Armenian change

Error

×

Ցանկությունների ընդհանուր քննարկում

Main page / Գլխավոր էջ / ՍԵԼԵԿՑԻԱ-2005: Ճանապարհ դեպի պայծառ գիտակցություն / Ցանկություններ / Ցանկությունների ընդհանուր քննարկում

Իրական ինքնաբերական գործողությունն այն է, որին դու նվիրվում ես ամբողջությամբ, բայց միայն խորը մտորումներից հետո: Գործողություն է, որի դեպքում բոլոր կողմերն ու դեմերը հաշվի էին առնված ու այնուհետև հերքված էին, քանզի դու և ոչինչ չես սպասում, և ոչնչի համար չես զղջում: Այդպիսին են քայլերը, որոնցով մոգերը խայծում են ազատությունը:

Էսպերանսա

 

Ամեն ինչ սկսվում է ինչ-որ մի գործողությունից, որը պետք է լինի նպատակաուղղված, ճշգրիտ և իրականանացվի աննկուն: Այդպիսի գործողությունը բավականին երկար կրկնելով, մարդը ձեռք է բերում անկոտրուն մտադրություն: Իսկ անկոտրուն մտադրությունը կարող է կիրառվել ամենուրեք: Եվ հենց որ այն հասանելի է` ճանապարհը բաց է:

Դոն Խուան

Contents

    Գլխի բովանդակությունը

    03-01-01) Ներածություն, զարգացման պատմություն:

    03-01-02) Ձևակերպումներ, հապավումներ:

    03-01-03) Տպավորությունների ցանկություն (= ԴԷ ցանկություն):

    03-01-04) Ուրախալի ցանությունների իրականացման 10 կանոն:

    03-01-05) Հատագա ձևակերպումներ:

    03-01-06) Ցանկությունները տիպերի բաժանելու օրինակ:

    03-01-07) Հարց իշխանության մասին: «Մեդիտացիա»:

     

    03-01-01) Վաղ մանկությունից օր օրի, րոպե առ րոպե քեզ սովորեցրել են վերաբերվել քո ցանկություններին, ինչպես ինր-որ «անպարկեշտ», «վատ», «ամոթալի», «խանգարող», «սխալ» բանի: Մտածված և արմատավորված են բազմաթիվ բառեր, որոնք փոխարինում են «ցանկություն» բառին, և ունեն վառ արտահայտված բացասական երանգ` «քմայք», «քմահաճույք», «տարօրինակություն», «անհիմնություն»: Ստացվում է, որ ցանկությունն «իրականացնել»` դա «հրահրել» և «ուրիշներին արհամարել» է, իսկ «ցանկանալ» ինչ-որ բան`«պրոբլեմներ ունենալ», «շփոթվել»: Մարդը, որը չի ցանկանում ճնշել իր ցանկությունները և ձգտում է դրանք իրականացնել, դրոշմվում է ինչպես «եսասեր» և «եսամոլ»: Եթե դու շատ ես տարված ինչ-որ բանով, քեզ կանվանեն «համառ», «տարօրինակ», «էքսցենտրիկ», մինչև անգամ կկպցնեն խարան «մանյակ», իսկ եթե դա ասվում է իբրև կատակ, ապա պետք է հաշվի առնել, որ դրա տակ քողարկված է իրական վերաբերմունքը, սակայն այս դեպքում դա ծայրահեղ բացասական վերաբերմունք է, քանի որ «մանյակ» բառը տարօրինակ զուգադիպությամբ օգտագործվում է բացառիկ վտանգավոր հանցագործներին, մարդասպաններին, բռնակալներին նշելու համար: Նպատակ ունենալով իր ցանկություններին արհամարական և անգամ ագրեսիվ վերաբերմունք տալ, ձևավորվում են կոնցեպցիաներ, որոնց արդյունքում ցանկություն ունեցող մարդը շրջապատող մարդկանց կողմից և անգամ ինքն իր կողմից մեկնաբանվում է, ինչպես պրոբլեմներ ունեցող մարդ, ում մոտ ամեն ինչ նորմալ չէ: Համարվում է, որ երբ մարդու մոտ «ամեն ինչ նորմալ է», ապա նա չունի վառ ցանկություններ: Եվրոպական միջավայրում տարածված անմիտ աղավաղված բուդհայականության մտքերը եզրափակում են այդ պատկերը, քանի որ համաձայն դրանց «նիրվանան» դա բարձրագույն երջանկության վիճակն է, որը բնութագրվում է ցանկությունների ամբողջական մարումով: Այս ամենի արդյունքում մարդիկ սխալմամբ ենթադրում են, որ ամենաերջանիկ վիճակը` դա ցանկությունների բացակայության վիճակն է, համապարփակ բավարարվածությունը, գորշությունը, տպավորությունների անաշխույժ կլանումը: Ուրախալի ցանկություններն արհամարելը և դրանք ուղղակի ճնշելն առաջացնում են աներևակայելի մահացու ազդեցություն, ԲԷ և ԲՖ հոսք, բթություն, զրկում են մարդուն ՊԸ զգալու հնարավորությունից:

    Հասարակության քամահրանքից կախված մեծ ցանկությունների որոշ ձևեր համարվում են «օգտակար», և այդ դեպքում մարդիկ, որոնց ցանկությունները այդ պահին ընկնում են այդ հունի մեջ, հարգանք, աջակցություն և խրախուսանք են վայելում, բայց երբ փոխվում է մոդան, կամ երբ մարդն արտահայտում է նաև այլ ցանկություններ, նա միանգամից ընկում է տարօրինակ մարդկանց և «մանյակների» շարքը: Դա բերում է նրան, որ ում ուրախալի ցանկությունները ընկնում են հասարակության կողմից թույլատրված հունի մեջ, ստիպված են ճնշել իրենց մյուս բոլոր ցանկությունները, մեխանիկորեն ձգել «ճիշտ» ցանկության, որն էլ արագ վերածվում է պարտավորվածության, մեխանիկական և տհաճ գործունեության:

    Եթե դու սովորել ես ճնշել քո ուրախալի ցանկությունները, ճաշակում ես դրանք գաղտնի, զգալով ամոթ, մեղքի զգացում, վախ, ապա դա հաճախ փոխակերպվում է գաղտնի կամ ակնհայտ ագրեսիայի, ատելության: Դու զրկվում ես քեզ ցանկություններ ունենալու, դրանք իրականացնելու պրոցեսի հաճույքից, այն ժամանակ, երբ մեխանիկական և «ճիշտ» ցանկություններ զգալը և իրականացնելը չի բերում քեզ ուրախություն, և դու դառնում ես նպատակաուղղված և անզգայորեն կապված գնում ես դեպի արդյունքը: Իսկ երբ ցանկություն զգալու և իրականացնելու մեջ չկա ուրախություն, և կա միայն արդյունքի հասնելու ցանկություն, այդ ժամանակ թափվում են նորանոր ԲԷ` մտահոգվածություն արդյունքի համար, արդյունք չստանալու վախ, որ ինչ-որ մեկը կօգտվի քո արդյունքից, և այդպես շարունակ: Դրա հետ կապված ցանկության նկատմամաբ վերաբերմունքը վերածվում է ինչ-որ տանջանքի, և ինչքան ուժեղ է ցանկությունը, այնքան սարսափելի է ԲԷ, որն ուղեկցում է զգալու և իրականացնելու ամբողջ պրոցեսը:

     

    03-01-02) Ցանկությանը որոշում տալ հնարավոր չէ, քանի որ որոշել` նշանակում է հանգեցնել արդեն հայտնի բանի, բայց ցանկությունը չի հանգեցվում ոչնչի` ոչ էմոցիաների, ոչ մտքերի, ոչ զգացողությունների: Կան մարդիկ, որոնք այնքան անուշադիր են իրենց զգացմունքների հանդեպ, այնքան մռայլված և բթացած են ԲԷ և կոնցեպցիաներով, որ չեն կարողանում տարբերել զգացմունքները մտքերից: Ուշադիր մարդը հեշտությամբ կտարբերի, որ կան ցանկություններ և դրանց ուղեկցող էմոցիաներ ու մտքեր, և դրանք ընկալման զգալի տարբեր շերտեր են: Սովի զգացումը կարող է ուղեկցվել ուտելու ցանկությամբ, իսկ սեքսուալ գռգռվածության զգացումը` սեքսով զբաղվելու ցանկությամբ. «նա դավաճանել է ինձ» ուղեկցվում է ատելության էմոցիայով, հարվածելու ցանկությամբ, գլխի տաքացումով և վերջավորությունների սառեցումով և պահանջվում է ընկալումները հսկելու նվազագույն ունակություն, որպեսզի չխառնել այդ բոլոր ըմբռնումները: ԲԷ, մեխանիկական ցանկությունները, կոնցեպցիաները ճնշելու, և ուրախալի ցանկությունները, բանական պարզությունը և այլ ՊԸ արմատավորելու զուգնթաց քո տարբերելու ունակությունը մեծանում է:

    Ինչպե՞ս ես կարող եմ իմանալ, որ ցականում եմ ինչ-որ բան: Հիմա ես ցանկանում եմ ուտել պանիր, թե՞ գնալ զբոսնելու: Եթե ես տալիս եմ այդպիսի հարց, ապա դա նշանակում է, որ ես գիտեմ, որ կան այդպիսի երկու ցանկություններ, իսկ որտեղի՞ց ես դա գիտեմ: Ես գիտեմ այդ մասին, քանի որ տվյալ պահին կա պանրի համի, տեսողական կերպարի, անտառի հոտի զգացողություն, ոտքերի տակ առաձգական հողի զգացողություն և կա ցանկություն այդ ընկալումները մեծացնել, դարձնել ավելի հստակ: Դա անհնար է թվում, ինչպե՞ս, պանրի համը, երբ բերանում չկա պանիր: Բայց ոչ ոքի չի զարմացնում այն, որ ես կարող եմ չտեսնել ծառը, բայց պատկերացնել այն. իսկ ի՞նչ է նշանակում «պատկերացնել»: Դա հենց ծառի տեսողական ընկալում ունենալն է, այդ ընկալումը աղոտ և անկայուն կլինի, բայց դա ոչ այլ ինչ է, քան ունենալ տեսողական ընկալում: Եթե ես երկար դիտեմ ծառը, ապա տեսողական պատկերը կդառնա կայուն և հստակ, կվերաճի լրացուցիչ ընկալումների, և արդյունքում այդ պատկերը մեծացնելու ցանկությունը կդառնա ավելի ուժեղ: Պանրի հետ նույնպես այդպես է` առաջանում է պանրի թույլ, անորոշ համ, և առաջանում է այն ուժեղացնելու ցանկություն. դրան հետևում է ներքին երկխոսություն հետևյալ թեմայով. ես կարող եմ սկսել քննարկում այն մասին, թե ինչպես ստանալ պանրի ցանկալի համը: Այսպիսով ես կիմանամ, որ ինչ-որ բան եմ ցանկանում, քանի որ այդ բանի մասին ընկալումը արդեն արտահայտվում է, բայց թույլ և անորոշ տեսքով: Եթե ես ցանկանում եմ գնել ծաղկավոր կիսաշրջազգեստ, որպեսզի զգամ բավարարվածություն տղաների հայացքից, հենց այդ պահին և այդ տեղում արդեն կա կիսաշրջազգեստն ունենալու բավարարվածությունը, էրոտիկ գրգռվածությունը տղաների հայացքից, և կիսաշրջազգեստի շոշափողական զգացողությունը կոնքերի վրա, և դրա գույնի ու ֆակտուրայի տեսողական ընկալումը: Այսպիսով կարելի է անել զարմանալի հետևություն. երբ ես ցանկանում եմ, ապա ոչ այն, ինչ հիմա չկա, այլ այն, ինչը արդեն կա, ուղղակի ցանկանում եմ դա ավելի հստակ, կայուն և ուժեղ տեսքով: Այս հետևությունը համաձայնեցվում է այն դիտարկման հետ, որ ցանկություները միշտ օբյեկտա-կողմնորոշված են: Ստացվում է, որ «ցանկությունը» դա միշտ «գոյություն ունեցեղ զգացողությունը ուժեղացնելու ցանկությունն է»: Եվ ևս մեկ զարմանալի արդյունք. ընկալումները տարբերելու մեզ հասանելի հնարավորության դեպքում մենք չենք կարող տարբերել ա) ցանկությունը և բ) ցանկության իրականացումը, չէ որ եթե ես ցանկանում եմ պանիր, ապա պանրի համը արդեն կա, այսինքն ցանկությունը և ցանկության իրականացումը միաժամանակ են: Նշանակու՞մ է արդյոք դա, որ գոյություն ունի պանրի ցանկությունը այնքան մեծացնելու հնարավորություն, որ զգալ նրա համը ոչ պակաս, քան եթե այն լիներ լեզվի վրա: Եվ հնարավո՞ր է արդյոք այնպես ցանկանալ հագենալ, որ առաջանա նաև հագեցվածության զգացում, և բոլոր ֆիզիոլոգիական պրոցեսները կընթանան այնպես, իբրև դու ստացել ես սննդարար նյութեր: Այդ հարցերը կմնան անպատասխան, քանի դեռ դու անընդհատ չես զգում ՊԸ, քանի դեռ քեզ համար հնարավոր չէ այդքան լիարժեք կենտրոնանալ ցանկությունների վրա, որ նրանք սկսեն բացել իրենց գաղտնիքները: Առայժմ ֆիքսենք մի բան. երբ կա ցանկություն, այն արդեն մասամբ համարվում է իրականացված:

    ■Ոչ ուրախալի, կամ մեխանիկական ցանկություն (մց) ես անվանում եմ այնպիսիք, որոնք.

    ա) պայմանավորված են կոնցեպցիաներով, որոնք իրենց մեջ ներառում են տարբեր խթանող կամ բարոյական մակաբույծ-բառեր. «պետք է գնալ այնտեղ», «պետք է անել այդպես», «լավ կլիներ անել այդպես», «անարդար է չանել այդ», «ինձանից սպասում են դա», և այդպես շարունակ: Դու չունես դա անելու ուրախալի ցանկություն, բայց քանի որ կա կառչող միտք «դա պետք է» կամ «դա արդարացի է», դու շարունակելով զգալ անհարմարություն և չկամություն, գնում ես և անում ես դա, պահպանելով «լավ է, որ ես դա արել եմ, դա ճիշտ է, այդպես պետք է» միտքը, փորձելով ինքնագոհությամբ կոմպենսավորել ԲԷ թունավորվելուց:

    բ) ԲԷ պայմանավորված – զայրույթով, վախով, ձանձրույթով և այլն:

    գ) մեխանիկական սովորությամբ պայմանավորված` դու միշտ վերադառնալով աշխատանքից, միացնում ես հեռուստացույցը, և եթե անգամ նորությունները քեզ բնավ չեն հեռաքրքրում, միևնույն է դու դիտում ես դրանք, զգալով ձանձրույթ, հոգնածություն և այլն:

    դ) այլ ՄՑ պայմանավորված, օրինակ, այն բաները փոխհատուցելու ցանկություն, ինչից դու առաջ զրկված ես եղել: Եթե մանկության, երիտասարդության տարիներին ամաչելու, վախի և բարոյական արգելքների պատճառով դու քիչ ես զբաղվել սեքսով, ապա 20-25 տարեկանում սեքսով զբաղվելու ցանկությունը կարող է այնքան հիվանդագին դառնալ, որ արգելքներից ազատվելուն զուգընթաց դու կնետվես այն ամենի վրա, ինչը շարժվում է, մոռանալով կանգ առնել և հարցնել իրականում այժմ կա՞ այդպիսի ուրախալի ցանկություն: Իսկ եթե դու կանգ առնես և փորձես ներզգալով թափանցել ցանկության մեջ, ապա կառաջանա կտրուկ անգոհունակություն և «ինքդ քեզ» սահմանափակելու մտքեր:

    ՄՑ ընդհանուր հատկություններն են տխրությունը, տենդը, քաոսը, այսինքն զգալով և իրականացնելով դրանք, դու չէս զգում լուսավոր ընկալումների (ՊԸ) ուժեղացում` նրբություն, գեղեցկության զգացում, հիացմունք, ձգտում և այլն: Հակառակը` շարունակում է ուժեղանալ բացասական ֆոնը (ԲՖ), սկսվում է ԲԷ ճղփյուն և ուժեղանում է քաոտիկ ներքին դիալոգը: Մեջբերում Գուրջիևից. «մարդը հանդիսանում է պայքարի արենա, ամենատարբեր ցանկությունների մրցակցություն, դրանք բոլորը իրենց կոչում են «ես», այսինքն իրենց համարում են տերեր և դրանցից ոչ մեկը չի ցանկանում ընդունել մյուսին: Դրանցից յուրաքանչյուրը, այն կարճ ժամանակահատվածում, քանի դեռ իշխում է, անում է այն, ինչը իրեն դուր է գալիս, ոչ մի բանի վրա չնայելով, իսկ հետևանքում հատուցել դրա համար ստիպված են լինում ուրիշները: Եվ դրանց շարքում չկա ոչ մի կարգ: Դրանցից որը կթռչի վերև, այն էլ կդառնա տեր: Այն բոլորին աջ ու ձախ կտանի, չվախենալով ոչ մի բանից: Բայց հաջորդ վարկյանին մյուսը կբռնի մտրակը և կհարվածի դրան: Այդպես շարունակվում է մարդկային կյանքի ամբողջ ընթացքում: Պատկերացրեք երկիրը, որտեղ յուրաքանչյուրը կարող է հինգ րոպեով դառնալ արքա և այդ հինգ րոպեների ընթացքում թագավորության հետ անել ինչ ցանկանում է: Եվ չէ որ այդպիսին է մեր կյանքը»: Որպեսզի ունենալ քո ՄՑ ամբողջական պատկեր, որպեսզի պարզ պատկերացնել, ինչի հետ ես ցանկանում աշխատել, ես խորհուրդ եմ տալիս կազմել ամբողջական ցուցակ և լրացնել այն նորերը հայտնաբերելուն զուգընթաց:

    «Մեխանիկական ցանկությունների ծուղակները» – անխուսափելի տանջանքների ազդեցությունը, որ վրա է հասնում մց իրականացման ընթացքում և դրանից հետո. մց իրականացման (մցի) ընթացքում մարդը զգում է տանջանքներ (այսինքն` ճնշում է ուրախալի ցանկությունները, զգում է ԲԷ), հուսալով ապագայում որոշ երջանկություն ստանալ: Եթե մց իրականացված չէ, և ենթադրյալ երջանկությունը վրա չի հասել, ծագում է ինտենսիվ ԲԷ, վատնած ժամանակի համար, խղճահարություն քո հանդեպ և այդպես շարունակ: Եթե մց իրականացված է, ապա ենթադրյալ “երջանկությունը” պարզվում է ոչ երջանկություն, մարդն զգում է նույն, և անգամ նոր և մեծ ԲԷ, ուց ճնշելու նոր պատճառներ, և արդյունքում, նույն տանջանքները: Նա, ով իրականացնում է ուրախալի ցանկությունները, հակառակը, զգում է ՊԸ ինչպես ուրախալի ցանկությունների ընթացքում, այնպես էլ այն բանից հետո, երբ ցանկությունը իրականացված է կամ իրականացված չէ:

    «Մց իրականացման» բնորոշ նախանշանը – տհաճ ջղակծկման աճող վիճակ, որը կարելի է նկարագրել ինչպես «կյանքն անցնում է կողքով»: Ծագում է միագույն շտապողականություն անհայտ ուղղությամբ, և մտահոգվածություն, որ ժամանակն անցնում է:

    ■ ՄՑ տեսակներից մեկը ցանկությունը ճնշելու ցանկությունն է (ցճց): Ճնշման տարբերությունը մեկուսացումից ես պարզաբանեցի ԲԷ մասին բաժնում. ճնշման դեպքում մց չի վերանում, առաջանում է ԲՖ: Մեկուսացման դեպքում մց ամբողջությամբ վերանում է, ծագում է խաղաղություն կամ ՊԸ: Այդպիսով` ըստ որոշման, ցճց միշտ հանդիսանում է մց, քանի որ հանդիսանում է ԲԷ զգալու ցանկության ձև, և ամենից հաճախ պայմանավորված է ԲԷ և կոնցեպցիաներով:

    Ցճց վերաբերվում է այսպես կոչվաճ «ճգնավորության» բազմազան ձևեր, երբ մարդը ճնշում է իր ցանկությունները (ինչպես ուց, այնպես էլ մց), ղեկավարվելով կամ «լուսավորության» կոնցեպցիաներով` առողջության և այլ բաների մասին, կամ հավատալով հեղինակավորությանը, կամ այլ մարդկանց մոտ տպավորություն ստեղծելու ցանկությամբ: Այդ ժամանակ նա զգում է բազմաթիվ ԲԷ, իր «հաղթանակից» գոհունակություն, մեծացնում է ճնշվող ցանկությունը իրականացնելու մց, հոգեկան խոր ճգնժամի` ԲԷ վառ, շարունակական և ավերիչ բռնկումների և նրանով դրդված գործողությունների հիմք է դնում:

    Ուրախալի ցանկությունները (ուց) համապատասխանում են հետևյալ չափանիշներին.

    ա) դրանք զգալու և իրականացնելու պրոցեսը (անկախ վերջնական արդյունքից) ուղեկցվում է ուրախությամբ, կանխավայելմամբ, կանխագուշակմամբ և այլ ՊԸ:

    բ) եթե չի ստացվել իրականացնել ուց (ինչպես նաև եթե մտածում ես, որ այն չի իրականացվի), ԲԷ չի ծագում:

    Անհրաժեշտ է, որ դու հաշվետու լինես քեզ այն բանում, որ եթե դու չես զբաղվում գորշության վերացման պրակտիկայով, ապա քո բոլոր ցանկությունները մեխանիկական են, և եթե անգամ ծագում է ուց, այն անմիջապես խառնվում է մց հետ:

    Եթե դու սկսել ես զբաղվել պրակտիկայով, ապա բորբոսնած ճահճում սկսվում է շարժում, ծագում է ուց մաքուր վտակ և խառնվում է մց հետ, այդ պատճառով ընթանում է ուց և մց խառնման, հերփոխման անընդմեջ պրոցես:

    Քեզ անհրաժեշտ է ներդնել և համառություն, և վճռականություն, և ուշադրություն, և ձգտում, որպեսզի ինչքան հնարավոր է հաճախ, ինչքան հնարավոր է հանգամանորեն տարբերել մց և ուց, վերացնել առաջինները և ուժեղացնել երկրորդները:

    Օրինակ, դու սկսել ես լվանալ հատակը, և քանի որ հիմա դա հիմնավորվում է ԲԷ մաքրվելով, ուստի կա ֆիզիկական ակտիության ուց, և դու իրականացնում ես այն, բայց երբ հինգ րոպեից հետո այն անսպասելիորեն վերանում է և հայտնվում է այլ ուց, ապա ծագում է կոնցեպտուալ միտք .«եթե սկսել ես, հասցրու մինչև վերջ»: Ծագում է մց «հասցնել մինչև վերջ», ուց վերանում է, ՊԸ դադարում է:

    Մեկ այլ տիպիկ օրինալ` ուրախալի ցանկության իրականացման հետաձգումը «հետո»: Կա հենց հիմա զբոսնելու ուց, ծագում է միտք. «ես դեռ չեմ կատարել դասերս, հենց կատարեմ` կգնամ»: Արդյուքում ուց վերանում է, տիրում է գորշություն, և երբ բոլոր դասերն արված են, արդեն չես ցանկանում զբոսնել:Բայց փոխարեն կանգ առնել և հաշվի առնել ուց, դու գնում ես զբոսնելու, քանի որ կա միտք. «չէ որ ես ցանկանում էի»: Արդյունքում, նորից մեխանիկական ցանկությունների իրականացում (մցի):

    Մեջբերում Լիսից. «Ուց հետաձգվում է, քանի որ ցանկանում ես հիմնավոր մոտենալ դրանց, պատրաստվել: Մանկությունից ինձ մոտ հենց այդպես է կատարվում. հաճույք է պատճառում ոչ թե ինքը պրոցեսը, այլ ֆանտազիան այն թեմայով, թե «ինչ կլինի, երբ…»: Ես սիրում եմ այդ մասին խոսել, երազել: Մանկությունից ես սնվում եմ չիրականացված ֆանտազիաներով: Դա, թեև ինձ բերում էր կանխագուշակում, բայց անկայուն, թույլ և վաղանցիկ: Մշտական էր կարիքը` արբած նոր ֆանտազիաներով, բացի դրանից ես այդպես էլ չանցա ուց իրականացմանը, որից էլ ծագում էր մեղքի զգացում իմ և ուրիշների չարդարացված սպասելիքների համար: Եվ քանի որ ուց ճնշվում էին, հետևաբար նորերն էլ չէին ծագում, և կանխագուշակումները չէին ուժեղանում»:

    Եթե գործողությունը պայմանավորված է ուց, ապա արդյունքը` արտահայտված «վերա-» նախածանցով սկսվող բառով ցույց է տալիս այն, որ ուց անվերադարձ փոխարինվել է մց: Դու ուտում ես և զգում ես հաճույք, բայց ուշադրությունն անցել է քաոսային շեղումներին, և ահա դու արդեն «չափն անցել ես»` ուց աննկատ փոխարինվել է մց: Որպեսզի կանխարգելել դա, անհրաժեշտ է մշտապես հարցնել ինքդ քեզ. «ինչ եմ ես ցանկանում հենց հիմա»:

    Առանձնացնենք «ուց հայտնվելու կանխագուշակումը»: Ասես սպասվում է հաճելի նետում առաջ, ինչպես ուժեղ և վստահորեն լարված ձգան: Մռայլված մարդը տանջալից կերպով է տանում և՛ ցանկությունների բացակայությունը, և՛ դրանց առկայությունը, այսինքն ամեն դեպքում ծագում է ԲԷ. այդպիսին է մց հատկությունը: Այստեղ ամեն ինչ հակառակ է. երբ չկա ուց, և միևնույն ժամանակ դու անբասիր կերպով հեռացնում ես ԲԷ, ապա դու զգում ես կանխագուշակման հաճույք, իսկ երբ հայտնվում է ուց ` այն զգալու և իրականացելու հաճույք:

    ■ «Ցանկությունների սելեկցիա» տերմինով ես նշանակում եմ պրոցեսը, որը կազմված է երեք փուլերից.

    ա) ցանկությունների տարբերակումը, արտահայտված ընթացիկ ժամանակում

    բ) նրանց ճանաչումը ինչպես մց և ուց

    գ) մց հեռացումը և ուց արմատավորումը

    Արդյունքում ցանկությունների բավականին պարզ տարբերակումը, նրանց ճանաչումը որպես ուց և մց կատարվում է գրեթե ինքնաբերաբար, բայց եթե այդ պարզությունը թույլ է, անկայուն, ապա ա)-ից բ) անցման ժամանակ կարելի է ունենալ խնդիրներ: Մանրամասն տարբերակման ժամանակ կարելի է գտնել «կապող ցանկություն», այսինքն տարբերակված ցանկությունները` ինչպես մց և ուց, ճանաչելու ցանկություն: Այդ տարբերակումը իր հերթին թույլ է տալիս առավել էֆեկտիվ առաջացնել ճանաչելու ցանկություն, և այն բավականաչափ է, որպեսզի ոչ թե մանրամասնել պրոցեսը, այլ հասնել ա)-ից բ) անցնելու սովորության ծննդին: Այս ամենը ճիշտ է նաև բ)-ից գ) անցման ժամանակ:

    Ցիկլային հերթափոխի մեկնաբանության փորձը (և այն ուղեկցող բնույթի ու ցանկությունների ինտենսիվության փոփոխությունները) հանդիսանում է ցանկությունների սելեկցիայի միջոց:

    ■ Ցանկությունների «էքսպրես-տարրալուծումը», դա գործողությունների հավաքածու է, որը մի քանի վայրկյան թույլ է տալիս ստանալ պարզություն. ցանկությունը, որը դու հիմա զգում ես, ուրախալի է, թե՞ մեխանիկական: Ռեզոնանսը, որն օգտագործվում է որպես չափանիշ, ՊԸ հետ միասին դժվար է լինում, հատկապես, երբ ցանկությունների ինտենսիվությունը մեծ չէ, և միևնույն ժամանակ արտահայտված է կա՛մ թույլ բացասական ֆոն, կա՛մ թույլ պայծառ ֆոն, կա՛մ «ոչինչ տեղի չի ունենում»:

    Մեխանիկական ցանկությունների ընդհանուր «կմախք» է հանդիսանում վստահությունը (այսինքն, տարբերակող գիտակցության կոշտ ֆիքսումը). «եթե ես իրականացնեմ այս ցանկությունը, ես կդառնամ ավելի ուրախ»: Այս համոզման անհիմնությունը դուրս է մղվում, քանի որ այն սովորական է. ցանկություններ իրականացնելիս բոլորը գրեթե այսպես են մտածում միշտ:

    Ընդ որում հսկումները քո և շրջապատողների հանդեպ հեշտությամբ բացահայտում են այն, որ լինել երջանիկ», նշանակում է «զգալ երջանկություն», այսինքն դա որոշ բարիքների ամբողջություն չէ, դրանք այն ապրումներն են, որոնք մարդկանց կարծիքով ծագում են այդ բարիքների ձեռքբերումից հետո: Սակայն էլեմենտար փորձերը ցույց են տալիս, որ ցանկալի առարկային, կարգավիճակին, ուշադրությանը և այլ բաներին տիրելը բերում է ոչ թե «երջանկություն», այլև գոհունակության կարճատև ճղփյուն: [Ինչ-որ միջոցին] տիրելը չի հանգեցնում[«երջանկության» վիճակի] ապրումներին:

    Այդ պատճառով, երբ դու ֆիքսում ես այն միտքը, որ «ես կդառնամ երջանիկ, եթե անեմ դա»,[ուղեկցող հանպատասխան վստահություն], ապա դա նշանակում է, որ քո ցանկությունների կազմում կա մեխանիկական ցանկություն: Միաժամանակ կարող են արտահայտված լինել ուց և մց (թույլ ինտենսիվության), ուղղված միևնույն նպատակին, և որքան ուժեղ է մեկը, այնքան թույլ է մյուսը: Այդպիսի մտքերի հսկողության և այդպիսի վստահության առկայությունը հանդիսանում է միջոց, որը թույլ է տալիս գրեթե վայրկենաբար իրականացնել ցանկությունների սելեկցիան, որն էլ իր հերթին բերում է այլ ուց և ՊԸ ծագմանը` այն բանի հիման վրա, որ տարբեր ընկալումներ խիստ ռեզոնանսվում են ՊԸ հետ:

    ■ Նպատակահարմար է տարբերել ա) ցանկություն և բ) ցանկություն իրականացնել այդ ցանկությունը (ցից), քանի որ ցանկությունը կարող է լինել ուրախալի, իսկ այն իրականացնելու ցանկությունը` մեխանիկական կամ ուրախալի, և եթե չկա այդ տարբերակումը, ապա անհնար է անցկացնել սելեկցիա: Այդպիսի տարբերակումը բերում է «կշռի» ազատում ուց զգալու պրոցեսից` մտահոգությունների և վախերի տեսքով, որն ուխեկցվում է հետևյալ մտքերով. հնարավոր է, թե անհնար այն իրականցնել, ցանկանում ես, թե չես ցանկանում դու այն իրականացնել, ինչ կլինի դրա իրականացումից հետո և այլն, որի արդյունքում ուց կսկսեն արտահայտել ավելի ազատ:

    Այդպիսի տարբերակումը նաև բերում է այն բանին, որ

    ա) ուց ապրում են ավելի հաստատուն, ուժեղ, ոչ թե հապճեպ,

    բ) ուց դառնում է հասանելի դիտումների, ուսումնասիրությունների համար,

    գ) աճում է ուց զգալուց հաճույք զգալու հնարավորությունը,

    դ) ուժեղանում է այլ ՊԸ հետ ուց զգալու ռեզոնանսը,

    ե) քանի որ ցանկության իրականացման ավտոմատիզմը կանգնեցված է, ապա ուց էվոլյուցիան դառնում է հնարավոր, որում ներգրավվում են և մնացած ընկալումները:

    Օրինակ, եթե սեքսուալ ցանկության առաջացմանը ավտոմատ հետևում է նրա իրականացումը, ապա սեքսուալ ապրումները լինում են հապճեպ, անպարզ, դու չես կարողանում զգալ նրա երանգները, այն չի կարող դառնալ խորը, ինտենսիվ: Երբ անհապաղ իրականացման մեխանիզմը կանգնեցված է, տեղի է ունենում ցանկության և նրա հետ կապված զգացողությունների և այլ ընկալումների էվոլյուցիա, (որն ես այլ կերպ անվանում եմ «սեքսուալության զարգացում»), դառնում է հասանելի ցանկությունների, նոր զգացողությունների,ՊԸ ավելի ու ավելի լայն սպեկտր, մարմինը դառնում է ավելի զգայուն, նրա նորանոր հատվածներ դառնում են «էրոգեն զոնաներ», աճում է զգացողությունների խորությունը և բազմազանությունը, ծագում են արդեն հայտնի և բոլորովին նոր ՊԸ անսպասելի արձագանքներ:

    Իրականացման ավտոմատացումըը բերում է ևս մեկ հետևանքի. զգալով ցանկություն, դու արդեն «գիտես», ինչ կլինի հետո, այսինքն, ինքդ ես ծրագրավորում իրավիճակի զարգացումը, զրկվում ես կանխազգացումից, ամեն ինչ իմանալով նախորոք, և ուց չի ստանում արբեցում ռեզոնանսի տեսքով, պայծառ ընկալման հետ միասին, և հաճախակի կամ անմիջապես անհետանում է, կամ փոխարինվում է համապատասխան մց: Տարբերելով ցանկությունը և ցանկության իրականացման ցանկությունը, հայտնաբերելով «տարբերություն» նրանց ծագման միջև, դու կարծես ստանում ես հնարավորություն այդ մեխանիզմի անիվի մեջ ցուպ դնել և կանգնեցնել այն:

    Ահա թե. ««ուց որս» տերմին» – պայծառ ֆոն (1-4) + ուց (5+) փնտրել նորանոր ուց, ռեզոնանս է առաջացնում «խանդավառություն», «անհնար է կանգ առնել» բառերի հետ: Քաոսային շեղումներ չկան, ծագում է լրջություն և հիացմունք միայն «ցանկանում եմ փնտրել ուց» մտքից:

    ■ Սովորել տարբերել ցանկությունը և ցանկության իրականացման ցանկությունը բոլորովին հեշտ չէ, քանի որ նրանց ձուլման ավտոմատացումը ձևավորվել է քո մեջ տասնամյակներով: Որպես վարժություն կարելի է սովորել գոնե մի քանի վայրկյան դադար տալ ցանկության և նրա իրականացման միջև: Դա անվանենք իրականացումը ուշացնող փորձ: Երբ ցանկություն է առաջանում, կանգ առ, զգա, թե կոնկրետ ինչ ես ցանկանում հիմա, ինչի հանդեպ կա վառ կանխազգացում: Երբեմն ինքը` ցանկություն զգալու պրոցեսը առավել գրավիչ է, քան նրա իրականացումը: Ցանկությունը իրականացնելու մեխանիկական ցանկության բնութագրական յուրահատկությունը կայանում է նրանում, որ իրականցման ուշացման դեպքում անմիջապես ծագում է ԲԷ մի ամբողջ շարք, այն ժամանակ, երբ ուրախալի ցանկության իրականացման ցանկության ուշացումը ոչ միայն չի բերում ԲԷ առաջացմանը, այլ նաև բացարձակապես չի նվազեցնում այն հաճույքը, որը դու զգում ես կանխազգացումից, իսկ երբեմն անգամ ուժեղացնում է այն:

    ■ Նպատակահարմար է [ցանկությունների սելեկցիայի իրականացման համար] սովորել տարբերել ցանկությունը զգալու ցանկություն (ցուց): Այն նաև կարող է լինել ուրախալի կամ մեխանիկական: Օրինակ, եթե դու զգում ես բազմաթիվ իրար հաջորդող օրգազմներ, ապա սեքսի մասին թեկուզ մեկ մտքի դեպքում կծագի վանում, կվատանա ինքնազգացողությունը, և այնուամենայնիվ, եթե կողքով անցնի բարետես տղա, դու նրան աչքի կանցկացնես և մեխանիկաբար կցանկանաս նրան ցանկանալ, որպեսզի դուրս անես այն գորշությունը և ԲՖ, որոնք ծագում են օրգազմից հետո ինչպես նաև կազմավորված սովորության պատճառով: Մեխանիկական ցզց (մցզց) առկայությունը նման իրավիճակում ապացուցվում է նրանով, որ դու զգում ես վանում, իսկ երբեմն, անգամ զզվանք, ուրիշ ԲԷ, այն ժամանակ, երբ մցզց բացակայության դեպքում դու միայն կնշեիր. «ցանկություն չի առաջանում»:

    ■ Նպատակահարմար է սովորել տարբերել ցանկությունը ուժեղացնելու ցանկությունը և ցանկությունը թուլացնելու ցանկությունը: Առաջինի արմատավորումը հսկայական դեր է կատարում ուց արմատավորման մեջ, երկրորդը հաճախակի օգտագործվում է էքսպերեմենտներ անցկացնելու համար, երբ չկա պարզություն որոշակի ցանկության վերաբերյալ, և դու ուժեղացնում ես այն, թուլացնում ես և հետևում ես, թե ինչպես են արձագանքում մյուս ընկալումները այդ պրոցեսին: Եվ մեկ, և մյուս ցանկությունը կարող են լինել մեխանիկական կամ ուրախալի: Օրինակ, եթե փոխարենը ֆիքսել «կա ուց ուժեղացնել ինչ-որ ուց», դու հետևում ես «պետք է ծնել, ուժեղացնել ուց» կոնցեպցիային, ապա ցզց և ցուց կլինեն մեխանիկական, տխուր, և իհարկե ԲԷ և հոգնածությունից բացի ոչինչ չեն բերի:

    Ուց ուժեղացնելու միջոցները.

    1) Ցանկությունը ուժեղացնելու ցանկության արմատավորումը, այսինքն վերադարձնել ուշադրությունը այն բանին, որ դու ուժգին ցանկանում ես, որպեսզի ուց ուժեղանա:

    2) Ուժգին և ուրախալի կանխագուշակման արմատավորումը, քանի որ այն ռեզոնանս է առաջացնում ուց հետ: Հիշիր իրավիճակներ, երբ դու զգացել ես վառ կանխազգացում, նկարագրիր դրանք մանրամասնորեն: Կանխազգացում ծնելու համար դու կարող ես հիշել այդ իրավիճակները, իսկ ժամանակի ընթացքում դու կսովորես անմիջապես «թռչել» դեպի կանխազգացում:

    3) Պատկերացնել ցանկալի փոփոխությունը, ուղեկցել այն ցանկութան բարձրաձայն արտահայտման ՑԲԱ») ձևական փորձով:

    Ուց ուժեղացման արգելքները.

    1) Մեծ քանակով ԲԷ հետ կապված մց – հիասթափություն, հուզվածություն, հուսահատություն և այլն, և յուրաքանչյուրը գիտի, որ որքան ուժգին է ցանկությունը, այնքան ուժգին և համընթաց է արտահայտվում ԲԷ: Չիմանալով, որ դա միայն մց և ոչ ուց հատկություն է, մարդիկ ճնշում են բոլոր ցանկություները, դարձնելով իրենց իմպոտենտ, այսինքն անկարող ցանկանալ` հանգելով անտարբերությանը, գորշությանը, դեպրեսիային, կյանքի հանդեպ ուրախության կորստին:

    Ուժգին ուց հայտնվելը ավտոմատորեն առաջացնում է վախ սպասվող ԲԷ համար և ուց ճնշելու ավտոմատիզմ, քանի որ անհրաժեշտ է.

    ա) հեռացնել այդ վախը;

    բ) ուժեղացնել ուց, կանխազգացում զգալու ցանկությունը;

    գ) հաշվետու լինել ինքդ քեզ այն բանում, որ ուց զգալը ինքնաբերաբար հանդիսանում է հաճույք` անկախ արդյունքից;

    դ) անբասիր կերպով հեռացնել ԲԷ, որը ծագում է ուց հնարավոր չիրականացման մտքերի դեպքում:

    2) Միտք-թերահավատ. «ոչ մի ցանկություն երբեք ոչինչ չի բերում. կյանքն ինչպես խամրած եղել է, այնպես էլ մնացել է»: Անհրաժեշտ է.

    ա) ծնել բանական պարզություն այն բանում, որ մց զգալու և իրականցնելու նախորդ փորձը չունի ոչ մի կապ ուց զգալու և իրականացնելու փորձի հետ:

    բ) այդպիսի մտքերը ճանաչել թույն և հեռացնել դրանք` դրանցից ուշադրությունը շեղելու ուղղակի ազդեցությամբ:

    Ընկալումների փոփոխության արագությունը և կայունությունը համեմատական է ուրախալի ցանկության ինտենսիվությանը և տևողությանը: Այս հասարակ օրինաչափությունը հեշտ չէ բացահայտել, քանի որ մարդիկ շատ հաճախ սխալմամբ «ցանկության մասին միտքը» ընդունում են որպես «ցանկություն»: Եթե մարդը ասում է «ես ցանկանում եմ փոփոխել ինչ-որ սովորություն», այդ ժամանակ նա առավել հաճախ միայն մտածում է, որ ցանկանում է փոխվել, բայց այդպիսի ցանկություն կամ չի զգում, կամ էլ զգում է շատ թույլ և հազվադեպ: Դա միասնականորեն տարածված հասկացություն է: Իբրև ցանկություն կարող է սխալմամբ ընդունվել նաև «ցանկություն զգալու ցանկությունը»: Եթե ես ցանկանում եմ, որ իմ մեջ դրսևորվի փոփոխվելու ուժգին ցանկություն, բայց ինքը` փոփոխվելու ցանկությունը բացակայում է, կամ շատ թույլ է, ապա դա բավարար չէ փոփոխությունների համար, հատկապես, երբ ցանկությունը մեխանիկական է:

    ■ ՄՑ ամբողջ համախմբությունից նպատակահարմար է առանձնացնել ակնհայտ մեխանիկական ցանկությունները («ամց»), այսինքն այնպիսիք, որոնց մեքենայականությունը, գորշությունը, անցանկալիությունը, հիվանդագինությունը քեզ համար ակնհայտ է: ԱՄՑ-ի հեռացումը չի ուղեկցվում քո հանդեպ խղճահարությամբ, կորստի զգացումով, քեզ ճնշելու մտքով. քեզ ամց-ի հետ նույնացնելու աստիճանը նվազագույնն է, և դրանք հեռացվում են անհամեմատաբար ավելի հեշտ, քան ոչ ակնհայտ մեխանիկական ցանկությունները («ոմց»): Ինչպես ԲԷ հեռացման իրավիճակում, հիմնական բարդությունը կայանում է ԲԷ հեռացնելու մեջ, այլ որ իրականում հստակ և ուժեղ ցանկանան դա անել:

    ՈՒՑ զգալու և իրականացնելու փորձից ստացված գրավոր ֆիքսումը հնարավորություն տալիս է քննադատորեն դիտարկել քո գործողությունները, դրսևորել ինքնախաբեության տիպիկ ձևերը, արդեն գոնե պոստֆակտում: Օրինակ, եթե երեխան լալիս է, քո մոտ կարող է առաջանալ նրան մոտենալու և մխիթարելու ցանկություն, և այդ ցանկությունը դու դասակարգում ես ինչպես ուրախալի: Այդ փորձի հետագա վերլուծությունը կարող է հանգեցնել հետևյալ հարցին – «տարօրինակ չէ արդյոք այդ համընկնումը – համակրանքը և իբր ուրախալի ցանկությունը առաջացավ հենց այն պահին, երբ երեխան լալիս էր, իսկ մխիթարելու պրոցեսում նշմարվում էին ԲԷ անհամբերություն, դժգոհություն, խղճահարություն»: Դա հիմք կտա ենթադրելու, որ տեղի ունեցավ ինքնախաբեություն, իսկ դա թույլ կտա ապագայում ուշադիր հետազոտել քո ընկալումները նմանատիպ իրավիճակներում:

    ■ Ներմուծենք «անբասիր պահվածք» տերմինը. դա գործողություն է, որը հանդիսանում է ուց հետևանք, որն էլ իր ամբողջ տևողության ընթացքում ուղեկցվում է կանխագուշակությամբ: Ցանկացած բարոյական գնահատական այդպիսի գործողություներին անհնար է տալ, քանի որ ըստ որոշման այդպիսի գործողություները չեն հանդիսանում ո՛չ կանոններին, կոնցեպցիաներին և սովորություններին հետևել ցանկանալու արդյունք, ո՛չ կանոնները խախտելու ցանկություն, այլ հանդիսանում են ուց արտահայտման արդյունք, և այդպիսով անբասիր պահվածքի մոտիվացիայում չկա ոչ «քանի որ», ոչ «այն բանի համար, որպեսզի»: Անբասիր պահվածքը այն է, երբ «ես անում եմ դա, քանի որ հետևում եմ ուց, և միաժամանակ ծագում է ռեզոնանս այլ ուց հետ միասին»: Այս ձևով կարելի է գնահատել միայն անբասիր պահվածքի կոնցեպտուալ մեկնաբանությունը, և մի մոռացիր հաշվետու լինել ինքդ քեզ այն բանում, որ քեզ շրջապատող մարդիկ հենց այդպես էլ կվարվեն, անկախ նրանից, թե ինչ կասեն քո մոտիվացիաների «պայծառության» մասին, մարդիկ քեզ կդատեն իրենց կոնցեպցիաներին, գրված և չգրված օրենքներին համապատասխան, և չեն ընդունի դա, ճանաչման, դուրս կմղեն ենթադրությունները հնարավոր գործողություների մասին` շրջապատող մարդկանց կողմից. հիմարություն, որը կարող է բերել քո կողմից չսպասված արդյունքի:

    ■ Ցանկության իրականացումը կանվանեմ «ուղեկցման փորձ», ինչպես զգալու և իրականացնելու պրոցեսի, այնպես էլ իրականացման հետևանքների ուսումնասիրությունների նպատակով: Ուղեկցման փորձը ամենից հաճախ կիրառում են ոմց դեպքում, քանի որ կա ցանկություն ըմբռնել այն, այսինքն բաժանել բաղադրյալ մասերի, կողմնորոշվել, թե նրանցից որոնք են մց, որոնք ` ուց: Երբեմն ցանկություն է առաջանում ուղեկցել նաև ամց, որպեսզի ամրապնդել պարզությունը նրա մեխանիկական լինելու մասին: Հենց ուղեկցման փորձն է բերում այն բանին, որ կարելի է անվանել «փորձի ձեռք բերում»:

    ա) բանական պարզությունը այն բանում, թե ինչպիսի ընկալումներ են ծագում ինչ-որ պահվածքի դեպքում;

    բ) պարզություն այն բանում, թե որ ընկալումներն են հանդիսանում ցանկալի, իսկ որոնք` անցանկալի;

    գ) ջանքերի ներդրում այն բանի համար, որպեսզի հեռացնել անցանկալի ընկալումները և արմատավորել ցանկալիները:

    Պարզության աստիճանից և ջանքերի էֆեկտիվությունից կախված մենք խոսում ենք նշանակալից կամ ոչ նշանակալից փորձի մասին:

    Մց և ոմց մեխանիկական իրականացումը չի բերում փորձի ձեռք բերում, որի վկայություն է յուրաքանչյուր ծերուկ, ում կարելի է տեսնել շքամուտքին կից նստարանին. այդ մարդն ապրել է երկար տարիներ, հայտնվել է տարբեր իրավիճակներում, ապրել է բազմաթիվ էմոցիաներ և ցանկություններ, շփվել է բազմաթիվ մարդկանց հետ, բայց ոչ միայն չի ազատվել գորշությունից, ձեռք չի բերել բանական պարզություն, ուց զգալու և իրականացնելու ընդունակություն, անցանկալի ընկալումներից խուսափելու և ցանկալի ընկալումները զգալու ընդունակություն, այլ ավելին` տարեցտարի ավելի ու ավելի է բեռնավորվում ԲԷ և բթությամբ, նրա ընկալողականության սպեկտրը պարզունակ է և միօրինակ: Մարդիկ սկսում են ծերանալ ոչ թե 40 կամ 50 տարեկանում, այլ արդեն 20-25 տարեկանում: Արդեն 30 տարեկանում մարդկանց ճնշող մեծամասնությունը իրենցից տեսնում են թոշակառուներ, որոնք ոչ միայն չեն զգացել ուց, այլ նաև ագրեսիվորեն են տրամադրված հենց ուց արմատավորման մտքի, ԲԷ ազատման և կոնցեպցիաների հանդեպ: Նրանք միայն մոռացություն են փնտրում` հաճույքի, թմրանյութերի, միօրինակ տպավորությունների կամ ԲԷ մեջ:

    «Սպառումը» – դա ամց և ոմց մինչև գերհագեցում իրականացման հասցնելու բազմակի պրոցեսն է ընկալումների, և ուրախալի ցանկությունների զուգահեռաբար ֆիքսումով, որի արդյունքում.

    ա) առաջանում է տվյալ ամց և ոմց արտահայտման ուժի թուլացում (միջինում);

    բ) պարզանում է սելեկցիան

    գ) կա մեխանիկական բաղադրիչի արտահայտման շարունակությունը դիտելու հնարավորություն` չնայած հագեցման, ինչը թույլ է տալիս տարբեր իրավիճակներում այն ցանկության կազմից առանձնացնել սովորել:

    դ) թուլանում է ցանկության հետ նույնականացումը:

    *) «դա իմ ցանկությունն է», «դա իմ մասնիկն է», «ցավալի է զրկվել դրանից», տիպի մտքերի ձանձրալի լինելը թուլանում է, դրանք սկսում են տարբերվել ինչպես ակնհայտ կեղծ:

    *) առաջանում է մց գիտակցում ինչպես օտարածին մեխանիզմ, այսինքն առաջանում են «դա ուղղակի մեխանիզմ է, անցանկալի սովորություն» մտքեր, որոնք ուղեկցվում են բանական պարզությամբ, ՊԸ պարզությամբ, և այլ ՊԸ;

    *) առաջանում է ուց հեռացնել տվյալ մց;

    *) առաջանում է ուց ուժեղացնելու ուց + ուց թուլացնելու և ընդհանրապես հեռացնել այդ մց:

    դ) թուլանում է «ցանկությունների կծիկից» մեխանիկական բաղադրիչի արտահայտման մեքենայացումը (ցանկությունների այնպիսի համախումբ, որում ես չեմ կարող հստակ տարբերել նրանում մտնող ցանկությունները և որոշել դրանց տիպային պատկանելությունը) մինչև այն պահը, երբ իրականացված է սելեկցիան, այսինքն մինչև ցանկությունների կազմում և տիպային պատկանելության մեջ պարզություն մտնելը:

    ■ Մտցնենք «մց կիսաանկում» տերմին – մց արտահայտման ինտենսիվության թուլացում (միջինում);

    ա) ցանկությունների սելեկցիայի և սպառման պրակտիկայի համախմբային ազդեցության արդյունքում, բայց առաջին հերթին սպառման պրակտիկայի հաշվին, քանի որ մց ուժեղ է, ապա այն հեռացնելու ուրախալի ցանկությունը թույլ է, հետևաբար չեն կարող ուժեղ լինել հեռացման ջանքերը;

    բ) մինչև այնպիսի ստադիան, երբ ուց հեռացնել այդ մց, դառնում է որոշյալ, հաստատուն:

    ■ ՈւՑ իրականացումը` մց ուղղակի հեռացնելով – դադարել մց զգալու ամենաէֆեկտիվ ձևն է: ՄՑ երբեք չի վերջանա դրանց սպառման ուղիով, ամեն դեպքում այդպիսի մարման պոչը անվերջ երկար կլինի, քանի որ անսպառ է օբյեկտների բազմազանությունը բոլոր տեսակի մց համար` միլիարդ գեղեցիկ աղջիկներ, խաղալիքներ, իրեր…, իսկ մց մեքենայորեն առաջանում է յուրաքանչյուր նոր բանի հանդեպ: ՄՑ բավականին հազվադեպ փոփոխությունը բերում է ԲԷ, գորշության: ՄՑ բավականին հաճախ փոփոխությունը ձանձրացնում է: Բավականին հաճախ իրականացումը ձանձրացնում է: Բավականին հազվադեպ իրականացումը ուժեղացնում է մց ջղակծկումը, և հետևաբար ուժեղացնում է ԲԷ նոպա… – դա տակառ է առանց հատակի, լցնել այն անհնար է: Եթե միայն տպավորությունների ստացումը բերեր լցվելու ապրումներ, կյանքի հագեցվածություն…, բայց մցի տալիս է ԴԷ կարճաժամկետ ցայտում և հաճույք, որը համարյա միանգամից դառնում է ռետինից, անհամ և թունավորումը տևում է երկար գորշությունն ու ԲԷ նոպաները ուժեղանում են: Կանխազգացումը, որ մց կարելի է ուղղակի հեռացնել, գումարած հեռացնելու փորձը, դառնում են ուժ, որը հաղթահարում է մց: ՄՑ ուղղակի հեռացնելու ուց ամրանում է, դառնում է ավելի ուրախալի և որոշված: Առաջանում է պարզություն, որ մց նույնպիսի թույն է , ինչպիսին ԲԷ – դրանք նույնպես թունավորում են, տանջում են, բայց ես վախենում էի մնալ առանց դրանց, ինձ թվում էր, որ ես կորցնում էի իմ զգալի մասը, որը գոնե ինչ-որ ձևով լցնում է կյանքը: ԲԷ հեռացման զուգընթաց «այնքան որ» կյանքը հետզհետե բավարարում է ավելի քիչ, առաջանում է նոր կյանքի` ՊԸ կյանքի փորձ և դեպի դրան ձգտում: ՄՑ, ինչպես նաև ԲԷ ուղղակի հեռացումը անմիջապես բերում է ՊԸ ցայտման:

    ■ «Մց սահմանափակված հեռացման» փորձը էֆեկտիվ է ոմց սպառման փորձի ժամանակ: Ոմց իրականացման պրոցեսի ժամանակ ես պարբերաբար կարճ ժամանակով հեռացնում եմ ոմց, որից հետո նորից վերադառում եմ ոմց իրականացմանը: Դա փորձ է – ցիկլային ընկալման տարատեսակություն, և այն բերում է մեծ պարզություն ցանկությունների շրջանում, բերում է ցանկությունների ամբողջականության առավել պարզ բաժանմանը ուց և մց:

    Ներքին երկխոսության (ՆԵ) հատվածներով հեռացնելու փորձը: Օրինակ, մտքերը սեքսի մասին այնքան ավելի քաոսային են և կառչող, որքան մեծ է մց բաժինը սեքսուալ ցանկություններում: Որպեսզի առավել էֆեկտիվ տարբերել մց և ուց, նպատակահարմար է մի որոշ ժամանակով (ժամ, օր) հեռացել բոլոր մտքերը սեքսի մասին: Այդ դեպքում մց կթուլանան, իսկ ուց կարտահայտվեն ավելի հստակ: Մց հաջորդող հեռացումը (ցանկացած միջոցով) իր հերթին բերում է քաոսային ՆԵ տվյալ սեկտորի կտրուկ թուլացմանը:

     

    03-01-03) Գոյություն ունի հաստատուն բառակապակցություն – «տպավորությունների ցանկություն»: Վերլուծենք այդ բառի գործածությունը.

    *) «Տպավորություններ» կարելի է ստանալ ինչից ասես` երաժշտությունից, գրքերից, սեքսից, խոսակցությունից, համեղ կերակուրից և այլն:

    *) Այն ամենի շարքում, ինչից մարդիկ ցանկանում են ստանալ «տպավորություն», առկա են ոչ միայն իրենց համար հաճելի և համակրելի երևույթներ, այլ նաև ոչ հաճելիները և ոչ համակրելիները. մարդիկ ձգտում են տպավորություն ստանալ մահվանից, տանջանքներից, աղետներից, այլ մարդկանց բթությունից, խղճահարությունից, այլ ԲԷ: Օրինակ, մարդիկ հատուկ կարող են գնալ մի ֆիլմի դիտման, որից ակնհայտորեն կզգան ուժեղ ԲԷ` ատելությունից մինչ կարեկցանք իրենց հանդեպ, և նրանց համար դա նույնպես տպավորություն է, և որքան ուժեղ է ԲԷ, այնքան ուժգին են տպավորությունները: Եթե ֆիլմը «հետաքրքիր չէ», ապա առաջանում է ձանձրույթ, բայց ձանձրույթը մարդիկ չեն անվանում «տպավորություն»:

    *) Տպավորությունների ցանկությունը թմրանյութ է: Դրանում համոզվելը հեշտ է. դադարիր ստանալ տպավորություններ, և դու կզգաս, թե ինչեր են ապրում թմրամոլները «կոտրման» ժամանակ: Առանց տպավորությունների ակնթարթորեն համակում է գորշություն, ձանձրույթ, անելանելիություն, խուճապ, հուսահատություն, սարսափ:

    Խոսելով տպավորությունների մասին, մարդիկ իրականում խոսում են դրական էմոցիաների (ԴԷ) մասին. ուրախություն, ձեռքբերումներ, չարախնդություն, ինքնաբավականություն, բավականություն և այլն: Ինչու՞ ԲԷ կարելի է ստանալ «տպավորություն»: Այո, հենց այն պատճառով, որովհետև շատ հաճախ ուժեղ ԲԷ բերում են ուժեղ ԴԷ: Հակադարձը նույնպես ճիշտ է:Դու գնել ես թանկարժեք ավտոմեքենա, սկսել ես զգալ մի շարք ԴԷ` պատկերացնում ես, ինչպես է հարևանը քեզ նախանձում, երևակայում ես, որ հիմա աղջիկները քեզ ավելի մեծ ուշադրություն կդարձնեն, անցորդները քեզ կհարգեն և այլն: ԴԷ զուգահեռ ծագում է նաև ԲԷ` կորցնելու վախ, դժգոհություն այն բանից, որ կյանքն ավելի ուրախ չդարձավ, կատաղություն այն բանից որ խազխզել են և այլն: Ինչու՞ են մարդիկ այդպես կառչած աղետների, մահացությունների տեսարաններից: Դա նրանց համար շատ անսովոր է, դա առաջացնում է մի շարք ԴԷ. «լսիր, ես այսօր ԱՅՆՊԻՍԻ ՄԻ ԲԱՆ եմ տեսել … ուղեղը ասֆատով մեկ էր եկել … բա…»: ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ մարդ, ով հայացքը հառում է դիակի վրա, միևնույն ժամանակ երևակայության մեջ ցանկասիրությամբ վայելում է այն պահը, երբ այդ մասին կսկսի պատմել ուրիշներին, և երբ նրա վրա կկենտրոնանա լսողների ուշադրությունը: Բացի դրանից մարդկանց ճնշող մեծամասնությունը մահանում են ձանձրույթից և գորշությունից, և ցանկացած ուժեղ էմոցիաներ` անգամ ուժեղ ԲԷ, նրանց համար ավելի գրավիչ են, քան ձանձրույթի սարսափը միայնության մեջ, երբ ոչինչ տեղի չի ունենում, քանի որ ուժեղ ԲԷ միշտ կարելի է փորձել այնպես շահագործել, որպեսզի ստանալ ԴԷ: Օրինակ, եթե դու դեպրեսիայի մեջ ես, դու կարող ես ենթադրել այն, թե ինչպես ես դրա մասին պատմելու ընկերուհիներիդ, ինչպես նրանք կցավակցեն քեզ, խորհուրդներ կտան, քեզ վրա ուշադրություն կդարձնեն, կմխիթարեն քո ՍԿԶ:

    Այսպիսով, ԴԷ և ԲԷ մի մոդելի երկու կողմերն են, և մեկը, և մյուսը «գորշություն են», այսինքն ընկալումը, որն անկախ է ՊԸ, քեզ դարձնում է մեռյալ, բութ: ԲԷ սպանում է արագ, ԴԷ սպանում է դանդաղ, բայց միևնույն է սպանում է: Խնդիրը կայանում է նրանում, որ մարդիկ, որպես կանոն ՊԸ փայլերը ընդունում են ԴԷ տեղ, հետևաբար ԴԷ մեջ մտնում են և համակրանքը, և գեղեցկության, նրբության զգացումը և այլն: Պատկերացրու, որ դու «կերակուր» կանվանես ինչպես ժանտասունկը, այնպես էլ ճանճասպանը: Արդյունքը` թունավորում: Նույնն է ՊԸ և ԴԷ դեպքում. արդյունք է հանդիսանում թունավորումը: Որպեսզի թույլ չտալ այդպիսի ճակատագրական խառնակություն, անհրաժեշտ է հանգամանորեն վերլուծել սեփական ընկալումները, վերլուծել` ինչն է քեզ թունավորում, իսկ ինչն է ուժ տալիս, հանգեցնում ուրախության, համակրանքի, հաճույքի, ձգտումի: Վերլուծիր և ընտրիր:

    Այսիսով, ԴԷ ցանկությունը ես վերագրում եմ մց, և դա հակասության մեջ է մտնում այն բանի հետ, թե ինչպես է ընդունված վերաբերվել ԴԷ մեր հասարակության մեջ. ԴԷ ապրելու ցանկությունը- ժամանցի «սահմանված» միջոց է, այսինքն հասարակության մեջ «տպավորությունների» փնտրտուքը ոչ միայն չի դատապարտվում, այլ նաև լիովին ողջունվում է, կուլտիվացվում է, մատուցվում է, ինչպես ապրելու առաջադեմ, ստեղծագործական, հետաքրքիր միջոց: Կան մի շարք [կեղծ] կոնցեպցիաներ, որոնք հավանություն են տալիս և աջակցում են «տպավորությունների» փնտրտուքին, բայց եթե դու ունես ինտենսիվ ՊԸ մեծ փորձ, ապա դու առանց դժվարության կնկատես, որ «տպավորությունների» ցանկությունը նույնպես որոշակիորեն հակասում է ՊԸ, ինչպես և յուրաքանչյուր այլ գորշություն:

    Ով «տպավորությունների» մեջ տեսնում է կյանքի իմաստը և փորձում է «հագենալ» դրանցով, նա դառնում է արբեցող, փնտրում է նոր տպավորություններ, ամրապնդելով պտույտը ԴԷ-ԲԷ շրջանագծով, հայտնագործելով դրանք ուժեղացնելու և բազմազանեցնելու նորանոր միջոցներ, հալածվելով սարսափով (այն մտքի դեպքում, որ տպավորությունները կարող են վերջանալ) և ձանձրույթի ու գորշության նոպաներով, որոնք հետապնդում են նրան, երբ տպավորությունները քչանում են: Բայց զարմանալի է, որ բանական վերջաբան է համարվում թմրանյութերի օգտագործումը, որոնք արագացնում են պրոցեսի երկու կողմերը` վառ տպավորությունների ստացումը և դրանց կործանումն ու մահացումը: Ես կարծում եմ, որ թմրամոլությունը, որն այդպես անհույս սրընթաց զարգանում է վերջին տարիներին, իր տակ ունի կուլտուրական ներիմաստ. ձգտումը դեպի տպավորություններ համարվում է առաքինություն և ձանձրույթից դուրս գալու միջոց: Մարդիկ չեն կռահում, որ ձանձրույթը, գորշությունը և անելանելի մեռյալությունը վկայում են այն մասին, որ նրանք սպառել են, ոչ թե իրենց շրջապատող աշխարհը, այլ միայն այս աշխարհը բացահայտելու իրենց միջոցները, իրենց աղքատ կոնցեպցիաները և էմոցիաները: Արդյունք է համարվում կամ անկումը և արագ մահը թմրանյութերի պատճառով, կամ դանդաղ մահը, որի վերջնական փուլը դու կարող ես տեսնել քո շենքի մոտ գտնվող նստարանին` չքմություն, ատելություն, բթություն, հրեշություն, հիվանդություններ, մեկ բառով – ամբողջական տարրալուծում:

    Փնտրտուքի և տպավորությունների գործածության պրոցեսում մարդն ապրում է բոլորովին ոչ այն, ինչ ապրում է նա, ով ձգտում է ՊԸ: Ով փնտրում է ԴԷ, ապրում է ԴԷ և ԲԷ, ով փնտրում է ՊԸ, նա ապրում է ՊԸ դեռ փնտրտուքի պրոցեսում:

     

    03-01-04) Ուրախալի ցանկությունների իրականացման (ուցի) տեխնոլոգիայի առաջին 10 կանոնները:

    Առաջին խնդիրը, որի հետ բախվում է կիրառողը, որը ցանկանում է ուցի, դա պարզության բացակայությունն է այն բանում, թե ինչ է նա իսկապես ցանկանում: Տասնյակ տարիներով նա ճնշում է ուց տարբեր կոնցեպցիաներով` «պարտքի», «պարտավորվածության», «քաղաքավարության», և այլ տեսիլքներով, այդ պատճառով չկա ոչ մի զարմանալի բան նրանում, որ ուց դադարել են կամ գրեթե դադարել են արտահայտվել: ՈՒցի կիրառման առաջին քայլերը. սովորել զգալ ուց, սովորել նրանց ուշադրություն դարձնել, չճնշել, պարտադիր ֆիքսել գրավոր: Դա թույլ է տալիս վերաբերվել դրանց ավելի ուշադիր: Կարելի է տարբերակել ուց տարբեր ոլորտների` սեքսի, ճանապարհորդության, շփվելու, կրթվելու և այլնի հետ կապված: Կազմիր քեզ մոտ առաջացող ուց ընդհանուր ցուցակ, անցիր դրանով շատ հաճախ, տալով գնահատական այս կամ այն ուց ինտենսիվություններին: Կազմիր ուց ցուցակ, որոնք զգացել ես այսօր և այդպես շարունակ: Այսպիսով.

    1 կանոն. Գրավոր ֆիքսիր ուրախալի ցանկությունները, խմբավորիր դրանք ցուցակներում, գահատիր դրանց ինտենսիվությունը 1 – ից մինչև 10 սանդղակով:

    Այս էտապում շատ կոպիտ սխալ է արհամարել ուց դրանց «փոքրության» պատճառով: օրինակ, եթե քեզ մոտ առաջացավ ցանկություն անցնել ջրափոսի միջով, այլ ոչ թե շրջանցել այն, ինչպես կանեին բոլոր քաղաքավարի տիկինները, առաջանում է անհարմարություն, որը ուղեկցվում է հետևյալ մտքով. «դե լավ, վերջի վերջո դա այնքան փոքր ցանկություն է, ոչինչ չի փոխվի, եթե ես այն չիրականացնեմ»: Դու ցանկանում ես մոտենալ ծառին և շոշափել այն, բայց դու տրվում ես ալարկոտությանը, նորից արդարանալով ուց «փոքրությամբ»: Այդպիսի մոտեցման դեպքում համոզված եղիր դու շարունակում ես փորել քո գերեզմանը: ՈՉ ՄԻ` ԱՆԳԱՄ ԱՄԵՆԱՓՈՔՐ ՈՒՐԱԽԱԼԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՃՆՇՎԱԾ ԼԻՆԵԼ [առանց հետևանքների, որոնք ՊԸ կդարձնեն անհնար, որն էլ կբերի ԲԷ] – ահա կանոնը, որին հետևելը բերում է քեզ այն ճանապարհին, որը տանում է դեպի ՊԸ: Դու գտնվում ես այնպիսի ողբալի վիճակում, որ ցանկացած, անգամ ամենափոքր ուց հանդիսանում է քեզ համար բարձրագույն արժեք, գորշությունից փրկվելու միջոց: Բացի այդ, հաճախակի ուց գնահատականը ինչպես «փոքր» ամբողջությամբ կոնցեպտուալ է. դու սովորել ես որոշ բաներ համարել «կարևոր», որոշները` «ոչ կարևոր»: Կա արդյոք քերծվածք քո մեքենայի վրա` դա «կարևոր է», իսկ ծառը շոշափելու ցանկությունը` «ոչ կարևոր է»: Բայց եթե ՊԸ դնել անկյան գլխում, ամեն ինչ փոխվում է, անգամ կոնցեպցիայի տեսանկյունից «ամենափոքր» ուրախալի ցանկության իրականացումը կարող է բերել ՊԸ անսովոր ուժեղ ալեցայտքի:

    Եվս մեկ տիպիկ սխալ է ուց թողնել իրականացնելու «հետո»: Օրինակ, լվանում ես հատակը, և հանկարծ ցանկանում ես հենց այդ պահին գնալ զբոսնելու, բայց դու մտածում ես. «ահա կլվանամ հատակը, և միանգամից կգնամ, չեմ կարող թողնել այս ամենը այս վիճակում…»: Դու միանգամից զգում ես , ինչպես ուց հալչում առանց հետքի, կամ գոնե կթուլանա: Ոչ մի «հետո» չկա` ուց կա միայն այժմ, իսկ հետո կմնա միայն «ես կցանկանայի» միտքը և ԲԷ, այնպես որ ուց «հետո» թողնելը` դա ինքնախաբեություն է, և դա հանդիսանում է ուց ճնշում:

    Մի շփոթիր այս իրավիճակը այնպիսի իրավիճակի հետ, երբ կա ուց, որը ուղեկցվում է «ցանկանում եմ անել դա ոչ հիմա, այլ ինչ որ այլ ժամանակ» – այդպիսի ուց նույնպես լինում են:

    2 կանոն. Հեռացրու ուց «ոչ նշանակալիության», «անկարևորության», «մանրության» կոնցեպցիան: Ուց կարևորությունը որոշվում է միայն դրա ինտենսիվությամբ, ուրիշ ՊԸ հետ ռեզոնանսով: Մի թող ուց իրականացնելու «հետո»:

    Երբ դու սկսում ես ունենալ ցանկություններ, հատկապես, երբ սկսում ես դրանք ֆիքսել և իրականացնել, դրանք սկսում են արտահայտվել ավելի հաճախ, և դրանք ոչ մի փոփոխություն չեն կրում քո կոնցեպցիաներից կախված: Դու կարող ես համարել, որ տիկինները պետք է քայլեն բարձր կրունկների վրա մայթով, իսկ ուրախալի ցանկությունը կարող է տանել քեզ բոբիկ սև և խոնավ հողի վրայով: Եվ ի՞նչ անել: Գնալ բոբիկ հողի վրայով` դուրս գալ տիկնոջ դերից, զգալ շատ ԲԷ, դրանք հեռացնելու անհրաժեշտությանը հանգել: Չգնալ բոբիկ հողի վրայով` սպանել ուց, որի արդյունքում կուժեղանա ԲՖ, նորից կլինի ԲԷ հոսք, բայց այս անգամ ավելի խորունկ և ծանր: Առաջանում է վախ. «հանկարծ ես կցանկանամ անել մի ինչ որ ահավոր բան, և ի՞նչ անել այդ դեպքում»: Ես առաջարկում եմ հետևել այսպիսի քաղաքականության. Իրականացրու գոնե այնպիսի ցանկությունները , որոնք դու չես վախենում իրականացնել, դրանք կլինեն ոչ քիչ, իսկ ինչ վերավերվում է այնպիսի ուց, որոնք դու վախենում ես իրականացնել, կամ եթե իրականացման մասին մտածելն էլ է քեզ վախեցնում, ապա ֆիքսիր դրանք գրավոր և թող քո ցուցակում լինեն գրանցումներ, որոնք վկայում են այն մասին, որ դու երբևիցե ցանկացել ես անել դա: Կվերադառնաս քո ցուցակին, կնայես այն և կնշես այս կամ այն ուց առկայությունը կամ բացակայությունը, դրա ինտենսիվությունը: Սկսիր անել գոնե այն, ինչ կարող ես անել հենց հիմա, և մի թող ամբողջ պրակտիկան, միայն նրա համար, որ չես կարող սկսել անել ամեն ինչ միանգամից:

    3 կանոն. Գրավոր ֆիքսիր բոլոր ուց, իսկ իրականացրու նրանք, որոնք կարող ես իրականացնել:

    Սովորաբար մարդու վարվելաձևի 100% պայմանավորված է իր կոնցեպցիաներով, սովորություններով, վախերով և այլ ԲԷ, մեխանիկական ցանկություններով, համայնքային ստերեոտիպերով` ընտանեկան, քաղաքային, ազգային, կրոնային: Մարդը երբեք ոչ մի բանի մասին չի մտածում` նա շարժվում է կոնցեպցիաներով, քանի դեռ մեկ մեխանիկական ցանկությունը չի ուժեղացնի մյուսին: Երբ դու սկսում ես հետևել ուց, ապա միանգամից դուրս ես գալիս բոլոր կանոնների ծածկումից: Առաջանում է վախ, ի՞նչ եթե ինչ-որ ահավոր, անցանկալի բան կպատահի: Դու ցանկանում ես մի բան, վախերը թելադրում են այլ բան, կոնցեպցիաները` ուրիշ բաներ, իսկ մայրիկը ասում է այլ բաներ, ի՞նչ անել:

    Դու ունես բազմաթիվ տարբեր ինֆորմացիաներ տարբեր աղբյուրներից: Համախմբիր դրանք մի ցուցակի մեջ: Վերլուծիր ինֆորմացիայի հավաստիությունը, աղբյուրների կոմպետենտությունը և այլն. արա դա քո հնարավորությունների և քո անկեղծության չափով: Գնահատիր ռիսկը, արտահայտիր քո ենթադրությունները, ինչ կարող է լինել այսպիսի կամ այնպիսի ելքի դեպքում: Խուսափիր մոտավորություններից, փոխարինումներից – թող քո միտքը լինի սառը, սթափ, անկախ գործիք` լսիր նրա տեսակետը:

    4 կանոն. Դուրս գրիր, համեմատիր ունեցածդ տեղեկությունը, որը վերաբերվում է քո ցանկությանը, այս կամ այն գործողության «կողմ» և «դեմ» փաստարկները: Հորինվածքներ մի ավելացրու և մի հեռացրու:

    Ի՞նչ է հիմա մնում անել: Հիմա` միայն մի բան, նետվել սառը ջրի մեջ: Դու արել ես այն ամենը, ինչը կարողացել ես. ֆիքսել ես ուց, համեմատել ես ունեցածդ տեղեկությունը, հաշվի ես առել հնարավոր վտանգները: Մինչև անսահմանություն քննադատել այս թեման, հավետ կասկածելով և հանգելով անփոփոխ անվճռականության, դա նույնն է, ինչ-որ սպանել ուց, իսկ նրա հետ` և մնացած ՊԸ: Ոչ ոք երբեք քեզ ոչ մի երաշխիք չի տա, և մի մոռացիր, որ հասարակական սովորություններին հետևելը նույնպես չի տալիս ոչ մի երաշխիք, չէ որ չնայած այն բանին, որ հասարակ մարդիկ, 100%-ով լինելով մեխանիզմ, հետևում են նրան, ինչպես ընդունված է` «քաղաքավարի է», «պատշաճ է», նրանց հետ անդադար ինչ-որ անցանկալի բան է տեղի ունենում, նրանք անդադար տառապում են: Այդ պատճառով ընտրությունը պարզ է. կամ անցանկալի վերջաբան ստանալու վտանգ + ուց և այլ ՊԸ ճնշում, կամ անցանկալի վերջաբան ստանալու վտանգ + ուց իրականացում և ՊԸ ուժեղացում: Ես ընտրում եմ երկրորդը: Այստեղից 5 կանոնը.

    5 կանոն. Հիմա դադարեցրու, ծնիր ցանկացած ՊԸ (թեկուզ համակրանք քո ճագարի հանդեպ) և հարցրու ինքդ քեզ. «այն ամենից հետո, ինչ ես իմացա և վերլուծեցի, ի՞նչ եմ ես հիմա իսկապես ցանկանում»:

    6 կանոն. Հիմա արա այն, ինչ ցանկանում ես, հակառակ նրան, որ սովորության համաձայն քեզ կփորձեն հաղթել կասկածները և վախերը: Հաղթահարիր դրանք և իրականացրու քո ուց, կենտրոնանալով այն բանի կանխագուշակման վրա, որ դու սկսում ես ապրել բոլորովին նորովի, հիմա քեզ առաջնորդում են ոչ թե մահացած կոնցեպցիաները, այլ ուրախալի ցանկությունները: Կենտրոնացիր այն բանի վրա, որ ուց իրականացման պրոցեսը արմատապես տարբերվում է մյուս գործողություններից, տարածությունը քո շուրջը և քո մեջ ասես դառնում է առաձգական, հագեցած:

    Եթե քո ուց ենթադրում են միջանկյալ գործողությունների հաջորդական իրագործում, ապա դու կարող ես ցանկացած պահի կանգ առնել և ևս մեկ անգամ հարցնել քեզ. «հիմա, երբ ես արդեն արել եմ մի քանի քայլ իմ ցանկության իրականացման համար և արդեն ունեմ որոշ արդյունքներ, ի՞նչ եմ ես հիմա ցանկանում: Արդյո՞ք ինձ դուր է գալիս այն, ինչ կատարվում է: ՈՒց մնացե՞լ է արդյոք նախկինը, թե՞ թուլացել է, թե՞ ուժեղացել է: Թե՞ այն փոխել է ուղղությունը: Թե՞ բոլորովին անհետացել է»: Նույնը դու կարող ես անել նոր էական տեղեկության ընդունման դեպքում, կամ, երբ դու կհասկանաս, որ մց ընդունել ես ուց տեղ:

    7 կանոն. Մի գնա առաջ, ինչպես ժանգոտած բուլդոզերը: Միշտ կարելի է գտնել կանգ առնելու և ինքդ քեզ հարցնելու հնարավորություն. «ինչպես է հիմա իմ ուց, այն բանից հետո, երբ ես մի քանի քայլ առաջ արեցի»: ՈՒրախալի ցանկությունները իրենց իրականացման պրոցեսում հաճախ կերպարանափոխվում են:

    ՈՒց իրականացման պրոցեսում հարցրու քեզ այնքան հաճախ, որքան ցանկանում ես. արդյո՞ք դու զգում ես այն, ինչ ցանկանում ես զգալ: Ընդգծում եմ. չեմ «ստանում արդյոք այն, ինչ ցանկացել եմ»,և անգամ չեմ «զգում ես այն ինչ ցանկացել եմ», այլ հենց «արդյոք ես հիմա զգում եմ այն, ինչ ցանկանում եմ զգալ հենց հիմա»: Եվ, եթե այս հարցի պատասխանը «ոչ» է, ապա կանգ առ և ետ դարձիր 7 կանոնին: Եթե «այո»` շարժվիր առաջ: ՈՒց ընթացքի փորձի զարմանալի հատկությունը կայանում է նրանում, որ ստանում ես այն, ինչ ցանկացել ես ստանալ ամենասկզբից – այդպես լինում է ամենևին ոչ միշտ: Դա կայանում է նրանում, որ որքան ակտիվորեն, հետևողականորեն, հաճախ ես իրականացնում քո ուց, այնքան հաճախ ես արդյունքում դու սկսում զգալ քեզ համար տվյալ պահին շատ գրավիչ մի ընկալում: Ռեզոնանսվող կերպարը. ուց կարծես մի զարմանալի ուժ է, որն անհասկանալի ձևով քեզ տանում է իրադարձությունների անասելի բարակ գծով, բայց տանում է այնպես վստահ, որ մոլորվելն անհնար է, և ոչ հեռավոր ապագայում, այլ հենց հիմա – քո` իրադարձությունների գծով շարժվելու յուրաքանչյուր պահին դու զգում ես կյանքի առանձնահատուկ ինտենսիվ լիություն, հագեցած ՊԸ, իսկ երբեմն քո ճանապարհին հայտնվում են իսկական հայտնություններ` նոր ՊԸ, նոր պարզություն: Այսպիսով, ես առաջարկում եմ լիովին փոխել «արդյունք» հասկացության իմաստը, երբ խոսք է գնում ուրախալի ցանկությունների իրականացման մասին: Ուցի արդյունք է հանդիսանում այդ ուց հետևելու ամբողջ ընթացքում քո ապրումների որակը: Ինչքան դու հստակ ես առանձացնում ուց ցանկյությունների ամբողջականությունից այն ուց, որոնք զգում ես հիմա, այնքան հստակ սահման կանցկացնես ուց և մց միջև, այնքան վառ կլինի արդյունքը: Արվեստը գալիս է փորձի հետ – պարապիր:

    8 կանոն. Հարցրու քեզ այնքան հաճախ, որքան ցանկանում ես – դու հիմա զգու՞մ ես այն, ինչը քեզ դուր է գալիս:

    Ուցի պրոցեսի ֆիքսումը, դա հենց ինքն իրեն ուրախալի և ինտենսիվ զբաղմունք է: Ես խորհուրդ եմ տալիս ուշադիր «ըմբռնել» այն ամենը, ինչը տեղի է ունենում, ինչը ուղեկցում է ուցի պրոցեսը, ֆիքսել թե՛ ամենահասարակ իրադարձությունները, և թե՛ ոչ հասարակները (ոչ միայն իրադարձությունների իմաստով, այլ նաև անսովոր ընկալումների իմաստով): Որպեսզի կանգ չառնի ուցի պրոցեսը, կարելի է հակիրճ նշումներ անել նոթատետրում, որոնցով հետագայում հեշտ կլինի վերականգնել իրադարձությունների և ապրումների ամբողջ հաջորդականությունը: Խորհուրդ եմ տալիս գոնե հազվադեպ կազմել ուց իրականացման փորձի անցկացման ամբողջական նկարագրությունը, հատկապես այն ժամանակ, երբ այն հատկապես անհաջող է կամ հատկապես հաջող: Առաջին դեպքում դու կարող ես սխալներ գտնել, երկրորդ դեպքում` նորից վերապրել գրավիչ ընկալումները, սովորել զգալ կյանքի այն հատուկ «համը», երբ դու զգում և իրականացում ես ուց:

    9 կանոն. «Ըմբռնիր» այն ամենը, ինչը տեղի է ունենում, որպեսզի արդյունքում հնարավոր լինի ամբողջ պատմությունը մանրամասնորեն նկարագրել:

    Երբ ուցի պրոցեսը կայացած է, ապա անկախ նրանից, թե ինչպես է կոնկրետ այն կայացել, կանգ առ և հաշվետվություն տուր քեզ այն բանում, որ հենց հիմա ոչ ոք չի խանգարում քեզ հեռացել ԲԷ, ծնել ՊԸ, այսինքն ներկա պահին դու ունես կատարյալ հնարավորություններ փորձով զբաղվելու համար: Եթե դու ունես բազմաթիվ ԲԷ, ապա դու կարող ես սկսել դրանք անբասիր հեռացնել և ձգտել ՊԸ, իսկ եթե դու հիմա ունես ՊԸ, ապա դու կարող ես խորանալ դրա մեջ, իսկ ուրիշ ի՞նչ է քեզ անհրաժեշտ հաջող փորձի համար: Այդպես վարվիր միշտ. երբ դու կկարողանաս իրականացնել ուց և ստանալ հետաքրքիր ընկալումներ, և երբ կթոթափվես, կանցնես մի կողմ, կտրվես ԲԷ և կոնցեպցիաներին, մց սխալմամբ կընդունես ուց փոխարեն և այլն: Այս գործելակերպը ունի բացառիկ նշանակություն, քանի որ թույլ է տալիս սովորել հաշվետու լինել քեզ այն բանում, որ անկախ նրանից, թե ինչպես կավարտվի քո կողմից ընտրված գործողությունը, դու կհայտնվես մի իրավիճակում, որը կատարելապես համապատասխանում է քո փորձին: Դա թույլ է տալիս հեռացնել արդյունքով մտահոգվածությունը, «ապագայի» կոնցեպցիայից բխող մտահոգվածությունը, կենտրոնանալ «այստեղ-և- հիմա» մտքի վրա:

    10 կանոն. Անկախ վերջաբանից հաշվետու եղիր քեզ այն բանում, որ հիմա դու ունես կատարյալ պայմաններ փորձի համար:

    Եթե դու սկսում ես հետևել ուցի փորձին, ապա անպատճառ կնկատես, թե ինչպես է զգալիորեն աճում նրանց ինտենսիվությունը, ուրախալիությունը, ռեզոնանսը այլ ՊԸ հետ: Թշվառ փիլիսոփա-կեղծբուդհայաանները կծռմռվեն և նման բազմանշանակ մի բան կասեն. «չէ որ այդ ամենը հիմարություն է, դա միայն ուժեղացնում է քո կապվածությունը դհարմաների, կարմաների և այլնի հետ, ահա ես ձգտում եմ լիակատար ազատության, որովհետև Բուդդայի բնությունը… միկրոտիեզերքային օրբիտաները … ուսուցման էությունն է, իսկ այդ ամենը անպատշաճ է, դա միայն ուժեղացնում է պայմանականությունը…»: Իսկ դու նայիր նրանց դեմքին, երբ նրանք կսկսեն ասել այդ ամենը – դու չես կարող չզգալ հսկայական տարբերությունը քո և նրանց միջև – գոհացած, թե դժգոհ, բազմանշանակ, թե բութ, նշանակալից, թե ագրեսիվ: Կան անհաշվելի թվով մարդիկ, որոնք տպավորություններ են ստանում այդպիսի խոսակցություններից, և կան փոքրաթիվ մարդիկ, որոնք դադարում են աճպարարություն անել բառերով, որոնց իմաստը ոչ ոքի հասկանալի չէ, և քայլեր են սկսում դեպի այնպիսի վիճակներ, որոնք իրենց դուր են գալիս:

    Ուց իրականացման դեպքում դրանք դառնում են ավելի ու ավելի շատ, բայց դրանք հենց ՈՒՐԱԽԱԼԻ ցանկություններ են, բացի դրանից դրանք արձագանքում են այլ ՊԸ հետ, այդ պատճառով ավելանում են ոչ միայն ուց, այլ նաև ՊԸ: Ծագում է «ուց մրցակցություն» տպավորություն, դու բառացիորեն սկսում ես բաժանվել մասերի, օրվա մեջ ժամանակը շատ քիչ է թվում, նոր ՊԸ բացահայտումները հաջորդում են մեկը մյուսին: Ուց մրցակցությունը չի ուղեկցվում ԲԷ, որոնք սովորաբար ուղեկցում են իրավիճակը, երբ մց շատ են և անհնար է դրանք բոլորը իրականացնել: Ուց մրցակցությունը ուղեկցվում է հիացմունքով, կանխագուշակությամբ, երանության ալեցայտով և այլն:

    Ուց մրցակցությունը սկզբում բերում է «ուց հաճախակի փոփոխությունների» խնդրին. ուց այնպես հաճախ են միմյանց փոփոխում, որ կայունությունը նրանց չի հերիքում, որի արդյունքում ցանկալի արդյունք չի ստացվում: Դրա գիտակցումը բերում է նոր ուց առաջացման, որը կայանում է նրանում, որ ուց դառնան ավելի կայուն: Արդյունքում ուց արտահայտման բնավորությունը փոխվում է. նրանք դառնում են բավականին կայուն, որպեսզի ծագի ցանկալի արդյունք:

    Ոմանք ասում են. «չէ որ դա անհրաժեշտ է, այսպես ամեն ինչ տանում է դեպի ցանկություն, միայն ցանկություններ և ցանկություններ»: Ոչինչ չի արվում առանց ցանկության: Յուրաքանչյուր գործողություն ցանկության իրականացման պրոցես է, և մնում է միայն ընտրել – այն կլինի մեխանիկական, թե ուրախալի, իր հետ կբերի հյուծում և ԲԷ, թե ՊԸ և քո նոր ուղևորության շրջապտույտ:

    ՊԸ հետ ամբողջ ընթացքում ռեզոնանսվող գործողությունները կկոչենք «անբասիր»: Տիպային տրտմությունները, որոնք առաջանում են գործողությունների ժամանակ.

    ա) արդյունքով մտահոգնածությունը

    բ) այլ մարդկանց կարծիքով մտահոգվածությունը

    գ) առաջացող խոչընդոտների բացասական մենկաբանությունը

    դ) (հաղթահարվող և չհաղթահարվող) խոչընդոտների ԲՎ

    ե) անվճռականությունը, ընտրած որոշման մեջ տատանումը

    զ) շտապողականությունը, ջղաձգանքությունը

    է) բթությունը, այսինքն կոնցեպցիաների և ԲԷ առկայության դեպքում գործելու էֆեկտիվ ձևեր չկարողանալ գտնելը

    Արդյունքը դա ընկալումների ցանկալի փոփոխություն է: Եթե ես ցանկանում եմ հեռացնել ԲԷ, ապա հեռացման հաջող ակտը դա արդյունքն է: Եթե առաջ ԲԷ հեռացնելուց այն առաջանում էր միանգամից, ապա այժմ միայն հինգ վարկյան հետո, և դա արդյունք է: Եթե ԲԷ հեռացնելու ցանկությունը ավելի թույլ է, քան այն զգալու ցանկությունը, բայց ես վերլուծել եմ անհաջողությունը, արել եմ հետևություններ` դա նույնպես արդյունք է, քանի որ առաջ չկար այդ անալիզը, ցանկալի ընկալումների հետևող արդյունքները և գործողությունները, քանի որ դրանք ընկած են ԲԷ հեռացման պրակտիկայի ընթացքի մեջ:

    Եթե այսօր հաջողվել է հեռացնել ԲԷ, իսկ վաղը` ոչ, արդյոք երեկվա արդյունքը արդյունք էր: Իհարկե, քանի որ հեռացումը կատարյալ է, և դա ոչինչ չի փոխի, և քո պահելաձևը անխուսափելիորեն գոնե մի քիչ, բայց կփոխվի: Այլ բան է, որ արդյունքները իրարից տարբեր են, այդ պատճառով մենք ընտրում ենք այնպիսի արդյունքներ, որոնք կբերեն ավելի ցանկալի վիճակներ ավելի ուղիղ ճանապարհով:

    Պրակտիկան երազողից տարբերում է կոնկրետ արդյունքներ ստանալու ձգտումով, և իրական պրակտիկանտին չեն բավարարի կեղծ բազմարժեք մտքեր «մեր դպրոցում արդյունքների մասին չեն խորհուրդ տալիս խոսել», «շուտով միայն կատուներ կծնվեն», «ընդհանուր դարձավ լավ» և այլն:

     

    03-01-05) Տարբեր ուց ամբողջ սպեկտրից առանձնացնենք այնպիսիները, որոնք ունեն հետևյալ հատկությունները.

    1) ինտենսիվությունը բարձր է 5-6 – ից

    2) այլ ընկալումների կողմից ազդեցության նկատմամբ նրա կայունությունը, ինչպես նաև շարունակական արտահայտումը բացառապես բարձր է համեմատած այլ ուց հետ

    3) անպայման ուղեկցվում է կանխավայելմամբ և կանխագիտակցմամբ, ինչպես նաև (գոնե ժամանակ առ ժամանակ) այլ ՊԸ

    4) ուղեկցվում է (գոնե ժամանակ առ ժամանակ) «ֆիզիկական ապրումների» (ՖԱ) – օրինակ, ճակատի մասում ճնշումով, կոկորդում սուր զգացողություններով, մեջքի վրա «եռալու» զգացումով պորտի շրջանում «կոտրտվածության» զգացումով:

    Այսպիսի ցանկությունը նշանակենք ինչպես «ցիկլոն» (ցիկլոնի ձևի հետ ասոցիացիայով – զգացումների որոշակի համախմբի հետ առաջանում է որոշակի պոտենցիալ` «ՊԸ լարվածության» բարձրացված տիրույթում, որը կարող է ճայթել բացահայտումների հոսք, գիտակցումների շանթով):

    «Ոզնու» նկարագրումներից. «հանկարծ ծագեց «մրրիկ» այսինքն շատ արագ ծագեց շատ վառ ընկալում – սովորաբար ՊԸ հավաքում է դանդաղման տեմպ: Եվ այդ նույն պահին առաջացավ այդ ցանկության ընկալում, ինչպես ցիկլոն: Ես կարծում եմ, որ դեռ երբեք չեմ զգացել այդպիսի բան:
    «Ցիկլոն» բառը ռեզոնանսեց – բավականին մեծ ուրախալի ցանկություն, որը կարող է պորթկալ ցանկացած պահի ինչ-որ անհասանելի բանով: Չկա ոչ մի Ոզնի, Ոզնիի տեղում ինչ-որ հզոր ուժի ցիկլոնային թուխպ է»

    ■ «Գիտակցման տերմինով» նշանակենք այնպիսի միտքը, որը.

    1) խիստ ուժեղացնում է բանական պարզությունը` ընկալումների տվյալ տիրույթում

    2) ռեզոնանսվում է ՊԸ հետ` պարզությամբ

    3) ռեզոնանսվում է այլ ՊԸ հետ

    Ցիկլոնները մեծ դեր են կատարում գիտակցության ճանապարհորդության մեջ: Նրանք որոշում են քո ճանապարհորդության ուղղությունը, այդպիսով ձևավորելով քո անհատական տարբերակումները մյուս պրակտիկանտներից:

    ■ Քանի որ ցիկլոնները ուժեղ են, ապա բացի ՊԸ դրանք նաև ուղղեկցվում են առաջին պահնորդի ուժեղ արտահայտումով – հաղթանակի վախով (նայել «էֆեկտիվ պրակտիկա» բաժինը): Ցիկլոնները, որոնք ծանրանում են առաջին պահնորդին, նշանակենք ինչպես «1պ-ցիկլոն»:

    («Առաջին» բառը ցույց է տալիս բառից առաջ գրված թիվը, օրինակ, 1 – պահնորդ, 1 – որսորդ, իսկ ինտենսիվությունը` բառից գետո դրված թվով` 1 – պահնորդ – 3, 1 – որսորդ – 6)

    Նոր ՊԸ բացահայտելու ցանկությունը (1 – որսորդ) չի ծանրանում 1 – պահնորդով, եթե կատարվում է անհրաժեշտ պայմանները.

    1. կա ՊԸ բացահայտման բավականին մեծ փորձ;
    2. հաճախ տեղի են ունենում փոքր բացահայտումներ պրակտիկայում, չէ որ հենց այդ «փոքր» բացահայտումների շղթան անխախտորեն մոտեցնում է նոր հզոր բացահայտումներ, այնպիսին ինչպիսիք են նոր տեխնոլոգիաների բացահայտումները, նոր ՊԸ, արդեն հայտնի ՊԸ նոր երանգներ, ՊԸ զգալու ավելի ինտենսիվ և երկարատև հմտությունները, պրակտիկայի ընդհանուր պատկերի այս կամ այն տեղամասերում պարզության հասնելը:

    1 – պահնորդին հզոր հարված հասցնում է ՊԸ հաղեղանման բացահայտումների փորձը, ՊԸ լրիվ և երկարատեև խորասուզումը շատ մեծ ինտենսիվության ՊԸ մեջ:

    ■ Հաճախ հանդիպում են մց տարբեր տեսակներ – ՊԸ տիրապետման ցանկություն: Այդ ցանկությունը հետաքրքիր է նրանով, որ այն կարելի է սխալմամբ խառնել ՊԸ զգալու ցանկության հետ, բայց դա մց տիպիկ ներկայացուցիչ է: Այդպիսի շփոթության հետևանքները ջախջախիչ են – ՊԸ կարող են դադարել արտահայտվել, ինչը ավելի շատ է շտապեցնում այն տիրապետելու ցանկությունը, որն էլ ավելի է հեռացնում ՊԸ զգալու ցանկությունը, և վերջի վերջո պրակտիկանտը մնում է կոտրված տաշտի առաջ` ոչ ՊԸ, ոչ պարզություն հետագա անելիքների մեջ: Արդյունքում նա կարող է հանձնվել և լրացնել փիլիսոփաների, կամ այլ պորտաբույծների շարքերը, որոնք զբաղվում են բառախաղով և օրեց օր հանգում են ԲԷ-ի մեջ, կամ նա կրող է սկսել վերանայել իր ամբողջ պրակտիկան, կասկածի ենթարկելով և կրիտիկորեն դիտելով իր մոտիվացիան:

    «ՊԸ տիրապետելու ցանկությունը» կանվանենք այնպիսի ցանկությունների բազմաբնութագիր համախումբը, որոնք ուղղված են ոչ թե հենց ՊԸ ապրելու պրոցեսին և այն ամենին, ինչի հետ այն ռեզոնանսվում է, այլ դրա օգտագործմանը այս կամ այն նպատակներին հասնելու համար: Այդ նպատակների շարում կարող են լինել ինչպես ամենահասարակ, այնպես ել ամենաքմահաճները: Հասարակներին ես դասում եմ հպարտանալու, այլ մարդկանց ուշադրությունը գրավելու, «դեմք» ստատուս ստանալու և այլ նմանատիպ ցանկությունները: Քմահաճ ցանկության օրինակ` ինքնահավանությունը և ինքնագոհությունը պահելու ցանկությունը, այն բանից, որ դու այդքան վառ պրակտիկանտ ես, այդպես անշահախնդիր ես, և ներկլանված: Ինչքան շատ է պրակտիկանտը տառապում ինքնագոհության մոլուցքով, այնքան բարդ է նրա համար իրականացնել անկեղծության հեղափոխություն, ինքնամերկացում, առանձնացնել գորշ շարժառիթը, դադարեցնել այդ նուրբ խաղը, մարդկանց վրա տպավորություն թողնելուց, ԲԷ ստանալու ցանկությունը հագեցնելուն ուղղված: Ինքնահավանության խաղերը կարող են հասնել խառնաշփոթության զարմանալի աստիճանի, բայց կա օգտագործվող հակաթույների էֆեկտիվության մեկ պարզ չափանիշ, քո անկեղծության աստիճանը – քո ՊԸ մաքրությունը, խորությունը և ինտենսիվությունը:

    ՊԸ տիրապետման ցանկության տիպիկ արտահայտվածությունը – ՊԸ զգալու պչոցեսը ՊԸ գրավոր գեղեցիկ և ընդարձակ ֆիքսելու վրա տիպիկ փոխելն է, կամ դրանց մասին պատմությունները, օրինակ, դու կարող ես զգալ ինքնագոհություն թվերի գրանցման երկար սյուններից, գրանցման լիությունից, ինչը բերում է նրան, որ ՊԸ դադարում են արտահայտվել, իսկ դու ընկնում ես մեծ ինքնախաբեության մեջ, ընդունելով ԴԷ ՊԸ փոխարեն:

    Հակաթույնների շարքում նշենք հետևյալները.

    • Պայմանների հետազոտությունները, որոնցում դու զգում ես ինքնահավանություն, ինքնագոհություն, դրանք ՊԸ հետ համատեղման տեսանկյունից:
    • Ինքնահավանության ցիկլային ընկալման պրակտիկան:
    • Գոհության և ինքնագոհության ուղղակի հեռացման փորձի ստացումը, այն դեպքերում, երբ կա այնպիսի ինտենսիվության և կայունության պարզություն [նրա, որ այդ ընկալումները հանդիսանում են տրտմություններ, այսինքն չեն համատեղվում ՊԸ հետ], որ հաջողվում է հեռացնել ԴԷ հեռացման պրոցեսին ուղեկցող ԲԷ բոլոր շիթերը:
    • Այդ պրոցեսում անկեղծությանը հասնելու մշտական ջանքերը, այսինքն ՊԸ զգալու ցանկությունները և դրանք տիրապետելու ցանկությունները ճշգրիտ տարբերելը:
    • Քո կյանքի ցանկացած այլ բնագավառներում անկեղծության հասնելու մշտական ջանքերը:

    Երբ առաջանում է ուց կոնստրուկցիան, որոշ ցանկությունները մնում են չիրականացված որոշակի ժամանակի ընթացքում, իսկ որոշների համար ժամանակը այդպես էլ չի հերիքում: Եթե այդ ժամանակ դու քեզ զգում ես ՊԸ ինտենսիվության սահմանի վրա, եթե լցված ես բացահայտումներով, ապա այդտեղ դիտարկելու բան չկա, քանի որ ավելի ուժեղ ուց գերակշռում են ավելի թույլերին: Բայց այդքան իդեալական իրավիճակը չի կարող տևել երկար: Առաջին հերթին չկա միայն ուց հետևելու կայացած սովորություն, արենա են դուրս գալիս պահնորդները (նայել «էֆեկտիվ պրակտիկաները» գլուխը), և առաջանում են ձախողումներ, ՊԸ ինտենսիվությունը խիստ նվազում է: Քո կյանքի լիությունը 10 չհասնող վիճակում առաջանում է հարց, արդյո՞ք իրականացվում են հենց ամենաուժեղ և ամենաուրախալի ցանկությունները: Քանի որ եթե այժմ դու ՊԸ ինտենսիվության և լիության սահմանի վրա չես, ապա դա նշանակում է արտահայտվում են «մռայլություններ» (այսինքն ՊԸ հետ չհամատեղվող ընկալումներ), և դրանք կարող են առաջին պլան հանել ոչ ուրախալի ցանկությունները, որոնց իրականացումը կիջեցնի պրակտիկայի ինտենսիվությունը, էֆեկտիվությունը և ուրախալիությունը: Ուց սելեկցիայի ամենաէֆեկտիվ ձևը և ամենաուրախալիների ընտրությունը – «մահվան մասին հիշելը».

    ա) բանական պարզություն այն մասին, որ դու ցանկացած պահի կարող ես մահանալ: Այդ պարզության ամրապնդման համար ես խորհուրդ եմ տալիս հաճախ կարդալ կամ լսել նորություններ, որտեղ ցույց են տալիս աղետներ, մարդկանց դիակներ. Գնում էին մարդիկ գնացքով, և հանկարծ այն դուրս եկավ ռելսերից և մտավ տան մեջ – 200 դիակ: Մահացան և բարեկիրթ մարդիկ, և խռովարարներ, և անբարեկիրթներ, և օրինապահներ, և հանցագործներ, և երեխաներ, բոլորը, ով գնացքում էր, մահը ընտրություն չեր կատարել: Մարդիկ մահանում են անընդմեջ, և ոչ միայն պատերազմների ժամանակ, այլ նաև ամենաանվտանգ տեղերում – նայիր ժապավենի թեմատիկ նորությունները: Արդեն այսօր դիակ կարող ես դառնալ դու, և ոչ մի ուժ աշխարհում չի կարող պաշտպանել քեզ:

    (Պարզ է, որ անհրաժեշտ է կատարյալ ձևով հեռացնել ԲԷ, որոնք կարող են առաջանալ այդպիսի բանական պարզության արդյունքում):

    բ) Սպեցիֆիկ ՊԸ – «ինքնատրամադրման» ընկալումը, կապվածությունների թողնումը, յուրահատուկ զգոնությունը: Շատ ուրախալի, ուժեղ ընկալում է: Այստեղ սառը, առանց էմոցիաների հուսահատություն է, իսկ ավելի ճիշտ ոչ թե հուսահատություն (այս բառը ասոցացվում է ԲԷ հուսահատության հետ), այլ պարզության սառը հարված է, սառը զգոնություն: Այստեղ և մահվան սպասվող ճանապարհորդության հիացմունքն է, և ինչ որ բան է, որը ավելի շատ ռեզոնանսվում է «կանչել», «տրվել», «հանձնվել» բառերի հետ, «հանձնվել» ոչ այն իմաստով, որ թողնել ամեն ինչ, ցանկացած կապվածությունները, նպատակները – ամբողջը կորցնել մահվան դեմքի առաջ, որը կարող է տեղի ունենալ հենց այս պահին – լրիվ թարմության և ծաղկման, ազատության վիճակում:

    Մահը հիշելուց առաջ ուց մրցակացությունը ընթանում է բոլորովին յուրահատուկ ձևով: Ինչքան ավելի հզոր է մահվան մասին հիշելը, այնքան ավելի մեծ վստահությամբ մնում են միայն ամենաինտենսիվ, ՊԸ հետ ռեզոնանսվող ուց, ամենասուրը և ամենաանհրաժեշտը – միայն այն, ինչ դու կարող էիր անել, իմանալով հավանաբար, որ 5 րոպեից հետո կմահանաս: Մց միշտ նպատակաուղղված են արդյունքին և ամբողջությամբ կորցնում են նշանակությունը արդյունքի ակնհայտ բացակայության դեպքում, այդ պատճառով այն մտքի դեպքում որ աշխարհում ոչինչ չի երաշխավորում քեզ, որ դու 5 րոպե անց չես մահանա, մց թուլացնում է: Հակառակը – ուց զգալու և իրականացնելու ցանկացած պահը, հանդիսանում է ինքնաբավ արժեք այդ պատճառով հիշեցումը մահվան մասին չի թուլացնում ուց, և դա մց ուց օգտին զտող ևս մեկ զտիչ է:

    ■ Ուց մեջ «չներգրավումը կառավարելու», այսինքն մեխանիկական բաղադրիչի ծագումը խոչընդոտելու, արտահայտված ցանկությունների բնույթի պարզորոշման «էքսպրես-անալիզ» կազմակերպելու երկու շատ հասարակ միջոցներ.

    1) պատկերացնենք, որ ուց չի իրականացել, քո գործողությունների արդյունքը զրոյական է, և եթե ծագում են ԲԷ, ապա դա նշանակում է, որ մեխանիկական բաղադրիչները մտել են ուց ամբողջականության մեջ: Այդ ժամանակ կարելի է. ա) հեռացնել ԲԷ, բ) մասնատել և հեռացնել մց; գ) հասնել ԲԷ չառաջացմանը, այն մտքի դեպքում, որ ուց կարող է չիրականանալ:

    2) Ուց և մց իրենց տարրալուծման ժամանակ էապես տարբեր են իրենց պահում, այսինքն քեզ հարցադրում են. «արդյոք դա եմ ես ցանկանում», «կա վստահություն, որ ես հենց դա եմ ցանկանում», «իսկ միգուցե այդպես վարվել», «արդյոք դա մեխանիկական ցանկություն չէ», «իսկ եթե իրավիճակը փոխվի, կփոխվի արդյոք ցանկությունը», և այսպես շարունակ: Ուց տարրալուծումը անխուսափելիորեն ուղեկցվում է կարկամային կասկածանքներով, անհանգստություններով, ցանկությունների լարված անվստահությամբ, հեռացումներով: Հակառակը, ուց տարրալուծումը երբեք չի բերում այդպիսի լարվածություն, այն անգամ ավելի պարզ է դառնում, որոշված, ուժեղանում են ուղեկից ՊԸ: Եթե անգամ ուց ուժեղանա իր անալիզից հետո, ապա ցանկությունների փոփոխությունը կլինի վստահ, հանգիստ, և չի ուղեկցվի ոչ ձանձրալի և անհանգստացնող կասկածներով, ՊԸ դեռևս արտահայտված կլինեն: Մեջբերենք «Սկվո». «ուց անալիզը նման է նախշի, այն ուղեկցվում է հիացմունքով, զարմանքով: Այն կարծես ցանկությունների ծառի տերևների խշշոց լինի – թեթև, թափանցիկ, արևոտ»:

    ■ Ըստ նրա, թե ինչպես է պրակտիկանտը հեռացնում գորշությունները և զգում ՊԸ, ՊԸ զգալու ցանկությունըՊԸց») դառնում է ավելի ուժեղ, արտահայտվում է ավելի հաճախ, և մի որոշ ժամանակից սկսած սկսում է իշխել մյուս ցանկությունների վրա: Միժամանակ իրականանում է «հիշեցումը ՊԸց մասին», այսինքն.

    ա) ինչպես մինչև ականջները սիրահարված տղան անդադար զգում է սիրելի աղջկան տեսնելու ցանկություն, ինչով էլ որ զբաղված չլինի, այնպես էլ ՊԸց դառնում է մշտապես պայծառ ֆոն:

    բ) կա բանական պարզություն այն բանում, որ ՊԸց ամենանշանակալի, ամենացանկալի ցանկությունն է, առանց որի ամեն ինչ արժեքազրկվում է, առանց որի չկա ոչ մի կյանք, որը ռեզոնանսվում է կանխավայելման, կանխագուշակման, գաղտնիության զգացումի հետ:

    ՊԸց դառնում է ցանկությունների աշխարհի կենտրոն, հաշվանքի կենտրոն այն իմաստով, որ բոլոր մնացած ցանկությունները թուլանում են, եթե չեն ռեզոնանսվում դրա հետ: Ուրախալի ցանկությունները, որոնք ունեն այդպիսի ցանկություն, կկոչենք «միասնական նպատակ»: Մարդու վարվեցողությունը, որը ունի միասնական նմատակ, նկարագրում է այսպիսի պատմություն. մի տիբեթական վանական ապրում էր քարանձավում, և ամեն անգամ այնտեղից մի քիչ գրելու համար դուրս գալիս, ցավալի ճանկռոտվում էր թփի սուր ծայրերից, որը աճում էր հենց մուտքի մոտ: Եվ ամեն անգամ մտածում էր. «ահա վերադառնամ, կվերցնեմ կացինը և կկտրեմ այն», բայց վերադառնալով, նա մտածում էր այսպես. «չեմ ցանկանում կորցնել ժամանակ թուփը կտրելու վրա, չէ որ հենց վաղը ես կարող եմ մահանալ, և այդպես էլ չեմ հասնի իմ նպատակին: Չեմ ցանկանում կորցնել թանկագին վարկյանները, կզբաղվեմ պրակտիկայով դրա փոխարեն»: Սա միասնական նպատակի հիշեցման օրինակ է:

    Միասնական նպատակը դառնում է ավելի կայուն և վառ, եթե այն ուղեկցում են.

    ա) այլ ՊԸ

    բ) բանական պարզություն այն բանում, թե ինչպիսի կոնկրետ վիճակն է հանդիսանում ցանկությունների օբյեկտ

    գ) բանական պարզություն այն բանում, թե ինչպիսին է այդ պահին աշխատանքների ֆրոնտը (այսինքն ինչպիսին է այդ պահին այլ ուց կազմը)

    դ) վիշապի դիրքորոշումը (նայել «էֆեկտիվ պրակտիկաները»)

    Միասնական ամբողջության արտահայտումը բերում է բաց թողնվող բռունցքի էֆեկտին, ես զգում եմ այնպես, կարծես ձեռքը, որն ունի իմ ջանքերը, դանդաղորեն բաց է թողնվում, ինձ ազատ արձակելով: Աղեղը թուլանում է և նետը թռնում է դեպի նպատակակետը: Այդ բռունցքը դա կասկած է, անվստահություն, նպատակի ողողվածություն, բազմաուղղորդված մեխանիկական ձգտումներ:

    Երբ պրակտիկանտի մոտ արտահայտված չէ միասնական նպատակ, նա նախ և առաջ ցանկանում է հասնել պարզության այն բանում, որ այն ԲԷ, որ նա զգում է, իրականում իր համար անցանկալի է: Բայց, քանի որ ԲԷ զգալու դեպքում պարզություն ձեռք է բերվում մեծ դժվարությամբ, իսկ ԲԷ հասցնում է ամրապնդվել և ծնել այլ ԲԷ, ապա ԲԷ կատարյալ հեռացման մասին խոսք լինել չի կարող: Եթե քո դեպքում արտահայտված է միասնական նպատակ, ապա կա նաև ԲԷ հեռացնելու ամուր և անդրդվելի նպատակ` անկախ այն բանից հիմա պարզություն կա, թե ոչ (իսկ քանի որ ծագել է ԲԷ, ապա ըստ որոշման այդ պահին չի կարող լինել պարզության բարձր մակարդակ), ինչպես նաև չկա ԲԷ զգալու ցանկություն այն ամբողջ ժամանակահատվածում, երբ չկա պարզություն նրա անցանկալիության վերաբերյալ, և այդ ժամանակ դու հասնում ես անբասիր հեռացման: Երբ կա միասնական նպատակի ընկալում, ապա կա պարզություն այն բանում, որ դու ցանկանում ես միայն ՊԸ – հիշեցումը նրանց մասին, ցանկացած իրավիճակում անմտորեն նրանց մեջ թռչելը – դա միակ բանն է, որ ցանկանում ես անել:

    ■ Երբ կա ՊԸ, ապա պարզ է, որ ՊԸ ցայտքերը դեռ երկար ժամանակ պարբերաբար կփոխարինվեն գորշություններով: Այդ մտքի դեպքում առաջանում է ուց պայքարել անգամ այն դեպքում, երբ գորշություններն են իշխում, օրինակ կատարել ֆորմալ պրակտիկաներ (գրավոր հաշվետվություն ապրած կյանքի մասին ամեն մի կես ժամը մեկ, ֆիքսում րոպե առ րոպե, էմոցիոնալ հղկում, ցիկլիկ ընկալում և այլն): Այդպիսի միջոցառումների համախումբը կանվանենք «աշխատանքների վթարային ֆրոնտ» («աՎՖ»): Բայց երբ ՊԸ հեռանում են, սկսում է մց, ԲԷ քաոս, և մի կողմից կա գորշություն չզգալու ցանկություն, իսկ մյուս կողմից չկա նաև աՎՖ իրականացնելու ուց: Ինչքան հաճախ և ուժեղ են արտահայտվում ՊԸ և գորշության շրջանում ամեն գնով դրանց համար պայքարելու վճռականությունը, այնքան ուժեղ է գորշությունների արտահայտման շրջանում աՎՖ իրականացնելու ցանկությունը, մինչև այն պահը, երբ նորից չեն առաջանա ուց: Այդ ցանկությունը կանվանենք «կառավարչի տեղակալ»:

    ■ Պրակտիկայում մեծ դեր է կատարում «ՊԸ ընդօրինակելու ցանկությունը»: Դա այնպիսի ցանկություն է, որը.

    ա) ռեզոնանսվում է «ցանկանում եմ լինել, ինչպես նա», կամ «ցանկանում եմ ապրել այն, ինչը նա նկարագրում է», կամ «ցանկանում եմ ընդօրինակել նրանից ահա այսպիսի հատկություն»;

    բ) ուղեկցվում է ուժգին (ոչ ավելի, քան 7-8 10 բալանոց սանդղակով) ՊԸ` միասնականության սեկտրներով (համակրանք, ինքնուրացում, վերադարձ և այլն – տես «ՊԸ ցուցակը նկարագրություններով») և այլն:

    Որքան էլ դա զարմանալի է, ՊԸ ընդօրինակելու ցանկությունը բերում է ինչպես քեզ արդեն հայտնի, այնպես էլ նոր ՊԸ ծագմանը, որոնց նկարագրությունը համապատասխանում է այն բանի նկարագրությանը, ինչի օրինակով ծագել է այդ ցանկությունը:

    Ընկալումներն ընդօրինակելու ցանկությունը կարելի է զգալ այն բանում, ինչը մենք անվանում ենք «տարերք, բնության տարրեր, կենդանիներ, բույսեր» և այլն: Այդ դեպքում նոր ՊԸ ծագման համար բավականաչափ պայման է համարվում «բ» պայմանին հետևելը + մեխանիկական տարբերակող գիտակցության պրակտիկայի հեռացման կատարումը, ինչպիսիք են «ոչ գետեր, ոչ սարեր», վստահության ցիկլային հերթափոխ և այլն: ՊԸ ընդօրինակման տեխնոլոգիան առավել մանրամասն կշարադրվի ավելի ուշ առանձին պարագրաֆում:

    Ընդգծենք նաև «ՊԸ փոխանցելու ցանկությունը»:

    ■ Երբ ուց արտահայտվում է երկարատև և ինտենսիվ, ինչ-որ պահի ծագում է երևույթ, որը ես ցանկանում եմ անվանել «ձգտում» – օբյեկտա-կողմնորոշված ցանկությունը կարծես նահանջում է հետին պլան, դառնում է միագույն, իսկ հետին պլանում ծագում է «ձգտում» կամ «տոնակատարություն» կամ Ձգտելու սեկտրի այլ վառ անօբյեկտ ՊԸ, որը ուց հետ մտնում է մեծ ռեզոնանսի մեջ:

    Պլանավորում անվանենք զգացվոզ ուց իրականացման մասին մտքերի ամբողջականությունը «դա ես ցանկանում եմ անել ինչ-որ ժամանակ» բառերի հետ` համապատասխանող օրինակներով: Ծրագրավորումը սովորաբար ուղեկցվում է վստահության մեխանիկական ծագման հետ այն բանում, որ ապագան կլինի այնպիսին, ինչպիսին դու այն ծրագրավորում ես, կամ, եթե դու սովորել ես զգալ անհանգստություն, – հենց այնպիսին, ինչպիսին դու այն ծրագրավորում ես: Այսպես, թե այնպես ձևավորվում է մեխանիկական վստահություն, որը կտրուկ թուլացնում է ուց, ծագում է առօրեականություն: Դու ասես կանգնում ես ռելսերի վրա: Ծրագրավորման դեպքում դու կարող ես քեզ հաշվետու լինել այն բանում, որ ապագան կարող է լինել ցանկացածը` կախված քո ուց և հանգամանքներից: Դա բերում է այն բանին, որ ծրագրավորման դեպքում դու կկարողանաս զգալ ինտենսիվ ուց, իսկ հանգամանքները կդառնան ավելի «խիտ», հագեցած նշանակությունների անասելի խորությամբ:

    «Սովորելու ցանկությունը» – ամենաուժեղ ուց մեկն է, որ շատ ուժեղ ռեզոնանսվում է բազմաթիվ ՊԸ հետ: «Սովորելու ցանկություն» հասկացության մեջ են մտնում ա) նոր ըմբռնումների, ուց, ՊԸ հասնելու տեխնոլոգիաների հասնելու ցանկությունը, բ) նոր գիտելիքներ ստանալու ցանկությունը (օտար լեզուներ, ցանկացած գիտություն, կարգ ու կանոն ուսումնասիրելը), և գ) այնպիսի նոր ունակությունների ձեռք բերում, ինչպիսիք են ալպինիզմը, ձիագնացությունը և այլն:

    Հասարակ մարդու մոտ սովորելու ցանկությունը ուղեկցվում է ուժեղագույն ԲԷ, թերահավատությամբ, ծուլությամբ, ձախողման վախերով: Դա պայմանավորված է նրանով, որ վաղ մանկությունից երեխաներին ամենակոպիտ ձևով (ընդհուպ մինչև ֆիզիկական բռնություն, շանտաժ, սպառնալիքներ, տարբեր բնույթի պատիժներ և պատիժների վախեր, կոնցեպցիաների ներշնչանք և այլն) հարկադրում են գնալ դպրոց, ինստիտուտ, սովորել այն, ինչ «պետք է», այլ ոչ այն, ինչ ցանկանում ես: Արդյունքում «սովորվածը» անմիջապես մոռացվում է, իսկ սովորելու պրոցեսը զուգորդվում է տանջանքներով, այլ ոչ ուրախությամբ և կանխագուշակմամբ:

    Հիմա անհրաժեշտ է սովորելու ցանկությունը ազատել այդ գորշություններից, որպեսզի զգալ նրա ամբողջ պայծառ կարողությունը: Դրա համար անհրաժեշտ է հետևել ՄԻԱՅՆ ուրախալի ցանկություններին` հակառակ վախերին, ստերեոտիպներին, կոնցեպցիաներին, և ամբողջ պրոցեսի ընթացքը զուգորդել կանխագուշակման ներկայությամբ (օրինակ ժամանակի % 5 րոպեանոց ֆիքսման ֆորմատում, որն անցկացվել է ակնհայտ տարբերվող կանխագուշակմամբ): Անհրաժեշտ է փոփոխել արժեքների համակարգը. հիմնական գործողություն համարել կանխագուշակումներ զգալը, իսկ կողմնակի` ինֆորմացիայով, ունակություններով տիրապետելը: Այդ ժամանակ ուսուցումը կվերածվի ինտենսիվ հաճույքի, որը ռեզոնանսվում է ՊԸ ողկույզների հետ:

    Ուց իրականացումը – «պահնորդներին» հաղթահարելու հիանալի միջոց է: Ուրախալի ցանկությունը ձևական պրակտիկայի հետ կազմում են ուժեղ խոյահարված, որը ՊԸ ճանապարհին հարվածում է գորշությունների պատին:

    Նպատակահարմար է ուսումնասիրել ուսուցման մասին կոնցեպցիաները և տարածել դրանք: Տիպիկ կոնցեպցիաները, որոնք խանգարում են ուց.

    1) «եթե սկսել ես` չի կարելի թողնել»: Սկսիր և թողիր ինչքան պետք է: Հենց ծագում է ուց սկսում ես ինչ-որ բան սովորել, իսկ հենց կորչում է` դադարում ես: Այդ դեպքում անհրաժեշտ է հեռացնել սովորության համաձայն ծագող ԲԷ` հիասթափությունը այն բանից, որ ուսուցումը ավարտված չէ, ամոթը այն բանից, որ չես ավարտել և թողել ես, ՍԹԶ և այլն: Ուսուցման հանդեպ հենց այսպիսի մոտեցումն է բերում կայուն գիտելիքներ և ունակություններ, այդ դեպքում վառ արտահայտվում է ստեղծագործելու ցանկությունը, պարզությունը, ուժեղանում է սովորելու ցանկությունը, ՊԸ ցանկությունը: Եթե սովորելու ուց ձևավորում են քաոս, այսինքն փոխարինում են միմյանց այնպես հաճախ, որ արդյունքում չի ստեղծվում կայուն ունակություն, ապա դա ժամանակավոր երևույթ է, որը կապված է ուց ճնշելու սովորության հետ, և ժամանակի հետ ուց դառնում են ուժեղ և երկարատև:

    2) «պետք է ձգտել որոշված նպատակին – հիմարություն է սովորել հենց այնպես, միայն հաճույքի համար: Հիմարություն է սովորել այն, ինչը ոչնչով չես կարող օգտագործել»: Ուսուցումից իրական հաճույք ստանում ես միայն այն դեպքում, երբ ուսումնասիրում ես ինչ-որ բան հենց այն պատճառով, որովհետև հենց այս պահին ուսուցումից հաճույք ես ստանում: Անհրաժեշտ է հեռացնել այնպիսի մեխանիկական ցանկությունները, ինչպիսիք են «պարագրաֆը մինչև վերջ կարդալ» և նմանատիպները:

    Եթե ինչ-որ բան սովորելը հանդիսանում է անհրաժեշտ պայման մեկ այլ ուց իրականացման համար (օրինակ, կա ուց վաստակել բավականաչափ միջոցներ այլ ուց իրականացման համար, իսկ քո մասնագիտությունը ենթադրում է որակավորման բարձրացում), ապա այդպիսի շարժառիթը համարվում է պայծառ, ոչ մեխանիկական, և արդյունքում ծագում է ուրախալի ցանկություն սովորել այն, ինչ անհրաժեշտ է: Նաև կարող է ծագել ինքնասպասարկման ձևը փոխելու ուց:

    3) «պետք է սովորել, երբ երիտասարդ ես, իսկ իմ տարիքում արդեն ուշ է»: Ուսուցումից հաճույք ստանալ, ինչպես ՊԸ ճանապարհորդության մեջ, երբեք «ուշ» չէ: Ծերությունը, զառամյալությունը, հյուծանքը այն չեն, ինչը վրա է հասնում ժամանակի հետ, այլ ԲԷ, բթության, մեխանիկական ցանկությունների հետևանքը, և մարդկանց համար ծերությունը սկսվում է դեռ վաղ պատանեկությունում: Մարդը, որը զբաղվում է ՈՒՈՒՊ գորշությունների հետ միասին հեռացնում է նաև ծերությունը:

     

    03-01-06) Մողեսն առաջարկում է ցանկության այսպիսի բաժանումը տիպերի.

    Մռայլ ցանկություններ.

    1-մռց. ցանկությունը, պայմանավորված ԲԷ: Եթե ես զգում եմ տագնապ, միշտ ծագում է մռց – անել ինչ-որ բան, որպեսզի հանել տագնապը: Այդպիսի ցանկություններ զգալը միշտ ուղեկցվում է ԲԷ, և նրանց իրականացումը բերում է կամ ԲԷ ուժեղացմանը, կամ ԲԷ ժամանակավոր թուլացմանը և մասնակի փոփոխմանը գորշ վիճակի և բավարարվածության, առանց ՊԸ ալեցայտների և ուրախալի ցանկությունների: Այդպիսի ցանկությունների չիրականացումը կամ միտքը չիրականացման մասին` առանց այդ ցանկության հեռացման, այսինքն առանց նրա փոփոխմանը ուրախալի ցանկությամբ, բերում է ԲԷ ալեցայտի:

    2-մռց. ցանկություն, պայմանավորված կոնցեպցիաներով: Եթե ես համարում եմ, որ պետք է պատասխանեմ քո հարցին, ապա ծագում է նրան պատասխանելու ցանկություն, բայց այդ դեպքում ես չեմ զգում ուրախություններ և կանխագուշակումներ: Ես զգում եմ անհանգստություն, որը հանդիսանում է կոնցեպտուալ – պայմանավորված ցանկությունների տարբերակող գիծ: Եթե ես իրականացնում եմ այդ ցանկությունը, ապա ամենից հաճախ անհանգստությունը անցնում է, ծագում է մռայլ վիճակ, գոհունակություն, բայց դա ժամանակավոր երևույթ է, քանի որ այդ ձևով հանելով անհանգստությունը ես միայն կամրապնդեմ այն զգալու սովորությունը, այդ պատճառով գոհունակությունից հետո անպատճառ ծագում է նոր 2-մռց, նոր անհանգստություն, որն ավելի ուժեղ և խիտ է քան նախորդը (նույն մեխանիզմը գործում է 1-մռց օգնությամբ ԲԷ հանելու դեպքում): Միտքը 2-մռց չիրականացման մասին կամ նրա չիրականացումը առանց հեռացման բերում է ԲԷ ուժեղացմանը:

    3-մռց. իսկ և իսկ մեխանիկական ցանկություն: Եթե ես տեսնում եմ շոկոլադ, ծագում է այն ուտելու ցանկություն: Այդպիսի ցանկությունների իրականացումից է բաղկացած եղել իմ կյանքի զգալի մասը: Ես ամենից հաճախ ինձ հաշվետու չեմ եղել այն ժամանակ, երբ արդեն իրականացնում եմ ոչ թե ուրախալի ցանկություն, այլ մեխանիկական, այսինքն ժամանակին կանգ չեմ առնում: 3-մռց մեծ մասը կարճ են, այսինքն տևում են մի քանի վայրկյան, իսկ նրանց իրականացումը կարող է զբաղեցնել մի քանի վայրկյան կամ մի քանի րոպե: 3-մռց, որոնց իրականացումը տևում է մի քանի վայրկյան, ես ամենից հաճախ ընդհանրապես չեմ նկատել – քոր եկավ – սանրեց, կողքով մարդ անցավ – նայեց, դեմքը ծիծաղում է – ի պատասխան ժպտում եմ և այլն: Այդպիսի ցանկությունների իրականացումը բերում է մռայլության, գոհունակության, պահպանում է առօրեականությունը: Չիրականացումը կամ միտքը չիրականացման մասին ուղեկցվում է դժգոհությամբ, գորշությամբ:

    4-մռց. տպավորություններ ստանալու ցանկություն: 3-մռց և 4-մռց շատ մոտ են միմյանց այն բանով, թե ինչպես եմ ես դրանք զգում, բայց 4-մռց ավելի ուժեղ են, երկարատև, պնդերես, այսինքն դրանց իրականացումը ավելի շատ ժամանակ է պահանջում: Դրանք ծագում են գորշությունից, ձանձրույթից: Ես կարող եմ նստել բազմոցին, և հանկարծակի ցանկանալ շոկոլադ կամ ցանկանալ զրուցել կամ գնալ խանութ: Այդ ցանկությունների իրականացումը միշտ բերում է բթացած մռայլ վիճակի, գոհունակության` առանց ՊԸ ալեցայտների: Ամենից հաճախ ֆիքս-մտքերը (այսինքն այնպիսի ցանությունները, որոնք ցանկանում ես իրականացնել ամեն գնով, միևնույն ժամանակ հեռացնելով բոլոր այն փաստերը, որոնք դեմ են և հաճախակի ուշադրություն չդարձնելով այն փաստերի վրա, որոնք կարող են բերել այդ ցանկության իրականացման լավատեսությանը) – հենց դա է 4-մռց: Դրանք դառնում են ֆիքս-մտքեր, քանի որ թվում են անվնաս, պարզ է, որ դրանք ոչ 1-մռց են, ոչ էլ 2-մռց, հետևաբար նշանակում է ոնց որ թե կարելի է իրականացնել: Այդ դեպքում ես ինձ հաշվետու չեմ այն բանում, որ այդ պահերին դառնում եմ ամոկ, որում ամեն ինչ վերակառուցվում է այդ ցանկության իրականացման վրա` ներքին բարձր երկխոսությունը, էմոցիաները, մնացած ցանկությունները: 4-մռց չիրականացումը կամ միտքը չիրականացման մասին առանց հեռացման ուղեկցվում է առավել ուժեղ դժգոհությանբ և մռայլությամբ, քան 3-մռց դեպքում: Կարող է ծագել անգամ անելանելիության զգացում:

    Պայծառ ցանկություններ.

    1-պց. խառնված ցանկություններ, որոնք զգալը ուղեկցվում է և ԴԷ, և թույլ ՊԸ: Ներկայումս ես դրանք վերագրում եմ ՊՑ, քանի որ դրանց իրականացումից ոչ միշտ եմ զգում թունավորում, և եթե ճշտությամբ իրականացնում եմ այն, ինչ ցանկանում եմ, կարող է ծագել ՊԸ ալեցայտ: ԴԷ և ՊԸ 1-պց մեջ այնպես հաճախ են խառնված լինում, որ շատ հաճախ ես դրանք չեմ տարբերում: Կարծես թե հենց նոր կանխագուշակում եղավ, սկսել եմ իրականացնել ցանկությունը և տեսնում եմ, որ արդեն զգում եմ միայն գոհունակություն կամ ազարտի ԴԷ, կամ ինքնագոհություն, սկսում եմ կասկածել, որ եղել է կանխագուշակում: Բայց հաջորդ անգամ ծագում է նման ցանկություն (օրինակ, դիտել ֆիլմ), և ես նորից ֆիքսում եմ կանխագուշակումը և համարում եմ ինձ ազնիվ, իսկ հետո նորից սկսում եմ կասկածել: 1-պց 50% ուղղված են այնպիսի ցանկություններին, ինչպիսիք են ֆիլմ դիտելը, գիրք կարդալը, կենդանիների պատկերներով ամսագիր նայելը, իսկ 50%` կենցաղային զբաղմունքներ` օրինակ, գնել ինչ-որ բան բնակարանի համար, դեն նետել ոչ պետքական իրերը, կարգի բերել գրքերը և այլն: Այդպիսի ցանկությունների իրականացումը բերում է 50% հիասթափության և մռայլության, ձանձրույթի, իսկ 50%` վիճակը կամ չի փոխվում, այսինքն մնում է ԴԷ և թույլ ՊԸ խառնուրդ, կամ երևում են առավել վառ ՊԸ ալեցայտեր, բայց զգալի փոփոխություններ տեղի չեն ունենում: 1-պց հարկադրված չիրականացումը կամ միտքը չիրականացման մասին կարող է ուղեկցվել մռայլությամբ, հիասթափությամբ, դժգոհությամբ, կարող է առաջացնել կանխազգացում, ձգտում, 2-պց զգալու ուրախալի ցանկություն:

    2-պց. ցանկությունները, որոնք ուղեկցվում են ընկալումներով, որոնք ես անկասկած ճանաչում եմ պայծառ: Չափանիշներ. ֆիզիկական ապրումներ (ջերմություն, մենթոլ, մարմնի տարբեր մասերում հաճելի անզգայացում, հագեցածության հաճելի զգացում, ամբողջ մարմնում հագեցվածություն), բայց, եթե անգամ այդ ֆիզիկական ապրումները չլինեին, միևնույն է կասկածներ կլինեն այն բանում, որ ես այդ պահերին զգում եմ ՊԸ: Այդպիսի ցանկությունների իրականացման մասին միտքը և ինքը իրականացումը, երբ նրան խառնում ես մռայլություն, ուղեկցվում են ֆիզիկական ապրումների ուժեղացմամբ, հատկապես կոկորդում հածույքի զգացումով և մարմնի հագեցվածությամբ: Յուրաքանչյուր քայլը այդպիսի ցանկությունների իրականացման համար ուղեկցվում է ֆիզիկական ապրումների ալեցայտներով և ՊԸ: Եթե 2- ՊՑ իրականացման համար չեն խառնվել մռայլություններ, ապա երբեք չի ծագում թունավորում, հակառակը` ծագում են նոր պայծառ ցանկություններ, ստեղծագործական մտքեր, ցանկանում ես միանգամից բոլոր կողմերով վազել և սովորել միանգամից իրականացնել մի քանի ուրախալի ցանկություն, քանի որ այդպիսի պահերին դժվար է ընտրել, թե որն ես հենց այս պահին ցանկանում իրականացնել: Այդպիսի ցանկությունների մեծ մասը վերաբերվում է պրակտիկային` ֆիքսել բացահայտումները, գրել հաղորդագրություն, վերացնել մռայլությունը, գրել գիրք կամ հոդված, նայել երկնքին` ծնելով համակրան,; բայց նաև զբոսնել, գգվել, լսել երաժշտություն, ՊԸ աշխարհին վերաբվող ինչ-որ բան կարդալ: 2-պց հարկադրված չիրականացումը կամ միտքը չիրականացման մասին կարող է առաջացնել դժգոհություն, բայց այն հեշտ է հեռացվում, և ծագում է այլ ուրախալի ցանկություն:

    3-պց. դա ցանկություն է, որը ուղեկցվում է ձգտումով, որն ապրում են, ինչպես հեղեղ: Այդպիսի կերպարը ռեզոնանսվում է – ասես մինչ այժմ ես ամբողջ ուժով թիավարում էի կանգնած ջրում, իսկ այստեղ ինձ վերցրեց ուժգին հեղեղը, և մնում է միայն ընթանալ, նա ինքն է ինձ տանում: Այդպիսի ցանկություններն ապրելու պահերին կա ձգտման ապրում, կարծես բոլոր ընկալումները դառնում են մի մեծ գետ, որն անդադար հոսում է մեկ ուղղությամբ, և այդ շարժումն ապրում ես այնպես, կարծես ինչ-որ ուրախալի բանի ես մոտենում: Ես թույլ ձևով այդպիսի մի բան եմ զգացել մանկության տարիներին, երբ ինձ տարել էին ատրակցիոնների զբոսայգի, և ինչ-որ պահի ես սկսեցի լսել մոտեցող աղմուկը, և ուժեղացավ ուրախությունն և կանխագուշակումը: Զբոսայգու բոլոր կողմերից մարդիկ էին գնում, առավոտյան նրանք բոլորը գնում էին մի ուղղությամբ, կարծես այնտեղ կա մագնիս, որը նրանց ձգում է, և ես մտածում էի, որ նրանք բոլորը զգում են նման մի բան: Ներսում ամեն ինչ քարանում էր հիացմունքից: Թվում էր, որ երբ ես վերջապես հասնեմ այնտեղ, ինձ հետ կկատարվի ինչ-որ աներևակայելի բան, ցանկանում էի վազել այնտեղ: Նաև լինում է մեծ առագաստի զգացողություն այն տեղում, որտեղ ուժեղ փչում է քամին, և այն զգալի առաջ է ընկած: Այդպիսի ցանկությունների իրականացումը, երբ չեն խառնվում մռայլություններ, միշտ բերում է բացահայտումներ, նոր ՊԸ կամ ֆիզիկական ապրումների ձգտումների ուժեղացում: Այդպիսի ցանկություններ իրականացնելու անկախությունը չի առաջացնում ԲԷ, և միայն բոլոր նույն կանխագուշակումները:

     

    03-01-07) Այն, որ երանությունը, գեղեցկության զգացումը, համակրանքը ռեզոնանսվում են միմյանց հետ, սովորաբար հիցմունք չի առաջացնում` այդ ընկալումը ինչ-որ բնական բան է, քանի որ իրենք` ընկալումները, թվում են մոտ, թեև, եթե այդ ամենին նայել նոր հայացքով, ապա հիցմունք առաջանում է. զարմանալի է, որ դա հենց այդպես է, որ ռեզոնանս է առաջանում հենց նրանց միջև, այլ ոչ օրինակ, երանության և դժգոհության միջև:

    Բայց առավել զարմանալի է այն, որ ռեզոնանս է ծագում միմյանցից այնքան տարբերվող ընկալումների միջև, ինչպիսիք են, օրինակ, երանությունը և ազնվությունը: Զարմանալի է այն, որ այսքան տարբեր ընկալումները վառ ռեզոնանսվում են միմյանց հետ: Զարմանալի է դատարկության սֆերայի և ինքնամփոփության միջև ռեզոնանսը, բանական պարզության և անվրդովության միջև ռեզոնանսը: Զարմանալի այնպիսի ընկալումների միջև ռեզոնանսը, որոնց նկարագրությունը իմաստաբանական տեսակետից, բոլորովին հակուղղված են, օրինակ, հավատարմության և ինքնամփոփության միջև:

    Զարմանալի է նաև այն, որ ֆիզիկական ինքնազգացողությունը դառնում է բացառապես հաճելի հատկապես միմյանց հետ ռեզոնանսվող ՊԸ: Որպեսզի առավել ցայտուն տեսնել այդ հիանալի ներդաշնակությունը, պատկերացրու, որ քո ինքնազգացողությունը կլավանար նրբությունից և դժգոհությունից, և կվատանար նվիրվածությունից: Անհնար է անգամ պատկերացնել, թե ինչ կլիներ այդ դեպքում:

    Յուրաքանչյուր մարդու «քաղաքացիական» կառուցվածքը այսպիսին է. երկրում պաշտոնապես իշխանությունը պատկանում է նրան, ով թելադրողի դերում է «ես» անվանվան տակ, այդ դեպքում գոյություն ունի դեմքերի մի շրջանակ (այսինքն` ընկալումների), որոնց համար համազգեստը թույլատրված է մշտական հիմքով, ինչպես նաև նրանք, ովքեր ստանում են թույլտվություն: Հազվադեպ է պատահում այնպես, որ ներքին ուժերի ազդեցության տակ թելադրողի կերպարը կարող է բաժին հասնել նորեկներից ինչ-որ մեկին:

    Իշխանության փոփոխությունը կատարվում է քաոսային և շատ արագ – համազգեստը կարող է փոխանցվել ձեռքից ձեռք հաշված րոպեների կամ վայրկյանների ընթացքում:

    Եթե համազգեստի հանդեպ մշտական թույլտվություն է ստանում մի խումբ, որի դեմքերը գոնե մասնակիորեն համաձայն են միմյանց հետ, ապա նրանցից յուրաքանչյուրի կողմից ձևավորվող քաղաքականությունը ոչ այնքան հակասական է, և այդպիսի մարդն անվանվում է «հետևողական» կամ «համառ», կամ «նպատակասլաց» և այլն, բայց անգամ այս դեպքում իրավիճակը ամենից հաճախ հիշեցնում է կարապ, խեցգետին և գայլաձուկ:

    «Ես» համազգեստ կրողների քաոսը անդադար է, և յուրաքանչյուրը իրեն համարում է բոլոր նախորդների որոշումների համար պատասխանատու:

    Հիմա վերադառնանք ընկալումների նկարագրությանը:

    Հասարակ մարդու գրեթե բոլոր ցանկությունները մեխանիկական են, և այս իրավիճակում գրեթե անհնար է մտածել «ես» թեմայով – միանգամից ծագում է հոգնածություն, ԲԷ: Ուրախալի ցանկությունը կանգ է առնում և առաջանում է մտածելու ու իշխանության թեմայի շուրջ խորհելու պահանջ ուց արտահայտման հաճախակիության և ուժգնության հետ զուգնթաց:

    Ժամանակի ցանկացած պահի ինչ-որ բան է արվում և ինչ-որ բան է զգացվում, ընդ որում առավել սովորական ցանկությունը գերակշռում է քիչ սովորական ցանկությանը, իսկ շատ հաճախակի ընկալումը (սովորությունը) արտահայտվում է անգամ այն զգալու ամենաթույլ ցանկության դեպքում: Որպեսզի նոր ցանկությունը անցնի այդ սովորությունների ցանկապատի վրայով, անհրաժեշտ է, որ այն լինի կամ մոտ զուգորդված սովորական դարձած ցանկություններից մեկի հետ, այսինքն ուղղված նրանցից մեկի իրականացմանը, կամ էլ նրան անհրաժեշտ է լինել բացարձակապես ուժեղ և/կամ համառ:

    ՊԸ (ՊԸ, պարզություն, ուց, ՊԷՎ և այլ ֆիզիկական ապրումներ) և մռայլություններ (ԲԷ, բթություն և կեղծ կոնցեպցիաներ, մց, ԲԷՎ) այնքան հեռու են իրարից, այնքան անհամատեղելի են, որ ՊԸ ամրապնդման դեպքում իշխանության մասին հարցը անխուսափելի է: Մարդը կրկնապատկվում է, բաժանվում է երկու մասի: Իշխանությունը հաջորդաբար ԲԷ մասից անցնում է ՊԸ, ընդ որում դրանցից ոչ մեկը, հայտնվելով իշխանության մոտ, կտրականապես չի ցանկանում ընդունել մյուսի որոշումը: Այդ պատճառով դիտորդի տեսակետից, որը հեռու է ՊԸ պրակտիկայի զարգացումից, այդպիսի մարդը թվում է հակասական, անհուսալի: Հենց նոր նա պայմանավորվել է քեզ հետ ինչ-որ բանի համար, իսկ արդեն 5 րոպեից հրաժարվում է պայմանավորվածությունից այն հիմքով, թե չունի ուց: Բայց այդպիսի փոփոխականություն լինում է մինչև պրակտիկանտը չի սովորում պարզագույն ձևով տարբերել ուց և մց: Ուց նույնպես կարող է իրականացման ընթացքում հանկարծակի փոփոխվել այլ ուց, բայց այնուամենայնիվ նրանց մեծ մասը համարվում է ամբողջությամբ կայուն և կանխորոշված: Այդ պատճառով պրակտիկանտի մոտ անգամ ամենաշտապ ուց իրականցման հետ կապված ոչ մի դժվարություն չի ծագում:

    Ընկալումների ամբողջականության բժանումը երկու անհաշտ մասերի հանդիսանում է շիզոֆրենիա կամ ինչ էլ լինի վերագրված է հոգեբուժարանին: Տարբերությունն այն է, որ պաթոլոգիա համարվող և տառապանքներ պատճառող երևույթները կայանում են այս կամ այն համակցության մռայլ ընկալումներում – մց մեկ ամբողջականությունը հակասում է մյուսին, մի կոնցեպցիաները` մյուսներին: Յուրաքանչյուրը, ով ձգտում է զգալ առավելագույն քանակով ՊԸ, ով դրա համար ձեռնարկում է գործնական քայլեր և հասնում է արդյունքի, բախվում է «կրկնապատկում» իրավիճակին, վկայում է այն մասին, որ դա շատ էլ գրավիչ վիճակ է: Դա տարատեսակ կողմերի պայքար է, դա ռեզոնանսվում է ազատության համար մղվող պայքարի ձևի հետ: Հաճախակի լինում է այնպես, որ կարճ ժամանակում տեղի է ունենում ՊԸ փոխարինում ԲԷ, և այդ ժամանակ ծագում է յուրահատուկ վառ պարզություն այն բանում, որ անհայտ պատճառով ՊԸ ապրում են այնպես, որ դա ռեզոնանսվում է «կենդանի», «իրական», «այդ» բառերի հետ, իսկ մռայլությունները` հակառակը: Այդ ձևով ինչքան հաճախ և վառ են արտահայտվում ՊԸ, այնքան շատ են հաճույք և ՊԸ ծագում մռայլությունների հետ պայքարի պրոցեսից, անգամ, եթե դա տրվում է մեծ դժվարությամբ:

    Եվ եթե պրակտիկայում թուլացնել ճնշումը, չզգալ հաճախակի օրգազմներ (որ հաճախ, քան 2-3 անգամ ամսում), ապա ժամանակի ընթացքում պայծառ ֆոնը (ՊՖ) ավելի ու ավելի մոտ կդառնա անդադարին, և երկիշխանությունը նորից կփոխվի մենիշխանության, բայց այժմ իշխանության մեջ կլինի ոչ թե դատարկ կոպիտ կոնցեպցիա «ես» մասին, որի մեջ յուրաքանչյուր ընկալում կարող է գլուխը մտցնել, այլ ՊԸ կոալիցիա: Սկզբից մարդը միակն է, հետո դառնում է երկուսը, իսկ հետո նա նորից միակն է:

    Նոր միավորման ճանապարհին անդադար կծագի հետևյալ հարցը լուծելու հնարավորություն. հենց հիմա կարող է գերակշռել համակարգչային խաղ խաղալու և գոհունակություն ու դժգոհություն զգալու ցանկությունը, կամ կարդալ գիրք Ռամակրիշնայի մասին, և զգալ ՊԸ: Հենց հիմա կլինի կամ մեկը կամ էլ մյուսը: Ահա թե ինչն է փոխում գործերի վիճակը և խախտում է մեխանիկական սովորությունների անխախտելի աստվածությունը. պարզությունը այն բանում, որ յուրաքանչյուր դեպքում կլինի կամ առաջինը, կամ երկրորդը, կամ էլ երրորդը` որևէ մեկը ամեն դեպքում կգերակշռի մյուսներին: Զարմանալի ձևով այդ պարզությունը ուժեղացնում է ՊԸ զգալու ուց: Ընդ որում դա այնքան էլ զարմանալի չէ, եթե հիշել այն, ինչից սկսեցինք. ՊԸ հատկությունը ռեզոնանսվել միմյանց հետ: Այստեղից պարզ է, որ ՑԱՆԿԱՑԱԾ պարզություն օժանդակում է ուց զգալ ՊԸ: Այդ պատճառով պրակտիկայի բոլոր ճյուղերի համար այդպիսի մեծ նշանակություն ունի կոնցեպցիաների, անորոշ բառերի հեռացման պրակտիկան և այլն – բանական պարզության հասնելը ուժեղ ռեզոնանսվում է բացառապես ՊԸ-պարզության հետ, և այդ ամեն ավելանում է ՊԸ զգալու ցանկության գավաթին:

    «Մեդիտացիա» տերմինը հանդիպում է շատ հաճախ: Ամենից հաճախ այն օգտագործում են որպես գեղեցիկ խայծ և իրենք էլ չեն իմանում և չեն էլ ցանկանում իմանալ, ինչ է հատկապես այդ բառը նշանակում: Նրանք, ովքեր իսկապես զբաղվում են ինչ-որ պրակտիկայով, այդ բառով նշանակում են բոլոր մտքերից, ցանկություններից, էմոցիաներից ուշադրության հեռացումը, որի ընթացքում ծագում են նրանց համար գրավիչ ընկալումներ: Այդպիսի ընկալումների նկարագրությունը շատ հաճախ ռեզոնանսվում է ՊԸ հետ (դա կախված է կոնկրետ հեղինակից): Ցանկություների հեռացումը համարում են մեդիտացիայի հաջող անցկացմա էական պայման: Մեդիտացիայի վերաբերյալ բազմաթիվ հրահանգներում ուղղակիորեն նշվում է, որ անգամ արդյունքի հասնելու ցանկությունը մեդիտացիայում համարվում է խոչընդոտ: Դա ակնհայտորեն հակասում է իմ կողմից առաջարկված ուց արմատավորման պրակտիկային, և ես ցանկանում եմ պարզաբանել դա:

    Եթե խոր անդունդում չունենալ պարզություն, որը տարբերակում է ուց և մց, չունենալ նրանց տարբերակման, առաջինների արմատավորման և երկրորդների հեռացման փորձ, եթե չիմանալ, որ ուց ռեզոնանսվում են ՊԸ հետ, իսկ մց անհամատեղելի են նրանց հետ, եթե չզբաղվել ԲԷ հեռացման պրակտիկյով, որոնք անխուսափելիորեն ծագում են և սովորության համաձայն, և մց իրականացման ժամանակ (այդ թվում և արդյունքի ցանկության մեջ, եթե նրա մեջ կա մեխանիկական բաղադրիչ), ապա միայն բոլոր ընկալումներից ուշադրության հեռացումով կարելի է հասնել ՊԸ արտահայտման: Այդ դեպքում, նախ և առաջ, ծագող ՊԸ կարճաժամկետ են, անկայուն, չեն հասնում բարձր ինտենսիվության, թափանցիկության, ձեռք չեն բերում բովանդակալիություն (այսինքն երանգների հարուստ սպեկտր), և այդ ձևով նրանք կարող են էական ազդեցություն թողնել ընկալումների ամբողջականության վրա այդ տեղում, չեն դառնում մռայլության էական հակակշիռ, չեն կարողանում սովորության մեջ մտնել: Իսկ երկրորդը, նման պրակտիկան անհամատեղելի է առօրյա կենսագուրծունեության, առավել ևս կյանքի հետ, որը լի է ուց, քանի որ մեդիտացիայի համար պահանջում է առանձին ժամանակի տրամադրում: Զուգահեռաբար դա բերում է այն բանին, որ ՊԸ Ձգտման սեկտորից բոլորովին չեն կարողանում գեթ մի փոքր կայուն արտահայտվել որպես «մեդիտացիայի» պրակտիկանտ, որովհետև ուց այդպիսի ՊԸ ամենաառաջին «կայծերն են»` նրանց հետ առավել ռեզոնանսվող: Իսկ երրորդը, մեդիտացիայով զբաղվողը նման է մի մարդու, որը նստած է օվկիանոսի ափին և սպասում է. օվկիանոսը ինչ կհանի ափ, բայց երբ ՊԸ արտահայտվում է, նա չի կարողանում այն որսալ, դարձնել իր ընկալումների մշտական մաս, քանի որ հեռացնում է դրա ցանկությունը: Նա կարող է միայն հետևել, թե ինչպես է ՊԸ արտահայտվում` զրկված աջակցությունից` ուց տեսքով զգում է այն, և հեռանում: Այսիսով մեդիտացիայով զբաղվողը զրկում է իրեն հզորագույն շարժիչից, որը տասնյակ և հարյուրավոր անգամներ ուժեղացնում է գրավիչ ցանկություններ զգալու սովորությունը:

    ՈՒՈՒՊ պրակտիկանտը անպատճառ զբաղվում է և «մեդիտացիայով» – նա հեռացնում է մռայլությունները (և ոչ միայն մռայլությունները, այլ նաև մյուս ընկալումները), «լսում է» այն, ինչ արթնանում է, բայց ՊԸ ծագման դեպքում զգում է այդ ՊԸ ավելի ուժեղ, հաճախակի զգալու ռեզոնանսվող ուց: Նա առանձնացնում է այդ ցանկությունը մեխանիկական, մռայլ ցանկություներից, և զգում է այն` ձևական պրակտիկաների օգնությամբ մշակելով, հասնում է այդ ՊԸ զգալու սովորության ամրապնդման մեծ արագության: Նոր ՊԸ առաջին իսկ արտահայտման ժամանակ այն նկարագրությունների և ֆիքսման միջոցով հպվում է նրան: Առավել ևս, ձևական պրակտիկաների օգնությամբ նա հասնում է կայուն և ինտենսիվ ՊԸ, սկսում է զգալ նոր ՊԸ, ծագում է նոր ուց, սկսում է ճանապահորդություն ՊԸ աշխարհում, ընդ որում դրա գոյության համար չէ կյանքը «պրակտիկայով» կամ «ոչ-պրակտիկայով» կառուցել, որն աղետալի փոքրացնում է պրակտիկայի էֆեկտիվությունը: ՈՒՈՒՊ պրակտիկանտը կարող է զբաղվել պրակտիկայով 24 ժամ, ընդ որում յուրաքանչյուր իրավիճակ նրա համար իդեալական է: