Armenian change

Error

×

Նախաբան

Main page / Գլխավոր էջ / ՍԵԼԵԿՑԻԱ-2005: Ճանապարհ դեպի պայծառ գիտակցություն / Նախաբան

Նախաբան

Եթե նրան անհաջողություն պատահի, ապա, ամեն դեպքում, այն կպատահի նրան, երբ նա կհամարձակվի

կատարել մեծ գործեր, իսկ դա նշանակում է,  որ նրա համար երբեք տեղ չի լինի  սառը և երկչոտ հոգիների շարքում, որոնք չեն տեսել ոչ հաղթանակներ, ոչ էլ պարտություններ:

Թեոդոր Ռուզվելտ

Contents

     

     

    Իմ անունը Բոդհի է:

    Այս գիրքը հանդիսանում է գործնական ուղեցույց: Նրա մեջ շարադրված են մեթոդներ, որոնց անկեղծորեն ու համառորեն հետևելու դեպքում ցանակացած մարդ չափազանց կարճ ու պարզ ճանապարհով կհասնի տառապանքներից ազատության (բացասական էմոցիաներից, կեղծ կոնցեպցիաներից, մեխանիկական ցանկություններից, անցանկալի զգացողություններից), բոլորովին նոր կյանքի սկզբին, որը հագեցած է բացահայտումներով, պայծառ ընկալումներով:

    Գիրքը հարմարեցված է ժամանակակից կյանքին ու բավականաչափ մանրամասնեցված է, քանի որ ես չեմ ցանկանում ընթերցողի մոտ առաջացնել էմոցիաների պարզ ալեցայտք, որից հետո վրա կհասնի անկում և վերադարձ դեպի նախկին անփայլ կյանք, այլ ցանականում եմ ճշգրիտ ցույց տալ դեպի պայծառ ընկալումներ տանող ուղիղ ճանապարհը:

    Նվազագույն խնդիրն է հասնել այնպիսի վիճակի, որի դեպքում մահվան ժամանակ ամբողջությամբ պահպանված կլինի գիտակցության պարզությունը, որն էլ թույլ կտա անդադար շարունակել պրակտիկան և ծնունդների միջև ընկած վիճակներում, և հաջորդող ծնունդներում, առանց գորշությունների մեջ ողողվելու, գտնվելով ՊԸ անդադար արտահայտվածության, տառապանքներից ամբողջությամբ ազատված վիճակում: Դժվար է արտահայտել այն ահռելի անդունդը, որն ընկած է այդ վիճակին հասած մարդու և հասարակ մարդկանց միջև:

    Երբ 2000 թվականին ես սկսեցի գրել այս գիրքը, հուսով էի որ անիմաստ չեմ գրում, որ երբևէ ինչ-որ մեկի մեջ այն կառաջացնի ռեզոնանս, ապրելու շատ մեծ ցանկության “ճանաչում”: Երբ և ինչպես դա տեղի կունենա` ես չգիտեի: Մինչև 2005 թվականը այս գիրքն ամբողջությամբ կամ մասամբ կարդացին հազար մարդ, նրանցից երկու հարյուրը փորձեցին կիրառել իմ կողմից շարադրված մեթոդները, և նրանցից մի քանի տասնյակն այնքան տարվեցին իրենց կյանքի փոփոխությամբ, որ հիմա արդեն չեն պատկերացնում իրենց վերադարձը դեպի տառապանքների արմատավորում: Ես ինձ հաշիվ եմ տալիս այն հարցում, որ իմ գիրքը մասսայական պահանջվածություն կունենա միայն հազար կամ երկու հազար տարի հետո, իսկ մինչ այդ հազվադեպ մարդիկ կցանկանան դառնալ ազատ էություններ, և հենց նրանց համար է այս գիրքը, նրանց, ովքեր ցանականում են պայծառ ընկլումների աշխարհում դառնալ ճանապարհորդ հիմա, կամ 20, կամ էլ 2000 տարի հետո:

    Իմ գրքի հենց գոյությունը մեծ քանակությամբ ժամանակակից մարդկանց մոտ առաջացնում է բացասական վերաբերմունք` մեղմ կասկածամտությունից մինչև ուժեղ ատելություն: Դա և նրանք են, ովքեր ցանկանում են շարունակել զգալ բացասական էմոցիաներ (չէ որ ես տալիս եմ դրանց հեռացման մեթոդը), և նրանք, ովքեր թաղվել են անհաշվելի դոգմաների մեջ (չէ որ ես տալիս եմ բոլոր դոգմաների և այն ամենի ցրման ուղիղ մեթոդը, ինչը չի հենվում է սեփական փորձի վրա. ազատամիտ պարզ մտածելակերպի զարգացման մեթոդը), և բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են ցանկացած կրոնի հետևող (չէ որ ես տալիս եմ մեթոդ, որը ցանկացած մարդու տանում է դեպի պայծառ ընկալումներ անկախ կրոնական ինստիտուտների, աստվածների ու այլ միջնորդների), և նրանք, ովքեր իրենց համարում են էզոտերիկներ (չէ որ բոլոր “էզոտերիկական” գիտությունները թելադրում են, որ դեպի պայծառացում տանող ճանապարհը անհավանական երկար է ու բարդ, իսկ ես տալիս եմ տարրական պարզ ու հասկանալի մեթոդիկա, որն անգամ ամենգորշացած մարդուն կարող է ընդամենը մի քանի տարվա ջանքերի շնորհիվ տանել դեպի տառապանքներից  ազատության և արդեն որպես ազատ մարդ կանգնեցնել նրան հետագա ճանապարհի վրա): Էզոտերիկներին հատկապես բարկացնում է այն, որ ես ինքս հանդիսանում եմ “բախտագյուտ”,  ես չունեմ դիպլոմներ, ես չեմ ավարտել “գաղտնի դպրոցներ”, ոչ մեկի մոտ չեմ սովորել, չեմ հիմնվում հեղինակավոր մարդկանց վրա, չեմ հղվում սրբազան գրություններին, ու այնուամենայնիվ առաջարկում եմ դեպի Պարզ գիտակցություն տանող ուղիղ ճանապարհը, որը գտել եմ ինքս` համառ ջանքերի, դեպի պարզություն ու տառապանքներից ազատություն անկեղծ ձգտման միջոցով: Ես չունեմ հավատարմագրված կրթություն, որը հաստատում է այդ ուղին առաջարկելու լիազորությունները, և ես գործում եմ միայն իմ և պրակտիկայով զբաղվող այլ մարդկանց ուրախալի ցանկության և փորձի հիման վրա:

    Այնքան շատ են տարբեր “խելացի” գրքերը… բայց երբ կարդում ես դրանք, ամենաքիչը երեք հարց է ծագում.

    1) Կոնկրետ ի՞նչ է պետք անել: Ինչպե՞ս է պետք անել: Ինչպե՞ս հաղթահարել մանր, բայց հաճախակի անհաղթահարելի քար հանդիսացող խոչնդոտները:

    2) Եթե գրքում տրվում է ինչ-որ խորհուրդ, թե ի՞նչ և ինչպե՞ս անել, ապա ծագում է երկրորդ հարցը. ինչու՞: Ինչու՞ հենց դա: Ինչպե՞ս ես կարող եմ համոզված լինել այն բանում, որ այս կամ այն գործողությունների իրականացման համար ահռելի ժամանակ ծախսելով, արդյունքում ես ինձ համար ինչ-որ գրավիչ բան կգտնեմ:

    3) Ինչպե՞ս հասկանալ, թե ինչ է պետք անել հաջորդ քայլով: Արդյո՞ք պետք է կառչել հրահանգների աղբյուրից:

    Իմ գրքում կա առաջին հարցի պատասխանը, իսկ երկրորդ հարցը կորչում է, քանի որ ջանքերի իրականացման ընթացքում, առաջին հերթին, դու ղեկավարվում ես ոչ թե ներշնչանքով, ոչ թե հավատով, այլ միայն ուրախալի ցանկությամբ, որն ուղեկցվում է կանխավայելմամբ, և այդպիսով դու հաճույք ես ստանում գործողություներից հենց հիմա, անկախ դրանց արդյունքից: Երկրորդ հերթին, քո գործողությունների արդյունքները անմիջապես տեսանելի են դառնում, և դու հաճույք ես ստանում դրանցից հենց հիմա. եթե հենց հիմա հեռացրել ես բացասական էմոցիան, ապա հենց հիմա դու զգացել ես պայծառ ընկալումների ալեցայտք:

    Ինչ վերաբերվում է երրորդին,  ապա զբաղվելով իմ պրակտիկայով, դու ինքդ դառնում ես քո կողմնացույցը, ստանում ես լրիվ պարզություն մեթոդների մեջ, զգում ես ուրախալի ցանկություններ և այլ պայծառ ընկալումներ, որոնք անմիջականորեն տանում են դեպի քեզ համար գրավիչ վիճակներ: Իմ ճանապարհը կայանում է տառապանքների ուղղակի հեռացման և դեպի պայծառ ընկալումներ ձգտելու արմատավորման մեջ: ԲԱՑԱՍԱԿԱՆ ԷՄՈՑԻԱՆԵՐ ԶԳԱԼԸ ԿԱՐԵԼԻ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ. չճնշել, չարդարացնել, չընդունել «ինչպես կա», այլ հենց չզգալ:

    Այն բանի մասին երևակայելու փոխարեն, որ հիմալայան լեռներում իմաստուն ուսուցչի ղեկավարմամբ դու կկարողանայիր շարժվել դեպի պարզ գիտակցություն, հենց այստեղ և հիմա դու կարող ես շարժվել դեպի գիտակցության անվերջ, ուրախալի, գրավիչ ճանապարհորդություն:

    Կարելի է լինել շատ մռայլ էակ, ատել, խանդել, նախանձել, մահ ցանկանալ, լինել անհանդուրժող, ընչացող` ցակացած տիպի: Եվ այնուամենայնիվ կա ելք, եթե կա քեզ համար գրավիչ ընկալումներ զգալու և պրակտիկական քայլեր կատարելու ցանկություն: Քանի որ դու հայտնվել ես այդպիսի վիճակի մեջ, դրան կոնստրուկտիվ վերաբերվիր: Նշանակություն չունի, թե ինչու է այդպես ստացվել: Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է պետք հիմա անել, և սկսել դա անել:

    Արևմուտքի մարդն արդեն իսկ ճգնավոր է. հանուն մեքենայի, բնակարանի և «լինել ինչպես բոլոր պատշաճ մարդիկ» նպատակի նա պատրաստ է ներդնել ամբողջ կյանքը, հանուն այդ արհեստական, նրան կապկպված նպատակների նա իր մեջ ճնշում է ամբողջ կենդանությունը: Հանուն պատշաճության տասնյակ տարիներ կարելի է պահպանել ամուսնությունը, իսկ հանուն ժամանակակից  ավտոմեքենայի ու բնակարանի կարելի է, առանց հանգստանալու, տասնյակ տարիներով աշխատավայր գնալ: Արևմուտքի ժամանակակից մարդը կարողանում է հաղթահարել: Նա ճգնավոր է և այդ ճգավորությունն անճոռնի է, քանի որ մարդիկ ոչ թե հաղթահարում են գրավիչ ընկալումներն ապրելու խոչնդոտները, այլ ընդհակառակը, նրանք հաղթահարում են իրենց ուրախալի ցանկությունները: Ժամանակակից մարդը ճգնավոր է, այդ ճգնավորության միայն նպատակն արդեն իսկ անհեթեթ է, կառչած է ներքուստ և տանում է նրան դեպի անդադար տառապանքներ:

    Երբեմն ծագում է «ճանաչման» յուրահատուկ զգացողություն, երբ կարծես դիպչում ես այն բանին, ինչը վաղուց արդեն ցանկացել ես ինքդ քեզ ասել, ինչին ցանկացել ես հավատալ, ինչի մեջ զգացվում է լարված իսկությունը, հիմնավոր ճշմարտությունը, և այդ ժամանակ ջանքեր գործադրելը հեշտ է, գտնվում են և ուժեր, և վստահություն: Շրջապատող աշխարհի ճնշումը երբեմն չափից ավելի ահռելի է, և կարելի է դադարել հավատալ այն բանին, որ կարելի ապրել այլ կերպ, զգալ այլ կերպ, որ կյանքն ընդհանրապես կարող է դառնալ այլ, իրական: Ես գրում եմ այն բանի համար, որպեսզի ինչ-որ մեկը կարդա ու հասկանա, որ կա այդպիսի կյանքի հնարավորություն, դա իրականանալի է, այդպես է ապրում այս մարդը` ամենահասարակ մարդը, երկու ձեռքերով, երկու ոտքերով ու մի գլխով, այդպես են ապրում նաև այն մարդիկ, որոնք հետևում են նրա պրակտիկային, դա հնարավոր է յուրաքանչյուրի համար, ով անկեղծորեն ձգտում է դրան: Այս գիրքը ուրախալի ցանկության արտահայտում է, որպեսզի ցույց տալ այն բանի իրական, կենդանի օրիանակը, թե ինչպես կարելի է ապրել: Ես չեմ ամաչում ինձ մատով ցույց տալ ու ասել. տես, ես ապրում եմ այլ կերպ, ես ապրում եմ հենց այսպես, դու նույնպես կարող ես այսպես ապրել, և այս ամենը քո առջև բաց է. թքիր այն ամենի վրա, ինչը քեզ ներշնչել են, որ դու թույլ ես, հիմար, սխալ, մեղսավոր և այլն, որ դու «պետք է» անես այս կամ այն բանը: Հաշվետու եղիր ինքդ քեզ այն բանում, որ դու կարող ես իրականացնել մի պրակտիկա, որը տանում է ճանապարհորդության դեպի պայծառ ընկալումների աշխարհ:

    Իմ գիրքը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր համաձայն են ինձ հետ հետևյալում. ինչպիսի ուղի էլ որ դու քո համար ընտրես, ամեն դեպքում ծանրագույն գորշություններից (բացասական էմոցիաներից, մեխանիկական կոնցեպցիաներից, մեխանիկական ցանկություններից) ազատվելը կնպաստի քո առաջընթացին քո իսկ ընտրած ճանապարհով:

    Արդեն չգիտես որտեղից հայտնվում են մարդիկ, ովքեր «ներսից» ծանոթ են իմ կյանքին, պրակտիկային, այլ պրակտիկանտների հետ շփմանը, ովքեր ամեն կերպ անարգում են ինձ ու իմ պրակտիկան, մեկընդմիջելով մտածված քննադատության փորձերը անկեղծ ստով: Կհայտնվեն նաև «գիտակներ», և ուղիղ ուղու պրակտիկայի մեկնաբաններ, որոնք աճպարարություն կանեն տերմիններով, «կճշգրտեն» այն, «կբարեփոխեն» այն, «կպարզաբանեն», բարձրից կքննադատեն, իրենց օգնությունը կառաջարկեն այլ պրակտիկայով զբաղվողներին, հայտարարելով, որ նրանք կամ իմ աշակերտներն են, կամ իմ պրակտիկայի աջակիցներն են, կամ ուղղակի պրակտիկայով զբաղվողներ են, որոնք այնքան հրաշալի են հասկանում գրվածը, որ նրանց անհրաժեշտ չէ դրանք հասկանալու համար իմ կողմից տրված ոչ մի հավաստիացում: Անգամ հայտնվել են այնպիսիք, որոնք մշուշապատ ակնարկում են իմ հետ ինչ-որ անձնական շփման մասին, իրենց ներկայացնում են որպես իմ նախկին աշակերտներ կամ անգամ գաղափարակիցներ: Սուտը հերքելն անմիտ զբաղմունք է: Առաջին հերթին այն անընդհատ ավելի ու ավելի շատ կարտահայտվի, քան կարելի է հերքել, իսկ երկրորդ հերթին ես չեմ ցանկանում դրա վրա ժամանակ վատնել: Նա, ում համար իմ գրքի բովանդակությունը ակտուալ է, ինքնուրույն հեշտությամբ գլուխ կհանի, թե ինչն ինչոց է:

    Ես ջանքեր եմ գործադրում այն բանի համար, որպեսզի պրակտիկայի տեխնոլոգիան կրողները, պայծառ ընկալումներ կրողները դառնան ավելի շատ, որպեսզի սկսնակների համար նրանք կարողանան ներկայանալ որպես փորձագետներ, չափանիշներ, խորհրդատուներ: Եվ այդպիսի մարդիկ հայտնվում են, նրանք իրենց անվանում են  «մռութ», քանի որ «մռութ» բառը ասոցացվում է այն նրբության ու համակրանքի հետ, որը նրանք զգում են կենդանիների հանդեպ: Ես ունեմ այն չափանիշների մասին ամբողջական պատկերացումը, որով ես տարանջատում եմ «մռութներին» «ոչ-մռութներից»: Ինչպես նաև մենք օգտագործում են «պոչ» տերմինը, այդպես անվանելով այն մարդուն, որը զբաղվում է պրակտիկայով, բայց դեռևս ձեռք չի բերել այն անկեղծությունը, վճռողականությունը, համառությունը, պարզությունը, ՊԸ ձգտումը, ինչն էլ հենց  մռութին դարձնում են մռութ, բայց կան հիմքեր ենթադրելու համար, որ նա կարող է այդ ամենին հասնել:

    Եթե դու ցանկանում ես պարզաբանել, թե արդյոք այն մարդը, որից դու խորհուրդ ես հարցնում ՈՒՈՒՊ վերաբերյալ, հանդիսանում է մռութ կամ պոչ, կամ նա հանդիսանում է գոնե նվազագույնը իր գորշությամբ քեզ հավասար մարդ, ապա այդ մասին դու կարող ես հարցնել ինձ էլկտրոնային հասցեյով:

    Իմ www.bodhi.ru էլեկտրոնային կայքում այս գիրքը տեղադրված է և ժամանակ առ ժամանակ լրացվում է իրական ժամանակում: Այնտեղ կան նաև պրակտիկայով զբաղվող այլ մարդկանց հոդվածներ, «Մայա» գիրքը և այլ նյութեր: Եթե դու սկսել ես զբաղվել պրակտիկայով և ունես այլ պրակտիկանտների հետ շփվելու ցանկություն, ապա հենց այս նույն կայքում դու կարող ես մասնակցել կոնֆերանսների:

    Նախկինում, երբ ես դեռ նոր էի սկսել այս գիրքը գրել, ես ենթադրում էի, որ եթե օգտագործեմ այն բառերը, որոնք օգտագործում են մարդիկ, անկախ նրանից այդ բառերն ունեն որոշակի իմաստ, թե` ոչ, ապա հեշտ կլինի ընթերցողին հասցնել գոնե ինչ-որ բան, գոնե նվազագույն պարզությամբ, որպեսզի նա հենց սկզբից չվանի գաղափարները, որոնք խիստ տարբեր են այն ամենից, ինչի հետ նա բախվել է նախկինում, իսկ հետո արդեն հենց պրակտիկան նրան այնքան կփոխի, որ նա կսկսի մաքրել իր մտածելակերպը: Հիմա ես փոխել եմ իմ մոտեցումը, քանի որ, առաջին հերթին, շարադրանքի այդպիսի պղտոր ոճը ինձ դուր չի գալիս, իսկ երկրորդ հերթին ես համոզվել եմ, որ պրակտիկայով ակտիվորեն զբաղվող մարդիկ ամեն դեպքում հայտնվում են, և հենց նրանց համար ես ցանկանում են գիրքը դարձնել ինչքան հնարավոր է պարզ: Այդ պատճառով հիմա ես ամբողջությամբ ձևափոխում եմ գիրքը և հասկանում եմ, որ ընթերցողների քանակը կնվազի, քանի որ ընթերցելիս պղպջակավոր զգացողություններ ապրելու հնարավորությունը կնվազի, սակայն կբարձրանա նրանց որակը, ովքեր կմնան, իսկ ինձ հենց դա է պետք, որպեսզի չշեղեմ իմ ուշադրությունը նրանց վրա, ովքեր իրականում չեն ցանկանում դադարել տառապել:

    Ես որոշել եմ գրել մի քանի գիրք, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ծանրաբեռնվածությունը. «Ճանապարհ դեպի պայծառ գիտակցություն» գիրքը միայն ինստրուկցիա, ուղեցույց կլինի: «Մայա» գրքում մենք Սկվոյի հետ միասին առավել գեղարվեստական ձևով նկարագրում ենք պրակտիկայով զբաղվողների կյանքը, ինչը տալիս է ավելի շատ տպավորություններ, քան կոնկրետ ինստրուկցիաները: «Քայլ վագրովը» ունի նույն ֆունկցիան, ինչը և Մայան, բայց իր շարադրանքով ավելի համապատասխան է դեռահասներին: Սեքսուալ ՍԷ մասին պատմվածքների հավաքածուն նրանց համար է, ովքեր հետաքրքրվում են սեքսուալ զարգացմամբ և հակված են իրենց սեքսուալ ցանկություններն օգտագործել որպես իրենց իսկ փոփոխման մի շարժիչ, և այս հավաքածուի մեջ նրանք կգտնեն ինչպես սեքսուալության զարգացման, սեքսի հետ կապված կամ սեքսուալության հողի վրա լավ արտահայտված գորշությունների հաղթահարման պրակտիկ մեթոդներ, այնպես էլ տպավորություններ: «Պրակտիկայով զբաղվողների հոդվածների հավաքածուն» նախատեսված է բարդ հարցերի առավել մանրամասն պարզաբանման համար, որոնց հետ մռութները բախվում են իրենց պրակտիկայի ժամանակ: Եվ այսպես շարունակ: Ես որոշել եմ հրատարակել գրքերի մի ամբողջ հավաքածու (շատ մռութներ նույնպես սիրում են գրել), և յուրաքանչյուր գիրքը, ստեղծագործման յուրաքանչյուր տարրը իր մեջ կներառի պրակտիկայի «միջուկ», որը փաթաթված է տարբեր թաղանթներով: Փաստացիորեն ես ցանկանում եմ կառուցել նոր մշակույթ, որն աճում է ԲԷ, կոնցեպցիաներից ազատությունից, որի արմատները գալիս են պայծառ ընկալումներից, ուրախալի ցանկություններից:

    Խմբագրելով գիրքը, իմ մոտ հարց ծագեց, թե ինչու՞ եմ ես դիմում տղամարդ ընթերցողին: Այդպես ընդունված է, բայց փորձը ցույց է տալից, որ ՈՒՈՒՊ ակտիվ ու անկեղծ պրակտիկանտները հիմնականում հենց աղջիկներ են: Անգամ չգիտեմ, թե ինչով դա բացատրեմ: Միգուցե նրանով, որ այն սոցիալական դերը, որը վերագրված է տղամարդկանց, և այն կոնցեպցիաներն ու ԲԷ, որոնք կապված են դրա հետ, առավել սպանի՞չ են, քան աղջիկների մոտ: Տղամարդը սեփական կարևորության անհավանական զգացումով էակ է, համարյա իշխելու, ագրեսիայի և դրանից բխող բթության հակվածությամբ: («Հիմարությունը» ինտելկտուալ աշխատանքի մեջ հմտության բացակայությունն է, իսկ «բթությունը» բացասական էմոցիաների պատճառով հետևողական և պարզ դատելու անկարողությունը, այդ պատճառով անգամ շատ զարգացած ինտելեկտուալները որպես կանոն բացառապես բութ են): Իսկ աղջիկները հաճախակի զգում են սեփական խոցելիության զգացում, իրենց հանդեպ խղճահարություն, անվստահություն, որը միջինում պարզվում է ավելի քիչ սպանիչ բեռ: Այսպես թե այնպես ես որոշել եմ դիմել ոչ թե ընթերցողին, այլ ընթերցողուհուն, քանի որ չեմ տեսնում ստեղծված չափանիշներին հետևելու անհրաժեշտություն: Չեմ կասկածում, որ դա տղամարդկանց կողմից հատկապես մեծ ատելություն կառաջացնի, քանի որ ինչքան էլ սա ծիծաղելի է, այնուամենայնիվ նրանք իրենց համարում են առավել «առաջադեմ» ու «խելացի», իսկ աղջիկները նրանց համար երկրորդ սորտի են: