Գլխի բովանդակությունը
04-01) Տարբերակող գիտակցության ընդհանուր դիտարկում:
04-02) Մոռանալու պրակտիկան: Լուսավոր կերպարներ ծնունդ տալու պրակտիկան:
04-03) Ներքին երկխոսության (նե) կառուցվածքը:
04-04) Նե դադարեցումը:
04-05) Էլեկտրամագնիսական ալիքների մեկնաբանումը (քվանտային ֆիզիկայի
իմացությունը անհրաժեշտ չէ):
04-06) Բոդխիի կյանքից:
04-07) Հարց շրջապատող աշխարհն ընկալելու նոր ձևերի հնարավորության մասին :
04-08) Ընկալումը տարբերակելու ցանկության ռեզոնանսը ՊԸ հետ:
04-01) Երբ ես տարբերակում եմ գիրքն ու սեղանը, կապույտն ու դեղինը, ապա հենց դա էլ նշանակում է, որ արտահայտվում է տարբերակելու ընդունակություն` «տարբերակող գիտակցություն» («ՏԳ»): Մտքերը, ցանկությունները, էմոցիաները, զգացողություններն ու ՏԳ կազմում են ընկալման ամբողջական հավաքակազմ, որն ես անվանում եմ «անձնավորություն» տերմինով:
ՏԳ կարող է լինել մեխանիկական ու պայծառ: Մեխանիկական ՏԳ («մՏԳ») ծագում է սովորություններից, որն ընդօրինակվում է մեխանիկաբար, ինչպես նաև ՊԸ բացակայության դեպքում: : Օրինակ, նայելով ծառին մենք ասում ենք, որ տերևները, ճյուղերն ու բունը նրա մասնիկներն են, այսինքն, որպես առանձին խմբեր, տարբերակում ենք ընկալումների որոշ ամբողջականություններ, որոնք կապված են միմյանց հետ` մեկ ամբողջական «ծառի» մեջ: Մեքենան, որը կանգնած է ծառի մոտ, մեր կողմից չի տարբերակվում որպես նրա մաս, քանի որ, երբ մենք նայում ենք ցանկացած ծառի, ապա գրեթե միշտ տեսնում ենք տերևներ ու ճյուղեր, բայց շատ հազվադեպ ենք տեսնում մեքենա: Այդպիսի տարբերակումը չի հանդիսանում մՏԳ, քանի որ հիմնավորվում է հետևողականությամբ, փորձով: Բայց ոչ ոքի մտքով չի անցնում գեղեցկության զգացումը համարել ծառի մասնիկ, չնայած, որ ամեն անգամ, երբ ես նայում եմ ցանկացած ծառի, ես ապրում եմ գեղեցկություն զգալու ալեցայտք (իհարկե, երբ ես այդ դեպքում զգում եմ ՊԸ), ընդ որում գեղեցկություն զգալու ցանկացած ալեցայտք ունի իր անկրկնելի երանգը, ինչպես անկրկնելի է ցանկացած տերև, ցանկացած ճյուղ: Գեղեցկության զգացողությունների այդքան մեծ քանակությամբ երանգները չտարբերելու պատճառը կայանում է նրանում, որ մենք դրանք զգում ենք շատ հազվադեպ, և այդ պատճառով ձևավորված չէ երանգները տարբերակելու սովորություն, այդ երանգները ուղղակի արտահայտված չեն: Անգամ գեղեցկության բազմաթիվ երանգներ զգացող մարդը գեղեցկության ընկալումը դեռևս չի համարում ծառի մասնիկ, և դա հանդիսանում է մՏԳ օրինակը. մենք սովորել ենք գեղեցկության զգացումը համարել «մեր մասնիկը»:
ԲԷ, կոնցեպցիաների, մեխանիկական ցանկությունների, «վատ ինքնազգացողության» (այսինքն բացասական զգացողությունների) հեռացման պրոցեսում, ինչպես նաև ՊԸ ապրելու ընթացքում, մՏԳ իր տեղը զիջում է պՏԳ (պայծառ ՏԳ), որն այդ ձևով սկսում է զարգանալ ու այդ ժամանակ.
ա) անհիմն տարբերակումները ենթարկվում են վերանայման ու հեռացվում են: Օրինակ, կրծքի տարբերակումն ինչպես «պատշաճ տեսք ունեցող», երբ պտուկները ծածկված են և «անպատշաճ տեսք ունեցող», երբ պտուկները ծածկված չեն, հեռացվում է, երբ պարզ է դառնում այդպիսի տարբերակման անհիմն լինելը, և երբ ծագում է տվյալ տարբերակումը հեռացնելու ուրախալի ցանկություն:
բ) փորձով հիմնավորված տարբերակումները, թեկուզ և մնում են, բայց այնքան չեն գերակշռում, որպեսզի ամբողջությամբ փակեն երկընտրանքային տարբերակման ճանապարհը: Օրինակ, ես կարող եմ «տեսնել ծառն» ինչպես ճյուղերի ու տերևների ամբողջականություն, ինչպես նաև կարող եմ, իմ իսկ ցանկությամբ, սկսել «տեսնել այն» նաև ինչպես ստվերների ու այնպիսի միջակայքերի ամբողջականություն, որտեղ տեսանելի է երկինքը:
գ) ծագում է ՊԸ երանգների ավելի մեծ ու մեծ քանակությունների տարբերակում:
դ) ծագում է նոր ՊԸ տարբերակում:
ե) ծագում է նոր, կայուն, փոխկապակցված ընկալումների ամբողջականության տարբերակում, որոնք կարելի է անվանել «նոր աշխարհներ»: Նրանց շրջանակներում են գիտակցված երազատեսությունների աշխարհը, նյութեղեն ընկալումներից դուրս ընկած աշխարհը ու շատ այլ աշխարհներ: Հենց որ ծագում է նոր աշխարհի տարբերակումը, ծագում է մի վիճակ, որը կարելի է անվանել. «ես դարձա նրանցից մեկը»: Հնարավոր է միաժամանակ տարբեր աշխարհների տարբերակում, այսինքն միևնույն պահին կարելի է լինել և անձնավորություն (այսինքն, այդ պահին կա 5 խումբ ընկալումների տարբերակում (սկանդխա), որոնք ձևավորում են անձնավորությունը), և այլ էություն` այլ աշխարհում (այսինքն, այդ պահին կա ընկալումների այլ խմբի տարբերակում):
ՄՏԳ թուլացման և պՏԳ զարգացման էֆեկտիվ պրակտիկա է հանդիսանում ցիկլային ընկալումների տարբերակման պրակտիկան («ՑԸ տարբերակում»): Օրինակ, մութ սենյակում դու մի քանի անգամ պտտվում ես պտտման առանցքի շուրջը, և արդյունքում դու չգիտես, թե ինչ դիրքով ես գտնվում սենյակում` կամ քո առջև պատուհանն է, կամ էլ քո առջև պատն է: Սկզբից դու ձևավորում ես համոզվածություն, այն բանում, որ քո առջև պատուհանն է, ապա այն փոխում ես այն համոզմանը, որ քո առջև պատն է: Եվ այդպես շատ անգամներ: Կամ էլ քո խաղընկերը խոնարհվում է դեպի հատակը և ձևացնում է, թե ինչ-որ բան է բարձրացնում և սեղմում բռունցքի մեջ. դու սկզբում ձևավորում ես համոզվածություն, որ սեղմած բռունցքի մեջ ինչ-որ բան կա, իսկ հետո` հակառակը: Խնդիրը կայանում է նրանում, որ որքան հնարավոր է ավելի ուժեղ համոզվածություն ձևավորել: «Համոզվածությունը» դա հենց ՏԳ որոշված ֆիքսումն է, այսինքն, երբ ՏԳ կայուն է ֆիքսված, ապա ծագում է մի վիճակ, որն էլ մենք անվանում ենք «համոզվածություն»:
ՄՏԳ տիպիկ օրինակ է «ընկալման սուբյեկտի», «ընկալման օբյեկտի» և «ընկալման պրոցեսի» տարբերակումը: Այդպիսի տարբերակման օգտագործումը էֆեկտիվ է մեր կենցաղային գործունեությունն իրականացնելու համար, բայց միաժամանակ նպատակահարմար է (ՊԸ ու պարզության հասնելու, պՏԳ զարգացնելու տեսանկյունից) հաշվետվություն տալ ինքդ քեզ, որ դա ընդամենը տարբերակելու միջոցներից մեկն է, այն ժամանակ, երբ կա ընդամենը ընկալում, որը կոչվում է «տեսնում եմ լեռը», ու չկան «լեռ» և «ես», «տեսնում եմ» ընկալումներ, այդ պատճառով պՏԳ զարգացնելու համար էֆեկտիվ է «ես»-ի, «տեսնում եմ»-ի, «լեռ»-ի գոյության վերաբերյալ համոզվածությունը փոխելու պրակտիկան այն համոզվածությանը, որ կա ընդամենը մի միասնական ընկալում, որը մենք անվանում ենք «տեսնում եմ լեռը»:
Կա ևս մեկ էֆեկտիվ պրակտիկա` «ոչ-գետեր, ոչ-սարեր» պրակտիկան: Փողոցով զբոսնելով, դու «ծառ» բառի փոխարեն ասում ես «ոչ-ծառ», «շուն» բառի փոխարեն` «ոչ-շուն», և այլևս ոչինչ, միայն բառերի փոփոխություն «ոչ» նախածանցով, այսինքն դու չես չարչարվում` չես փորձում զգալ ինչ-որ անսովոր բան, այդ ժամանակ այդպիսի փորձից չի առաջանում հոգնածություն և առաջանում են մՏԳ ազատության նոր մակարդակներ, նոր ՊԸ:
Նմանօրինակ փորձը, դա ակնհայտ իրերի զուգահեռ ֆիքսման փորձն է: Նայելով լեռանը, դու ասում ես. «լեռը, դա շատ քարեր է»: Անկասկած, դա այդպես է, որում կարելի է հեշտությամբ համոզվել: Հիշելով այն մարդու դեմքը, որի հանդեպ զգում ես նրբություն, գեղեցկության զգացում, հավատարմություն, ասում ես. «նրա դեմքը մսի կտոր է», որը նույնպես անկասկած, ճիշտ է: Մարդու դեպքում դու ունես համոզվածություն այն բանում, որ նա ոչ միայն մսի կտոր է, իսկ լեռան դեպքում այդպիսի համոզվածությունը բացակայում է մՏԳ ազդեցության պատճառով: Այդպիսի պրակտիկան ճանապարհ է բացում նոր ընկալումների տարբերակման համար, որոնցից մենք բաժանվում ենք մՏԳ օգնությամբ, և որոնք հիմա տարբերակվում են այլ ընկալումների առկայության դեպքում, որոնք էլ վերաբերվում են «լեռ» ամբողջականությանը:
Եվս մեկ էֆեկտիվ պրակտիկա` մեխանիկական ներքին երկխոսության («ՆԵ») հետևողական հեռացումը: Դա անելը առավել դժվար է, երբ առավել հաճախակի են արտահայտվում ԲԷ, երբ առավել հազվադեպ ու թույլ են արտահայտված ՊԸ:
Վախերն այն բանի վերաբերյալ, որ ՏԳ ստերեոտիպային ֆիքսումներից ազատվելը բերում է քո ամբողջական ապակողմնորոշմանը, անհիմն են այնպես, ինչպես անհիմն են նաև վախերն այն բանի վերաբերյալ, որ առանց ԲԷ դու կդառնաս անզգա. ամեն ինչ լրիվ հակառակն է:
ՄՏԳ զարգացումը (այսինքն ստերեոտիպային ֆիքսումներից ազատագրումը) ռեզոնանսվում է ամեն տեսակ ՊԸ հետ, որն էլ մեզ համար հանդիսանում է այդպիսի ՏԳ պայծառ անվանելու հավելյալ հիմնավորում:
Ընկալումները տարբերակելու և դրանք ճշտությամբ ֆիքսելու ուրախալի ցանկությունը (չհորինելով, հավելյալ չնկարազարդելով ու չպակասացնելով ոչինչ), ես անվանում եմ ազնվություն: ԲԷ, կոնցեպցիաները և մեխանիկական ցանկությունները անհամատեղելի են ազնվության հետ:
Յուրաքանչյուր մարդ ունի մՏԳ-ից ազատված զգալու կարճ փորձի հնարավորություն: Քնի և արթուն վիճակի մեջ կա կարճ պահ, որը ես կանվանեմ «միաձուլում»: Երբ դու քուն ես մտնում` ննջում ես, դու տարբերում ես արտաքին աղմուկները, պատուհանից լսում ես օվկիանոսի աղմուկը, լոգարանից լսում ես հոսող ջրի աղմուկը, պատի հետևից լսում ես ինչ-որ մեկի խոսակցությունը: Դու տարբերակում ես և մեկը, և մյուսը, և երրորդը, այսինքն կա այդ ընկալումների սահմանը: Եթե ուշադիր հետևես քուն մտնելու պրոցեսին, ապա ինչ-որ պահի, երբ դու համարյա քնած կլինես արդեն, դու կարող ես ֆիքսել մի զարմանալի երևույթ. զգացողությունների միջև սահմաններն անհետացել են, և արդեն չկա օվկիանոսի աղմուկը, մարդկանց ձայները, լոգարանում ջրի ձայնը, այլ կա միասնական ընկալում, որում չկան սահմաններ` մՏԳ ցանցն այլևս չկա, մՏԳ կանգնեցված է: Եվ երբ դու վերջնականապես քնում ես, այդ ժամանակ արդեն առաջանում են նոր տարբերակումներ, որոնք հատուկ են երազատեսության աշխարհին:
Միաձուլման պահերը շատ դանդաղ են` առավելագույնը մի քանի վարկյան: Բացի այդ դու կարող ես հարյուրից միայն մեկ անգամ քուն մտնել այնպես, որ ստացվի քնել ոչ թե միանգամից, այլ դանդաղ, ու զգաս այդ պահը: Այդ պատճառով նպատակահարմար է օգտագործել բազմակի քուն մտնելու պրակտիկան. պառկում ես քնելու, իսկ քո զուգընկերը արթնացնում է քեզ քնելուց մի քանի վարկյան հետո (քնելու պահը կարելի է որոշել շնչառության առանձնահատուկ փոփոխությունից): Արդյունքում մեկ երեկոյի ընթացքում դու կարող ես զգալ միաձուլման փորձի տասնյակ վարկյաններ, որից էլ կհիշես մՏԳ-ից ազատության «համը»:
04-02) Ցանկացած մարդ, ժամանակի յուրաքանչյուր պահի, գիտի, որ իրեն անվանում են այսպես, իսկ ծնողներին այնպես, որ նա սովորել է այսինչ դպրոցում, նրա ընկերներին կոչել են այսինչ ձևով, նա այսքան տարեկան է, նա գտնվում է այսինչ վայրում, նրա առջև կան այսինչ խնդիրները, ինչ-որ մարդիկ սպասում են նրանից ինչ-որ բաներ և այլն: Ինֆորմացիայի ահռելի, քաոտիկ ծանրություն, որը ծնում է կպչունություն, խելացնոր ներքին երկխոսություն, ինչը ներծծում է ԲՖ, որից էլ ձևավորում է աշխարհի մեխանիկական պատկերը: Ընդ որում այդ ինֆորմացիայի միայն շատ չնչին մասն է հետաքրքիր ու ցանկալի: Ես ցանկանում եմ հիշել ուրախալի ցանկությունների, ընթացիք հետազոտությունների ու այլ նման բաների մասին, բայց ինչու՞ հիմա հիշել, թե որ քաղաքում, և որ երկրում եմ ես գտնվում, քանի՞ տարեկան եմ ես և ինչպե՞ս են անվանում հարևաններին: Այդ ինֆորմացիան կօգտագործվի այն ժամանակ, երբ այն անհրաժեշտ կլինի, և ինչու՞ հիշել այդ մասին մշտական:
Հիշիր, երբ դու երբեմն ցանկացել ես ինչ-որ բան հիշել, բայց ոչ մի կերպ չի ստացվել, և փորձիր վերածնել այդ վիճակը: Տուր քեզ հարց` «ինչ է իմ անունը» և փորձիր զգալ չհիշելու վիճակը: Ինչպես և սովորաբար, դա կթվա համարյա անհնար, բայց մարզվելով դու կհասնես կայուն արդյունքների: Կատարիր դրա համար ֆորմալ պրակտիկա, ստեղծիր անվան մոռացություն յուրաքանչյուր 15 վարկյանը մեկ` ընտրված ժամանակահատվածի ընթացքում և ֆիքսիր քո մոռացության աստիճանը 1-ից մինչև 10 բալանոց սանդղակով:
Մոռացության պրակտիկան կուժեղացնի հիշողությունը, և այն ամեն տեսակ թափոնի ավտոմատ կուտակիչից կվերածի ճկուն գործիքի:
Ստացված ընդունակությունները կարելի է օգտագործել լուսավոր կերպարների («ԼԿ») ծնման պրակտիկայում: ՊԸ հետ ռեզոնանսվող կերպարներից կարելի է կազմել ամբողջական պատկեր ու օգտագործել այն ինչպես հզոր լուսավոր ֆակտոր: Օրինակ.
*) խուլ ռուսական քաղաք` հազարավոր աննկատելի փոքր քաղաքներից մեկը: Տաք, չոր աշուն, հանգիստ զբոսայգի, թափված տերևներ, փոշոտ ճանապարհ, որի երկայնքով շարված են նստարաններ: Ինչ-որ տեղ նստած են ծերունիներ, երբեմն գալիս են երիտասարդ մայրիկներ մանկասայլակներով, փոքր երեխաների հետ: Նստարաններից մեկի վրա նստած եմ ես ու ընդօրինակում եմ 70 տարեկան ծերուկի. հագուստը, շարժումները, միմիկան, ամեն ինչ խոսում է այն մասին, որ ես համարյա խելքս թռցրած, խուլ, կիսակույր ծերունի եմ: Մոտակայքով երբեմն երեխաներ են անցնում, բայց ես նրանց համար կարծես չորացած ծառ կամ կահույք լինեմ, նրանք անգամ չեն կարող հիշել, որ ես այստեղ նստած եմ եղել: Ես անընդմեջ զգում եմ սքանչելի ՊԸ, բացահայտում եմ նորերը, զբաղվում եմ պրակտիկայով, որը տանում է դեպի անվերջ ճանապարհորդություն: Ես ոչ ոքի համար ոչ մի նշանակություն չունեմ, ոչ ոք ինձնից ոչինչ չի սպասում և անգամ չի նկատում: Աշխարհը ամբողջովին դուրս է թքել ինձ. ոչ ոքի ոչնչով չհետաքրքրող ու անպետք զառամյալ կիսամեռ ծերունի: Ինչ-որ մեկի վրա տպավորություն թողնելու անհրաժեշտություն չկա, քանի որ այն միայն մեկն է և արդեն ստեղծված է` կիսամեռ հին կոճղ: Ես կարող եմ, առանց շեղվելու, ամբողջությամբ տրվել իմ պրակտիկային և ճանապարհորդել աներևակայելի ապրումներում:
Այսպիսի պատկերի հետ իմ մոտ զուգորդվում է վառ ձգտողություն, կանխավայելում, տոնակատարություն, պայքարի ուրախություն: Բայց եթե ես «հիշեմ», որ երիտասարդ տղա եմ, որը ճանապարհորդում է Հիմալայներով, ապա, ինչքան դա տարօրինակ չթվա, ՊԸ կթուլանան:
Ինչքան ավելի կոնկրետ է ԼԿ, այնքան ավելի հեշտ է այն պահել, զուգորդելով կապել ՊԸ հետ: Սովորական մարդու հիշողությունը, նրա պատկերացնելու ընդունակությունը սարսափելի թույլ են, և քանի դեռ դու չես սկսել այն զարգացնել, այն չի դառնա լուրջ գործիք պրակտիկայում: Թվարկեմ հիշողությունն ու պատկերացումը զարգացնող մի քանի վարժություններ.
- «բալդա» խաղը (http://gramota.ru/igra/balda/) 5х5 մտքում (խաղում են երկուսով. 5х5 քառակուսու մեջ կենտրոնով գրում են 5 տառից բաղկացած բառեր: Խաղացողները հերթով տառ են ավելացնում արդեն գրվածներին, որպեսզի ստանան առավելագույն երկար բառ, որը կկարդացվի ցանկացած ձև, միայն ոչ հորիզոնականով: Հաղթում է նա, ում մոտ տառերի գումարային քանակը ավելի շատ է)
- եռաչափ խաղ «բալդա» 3х3 մտքում
- շախմատի խաղ
- շախմատի խաղ մտքում
- օբյեկտների մանրակրկիտ հիշում
Եթե ես առանց նախապես պատրաստվելու պատկերացնում եմ փոքրիկ բացատ, ապա նրա պատկերը կստացվի չափազանց աղոտ. պատկերացվող թուփը կլինի անորոշ կանաչ կետ և ավել ոչինչ: Այդ պատճառով ես գտել եմ իրական թուփ և այն մանրամասն հետազոտել եմ, հիշել եմ դետալները, որից հետո ընդհանուր պատկերը ստացվել է ավելի կայուն, նրա ռեզոնանսը ՊԸ հետ ամրապնդվել է:
Որպեսզի հիշել այդպիսի բարդ օբյեկտը` թուփը, անհրաժեշտ է դիմել վերլուծության, բաժանել այն պայմանական բաղադրիչ մասերի, տալ նրանց նշանակումներ:
Բրգաձև սոճու վերգրությունը, որը ես տեղավորել եմ իմ ԼԿ, սկսում է այսպես.
Առաջին ճյուղը ուղղահայաց բարձրանում է վերև, չափով քիչ ավելին է, քան ձեռքի ափը, աչքի ձև ունի: Մեջտեղում` դեպի ձախ լայն բացված «լեզուն», ցցվում է դեպի առաջ, «փետուրը» սկսում է լեզվից վերև ու ցցվում է դեպի հետ:
Երկրորդ ճյուղը հիմք է առնում այնտեղ, որտեղ և առաջինը ու առաջ է ընթանում դեպի աջ` առաջինից 30 աստիճան անկյան տակ: Նեղ աչքի տեսք ունի, ներքևից երկու «ականջ կա», ձախ և աջ, ձախը մտնում է առաջին ճյուղի հետևից և վերադրվում է նրա վրա այնպես, որ ստեղծվում է տպավորություն, կարծես այն առաջին ճյուղի մասնիկն է: Ձախ ականջն ունի ծայր, և էլի երկու ծայր կա` եռանկյան անկյունների կողքով գնացող, որոնք չորացած են: Վերևից հարթ քառմակարդականոց լեզուն է փետուրի հետ, իսկ հիմքի մոտ խեժի փոքր կաթիլներ են: Երեք տերև ձախից` հենց լեզվի տակ, հասկի պես շարված են, աջ կողմի տերևը մեջտեղի աստիճանիկի դիմաց է ու մի փոքր հետ է ընկած:
Եվ այդպես շարունակ: Թփում ընդամենը 40 ճյուղ: Բացի այդ ես բաժանում եմ թուփը մեծ բլոկների և տալիս եմ դրանց ընդհանուր նկարագրությունը, սկզբից կոպիտ, իսկ հետո, երբ ամբողջությամբ ամեն ինչ կհիշեմ, կարող եմ և վերադառնալ ու շարունակել մանրամասնել թուփը: Յուրաքանչյուր տերմինը ունի որոշակի նշանակություն, օրինակ «փետուրը» դա տերևն է, որը ցցված է ուղղահայաց այն հարթությանը, որում ընկած են բրգաձև սոճու մնացած «տերևները», «ականջը» այն տերևն է, որն ունի ավելի քան երկու անգամ հարևան տերևների երկարությանը գերազանցող երկարություն, «լեզուն» ճյուղի վերջնային տերևներն են, որոնք բոլորը միասին ընկած են այն հարթության մեջ, որը ուղղահայաց է ճյուղի սկզբի հարթությանը, և այդպես շարունակ: Երբ ես հիշում եմ թուփը, հերթականորեն «դիտում եմ» այն վերևից ներքև` բարձրաձայն կրկնելով նրա նկարագրումը (իմ օգնականը կարող է հետևել տեքստով, արդյոք ես ամբողջն եմ հիշել), ընդ որում չհիշելով նկարագրման տեքստը, այլ «դիտելով» թուփը երևակայության մեջ, կարծես անց կացնելով լապտերիկի լույսով: Թուփը վերհիշելու փորձերին զուգընթաց, ես նկատում եմ, որ «տեսադաշտը» լայնանում է` «լապտերիկի լույսը» լայնանում է, ես սկսում եմ տեսնել ամբողջ ճյուղը միանգամից, այլ ոչ թե մասերով: Իսկ հետո ես տեսնում եմ միանգամից երկու ճյուղ և այդպես շարունակ: Արդյունքում, երբ ԼԿ մեջ ես պատկերացնում եմ այդ թուփը, ամբողջ պատկերը զգալիորեն կենդանություն է ստանում, մանավանդ, եթե ես այդ թփի հանդեպ համակրանք եմ տածում. այդպիսի օբյեկտները ես խորհուրդ եմ տալիս դնել ՊԸ հետ ռեզոնանսվող ԼԿ մեջ:
Այնուհետև ես ընտրում եմ նստարան, նկարագրում եմ այն ու հիշում այդպիսի ձևով, և այդպես շարունակ: Սկզբից աշխատանքը շատ դանդաղ է ընթանում, բայց պատկերներ յուրացնելու և ծնունդ տալու արվեստը կատարելագործվում է:
Գիտակցված երազատեսության մեջ ես կարող եմ ծնել այս բացատի ընկալումը և գտնվել նրա վրա, ինչը թույլ կտա թեթև ցատկել ՊԸ մեջ և ստանալ հետաքրքիր փորձ:
04-03) Ներքին երկխոսությունը (նե) կարելի է բաժանել երկու շերտի.
1) բարձրաձայն ներքին երկխոսությունը (բնե) կազմված է իր մասին ամբողջությամբ բարձրաձայն արտահայտող բառերից, այդպիսի մտքերը տևում են սովորաբար մի քանի վարկյանից մինչև անվերջություն, անգամ մինչև լրիվ ցիկլավորում: Բնե բովանդակությունը ինչպես կանոն հանդիսանում է մարդու համար հասկանալի, այսինքն նա կարող է պատասխանել «ի՞նչ ես դու հիմա մտածում հարցին:
2) կույր ներքին երկխոսությունը (կնե) կազմված է բառերի ու բառակապակցությունների կտորներից, որոնք ունեն միջինում 1/30 վարկյանից մինչև 1/3 կամ կես վարկյան տևողություն, այնպես որ ըմբռնել այդպիսի հատվածների բովանդակությունը հեշտ չէ:
Եթե մարդը ցանկանում է մտածել ինչ-որ բանի մասին և սկսում է մտածել դրա մասին, այդպիսի ներքին երկխոսությունը նշանակենք «ցանկալի նե» (ցնե): Նե բոլոր մնացած տիպերը կանվանենք պարազիտային և մեխանիկական (մնե):
Ինչքան իր հստակությամբ ավելի է տարբերվում միտքը, այնքան այն, ըստ որոշման, հանդիսանում է ավելի հստակ կամ բարձր:
04-04) Բոլոր բացասական էմոցիաները, որոնք զգում է մարդը, ինչպես նաև մշտական առկա ԲՖ, անընդհատ ներծծում է նե, դարձնում է այն անընդհատ, խիտ, սաստիկ հոգնեցնող: Այն անհնար է կանգնեցնել, և անգամ վարկյանական դադար տալ դրան նույնպես անհնար է, կնե բացառապես խիտ է և նրանում չկան ընդմիջումներ: Իր ընկալումները տարբերակելու մեջ անփորձ մարդը երբեմն կարող է մտածել, որ իրեն հաջողվում է դադարել մտածել, բայց նա ընդ որում ուղղակի չի նկատում կնե խիտ շերտերը, ինչպես այն մարդը, որը բազմաթիվ տարիների ընթացքում ԲՖ ազդեցության տակ է, բայց չի զգում դա ու համարում է, որ ինքը ԲՖ ազդեցության տակ չի:
ՆԵ մեջ ընդհատումներ առաջացնելու միակ ձևը անընդհատ ՊՖ հասնելու ճանապարհն է: Դա այդքան էլ բարդ չէ: Եթե համառորեն և կտրականապես հեռացնել ԲԷ ցայտքերը, հիշել ինքդ քեզ ՊԸ մեջ և օրվա ընթացքում հասնել ՊԸ տասնյակ ցայտքերի, կամաց-կամաց ՊՖ կսկսի առաջանալ և ամրապնդվել: Այն ժամանակահատվածի ընթացքում, երբ ՊՖ կարտահայտվի ինտենսիվ ու անընդմեջ, մնե կսկսի թուլանալ:
ՆԵ դադարեցումը էզոտերիկների սիրելի թեման է, այսինքն այնպիսի մարդկանց, որոնք ոչինչ իրենց մեջ փոխել չեն ուզում, չեն ցանկանում դադարեցնել ԲԷ զգալը, չեն ցանկանում զգալ ՊԸ, չեն ցանկանում հասնել պարզության ու անկեղծության, այլ միայն ցանկանում են տպավորություն թողնել տարբեր էզոտերիկ խոսքեր վարող մարդկանց վրա ու զգալ իրենց շատ կարևոր: Այն, որ մարդը զգում է ԲԷ համարյա անհնար է թաքցնել, մանավանդ երկար շփման ժամանակ: Իսկ ինչպես սովորական անփորձ մարդը կստուգի կա արդյո՞ք ինչ-որ մեկի մոտ նե, թե ոչ: Ոչ մի կերպ էլ չի կարող տարբերել, դրանում էլ կայանում է պատճառը, որ էզոտերիկները այդքան շատ են սիրում այդ թեման: Ընդ որում ես 100% -ով կարող եմ ասել, որ քանի դեռ մարդը չի սովորել անբասիր (այսինք կես վարկյանից փոքր ժամանակահատվածի ընթացքում) հեռացնել ԲԷ, քանի դեռ նա չի սկսել զգալ ՊԸ տասնյակ ալեցայտքեր օրվա մեջ, քանի դեռ նա չի սկսել զգալ երկարատեև ինտենսիվ ՊՖ անգամ թույլ դադարներ նրա նե բացարձակ անհնար է, ոչ միայն կնե, անգամ նաև բնե: Կարելի է, որոշ անհավանական խորամանկ ճանապարհով, այլ հաջորդ վարկյանի ընթացքում կանգնեցնել միայն ամենաբարձր մտքերը, բայց ոչ ավելին:
04-05) Պատկերացրու, որ անկարգ կերպով` ձանձրալիորեն քո աչքին ինչ-որ բան մերթ երևում է, մերթ անցնում: Այդ ինչ-որ բանը այնքան շատ է, և այն այնքան անընդհատ է, որ դու ընդհանրապես շուրջդ ոչինչ տեսնել չես կարող, ուղղակի չես կարող տարբերել շրջապատի կոնկրետ պատկերը: Քո առաջ, երբեմն առ երբեմն, երևում են բազմագույն կետեր, փայտիկներ, բազմանկյուններ` տեսողական քաոտիկ աղբ: Եվ այդ աղբի հոսքի արանքից ներթափանցող սենյակի ընկալման տեսողական մանր կտորները, որում դու գտնվում ես, ոչ մի կերպ չեն կարողանում վերադրվել ու ստեղծել պատկեր: Այդպիսի մարդը, փաստորեն, կարող էր լինել կույր` չնայած այն բանին, որ նրա տեսողությունը նորմալ է և կարող է նորմալ ընկալել շրջապատող աշխարհը, եթե միայն չլիներ այս մակաբուծական աչքին երևացող բանը: Եվ, եթե այդ մարդը չիմանար սենյակի գոյության մասին, նա չէր էլ գլխի ընկնի, որ այն գոյություն ունի, եթե հիմնվեր միայն տեսողական ընկալումների մեկնությունների վրա:
Կարելի է բերել այդպիսի օրինակ նաև ձայների հետ կապված. եթե անընդհատ լսել քաոտիկ բարձր աղմուկներ, ապա դրանց միջից չի ստացվի տարբերել երաժշտությունը, կամ խոսակցությունը, կլինեն միայն ծղրտոցներ, շշուկներ, խզոցներ և այլ ձայնային աղբ:
Հիշեցնեմ, որ մեր աչքերը ընկալում են ոչ թե պատկերներ այլ էլեկտրամագնիսական ալիքներ: Օբյեկտներից անդրադարձած լույսը ընկնում է մեր աչքերի մեջ, և հետո տեղի է ունենում առեղծվածը` առաջանում է պատկերի ընկալում: Ինչպես է դա տեղի ունենում, մենք չգիտենք, և դժվար թե երբևէ իմանանք, քանի որ ինչքան շատ բաներ է գիտությունն իմանում, այնքան շատ է առաջ շարժվում ճանաչելիի ոլորտը, այնքան շատ այդ ոլորտի հպման մակերեսը անճանաչելի տիրույթի հետ մեծանում է:
Իհարկե, մեզ շրջապատում են նույնպիսի բազմաթիվ առեղծվածային երևույթներ: Ինչպե՞ս ջրից, հանքերից, օդից և արևի լույսից սերմիկից ստացվում է այս կանաչ մռութը, որը ընդհանրապես նման չի ոչ օդին, ոչ ջրին և ոչ էլ հանքերին: Ինչպե՞ս է օդից ու խոտերից ստացվում այս ծիծաղելի աղվամազոտ մռութը, որն անգամ կանաչ չէ: Ինչպե՞ս է ձեռքը բարձրացնելու ցանկությունը բերում նրան, որ մկանները սկսում են համաձայնեցված փոխվել, և ձեռքը բարձրանում է: Այն, որ մեր ականջներին հասնող ձայնային ալիքներից ստացվում են բառեր, նաև, որ էլեկտրամագնիսական ալիքներից ստացվում են պատկերներ, նույնպես գաղտնիք է:
Որոշակիորեն մենք կարող ենք ասել հետևյալը. ա) մեր աչքերի մեջ ընկնում են էլեկտրամագնիսական ալիքներ, բ) արդյունքում առաջանում է պատկերների ընկալում: Ներմուծենք «մեկնում» տերմինը այս երևույթի համար, ու դրանով անվանենք բոլոր այն գաղտնի պրոցեսները, որոնք բերում են նրան, որ աչքերի մեջ ընկնող էլեկտրամագնիսական ալիքները փոխակերպվում են պատկերների: Տեսողական պատկերները մեր մարմնի կողմից էլեկտրամագնիսական ալիքների մեկնման արդյունքն են:
Պատկերացրու այժմ, որ երկարատև ու ինտենսիվ պայծառ ֆոն զգալու արդյունքում մնե սկսեցին թուլանալ, ու նրանում սկսեցին առաջանալ դադարներ: Այդ ժամանակ կձևավորվեն արդյոք ինչ-որ այլ մտքեր, ոչ ցնե, և ոչ էլ մնե, այլ, որ ունեն բոլորովին այլ ծագում: Մինչև այդ հարցին պատասխանելը, ես առաջարկում եմ դադար տալ և կարդալ հաջորդ պարագրաֆը:
04-06) Մի քանի տարիների իմ շփումը մռութների հետ անխուսափելիորեն հանգեցրել է այն բանին, որ նրանք նկատել են մի շարք տարօրինակություններ իմ մեջ: Քանի որ այդ տարօրինակությունները շատ անսովոր էին, ապա որպես կանոն դա բերել է նրան, որ մռութներն ուղղակի դուրս են մղել, «մոռացել են» այն ինչը դիտել են. սովորական մեխանիզմ, որը թույլ է տալիս անփոփոխ պահել աշխարհի պատկերը: Որպեսզի խոչընդոտել այդ մեխանիզմի աշխատանքին, նրանք սկսեցին գրանցումներ կատարել, և հիմա ես օգտագործում եմ դրանցից մի դրվագ:
(Ուշադրություն դարձրեք. իմ ամբողջ գիրքը կառուցված է այնպես, որ դրա նկարագրությունները կարելի է ստուգել սեփական փորձի վրա: Այն, ինչը շարադրված է այս պարագրաֆում, ստուգել ոչ-մռութ ընթերցողին անհնար է, բայց դա չի էլ պահանջվում, այս պարագրաֆը հանդիսանում է հաջորդների պատկերավոր ներկայացումը, որում կրկին ոչինչ չի հաստատվելու, այլ միայն դրվելու է հարցերի շարան, որոնց կարելի է պատասխանել սեփական փորձի վրա հիմնվելով):
- Բոդխին հարցնում է Ա.-ին, թե արդյոք զգում է նա հիմա կանխավայելում: Ա.-ն ասում է, որ չի զգում: Եվ սկսում է առաջացնել կանխավայելում, պատկերացնելով Չո-Յոու բարձրանալը, հետո` դայվինգ: Բոդխին այդ պահին ինչ-որ բան է գրում նոթատետրում: Ա.-ն պատասխանում է, որ առաջացրել է կանխավայելում 3-4 ինտենսիվության: Բոդխին հարցնում է, թե ինչպիսի պայծառ գործոններ է օգտագործել նա դրա համար: Ա.-ն պատասխանում է. «Չո-Յոուին բարձրանալը ու դայվինգ սովորելը»: Բոդխին ցույց է տալիս նոթատետրը. Այնտեղ գրված էր 1. դայվինգ 2. Չո-Յոու: Այսինքն նա գրել էր ոչ թե մեկ, կամ ոչ թե երեք պայծառ գործոն, այլ հենց երկուսը: Եվ հենց նրանք, որոնք օգտագործել է Ա.-ն:
- Երկաթուղային կայարան Վարանասիում: Բարձրախոսով հայտարարում են սկզբում հինդի լեզվով, այնուհետև, անգլերեն լեզվով, և այդպես շարունակ, առանց դադարի, երեք անգամ: Բ.-ն բացում է բերանը, որպեսզի ասի, որ կրկնում են արդեն չորորդ անգամ, և այդ պահին Բոդխին ասում է. «մեր մոտ այսքան հաճախ չեն կրկնում»: Հնդկաստանի երկաթուղային կայարաններում ինֆորմացիան միշտ կրկնում են բազմակի անգամ. ոչ դրանից շուտ, ոչ էլ ուշ Բոդխին դա չէր մեկնաբանել:
- Չորսով նստած ենք վագոնում: Մեր մոտ կա 3 փոքրիկ բուլկի. 2 տոպրակում են, իսկ մյուսն ուտում է Բոդխին: Մենք բոլորս խոսում ենք, իսկ Գ.-ն ինչ-որ բանի մասին է մտածում: Հանկարծ Բոդխին դադարեցնում է ուտելը, շրջվում է դեպի Գ.-ն ու ասում. «համաձայն չեմ»: Գ.-ն ասում է, որ այդ պահին մտածում էր խնդրե՞լ Բոդխիից նրա բուլկին, թե` ոչ:
- Դ.-ն գրում է գիտականատիպ հոդված: Հանկարծ մտածում է, որ բավականին լավ կհնչեր «տարբեր բնույթի» բառակապակցությունը և սկսում է գրել այդ բառերը: Այդ ժամանակ Բոդխին ասում է. « կարելի է դնել այնպիսի բառեր, ինչպիսիք են « տարբեր բնույթի»…
- Բոդխիի համար ռեստորանում բերում են միաժամանակ ապուր և պիցա: Նա ասում է, որ դա իր համար կարկանդակով ապուր է: Ե.-ն այդ ժամանակ մտածում է, որ պիցան ընդհանրապես ուղղակի թխված խմոր է լոլիկներով ու պանրով: Առաջ նրա մոտ այդպիսի մտքեր չէին առաջանում, և նա պիցան համարում էր ինչ-որ յուրահատուկ ճաշատեսակ:
- Խոսում են չորսով: Բոդխիին ընդհատում են մի անգամ, և հենց նա սկսում է խոսել, նրան ընդհատում են նաև երկրորդ անգամ: Բոդխին լռում է` ծիծաղալի դեմք ընդունելով: Բոլորը փռթկում են: Նա սկսում է նորից խոսել ու համարյա նույն պահին նորից լռում` նույն ծիծաղելի դեմքն ընդունելով: Զ.-ն ասում է, որ արդեն մոռացել էր ընդհատումների մասին ու նորից պատրաստվում էր ընդհատել Բոդխիին ու հարց տալ նրան:
- Է.-ն հարցնում է Սիտային (նեպալուհի), թե արդյոք նա արագ է գրում նեպալերեն: Նա պատասխանում է` այո: Է.-ն սկսում է մտածել, որ կարելի է վերցնել Սիտային որպես թարգմանչուհի նեպալերենից: Բայց որոշում է, որ Սիտան չի համապատասխանում, քանի որ անգլերեն գիտի ոչ այնքան լավ: Այդ ժամանակ Բոդխին ասում է. «Բայց անգլերեն նա գիտի վատ»:
- Նստած էին Ինտերնետում հինգով` Ը.-ն, Թ.-ն, Բոդխին, Ժ.-ն ու Ի.-ն: Բոլորից շուտ ազատվեցին Ժ.-ն ու Ի.-ն, դուրս եկան ու սկսեցին քննարկել, թե որ ռեստորանն են ցանկանում գնալ, ինչ-որ բան ուտել (սովորաբար ուտում էին հյուրանոցում, բայց այդ երեկո բոլորը որոշել էին գնալ ինչ-որ ռեստորան): Ժ.-ն ասաց, որ ցանկանում է գնալ «Monsoon», բայց անգամ չի էլ առաջարկի, որովհետև Բոդխին այնտեղ չի գնա (նա մի քանի անգամ ասել է, որ նրան այնտեղ ընդհանրապես դուր չի գալիս): Ի.-ն ծիծաղեց ու ասաց, որ ինքը նույնպես կցանկանար հենց «Monsoon» գնալ և նույնպես որոշել է չառաջարկել, քանի որ Բոդխին չի համաձայնվի: Բոդխին այդ խոսակցությունը չէր կարող լսել, քանի որ նստած էր ինտերնետ-սրճարանի ներսի խոր անկյունում, իսկ նրանք խոսում էին դրսում` մուտքի մոտ: Հետո, երբ բոլորը դուրս եկան, Ը.-ն ասաց ինչ-որ ռեստորան, որը նա կցանկանար, և բոլորը գնացին այնտեղ: Ճանապարհին Բոդխին Ժ.-ին ու Ի.-ին ասաց. «Դե եթե ցանկանում եք կարող ենք գնալ «Monsoon»»:
- Լ.-ն գիրք էր կարդում, Բոդխին` նրանից որոշակի հեռավորության վրա, թավալվում էր փոքրիկ բացատում: Լ.-ն սկսեց հարցնել Բոդխիին. «Ի՞նչպես թարգմանել «extention» բառը»: Երբ նա արտասանեց «-te-» վանկը, Բոդխին` հենց այդ պահին, ընդհատեց նրան ու արտասանեց «լայնացում»: Այդպես արագ արձագանքելն ընդհանրապես անհնար է, պետք էր նախօրոք իմանալ, թե ինչ բառ էր ցանկանում ասել Լ.-ն:
Մենք անցկացրեցինք մի քանի փորձ: Սկզբից մեկը արտասանեց ինչ-որ շատ պարզ անգլերեն բառ, պարզերից ամենահնարավորը, իսկ մյուսը փորձում էր ակնթարթորեն այն թարգմանել: Պարզվեց, որ անհրաժեշտ է մտածել կես վարկյան, այն պահից, երբ մարդը վերջացնում է արտասանել բառը, և միայն այդ ժամանակ է ստացվում պատասխանել: Փորձը ավելի պարզեցրեցինք. մեկը արտասանում էր ռուսերեն բառ, իսկ երկրորդը պետք էր ինչքան հնարավոր է արագ այն միայն կրկներ, նույնպես ռուսերեն: Եվ միևնույն է պահանջվում էր բառն ասելուց հետո կես վարկյան հապաղել կրկնելու համար: Ոչ մի պայմանի դեպքում չէր ստացվում ընդհատել մարդուն բառի կեսից:
- Բոդխիի և Խ.-ի համար բերեցին թեյ: Ծ.-ն նույնպես ցանկացավ թեյ ու որոշեց խնդրել Բոդխիից նրա թեյը: Այս գործողությունը շատ տարօրինակ էր, քանի որ այդ ռեստորանում թեյը բերում են շատ արագ, իսկ մատուցողները, եթե կանչում ես, մոտենում են ակնթարթորեն: Նրան ավելի հեշտ կլիներ ուղղակի իր համար պատվիրել թեյ: Իրեն էլ տարօրինակ թվաց, որ առաջացել է այդպիսի ցանկություն, խնդրել Բոդխիից նրա թեյը: Քանի դեռ նա ձևավորում էր հարցը, Բոդխին մտածեց ու ասաց. «թեյը ես կարող եմ կիսել»: Ծ.- ն այնքան զարմացավ, որ հարցրեց Կ.-ին ու Հ.-ին, արդյո՞ք նրանցից մեկը չի խնդրել Բոդխիից թեյ, Բոդխին նրանցից մեկի՞ն էր պատասխանում, թե հենց այնպես արտասանեց այդ բառերը: Բոդխիի կատարած քայլը նույնպես անսովոր էր, որովհետև թեյի համար մենք սովորաբար չենք խնայում, ու դժվար է ենթադրել, որ նա որոշել էր թեյն ըմպել ավելի ուշ, իսկ դա ցանկանում էր տալ մեկ ուրիշին, որ չսառեր: Այդ դեպքում նա ուղղակի չէր ըմպի թեյը, իսկ հետո կպատվիրեր նորը: Ընդ որում նա չասաց. «ինչ-որ մեկը կցանկանա իմ թեյը»: Նրա ասած արտահայտությունը հենց իր թեյը ուրիշին տալու հարցի պատասխանն էր:
- Մենք մեծ, հազվագյուտ ու թանկարժեք քարերի գների սակարկումով էինք զբաղված: Վաճառողուհին անվճռականորեն իրեն գցեց կրպակի խորքը, վերցրեց տետրը, ու նորից վերադարձավ վաճառասեղանի մոտ: Հանեց մեկ թերթ, նայեց դրա վրա, դրեց մի կողմ, ու հանեց մեկ ուրիշը: Բոդխին ասաց. «Հիմա կսկսի գուշակություններ անել»: Ձ.-ն ծիծաղեց, քանի որ Բոդխիի բառերը հնչում էին ինչպես կատակ, և ենթադրությունը, թե վաճառողուհին 600 դոլար արժողությամբ ապրանքի հարցերը կսկսի լուծել գուշակությունով, թվում էր անհեթեթ: Այդ ժամանակ վաճառողուհին սկսեց պատռել թուղթը մանր կտորների ու դրանց վրա գրել տարբեր գումարներ, որից հետո պատահականորեն հանեց դրանցից մեկն ու հայտարարեց դրա վրա գրված գումարը: Ոչ դրանից առաջ, ոչ էլ հետո, երբեք, մեզ հանդիպած վաճառողները այդպես տարօրինակ չեն վարվել: Այդ պատճառով կանխագուշակել այդպիսի վարվեցողություն, հաշվի առնելով ունեցած փորձը, անհնար էր: Ավելին, վաճառողները հաճախ իրականում վերցնում են թուղթ (կամ հաշվիչ մեքենա), բայց ոչ թե գուշակելու, բնականաբար, այլ հնարավոր զեղջի հաշվարկի տանջալից պրոցեսը ցույց տալու համար:
- Նստած էինք ճապոնական ռեստորանում: Ղ.-ն սկսեց հիշել, թե ինչ համընկնում եղավ երեկ թեյի հետ կապված, երբ Բոդխին ասաց, որ թեյը կարող է կիսել: Այդ նույն պահին Բոդխին` կատակ անելու համար ասաց նույն արտահայտությունը. «թեյը ես կարող եմ կիսել»:
- Ճ.-ն հաճախակի թերահավատորեն էր վերաբերվում այդպիսի զուգադիպություններին, բայց գուշակության հետ կապված զուգադիպությունից հետո վերաբերմունքը փոխվեց: Երեկոյան նստած էինք ռեստորանում: Նա սկսեց խոսել այդ մասին, իսկ Բոդխին ասաց. «դե իրականում դա նույնպես կարելի է բացատրել»: Բայց Ճ.-ի մոտ համոզմունք առաջացավ, որ հենց այդ զուգադիպությունը տրամաբանորեն բացատրել ոչ մի կերպ չի կարելի: Եվ նա սկսեց մտածել, թե ինչպես այդ դեպքում կարելի է բացատրել դա: 3-4 րոպե բոլորը լուռ էին: Ճ.-ն մտածեց. «Դե այդ դեպքում ստացվում է այնպես, իբրև Բոդխին գիտի, թե ինչի մասին են մտածում մարդիկ»: Այդ պահին Բոդխին ասաց. «Դե համաձայնվեք, չի կարելի դա բացատրել նրանով, որ ես գիտեմ, թե ինչի մասին են մտածում բոլորը»:
- Մ.-ն մի անգամ տեսավ Բոդխիին օդանավակայանում, տեսավ, թե ինչպես է նա մոտենում մաքսատան մոտ գտնվող հերթին, ու սկսեց սպասել, մինչև Բոդխին այդ հերթը կանցներ: Դրանից հետո Բոդխին պետք է անցներ ազատ տարածությունով, որպեսզի մոտենար Մ.-ին: Բոդխին մոտացավ հերթի վերջին ու անհետացավ դրա ետևում, այնպես որ Մ.-ն կորցրեց նրան իր տեսադաշտից: Իսկ արդեն 2 ՎԱՐԿՅԱՆ ՀԵՏՈ հայտնվեց հենց Մ.-ի առաջ: Մ.-ն միանգամից չհասկացավ, որ դա Բոդխին էր, քանի որ նա ուղղակի չէր կարող հայտնվել իր առաջ, չկանգնելով հերթի մեջ, չանցնելով մաքսատունը, կամ, գոնե չանցնելով այդ ազատ տարածությունը, որը Մ.-ն հսկում էր, ու որը նա չէր անցել: Կարելի էր իհարկե ենթադրել ինչ-որ արտասովոր բան, օրինակ, որ Մ.-ի մոտ պատահեց այն, ինչը մինչ այդ երբեք չէր պատահել, գիտակցության կորուստ, կամ դրա պես մի բան, բայց նրա հետ էր նաև Յ.-ն:
- Ն.-ի հետ եղել էր նման դեպք Հնդկաստանի կայարանում. նա նստած էր Բոդխիից մեկ մարդ հետո, իսկ Բոդխիից մինչև դուռը եղած հեռավորությունը ներսից 3 մետր էր: Բոդխին նստել էր ու գիրք էր կարդում: Դուռը, որ տանում էր օտարերկրացիների համար նախատեսված սպասելու սենյակից դեպի ընդհանուր դահլիճ, ապակուց էր: Ինչ-որ պահի Ն.-ն ցանկացավ իմանալ Բոդխիի կարծիքը ինչ-որ տուրիստուհու վերաբերյալ: Այդ պահին նա նայում էր Բոդխիին ու ձևավորում էր հարցը: Նույն պահին տուրիստուհին կանգնեց ու գնաց ինչ-որ տեղ: Ն.-ն ընդամենը մեկ վարկյան շրջվեց Բոդխիից ու սկսեց արդեն ասել հետևյալ արտահայտությունը. «Նայի՛ր ահա այն տուրիստուհուն…», ապա շրջվեց նորից դեպի Բոդխին, իսկ նա տեղում ու ընդհանրապես սենյակում չէր: Այդ ժամանակահատվածի ընթացքում նա չէր կարող կանգնել, հասնել դռանը, դուրս գալ, ու գնալ այնքան հեռու, որ չերևար գոնե ապակե դռնից:
- Շ.-ն սկսեց հիշել, թե ինչ տղաների հետ է նա կենակցել: Նշեց, որ դեռ երեք կամ չորս տղաների հիշել չի կարող: Նա ասաց. «Դե կային էլի երեք տղա, բայց չեմ կարողանում հիշել, թե ովքեր են կոնկրետ»: Բոդխին լռեց ու ասաց. «Իսկ ճեփ-ճերմակահեր տղա դու ունեցե՞լ ես: Նա հաճախ էր ունենում բուռն ԴԷ, ու ապրում էր հին տանը, որ գտնվում է մեծ ճանապարհի մոտ»: (Բոդխին նշեց այդ տղայի էլի որոշ հատկանիշներից, այժմ արդեն ոչ ոք չի հիշում դրանք): Շ.-ն սթափվեց ու հանկարծակի սկսեց հիշել, որ իրականում կար այդպիսի տղա, հենց ճեփ-ճերմակահեր, ապրում էր հենց հին տանը, և այլն, նա գնում էր այդ տղային հյուր ու ցանկանում էր նրա հետ քնել, բայց կարծես այդպես էլ իր ուզածին չհասավ: Բոդխին պատասխանեց. «Դե հենց դրա համար էլ ես վստահ չէի»:
- Ռեստորանում Ո.-ն կշռադատում էր իր պահելաձևը մետրոյում, և համաձայնվեց Բոդխիի հետ այն հարցում, որ զգացել էր ԴԷ անկառավարելի ալեցայտք ու հաջորդող բթություն: Ցանկանում էր պատմել բոլորին այն մասին, որ ընկնում է ԴԷ խելահեղ վիճակի մեջ, երբ նախաձեռնություն է ունենում ինչ-որ հարցում: Համարյա բացել էր բերանը, և այդտեղ Բոդխին նայեց նրան ու ասաց. «Ո. ՛, դա հետաքրքիր չէ»:
- Չ.-ն երեք տարի առաջ համարյա մեկ ամիս ապրում էր Բոդխիի հետ: Այդ ժամանակ նրան զարմացնում էր հետևյալը. հենց որ նա սկսում էր ինչ-որ կոնկրետ ուղղության մեջ ջանքեր գործադրել կամ նրա մեջ առաջանում էր ինչ-որ կոնկրետ տհաճություն հեռացնելու ցանկություն, այդ պահին Բոդխին խոսում էր նրա հետ ու հաղորդում, թե ինչպես ավելի արդյունավետ կարելի է հեռացնել հենց այն տհաճությունը, որի մասին Չ.-ն մտածում էր, կամ թե ինչպես կիրառել ինչ-որ բացահայտում: Նա սկսում էր Չ.-ին պատմել, թե ինչի արդյունքում է այդ բացահայտումը առաջանում, և ստացվում էր, որ դա հենց այն բացահայտումն է, որը Չ.-ն արել էր ոչ շատ առաջ,երբեմն նաև կես, կամ մեկ ժամ առաջ, ու ոչ մեկին այդ մասին դեռ չէր պատմել: Այդպես եղավ 30 կամ 40 անգամ:
- Պ.-ն սկսեց իրենից հեռացնել ձանձրույթը: Նա գտնվում էր փոքրիկ սենյակում: Սկսեց մտածել, թե ինչու է իր համար հիմա ձանձրալի, ինչով է ձանձրույթը իր համար գրավիչ: Հետո առաջացավ այն չզգալու ցանկություն: Նա մոտեցավ սարերի պատկերով պլակատին, փորձեց վանել ձանձրույթը, հետո ինչ-որ բանով շեղվեց ու չվանեց: Մտածում էր ձանձրույթի մասին, ու գնաց խոհանոց: Բոդխին, չնայելով նրա վրա, հարցրեց. «Այսինքն «կյանքը հետաքրքիր չէ» վիճակը դու չե՞ս վանի քեզանից»:
- Ջ.-ն որոշեց, որ այդ համընկնումները ինչ-որ միստիկ պրոցեսներ են մեր բոլորի համար, այդ թվում նաև Բոդխիի համար: Այդ ժամանակ Բոդխին ասաց նրան. «Լա՜վ, այդ դեպքում համընկնումներ այլևս չեն լինի»: Ջ.-ն պատասխանեց` երբե՛ք, այն ողողված է, ասաց, որ ցանկանում է մեկ շաբաթ դրանց հետևել: Բոդխին պատասխանեց. «Լա՜վ, թող լինի մեկ շաբաթ»: Այդ շաբաթը իրականում անցավ առանց համընկնումների (սովորաբար մեկ օրում լինում էր 3-4 տարօրինակ իրադարձություն կամ համընկնում):
- Ռ.-ն ցանկացավ գրանցել Բոդխիի ձայնը դիկտոֆոնի վրա: Բոդխին ասաց, որ չի ցանկանում դա: Ռ.-ն սկսեց ձայնագրել գաղտնի: Կոտրվեց ԳՀ դիկտաֆոնը: Երկու օր Ռ.-ն չկարողացավ վերանորոգել ԳՀ (թեկուզ դրանցից հասկանում էր բավականին պրոֆեսիոնալ ձևով): Դրանից հետո նա սկսեց խնդրել Բոդխիին, որ վերջինս նրան ների: Բոդխին նույնպես հանաքով ասաց, որ ներում է, որից հետո ԳՀ միացավ: Զարմանալի էր նաև այն, որ այդ ԳՀ այլևս չկոտրվեց, մինչ օրս աշխատում է: Մոտավորապես 15 վկաներ այդ բոլորը դիտում էին, դա եղավ Հիմալայներում` համատեղ ճանապարհորդության ժամանակ:
- Ս.-ն ամբողջ շաբաթ մտածում էր, որ ցանկանում է գիրք գրել Բոդխիի մասին. օրինակ «Բոդխին մռութների աչքերով»: Ոչ ոքի այդ մասին չէր ասում, բայց զգում էր այդպիսի գիրք գրելու ուրախալի ցանկություն 5-6 ինտենսիվությամբ: Այդ շաբաթվա վերջում, նա գնաց Բոդխիին դիմավորելու օդանավակայանում: Երբ Բոդխին տեսավ նրան, ասաց. «Դու «Բոդխին ու ես» վերնագրով գիրք կգրես, որը թեկուզ և անիմաստ, բայց ճշմարտացի կլինի»:
- Տ.-ն բացեց պատշգամբի լուսամուտը, նայեց թիկնապայուսակներին ու փակեց: Նա ցանկանում էր ազատվել կենցաղային զառամախտներից, այդ պատճառով դուռը փակեց ոչ թե մեխանիկաբար` զգալով քաոտիկ շեղում, այլ կենտրոնացավ այն բանի վրա, որ ամուր սեղմի դուռը ու փակի: Երբ նա դուրս եկավ վարագույրների ետևից, Բոդխին հարցրեց. «Դու իրոք փակեցի՞ր պատշգամբը».
-Ա՛յո:
-Ի՞նչ, իրոք փակեցի՞ր:
-Ա՛յո (հետաքրքիր է, ի՞նչու է նա հարցնում, անգամ հոսանք չկա, որպեսզի ենթադրի, որ պատշգամբը բաց է:)
-Իրոք փակե՞լ ես:
Տ.-ն, նայելով Բոդխիին, (քանի որ նա 10 ինտենսիվությամբ համոզված էր, որ պատշգամբը փակ է, ցանկանում էր Բոդխիին ուղղակի ցույց տալ դա) ձգեց բռնակը դեպի իրեն ու դուռը բացվեց:
- Վ.-ի նկարագրությունը. «Ես կանգնած էի ավտոբուսի կանգառում, սպասում էի Բոդխիին: Հերթում առաջինն էի, ու ցանկանում էի, որ Բոդխին ինչքան հնարավոր է շուտ գար: Այդ պատճառով հայացքս հաճախ գցում էի աջ` փնտրելով նրան մոտեցող մարդկանց մեջ: Երբեմն, մի քանի վարկյանով շրջվում էի ձախ, նայում էի, թե արդյոք չի գալիս ավտոբուսը, ու մեխանիկորեն դիտում էի այն երեք մարդկանց, որոնք կանգնած էին ձախ կողմի հերթում: Հերթական անգամ ես նայում էի աջից եկող մարդկանց, այնուհետև պտտվեցի ձախ, մի երկու վարկյանով նորից նայեցի ձախ կողմի հերթում կանգնած մարդկանց ու նորից պտտվեցի դեպի աջ: Այդ պահին Բոդխին ետևից ուսս հրեց: Եթե պատկերացնենք, որ այդ երկու վարկյանի ընթացքում, երբ ես նայում էի դեպի ձախ, նա վազեց իմ տեսադաշտի մեջ ընկնող այն ամբողջ հեռավորությունը, որ գտնվում էր իմ աջ կողմում (ես այնտեղ մեծ տեսադաշտ ունեի, տեսնում էի մարդկանց, որ գալիս էին ճանապարհի ամենասկզբի կրպակների կողմից), ու իմ ետևում վազեց այնպիսի արագությամբ, որով ես պտտվեցի, ապա դա ուղղակի անհնար է. այդ դեպքում նաև տարօրինակ է, որ նա ընդհանրապես շնչակտուր չէր լինում»:
- Ր.-ի նկարագրությունը. «Ես Բոդխիին ասացի, որ ինձ արթնացնի գիշերը: Նա արթնացրեց :): Ես հիշում եմ, որ առաջին պահերին իմ գիտակցությունը բավականին պարզ էր: ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ քնկոտություն չկար: Այդպիսի գիտակցություն ինձ մոտ արթնանալուց անմիջապես հետո չի եղել երբեք: Առավոտյան, ես սովորաբար արթնանում եմ 5-ից 6 ինտենսիվության քնկոտությամբ, իսկ գիշերը` 10 ինտենսիվության քնկոտությամբ: Հաճախ ինձ մոտ անգամ չի ստացվում միանգամից արթնանալ: Իսկ այդ ժամանակ առաջին իսկ ակնթարթին, երբ ես բացեցի աչքերս, գիտակցության պարզությունը 10 էր, հստակ հիշվում էր տեսողական պատկեր` Բոդխիի ստվերապատկերը դռնախորշում, իսկ նրա թիկունքում լույսը: Ինչ-որ անծանոթ բյուրեղային պարզություն կար իմ ընկալումների մեջ, անգամ ցերեկը ես այդպիսի բան երբեք չեմ զգում: Ես ինչ-որ բան ասացի նրան, ու նա գնաց: Գիտակցությունը միանգամից դարձավ 6 աստիճանի պղտոր, հետո` 10, նորից առաջացավ քնկոտություն, այնպես որ ես մեծ դժվարությամբ արթնացա: Ընդ որում, ես չեմ հիշում, թե ինչպես կոնկրետ նա ինձ արթնացրեց` կանչեց, թե ինչ-որ բան ասաց: Հաստատ ինձ չի կպել, քանի որ նա դռան մոտ էր` մի քանի մետր հեռավորության վրա»:
- Ց.-ի նկարագրությունը. «Բոդխիի հետ շախմատ էինք խաղում: Առաջին քայլից հետո, երբ ես մտքերի մեջ ընկա, Բոդխին հարցրեց. «Ի՞նչ ես մտածում տասնվեցերորդ քայլի մասին»: Ես ծիծաղեցի ասելով, որ տարբերակների քանակը այնպիսին է, որ անգամ չեմ կարող այդ թիվը պատկերացնել: Նա ասաց, որ ոչ ոք էլ չի դիտարկում բոլոր հնարավոր տարբերակների այդպիսի քանակությունը, դիտարկում են միայն համակցությունների զարգացման իրական ուղիները: Ես ասացի, որ նաև իրական տարբերակները ունեն ֆանտաստիկ քանակություն, անգամ չեմպիոնական շախմատային համակարգիչը չի կարող հաշվարկել դրանք: Կարճատև դադարից հետո Բոդխին ասաց. «16-րդ քայլին դու կխաղաս ձիով»: Հետո նաև կարճատև դադարից հետո ավելացրեց. «Սև վանդակից` սպիտակին»: Ոչ ոք դրան նշանակություն չտվեց, քանի որ այդպիսի տեսության անհեթեթությունը ակնհայտ էր:
Երբ մենք խաղում էինք արդեն բավականին երկար, Բոդխին հանկարծ ասաց. տես այժմ 16-րդ քայլն էր ու դու խաղացիր ձիով` սև վանդակից սպիտակին: Մենք սկսեցինք հաշվարկել քայլերը, բայց ինձ չհաջողվեց ճշգրիտ վերականգնել պարտիայի քայլը, իսկ Բոդխին համարյա չէր օգնում այդ հարցում: Այդ պատճառով ես այդպես էլ չհամոզվեցի նրանում, որ դա հենց 16-րդ քայլն էր, այլ ոչ թե 15-րդը:
Ընդ որում Բոդխին խաղում էր տախտակին համարյա չնայելով: Նա զուգահեռ վարում էր խոսակցություններ երկու մռութների հետ, ինչ-որ նամակ էր կարդում փոստից և այլն: Երբ ես քայլ էի անում, նա նայում էր տախտակին և արագ անում իր քայլը. շախմատ խաղալու նրա մակարդակը թույլ է տալիս և այդպես հասնել հաղթանակի, այսինքն չի կարելի ենթադրել, որ նա ուղեղի ինչ-որ խելահեղ ջանքերով կարողացավ բերել խաղը այն վիճակի, որ 16-րդ քայլին ես ստիպված եղա անել հենց այդ քայլը:
Մռութները, որոնց ուշադրությանն էր արժանացել այդ տարօրինակ իրադարձությունը, ունեին որոշակի ցրված տեսք: Այնուամենայնիվ, քանի որ իրադարձությունը բավականին տարօրինակ էր, երևում էր նրանք որոշել էին մնալ հետևյալ մտքին. «թեկուզ և տարօրինակ է, բայց երևի զուգադիպություն է»: Բոդխին հավանաբար դա հասկացել էր, ու հաջորդ խաղից առաջ, մի քանի վարկյան մտածելով, ասաց, որ իմ 9-րդ քայլը փղով է լինելու: Ես սկսեցի հաշվել քայլերը: Ընդ որում մտածեցի, որ ես կարող եմ ընդհանրապես չզարգացնել փղերին. կար Բոդխիից անցնելու չարաճճի հետաքրքրություն: Հետո որոշեցի փղով քայլ չանել 9-րդ քայլին. խաղասկզբում համարյա միշտ կան խաղի զարգացման այնքան շատ տարբերակներ, որ դա իրենից բարդություն չի ներկայացնում: Խաղը լիովին հանգիստ էր զարգանում, ոչ մի խիստ ստիպված քայլեր չկային, յուրաքանչյուրը զարգացնում էր իր խաղաքարերը, ինչպես ցանկանում էր, տարբերակներ շատ կային, և 8-րդ քայլին, երբ ես խաղացի փղով, Բոդխին ասաց. «Ահա՛, տեսնում ես 9-րդ քայլն է»: Ես հակառակվեցի. «Ո՛չ, սա 8-րդն է, ես հատուկ հաշվել եմ»: Բոդխին առաջարկեց վերցնել այլ շախմատ ու կրկնել դրա վրա նույն խաղը` հաշվելով քայլերը: Դա մենք արեցինք առանց դժվարության: Եվ պարզվեց, որ այդ գրողի տարած քայլը 9-րդ է: Չեմ հասկանում, թե ինչպես կարող էի սխալվել հաշվարկի մեջ»:
- Ու.-ի նկարագրությունը. «Երեկ կինոնկար էինք նայում: Այնտեղ ցույց էին տալիս մեծ, գեղեցիկ շինություն` մեգակորպորացիայի գրասենյակ: Ես մտածեցի. «ապագայի մռութ-գրասենյակ», ու Բոդխին նույն պահին ասաց հենց նույն արտահայտությունը»:
- Փ.-ի նկարագրությունը. «Ես, Բոդխին, Ու.-ն ու Եվ.-ը գնում էինք երկհարկանի` գիշերելու համար նախատեսված ավտոբուսով: Ներքևում կային սովորական ավտոբուսային նստարաններ, իսկ նրանց վրա, ինչպես գնացքում, կային նաև երկտեղանոց մահճակատեղեր, որոնց վրա կարելի է երկուսով քնել: Ես ու Բոդխին նստած էինք այդպիսի մի մահճակատեղի վրա: Նրա մի կողմից` ամբողջ պատի երկայնքով, պատուհաններ են, երկու կողմերից` կողմնային անջատիչ պատեր, իսկ չորորդ կողմը առանց պատի է, այնտեղ անցում է, որը առանձնացված է վարագույրով:
Մենք նստած էինք` հենված կողմնային անջատիչ պատերի վրա, դեմքով դեպի իրար: Հետո ինչ-որ պահի Բոդխին նստեց դեմքով դեպի պատուհանը, ու համապասխանաբար մեջքով դեպի վարագույրը: Ես դրա վրա ուշադրություն չդարձրեցի, քանի որ երբեմն մեր տեղերը փոխում էինք (սակայն հենց այսպես երբեք չէինք նստում, քանի որ այս դիրքը հարմար չէ. ոչնչի վրա չես կարող հենվել):
Մի քանի վարկյան հետո ես նկատեցի, որ Բոդխին նստած է սովորական ձևով: Նրա դիրքում չկա ոչ մի անսովոր բան, օրինակ լարված մեջք` ուղիղ կամ ծռված դիրքով: Ես կենտրոնացա այդ մտքերի վրա, ու հանկարծ մտածեցի, թե ինչու՞, հատկապես, ես ուշադրություն դարձրեցի նրա նորմալ ձևով նստելու վրա: Որտեղի՞ց այդպիսի մտքեր ներքին երկխոսության մեջ: Եվ այդ ժամանակ ես հասկացա, որ նա նստած է դեպի հետ գնացած, կարծես հենված լինի սովորական պատին: Բայց չէ որ նրա ետևում պատ չկա: Նրա ետևում միայն թեթև քամուց օրորվող վարագույրն է, իսկ դրա ետևում` միջանցք:
Բառիս բուն իմաստով աչքերս թռան ճակատիս, իսկ դունչս կախվեց: Շոկն այնպիսին էր, որ ես մտածեցի. «Հիմա գիտակցությունս կկորցնեմ»: Բոդխին իմ վրա ծիծաղեց, կատակեց, իսկ ինձ մոտ այնպիսի ցնցում էր, որ ես ոչինչ ասել, անգամ շարժվել չէի կարող: Երբ կարողացա խոսել, առաջինը, որ ասացի հետևյալն էր. «Դու երևի լարում ես մկաններդ»: Բոդխին առաջարկեց շոշափել իրեն: Ես նրան շոշափեցի, որովայնի մկանները, մեջքը, ազդրերը` բոլոր մկանները ամբողջությամբ թուլացած էին: Ես նստեցի նրա վրա, հենվեցի, հրեցի, բայց նա նստած էր նույնքան թուլացած ու չէր թեքվում հետ ավելի ուժեղ, ինչպես կլիներ, եթե նա ձգեր որովայնի մկանները: Նա չէր կարող պահել հավասարակշռությունը, այդպիսի հրումներից հետո, գոնե մեկ սանտիմետրով դեպի ետ չշարժվելով: Նա ինձ հետ հանաք էր անում, իսկ հետո ոտքերը վերև բարձրացրեց ու դրեց պատուհանի վրա, այնպես, որ եթե նա մինչ այդ պահը մնում էր այդ դիրքում մկանների շնորհիվ, ապա բարձրացրած ոտքերով նա հաստատ ակնթարթորեն կընկներ միջանցք:
Ես նստած էի նրա վրա մոտավորպես մեկ ժամ: Այդ ամբողջ ընթացքում ես զգում էի նույնպիսի ապշահարություն (միայն կարողանում էի շարժվել ու խոսել), ինչպես այն պահին, երբ դեռ նոր էի նկատել նրան այդ դիրքով: Իսկ Բոդխին այդ ամբողջ ընթացքում հանգիստ էր, ձայնը չէր դողում լարվածությունից, շնչառությունը հավասարակշռված էր, նա խոսում էր իմ հետ, կատակում էր, գրկում ինձ:
Նա մի քանի անգամ թեքվեց առաջ, որ գրկի իմ թաթերը, իսկ հետո նորից գնաց հետ: Նրա շարժումները այնպիսին էին, կարծես հետ գնալով հենվում էր պատին, այսինքն սկզբից սահուն շարժվում էր դեպի ետ, իսկ հետո` մեջքը թեթև հրում անտեսանելի պատին»:
- Օ.-ի նկարագրությունը. «Բոդխիի ու Ֆ.-ի հետ հասանք մետրոյի կայարան ու գնացինք դեպի ելք: Ֆ.-ն ու ես դեպի վերև գնացինք անշարժ աստիճաններով, իսկ Բոդխին գնաց դեպի շարժականը: Ֆ.-ն վազեց աստիճաններով, ես նրա հետևից, և հասցրեցի միայն ձգել Բոդխիի թևքից, որը դանդաղ շարժվում էր շարժասանդուղքին հասնելու համար հերթ կանգնած մարդկանց հետ: Ես վազում էի աստիճաններով, նայում էի առաջ, ցանկանում էի տեսնել, թե չի՞ հասել արդյոք Բոդխին շարժասանդուխքին, եթե հասել է, ապա դրանով վազում է վերև, թե՞ կանգնած է դրա վրա: Մտքիս էր եկել օդանավակայանի իրավիճակը, որի մասին պատմում էր Է.-ն, երբ Բոդխին միանգամից հայտնվեց մաքստան միջանցքում, հերթի մոտ, հենց նրա առաջ: Բոդխին չկար: Ես հասա վերև, կանգ առա շարժասանդուղքի մոտ ու սկսեցի փնտրել նրան: Նա չկար: Ես սպասեցի մի քանի վարկյան, ենթադրելով, որ շարժասանդուղքի մոտ կանգնած հերթը բավականին մեծ էր, քան ես կարծում էի: Հետո գնացի պտուտադռնակի մոտ, նայեցի նրա շրջակայքում ու դրսում: Բոդխին չկար: Դուրս եկա մետրոյից ու տեսա, որ նա կանգնած է Ֆ.-ի հետ: Ես չէի կարող նրան աչքից բաց թողնել, որովհետև ես ԱՄԲՈՂՋ ժամանակի ընթացքում նայում էի նրա կողմը: Նա միանգամից հայտնվեց, այլ ոչ թե գնաց այդ գրողի տարած շարժասանդուղքով. միանգամից հայտնվեց դրսում` Ֆ.-ի մոտ»:
Ավելացումներ Ֆ.-ի կողմից. «Երբ ես վազեցի շարժասանդուխքով դեպի վեր, շրջվեցի, որ տեսնեմ, թե որտեղ են Օ.-ն, ու հատկապես Բոդխին (իմանալով նրա միանգամից հայտնվելու կարողությունը): Ես տեսա, որ Օ.-ն բարձրանում էր իմ հետևից, իսկ Բոդխին այնտեղ չէր: Միտք առաջացավ, որ Բոդխին կգնա շարժասանդուխքով: Ես նայեցի հարևան շարժասանդուղքին կես րոպե, իսկ այդ ժամանակահատվածի ընթացքում իմ ու Օ.-ի միջև հեռավորությունը կրճատվեց այնքան, որ Բոդխին չէր կարող անցնել աննկատ, եթե լիներ մեր միջև: Ես շրջվեցի ու գնացի դեպի դուրս: Դուրս գալով պտտվեցի ու տեսա, որ Բոդխին գալիս է իմ հետևից: Ես չհավատացի, դա հնարավոր չէր, բայց Բոդխին իրոք այդտեղ էր: Ես սկսեցի փնտրել Օ.-ին: Մտածեցի, որ միգուցե նա արդեն սովորել է միանգամից հայտնվել: Իսկ այդ պահին Օ.-ն դուրս եկավ ու տեսավ մեզ»:
- Ա.-ի նկարագրությունը. «Նույն օրը բնակատեղում ես սառնարանից աղցան վերցրեցի ու պատառաքաղ փնտրեցի սեղանի վրա: Դրա վրա կային շատ իրեր` մի քանի դանակ ու թեյի գդալներ: Ես ուշադիր զննեցի սեղանը երկու անգամ: Հետո գնացի պատառաքաղի ետևից: Բոդխին այդ ամբողջ ընթացքում թեյ էր խմում ու բուտերբրոդ ծամում սեղանից քիչ հեռու: Ես վերադարձա սեղանի մոտ: Բոդխին մի քանի քայլ արեց ու նույնպես մոտեցավ սեղանին: Ես վերցրեցի աղցանի մի մասը, ծամում էի այն, ու հանկարծ տեսա, որ սեղանին ընկած է ևս մեկ պատառաքաղ, որով Բոդխին աղցան վերցրեց հենց նոր: Աչքերս ճակատիս թռան, ես հատուկ երկու անգամ զննել էի սեղանը, իսկ պատառաքաղ չկար, Բոդխին ոչ մի տեղ չհեռացավ: Բայց, բա՜խ, ու նրա մոտ պատառաքաղ հայտնվեց:
Ես չեմ կարող այս երկու իրավիճակները վերագրել իմ անուշադրությանը, որովհետև ես առանձնահատուկ ուշադրությամբ զննեցի, հետո վերստուգեցի: Այս իրավիճակներում ես ոչ թե 90%, ոչ թե 99%, այլ 200%-ով ուշադիր էի»:
- Բոդխին ու Բ.-ն փռված էին լոգարանում: Բ.-ն մեջքով դեպի Բոդխին դարձավ, նստեց նրա ոտքերի արանքում: Նրա մոտ կար քաոտիկ ներքին երկխոսություն, ու նա հիշեց անեկդոտ այն մասին, թե ինչպես տղամարդը խումար ընկած գալիս է խանութ, իսկ այնտեղ գրված է «գարեջուր չկա»: Տղամարդը բարկանում է. «Դե իհարկե հնարավոր չէր մարդկայնորեն գրել «գարեջուր չկա՛», դրա փոխարեն գրել են «գարեջուր չ-ը-կա՜ [տոնայնությունը ծաղրանքով]»», այդ նույն պահին Բոդխին Բ.-ի ականջին ասաց նույնպիսի տոնայնությամբ. «գարեջուր չըըըը-կա՛»: Բ.-ն թռավ վաննայից ու ընկավ նրա մեջ ետ: Ստիպված եղանք չորացնել թափված ջուրը:
- Գ.-ն, Դ.-ն ու Բոդխին վերադառնում էին Էվերեստ կատարած սպորտային ճանապարհորդությունից ու անցնում էին Սանասա ավանի կողքով: Կանգ առան արահետի մոտ, որ զմայլվեն սարերով: Մոտ յոթ մետր հեռավորության վրա տարբեր տիբեթյան զարդարանքներով, հուշանվերներով և այլ մանրուքներով սեղան էր դրված: Դ.-ն կանգնած նայում էր այդ սեղանին: Բոդխին կանգնած էր նրանից մեկ մետր հեռավորության վրա ու նայում էր հակառակ ուղղությամբ: Որոշ ժամանակ անց Բոդխին հարցնում է նրան. «Ցանկանու՞մ ես այդ յակը»: Դա ավելի շատ նման էր հռետորական հարցի, քանի որ ինտոնացիան բարձրանում էր նախադասության վերջում, այլ ոչ թե սկզբում: Բայց դա ընդանուր առմամբ այդքան էլ մեծ նշանակություն չուներ: Ամբողջ սեղանին դրված տասնյակ այլ առարկաների մեջ կային միայն երկու հատ խաղային յակ: Դ.-ն մտածում էր, որ ցանկանում է յակը գնել, հենց այն պահից առաջ, երբ Բոդխին հարցնում էր նրան դա: Բոդխին ենթադրության հիմք չէր կարող ունենալ, որ նա յակն է ցանկանում. այդ մասին երբեք խոսք չէր գնացել: Բոդխին չէր տեսել, թե հենց ուր էր նայում Դ.-ն, սեղանին, թե սարերին, որոնք գտնվում էին դրա ետևում, կամ, եթե նայում էր սեղանին, ապա դրա որ մասին: Ճանապարհորդությունից առաջ գնել էինք ինչ-որ զարդեղեն ու երբեք չէինք արտահայտել հետաքրքրություն խաղային յակի նկատմամբ:
- Ե.-ի նկարագրությունը. «Բոդխին փռված էր վաննայում: Դուռը փակ էր: Լոգարանից մինչև սենյակի մուտքն ընկած հեռավորությունը մոտ չորս մետր էր: Ես նստած էի սենյակի խորքում` ներքնակի վրա, այնտեղ էին Զ.-ն, Է.-ն ու Ը.-ն: Սենյակի ելքի մոտ դրված էր նվագարկիչ, որը միացված էր: Է.-ն ու Ը.-ն պարեր էին քննարկում: Ես ասացի Զ.-ին, որ երբ տեսնում եմ, թե ինչպիսի գեղեցիկ մարմին ու դեմք ունի Բոդխին, առաջանում է 500 ինտենսիվությամբ վստահություն ծնելու ցանկություն, անհետանում են թերահավատ մտքերն այն մասին, որ կարելի է ապրել 500 տարի: Երբ Բոդխին դուրս եկավ լոգարանից, նա մտավ սենյակ և միանգամից ասաց ինձ. «Իսկ դու չես ցանկանում սկզբի համար փորձել 150 ինտենսիվությամբ վստահություն ծնել, չէ՞ որ դա համեմատաբար ավելի հեշտ է»: Նա ոչ մի կերպ չէր կարող լսել այն, ինչի մասին ես խոսում էի, քանի որ մեր միջև մեծ հեռավորություն կար, դուռը փակ էր, սենյակի կենտրոնում կանգնած խոսում էին Է.-ն ու Ը.-ն, ինչպես նաև սենյակի դռան մոտ դրված նվագարկիչը միացված էր, իսկ Զ.-ի հետ ես խոսում էի ցածր ձայնով:
- Ե.-ի նկարագրությունը. «Բոդխին հարցրեց ինձ, թե ինչու ես հիմա չեմ բնակվում այդ բնակարանում: Ես ասացի. «Որովհետև այնտեղ սովետական կահույք է», բայց այդ արտահայտության ամենասկզբում, համարյա «որովհետև» բառն ասելու ժամանակ, Բոդխին ասաց. «Դե՛ն նետիր»: Գուշակելն անհնար էր, նա երբեք այդ բնակարանում չէր եղել, և ես երբեք անգամ չէի պատմել նրան այդ մասին: Այնտեղ բնակվել չցանկանալու համար պատճառները կարող էին հազարավոր հատ լինել »:
- Է.-ն շատ երկար ժամանակ չէր շփվում Բոդխիի հետ, այնուհետև գրեց նրան մի քանի նամակ: Մի քանի օր անց նրա մոտ առաջացավ Բոդխիի հետ շփվելու մեծ ցանկություն: Այդ օրը նա մտավ փոստ, իսկ այնտեղ Բոդխիից նամակ կար. «Դե եթե ցանկանում ես` համեցիր»:
04-07) Իհարկե, նախորդ պարագրաֆում թվարկված բոլոր երևույթները չես կարող բացատրել ինչ-որ մի ձևով, բայց դրանցից որոշների համար կարելի է դրանք բացատրող առաջարկություններ անել, եթե հետևյալների մասին մտածել:
Մեր մարմինը էլեկտրամագնիսական ալիքները ընկալում է ու ինչ-որ գաղտնի ձևով կարողանում է փոխակերպել պատկերների, ձայնային ալիքները` ձայների, էլեկտրամագնիսական ալիքների փոխազդեցությունը` շոշափողական զգացողությունների (չէ որ մատը սեղանին հպելու զգացողությունը մաշկը ու սեղանը կազմող ատոմների էլեկտրոնային թաղանթների փոխազդեցության արդյունքն է): Եթե աչքերի առաջ ամբողջը տատանվի, մեկնաբանող մեխանիզմը կխախտվի, ու մենք չենք կարողանա տարբերել պատկերները: Նույնը նաև տեղի կունենա ձայնային ու այլ զգացողությունների հետ: Ի՞նչ տեղի կունենա, եթե անընդհատ տատանվող քաոտիկ ներքին երկխոսությունը խոչնդոտի մեկնաբանման մեկ այլ տիպի աշխատանքին: Կարո՞ղ է արդյոք պատահել այնպես, որ մնե անհետացումից շրջապատող միջավայրի ու մարմնի գոյություն ունեցող փոխազդեցությունը մեկնաբանող մտքեր առաջանան: Օրինակ, ես գնում եմ մեկ ամսվա համար ուղետոմս գնելու, ու հանկարծ միտք է ծնվում. «Տոմս չկա»: Պատկեր է առաջանում, թե ինչպես ինչ-որ մեկը թափահարում է ձեռքերը ու ասում. «Դե ահա այսպես ստացվեց, չհասցրեցինք տպել», ու նաև մեկ այլ մարդու պատկեր, որը բռնում է գլուխը ու ի պատասխան ինչ-որ բան բղավում: Ընդ որում ես գորշություն չեմ զգում, չեմ ձանձրացնում ինձ բոլորովին դատարկ երևակայություններով: Այդ մտքերն ու պատկերները առաջանում են ինքնաբերաբար, վառ պայծառ ֆոնի, կյանքը լցնող հետաքրքիր հետազոտությունների ազդեցության տակ: Ես հասնում եմ դրամարկղ ու ինձ ասում են. «Տոմսերը չեն հասցրել տպել»: Ընդ որում այդպիսի իրավիճակն առաջինն էր այս մի քանի տարվա ընթացքում: Կարող էր արդյոք իմ մարմինը ինչ-որ գաղտնի ձևով մեկնաբանել որոշ ընկալումներ այնպես, որ արդյունքում ստացվեին մտքեր ու պատկերներ, որոնք կրում են ինձ հետաքրքրող ինֆորմացիան:
Ընկալման այդպիսի ձևը իրականում թվում է տարօրինակ, միստիկ: Բայց, եթե մտածենք, մի՞թե սովորական տեսողական ընկալումները նույնքան տարօրինակ ու միստիկ չեն:
Աշխարհը այդպես ընկալելու հնարավորության առաջարկությունները, եթե անգամ թվում են ֆանտաստիկ, ապա միայն այն պատճառով, որ դու դադարել ես զարմանալ: Դու դադարել ես ընկալել ինչպես գաղտնիք, ինչպես հրաշք այն, ինչը տեղի է ունենում քո շուրջը, վեր ես ածել ամեն ինչ առօրեականության: Բայց իրականում այդպիսի հրաշքները հազվադեպ չեն պատահում: Ես նայում եմ դեպի հեռուն ու տեսնում եմ փիղ: Այդ փիղը ինձանից մեկ կիլոմետր հեռավորության վրա է, և ես արդեն գիտեմ, որ նա այնտեղ է, գիտեմ ինչպիսին է նա, ինչպես և ուր է գնում, ինչ է նա ուտում և այլն: Պատկերացրու, թե դա ինչպիսի ապշահարության կհասցներ նրան, ով տեսողություն, լսողություն ու հոտառություն չունի: Մենք ունենք տեսողություն` աչքերի մեջ ընկնող լուսային ալիքների մեկնաբանման զարմանալի մեխանիզմ: Եվ դա զարմանալի է:
Մարդը, որն առաջին անգամ բացահայտում է իր մեջ այդպիսի ունակություն, իհարկե զգում է ապշահարություն, դա նույնն է, ինչ որ ապրել առանց ականջների, աչքերի, լեզվի ու քթի, իսկ հետո հանկարծ միանգամից առաջանում են աշխարհընկալման ձևերի այդպիսի մի ամբողջ շարան, որոնք մինչ այդ պատկերացնել անգամ հնարավոր չէր: «Անցյալը», «ապագան», «անորոշ իրադարձությունները» ու այլ շատ բաներ, այն ամենը, ինչը թվում էր ուղղակի ճանաչման համար սկզբունքորեն անհնար, դառնում է բացահայտ, անմիջական գիտելիքի տեսքով, անմիջական ընկալման համար: Արդյո՞ք հետաքրքիր չէր լինի հետազոտել այդ ամենը:
Դա հնարավոր է ՄԻԱՅՆ այն ժամանակ, երբ դու.
*) հասել ես այն բանին, որ բոլոր ԲԷ անբասիր հեռացված են:
*) օրվա ընթացքում 40, 100, 200 անգամ ՊԸ զգալու վիճակում ես գտնվում, «թռչկոտում ես», այսինքն «առաջացնում ես» դրանք:
*) անընդհատ զգում ես ինտենսիվ պայծառ ֆոն:
*) զգում ես բավականություն ստանալու անընդհատ ֆոն:
*) նախկինում չհետազոտված ցանկացած միտք միշտ ենթարկում ես կրիտիկական դիտարկման` հիմնավորված է այն, չկան հակասություններ, կա՞ արդյոք դրանում տրամաբանական պարզություն և այլն, այսինքն չես հանդիսանում դոգմատիկ անձնավորություն:
*) փնտրում ես ու ձգտում իրականացնել ուրախալի ցանկությունները, զբաղվում ես ցանկությունների սելեկցիայով:
*) այս ամենի հետ միաժամանակ զգում ես մեխանիկական քաոտիկ ներքին երկխոսությունից բաժանում:
04-08) Ընկալումները տարբերակելու ցանկությունը, ինչ ձևերով էլ որ այն արտահայտվի, ՄԻՇՏ դրանք տանում է ՊԸ կողմը, այսինքն ՊԸ ծավալը մեծանում է:
Օրինակ, եթե ես մտածում եմ այն մասին, որ այժմ կարող էի զգալ ՊԸ, կամ ինքս ինձ հարցադրում եմ, թե ինչպե՞ս է տեղի ունենում այն, որ ինչ-որ պահի հանկարծակի ՊԸ ցայտք է լինում, կամ փորձում եմ պարզել, թե ի՞նչ եմ ես զգում, ի՞նչ պատճառով այժմ չկան վառ ՊԸ, բոլոր նման մտածմունքները, որոնք ուղեկցվում են ընթացիք ընկալումների բարձր ուշադրությամբ, ընթացիք ընկալումները տարբերելու փորձով, բերում են ՊԸ բոցկլտումների: Եվ ինչքան ավելի հաջող իրականացնես տարբերակումները, այնքան վառ ու հաճախ կլինեն բոցկլտումները: Այսպիսով հեշտ է փորձել այն, որ տարբերակումները ռեզոնանսվում են ՊԸ հետ: