշված դիտարկումները դարձնում է առավել անկասկածելի` հոգեկանի աշխարհը բավականին նկատելիորեն ազդում է ֆիզիկական աշխարհի վրա: Բայց ընդհանուր առմամբ դիակը զգալիորեն տարբերվում է «կենդանի մարդուց», այդ պատճառով էլ ինձ համար զարմանալի է. ինչքան կենդանի կարող է լինել բացարձակ անբովանդակ կրոնական տեսակետը աշխարհի վերաբերյալ, որն առանձնացնում է «հոգին» «մատերիայից» ինչ-որ անհաղթահարելի բաժանումով: Եթե փոխազդեցություն կա, ապա հենց դա իր գոյության փաստով նշանակում է, որ մենք գործ ունենք մատերիայի տարբեր մակարդակների հետ, այլ ոչ թե ինչ-որ սկզբունքորեն տարբեր բաների հետ: Եթե ՊԸ ազդում է մարմնի վրա, այն էլ այդպես ակնհայտ, ապա հենց դա էլ նշանակում է, որ մենք, ըստ երևույթի, գործ ունենք տարբեր մակարդակների, տարբեր որակների մատերիաների հետ: Հոգեկան աշխարհը նյութական է. դա ակնհայտ է: Բայց դրանից չի հետևում, որ մենք հիմա «հոգեկան պոռթկումների» փոխարեն ունենք շարժունակության սառը աշխարհ, որը նկարագրվում է բանաձևերով. ռեդուկցիոնիզմի առհավետ սարսափը կյանքի է կոչված բթությամբ: Այն, ինչ ես զգում եմ` էմոցիաներ, մտքեր, ՊԸ, մնում են նույնը, ինչը ես զգում եմ, անկախ նրանից, թե մենք ինչպես ենք բացատրում կատարվող բաները: Առավել ևս, ֆիզիկականի և հոգեկանի անբաժանելի կապը համաչափորեն թույլ է տալիս մեզ հիմնավորապես պնդել, որ «մատերիան ունի հոգի», այսինքն` դա նշանակում է, որ ցանկացած մակարդակի վրա մատերիան օժտված է գիտակցությամբ: Որոշակի գիտակցությունը, որը հատուկ է ժամանակակից մարդուն, համապատասխանում է հայտնի` մաշկի, մկանների, ոսկորների, արյան և այլն հատկություններով մի որոշակի մարդու մարմնին: Որոշակի գիտակցությունը, որը հատուկ է ժամանակակից կենդանուն, նմանապես հապատասխանում է մի որոշակի կենդանու մարմնին, և անհրաժեշտ է ընդգծել, որ մեր մարմինները ունեն չափից ավելի նման, համարյա նույնական հատկություններ, և այդ փաստը կարելի վերագրել ծագման մասին տեսությանը, կենդանիներից մարդկանց էվոլյուցիային. մարդը դեռ այնքան վերջերս է առանձնացել կենդանական աշխարհից, որ մեզ դեռևս կապում են և մարմնի կառուցվածքի նմանությունները, և անգամ, շատ դեպքերում, միմյանց հանդեպ հեշտությամբ ծագող փոխադարձ համակրանքը: Այն, որ կենդանիները գիտակցող և զգացող (որոնք համարյա թե նույն բանն են նշանակում) արարածներ են, հիմա արդեն պարզ է համարյա բոլորին: Միջատների որոշակի գիտակցությունը համապատասխանում է նրանց որոշակի մարմիններին, և նույնը կարելի է ասել նաև բույսերի մասին. ահա և սրան նույնպես կարելի է առավել դժվարությամբ կամ միգուցե առավել հեշտությամբ հարմարվել, և մեր ժամանակներում կան այնպիսի մարդիկ, որոնք բույսերը համարում են զգացող ու գիտակցող արարածներ, որի վերաբերյալ կա անուղղակի հաստատումների մի շարան (օրինակ, բույսի աճի արագության և պտղաբերության որոշակի կախվածությունը նրա համար հնչեցված երաժշտությունից): Հարյուր տարի առաջ ոչ ոք լրջորեն չէր ընդունի բույսերի գիտակցության մասին հիպոթեզը, և նույնությամբ հիմա քչերն են, որ լրջությամբ կկարողանան ընդունել հիպոթեզ այն մասին, որ քարերը, լեռները, քամի, ծովը գիտակցող, զգացող արարածներ են, թեկուզ գիտակցելու և զգալու այնպիսի ձևով, որը մերից տարբերվում է շատ մեծ տարբերությամբ: Եվ այնուամենայնիվ, ինչքան էլ անհավանական դա թվա` «գիտակցող ծովը», «զգացող լեռը», հենց մարդու գոյության վերաբերյալ փաստը, ինչպես նաև «հոգեկանը» «ֆիզիկական մարմնի» վրա ազդելու անվիճելի փաստը, ապացուցում է այն, որ և քարերն են զգում, և քամին է գիտակցում, չէ որ վերջնական հաշվարկով մեր ֆիզիկական մարմինը կազմված է հանքանյութերից, իսկ մեր ֆիզիոլոգիան` զուտ քիմիական ռեակցիաների հաջորդականություն է, այսպիսով մեր «հոգեկանը» ազդում է քիմիական ռեակցիաների վրա, իսկ քիմիան ոչ այլ ինչ է, քան ֆիզիկայի ճյուղ, չէ որ քիմիական պրոցեսներին մասնակցում են զուտ ֆիզիկական օբյեկտներ` մոլեկուլներ, ատոմներ:
Այստեղից բնականաբար պարզ հարց է ծագում. եթե մենք բոլորս այս կամ այն չափով հանդիսանում ենք գիտակցող արարածներ, ապա գոյություն ունի՞ արդյոք մեր հաղորդականության միջոցը: Հնարավո՞ր է արդյոք հաղորդականության այնպիսի միջոց, որի դեպքում հնարավոր է նրա արդյունքների մտածված, կառուցվածքային մեկնաբանություն, որը մենք կկարողանանք օգտագործել մեր առարկայական ու հոգեբանական գործունեության ընթացքում: Եթե անգամ դա հնարավոր է, ապա ամեն դեպքում ոչ այն ճանապարհով, որով փորձել են գնալ տարբեր տիպերի «պարանորմալ երևույթներ» բազմաթիվ հետազոտողներ, ոչ հաշվեմեքենայի և սպեկտրաչափի օգտագործման ճանապարհով: Այլ հենց այն ճանապարհով, որը մենք ըստ էության ունենք` ինքներս մեզ մատերիայի այդքան տարբեր մակարդակների միջև որպես պատրաստի կապող օղակ օգտագործելու ճանապարհով: Այդ պատճառով ապագայի ֆիզիկա-հոգեբանը իրենից ներկայացնում է տվյալ պահին բավականին անհնարին թվացող մի օբյեկտ` նա հենց ինքն է հանդիսանում ստացված տվյալները ընկալող սարքավորում և մեկնաբանող: Հաշվարկներով զբաղվելով, նա կկառավարի ՊԸ ապրելու անընդհատությունը, նրանց անհրաժեշտ ինտենսիվության, խորության, ընդգրկողականության, մագնիսականության ապահովումը, դրան զուգահեռ կֆիքսի դիտումները և կգրանցի ցուցմունքներ:
Այստեղից իհարկե հետևում է, որ գոյություն ունի հոգեկան և ֆիզիկական աշխարհները մի ընդհանուր լեզվով նկարագրելու հնարավորություն: Ստեղծել մատերիայի վերաբերյալ մի ընդհանուր տեսություն, որը կմիավորի մատերիայի այն տեսակները, որոնք մենք առանձնացնում ենք որպես «հոգեկան աշխարհ» և «ֆիզիկական աշխարհ»: Հեռացնել ոչ միայն տեսականորեն, այլ նաև հենց պրակտիկորեն գոյություն ունեցող կամուրջիկը «ֆիզիկոսների» և «քնարերգուների» միջև: Միավորել այն, ինչը արդեն վաղուց հուսահատվել են միավորել: «Գիտակցության ճանապարհորդության» արդյունքում բացահայտել ֆիզիկայի օրենքները: Հավասարումների միջոցով բացահայտել հոգեբանության օրենքները: Ճանապարհորդել ոչ թե «սարքավորումներով», այլ «զգացողություններով»: Ոչ թե հեռավոր գալակտիկաներ մարսագնացներ ուղարկել, այլ ճանապարհորդել, «տեղավորվել» այնտեղ և ուսումնասիրել դրանք «հոգեկան մարմնի մեջ» կամ էլ «կերպարանափոխված ֆիզիկական մարմնի մեջ», որոնք համարյա թե հոմանիշներ կլինեն:
Պատկերացումները մատերիայի մասին նորից կփեխվեն հիմնավորապես, հեղափոխական կերպով (գիտակցո՞՞ղ մատերիա, զգացո՞՞՞ղ ատոմ: Զառանցա՜նք:), բայց ֆիզիկոսները դրան չեն համակերպվի: Այդ ամենը թվում է կատարյալ զառանցանք, բայց ոչ թե հիպոթեզի անհիմնության պատճառով, այլ եզրակացությունների բացառիկ անսովորության հետևանքով: «Բացառապես զառանցանք»` մակդիր է, որով միաժամանակ պարգևատրված են եղել և հավանականության տեսությունը իր տարածության շեղումներով, և քվանտային մեխանիկան իր թունելային էֆեկտներով ու կոշտ մասնիկների փոխարեն հավանականությունների խտություններով, և հիպոթեզը երկրի գնդոլորտանմանության մասին` այստեղից հետևող «գլխիվայր քայլելու» ու «չթափվող ծովի» անհրաժեշտությամբ, և գերլարերի տեսությունը իր բազմաթիվ դիտարկումներով, որոնք հավաքվել են տարածության պաշարներից, և բոլորովին աներևակայելի «M-տեսությունը», որը ծագել է գերլարերի տեսությունից: Ավելի լավ է եկեք տեսնենք, թե ուր է տանում պայծառացած ընկալումների մեջ ճանապարհորդությունը: Իսկ ավելի լավ է մասնակցենք այդ ճանապարհորդությանը, չէ որ յուրաքանչյուրը կարող է դառնալ հետազոտող` չկա ոչ միլիարդավոր դոլարների արժողությամբ արագացուցիչների, ոչ հազարավոր համագործակիցներով ինստիտուտների, ոչ անգամ անոթներով և մանրադիտակներով փոքրիկ լաբորատորիայի կարիք: Հենց ինքը մարդը հանդիսանում է հետազտություններ կատարող յուրահատուկ մի սարք, հետազոտության և՛ օբյեկտ, և՛ սուբյեկտ: Ինքը մարդը միաժամանակ և՛ «ճանապարհորդություն է», և՛ «ճանապարհորդող»: Իրավիճակը, որի դեպքում ագրեսիվ և բթամիտ գիտնականը նստած է սարքերի առջև, կատարում է բացահայտումներ, և միաժամանակ քայքայվում է հիվանդություններից, կհեռանա անցյալի մեջ, սկզբունքորեն կդառնա անհնարին: Ապագայի գիտնականը իր հետազոտությունների ընթացքում ինքը էվոլյուցիայի կենթարկի, և նրա էվոլյուցիայի մասշտաբները կսահմանափակեն իր հետազոտությունների մասշտաբները: «Երկրորդ բնության» ազդեցությունը, և նրա հետ կապված սարսափելի հետևանքները` մոլորակի աղտոտվածությունը, մարդու դատապարտվածությունը հոգեկան և ֆիզիկական դեգրադացիայի և տեխնոլոգիաներից ամողջությամբ կախվածությունը, այդ ամենը աստիճանաբար կհեռանա հետին պլան, ինչպես սարսափելի երազ:
07-02-03) Ապագան անպատճառ լինելու է: Եվ այն անպատճառ լինելու է ոչ նման «այժմին»: Կարելի է վիճել այն հարցի շուրջ, թե ինչպիսին է այն լինելու, բայց դժվար թե ինչ-որ մեկը կվիճի այն մասին, որ այն կլինի շատ-շատ ուժեղ տարբերվող ներկայից: Փոփոխությունների տեմպերը աճում են: Վերցրեք գրքեր, կարդացեք, թե ինչպես են ապրել մարդիկ հարյուր տարի առաջ, զգացեք նրանց կյանքը, թափանցեք պատկերացումներով և այն ժամանակի աշխարհի մասին: Այժմեականություն հետ տարբերությունը հսկայական է, աննկարագրելի, ոչ մի բառերով, կերպարներով կամ թվերով անարտահայտելի:
Կյանքի կենսաձևի փոփոխությունների տեմպերը դարձել են այնքան ահռելի, որ նախորդող դարաշրջանները մեզ ներկայանում են հանգած: «Տասնիներորդ դար» հասկացությունը կապակցված է ժամանակակից մարդու գլխում ինչ-որ անշարժ, հազիվ-հազիվ քայլող բանի հետ. «ոչինչ տեղի չի ունենում», կարող է պատահել տասը տարին մեկ անգամ ինչ-որ բան մի քիչ փոխվում է… Ընդ որում նա, ով հիշում է այն ժամանակները, կհաստատի. 19-րդ դարում ժամանակակիցները ընկալում էին կյանքը ինչպես խելահեղ մրցավազք (ես խոսում եմ այսպես ասված «արևմտյան աշխարհի» մասին): Ինչ-որ անվերջանալի ալիք գիտությունների մեջ կատարվող բացահայտումների, տեխնոլոգիաներում` փոխակերպումների, կյանքի խելահեղ տեմպ, ինֆորմացիայի չմարսվող հոսք, սոցիալական փոխակերպումների կույտ, որոնք անճանաչելի փոխում էին հասարակության ամբողջ կյանքը` մինչև անգամ մանրուքներ: Կար ամբողջությամբ լցվածության զգացում, «էլ առաջ անցնելու տեղ չկա»: Եվ էլ չեմ խոսում ինչ-որ տասնչորսերորդ դարի մասին, որը Եվրոպայում ընկալվում է մեր ժամանակակիցների կողմից ուղղակի ինչպես միասեռ մուգ կետ. բացարձակ ճշգրիտ է, որ «ոչինչ տեղի չի ունենում», «մռայլ միջնադար», մարտնչում էին, ծխահարում էին երկինքը խարույկներով (վառարանները հայտնագործել են միայն դարի վերջում), թափահարում էին սրերով (վառոդը իր ամենավաղ ու պարզագույն տեսքով սկսեց տարածում գտնել միայն դարի երկրորդ կեսին), դե իհարկե նաև եփում էին կերակուրներ ու ուտում դրանք: Ծնվում էին ու մահանում կարծես կիսաերազում: Բայց նա, ով հիշում է կյանքը այն ժամանակներում, կհաստատի` մարդիկ ընկալում էին իրենց դարը ինչպես … խելահեղ: Տեխնոլոգիաների խելահեղ մրցավազք (!!- այո-այո, այն ինչը մեզ թվում է հիմա տարրական, վաղուց մոռացված ու դեն նետված, այն ժամանակ ակտիվ կերպով հայտնագործվում էր)` մարդիկ ուղղակի չէին հասցնում տեխնոլոգիաների փոփոխությունների ետևից: Որտեղ դեռ երեկ կանգնած էր խուլ անտառ, այսօր այդ տեղում արդեն հայտնվել է քաղաք, նոր տնտեսագիտական հարաբերություններ, նոր սոցիալական հարաբերություններ, նոր գաղափարներ, նոր նպատակներ` ամբողջը ճնշում է զգացմունքները, ամբողջը գրավում է: Երևի տարօրինա՞կ է հնչում հետևյալ արտահայտությունը. «տասնչորսերորդ դարը տեխնոլոգիաների, սոցիալական ու տնտեսագիտական փոխակերպումների բուռն զարգացման դար է»: Տարօրինակ է, բայց դա փաստ է, թեկուզ թող ժամանակակից գիտությունը դեռ այդ փաստը չի ճանաչում մեր ժամանակներ հասած արտեֆակտների դեֆիցիտության պատճառով:
Եվ միևնույն է, չնայած տարբեր դարաշրջաններում ապրող մարդկանց ապրելակերպի ահռելի տարբերությանը, մեր ժամանակակից ապրելաձևը թվում է վերջնական, հավերժ, անսասան, ճիշտ, լավը և այդպես շարունակ: Բայց այդպես չի: Արդեն 10 տարի հետո կյանքը զգալիորեն կփոխվի, 20 տարի հետո համարյա անճանաչելի կդառնա, իսկ 50 տարի հետո ամբողջությամբ անճանաչելի կլինի: Իսկ դու արդեն չես լինի` դու կմահանաս: Դու չես լինի: Մենք չգիտենք, մենք չենք կարող գիտակցել, պատկերացնել, ախր ինչպե՞ս` «ես չեմ լինի»: Չի լինի այնպես, ինչպես չկան նրանք, ովքեր արդեն մահացել են: Վերամարմնավորման տեսությունը տալիս է բավականին թույլ մխիթարանք` դու կարող ես նկատել դա, երբ շատ ուժեղ հիվանդանաս: «Դե բավական է տառապես, կվերամարմնավորվես հաջորդ կյանքում» տիպի հորդորանքները, թվում են հեգնանք և միայն ուժեղացնում են տագնապն ու թախիծը: Ապրելու մեծ ցանկություն կա: Իսկ չէ որ ապագայում կյանքը անպատճառ կլինի բոլորովին ուրիշ` առավել հետաքրքիր, առավել հագեցած: Հիմա, օրինակի համար, բոլորը աշխատում են: Օրական ութ ժամ, գումարած դրան երկուսից-չորս ժամ` ճանապարհի վրա: Եվ դա թվում է անսասան, հավերժ: Բայց այդպես միշտ չի եղել: Դեռևս հարյուր տարի առաջ (իսկ որոշ վայրերում նաև հիմա) մարդիկ աշխատել են ոչ թե ութական ժամ, այլ արևածագից մինչև մութն ընկնելը` 12-ական, 14-ական ժամերով: Եվ նրանց նույնպես դա թվում էր անսասան: Բայց պարզվեց, որ այդպես ապրել չի կարելի, դա կյանք չէ, այլ` տաժանավայր: Իսկ մարդիկ ուզում են ապրել, հաճույք ստանալ, և որքան շատ են այդ հաճույքները դառնում հայտնի ու հասանելի, այնքան ավելի շատ ես դրանք ցանկանում: Եվ հիմա արդեն մարդիկ չեն ցանկանում աշխատել ութական ժամ, նրանք ապրել են ուզում: Եվրոպայի տնտեսությունը բավականին մեծ անկում է ապրում և անխուսափելիորեն այդ անկումը դեռ կշարունակվի ու կշարունակվի` Եվրոպայի բնակչությունը հոգնել է համառել, հոգնել է սպառվել աշխատավայրում: Նրանք ցանկանում են ավելի բարձր աշխատավարձ, ավելի կարճ աշխատանքային օր և ավելի երկար արձակուրդ: Այո, աշխատանքի վայրում նրանք ցանկանում են ավելի կարճ աշխատել ու ավելի երկար հանգստանալ ռելակսացիայի սենյակներում: Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի, Մալազյայի, Արգենտինայի և շատ այլ երկրների բնակիչների համար այդ բանը դեռևս անհասկանալի է, նրանք չունեն պատշաճ բնակարան, չունեն լվացքի մեքենա և հեռուստացույց, իսկ շատ շատերին անգամ սնունդն է պակասում. էլ ի՞նչ խոսք կարող է գնալ դժվար օրվա կրճատման մասին: Առավոտից մինչև ուշ գիշեր կաշխատենք: Եվ աշխատում են: Եվ նրանց երկրների տնտեսությունը աճում է և կաճի Եվրոպայի տնտեսությունից տասն անգամ ավելի արագ: Եվ Եվրոպան անդառնալի կհեռանա քաղաքակրթության վերջին տեղերը: Այն հիմա նույնպես արդեն այնտեղ է, և, ընդհանրապես ասած, նրա տնտեսությունը բոլորովին չի աճում: Ձեզ հայտնի՞ է Իսպանիայում կամ Պորտուգալիայում ինտերնետ թափանցելու արագությունը: Այն գտնվում է ռուսական գյուղական դպրոցի մակարդակի վրա: Ձեզ հայտնի՞ է Հոլանդիայում մրցակցության մակարդակի մասին: Այնտեղ մրցակցություն չկա: Մրցակցությունն այնտեղ խեղդում են օրենքի մակարդակի վրա` ինչի՞ համար է պետք մրցակցությունը: Այն խանգարում է հաճույք զգալ. դու շուկայում ունես մի փոքրիկ խանութ, և այնտեղ նման մի այլ խանութ բացել ուղղակի թույլ չեն տա: Ամեն ինչ հանգիստ է: Եվրոպան արագորեն կհեռանա տնտեսության վերջին տեղերը, իսկ նրանք, ովքեր չեն հասցրել գնել լվացքի մեքենաներ, ովքեր չեն կերել մինչ կշտանալը, 50-100 տարիների ընթացքում կհասցնեն գնել, և կհասցնեն կշտանալ: Եվ արդյունքը կլինի` բավարար է աշխատել, բավարար է ասեղը` մախաթով, մի մեքենան մյուս` համարյա թե նման մի այլ մեքենայով փոխել: Այդ ամենը չարժեն իմ կյանքը: Ես ունեմ մեքենա, այն ինձ տանում-բերում է արդեն 10 տարի և դեռ այդքան էլ կծառայի: Իսկ հարևանը նոր մոդել է գնել: «Կեցցե՛, ես էլ կցանկանայի»` կմտածի ժամանակակից ռուսաստանցին: «Հիմար, ծախսել ամբողջ կյանքը թիթեղի կտորների փոփոխման համար». այսպես նա կմտածի արդեն 20-30 տարի հետո: Իսկ ինչո՞վ կվեջանա: Ես համոզված եմ, որ ամեն ինչ կվերջանա նրանով, որ մարդիկ աշխատանքի վրա ծախսված ժամանակը կհասցնեն այնպիսի կարճ քանակության, որ այն հիմա կթվա անհավանական ծիծաղաշարժ` ասենք շաբաթը երեք անգամ 2-ական ժամով: Եվ արձակուրդը` 4 ամիս: Իսկ շատ մարդիկ բոլորովին կդադարեն աշխատել, կյանքի որակի այն բարձրացումը, որին նրանք կարող են հասնել աշխատելու միջոցով, նրանց համար արժեքը կկորցնի իրենց ԿՅԱՆՔԻ ժամանակի կորստի համեմատ: Եվ միակ ջանասերը, որը, չգիտես ինչու ինչպես ոզնի օրական 4 ժամ աշխատում է, ի վիճակի կլինի իր տասը չաշխատող բարեկամներին և սիրուհիներին ապահովել կյանքի նորմալ որակ: Եվ ես բոլորին առաջարկում եմ` ջանքեր գործադրեք, որպեսզի դադարեք աշխատել բոլորովին կամ աշխատել նվազագույն քանակությամբ: Բոլոր այդ թիթեղի կտորները հների փոխարեն չարժեն քո կյանքը: ՈՉ ՈՔ իր առջև նպատակ չի դնում դադարել աշխատել, էլ ի՞նչ զարմանալի բան կա նրա մեջ, որ նրանք այդ նպատակին չեն հասնում: Մեր հասարակության մեջ գերիշխում է նոր թիթեղի կտորների բարձր գնահատելիությունը, և բնականաբար` դրան համապատասխանում է հոգևոր աղքատությունը: Որքան ավել շատ է աղքատ քո հոգևոր կյանքը, այնքան ավելի շատ դու կցանկանաս լռեցնել գորշությունը թիթեղի նոր կտորով: Սահմանափակված շրջան, որը կարելի է պտտեցնել հակառակ ուղղությամբ:
Մոտ ապագայում մարդիկ կդադարեն աշխատել ու կձգտեն կյանքից ստանալ ամենամեծ քանակությամբ հաճույքներ: Եվ դու չես լինի: Իսկ նրանք կապրեն, կզվարճանան, կստանան բազմաթիվ նոր տպավորություններ, կսովորեն ինչ-որ հետաքրքիր բան, կճանապարհորդեն, կկարդան, կգրեն, կուսումնասիրեն, հաճույք կստանան, կզարգացնեն իրենց ինտելեկտը, մարմինը, կուրախանան կյանքով: Իսկ դու չես լինի: Դու չես լինի միայն այն պատճառով, որովհետև դու, ինչպես կատարյալ հիմար, որոշել ես, որ առանց ԲԷ ապրել չի կարելի, որ մարդիկ միշտ այդպես կտառապեն, որ կարծես այլ կերպ չի կարելի և անհնարին է: Որ առանց կոնցեպցիաների ապրել չի կարելի: Որ ուրախալի ցանկությունը խելահեղություն է և նորից այն չի կարելի: Որ արդեն ուշ է, կամ, որ դեռ շուտ է: Դու հիմար ես, այդ պատճառով էլ դու չես լինի: Դու անգամ փորձեր չես անի: Դու անգամ չես փորձի դառնալ առավել անկեղծ, չես սկսի հեռացնել կոնցեպցիաները և ԲԷ, չես փնտրի և իրականացնի ուց: Դու իրականացված պարտքի զգացումով, կարևոր տեսքով և կացնով հարձակվելով ամեն կենդանի բանի վրա, կենդանի կփտես բթության և ԲԷ մեջ:
Բայց ամեն ինչ կարելի է փոփոխել ու կարելի է սկսել հենց հիմա: Հենց հիմա դու կարող ես հիշել լայնականջ շուն, որն անցնում է դաշտով ու նրա հանդեպ համակրանք զգալ: Եվ դա կլինի «ՊԸ ծնունդ»: Եվ այդ ՊԸ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՐԵՆ, ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ ԵՎ ԱՆԿԱԽ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ քո մարմնի վրա ազդեցություն կթողնի, և դու արդեն գիտես, թե դա ինչպիսի ազդեցություն է` ծերության դանդաղեցում, անգամ մինչև երիտասարդանալ, հիվանդությունների դադարեցում, զարմանալիորեն հաճելի զգացողություններով հագեցվածություն: Այդ ՊԸ անխուսափելիորեն քայլ կանի դեպի նոր բացահայտումներ` ոչ թե թղթի, այլ «հենց քո վրա», դա քայլ կլինի հենց քո կյանքի փոփոխման համար: Մեկ քայլը քիչ է, իհարկե: Բայց, քանի որ ՊԸ զգալը ՇԱՏ ՀԱՃԵԼԻ Է, ուստի դու ինքդ ավելին կցանկանաս, իսկ նպատակները արժեն ջանքեր: Եվ, եթե արդյունքում դու չկարողանաս ձեռք բերել փոփոխությունների անհրաժեշտ հաճախություն, ապա կծերանաս ու կմահանաս, այսինքն դա շատ լուրջ ենթադրություն է, որ «մահը» ոչ բոլորի մոտ է միատեսակ, ինչպես և բոլորի մոտ միատեսակ չէ կյանքը: (Իսկ դա դեռ մեծ հարց է, ինչքան ժամանակ է պահանջվում, որպեսզի ժամանակը ետ դարձնել, որպեսզի կանգնեցնել ծերացումն ու բթացումը: Դա կախված է քո ազնվությունից ու ջանասիրությունից, և իհարկե նաև վճռողականությունից: Կախված է նաև նրանից, թե ինչ վիճակում ես դու սկսել: Եթե դու քաղցկեղ ունես, և երեք ամիս հետո պետք է մահանաս, ապա արդյո՞ք դու ունես բավականաչափ ժամանակ: Ես ապացույցներ չունեմ, դրանք կհայտնվեն ժամանակի ընթաքում, երբ հայտնվեն մարդիկ, որոնք այդպիսի վիճակում կզբաղվեն ՈՒՈՒՊ, բայց ես վստահ եմ, որ ժամանակը այդպիսի մարդու համար բավական է, որպեսզի դադարեցնել հակառակ շրջել ծերացման ու հիվանդություններից մահացության պրոցեսը): Մահ էլ կա, մահ էլ: Մահը երբեք չի «հավասարեցնում» ոչ մեկին, ինչպես համարվում է բազմաթիվ բութ մարդկանց կողմից, որոնք ընտրել են հանձնվելը: Բայց երևույթների լրջորեն հետազոտությունը, որոնց շարքում նաև կանգնած է «մահը», կդառնա քեզ համար հնարավոր միայն այն ժամանակ, երբ քո հետազոտությունները կբերեն քեզ այնպիսի անկասկած գոյություն ունեցող ֆենոմենների հետազոտությանը, ինչպիսիք են «գիտակցված երազատեսությունը» և «մարմնից ելքերը»:
Եվ ինչ, դու այդպես էլ կմնա՞ս մի կողմում կանգնած: Գոռոզաբար կփտե՞ս հիվանդությունից ու ծերությունից ի հեճուկս այդ ՈՒՈՒՊ-ով զբաղվող անմիտ պրակտիկանտներին: Իսկ ես` ոչ: Ես ընտրում եմ փորձ անելը, նամանավանդ, որ կյանքը ՊԸ մեջ ու դրանց հասնելու և հետազոտելու ջանքերում անչափ հիասքանչ է ու հետաքրքիր, քան բթության մեջ փտելը, կեղծավորության ու ԲԷ մեջ մնալը: Չէ որ դա նվազագույնը հետաքրքիր նպատակ է, ճի՞շտ չէ արդյոք: Հասնել այդ աստիճանի ՊԸ զգալուն, որպեսզի գոնե կանգնեցնել ծերացման պրոցեսը: Պատկերացնու՞մ ես, թե ինչպիսի ոգեշնչում դու կստանաս, երբ զգաս արդյունքները: Ընդհանրապես ինչքա՞ն ամեն ինչ կփոխվի: Հատկապես հաշվի առնելով այն, որ ԲՖ ու ԲԷ մեջ ապրած տարին ութժամյա աշխատանքային օրով, գումարած ճանապարհը, գումարած… հավասար չէ անգամ շաբաթվան, որը ապրում ես առանց քո հետազոտություններից շեղվելու, ապրում ես թեկուզ ոչ անընդհատ, մեջընդմիջվող ՊԸ մեջ: Այդ համեմատության մեջ կա նաև նյութական հիմք: Երբ ես զգում էի ԲԷ ու պրում ինչպես սովորական մարդ, ես երբեմն օրագիր էի պահում: Ես դուրս էի գրում բացահայտումների շարքը, որոնք կատարվել են իմ կողմից այդպիսի կյանք վարելու կես տարիների ընթացքում (որոշ արժելից պարզություններ իմ նկատմամբ, իմ ապրելակերպի նկատմամբ, նոր ընկալումներ, նոր ուրախալի ցանկություններ և այլն), և պարզվեց, որ դա հավասար է այն բացահայտումների քանակին, որոնք ես այն ժամանակ` այդ համեմատությունը կատարելու ընթացքում, կատարել եմ երկու օրվա ընթացքում, շաբաթվա ուժով: Եվ դու կմնա՞ս կողքի կանգնած: Կվերադառնա՞ս քո «պարտականություններին» (մտածված 99%-ով, ծնված բթությունից, աղետալի լրապատկերումներից ու սովորություններից), դեպի քո վախերը այլ մարդկանց բացասական վերաբերմունքի առաջ (որոնք 99% դեպքերում քո կյանքի վրա ոչ մի ազդեցություն չեն ունենա), դեպի քո առաջ դրված ներկա խնդիրներից այնպիսիքին, ինչպիսիք են նոր մեքենայի, բնակարանի, փոշեկուլի, երեխայի համար վաստակելը (որոնք ծնված են 99% ձանձրույթից, բթությունից, մոռացվելու ու մահանալու ցանկությունից, այլ ոչ թե անհրաժեշտությունից): Կրկին անտրտունջ կերպով, ինչպես օտար, կդիտե՞ս, թե ինչպես են ագրեսիան, սեփական անձի հանդեպ խղճահարությունը, ձանձրույթը, անտարբերությունը խժռում քեզ: Դրանց համար արդարացումներ կփնտրես ու կշարունակես ապրե՞լ այդ թունավոր մշուշում: Արդարացումներ գտնելը դժվար չէ: Բոլոր այն մարդիկ, որոնք ապրում են քո շուրջը, այդպիսի արդարացումներ ունեն ավելցուկով, հարցրու նրանցից ու դու կլսես բացատրությունների կույտ, թե ինչու առանց ԲԷ ապրելը անհնար է, պետք չէ, լավ չէ, չի կարելի: Ու տես, թե փոխել են արդյոք այդ արդարացումները ինչ-որ բան այն հարցում, որ նրանք լինելով տակավին երիտասարդ արդեն դարձել են ծերացող, կեղծավոր, թոշնած, կիսամեռ, ագրեսիվ, կյանքից ոչ մի հաճույք չստացող մարդիկ:
Դու արդեն իսկ ունես հնարավորություն մեր մռայլ միջնադարում դառնալ ապագայի մարդ:
Այժմ վերադառնանք ծերացման պրոցեսի դանդաղեցման էֆեկտին: Իհարկե, ամենից հեշտն է դա բացատրել ինչ-որ ֆիզիոլոգիական ցիկլների պարզ դանդաղեցումով, այլ ոչ թե ժամանակի դանդաղեցումով ու ինչ-որ «կհարաշխարհի» գոյությունով, դեպի որոնց մեզ մուտք է բացվում ՊԸ միջով: Բայց «որոշակի ֆիզիոլոգիական ցիկլերի պարզ դանդաղեցում» արտահայտությունը կարող է համոզիչ թվալ միայն նրա համար, ով երբեք չի բացել անատոմիայի դասագիրքը: Ցանկացած, անգամ թվում է թե ամենատարրական, ֆիզիոլոգիական ցիկլը կազմավորվում է ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ կերպով: Աներևակայելի բարդ է, այնքան, որ տվյալ պահին մենք չենք հասկանում դրանցից ոչ մեկը: Մոտակա դիտարկման ժամանակ ամենապարզ պրոցեսը պարզվում է ԱՅՆՊԵՍ բարդ, որ այն նկարագրելն անհնար է լինում. ուղղակի բաց արա ինչ-որ ատենախոսություն, որում մանրամասն նկարագրվում է գոնե մեկ բջջում ցանկացած պրոցեսի ուսումնասիրությունը: Իսկ այդպիսի պրոցեսները օրգանիզմում ԱՅՆՔԱՆ են, որ դրանց քանակական նկարագրման համար անհրաժեշտ կլինի գործ ունենալ աստղաբաշխական թվերի հետ, որոնք սկզբունքորեն չեն տեղավորվում գլխում: Բայց կա դեռ ինչ-որ բան, որ էլ ավելի զարմանալի է, ավելի բարդ, քան բոլոր այդ անթիվ անսահման խճճված պրոցեսները. դա նրանց համաձայնեցվածությունն է: Ահա՜ թե գաղտնիք է: Ֆիզիոլոգը, որը ԲՈԼՈՐ մակարդակների վրա օրգանիզմում պրոցեսների համաձայնեցվածության ստեղծագործման ժամանակ չի զգում զարմանք մինչև դունչը կախվելը, ֆիզիոլոգ չէ: Իսկ միգուցե կա՞ նաև մեծ գաղտնիք: Կա՛: Այն կայանում է նրանում, որ այդ ամբողջ աստղաբաշխական թվերի անվերջ բարդ համաձայնեցված ռեակցիաների բալանսի խախտման դեպքում այն` այդ բալանսը, որպես կանոն առանց բարդությունների վերականգնվում է: Այստեղ արդեն անգամ «հրաշք» բառը չի համընկնում, այստեղ բառեր չկան, ուղղակի անխոս նստիր բաց բերանով: Ու ահա այս ամենի մեջ … «ուղղակի» ինչ-որ բան դանդաղու՞մ է: Այդ դեպքում դա «ուղղակի» կոչվում է «հիվանդություն»: Օրգանիզմը կսկսի հյուծվել, եթե խախտված բալանսը չվերականգնվի: Իսկ ՊԸ ազդեցության տակ գտնվող օրգանիզմը ոչ միայն չի հյուծվում, այլ նաև ընդհակառակը` հիվանդությունները կորչում են, ծերացումը դանդաղում է, դիմադրողականությունը դառնում է համարյա անիրական, մարմնական զգացողությունները զարմանալի հաճելի են ու ՊԸ հետ ռեզոնանս առաջացնող: Այնպես որ այստեղ խոսել կարելի է միայն տոտալ, ամբողջական դանդաղեցման պրոցեսների մասին, ու այսպիսով ժամանակի դանդաղեցման մոդելը այստեղ չափից ավելի տեղին է:
Մենք գիտենք, որ եթե մեկ մարդ, նստած լինելով Երկրի վրա, մեկ տարվա ընթացքում կարող է կարդալ 100 գիրք, ապա մեկ այլ մարդ, առաջինի նկատմամբ լույսի արագությանը շատ մոտ արագությամբ շարժվելով, կարող է ապրել 10 անգամ ավելի երկար, բայց ավաղ, դա երկարակեցության գաղտնիքը չէ: Համարվում է, որ նրա կյանքի լիությունը չի փոխվում, օրինակ, գրքեր նա կկարդա ամեն դեպքում 100 հատ, քանի որ ֆիզիկական պրոցեսները, որոնք ապահովում են ընթերցանությունը, դանդաղում է նույն քանակով:
Մենք գիտենք, որ մարդու գոյության հենց փաստից, որն իր մեջ համակարգում է «մատերիան» ու «հոգեկանը», հետևում է, որ մարդու հոգեկան կյանքը անկասկած նյութական է: Եվ այստեղից կարելի է ենթադրել, որ ինչպես մեզ հայտնի մատերիայի այլ ձևերը, հոգեկան մատերիան ևս ենթարկված կլինի ժամանակի ընդհանուր հարաբերապաշտական դանդաղեցմանը: Եվ այսպիսով, առաջին մարդու նկատմամբ շարժվողը ոչ միայն կկարդա նույն հարյուր գրքերը, այլ նաև կկարողանա իմաստավորել դրանց բովանդակությունը, հետևություններ ու նույնանման բաներ անել ոչ ավելի մեծ քանակությամբ, քան առաջինը: Անգամ ՊԸ նա երևի կարող է զգալ ոչ ավելի խորը ու ոչ ավելի առատ: Եթե ենթադրել, որ ամեն ինչ հենց այդպես է, ապա մենք անխուսափելի կերպով գալիս ենք հակասության, որովհետև իրականում մարդը, որը զգում է ՊԸ ու դանդաղեցնում է իր ծերացումը, ոչ միայն ապրում է նույնքան (անգամ ժամանակի միևնույն հատվածի համար, չխոսելով անգամ կյանքի մեծ շարունակականության մասին), այլ նաև մեկ կարգ, երկու կարգ ավել ու խորը: Նշանակում է, ամեն ինչ այնպես չէ ինչպես նկարագրված է վերևում, ու անհրաժեշտ է դա բացատրել:
Մեզ արդեն հայտնի է, որ երազում, և առավել ևս գիտակցված երազատեսության մեջ, մենք կարող ենք ապրել այնքան շատ բաներ ու դրանք այնքան խորն ապրել, որքան արթուն վիճակում անցած ֆիզիկական ժամանակում ապրել անգամ դրան մոտիկ չենք հասցնում: Սիրահարվածությունը երազում լինում է այնքան ինտենսիվ, խորաթափանց ու գրավող, հագեցված հավատարմությամբ, որպիսին արթուն վիճակում մենք զգալ անկարող ենք: Այստեղից հեշտ է անել հետևություն, որ «հոգին», որը թուլացնում է իր «ծանրաբեռնվածությունը մարմնով», ընդունակ է ապրել զգալի չափով ավելի ինտենսիվ ու խորը: Ու ինչքան ավելի շատ է ֆիզիոլոգիական մարմինը դադարում է լինել «մարմին», այնքան ինտենսիվ ու բազմազան է, ինչպես նաև խորն է լինում նրա հոգեկան աշխարհը: Մեզ հայտնի է, որ ՊԸ ազդեցության տակ մարմինը ոչ միայն դանդաղեցնում է իր ծերացումը, այլ նաև զգում է տրանսֆորմացիա, որից հետո դառնում է էլ ավելի զգայուն, առաջանում են «պայծառացած զգացողություններ»: Այդ պատճառով վերը նկարագրված հակասությունները դուրս են գալիս, մի կողմից ՊԸ զգացող մարդը զգում է կեղծ հոգեկան մատերայի հարաբերպաշտական դանդաղեցում, որը դանդաղ կերպով տարածվում է և նաև նրա ֆիզիոլոգիայի վրա այն կապերի շնորհիվ, որոնք կապում են հոգեկանն ու ֆիզիկականը, բայց չի տարածվում նրա ֆիզիկական շարժման վրա: Մեկ այլ տեսանկյունից այն փոփոխությունները մարմնում, որոնք ուղեկցում են դրան, նպաստում են ֆիզիկական պրոցեսների ավելի վառ արտահայտված արագացմանն ու խորացմանը ոչ միայն դրանց ազատագրման, ավելի ազատ ընթացքի շնորհիվ, այլ նաև այնպիսի նոր գործոնի շնորհիվ, ինչպիսին է պայծառացած զգացողությունների ռեզոնանսը ՊԸ հետ:
07-02-04) Եվ այնուամենայնիվ, ի՞նչ է իրենից ներկայացնում այդ կեղծ «հարաբերապաշտական» բանը: Ներմուծելով «կեղծ հարաբերապաշտականության» գաղափարը, մենք փորձում ենք նստել երկու աթոռների մեջտեղում, իբրև մասամբ մենք հարաբերապաշտականության աշխարհում ենք, իսկ մասամբ` ոչ: Ինչ-որ մատերիայի վրա այն ազդում է, ինչ-որ մատերիայի վրա` ոչ: Այդպես բան դուրս չի գա: Կարելի՞ է արդյոք գտնել ավելի պարզ, ավելի կոկիկ մոդել: Կարելի է, թեկուզ այն ընթերցողին նորից կթվա բացարձակ անմիտ:):
Սկզբի համար մենք նորից պետք է կատարենք էքսկուրս հարաբերականության տեսության մեջ, բայց առաջին հերթին իջնենք ավելի պարզ ու հասկանալի մակարդակի վրա: Պատկերացնենք մարդիկ, որոնք անապատով մեկ որոշակի 10 կիլոմետր ժամում արագությամբ վազում են ձեր մոտով ձախից աջ, վազել այդ տապին ավելի արագ նրանք չեն կարող, իսկ ավելի դանդաղ վազել սպորտային ազարտը թույլ չի տալիս: Վազորդների ճանապարհին տեղավորված է հարյուր մետրանոց տարածությունը, որի վրա դու` սպորտային բժիշկդ, նրանց կողքից դիտելով, իրականացնում ես նրանց արագության հսկիչ չափում: Բացի այդ վազորդներից յուրաքանչյուրն իր վրա կրում է չափող սարք, որն անընդհատ չափում է նրանց արագությունները: Առաջին մի քանի վազորդները հարյուր մետրը վազել են 36 վայրկյանի ընթացքում, հաշվարկներին լրիվ համապատասխան: Իսկ վերջինը` 50 վարկյանի ընթացքում,: Անելով արդարացի հետևություն այն մասին, որ տղան հոգնել է, և նրան սպասվում է արևահարություն, դու հեռացնում ես նրան մրցատարածությունից, բայց նա զարմացած ցույց է տալիս քեզ իր արագաչափ սարքը, որի վրա նշված է, որ նա չի գցել արագությունը: Բացատրություն գտնվում է շատ արագ, եթե առաջին վազորդներն իրենց մրցատարածությունը վազել են ուղիղ ձախից աջ, ապա վերջինը, բարձրեցված փոշու պատճառով չտեսնելով ճշգրիտ ուղղությունը, սխալմամբ վազել է անկյան տակ, արդյունքում նրա հետագիծը երկարել է, այնքան, որքան ներքնաձիգը երկար է էջից: Վազորդը վազել է նորմալ արագությամբ, բայց քանի որ նրա արագությունը բաշխվել է երկու ուղղությունների մեջ, ապա ուղիղ ձախից աջ տեղափոխվելու արագությունը ավելի փոքր է եղել, քան մնացածինը:
Օգտագործելով մոտավորապես այդպիսի մոդել, Էյնշտեյնը գլխի է ընկել, որ հարաբերականության տեսությունը կդառնա շատ գեղեցիկ ու հասկանալի, եթե մենք ենթադրենք, որ ժամանակը իրենից ներկայացնում է չափումներից մեկը, նույնպիսի, ինչպիսին են երեք տարածականները: Ընդհանուր առմամբ այդ գաղափարում չկա ոչ մի օտար բան, քանի որ առաջին հերթին ցանկացած իրադարձություն պահանջում է չորս կոորդինատ` երեք տարածական, որպեսզի այն որոշել տարածության մեջ, և մեկ ժամանակային, որպեսզի այն որոշել ժամանակի մեջ: Իրադարձությունը միայն այն ժամանակ է որոշված, երբ այն որոշված է չորս կոորդինատներով` տարածության մեջ կետով ու ժամանակով: Երկրորդ հերթին լրիվ կարելի է ասել, որ մենք մշտապես շարժվում ենք ժամանակի մեջ, չէ որ, ինչ էլ որ մենք անենք, ժամացույցը անընդհատ առաջ է շարժվում, իսկ ժամացույցը հենց այն սարքն է որը չափում է ժամանակի ընթացքը:
Ընդհանրապես ժամանակի վերացական որոշումը բավականին բարդ պրոցես է, եթե ընդհանրապես հնարավոր է, իհարկե: Երբ փորձում ես որոշել այն, մշտապես դեմ ես առնում նրան, որ պարզապես խուսափում ես «ժամանակ» բառի օգտագործումից, բայց մտցնում ես այն ոչ ակնհայտ կերպով, խառնելով ինքդ քեզ: Այդ պատճառով ես կողմնակից եմ այսպիսի անսովոր լուծման. ժամանակը որոշվում է ինչպես «այն, ինչը չափվում է ժամացույցով»: Իհարկե, այժմ մենք պետք է այնպես որոշենք, թե ինչ է «ժամացույցը», որպեսզի նորից քողարկված կերպով չօգտագործենք «ժամանակ» տերմինը: Բայց դա անելը բարդ չէ: Ժամացույցը կարելի է որոշել ինչպես սարքավորում, որը կատարում է ռեգուլյար շարժումներ: Բայց արդյո՞ք մենք ժամանակը չենք ներմուծում «ռեգուլյար» տերմինով: Ոչ, ռեգուլյարությունը մենք կարող ենք պարզապես չափել քանոնով, այսինքն ռեգուլյարություն հասկացությունը մենք կարող ենք ներմուծել, չօգտագործելով ոչ ակնհայտ ժամանակ հասկացությունը, այլ օգտագործելով միայն հեռավորության չափումները: Ընդունենք, որ պտտվող անիվը մի տեղում ունի ուռուցիկություն, ու պտտվելու ժամանակ այն հպվում է այդ ուռուցիկությամբ նրա տակ հավասարաչափ սահող քանոնին: Հպման տեղում քանոնի վրա հետքեր են մնում: Չափելով այդ հետքերի միջև հեռավորությունն ու համոզվելով, որ դրանք միատեսակ են, մենք գալիս ենք ռեգուլյարության եզրակացությանը, անիվի պտտման հավասարաչափությանը: Իհարկե, այդ ժամանակ մենք պետք է համոզվենք, որ քանոնը իսկապես հավասարաչափ է շարզվում, բայց դրա համար մեզ անհրաժեշտ չէ ժամացույց, այլ պետք են միայն գիտելիք այն մասին, որ հավասարաչափ շարժումը առանց արագացման շարժումն է: Քանոնի վրա տեղադրենք զգայուն զսպանակ, որի ծայրին կա սլաքով քարերդիչ: Դիտելով փորձից հետո, կտեսնենք, որ եթե քարերդիչը ոչինչ չի նշել քանոնի վրա, ապա արագացում չի եղել ու շարժումն եղել է հավասարաչափ ու ուղղագիծ: Այդ պատճառով ժամանակի որոշումը որպես «այն, ինչը չափում է ռեգուլյար աշխատող մեխանիզմը», կրկին չի անցնում ժամանակի ոչ ակնհայտ ներմուծման, չի հանդիսանում նույնաբանություն ու այդպիսով լրիվ արդարացված է ու նաև անգամ շատ խորն է: Եվ այդ ժամանակ «ինչ-որ բան ազդում է ժամանակի վրա» արտահայտության փոխարինումը «ինչ-որ բան ազդում է ժամացույցի ընթացքի վրա» արտահայտությամբ մեզ տալիս է հիանալի հնարավորություն ժամանակն ավելի պարզ հասկանալու ու նրա հատկությունները հետազոտելու համար:
Այսպիսով, ընդհանուր առմամբ, մենք ամբողջ ժամանակի ընթացքում շարժվում ենք տարածության մեջ ու ժամանակում, կամ, ավելի պարզ կերպով ասած, «տարածություն-ժամանակում»: Էյնշտեյնի հրաշալի հայտնագործումը կայացել է նրանում, որ նա ենթադրել է, որ ժամանակն արագության բաժանման մեջ կարող է մասնակցել նույնպիսի կերպով, ինչպես տեղի է ունենում վազորդի օրինակում բերված արագության բաժանումը: Այսպիսով, ժամանակի չափումը մասնակցում է արագության բաժանման մեջ: Հետագա հաշվարկները ցույց են տալիս, որ ինչքան էլ որ դա տարօրինակ ու աներևակայելի չէ, օբյեկտների մեծամասնության շարժումները տեղի են ունենում հենց ժամանակի ընթացքում, այլ ոչ թե տարածության մեջ: Մեզ հայտնի է, որ երբ մարդու մարմինը շարժվում է մեր կողքով, այդ ժամանակ նրա կոորդինատային համակարգում ժամանակն ընթանում է մերից դանդաղ: Վերաարտահայտելով, կարելի է ասել, որ ինչքան արագ է շարժվում մարմինը տարածության մեջ, այնքան դադաղ է նա շարժվում ժամանակի ընթացքում, չէ որ «դանդաղ շարժվել ժամանակի մեջ» նշանակում է, որ ժամանակը ընթանում է դանդաղ, ծերացումն ընթանում է դանդաղ, ժամացույցը շարժվում է դանդաղ: Իսկ հետո Էյնշտեյնը ենթադրել է, որ տիեզերքում ընդհանրապես բոլոր օբյեկտները տարածություն-ժամանակի մեջ ընդհանրապես միշտ շարժվում են միակ արագությամբ` լույսի արագությամբ: Տարածության մեջ դրանք կարող են շարժվել ցանկացած արագությամբ` փոքր լույսի արագությունից, իսկ տարածություն-ժամանակի մեջ` բոլոր չորս ուղղություններով, միայն մեկ գումարային արագությամբ` լույսի արագությամբ: Այսպիսով, մարմնի գումարային շարժման մի մասը տեղի է ունենում տարածության մեջ, իսկ մյուս մասը` ժամանակում, բայց գումարային արագությունը միշտ միևնույնն է, ինչպես և մեր վազորդի մոտ էր: Եվ ինչքան շատ է վազորդը շեղվում դեպի մեզ, այնքան դանդաղ է նա տեղաշարժվում ձախից աջ: Ինչքան մեծ արագություն է ձեռք բերում մասնիկը տարածության մեջ, այնքան ավելի փոքր արագություն նա կարող է ունենալ ժամանակի մեջ, այսինքն շարժվողի ժամանակը դանդաղում է: Երբ ամբողջ շարժումը լրիվ անցնում է տարածականին, այդ ժամանակ և հասանելի է դառնում առավելագույն արագությունը տարածության մեջ, այդ նույն լույսի արագությունը, և համապատասխանաբար ժամանակի մեջ այդպիսի մարմինը չի կարող տեղաշարժվել: Այդ պատճառով ֆոտոնները, որոնք շարժվում են տարածության մեջ լույսի արագությամբ, ընդհանրապես երբեք չեն ծերանում, այն ֆոտոնները որոնք ծնված են եղել մեր Տիեզերքի ծնվելու պահին, այդպիսին էլ մնացել են ու ընդհանրապես չեն փոխվել, ընդհանրապես չեն փոխվել, որովհետև «փոխվել» բառը «ծերանալ», «ժամանակի մեջ շարժվել» բառերի հոմանիշն է: Ֆոտոնը, ծնված լինելով, երբեք էլ չի փոխվում, քանի դեռ գոյություն ունի: Դադարել գոյություն ունենալ նա կարող է (օրինակ, էլեկտրոնի կլանման պրոցեսում), իսկ փոխվել` ոչ:
Այստեղից պարզ է, որ քանի որ մեր աշխարհում լույսի արագության հետ համեմատած ամեն ինչ դանդաղ է շարժվում, ուստի նշանակում է, որ մեր շարժման հիմնական մասնաբաժինը հասնում է հատկապես ժամանակին:
Իսկ այժմ հիշենք, որ ՊԸ ապրելը դանդաղեցնում է ժամանակը, այսինքն տարածության մեջ մեր շարժման ժամանակը պե՞տք է աճի: Պետք է, ընդ որում շատ ուժեղ: Չէ որ, որպեսզի արտահայտվեն ժամանակի դանդաղեցման արդյունքներ, մարմինը պետք է սկսի շարժվել հսկայական, համարյա լույսի արագությամբ: Բայց դա տեղի չի ունենում, ես նախկինի պես նստած եմ ծառի տակ ու ոչ մի տեղ չեմ անհետանում տիեզերական արագությամբ: Նշանակում է, այդ արագությունը պետք է աճի ինչ-որ հինգերորդ չափման մեջ, և եթե մենք ներմուծենք ինչ-որ նոր հինգերորդ չափում, ապա այդ ժամանակ արագության պահպանման օրենքը կարելի է ճշգրտել. օբյեկտի արագությունը հինգ չափումների մեջ հավասար է լույսի արագությանը, և այդ հինգերորդ չափումը արագության բաշխման մեջ կարող է ունենալ իրավահավասար մասնակցություն: Ի՞նչ չափում է դա: Ես դա կանվանեմ «էվոլյուցիայի չափում»: Ինչքան ինտենսիվ է ՊԸ, ինչքան ավելի շատ է այն ազդում մարմնի վրա, դանդաղեցնելով ֆիզիոլոգիական պրոցեսների ժամանակի ընթացքը, այնքան մեծ է արագության բաղադրիչը էվոլյուցիայի կոորդինատներում, այսինքն այնքան արագ է իրականանում էվոլյուցիան: Մեզ հայտնի է, որ էվոլյուցիան բավականին դանդաղ պրոցես է, բայց ՊԸ առկայության ժամանակ այն սկսում է ընթանալ շատ արագ: Մարդկային տեսակը կարող է համարյա առանց փոփոխությունների ապրել հազարավոր, տասնյակ հազարավոր տարիներ, այն ժամանակ երբ ՊԸ ազդեցության տակ մարմինը կսկսի փոփոխվել զարմանալի արագ, և ոչ միայն մարմինը: Հայտնվում են նոր ընկալումներ, նոր հնարավորություններ, այդ թվում և այնպիսիք, որոնց նկարագրությունները մենք հանդիպում ենք Կաստանեդայի մոտ:
Էվոլյուցիան, այսպիսով, նույնքան հատուկ է ամբողջ գոյություն ունեցողին, ինչքան դիրքը տարածության մեջ ու գոյությունը ժամանակի մեջ: Էվոլյուցիայի ենթարկվում է ամեն ինչ և միշտ, բայց տարբեր արագություններով: Յուրաքանչյուր օբյեկտ շարժվում է տարածության մեջ, ժամանակի մեջ ու էվոլյուցիայի մեջ (բացառությամբ արդեն հիշատակված ֆոտոնների, որոնց մոտ ամբողջ շարժումն փոխվել է տարածության մեջ շարժման):
Նման հիպոթեզը գեղեցիկ է: Այն պարզ ու հասկանալի նկարագրում է բազմաթիվ գաղտնի երևույթներ, որոնք իրենց մեջ ներառում են ՊԸ ազդեցության տակ ծերացման դադարեցումը, և այն, որ ՊԸ զգացող մարդը դառնում է «իմաստուն» (այսինքն սկսում է օժտվել պարզությամբ, պայծառացած գիտակցությամբ ու շատ այլ հատկություններով), և ամբողջ կենդանի աշխարհի ու շատ այլ բաների համար էվոլյուցիայի գոյությունը: Եվ այս հիպոթեզից իր հերթին կարելի է դուրս բերել մի շարք այլ հետաքրքիր հիպոթեզներ:
Այստեղից, օրինակ, պարզ է, որ բացարձակ սխալ է էվոլյուցիայի պրոցեսը դնել ժամանակից կախվածության մեջ. դրանք բոլորովին տարբեր երևույթներ են, նույնքան տարբեր, ինչքան ժամանակն ու տարածությունը: Ժամանակը կարող է անցնել ինչքան ասես, իսկ էվոլյուցիա կարող է և չլինել, ինչը և մենք համատարած նկատում ենք մեր կողքին, երբ տեսնում ենք ծերունիների, որոնք ապրում են երկար կյանք, որոնց էվոլյուցիայում, սակայն, ՊԸ բացակայության պատճատով, ոչ մի քայլ չի արվում:
Այստեղ, վերդառնալով ծերացման պրոցեսի էֆեկտի դանդաղեցմանը, կարելի անել հաջորդ քայլը: Էվոլյուցիայի մասին մեզ հայտնի է անհայտացող շատ քիչ բան, համարյա թե ոչինչ: Մենք կարող ենք քչփորել դինոզավրերի անկենդան ոսկորների մեջ, բայց առաջընթացը շատ դանդաղ կլինի: Քանի որ այժմ մենք ելնում ենք այն բանից, որ ժամանակը և էվոլյուցիան այնքան տարբեր «չափումներ են», ինչքան որ ժամանակն ու տարածությունը, մենք կարող ենք ենթադրել, որ ծերացումն ընդհանրապես կախված չէ ժամանակից: Ծերացումը զրոյական էֆեկտ է կամ համարյա զրոյական շարժում էվոլյուցիայի մեջ: Իսկ եթե շարժումն էվոլյուցիայի չափման մեջ իրականանում է, ապա ծերացումը դանդաղում է անգամ մինչև լրիվ դադարելը: Այստեղ մենք կարող ենք խուսափել երատասարդացման պարադոքսից: Մարդու մարմինը, որը զգում է ՊԸ, ոչ միայն դադարում է ծերանալ, այլ նաև սկսում է երիտասարդանալ: Ժամանակի մեջ ետ դառնալ մենք չենք կարող, և եթե ենթադրել, որ ծերացումը պրոցես է, որը կախված է ժամանակից, ապա առաջանում է բարդացում, ժամանակի մեջ շարժումը ետ տանելու անհրաժեշտություն: Այժմ այդպիսի անհրաժեշտություն չկա, քանի որ մենք որոշել ենք, որ ծերացումը պրոցես է, որը կախված չէ ժամանակից, թեկուզ և տեղի է ունենում ժամանակի մեջ, ինչպես և բոլոր մնացած բաները (բացառությամբ հիշատակված ֆոտոնից, օրինակ):
Մարդու շարժումը էվոլյուցիայի չափման մեջ երիտասարդացնող ազդեցություն է թողնում նրա մարմնի վրա: Եվ ցանկանում եմ ուշադրությունը գրավել. դա հենց «երիտասարդացնող ազդեցություն է», այլ ոչ թե իրական երիտասարդացում, և ընդհանրապես «երիտասարդացումը» այստեղ տեղին չէ: Իրական երիտասարդացում կլիներ երիտասարդ մարդու վիճակին վերադառնալը` թույլ, տկար, հիվանդոտ արագ ծերացող: Կա այնպիսի պատրանք, որ երիտասարդության մեջ մարդիկ ունենում են գեղեցիկ հաճելի մարմին: Իմ դիտումներով մարդկանց մարմինը 12-14 տարեկանից հետո սկսում է այնքան ձգտողաբար ծերանալ, որ արդեն 17-18 տարեկանում պրակտիկորեն չեն մնում այնպիսի մարմիններով մարդիկ, որոնք առաջացնում են գեղեցկության ու նրբության զգացում: Այնպես որ ՊԸ ազդեցության տակ մարմնի փոփոխության համար նպատակահարմար է գտնել հատուկ տերմին:
Հիշեցնեմ, որ այն, ինչը ես նկարագրում եմ այս գլխում, վարկածային է, բխում է ենթադրություններից, բավականին թույլ ֆիզիկական բազա ունի, և պահանջում է հաստատումներ, կորեկցիաներ կամ հերքումներ ՊԸ արմատավորման պրակտիկայով, «տեսիլքի» զարգացումով և այլ դիտարկումներով: Ես այստեղ դիտավորյալ չեմ շարադրում հակասող ու ավարտված տեսություն, քանի որ, առաջին հերթին մեզ պետք կլիներ հենվել դեռ չնկարագրված փաստերի ու դիտումների վրա, որոնք ժամանակակից մռութները դեռ չէին կարողանա հաստատել իրենց փորձի հիման վրա, իսկ երկրորդ հերթին ես ցանկանում եմ ցույց տալ ընթերցողին տեսությամբ զբողվողի մտքի ընթացքը, իր ավելի հետաքրքիր զիգզագների, փակուղիների, լուծումների ու կռահումների հետ: Այնպես որ գլուխը կլրացվի ու կուղղվի:
07-02-05) «Վերա-էվոլյուցիան» կայուն փոփոխություններ են ցանկացած էության մեջ, որոնք վրա են հասնում միայն բավարարվածության կամ գոհունակության հասնելու համար գործադրվող բազմակի ջանքերից հետո, որոնք այնպես են փոխում այդ էությունը, որ նա սկսում է ավելի հաճախակի զգալ ցանկալի վիճակներ: Այն դեպքում, երբ մենք չենք կարող դատել, թե ինչ է զգում այդ էությունը, էվոլյուցիայի առկայության չափանիշ է հանդիսանում նրա այնպիսի տրանսֆորմացիան, որը ապահովում է ավելի լավ սնունդ, կյանքի համար ավելի մեծ տարածություն, ավելի արդյունավետ պաշտպանություն, կյանքի մեծ շարունակականություն ունենալու հնարավորության հասնելը:
«Էվոլյուցիան» = վերաէվոլյուցիա + նոր, նախկնում չտեսնված գրավիչ վիճակների արտահայտում:
«Սուպեր-էվոլյուցիա» = էվոլյուցիա + նոր «ցիկլոնների» արտահայտում, այսինքն նոր ցանկալի վիճակներին հասնելու համար նոր կայուն ու վառ ուց:
Ուրախալի ցանկությունների արմատավորումը, այսինքն դրանց փնտրումը, տարբերակումը, ձևավորումը + ուց իրականացումը (ուցի), այդպիսով հանդիսանում է էվոլյուցիոն պրոցեսների անխզելի մասնիկ:
Ժամանակը չի ազդում ծերացման վրա: Ծերացումը դա բացառապես էվոլյուցիոն պրոցեսի դադարեցման կամ դանդաղեցման հետևանք է: Դա ապացուցվում է նրանով, որ ՊԸ, ՊՖ հասնելու մասսայական փորձը դանդաղեցնում է ու անգամ ամբողջությամբ կանգնեցնում մարմնի ծերացումը, մարմինը անցնում է ֆիզիկական տրանսֆորմացիաների, իր հատկությունների փոփոխությունների միջով, նրա հատկությունները դառնում են զգալիորեն ավելի կատարելագործված (արտաքին տեսքի գեղեցկությունը, շոշափելիս հաճելիությունը, զգացողությունների աճող խորությունը, ֆիզիկական ապրումները, հանդուրժողականությունը և այլն):
«Նոր ժամանակի էվոլյուցիա» — փոփոխություններ, կապված անընդհատ կամ համարյա անընդհատ պայծառացած ֆոնի ու ՊԸ ալեցայտքերի հասնելու հետ: Բանական մարդը վեր է ածվում (կամ չդիմանալով մրցակցությանը, իր սեփական ընտրությամբ զիջում է տեղը) պայծառացած մարդու:
Բանական մարդը (ԲՄ) մրցակցության մեջ մի շարք պատճառներով աղետալի կերպով տանուլ է տալիս ապագայի պայծառացած մարդուն (ՊՄ).
*) ՊՄ մոտ կյանքի շարունակականությունը նվազագույնը երկու անգամ ավելի շատ է, քան ԲՄ մոտ:
*) ԲՄ կյանքի մեծ մասը անբովանդակ, անիմաստ անց է կացնում ապատիայի, հիվանդությունների, տարբեր տեսակի կոտրված վիճակների մեջ, որոնք վրա են հասնում ԲԷ ճնշիչ ազդեցությունից, այն ժամանակ, երբ ՊՄ կյանքը լիարժեք է, էներգիայով լեցուն է, ու նրան հաճույք է պատճառում:
*) ՊՄ կյանքի զգալի մեծ շարունակականությունn ու լիակատարությունը թույլ են տալիս նրան կուտակել կյանքի հսկայական փորձ (ԲՄ մոտ փորձ համարյա ընդհանրապես չի կուտակվում, քանի որ փորձը դա ուղղակի ապրած իրավիճակների ինչ-որ քանակ չէ, այլ նաև դրանց սթափ վերլուծություն, փոխվելու ընդունակություն, հարմարվողականություն), ինչպես նաև տնտեսապես ամրապնդվել: ԲՄ անխուսափելիորեն սկսում է ծերանալ և ուժասպառ է լինում հենց այն ժամանակ, երբ իր տնտեսական ուժը կարող էր սկսել ջանասիրաբար աճեցնել ` 40-45 տարեկանում:
*) ԲՄ միմյանցից օտարացած են, նրանց համախմբի մեջ գործում է ջունգլիների օրենքը, բոլորը խժռում են բոլորին: ՊՄ անսովոր կերպով համախմբված են, միմյանց հանդեպ համակրանք, համագործակցելու ցանկություն են տածում: Օժտված լինելով բավականին մեծ փորձով, հիմնավոր ու մշտապես աճող տնտեսական բազայով, որը կուտակվել է երկարատև էներգիայով լեցուն կյանքի ընթացքում, իր նմաններին համագործակցելու ցանկությամբ, ՊՄ ապահովում են բացառապես շահավետ սկզբնական դիրք նոր ՊՄ կամ նրանց համար, ովքեր ձգտում են դառնալ նրանցից:
*) ԲՄ մոտ ընդհանուր տնտեսական բազան ուղղակի բացակայում է, ժառանգությունը իրականացվում է «ամեն ինչ թողնում եմ երեխաներին» սկզբունքով, իսկ երեխաները` նրանք լրիվ պատահական մարդիկ են, որոնք անվերջ հեռու են ղեկավարելու ու զարգացնելու ցանկությունից ու փորձից: ՊՄ մոտ ժառանգությունը տեղի է ունենում համակրանքի սկզբունքով` ունեցվածքը ժառանգում են ոչ թե պատահական մարդկանց, որոնք հայտնվել են քո սերմնաբջջից ու ձվաբջջից, այլ ուրիշ ՊՄ, որոնք, կամ ինքներն արդյունավետ կերպով կղեկավարեն քո ժառանգությունը, կամ կփոխանցեն այն ուրիշ նմանատիպ մարդկանց:
*) ԲՄ ծայրահեղ ճորտացած են: Նրանց հորիզոնական կապերը սահմանափակված են բարեկամների ու «ընկերների» շրջանակով, ընդ որում ամեն դեպքում նրանք ապրում են փոխադարձ տհաճության ու անվստահության, վախի մթնոլորտում, իսկ նրանց նպատակները պայմանավորված են առաջին հերթին կոնցեպցիաներով: ՊՄ ապրում են բացառապես ճկուն կառուցվածքում, քանի որ համագործակցելու ցանկությունն ու համակրանքը տարբեր ինտենսիվությամբ գոյություն ունի համարյա բոլորի միջև: Դա թույլ է տալիս բազմազան փորձ ստանալ, իրենց ջանքերի գործադրման համար օպտիմալ դաշտ գտնել: ՊՄ նպատակները ձևավորվում են ուրախալի ցանկություններին հետևելիս, հետևաբար նրանք ավելի հաջողակ են դրանց հասնելու մեջ, քանի որ գործում են խանդավառությամբ, կանխավայելմամբ:
*) ՊՄ ընկերակցությունը հանդիսանում է շատ գրավիչ միջանկյալ տիպի մարդկանց համար, նրանց, ովքեր թեկուզ և պատրաստ չեն նպատակաուղղված ձգտել ՊԸ, բայց այնուամենայնիվ` թեկուզ և շատ դեպքերում ուղղակի բառերով, կիսում են ՊՄ հիմնական կամ որոշ արժեքներ: ՊՄ միջանկյալ տիպի այդպիսի մարդկանց համար հանդիսանում են «լավագույն ընկերներ», «հուսալի գործընկերներ», «հետաքրքիր մարդիկ», քանի որ ՊՄ իրականում էլ հուսալի, հետաքրքիր, կառուցվածքային գործընկերության ձգտող մարդիկ են: Դա բերում է նրան, որ ԲՄ էվոլյուցիոն ավելի զարգացած շերտեր (Նետին գտել է նրանց նշանակման համար «սիմպատները» լավ տերմինը` համակրում է պրակտիկան ու դրանով զբաղվողներին), ՊՄ հասարակությանը կողմ են, հետաքրքրված են փոխադարձ ծաղկմամբ ու բավարարվածությամբ:
*) ԲՄ չեն տարբերակում մարդկանց, հիմնվում են դուրսմղումների ու այլապատկերումների վրա, և դա նրանց հաջողությունը բիզնեսում ու ցանկացած բանի կառուցման մեջ դարձնում է շատ դժվար, համարյա պատահական: ՊՄ անհրաժեշտ տեղերում ի վիճակի են ընտրել օպտիմալ մարդիկ, ադեկվատ գնահատել իրավիճակը և գտնել լուծումներ:
Իհարկե, խոսելով ՊՄ «առավելության» մասին ԲՄ նկատմամբ, ես ի նկատի ունեմ ժամանակի մեջ շրջվող պրոցես, որի ընթացքում ՊՄ ընկերակցությունը, կանցնի վերելքների ու անկումների էտապներ, բայց ժամանակակից աշխարհում ամեն ինչ տեղի է ունենում շատ արագ, և նոր ժամանակների էվոլյուցիան նորից շատ արագ պրոցես է, ու բացառված չէ, որ արդեն 200-300 տարի անց այն մոլորակի վրա կսկսի խաղալ զգալի դեր:
«Էվոլյուցիայի վեկտորը» փոփոխությունների ուղղություն է, որը սկսում է որոշակի ուց արմատավորման հիման վրա: Գերակշռող հավատարմության արմատավորումը կբերի մի տեսակի փոփոխությունների, իսկ հետազոտելու ծարավը` այլ տեսակի փոփոխությունների:
Չեմ բացառում, որ էվոլյուցիոն պրոցեսների վեկտորական անալիզը էվոլյուցիայի մասին ապագա գիտության մեջ կզբաղեցնի իր տեղը:
Մեզ հայտնի է, որ «հեռավորությունը» երկու կետերի միջև սահմանափակված տարածության չափն է, իսկ «տևողությունը»` երկու իրադարձության միջև անցած ժամանակն է: Ի՞նչ է իրենից ներկայացնում «էվոլյուցիոն չափման մեջ հեռավորությունը»: Կարել՞ի է արդյոք այն արտահայտել թվով: Օրինակ, կարելի է հեռանալ մարմնի պարամետրերի չափումներից, որոնք ծերաբանությունը կապում է ծերացման հետ. օրինակ, մաշկի էլեկտրահաղորդականության, հորմոնների, էնզիմների կոնցենտրացիայի, բջիջների գեներացիայի պրոցեսների ակտիվության փոփոխությունը և այլն: Այդ ժամանակ մենք կունենայինք ինչ-որ կողմնակի թվային տվյալներ:
Էվոլյուցիայի ու տարածության-ժամանակի միջև կապը ապացուցվում է ֆիզիկական մարմնի վրա ՊԸ ազդեցությամբ: Այդ կապի առկայությունը նշանակում է, որ էվոլյուցիան ենթարկվում է խիստ կանոների: Ջրի ցայտքերը նույնպես թվում են քաոսային, այնուամենայնիվ դրանք` վերցված ամբողջությամբ, և դրանց ցանկացած տարրերը ենթարկվում են մեխանիկայի և հիդրոդինամիկայի խիստ կանոններին, իսկ թվացյալ քաոսը արտահայտվում է պրոցեսի բարդության հետ կապված: Ինչպես հայտնի է քվանտային ֆիզիկայից, դրա հավասարումները տալիս են բացառապես ճշգրիտ կանխագուշակումներ մատերիայի վարքի մասին, թեկուզ և դրանք հիմնավորվում են հավանականությամբ: Մանրադիտակային մակարդակի վրա նախկինի պես գործում են խիստ կանոններ, բայց այդ կանոնները որոշվում են միայն այն բանի հավանականությամբ, թե ինչպիսի որոշակի ապագա իրադարձություն տեղի կունենա: Էվոլյուցիայում նույնն է: Էվոլյուցիոն պրոցեսները խիստ կերպով որոշում են ապագայի հավանականությունը, բայց հենց հավանականությունը: Եթե ծնել ՊԸ, հեռացնել բթությունը և այլն, ապա մարդու առաջընթացը էվոլյուցիայի փոփոխության մեջ կիրագործվի… որոշակի արագությամբ, որոշակի ուղղությամբ, որոշակի հավանականությամբ: Եվ տվյալ պահին մենք չունենք փորձարկման բավականաչափ նյութեր, որպեսզի ասել, որ էվոլյուցիայի օրենքների այդ հավանականությունը ունի նույնպիսի իմաստ, ինչպիսին այն ունի քվանտային ֆիզիկայում, կամ ինչպիսին` ջրի շիթում: Ջրի դեպքում սկզբունքային հնարավորություն կա հաշվարկել յուրաքաչյուր ջրի կաթիլի վարքը, եթե մենք գերհզոր համակարգիչների օգնությամբ հաշվարկենք շարժումը: Այսինքն այստեղ հավանականությունը պայմանավորված է միայն պրոցեսների բարդությամբ: Ֆոտոնի վարքի դեպքում հավանականությունը գոյություն ունի ինչպես մատերիային գոյության խորացված, անխզելի սկզբունք: Դրա համար, որպեսզի պատասխանել այդ հարցին մեզ անհրաժեշտ է, առաջին հերթին, սովորել հաշվարկել մարդու շարժումը էվոլյուցիայի մեջ, իսկ երկրորդ հերթին` սովորել դա անել շատ ու շատ ճշգրիտ, իսկ արդեն հետո` հաշվարկել էվոլյուցիայի ընթացքը միակ ՊԸ հետո կամ ՊԸ հոսքից հետո, փոփոխելով ՊԸ ինտենսիվությունը, խորությունը, ընդգրկողականությունը, և չափելով էվոլյուցիայի ընթացքը, հենց այնպես, ինչպես մենք վարվեցինք ֆոտոէֆեկտի հետազոտության դեպքում, երևույթ, որը բերել է Էյնշտեյնին քվանտային մեխանիկայի կարևորագույն սկզբունքների ձևավորմանը: Ֆոտոէֆեկտը մետաղի մակերևույթից լույսի ազդեցության տակ էլեկտրոնների դուրս հանելու երևույթն է: Կռահողաբար թվում է, թե ինչքան մեծ է լուսային հոսքի Էներգիան, այնքան ավելի շատ էլեկտրոններ դուրս կգան, և այնքան ավելի մեծ արագություն դրանք կունենան: Փորձը հերքել է այդ ենթադրությունը` բավականին երկար ալիքի երկարության ժամանակ, ինչքան էներգիայով էլ օժտված լինի լույսի հոսքը, էլեկտրոններն ընդհանրապես դուրս չեն գալիս, և հակառակը` բավականին մեծ հաճախականության ժամանակ, ալիքի անգամ ցածր էներգիայի դեպքում, էլեկտրոնները դուրս են գալիս: Դա բացատրել կարելի էր միայն վերադառնալով համարյա-Նյուտոնյան վարկածին, որ լույսը կազմված է տարօրինակ բնույքի մասնիկներից: Եզակի էլեկտրոնների ինտերֆերենցի փորձի հետ դա բերել է տարօրինակ հասկացության` «կորպուսկուլյար ալիքային դուալիզմ», որը արտացոլում է այն փաստը, որ միկրոմասնիկները հանդիսանում են և՛ մասնիկներ և՛ ալիքներ միաժամանակ: Բացառված չէ, որ էվոլյուցիայի հետազոտման ժամանակ ևս մենք կստանանք ինչ-որ զարմանալի արդյունքներ: Ես վստահ եմ, որ մենք դրանք համարյա կստանանք, երևի գոնե այն պատճառով, որ ՊԸ ազդեցության տակ մեր մարմինը` այդպիսի հսկայական, ծանր, մասսայական մարմին, ձեռք է բերում որակ, հատուկ այդ նույն ֆոտոններին, կարծես մենք ընկնում ենք ֆանտաստիկ մի աշխարհ, որտեղ Պլանկի հաստատունի մեծությունը դարձել է հսկայական, և մեր մեծ մակրոաշխարհը սկսեց արտահայտել քվանտային հատկություններ, այնպիսիք, ինչպիսիք են թունելային էֆեկտը և այլն: Էվոլյուցիան, քվանտային ֆիզիկան և հարաբերականության տեսությունը, կամ, խոսելով արդեն ժամանակակից լեզվով, էվոլյուցիայի տեսությունը և գերլարերի տեսությունը անկասկած պետք է ձևավորեն ապագայի գիտությունը:
07-02-06) Այժմ ես առաջարկում եմ դիտել էվոլյուցիային մի փոքր այլ տեսանկյունից: Դա թույլ կտա էվոլյուցիայի մասին ենթադրությունը դարձնել ավելի խորը ու հետաքրքիր, բայց դրա համար մեզ անհրաժեշտ է վատնել էլի մի քիչ ժամանակ, որպեսզի գլուխ հանել մատերիայի ֆունդամենտալ հատկություններից մեկից:
Սկզբի համար ներմուծենք «քողարկված չափում» հասկացությունը: Դա բավականին պարզ է: Պատկերացնենք, թե մեր առջև բարակ թել է: Այն անվերջ բարակ է, և ինչպես էլ մենք այն դիտարկենք, այն հաստություն չունի: Այդպիսի թելը մեզ թվում է միաչափ, և նրա վրա գտնվող կետի դիրքը որոշելու համար մեզ անհրաժեշտ է մեկ կոորդինատ: Սակայն մանրադիտակների տեխնոլոգիան քայլ է արել առաջ, և մենք, դիտելով թելը մանրադիտակով, տեսանք, որ այնուամենայնիվ այն օժտված է հաստությամբ ու իրենից ներկայացնում է բարակագույն գլան: Երկրորդ չափումը մեզ հայտնի չի եղել մեր սարքերի ոչ կատարելագործված լինելու պատճառով, այն «քողարկված է»: Հետաքրքիրն է այն, որ եթե մենք օգտագործելով այդ թելը մեր սովորական կյանքում, նորից ելնենք այն բանից, որ այն միաչափ է, ապա մեր հաշվարկներում կստանանք ճշգրիտ արդյունքներ, և սարքերը, որոնք կառուցվել են այդ հաշվարկների հիման վրա, ճշգրիտ ու ճիշտ կաշխատեն, չէ որ այդ թելի հաստությունը այնքան փոքր է, որ ոչ մի կերպ չի ազդում դրա հետ համեմատած մեր հսկայական սարքավորումների վրա:
(Այդ նմանությունը ոչ այնքան ճշգրիտ է, իհարկե, քանի որ նրանում «նոր չափումը» հանդիսանում է մեզ համար սովորական այն երեք չափումներից մեկը, այն դեպքում երբ իրական քողարկված չափումը չի բերվում մեզ հայտնի երեքին: Ինչպիսի տեսք կունենա մեր աշխարհում նոր չափումը, քողարկված, մենք կարող ենք ասել միայն այն ժամանակ, երբ մանրադիտակի տակ կտեսնենք այնքան փոքր հեռավորություններ, որոնց վրա և գոյություն ունի այդ երևույթը):
Լրացուցիչ չափումների ներմուծումը թվում է ինչ-որ ֆոկուս, չէ որ մենք սովորել ենք այն բանին, որ չափումները երեքն են: Մենք կարող ենք հաշտվել այն բանի հետ, որ ժամանակը հանդիսանում է իրավահավասար չափում, քանի որ ժամանակի հետ մենք նույնպես լավ ծանոթ ենք, և քառաչափ տարածության-ժամանակի մոդելը մեզ շատ թե քիչ «ինտուիտիվ հասկանալի է», չէ որ ինտուիցիան հիմնվում է մեր կյանքի փորձի վրա, և այն, ինչը մեր փորձի մեջ չի մտնում, չի կարող մասնակցել «ինտուիտիվ հասկացության» մեջ: Եվ կա՞ն արդյոք ինչ-որ լուրջ հիմնավորումներ լրացուցիչ չափումների ներմուծման համար: Դրանք անկասկած կան, և կապված են այդ նույն գերլարերի տեսության հետ (կրճատ ուղղակի «լարերի»): Եթե Էյնշտեյնի ընդհանուր հավանականության տեսության հավասարումները տարածության համար մեկ լրացուցիչ չափումով ընդհանրացնել, ապա կստանանք զարմանալի բան. լրացուցիչ հավասարումները, կապված նոր չափման հետ … հանդիսանում են Մաքսվելի հավասարումները էլեկտրամագնիսական դաշտի համար: Դա առաջին, թեկուզ և ֆորմալ, գրավիտացիան ու էլեկտրամագնիականությունը միավորելու տեսության սկզբնավորման ստեղծման հաջող փորձն է (թույլ և ուժեղ փոխազդեցությունները 20-րդ դարի 20-ական թվականներին դեռ բացահայտված չեն եղել, բայց երբ դրանք ոչ միայն բացահայտվել են, այլ նաև միավորվել էլեկտրամագնիսական ազդեցության հետ, տեսությունը, որը ներառում է լրացուցիչ չափում, դարձել է հատկապես հետաքրքիր): Էյնշտեյնը բավականաչափ հետաքրքրված էր այդ աշխատանքով, բայց այն ժամանակներում փորձարկման տվյալների բավականին սղության պատճառով առաջ ընթանալը պրակտիկապես անհնար էր: Այդ տեսությունից հետևում է, որ գրավիտացիան արտահայտվում է մեր սովորական եռաչափ տարածության մեջ, այն ժամանակ, երբ էլեկտրամագնիսկանությունը արտահայտվում է ալիքներում, որոնք օգտագործում են նոր, «քողարկված» չափում: Դա նշանակում է, որ մեր տարածության յուրաքանչյուր կետում, ամենուր մեր ներսում և մեր շուրջը կա քողարկված չափման «կաթիլ»: Հաշվարկները ցույց են տալիս, որ այդ կաթիլի չափերը միլիարդավոր անգամ փոքր են, քան մատերիայի դիտման ամենաժամանակակից ձևերի հնարավորությունները, այդ պատճառով նշմարել դրանք առայժմ մենք չենք կարող,և այնուամենայնիվ դրանք ազդեցություն են ունենում մեր կյանքի վրա, առաջացնելով երևույթներ որոնք մենք կարող ենք տեսնել` օրինակ, թույլ տալով գոյություն ունենալ ու տարածվել էլեկտրամագնիսական դաշտին:
Լարերի տեսության հետագա զարգացումը ցույց է տվել նրա մեծ կյանքի ունակությունը: Այն գեղեցիկ ու հասկանալի կերպով բացատրում է այն ամենը, ինչը բացարձակ ոչ մի կերպ չի կարող բացատրված լինել դասական քվանտային տեսությամբ, ինչն արդեն 1995 թվականին ֆիզիկների համարյա ամբողջ համախումբը ընդունել է ինչպես առավել հեռանկարային տեսանկյուն: Լրացուցիչ չափման ներմուծումը բերել է անիմաստ տարօրինակությունների (օրինակ, անվերջ կամ բացասական հավանականությունների տեսքով և այլն), բայց հետազոտությունների արդյունքում նկատվել է, որ եթե ներմուծենք վեց լրացուցիչ տարածական քողարկված չափումներ, ապա բոլոր տարօրինակությունները անհետանում են: Այդպիսով, համաձայն ժամանակակից պատկերացումների, մեր աշխարհն ունի 10 չափում` երեք տարածական բացահայտ, մեկ ժամանակային բացահայտ, և վեց տարածական քողարկված: Լարերի տեսության հավասարումները բացառապես բարդ են, և մաթեմատիկական ապարատը դեռ զարգացման ստադիայում է. այնպես որ մենք դեռ չենք կարող ստանալ ոչ միայն հավասարումների ստույգ լուծումներ, այլ հենց հավասարումները մենք կարող ենք գրել միայն մոտավորապես, այդ պատճառով չափումները կարող են լինել ոչ թե 10, այլ 11, բայց դա հիմա էական չէ մեր նպատակների համար:
Ցանկանում եմ ընդգծել գլխավորը. ժամանակակից ֆիզիկան ՊԱՀԱՆՋՈՒՄ Է քողարկված չափումների առկայություն, այսինքն քողարկված չափումների առկայությունն անհրաժեշտ է այն բանի համար, որպեսզի մեր աշխարհը լինի այնպիսին, ինչպիսին կա: Շարժվելով տարածության մեջ, մենք իրականում տեղաշարժվում ենք ոչ միայն երեք բաց տարածական չափումների մեջ, այլ նաև մի քանի քողարկված չափումների մեջ: Անթիվ անգամներ մենք հատում ենք դրանք, բայց դրանք նշմարել չենք կարողանում, քանի որ ինքներս հանդիսանում ենք մակրոօբյեկտներ, և մեր ընկալման օրգաններն, անգամ ուժեղացված դիտարկման ժամանակակից ձևերով, նույնպես բավականին մեծ են, որպեսզի դրանց վրա ինչ-որ կերպով ազդի քողարկված չափումների այդ հատվածը, այսինքն համախմբային արդյունքը ուղղակի լղոզվում է և մենք այն նկատել չենք կարողանում:
Անհրաժեշտ է հիշել այն մասին, որ քառաչափ տարածություն-ժամանակի մեջ ժամանակը հանդիսանում է իրավահավասար չափում: Զարմանալի չէ, որ ֆիզիկոսները մտածել են, իսկ ինչու՞ քողարկված չափումները պետք է լինեն հենց տարածական: Չի կարո՞ղ արդյոք նրանց մեջ լինել քողարկված ժամանակային չափում:
«Քողարկված ժամանակի» հասկացությունը ինտուիտիվ անհասկանալի է թվում, այդ պատճառով ես կբացատրեմ: Վերը բերված թելի օրինակում, մեկ չափումը` նրա երկայնքով, քողարկված չէ, և մենք կարող ենք գնալ ինչքան ասես հեռու: Երկրորդ չափումը քողարկված է, և եթե մենք, նկատելով թելի հաստությունը, այժմ նրանով ձախ գնանք, ապա շուտով կգանք այդ նույն տեղը, բայց արդեն աջից: Դա նշանակում է, որ շարժվելով քողարկված «ժամանականման» չափումով, մենք կարող ենք հասնել այդ նոր տիպի «ժամանակի» նույն կետին: Տվյալ պահին ֆիզիկոսներին անհասկանալի է, թե ինչին կարող է համապատասխանել լրացուցիչ ժամանակային չափման տեսությունը, չէ որ չկա ոչ մի երևույթ, որը պահանջի այն: Օրինակ, էլեկտրամագնիսական փոխազդեցությունը ոչ մի կերպ չէր տեղավորվում էյնշտեյնյան ընդհանուր հարաբերականության տեսության մեջ, գրավիտացիայի ու էլեկտրամագնիսկան դաշտի միավորումը թվում էր անհնար, և նոր չափումը լուծեց այդ խնդիրը: Բայց չկա ոչ մի «ժամանականման» երևույթ, որը կպահանջի նրան համապատասխան քողարկված կեղծ ժամանակային չափում: Այդ պատճառով լարերի տեսության այդ ճյուղը զարգանում է բավականին դանդաղ և հնարավոր է, ընդհանրապես երկար ժամանակ մոռացված լինի, քանի որ լարերի տեսությունը զարգանում է այլ ուղղություններով:
Իսկ մենք այժմ հիշենք էվոլյուցիայի մասին: Էվոլյուցիան հանդիսանում է այնքան «ժամանականման» պրոցես, որ մենք անգամ սկզբնական շրջանում ծերացման մաքուր էվուլյուցիոն պրոցեսը սխալմամբ համարել ենք ժամանակից կախված պրոցես: Էվոլյուցիան պահանջում է համապատասախան չափումներ, որպեսզի մենք կարողանանք խոսել նրա մասին ինչպես ինչ-որ բանի, որը չի բերվում տարածություն-ժամանակի: Մենք երբեք չենք բախվել այն բանի հետ, որ ժամանակը գնում է դեպի ետ, բայց եթե էվոլյուցիոն չափումներ քողարկված տեսքով գոյություն ունեն, ապա դա նշանակում է էվոլյուցիոն հակադարձ պրեցեսի սկզբունքային հնարավորություն: Հիշենք երկար անպտուղ երկխոսությունները, որոնցում քննարկվել է այն բանի հնարավորությունը, որ ժամանակակից կապիկների մի մասը հանդիսանում են ժառանգորդներ, այլ ոչ թե մարդու նախնիներ ու ոչ էվոլյուցիոն պրոցեսի կողմնակի ճյուղ. իր զարգացման պրոցեսում մարդը ձևավորել է կողմնակի ճյուղեր, որոնք էվոլյուցիայի են ենթարկվել, վերագեներացրել են և վեր են ածվել կապիկների (հնարավոր է ոչ նրանց, որոնք այժմ գոյություն ունեն, այլ ուրիշների, որոնք արդեն ոչնչացել են): Այդ երկխոսությունները փորձարկման (այսինքն հնագիտական) տվյալների պակասության պատճառով դեռ անպտուղ են, բայց չի բացառվում, որ ապագայում մենք կգտնենք մարդու դեգեներացիայի այդպիսի հնարավորության հաստատում: Աշխարհում այլ կենսաբանական տեսակների այդպիսի օրինակներ հնարավոր է արդեն կան:
Ինձ համար անկասկած է, որ ժամանակակից մարդկության մի մասը նույնպես կդեգեներացվի: Մարդը, որը կարմատավորի ՊԸ, կդառնա Պայծառացած Մարդ` նոր հատկություններով, ֆիզիոլոգիայով, նոր հնարավորություններով: Մարդը, որը կարմատավորի գոհունակություն, կմնա Բանական Մարդ: Մարդը, որը կարմատավորի ԲԷ, կդեգեներացվի:
Դեգեներացիայի պրոցեսը կարող է տեղի ունենալ օրինակ այնպիսի ձևով, որ մարդկանց որոշակի խումբ ուղղակի կդառնան անպտուղ ու անկախ բժիշկների ջանքերից կոչնչանա: Եվ այդպիսի երևույթի հետ մենք արդեն հանդիպել ենք վերջերս, ամերիկյան մայր ցամաքում, երբ ամբողջ մի ազգ, հակառակ ժամանակակից քաղաքակրթության ամբողջ ջանքերին, կորցրեց վերարտադրվելու ընդունակությունը` անպտղությունը ախտահարել էր այն: Հետաքրքիր է, որ այդ ազգը տարբերվում էր նրանով, որ սերունդների ընթացքում նրա ներկայացուցիչները իրենց արբեցողության են տվել ու արմատավորել են բթություն, ապատիա, ԲԷ: «Քաղաքական կոռեկտության» ըմբռնումներից ելնելով ազգերի հետազոտությունը մեր ժամանակներում անհնար է, քանի որ այդպիսի հետազոտությունները կազդարարեն ազգերի միջև տարբերությունները, և այդ ամենը միանգամից կվերագրվի «ռասիզմին»: Բացառված չէ, որ այդ ապուշությունը շուտով կանդրադառնա հոգեբանության ու սոցիոլոգիայի վրա, և շուտով, խոսքի ազատության կորստի հետ (որը հիմա արդեն մենք կորցրել ենք անգամ փաստացի զարգացած երկրներում, օրինակ, անգամ հենց որոշակի հարցերի քննարկումը քրեապես պատժելի է) մենք կկորցնենք և սոցիալ-հոգեբանական գիտությունը, իսկ չէ որ եթե դիտենք, հնագիտությունը նույնպես «ռասիստական» գիտություն է, քանի որ հնագիտական տվյալներից հետևում են տարբեր եզրակացություններ ազգերի մասին… այո և պատմական գիտություններն էլ պետք է արգելել, որպեսզի չփչացնեն մեր ինքնագոհությունը բավականին տհաճ անցյալի պահերի վրա հղումներով, որոնք ցույց են տալիս այս կամ այն ազգի յուրահատկությունները…
Ինչպես որ ես արդեն ասել եմ, տեղափոխվելով տարածության մեջ, մենք չենք նկատում քողարկված տարածական չափումների առկայությունը, քանի որ դրանց ազդեցությունը լղոզված է և բավականին փոքր, այնպես որ Նյուտոնի օրենքները փոքր արագությունների դեպքում են, իսկ հարաբերականության տեսության օրենքները ցանկացած արագությունների դեպքում, իրականացվում են սահմանային, բացարձակ ճշգրտությամբ մեր սարքավորումների սխալանքի սահմաններում: Բայց կենսաբանական տեսակի կյանքը շատ երկարատև պրոցես է, որը ձգվում է հազարավոր, միլիոնավոր տարիներ, այդ պատճառով, երբ կենսաբանական էակները տեղաշարժվում են միլիոն տարիներ քողարկված էվոլյուցիոն չափումների միջով, դա այնուամենայնիվ ցուցաբերում է գումարային ազդեցություն նրանց ժառանգականության վրա, այստեղից և հետևում է էվոլյուցիայի իրականացման հնարավորությունը:
Նաև հիշենք այնպիսի երևույթի մասին, ինչպիսին է «ֆիզիկական ապրումները»: Երբեմն դրանք ուղեկցվում են «այրման» զգացողություններով մարմնի ամբողջ ծավալում, ամենուր ներսում: Ընդ որում դա նույն «ներսումը» չէ, երբ խոսքը գնում է ֆիզիոլոգիական պրոցեսների մասին, այդ ժամանակ զգացողությունները լոկալիզացված են համապատասխան ընթացող պրոցեսների բնույթին: Այստեղ արդեն առաջանում է հենց այնպիսի զգացողություն, կարծես մարմնի բոլոր տեղամասերը` ամբողջ ծավալով, յուրաքանչյուր բջջում, լցված է այդ այրվածության զգացողությամբ:
Կարելի է հիշել, թե ինչպես են բավականին արագ կերպով ԲԷ բերում առանձին անհատների դեգեներացիայի, բլոկավորելով էվոլյուցիայի փոքրագույն հնարավորությունը, և թե ինչքան արագ են ՊԸ արագացնում էվոլյուցիան: Դա և նշանակում է, որ ՊԸ խիտ կապված են էվոլյուցիոն չափումների հետ, ուժեղացնելով մեր դրա հետ փոխաներթափանցումը: ՊԸ հետազոտությունը, և ՊԸ մեջ սեփական անձի հետազոտությունը դառնում է հատկապես գրավիչ պրոցես: Իսկ դու ի՞նչ ես ընտրում` մնալ կողքի վրա:
Այստեղ արտահայտված մտքերը, միայն ենթադրության հատվածներ են, որոնք կապում են ՈՒՈՒՊ ֆիզիկայի հետ, բայց ապագայում հնարավոր է, մենք կկարողանանք նրանից աճեցնել լիակատար հերթական «ամբողջի տեսությունը»: