Armenian change

Error

×

Հապալաս- համեղ պտուղ

Main page / Գլխավոր էջ / Պատմություններ / Հապալաս- համեղ պտուղ

 

  1. Նրանք գտան միմյանց փողոցի փոշու մեջ, անձնական խառնափընթորությունների, ներշնչումների և դատարկության հորձանուտում, նրանք գտան իրար: Եվ դա հրաշալի էր: Բնակարան վարձեցին, աշխատանքը շատ ծանրաբեռնված չէր` ժամանակ կար, սեր կար, ուղղակի կար պարզ զգացում այն բանի, որ երկրագունդը պտտվում է անհրաժեշտ ուղղությամբ: Նրանք վարձեցին երկու սենյականոց բնակարան, առաջին սենյակում, որը ավելի փոքր էր, նրանք դրեցին իրերը, իսկ մեծում առայժմ տեղավորվեցին: Փոքր սենյակում նրանք ցանկանում էին ոչ ավանդական ինչ-որ բան ստեղծել, որ այնտեղ ընդհանրապես չլիներ կահույք, որ փռված լիներ փափուկ գորգ, շատ կանաչ լիներ, օդ և լույս, միայն սկզբից պետք էր հավաքել ամբողջ աղբը:

Անցավ ամիս: Սենյակը այդպես էլ մնացել էր չհավագված վիճակում: Մեկ մի բան, մեկ այլ բան, դե իսկ կարգ ու կանոնը ինքներդ էլ գիտեք, դա այն է, երբ ամեն ինչ մաքուր է, իսկ եթե չհավագել մինչև վերջ, իհարկե կերևա, որ աշխատանք է արված, բայց կարգ ու կանոնը բացակայում է, ափսոսալի է, այնպես որ նրանք սպասում էին, երբ նրանց մոտ կբավականացնեն ուժերը հավաքել հնարավորին չափ օդ և մեկ հարվածով հաղթահարել այն:

Անցավ ևս մեկ ամիս: Սենյակը վերածվեց ինքնատիպ մի վայրի, որի շուրջ բազմաթիվ ծաղրանքներ էին հյուսվում` նրանք սիրում էին հեգնել իրենց, շարունակում էին կառուցել պլաններ, ըստ որի այնքան լավ էր լինելու, երբ նրանք վերջապես այնտեղ կհավագեին: Նրանց մոտ ստացվեց ինչ-որ կամերային ընտանեկան ֆոլկլոր, որում սենյակը խաղում էր հիմնական քարի դեր, դա զվարճալի էր և խոստումնալից: Վերջապես վրա հասավ Օրը, նրանք վաղ առավոտից արթնացան և եռանդուն կերպով սկսեցին հավաքել-մաքրել: Աստված, ինչքա՜ն աղբ թափեցին, ինչքա՜ն փոշի, անթիվ գրքեր… Երեկոյան նրանք խոհանոցում էին, ինչպես ասվում է հոգնած, բայց գոհ… Տղան գրկեց աղջկան, աղջիկը ծիծաղեց: Անցնելով սենյակի կողքով, նրանք չդիմացան, նայեցին ներս էլի մեկ անգամ: Սենյակը փայլում էր: Գետնին փռված էր փափուկ գորգ: Անկյունում փարթամ արմավենի էր դրված: Հարմարավետ ջահեր, փափուկ բազկաթոռ. մտնելով զգում ես միայն մարմնի ու հոգու փափուկ, ոչ ձանձրալի հարմարավետություն, աչքը ոչնչից չի կառչում, շատ ազատ տարածություն` շատ տարածություն գլխում: Նրանք կանգնած էին ոտաբոբիկ սենյակի մեջտեղում գրկված, ու այդ պահին նրանք զգացին, որ էլ ոչ մի ընդհանուր բան չունեն, որ այդ միտքը նրանց միջև միակ կամուրջն էր, իսկ հիմա կամուրջը փլվեց ու նրա տեղում, անսպասելի է, բայց ոչինչ չկար: Նրանք կանգնեցին դեռ քսան րոպե, խոսելու ոչինչ չունեին, անգամ խոսակցությունները, թվում էր, կորցրել էին ամբողջ իմաստը: Հաջորդ օրը նրանք բաժանվեցին ընդմիշտ:

  1. Դա հիանալի կատակ էր: Դուք հավանական է այն գիտեք. մոտենում ես աղջկան և ասում նրան. «Ես սիրում եմ քեզ…», և փոքրիկ դադարից հետո, ում մոտ ինչքան ստացվում է, որպեսզի չհասցնեն համադասարանցիները քրքջալ, բայց որ աղջիկը հասցնի կարմրել ու շփոթվել, ավելացնում ես «… միջանցում ավելով քեզ քշել»: Բոլորին ծանոթ է այդ կատակը, բայց ամեն անգամ այն միանգամայն էֆեկտիվ էր: Երբ նրանց դասարանում նորեկ հայտնվեց, նա հաստատ գիտեր, որ այդ խաղը խաղալու էր նորեկի հետ:

Աղջիկը հավաքեց պայուսակը, ինչ-որ բանի մասին կենտրոնացած մտածելով: Տղան կտրեց նրա ճանապարհը: Աղջիկը հարվածվեց նրան ուսով, և համառության վրա զարմացած, անհարմար ձևով հենվեց դասասեղանին: Տղան համառորեն նայում էր նրան: Թվում էր բոլորը հասկացել էին սպասվելիք կատակերգությունը, և ակնկալելով աղմկալից ծիծաղը, նա վստահ ասեց. «Ես սիրում եմ քեզ…», և դադար տվեց: Նա գիտեր, որ ինչքան դադարը երկար էր, այնքան հարվածը դիպուկ էր: Կողքից նա տեսնում էր, թե ինչպես էին բոլորը պատրաստվում ծիծաղել` իրենց միջից հանելով դասի լարվածությունը: Աղջիկը չկարմրեց, դադարը երկարում էր: Նա ուղղակի կանգել էր ու նայում էր տղային` հայացքով թափանցելով ներս…

Նրանք քայլում էին փողոցով, շատ արևոտ էր, ջրափոսերը արդեն չորանում էին:

  1. Նա մտավ քաղաք երեկոյան: Ինչ-որ մեկը կարող էր այդտեղ տեսնել ինչ-որ խորհրդանիշ, ինչ-որ մեկը` ոչ: Անձամբ ես գերադասում եմ պարզ նայել իրերին` դե մտավ, հետո ինչ: Արդեն դուրս էր գալիս արևը և նեղ փողոցների մայթերը թեթևակի տաքացել էին: Այդ տաքությունը չէր տաքացնում, բայց խոստանում էր տաքացնել: Եվ այդ խոստումը նրան հաճելի էր: Ես նրան հիշում եմ. խոստումը դա միշտ թարմ է, խոցելի ցանկացած որոշակիությունից, եթե միայն այդ որոշակիությունը այնպիսին չէ, որ հենց իր հիմքում պարունակում է դատարկություն, որի մեջ ցանկացած պահի կարող է ամեն ինչ դրմփալ: Նրան հանդիպակաց իհարկե պատահում էին մարդիկ, որտեղ եք դուք տեսել քաղաք առանց մարդկանց, բայց նրանց դեմքերը թեթևակիորեն մշուշաքողով պատած էին, թեթև մշուշաքողով, որը որոշ մարդկանց մոտ աննկատելի էր դարձնում դիմագծերը, իսկ մնացածի մոտ ընդհանրապես դեմքը չէր երևում: Իսկ միգուցե արևի ճառագայթներից թափանցված գոլորշացումն էր ստեղծում այդպիսի արտասովոր պատկեր: Նա գնում էր առանց ինչ-որ կոնկրետ նպատակի, նա հենց նոր էր ծնվել, և նպատակներ նրա մոտ դեռ չկային::

Երբեմն, կամ տան ճակատը, կամ անհասկանալի խոսքի մասերը նրա մոտ առաջացնում էին ուղղակի տպավորություններ, քանզի դա կարելի էր անվանել հիշողություններ, բայց իհարկե դրանք հիշողություններ չէին, քանի որ նա հենց նոր էր ծնվել և հիշելու ոչինչ չուներ: Երբ ծովը նրան շպրտեց ափ, երբ ծառերը խոնարհվեցին և փափուկ իջեցրին նրան իրենց ճյուղերից գետնին, խոտերը ետ քաշվեցին նրա առաջ և ուղին պարզ էր, և դա այնքան հեշտ էր: Երբ խոտը վերջացավ, փոշին ճանապարհի վրա սփռվեց նրա առաջ և ուղին միևնույն է պարզ էր: Ոչ մի միտք նրա կրծքավանդակում չառաջացավ, իսկ գլխում մտքեր նա չէր սիրում, դա նրան այնքան դուր չէր գալիս, որ դրանք դեռ հեռվից զգում էին այդ և ձգտում էին նրան շրջանցել: Խորքերից տարբեր արարածներ հանում էին իրենց տարօրինակ գլուխները, բայց նրանք էլ էին ձգտում մտնել խորը, երբ նրա ուշադրությունը թռուցիկ հայացք էր գցում նրանց վրա: Երբ նա անցնում էր հակառակ կողմով դուրս ընկած սպիտակ լուսամուտագոգերով երկար դեղին ֆասադի կողքով, դուրս եկավ ձուկ Միայնություն անունով, նա պտտեց գլխով, երկինքը պարզ էր: Նա չուներ ոչ կարթ, ոչ կեռիկ, ոչ էլ որսալու ցանկություն, և ձուկը պոչով թափահարելով` նրա քայլերի տակտով, հեռացավ, և այդ ամենից ամեն ինչ այնքան լավ էր, որ ճանապարհը անգամ կորացավ հաճույքից և նա ստիպված արեց փոքր շրջան` մայթի փոսը շրջանցելու համար:

Նրա կրծքավանդակում կար ծակ: Այսինքն մենք բոլորս իհարկե գիտենք, որ չկա այնտեղ ոչ մի ծակ, բայց եթե ինչ-որ մեկը խելքը թռցրել է և չգիտի կա՞ արդյոք նրա մոտ կրծքավանդակում ծակ, թե` ոչ, ապա կարող է նաև ձեռքով շոշափել. բայց նրա կրծքավանդակում կար ծակ, և նրանում սուլում էր քամին, քամին մանուշակագույն էր և թանձր, դուրս գալով հետևից, այն մրրիկ էր գոյացնում և փմփշում էր նրա մազերը և դրանք այդքան ծիծաղելի ցցվում էին ծոծրակի վրա:

Աղջիկը` ոտքերը կախ գցած, նստել էր երկրորդ հարկի պատուհանագոգին: Նրան իհարկե և մայրիկը, և հայրիկը ասում էին, որ այդպես նստել չի կարելի, բայց նա թքած ուներ և մայրիկի, և հայրիկի վրա, և եթե նրանք մի պահ մահանային, նա իհարկե լաց կլիներ մի քիչ, այդպես լալիս են, երբ մանկապարտեզում կոտրում են այն չորացած թուփը, որի տակ այդպես սովորել էր նստել և նայել գլուխներից վերև: Արդեն երկրորդ ժամն էր, ինչ նա նստած էր այստեղ, արևը տաքացրել էր նրա ոտքերը, դրանից առաջացել էր թեթև խուտուտ, այն անցել էր վերև շրջազգեստի տակ և այդքան փափուկ տարածվել էր դեպի թևատակերը: Այդպես ասու՞մ են «թևատակերը»: Թե՞ ինչ-որ այլ կերպ են ասում: Դե ամեն դեպքում նրա թևատակերում տաք էր և քաղցր:

Երբ նա մոտեցավ ծառուղուն, որտեղ աճում էին բարդիներ, վերջիններս շփեցին նրա դեմքին նրբախավ: Նա սարսափելի ուրախացավ, բայց իհարկե ցույց չտվեց` թող դրանք մտածեն, որ նրա համար մեկ է, որ նա իր ինչ-որ բանի մասին էր մտածում, և նրա համար այդ  նրբախավը մեկ էր… իսկ մոտակա փողոցի կողմը նրա ոտքերը տարան իրենք` առանց ոչնչի: Նրա հայացքը ընկավ աղջկա ոտքերին: Դրանք այնքան ախորժալի էին, նուրբ մատիկներ, որոնք խաղում էին իրենց անհասկանալի խաղը, շատ բարակ աղվամազը` սրունքների վրա, որը կարելի էր տեսնել միայն եթե այնքան մոտենայիր, որ կարելի լիներ զգալ մաշկի հոտը: Նա մոտեցավ, կանգ առավ և վեր բարձրացրեց գլուխը: Վարդագույն նապաստակները ոստոստում էին և խանգարում կենտրոնանալուն: Այդ ժամանակ նա նայեց վերև և տեսավ նրա աչքերը: Եվ այդժամ երկինքը պատռվեց և ամպը որոտաց:

-Ես գիտե՞մ քեզ:

-Ես գիտե՞մ քեզ:

-Ես գիտե՞մ քեզ:

-Ես գիտե՞մ քեզ:

-Մառախուղ էր, յասաման կար, կար սև հող, իմ հայացքը պարզ էր, իմ ձայնը փոխեց ինձ, կոկորդը հեղձուկ բռնեց, կուրծքը ճչաց, մրրիկ սկսվեց, ես արթնացա և գլխով հարվածվում էի: Ես ցանկանում էի նորից քնել, ես պատրաստ էի տալ ամեն ինչ քնի ևս մեկ րոպեի փոխարեն. ես այնքան էի սպասել, ես այնքան էի երազել, և ինչ ինձ դա տրված էր երազի մեկ ակնթարթի մեջ: Երազ, մաքուր ինչպես արցյունք` արցյունքներ, անօգուտ, ինչպես երազ…

-Ես չգիտեյի քո մասին, ես չէի տեսել քեզ, ջրի կաթիլի մեջ ես չէի տեսնում քո անդրադարձումը, քամու աղմուկի մեջ ես չէի լսում քո ձայնը, ես երազում էի… Ծառի կոշտ կեղևը, վտակի արագահոս ջուրը, անհուն երկինքը, այդպես ես փնտրում էի քեզ: Ես նստել էի` ոտքերս կախ գցած, արևը լուսավորում էր իմ աչքերը, արևիկը ծագեց և ծակեց իմ աչքերը, ես կախեցի աչքերս: Այդպես ես գտա քեզ:

-Ի՞նչ մենք կարող ենք ասել միմյանց:

-Մենք իրար ասելու ոչինչ չունենք:

-Ի՞նչ մենք կարող ենք անել իրար համար:

-Արդեն ամեն ինչ արված է:

-Այնպես լա՜վ է:

-Այնպես լա՜վ է: Մի՞թե այդպես վաղ, այդպես հեշտ ես անց եմ կացնում իմ կյանքը: Մի՞թե այսպես, այսպես պարզ:

-Դա կարող էր լինել միայն պարզ:

– Հետո ի՞նչ:

-Հետո ոչինչ: Ուղղակի ոչինչ: Լինում է այդպես, որ հետո ոչինչ չկա: Կա միայն խորը, կա միայն այլ կերպ: Այժմ այլ կերպ է:

-Ես վախենում եմ, ես ուրախ եմ, ինձ շատ խիտ է ու լիքը:

-Ես շոգում եմ, ես մրսում եմ, ես հանգիստ եմ:

-Նրանք կթողնե՞ն մեզ:

-Նրանք ոչինչ չեն կարող անել: Նրանք քնած են: Նայիր նրանց աչքերի մեջ:

– Նրանք ոչինչ չեն կարող անել, նրանք քնած են… ինչքան լա՜վ է… ինչքան լա՜վ է… նշանակում է, լինում է, լինում է, լինում է: Կարելի է ես կրկնեմ էլի հազար անգամ – «Լինու՜մ է»:

***

Երբ անձրև եկավ, բաց պատուհանից մի փոքր ջուր ներս թափվեց և գորգը թեթևակի թրջվեց. ստիպված ես չորացնել, թե չէ հիմքը կարող է փտել, չորացնել կարելի է փոշեկուլով, կամ էլ գոնե ֆենով:

  1. Դեպի ներքև ծռվելով` նա դուրս եկավ աղբարկղից: Նրան ակնհայտ այստեղ չէին սպասում, բոլորը ցանուցիր փախան: Իսկ նրանցից մեկը անսպասելիությունից վազեց ուղիղ նրա վրա: Նա սեղմեց ձգանը. «Տռա-տա-տա-տա-տա», փայտե հրացանը ուղղվեց դեպի տղայի որովայնը, նրա աչքերը արտահայտում էին խուճապ, չնայած, որ նրան սպանել էին, նա շարունակեց վազել: «Տռա-տա-տա-տա-տա», հատևեց նրան. «բավական է ապրես` մեռի՛ր»: Նա դանդաղեցրեց քայլերը: «Բավակա՛ն է ապրել»:

Թփերի մեջ զիլ և վայրի երգեց ագռավը:

  1. Անձրևը կաթկթում էր` մեկ ուժեղ, մեկ թույլ, հանկարծակի կաթիլները կաթկթացին ավելի հաճախ, և ավտոբուսի կանգառում բոլորը կարծես կենդանություն առան` մարդիկ շտապում էին մոտակա ծածկի տակ: Աչքի պոչով ես տեսա, թե ինչպես երկու տարեց կին հրաժեշտ էին տալիս միմյանց, ինչպես երևում էր, երևի արդեն մի քանի րոպե նրանց շուրթերը սովորականի պես կրկնում էին ավելորդ բառեր, իսկ նրանց աղյուսագույն դեմքերը բարի էին: Նա, որ սպասում էր ավտոբուսին, իրար խառնվեց, վերցրեց պայուսակները և սկսեց կաղեկաղ գնալ: Հանկարծակի մյուս կնոջ դեմքը ծռմռվեց, և նա բարձր ձայնով` չգիտես ինչու բղավեց մյուսի ետևից. «Այլևս ավտոբուս չի լինելու»: Միջավայրում անհանգստություն տիրեց, ձևավորվեց հորձանուտ` երկու կին ձգտողաբար պտտվում էին նրանում, իսկ շուրջբոլորը ամբոխի հանգիստ զանգված էր: «Այլևս ավտոբուս չի լինելու» – նա շարունակում էր համառ և անիմաստ ճչալ: Վազող կինը շրջվեց, ժպտաց և նրա ժպիտից ակնհայտ երևում էր, թե ինչքան էր նա սարսափած, ամոթալի սարսափած, որովհետև նա սոսկալի վախեցել էր: Նա ամաչում էր, որովհետև հասկանում էր իրավիճակի անհեթեթությունը, բայց իր հետ ոչինչ անել չէր կարող: «Այլևս ավտոբուս չի լինելու» – կրկնելով, կինը պտտվեց ու գնաց: Բոլորը խցկվեցին ավտոբուսի մեջ: Հորձանուտը անհետացավ: Երբ ես մոտեցա իմ տանը, ինձ հանդիպակաց գալիս էր պառավը շան հետ. զարմանալի է… Իսկ ասում են, որ նա ծռված է քայլում… Եվ նա այստեղ անիմաստ էր զբոսնում, ես այդպես էլ ամեն ինչ հասկացա: Ինչպիսի անքաղաքավարություն: Ի դեպ իմ պայուսակում համեղ փքաբլիթներ կային: