Armenian change

Error

×

Ազատություն բացասական էմոցիաներից

Main page / Գլխավոր էջ / ՍԵԼԵԿՑԻԱ-2005: Ճանապարհ դեպի պայծառ գիտակցություն / Ազատություն բացասական էմոցիաներից

Contents

     

    Գլխի բովանդակությունը.

     

    01-01) Բացասական էմոցիաների (ԲԷ) և նրանցից ազատվելու ընդհանուր ինֆորմացիա:

    01-02) ԲԷ ճնշումն ու հեռացումը:

    01-03) ԲԷ հետազոտման և հեռացման առաջին քայլերը:

    01-04) ԲԷ ցիկլային ընկալման պրակտիկան:

    01-05) ԲԷ-ի հեռացման այլ պրակտիկաներ:

    01-06) Ուշադրության վերադարձման պրակտիկան (ՈւՎ):

    01-07) Տիպիկ սխալներ:

    01-08) Խտացման պրակտիկան:

    01-09) Գոհունակություն, «ոչ մի բան չի կատարվում», բաց մոխրագույն վիճակ:

     

    01-01) Օր օրի, րոպե առ րոպե մարդիկ զգում են բացասական էմոցիաներ (ԲԷ). խանդ, խղճահարություն սեփական անձի նկատմամբ, վախ, բարկություն, ատելություն, դժգոհություն, անբավարարվածություն, վիրավորանք, կատաղություն, տարակուսանք, չարություն, նախանձություն, երկյուղ, անհանգստություն, տագնապ, արհամարանք, նողկանք, ամոթ, ստորացածություն, վրեժխնդրություն, անտարբերություն, ծուլություն, տխրություն, թախիծ, հիասթափություն, ժլատություն և այլն, և այլն:

    Այս գրքում շարադրված ուղիղ ուղու պրակտիկան (ՈւՈւՊ) կազմված է քո անձի անցանկալի ընկալումների հաջորդական փոխարինմամբ ցանկալիով: Դրա համար անհրաժեշտ է զգալ ընկալման այնպիսի փոխարինման ուրախալի ցանկություն (այսինքն ցանկություն, որն ուղեկցվում է կանխավայելմամբ) և արմատավորել այն համառորեն ու վճռականորեն, մինչև նոր ստեղծված սովորությունը չի գերազանցի նախորդին` ինչ-որ ժամանակ մեխանիկորեն ստեղծվածին:

    Ես անվանում եմ այդ ճանապարհը «ուղիղ» հենց այն պատճառով, որ դրա իրականացման համար պահանջվում է միակ որոշակի պայման` ընկալումները փոփոխելու ուրախալի ցանկություն, որն արտահայտվում է քո մեջ:

    ՈւՈւՊ-ով զբաղվելու ընթացքում մարդը հասնում է իր կողմից նկատված ԲԷ անբասիր հեռացմանը (տես հետո) նա հայտնաբերում է, որ բացի մեծ և նկատելի ԲԷ, անընդհատ կրում է նաև մեծ քանակությամբ մանր ԲԷ: Առանց չափազանցության կարելի է ասել, որ համարյա ամեն ընկալում ուղեկցվում է մանր ԲԷ ալեցայտքով (հաճախ դա անբավարարվածություն, բացասական վերաբերմունք, տագնապ է), որի ետևում ձգվում է հազիվ նկատելի «պոչ», որը սնուցում է առանց այդ էլ գերխտացված բացասական ֆոնը: Այդ ամենը միասին ստեղծում է ահավոր թունավոր մթնոլորտ: Դրա հետևանքները սոսկալի են, աղետաբեր:

    Առաջին հերթին դա բերում է նրան, ինչն անվանում են «ծերացում», և այն սկսվում է ոչ թե 40 տարեկանում, այլ` 22-25-ում, ընդ որում շատ արագ: Մաշկը դառնում է ոչ միայն որոշ չափով անհարթ, այլ տհաճ տեսքից և շոշափումից, մարմիններն ու դեմքերը դառնում են թորշոմած, տգեղ, ծռմռված, այլանդակված, ճարպակալված կամ հակառակը` արտահայտված տգեղ նիհարությամբ: Հոտերը դառնում են սուր և տհաճ: Ինքնազգացողությունը անընդհատ վատանում է, բայց քանի որ դա կատարվում է բավականին դանդաղ, մարդը սովորում է և անգամ չի նկատում, որ կատարվում են շատ տհաճ փոփոխություններ` առավոտյան արթնանում ես կոտրտված, երեկոյան քնելիս գրեթե ընկնում ես զառանցանքի մեջ, սկսվում են տնքոցներ, թուլություն. պահանջվում են ավելի ու ավելի շատ գրգռիչներ` սուրճ, մեխանիկական սեքս, պարզ տպավորություններ: Ապա նայիր մեր ծերերին: Մի կողմ դիր քաղաքավարությունը և նայիր նրանց ամենայն ազնվությամբ, որին դու ընդունակ ես: Չէ որ պատկերը ահավոր է: Նրանց մարմիններն ու դեմքերը ԲԷ նյութական իրականացումն է, որը նրանք կրել են ամբողջ կյանքի ընթացքում և շարունակում են կրել: Դա այնքան սովորական է, որ թվում է, թե այդպես պետք է լինի, այլ կերպ հնարավոր չէ, որ ծերությունը դա անխուսափելի զառամախտ է, տգեղություն, տանջանք, բթություն, ագրեսիա: Սակայն Հնդկաստանում, Նեպալում, Տիբեթում, Շրի Լանկայում տիբեթյան մենաստաններում կարելի է տեսնել շատ ծերերի, և թե որքան են նրանք տարբերվում մեր ծերերից: Նրանց դեմքերը, ինտոնացիան, սովորությունները առաջացնում են պայծառ համակրանք, նրանց ծերացած մարմիները գարշելի չեն, իսկ նրանց աչքերը նույնիսկ, կարծես, կախարդում են:

    Երկրորդ հերթին, ես միանգամայն համոզված եմ, որ համարյա, կամ, անգամ ընդհանրապես չկան այնպիսի հիվանդություններ, որոնք չեն առաջանում հատկապես ԲԷ կողմից: Համաձայն ժամանակակից հավատքի մարդիկ հիվանդանում են վիրուսներից և մանրէներից, սակայն ես համոզված եմ, որ այդ նույն մանրէներն ու վիրուսները սկսում են իրենց կործանարար աշխատանքը հատկապես այն մարդկանց մարմինների մեջ, որոնք ուժեղ վնասված են ԲԷ-ով, ընդ որում դժվար չէ համապատասխանություն գտնել որոշակի հիվանդությունների և գերիշխող ԲԷ-ի տեսակի մեջ: Նրանք, ովքեր զբաղվում են ՈւՈւՊ և հասնում են ԲԷ-ից ազատվելու ավելի ու ավելի բարձր մակարդակների, երբեմն զգում են ԲԷ կրելու հին սովորության ալեցայտք և այդ ժամանակ զարմանքով նշում են, որ իրենց մարմնի հետ ինչ-որ աներևակայելի բան է կատարվում. մարմինը սկսում է զգալ ցավեր, իսկ տեղ-տեղ անգամ հստակ կերպով ցավում է, վրա է գալիս ցավագին ծանրություն, անշարժություն, հատուկ ֆիզիկական պղտորություն, թուլություն, և դա առաջանում է կես ժամից մինչև մեկ ժամվա ընթացքում բացասական ֆոն զգալուց, միայն մի քանի չվերացված ԲԷ ալեցայտքից հետո: Այդ պահերին առավել պարզ է դառնում այն, որ եթե դու չես վերացնում ԲԷ-ն, ապա մշտապես ապրում ես այդ հիվանդագին վիճակում, իսկ մարդիկ անընդմեջ կրում են այս կամ այն ԲԷ ցայտուն ալեցայտքերի կամ մտահոգվածության, տագնապի, դժգոհության, սեփական անձի նկատմամբ խղճահարության, թախիծի «թույլ» բացասական ֆոնի (ԲՖ) տեսքով, և նրանց մարմինը մշտապես գտնվում է այդ թունավորման դաժան ճնշման տակ:

    Երրորդ հերթին, ԲԷ ոչ միայն քայքայում են մարմինը, այլև նրանք ամբողջովին ոչնչացնում են ուրախալի ցանկություններ, դատողական պարզություն, պայծառացած ընկալումներ (ՊԸ)` քնքշություն, գեղեցկության զգացում, նպատակադրվածություն, անվրդովություն, ստեղծագործական ուրախություն, համակրանք, հիացմունք, կանխագուշակություն զգալու ընդունակությունը: ԲԷ մարդուն վերածում են քայլող դիակի, որը դեռ երկար տարիներ կարող է շրջել երկրի վրա. աստիճանաբար քայքայվում է արտաքնապես կենդանի մարմինը, որի մեջ արդեն վաղուց կենդանի ոչինչ չկա: Դա նաև նշանակում է, որ մարդու առջև անողոքաբար փակվում է գիտակցության ճանապարհորդության, նոր բացահայտումների և նոր ՊԸ-ի դուռը; Ընդգծում եմ, որ հոգևոր պրակտիկան. յոգան, մեդիտացիան, աղոթքը քեզ ոչինչի չեն հասցնի, եթե դու չես ձգտում առաջին հերթին հասնել ԲԷ-ի անբասիր հեռացման և ՊԸ անդադար զգալուն: ԲԷ ներկայության դեպքում ոչինչ հնարավոր չէ: ԲԷ-ի վերացումը և քո մեջ ՊԸ-ի աշխարհի հայտնաբերումը գիտակցության անհավատալի ճանապարհորդության ուղին է, անկախ նրանից, թե որ հոգևոր պրակտիկան ես դու ընտրել քեզ համար:

    Ես գտնում եմ, որ ցանկացած անկեղծ ձգտում դեպի ՊԸ քիչ թե շատ արագ կբերի քեզ շատ թե քիչ ցայտուն արտահայտված արդյունքի, լինես դու բուդհայական, քրիշնաիտ, ուղղափառ կամ ցանկացած ուրիշ: Երկրպագում ես արդյոք ցանկացած տեսակի Աստծուն կամ էլ հավատում ես անկերպար Աստծուն, աթեիստ ես արդյոք, թե դարվինիստ, էզոտերիկ կամ էլ տանտրիստ, հնագույն աղանդի հետևորդ ես, կամ էլ նոր ստեղծածի երկրպագու, այս ամենից անկախ, եթե դու զգում ես դեպի ՊԸ անկեղծ ձգտում, եթե ունես անողոք վերաբերմունք ԲԷ և դոգմատիզմի նկատմամբ, եթե զբաղվում ես ցանկացած պրակտիկայով, որն ուղված է ՊԸ զգալու և ԲԷ զգալը դադեցնելու ուղղությամբ, ապա արդյունքներն ի հայտ կգան, կյանքը կդառնա ավելի հետաքրքիր և հագեցված: Բայց ԲԷ նկատմամբ ներողամտությունը, դրանց արդարացումը կամ էլ ինքնախաբեությունը, որ կայանում է նրանում, որ դու ընդամենը ձևացնում ես, որ չես կրում ԲԷ, այդ ամենը անելանի փակուղի է, շարժում դեպի քայքայում, զառամախտ, ինտենսիվ տանջանքներ:

    Այն հասարակությունը, որտեղ չի տարվում ԲԷ և դոգմատիզմի դեմ անողոք պայքար, երբեք չի ապրի խաղաղ, ինչքան էլ մենք խստացնեք օրենքները, ուժեղացնենք պատիժը, ինչ նոր սարքավորումներ և մեխանիզմներ որ չհայտնագործենք: ՈՒՈՒՊ կիրառող միաբանությունը` «մռութներ» նոր տիպի միաբանության եզակի օրինակ է, բացարձակապես կայուն, քանի որ նրա մեջ պարզապես բացակայում են ներքին քայքայող ուժերը, չէ որ ագրեսիայի, նեղվածության, սեփական անձի նկատմամբ խղճահարության, ագահության, ամբարտավանության կամ էլ թերարժեքության և նման այլ յուրաքանչյուր մղում ենթարկվում է անմիջապես վերացման կամ էլ գոնե նվազագույնը անմիջապես վերացման փորձին, որի հետ կապված սաստիկ ձևով աճում է համակրանքը, ՊԸ ցանկությունը սեփական անձի և ուրիշների մեջ, նվիրվածությունը, քնքշությունը, համագործակցության ցանկությունը և այլն: Եվ անգամ նրանց միաբանությունը, որը իր առջև չի դնում ԲԷ և դոգմատիզմի վերացման խնդիրը, բայց համակրում է ՈւՈւՊ ու աջակցում է «մռութների» ձգտումներին, տարբերվում է բացառապես մեծ խաղաղասիրությամբ (չշփոթել անպաշտպանվածության, մանկայնության հետ) և կայունությամբ:

    Աշխարհը, որտեղ դու ապրում ես, առանց չափազանցության կարելի է ասել, որ առաջին հերթին ԲԷ աշխարհ է: Դրանք ի հայտ են գալիս այնպիսի բազմազան դրսևորումներով, այնպես սերտորեն հյուսված են կյանքին, որ երբեմն թվում է, թե բացի դրանցից ոչինչ այլևս չկա, և միակ բանը, որ դու կարող ես անել նրբացնել, բարդացնել, բազմազանացնել դրանք ոլորելով, միացնելով միմյանց, դարձնելով ավելի բազմաշերտ ու ինտենսիվ: ԲԷ շրջապատում են քեզ ամենուրեք, կառչում են ու արմատավորվում: Ես անգամ չեմ ասում այնպիսի ակնհայտ բաների մասին, ինչպիսիք են բռնության պաշտամունքը ֆիլմերում ու նորություններում: Բացիր յուրաքանչյուր «գեղարվեստական» գիրք, որը համարվում է լավն ու խորիմաստ, անգամ այնտեղ դու կգտնես «նուրբ» ԲԷ, ուժեղ ԲԷ, բարդ ԲԷ և, եթե ընթերցողի մոտ գոյանում են ԲԷ կոմպլեքս, որտեղ ԲԷ մեջընդմիջվում են դրական էմոցիաներով (ԴԷ), ապա հենց դա էլ հիմք է հանդիսանում համարելու տվյալ գիրքը «լավը»: Եվ որտեղի՞ց գտնել ՊԸ մեջ կյանքը նկարագրող գրքեր, չ՞է որ դրա մասին գրելու համար, անհրաժեշտ է ունենալ սեփական փորձ և ցանկացած միջոցով այն ամրապնդելու ձգտում: Հնարել այն անհնար է, այդ պատճառով նման գրքերը չափազանք քիչ են, օրինակ Կաստանեդայի, Թայշի Աբելյարի, Ֆլորենդա Դոնների բոլոր գրքերը, Քրիստոֆեր Իշերվուդի «Ռամակրիշնան և նրա աշակերտները», Սատպրեմի «Շրի Աուրոբինդո կամ գիտակցության ճանապարհորդությունը», Թաշի Տակպո Նամգյալայի և Դալայ Լամայի «Մահամուդրան», Չժե Ցոնկապայի «Լամրիմը», Քրիշնամուրտի «Հուշատետրը», Պաթանջալիի «Յոգա-սուտրան», Տուլկու Ուրգյենա Րինպոչեի «Ծիածանով նկարածը», Թենդզին Վանգյալայի «Բնական ուղեղի հրաշալիքները», Էվանս-Վենտցի «Տիբեթ Միլարեպի մեծ յոգը» վերաբերվում են այդ գրքերի շարքին:

    Խորը մոլորություններից մեկը կայանում է նրանում, որ մարդիկ համարում են, թե իրենք չեն ընտրում ԲԷ կրումը, այլ նրանց ստիպում են այլ մարդիկ կամ հանգամանքերը: Այդ ըմբռնումը սխալ է 100%, և հավատալով դրան անզոր են դառնում անգամ նրանք, ովքեր կցանկանային դադարել կրել բոլոր կամ էլ, գոնե, որոշ ԲԷ: Հիմնվելով իմ և ՈՒՈՒՊ զբաղվող մարդկանց փորձի վրա ես հաստատում եմ, որ կրում ես դու ԲԷ, թե` ոչ, ամբողջությամբ կախված է միայն քեզանից, այդ սարսափելի սովորությունը հաղթահարելու քո ջանքերից:

    Կանխավայելմամբ ուղեկցվող հանգամանքները փոփոխելու ուրախալի ցանկությունը լրիվ համատեղելի է ընթացիկ հանգամանքներում ԲԷ վերացման պրակտիկայի, այն պարզության հետ, որ ոչ թե հանգամանքներն են առաջացնում ԲԷ, այլ կա տվյալ հանգամանքներում ԲԷ կրելու այդպիսի սովորություն: Այդ պատճառով կարելի է անբասիր հեռացնել տվյալ իրավիճակում առաջացող ԲԷ ու զգալ ՊԸ, և միաժամանակ զգալ այդ իրավիճակը փոխելու ուրախալի ցանկություն ու կիրառել դրան ուղղված ջանքեր:

    Չկան այնպիսի հանգամանքներ, որոնք կարող են խոչնդոտ հանդիսանալ պրակտիկայի համար: Որքան իրավիճակը քեզ համար ավելի անցանկալի է, այնքան արագ նրա մեջ կարտահայտվեն ԲԷ, և դու կկարողանաս հատկապես ինտենսիվ մարզել հեռացումը և հասնել ավելի վառ արդյունքի: Արդյունքում անգամ ամենաանցանկալի իրավիճակները պրակտիկայով զբաղվողի կողմից ընդունվում են հիացմունքով, վճռականությամբ, կանխավայելմամբ (նայիր «սթալքինգ» գլուխը): Գտնվելով ագրեսիվ միջավայրում կարելի է մարզել ԲԷ վերացման անբասիրություն: Գտնվելով հարմարավետ միջավայրում կարելի է մարզել բավականությունը և գորշությունը վերացնելու ջանքերը: Քանի դեռ դու կենդանի ես` դու ունես իդեալական պայմաններ բոլոր տեսակի հանգամանքներում պրակտիկայով զբաղվելու համար: Համընթացորեն առաջանում է հանգամանքների նկատմամբ անսովոր վերաբերմունք` ոչ թե ինչպես իրադարձությունների քաոսային կուտակում, այլ ինչպես կենդանի, զգայուն:

    Հնարավոր է արդյ՞ոք ազատ լինել ԲԷ: Մարդիկ այնպես անհուսալիորեն խրված են ԲԷ մեջ, որ անգամ դրանցից ազատվելու միտքը առաջացնում է գրգռվածություն: Մարդիկ իրենց պատկերացնում են առանց ԲԷ և ընկնում են տարակուսանքի մեջ. ապա ինչ՞պես ապրել, վերածվել այսպես ոչինչ չզգացող գերանի՞: Նրանք թմրամոլի նման այնքան կախված են ԲԷ, որ անգամ չեն կարողանում պատկերացնել ինչ-որ բան դրանից դուրս, թեպետ իրականում շատ մարդկանց մոտ նկատվել են ՊԸ թույլ արձագանքների կարճատև բռնկումներ, հատկապես վաղ մանկության հասակում:

    Հարցրու ցանկացած մարդու կր՞ում է արդյոք նա ԲԷ, նա կպատասխանի. «Իհարկե, երբեմն կրում եմ»: «Իհարկե» բառը արտացոլում է անսասան վստահություն, իբրև այլ կերպ հնարավոր չէ: Իսկ «երբեմն» բառը ինքնախաբեություն է, որովհետև մարդիկ կրում են ԲԷ կամ ԲՖ ոչ թե «երբեմն», այլ` անընդհատ: Ինչքան ուժեղ է ԲԷ զգալու սովորությունը, այնքան քիչ է մարդը ինքն իրեն հաշվետվություն տալիս դրանց առկայության մասին, և շուտով միայն ագրեսիայի վայրի ալեցայտքը, որն ուղեկցվում է սրտի նոպայով, նա ճանաչում է որպես ԲԷ, իսկ մնացած ժամանակ ենթադրում է, որ նա ԲԷ չունի: Մարդկանց ԲԷ մեջ խորասուզվածության աստիճանը սարսափելի հրեշալի է, անարտահայտելի: Ժամանակի 99,99% մարդը կրում է շատ թե քիչ ուժեղ արտահայտված ԲԷ կամ ԲՖ, որոնք երբեմն ընդհատվում են ԴԷ: Ոչ մի կենդանի էակ չի գոյատևի այդ թունավոր մթնոլորտում: Բայց ԴԷ էլ քիչ մխիթարանք է, քանի որ այն հանդիսանում է ԲԷ հակառակ կողմ, որը թունավորում է ոչ պակաս` ԴԷ շարքին են պատկանում տիրելու գոհունակությունը (ուշադրությունով, կամ իրերով, կամ իշխանությունով և այլն), չարախնդությունը, ինքնագոհությունը, գոհունակությունը, ինքնազմայլումը, սեփական անձի կարևորության զգացումը (ՍԿԶ), արհամարանքը, գոռոզությունը և այլն: Բավական չէ, որ ԴԷ չեն համատեղվում ՊԸ հետ, նրանք դեռ հրահրում են ավելի ուժեղ ԲԷ, չէ որ ինչքան ուժեղ է, օրինակ, մարդու ՍԿԶ, այնքան հեշտ է նրան կպնել, այնքան ավելի շատ իր ինքնահավանությունը սպառնալիք է նա տեսնում շրջապատող աշխարհում, այնքան հաճախ և թեթև է նա կրում դժգոհություն, բարկություն, վիրավորանք, ագրեսիա: Որոշ մարդկանց մոտ հաճախ որոշակի ԴԷ-ին խառնվում են ՊԸ-ը, իսկ երբեմն ԴԷ հավասարակշրում են ԲԷ-ի գործունեությունը (օրինակ, գոհունակությունը կոմպենսացնում է դժգոհությունը): Եվ այդ ժամանակ ԲԷ և Դէ հարաբերական ազատության կարճատև պահին կարող են ճեղքվել, դուրս գալ ՊԸ արձագանքները, բայց դրանք շատ թույլ են և ժամանակի ընթացքում կարող են բոլորովին անհայտանալ:

    ԲԷ-ն թույն է, թմրանյութային շշմածություն: Դրանցից մահանում ես, բայց ինչ-որ «հաճույք» դեռ ստանում ես, իսկ եթե փորձում ես ասեղը թողնել, սկսվում են կոտրումները, ազատության վախ: Մարդիկ ստանում են «տպավորություններ» ԲԷ-ից և գալվանացվում են, ընդունելով այդ երևույթը որպես կյանք: «Տպավորությունները» հենց ԴԷ են: Վրեժխնդրության մտքի ժամանակ թշնամու հանդեպ չարությունն ուղեկցվում է չարախնդությամբ, իսկ կորուստի տխրությունը` գոհունակությամբ, որ քեզ կխղճան և ուշադրություն կդարձնեն: Այդ պատճառով ԲԷ մեջ մարդիկ տեսնում են արժեք, ԴԷ ստանալու միջոց, և ԲԷ-ի վերացման մասին միտքը, առաջացնում է այդ նույն ԴԷ-ի կորուստի վախ, սեփական անձի հանդեպ խղճահարություն, թերահավատություն և անգամ ագրեսիա: Ինչքան մահացած քեզ պետք է զգաս, որպեսզի կառչես ԲԷ-ից, որպես «կենդանի» զգալու միջոց: ԲԷ-ից «հաճույքը»-ը թույնով սնվելու «հաճույք» է, սկզբից շատ վատ է, բայց հետո գալիս է թեթևացում, և ինչքան ուժեղ է այդ թույնը, այդքան ուժեղ է հակադրությունը թեթևացման հետ: Այդ պատճառով մարդիկ դիտավորյալ արմատավորում են ԲԷ, քանի որ ՊԸ ապրել չեն կարող և անգամ չեն երազում դրա մասին, համակերպվելով նրա հետ, որը կյանքը բավականին գորշ և միապաղաղ է: Արդեն 25-30 տարեկանից մարդիկ սկսվում են սպասել մահի, որպես տաղտկությունից, ԲԷ-ից և հիվանդություններից ազատվելու միջոց, դրանով արագացնելով, ծրագրավորելով իրենց ծերացումն ու քայքայումը:

    Բայց ազատությունը հնարավոր է: Ես առաջարկում են դեպի ազատություն տանող պրակտիկա: ԲԷ-ի հաղթահարումը ամենաառաջին քայլն է, դրա ետևից բացվում են վիճակների տարածության անծայրածիր աշխարհները: Հանդիպում են մարդիկ, որոնք ենթադրում են, թե կարելի է նվազեցնել ԲԷ-ի ուժը, բայց նրանք չեն հավատում, որ դա կարելի է անել սեփական ուժերի միջոցով, այլ փորձում են գտնել այսպես ասած «մեծ կարմիր կոճակ» (ՄԿԿ)` սեղմեցիր և տառապանքներդ վերջացան: Այդ կոճակը գտնելու համար, նրանք զբաղվում են յոգայով, յուրահատուկ շնչառությունով, նստում են տարբեր դիրքերով, կարդում են մանտրաներ, քայլում են շարքերով, երգում են հիմներ և այլն, այսինքն անում են ցանկացած բան, բացի ԲԷ վերացնելու համար ուղղակի ջանքեր գործադրելուց և ՊԸ-ի մեջ «ներս ցատկելուց»: Ընդ որում որոշակի ԲԷ կարճ ժամանակով թուլանում են, բայց դա ժամանակավոր և շատ թույլ ազդեցություն է, վաղ թե ուշ ուշադրությունը վրիպում է և վերադառնում է դեպի նույն ԲԷ: Բացի այդ հնարավոր չէ քսանչորս ժամ անընդմեջ նստել և երգել մանտրաներ` դու կարիք ունես վերկենալու, աշխատանքի և ուտելիքի ետևից գնալու, մարդկանց հետ շփվելու, քնելու, և այդ ժամանակ ԲԷ վրա կհասնեն նորից: Տիբեթի վանականները հավատում են, որ շատ հեռու ապագայում, հարյուրավոր վերամարմնավորումներից հետո, նրանք կդադարեն ԲԷ զգալ, բայց նրանք երբեք չեն հավատա, որ դա կարելի է անել, ոչ թե հինգ հարյուր տարի մանտրա կարդալով, այլ հենց` հիմա մի քանի տարվա համառ աշխատանքից հետո:

    Որպեսզի կանխավ գուշակել հնարավոր սխալ մեկնաբանությունները, սահմանեմ, որ «ջանքը» կենտրոնացված, շատ ուժգին և ուրախ ցանկություն է: «Կենտրոնացված»` նշանակում է չկա քաոսային շեղումներով ցրվածություն: «ՈՒրախ»` նշանակում է ուղեկցված է կանխավայելմամբ, թարմությամբ, կանխագուշակությամբ: «ԲԷ-ի վերացման համար ջանք գործադրել», չի նշանակում մկանները լարել, ատամները սեղմել կամ էլ այլ կերպ շնչել, դա նշանակում է ԲԷ զգալը դադարելու ուժեղ ցանկություն ունենալ, և շատ ուժեղ ցանկանալ զգալ ՊԸ: Կենտրոնացված, ինտենսիվ և ուրախ ցանկությունը բերում է ընկալումների փոփոխությունների` համաձայն այդ ցանկության: Եվ ինչքան ավելի համառորեն ու վճռականորեն ես դու մարզվում դրանում այնքան ավելի մեծ արվեստի ես հասնում, այնքան ավելի գործուն է դառնում քո ջանքը: Ինչպես է կատարվում, որ ջանքերը բերում են փոփոխություններ, դա գաղտնիք է, բայց քանի որ դա կատարվում է, ես դրանից օգտվում եմ և հասնում եմ ցանկալիին: Մարդիկ ոչինչ չգիտեն ջանքերի այդ ունակության մասին, քանի որ նրանց ցանկությունները կամ շատ թույլ են, կամ շատ ցրված, կամ մոտիվացված են ոչ թե ՊԸ ձգտելուն, ուրախ չեն, այլ մոտիվացված են վախով, այլ ԲԷ-ով, պաշտպանվելու կամ հարձակվելու ցանկությամբ:

    Եվս երկու բառ, որոնք բավականին ճիշտ նկարագրում են ջանքը` «հիշել» և «ներս ցատկել»: «ԲԷ-ի վերացման ջանք գործադրելը» հավասարարժեք է «հիշել սեփական անձը այն վիճակում, երբ ԲԷ բացակայում էին» կամ «ներս ցատկել ԲԷ-ից դուրս վիճակի մեջ»: «ՊԸ առաջացնելու համար ջանք գործադրելը» հավասարարժեք է «հիշել սեփական անձը այն վիճակում, երբ կա ՊԸ զգացողություն», «ներս ցատկել ՊԸ մեջ»: Ընդգծում եմ, որ պահանջվում է ոչ միայն մտածել նրա մասին, որ երբևէ եղել է ՊԸ զգացողություն, այլ հատկապես հիշել այդ վիճակը: Քանի որ բոլոր ընկալումները գոյություն ունեն միայն այստեղ և հենց հիմա, ապա «հիշել ինքդ քեզ ՊԸ մեջ», նշանակում է «հենց հիմա ՊԸ զգալ»:

    Գերջանքը կատարվում է այն ժամանակ, երբ դու անում ես այն, ինչ համարում ես քեզ համար անհնարին, շարունակելով աճեցնել ջանքերի հզորությունը` հակառակ թերահավատ մտքերի, հակառակ ցանկացած ամեն ինչի:

    Այժմ հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից աշխարհը առանց գիտության: Գիտնականները ուսումնասիրում են նյութերի ցանկալի հատկություններ ստանալու միջոցներն ու օրինաչափությունները, որից հետո օգտագործվում են ստացված գիտելիքները ընկալումները փոխարինելու համար: Ցրտի զգացողությունը փոխարինվում է տաքի զգացողությամբ, եթե ծակ, թաց մորթու և փայտե մաշիկներից հետո հագնում ես ժամանակակից պոլարտեկի բոճկոն և տրեկինգային սպորտային կոշիկներ: Ատամնացավի զգացողությունը վերացվում է ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառելու հետևանքով: Բայց կար ժամանակ, երբ գիտություն չկար և առավել ևս նրանք, ովքեր հետազոտում էին նյութերի հատկությունները, ուսումնասիրում էին շրջապատում հանդիպող նյութերի կառուցվածքը, հալածանքների էին ենթարկում, մեղադրվում էին Աստվածների նկատմամբ անհարգության մեջ և այլն: Հաշվետվություն տուր քեզ, որ մարդկությունը հիմա քաղաքակրթության հաջորդ պտույտի վրա է: Ժամանակակից մարդիկ համոզված են, որ հնարավոր չէ վերցնել և փոխարինել գրգռման ընկալումը համակրանքի ընկալումով, տխրության զգացումը` գեղեցկության զգացումով և այլն: Ոչ ոք չի հետազոտում ընկալումների հատկությունները, չի վարժեցնում նրանց փոխարինումը, ղեկավարվելով ուրախալի ցանկություններով, կանխավայելումով և առողջ դատողությամբ: Ավելին, նրանց, ովքեր դրանով զբաղվում են, վախեցնում են Աստծո սոսկալի պատիժով, ասելով, որ այդ մարդիկ «խանգարում են մարդու բնության բնական հաշվեկշիռը», քանի որ, եթե ԲԷ գոյություն ունեն, ուրեմն «դա ինչ-որ բանի համար հարկավոր է»: Այդ ժամանակ անհասկանալի է, թե ինչու այդ նույն քննադատները չեն դադարեցնում ատամները բուժելը, տաք հագուստից և պահպանակից օգտվելը, չէ որ եթե կան ատավնացավը, ցրտի զգացողությունը և ՁԻԱՀ-ը, ուրեմն, նրանց դոգմաներին համաձայն, «դա ինչ-որ բանի համար հարկավոր է»: Նրանց, ովքեր գտնվում են այն դոգմայի ազդեցության տակ, իբրև մարդը «ստեղծված է» ԲԷ կրելու համար, և «իրերի զարգացման բնական ընթացքին» միջամտելը կբերի «անհաշվեկշռության», ես հիշեցնեմ, որ եթե մարդն անգամ ստեղծված է ընկալումների տրված հավաքածույով, ապա այդ ընկալումների մեջ կա նաև փոխվելու ուրախալի ցանկություն, գորշությունների զգացողությունները դադարեցնելուն ուղղված ջանքեր գործադրելու և ՊԸ զգալու ցանկություն: Կա մի պահ, որի վրա ես ցանկանում եմ հատուկ ուշադրություն դարձնել: Եթե մարդը, գտնվելով կեղծ կոնցեպցիաների, հեղինակության կողմից պատժվելու կամ հարգանքի վախի և այլն ազդեցության տակ, ինչ-որ փոփոխություն է կատարում իր կյանքում, ապա հետագայում նա երբեմն կարող է զղջալ կատարածի համար և ցանկություն ունենալ վերադառնալու նախկին վիճակին կամ սկսելու փնտրել մի նոր բան, քանի որ այն կյանքը, որը նա իր համար ստեղծել է, նրան չի բավարարում: Նա ուներ ծիածանագույն պատկերացումներ, իսկ իրականությունը պարզվեց ուրիշ: Մարդը, որը հաջողության է հասել ԲԷ վերացման գոնե մի գործողության մեջ և հենց հիմա ՊԸ ալեցայտք է զգում, այս պահին չի կարող առանց սարսուռի մտածել նախկին վիճակին վերադառնալու մասին, երբ չկար ՊԸ և կար ԲԷ: Դա ասոցացվում է մահվան կամ էլ մահից ավելի ահավոր վիճակի հետ: Եվ ինչքան ավելի հաճախ է պրակտիկան օգտագործողը կրում ՊԸ, այնքան ավելի վստահ է նա ձգտում ամրապնդել այդ վիճակը, ամեն գնով դադարել ԲԷ զգալու նախկին սովորությունը: Պարզվում է, նոր իրականությունը անվերջ գրավիչ է նախկինից:

    Մարդու կյանքի մեջ սկսվում է նոր դարաշրջան. մարդիկ սկսում են հետազոտել հենց իրենց միջոցով ստեղծված ընկալումները, ուսումնասիրել դրանց հատկությունները և օրինաչափությունները, հայտնաբերել ընկալումների կազմության փոփոխությանն ուղղված ուրախալի ցանկությունները, ստեղծել այդ փոփոխությունների օպտիմալ տեխնոլոգիաներ: Հետազոտության պրոցեսում գիտնականները անցյալում ծանոթ նյութերի հետ հայտնաբերում էին նոր նյութեր, որոնք օժտված են անըմբռնելի, բացառիկ հատկություններով: Այստեղ նույնպես որքան իրականացվում է ԲԷ-ն ՊԸ-ով փոխարինելու պրակտիկան, այնքան նոր ՊԸ են ի հայտ գալիս և դրանք այնքան ապշեցուցիչ են, որ ոչ մի սանձարձակ երևակայություն չէր կանխատեսի այդպիսի բան: Սկսվում է ընկալումների ինժեներիայի նոր դարաշրջան, ընկալումների, որոնցով կազվմած է մարդ անունով կոնգլոմերատը: Սկսվում է մարդու նոր, բացառիկ ճանապարհորդություն, ընդ որում այդ ճանապարհորդությունը բնորոշող հատկությունը կայանում է նրանում, որ դա ոչ թե հռչակավոր «գիտակցության ճանապարհորդություն» է, որի տակ սովորաբար հասկանում են որոշակի հուզումնալից կամ մտավոր պրոցես, կտրված առարկայական իրականությունից, զգացողությունից, այսինքն ֆիզիկական մարմնից, սովորական առօրեականությունից: Մարդն ամբողջովին ընկղմվում է այդ ճանապարհորդության մեջ: Նա դառնում է ոչ միայն երևակայամոլ, որը հերթով մտքում անց է կացնում փիլիսոփայական տերմիններ, այլ դրա հետ միասին կրում է մեծ քանակությամբ ԲԷ, չի զգում ուրախալի ցանկություններ, հիվանդանում է, օրեցոր իրեն վատ զգալով: Նրա ֆիզիկական մարմինը նույնպես ընկալումների հավաքածու է, որոնք մենք կոչում ենք զգացողություններ, և այդ ընկալումներն էլ կարելի է փոխարինել ուղղակի ջանքերով (օրինակ, անտարբերությունը` եռանդունությամբ, «վատառողջությունը»` հրաշալի ինքնազգացողությամբ), և բացի դրանից ֆիզիկական մարմինը սկսում է տրանսֆորմացվել, վերափոխվել այն բանից հետո, երբ ԲԷ անհետանում են ընկալումների ամբողջականությունից, իսկ նրանց տեղը զբաղեցնում են ՊԸ:

    Այս պահին (2005 թիվ) այդպիսի ճանապարհորդները շատ քիչեն` 20-ից մի փոքր ավելի մարդ (ես ի նկատի ունեմ «մռութներին»), բայց 2000 թվին, երբ ես նոր էի ձեռնամուխ եղել այս գործունեությանը, «մռութ» ընդհանրապես չկար, այնպես որ, ես համոզված եմ, որ նրանք կշատանան, քանի որ այդ ճանապարհորդությունը իրականացնելու համար դրամ, մեքենա, կրթություն, կապեր, ժառանգականություն և այլ բաներ հարկավոր չեն: Բավական է միայն իմանալ այն մասին, որ այդպիսի ճանապարհորդությունը հնարավոր է, (այդ խնդիրը լուծում է այս գիրքը), ինչպես նաև այն փաստը, որ դու կենդանի ես, և երջանկանալու, ՊԸ զգալու, գորշությունները հաղթահարելու ձգտման առկայությունը: Այդ պատճառով ես համոզված եմ, որ «մռութների» քանակությունը տարեց-տարի կաճի և կգա ժամանակ, երբ մենք կհաշվենք նրանց հարյուրներով, հազարներով: Դրա համար ես կրում եմ ինտենսիվ կանխավայելում, երբ իրականացնում եմ իմ ուրախալի ցանկությունները «մռութ-նախագծերի» իրականացմանն ուղղված. կառուցում եմ ինֆրակառուցվածք «մռութ-մշակույթի» համար, թարգմանում եմ գրքեր այլ լեզուներով, համագործակցում եմ «մռութների» պրակտիկային, որպեսզի ժամանակի ընթացքում նրանք դառնան էքսպերտներ պրակտիկայում, ՊԸ կրողներ, և կարողանան ինքնուրույն համագործակցել նոր սկսնակ պրակտիկանտների պրակտիկային: Ես իմ ամբողջ ժամանակը և բոլոր միջոցները ծառայեցնում եմ այդ նպատակին և դա ինձ շատ դուր է գալիս:

    Մինիմում խնդիրը «մռութի» համար կայանում է նրանում, որ սկզբից պետք է տիրապետել գիտակցված երազատեսության արվեստին և մարմնից դուրս գալու փորձին, իսկ հետո սովորել պահպանել գիտակցվածությունը ֆիզիկական մարմնի մահանալու պրոցեսում (երբ և եթե նա կմահանա) ֆիզիկական մարմնի մահվան և նոր ծննդյան ժամանակամիջոցում, և ծնվելուց հետո, որպեսզի «նոր կյանքում» պրակտիկան լինի հիշողության մեջ և շարունակել այն, սկսվելով այն տեղից, որտեղից որ ավարտվել է «նախորդ կյանքում»: Ես պնդում եմ, որ այդպիսի փորձը վստահ իրականացնելու համար, անհրաժեշտ է բացարձակապես վերացնել գորշությունը և հասնել անդադար ՊԸ վիճակին, որը ցանկալի է հափշտակվածության որակ ունենա: Մարդկությունը արդեն ունի այդպիսի սահմանափակ փորձ (հիշենք Դալայ Լամա 14-րդին, Կարմապա 17-րդին և հարյուրավոր քիչ ճանաչված տիբեթական վանականների, որոնք դարձան «տուլկու», մարդիկ, որոնք տեղափոխեցին իրենց գիտակցությունը նոր մարմնի մեջ, քիչ թե շատ ընդհատումներով ինքնագիտակցության մեջ, անցյալ կյանքը և փորձը հիշելու ընդունակության մեջ):

    ԲԷ ունեն մի շարք տարբերակիչ նշաններ.

    1. դրանցից հետո առաջանում է բթություն (այսինք ընդունակությունների կտրուկ թուլացում և ընկալումները տարբերելու ցանկություն),
    2. դրանցից հետո առաջանում է ֆիզիկական վատ ինքնազգացողություն,
    3. դրանցից հետո առաջանում է հետաքրքրության, կանխվայելման, խանդավառության, այլ ՊԸ, ուրախ ցանկությունների կորուստ,
    4. դրանց ընթացքը անհամատեղելի է պարզ դատողության հետ,
    5. նրանց ընթացումը անհամատեղիլի է ՊԸ-ի հետ,
    6. ԲԷ զգալով դու նման ես ծրագրավորված մի ռոբոտի` ռեակցիաներդ և վարքդ հեշտ է նախապես հաշվարկել, գործողություններդ ծայրահեղ անարդյունավետ են,
    7. ԲԷ-ի հոսքից համարյա հնարավոր չէ դուրս պրծնել առանց համառ և վճռական մարզումների, անգամ եթե որևէ իրադրության մեջ դու կցանկանաս դադարել դրանք զգալ, դա քեզ չի հաջողվի` այդպիսին է հազարապատիկ ամրապնդված սովորության ուժը:

    ԴԷի բնորոշ հատկանիշները.

    • դրանք ԲԷ-ի հայելանման հատկապատկերն են` նախանձություն-չարախնդություն, դժգոհություն – գոհունակություն, սեփական թերարժեքության զգացողություն («ՍԹԶ») – սեփական կարևորության զգացողություն (ՍԿԶ), անհանգստություն – թորշոմած հանգստություն և գորշություն, պարտության դառնություն – հաղթանակի ուրախություն, միայնության թախիծ – հիվանդագին բարեկամություն, քծնություն; և այլն,
    • դրանցից հետո առաջանում է հոգնածություն, ուժասպառություն, անտարբերություն,
    • դրանցից հետո առաջանում է թունավորում, վատ ֆիզիկական ինքնազգագացողություն, թեև ոչ այդքան անհայտորեն, որքան ԲԷ-ից հետո,
    • դրանց ընթանալու ժամանակ կա վախի զգացում, որ վաղ թե ուշ դրանք կդադարեն և կսկսեն ԲԷ,
    • դրանց ընթացքը համարյա 100%-վ անհամատեղելի է ՊԸ հետ. բացառություն են կազմում այն իրադրությունները, երբ ԴԷ հավասարակշռում են համապատասխան ԲԷ և ազատված լուսածառաքում կարող է առկայծել ՊԸ արձագանքը,
    • դրանց արտահայտման պրոցեսում և հետո առաջանում է բթություն,
    • դրանց ընթացքը անհամատեղելի է պարզ դատողության հետ, թեև ոչ այդքան ակնհայտորեն, ինչպես ԲԷ-ի ժամանակ,
    • դարձյալ նույն «ռոբոտանմանություն», ԴԷ կրող մարդու ռեակցեաների և վարքի հաշվառման թեթևություն, ինչպես նաև գործողությունների անարդունավետություն,
    • ԴԷ կրելու ցանկությունը ավելի շատ նման է թմրանյութային կախվածության` չստացած ԴԷ-ի «կոտրումները» կարող են լինել բացարձակապես «ցավոտ», այսինքն կարող են ուղեկցվել շատ ուժեղ ԲԷ-ով:

     

    Մարդը, որը սուզված է ԲԷ մեջ, շատ դժվար է ընդգծում ԴԷ-ի և ՊԸ-ի միջև գտնվող սահմանը, որովհետև ՊԸ նա շատ հազվադեպ է կրում, դրա պատճառով ՈՒՈՒՊ-ում գլխավոր շեշտը դրվում է հենց ԲԷ-ի հեռացման վրա, որոնք հանդիսանում են ակնհայտորեն թունավորող, տանջող և անցանկալի: Հետզհետե ուժեղանալով ԲԷ-ից ազատվելու աստիճանը, ԴԷի մեջ կսկսվի շերտավորում` նրանցից մի քանիսը կդառնան ԲԷ-ի ակնհայտորեն անցանկալի ուղեկից-նմանակներ, մնացածը ցանկալի կլինի շարունակել զգալ, մաքրելով նրանք թունավոր շերտադարսվածքներից և այդ մաքրման արդյունքում կձուլվի ՊԸ կորիզը: Կա և որոշ ԴԷ, որոնք ինքնուրույն, առանց ջանք գործադրելու անհետանում են, երբ հայելանման ԲԷ վերացված են, օրինակ նախանձության վերացման ժամանակ անհետանում է նաև չարախնդությունը:

    ՊԸ երբեք չեն անհետանում ԲԷ վերացման զուգընթաց, այլ ընդհակառակը` ուժեղանում են նրանց բոլոր հատկությունները. ա) հայտնվելու հաճախականությունը, բ) ինտենսիվությունը, գ) խորությունը (այսինքն երանգների քանակը); դ) խորաթափանցությունը (հարակից ընկալումների հատվածության աստիճանը, «մաքրություն») և ե) հնչականության (ռեզոնանսի) առկայությունը (հատկություն է, որը կայանում է նրանում, երբ մի ՊԸ արտահայտումը բերում է միանգամից մեծ քանակությամբ այլ ՊԸ:

    Կա մի այլ բնորոշ տարբերություն ՊԸ-ի և ԴԷ-ի մեջ, այն կայանում է նրանում, որ ԴԷ, ինչ ուժգնության էլ որ լինեն, միշտ օբյեկտակողմնորոշված են: Անգամ ուժեղ չարախնդությունը` չարախնդություն է կոնկրետ առիթով և կոնկրետ մարդու նկատմամբ: Անգամ ուժեղ խղճահարությունը` խղճահարություն է կոնկրետ մի անձի նկատմամբ: ՊԸ ունեն բացառիկ հատկություն արտահայտել իրենց ոչ օբյեկտային լինելը ինտենսիվության մեծացման ժամանակ, հատկապես երբ դրանք դառնում են հափշակվածության մակարդակի:

    Լուսան. «Երբ առաջանում են ԴԷ, ապա չկա ընկալումը տարբերելու և հարցնելու «ինչ եմ ես հիմա զգում» ցանկությունը: Կա միայն առաջացած ցանկությունները իրագործելու ցանկություն, առանց որևէ փորձ ձեռնարկելու տարբերել մեխանիկական են նրանք, թե ուրախալի, ուղեկցված են հոգնածությամբ և թունավորությամբ, թե` ընդհակառակը: Արդյունքում անխուսափելիորեն ի հայտ են գալիս իրադրություններ, որտեղ դրսևորվում են ԲԷ: Քանի որ ընկալումների տարբերում չկա, ապա չկա նաև հստակություն, թե ինչպիսին են ցանկությունները, ինչու են նրանք այդ տեսակի: Մեխանիկական ցանկությունները վերացնելու և ուրախալի ցանկություններ փնտրելու և իրագործելու ցանկությունը արտահայտվելու հնարավորություն չունի:

    Երբ արտահայտված են ՊԸ, ընկալումները տարբերելու ցանկությունը ուժեղանում է և տարբերելու յուրաքանչյուր ջանք սկսում է հատկապես ուժեղ ռեզոնանսվել ՊԸ հետ:

    ԴԷ ուղեփակում են դատողության գործունեությունը, այսինքն նրանք ճնշում են դատողություններ անելու ունակությունը, հնարավոր մեկնաբանությունների համեմատումը, մեկնաբանությունների նկատմամբ հստակության հասնելու ցանկությունը: ԴԷ մեջ մարդը ընտրում է հնարավոր մեկնաբանությունների մեծ քանակից միակը ոչ թե այն պատճառով, որ այն բոլորից շատ է հիմնավորված, այլ որովհետև նա առավելապես օգնում է շարունակել ԴԷ զգալ: Այդ ժամանակ կարող են տեղի ունենալ անգամ, թվում է, թե անհավանական դուրս մղումներ և լրանկարումներ: Երբեմն դա կարող է նպաստել վտանգավոր իրադրության ստեղծմանը, որի առաջացման հնարավորությունը մարդը ԴԷ-ից դուրս վիճակում ակնթարթորեն կհաշվարկեր և կկանխեր:

     

    Կա այդպիսի տերմին «հոգեկան հիվանդություն»: Այդպես անվանում են այն ամենը, ինչը անսովոր է: Եթե մերկ ես զբոսնում, ուրեմն հիվանդ ես: Լողանում ես սարցանքում` հիվանդ ես: ԲԷ վերացնում ես` հիվանդ ես: Չես ուզում ամուսնանալ` հիվանդ ես: Չես սիրում ծնողներիդ` բացարձակապես հիվանդ ես: Ես առաջարկում եմ այլ սահմանում` հոգեկան հիվանդ է նա, ով չի ցանկանում զգալ որոշակի մտքեր, էմոցիաներ, ցանկություններ, բայց զգում է: Եթե դու չես ուզում զգալ ԲԷ, բայց զգում ես, ուրեմն հոգեկան հիվանդ ես, և այդ երևույթի պարզաբանումով ամրանում է առողջանալու համար նոր ճանապարհ գտնելու, այսինքն ԲԷ դադարեցնելու ցանկությունը:

    ԲԷ ուղղակի վերացման դժվարություններից է նրանց կեղծ մեկնաբանությունը իբրև անձի «անբաժանելի մասի», իբրև սեփականության: Եվ ինչքան շատ է մարդու մեջ տիրելու հակումը, այդքան դժվար կլինի նրան ցանկանալ ազատվել անգամ այնպիսի սեփականությունից, ինչպիսին է ուժեղ տառապանքը, մանավանդ, որ նա հույս ունի ԲԷ նոպայից հետո ՊԸ նոպա ունենալ: Սակայն, եթե դու սկսում ես ԲԷ վերացնել, ապա վախն ու զղջումները անհետանում են, նրանց անհեթեթականությունը դառնում է ավելի ցայտուն, քանի որ ԲԷ-ի վերացման արդյունքում ուժեղանում են ՊԸ-ի նշույլները, և այդ նշույլներից ամեն մեկը բացահայտում է երկընտրանք` կամ մեկը, կամ մյուսը, կշեռքի մի նժարին ԲԷ է, իսկ մյուսին` ՊԸ-ը շոշափելու հիացմունքը:

    ԲԷ ոչ թե անձի անբաժանելի մասն է, այլ ընդամենը ուռուցք է: Հաճախ խոսում են այսպես կոչված «անձնական հատկությունների մասին», ընդ որում ենթադրվում է, որ այդ հատկությունները տրված են մեզ անկախ որևէ բանից, ինչ-որ բան, որ տրվել է ծնվելիս կամ ցմահ պատվաստված են դաստիարակությամբ, և եթե անգամ ենթարկվում է կանոնավորման, ապա փոքր սահմաներում: Ասելով «ես այնպես դյուրագռգիռ եմ», նշում են հենց այդ «անձնական հատկությունը», «բնավորության առանձնահատկությունը»: Այսպիսով ենթադրվում է, որ դյուրագրգռվածությունը անխուսափելիորեն հայտնվում է որոշակի հանգամանքների ժամանակ, այսինքն եզրակացվում է որոշակի խիստ և կայուն կապ հանգամանքների և ԲԷ միջև: Բացի այդ եզրակացվում է այդ «հատկությանը» հատուկ ինչ-որ «բնություն», որը տարբերվում է հասարակ ուռուցքից և որին կարելի է կամ արմատավորել, կամ վերացնել: Այդ բոլոր հատկությունները ԲԷ զգալու խորացած սովորություն են: Չկան ոչ մի «կապեր»` կա ուղղակի սովորություն, որը կարելի է փոխել:

    Եթե դու ֆիքսում ես, որ բոլոր ԲԷ վերացվում են, կամ, որ ԲԷ ներկա պահին չկան, և այդ նույն ժամանակ չկան նաև ցայտուն ՊԸ, ապա դա նշանակում է, որ այս պահին դու կրում ես բացասական ֆոն (ԲՖ): ԲՖ ցածր ինտենսիվություն ունեցող ԲԷ է, նրանք կարծես թե ԲԷ-ի «լղոզված» «հատակային» շերտ լինեն: ԲՖ չունեն արտահայտված ալեցայտքեր, իսկ երբ այդպիսի ալեցայտքը ի հայտ է գալիս, ապա դա հենց սովորական ԲԷ է, և շատ անգամ դու կարող ես չհասկանալ, որ ԲԷ դատարկ տեղը չեն հայտնվում, այլ ունեն սնուցող շերտ ԲՖ-ի տեսքով, որը դու կրում ես հենց այդ պահին: Բացասական ֆոնը շատ ձգձգված է ժամանակի մեջ, նա կարող է տևել ժամեր, օրեր, ամիսներ, մի ամբողջ կյանք:

    Պայծառացված ֆոնը (ՊՖ) որոշվում է ԲՖ-ին համանմանորեն:

    Ընդունենք նոր տերմին «բացասական դոմինանտ»: Հաճախ մարդիկ ասում են, որ իրենք բավականին ազատված են ԲԷ-ից, իսկ մի քանիսը անգամ հայտարարում են, որ չեն կրում ԲԷ և ԲՖ ժամերով և օրերով: Բայց ակնհայտ է, որ այդպիսի մարդը լցված է ԲԷ-ով և ԲՖ-ով, քանզի դեմքը ծռմռված է, մարմինը լարված և զարմանալի է, որ նա այդ ամենը չի տեսնում: Բացասական դոմինանտը այնպիսի ԲԷ կամ ԲՖ է, որի հետ դու այնքան ես համակերպվել, որ ոչ միայն չես պատկերացնում կյանքդ առանց դրա, այլ անգամ չես էլ նկատում, որ անընդատ կրում ես այն: Կրկնում եմ, եթե այս պահին ազատ լինեիր բոլոր տեսակի ԲԷ-ից, ապա հիմա կկրեիր պայծառ և կայուն ՊԸ, իսկ եթե ՊԸ-ներ չկան, ուրեմն առկա են ԲԷ, ԲՖ կամ ԲԷՎ, այսինքն բացասական դոմինանտը:

    Մի կանգ առ միայն պրակտիկայի մասին խոսակցությունների վրա, սկսիր ազատության համար իրական պայքար հենց հիմա: Պայքարի՛ր: Ինչքա՞ն կարելի է այդպես ապրել: Այո, ԲԷ վերացնելը բացարձակ դյուրին չէ, իսկ ապրել նրանց հետ հեշտ՞ է: ԲԷ վերացնել սկսելը առաջին քայլն է: Եթե դու դա չես արել, ապա ընդհանրապես ոչինչ չես արել և քո առջև դեռ ամեն ինչ փակված է: Ինչքա՞ն ժամանակ է պետք վատնել առաջին քայլն անելու համար: Առջևում ՊԸ հսկայական լայնարձակությունն է, իսկ դու նրբանկատություն ես անում այդ թույնի հետ: Պատկերացրու, որ դու ալպինիստ ես, որը գրոհում է լեռան գագաթը: Դա հասարակ գագաթ չէ: Կան շատ մարդիկ, որոնք կոչում են իրենց ուսուցիչներ, պայծառացվածներ, վարպետներ, բայց դու երբևէ տեսե՞լ ես մի մարդ, որը ազատված լինի ԲԷ-ից: Այդ գագաթը քչերին է հասանելի և ոչ միայն նրա համար, որ դժվարին է, այլ որ ոչ ոք իր առջև այդ խնդիրը չի դնում: Ոչ ոք, չի վերացնում ԲԷ ուղիղ ճանապարհով, բոլորը փնտրում են շրջանցող միջոցներ` ՄԿԿ (դիրքեր, մանտրաներ): Հավաքիր քո ամբողջ վճռականությունը, համառությունը և սերը կյանքի նկատմամբ, եթե այդ խնդիրը չլուծվի, քեզ սպասում է շրգապատող մարդկանց ճանատագիրը: Նայիր ծերերին, որոնք դարձել են ԲԷ-ի ֆիզիկական մարմնավորումը, քեզ բավարարու՞մ է այդպիսի կյանքը: Նայիր դատարկ հայացքներով երիտասարդներին, որոնք ԲԷ-ից և ԴԷ-ից ստացված բթությունից կարկամած վազք են կատարում դեպի ավելի մեծ ԲԷ և ավելի մեծ բթություն: Նայիր 30-40 տարեկան մարդկանց, որոնք իրենց դեմքերին անդադար կրում են ԲԷ-ի դիմակ, և իրենց բոլոր հույսերը կոցրել են; Ցանկանու՞մ ես այդպես լինել: Եթե ոչ, ապա պայքարի՛ր: Պատկերացրու, որ դու ամազոնուհի ես, տերմինատոր ես, ալպինիստ ես, կախարդ ես, քեզ հարկավոր է ուժերի գերագույն լարում և ոչ թե տեսիլքային «պայծառ ապագայի» համար, այլ ՊԸ զգալու համար, որոնք դու զգում ես հենց այժմ` վերացնելով հերթական ԲԷ-ն: Ամեն քայլից հետո սկսվում է ազատության նոր աստիճան, ամեն օրը բերում է ՊԸ-ի նոր ճղփյուններ, գիտակցումներ. կյանքը վերածվում է անդադար արվեստի և այդ արվեստից ստացված հաճույքի:

    Քո տան մուտքի առջև նստարաններ են դրված: Այդ նստարաններին նստած են տարեց մարդիկ, իսկ նրանց կողքին երեխաներ և պատանիներ են: Եվ ահա այդ հրեշտակները ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՐԵՆ կկերպարանափոխվեն և կդառնան ԱՅՆ, ինչն անվանելու համար դժվար է բառեր գտնել: Նայիր այդ ծերերի աչքերի մեջ: Դու ուզ՞ում ես դառնալ ՆՐԱՆՑԻՑ:

    Հենց այն պահից, երբ ԲԷ վերանում են, առկայծում են ՊԸ նշույլները: Անգամ մի քիչ ազատվելով ԲԷ-ից, պարզ է դառնում, որ դեպի ազատություն տանող ճանապարհը չափազանց հեշտ է: Ընդամենը վերացնում են մի քանի տեսակ մռայլվածություններ, և ՎԵՐՋ: Եվ սկսվում է զարմանահրաշ ճանապարհորդություն խորաթափանց, խորը ապրումներով, որոնք նոր աշխարհ են բացահայտում քո մեջ: Դու այլևս հաճելի երևույթի դիտորդ չես, այլ ինքդ ես հաճույքը, բացահայտումը և ճանապարհորդությունը:

    ԲԷ շղարշի տակ անհնարին է ՊԸ զգալ: Դրանք ոչ ստեղծվում են, ոչ էլ հորինվում, դրանք կամ արտահայտված են, կամ էլ` ոչ, բայց ես կարող եմ ցանկանալ դրանք զգալ: ՊԸ կրելու ցանկությունը այնքանով է ուժեղ, որքանով դու ազատ ես «մռայլվածություններից» (նայիր հետո): Նա խորհրդավոր ձևով մոտեցնում է ՊԸ արտահայտումը, իսկ եթե այդ ցանկությունը ուժեղ է, նա փոխում է իր որակը, որը ես կոչում եմ «ջանք», և այդ ժամանակ ՊԸ առաջանում են սպոնտան: Սկզբից դրանք կարճատև ալեցայտքեր են, որոնք թվում է, թե պրակտիկայի հետ որևէ կապ չունեն: Այնուհետև ՊԸ-ի խորության և ուժգնության կախվածությունը ինտենսիվությունից և ջանքերի անկեղծությունից արտահայտվում է ավելի ցայտուն: Երբ ծխի քուլաները բարակում են, ետևից երևում է արևը: ՊԸ ոչ ստատիկ վիճակ են: Զգալով դրանք, դու ինքդ դառնում ես ճանապարհ դեպի զարմանալի աշխարհներ:

    ԲԷ վերացնելուն և դրա համար համառ վարժություններ սկսելուն մեծ խոչընդոտ է հանդիսանում հասարակության հակազդեցությունը` բացասական հակազդեցություն: Ագրեսիվ բացասական: Շրջապատող մարդիկ` քո բարեկամները, ծանոթները, ինտերնետի կոնֆերանսների «Էզոտերիկները» բարձր հավանականությամբ բոլորը մեկի պես կարտահայտեն ագրեսիա հատկապես ԲԷ վերացման մտքի հանդեպ, ասելով, որ դա անհնարին է, «անբնական» է և կբերի ահավոր հոգեկան հիվանդությունների և այլն: Բացառություններ լինում են, բայց հազվադեպ: Սկզբից հարազատներդ և ընկերներդ քո ուշադրությունը կորցնելու վախից կամ ընկերակցության զգացմունքից քեզ հետ կհամաձայնվեն, բայց ինչքան հաջորդականորեն կլինի քո ԲԷ-ի և դոգմատիկ ընբռնումների վերացման պրակտիկան, այնքան ավելի պարզորոշ կլինի նրանց վերաբերմունքը այդ ամենի նկատմամբ: Այդպիսի միաբանված ագրեսիվ-բացասական վերաբերմունքը դեպի ԲԷ վերացումը, որը հաճախ ուղեկցված է սպառնալիքներով և ֆիզիկական ուժի գործադրմամբ, կարող են լրջորեն տատանել քո վճռականությունը: Բազմաթիվ սկսնակներ, հայտնվելով այսպես ասած փակուղու մեջ, հանձնվում և ավելացնում են նրանց շարքերը, ովքեր գորշ, անբովանդակ կյանք են վարում ԲԷ մեջ: Դա քո ընտրությունն է, դու պետք է որոշես:

    Երբ արտահայտված են սովորական ընկալումները և անգամ եթե ԲԷ մասը դրանց մեջ շատ է, անգամ եթե կա ցանկություն չզգալու դրանք, դու կրում ես «հարմարավետության զգացում»: Երբ սկսում ես զբաղվել ուղիղ ուղու պրակտիկայով և փոխարինում ես մի ընկալումը մյուսով, ապա չնայած նրան, որ ՊԸ մասը աստիճանաբար աճում է, կառաջանա «անհարմարավետության զգացում»: ՊԸ հագեցվածության որոշակի մակարդակից սկսված, անհարմարավետությունը, ընկալումների փոփոխության ժամանակ, տեղի է տալիս կանխավայելքին, ձգտմանը, հիացմունքին և այլ ՊԸ: Պրակտիկայից դուրս մի ժամը հիշվում է որպես շատ, թե քիչ միապաղաղ տպավորությունների շղթա, իսկ ճիգերի մի ժամը` «ջունգլիներում ճանապարհ անցնել» է, հագեցած խոչընդոտների հետ ընդհարումով, նրանց հաղթահարումով, բացահայտումներով: Այսպիսով, պրակտիկան կիրառողը նրա սկզբնական փուլերում, երբ ՊԸ հազիվ արտահայտված են, կարող է օգտագործել հարմարավետության զգացումի առկայությունը, որպես հիմք ենթադրելու, որ «քնած է» սովորական դարձած մռայլվածություններում: Ոմանց այդպիսի կյանքը կթվա ահավոր, այնպես, ինչպես ճանապարհորդի կյանքը քո հարևան պառավին թվում է ահավոր հիմարություն և մազախիզմ:

     

    ԲԷ քաղցկեղային ուռուցքի նման են: Օրինակ, մարդը, որն ունի իր անձի նկատմամբ խղճահարության զգացում (ԻԱՆԽԶ) կրելու սովորություն, նպատակասլաց քայքայում է իր կյանքը իր իսկ ձեռքերով, չէ որ նրան խղճալու, ուշադրություն դարձնելու, սփոփելու (հենց դա է ամենաշատ նա ցանկանում) համար անհրաժեշտ է առիթ ունենալ, աչքի ընկնել հատուկ «թշվառությամբ»: Իր թշվառությունը վայելելու համար նրան անհրաժեշտ են մանրամասնություններ և ինչքան շատ այդքան լավ, եվ նա գործիմացությամբ և գերազանցության զգացումով բոլորին հաղորդակից դարձնի իր տառապանքների գաղտնիքներին: Նա, ով առաջադեմ է այդ չեմպիոնային վազքում, կախում է իր վրա տառապյալի և «ճակատագրով նշանավորվածի» լուսապսակը, ամրապնդելով դրանով սեփական անձի կարևորության զգացումը:

    Այն մարդու մեջ, որն իր անձի նկատմամբ խղճահարության զգացումի հակում ունի, ծագում է ցանկությունների ամբողջություն, որը նման է քաղցկեղային ուռուցքի: Նրա համար ցանկալի է դառնում այն արդյունքը, որը կբերի «անհաջողությունների», չէ որ ինչքան շատ տառապանքներ և ԲԷ է նա կրում, այնքան շատ կկարողանա նա օժանդակել իր անձի նկատմամբ խղճահարության զգացմանը ու ՍԿԶ, այնքան ավելի բարձր դիրք նա կզբաղեցնի աստիճանների ցուցակում տառապյալների մեջ, որոնք պահանջում են (և ստանում են) ուրիշներից և խղճահարություն, և գործողություններ, որոնք ծագել են այդ խղճահարությունից: Իրական և երևակայելի «անհաջողությունները» դառնում եմ նրա ունեցվածքը, ապրանքը, որը նա փոխանակում է ուշադրություն և ծառայություն մատուցելու հետ: Արդյունքում իր անձի նկատմամբ խղճահարության զգացումը սեփական ձեռքերով քանդում է իր կյանքը, ղեկավարվելով թույլ [նպատակ]աուղղված գործողություններով թնգ») և որոշակիորեն- [նպատակա]աուղղված գործողություններով ոնգ»): ԹՆԳ այն գործողություններ են, որոնք ուղեկցված են «Ես այդ անում եմ», «դա տեղի է ունենում» մտքերով, սակայն եթե մարդուն հարցնել կամ նա ինքը իրեն հարցնի «արդյոք ես եմ դա անում», «արդյոք դա տեղի է ունենում», նա կպատասխանի «ոչ», այսինքն նա դուրս է մղում դատողության պարզությունը: ՈՆԳ-ի ժամանակ մարդը համամիտ է, որ նա կատարում է այդ գործողությունը:

     

    01-02) Ավելի հեշտ է ԲԷ-ի վերացման խնդիրը դնել, քան սկսել այն իրագործելը: Անհրաժեշտ է հիրավի մեծագույն ճիգեր գործադրել, դարձնելով պրակտիկան կյանքի անբաժանելի մաս, այլապես երազանքները այդպես էլ կմնան երազանք: Պետք չէ «պրակտիկային հատուկ ժամանակ հատկացնել», պետք է զբաղվել դրանով հենց կյանքի ընթացքում: Հազվադեպ են հանդիպում մարդիկ, որոնք խոսքից անցնում են գործին չնայելով հաջողություններին և պարտություններին, շարունակում են համառությամբ և վճռականությամբ ձգտել իրենց նպատակին հասնելուն:

    ԲԷ վերացվում են ճիգերով. դու կարծես դուրս ես մղում քեզ նրանցից, իբրև ճահճից, հիշում ես քեզ ԲԷ անկախ վիճակում, թռչում ես ՊԸ մեջ: Այդ ջանքերը մշակվում է բազմաքանակ վարժություններով: Քիչ հետո տրված է այն մտքերի և կերպարների նկարագրումը, որոնք ուժեղանում են ճիգերի հետ միասին: ԲԷի վերացումը սահմանված է որպես այնպիսի ջանք, որի արդյունքում.

    ա) ԲԷ-ից չի մնում անգամ աննշան հետք,

    բ) առաջանում են թեկուզ թույլ, բայց հստակ ՊԸ:

    Իհարկե հնարավոր չի լինի միանգամից սովորել այնքան մաքուր «դուրս թռնել» ԲԷ-ի միջից, որպեսզի յուրաքանչյուր անգամ ՊԸ զգալ, և սկզբնական փուլում դեռ հաճախ կհայտվի «ոչինչ չի տեղի ունենում» վիճակը, սակայն կարելի է գոնե հիշել դեպի ՊԸ ձգտումը ԲԷ վերացնելու յուրաքանչյուր փորձից հետո:

    «Անբասիր հեռացումն» այն է որի ժամանակը ԲԷ վերացումը տևում է կես վարկյանից ոչ ավել: Այդ ժամանակահատվածում ԲԷ չի հասցնում ուժեղ թունավորել, հաջորդող ԲԷ շարան առաջացնել և ԲՖ սնուցել:

    Որպեսզի սոցիալապես համապատասխան լինեն, մարդիկ հաճախ ճնշում են ԲԷ, բայց դա չի տալիս նրանցից ազատվելու հնարավորություն, այլ ընդհակառակը` ԲԷ վերածվում են ծանր ԲՖ-ի, որը խիտ, թունավոր շղարշով ծածկում է մնացած բոլոր ընկալումները: Ինչպ՞ես տարբերել ԲԷի վերացումը նրանց ճնշելուց: Չափանիշը կայանում է հենց ՊԸ ապրելու մեջ, գոնե կարճ ակնթարթով, քանի դեռ ԲԷ սովորության համաձայն նորից չի հայտնվել: Այնուհետև կարելի է կողմնորոշվել ԲԷ չկրելու ցանկության բնույթով: Եթե ցանկությունը ուղեկցված է կանխավայելումով, ապա ԲԷ-ի վերացման և ոչ թե ճնշման հավանականությունը բարձր է: Եթե ցանկությունը պատճառաբանված է վախով, ամոթի զգացումով, ՍԿԶ-ով և այլ ԲԷ-ով, ապա վերացում չի կատարվի:

    Եթե ԲԷ-ի վերացման փորձից հետո առաջանում է ծանրություն, հոգնածություն, անբավարարվածություն, ապա դա նշանակում է, որ տեղի ունեցավ ոչ թե վերացում, այլ ճնշում: Ճնշման ժամանակ դու ընտրում ես ոչ թե ԲԷ-ից հրաժարվելը, այլ ընդամենը նրանց արտաքին դրսևորումը ծածկելը հետևանքների վախի, ամոթի զգացումի և այլ ԲԷ-ի պատճառով, բայց միևնույն ժամանակ քո մեջ ամեն ինչ եռում է, չնայած որ փորձում ես արտաքնապես հանգիստ երևալ: Եվ հաճախ այդ ժամանակ ԲԷ ոչ միայն չեն թուլանում, այլ գնալով ուժեղանում են, և նրանց բազմաթիվ օջախները շարունակում են հայտնվել, առաջացնելով գարշահոտ եռում, որը վաղ, թե ուշ անպայման կթափվի: Իհարկե, կարելի է մի ԲԷ-ն դուրս մղել մյուսով (գրգռվածությունը կարող է դուրս մղել ամոթի զգացումով, վախով կամ իր անձի նկատմամբ խղճահարության զգացումով) բայց միևնույն է թունավորումը շարունակվում է:

    Թվեմ այն, ինչը չի հանդիսանում, որպես ԲԷ-ի վերացում և չի նպաստում քեզ նրանց անվերջ շրջապտույտից դուրս հանելուն:

    • ԲԷ-ի փոխարինումը ԴԷ-ով: Եթե բարկացած ես ամուսինուդ վրա, դու զանգահարում ես ընկերուհուդ և նա քեզ զվարճացնում է:
    • Դուրս մղում` մի ԲԷ-ն դուրս է մղում մյուսին: Ամոթի զգացման փոխարեն սկսում ես կրել ագրեսիա:
    • Ինքնախաբեություն` ԲԷ նախկինի պես կրում ես, բայց կարծում ես, որ դա ոչ-ոք չի տեսնում և ինքդ քեզ համոզելով, որ ԲԷ չկան, մահացնում ես քո անկեղծությունը, զրկվելով փոխվելու վերջին հնարավորությունից:
    • Փախուստ դեպի բթություն` ԲԷ կան, բայց դու արգելում ես ինքդ քեզ նրանց մասին մտածել, ուղղակի դուրս ես մղում այդ մտքերը:
    • Կպչունություն` կա միտք «հիմա ես կրում ԲԷ», կա անաշխույժ ցանկություն դադարել զգալ ԲԷ, բայց այդ ուժը անբավարար է ԲԷ կրելու սովորության ուժին գերազանցելու, ինչպես նաև մեխանիկական ցանկությամբ ԲԷ կրումը շարունակելու համար:
    • Ճնշում` ԲԷ-ի տրանսֆորմացիա ԲՖ-ով:

    Այս ցուցակը, իհարկե, լրիվ չէ, դու կարող ես ավելացնել այն, եթե ցանկություն ունես:

    ԲԷ-ի վերացման գլխավոր խոչնդոտներից է ինքնախաբեությունը, երբ մարդը կարծում է, որ ցանկություն ունի ԲԷ-ն վերացնել, բայց իրականում չի ցանկանում դա: Եվ հենց դա է, որ բարդացնում է վերացման պրոցեսը` ԲԷ կրելու ցանկություն, որի առկայության մասին դու հաշվետվություն չես տալիս քեզ: Միշտ, երբ կան ԲԷ, կա նաև ցանկություն նրանց կրելու, և ինչքան ուժեղ են ԲԷ, այդքան ուժեղ է այդ ցանկությունը: Երբ պարզաբանվում է, որ ԲԷ ուժեղ է որովհետև դու ցանկանում ես այն կրես, այլ ոչ թե նրան դժվար է վերացնել, առաջանում են վճռականությունը, կանխավայելումը, հիացմունքը: Այդպիսի պարզաբանումը կարող է առաջացնել նաև ևս երկու նոր ցանկություններ` ուժեղացնել ՊԸ ցանկությունը և թուլացնել ԲԷ կրելու ցանկությունը: ԲԷ կրելու ցանկությունը ուղեկցված է արդարացում-մտքերով «նա ինձ հրահրեց», «այս ԲԷ արդարացի է» և այլն:

    ԲԷ վերացումը կատարվում է ջանքերի գործադրման արդյունքում, որոնք առաջանում են.

    ա) տառապանքները դադարելու ցանկությամբ,

    բ) գիտակցելով, որ անհնարին է ապրել այսպիսի թունավոր խյուսում,

    գ) պարզաբանության ձգտումով, ՊԸ ձգտումով, որոնց արտահայտումը անհամատեղելի է ԲԷ հետ: Վերացման ժամանակ չի կատարվում ԲԷ-ի փոխարինումը մեկ մյուսով, որովհետև քեզ ձեռնատու չէ այդ կոսմետիկական արդյունքը, որի խնդիրը կայանում է ոչ թե նրանում, թե որևէ մեկը կմտածի, որ դու ԲԷ չունես, այլ որ նրանց փոխարեն կրես ՊԸ: ԲԷ-ի վերացման արդյունքում միշտ առաջանում են, ճիշտ է, թեթև, բայց հստակ ազատության, հանգիստ ուրախության, հանդարտության, ուժգին հանգստության, կանխավայելման և կյանքի հետաքրքրության ապրումներ: Ճնշում գործադրելուց այդպիսի երևույթներ տեղի չեն ունենում:

    Եթե մանրամասնորեն զննել ԲԷ վերացումը, ապա դա.

    • կարճ, ակնթարթային մտավոր ֆիքսում է` «կան ԲԷ»:
    • ԲԷ կրել դադարելու ցանկություն:
    • Ջանք (այսինքն սուր, խտացված ցանկության ալեցայտք) ԲԷ վերացնելու համար:
    • ՊԸ կրելու ցանկություն:
    • ՊԸ առաջացնելու ջանք:
    • ՊԸ արտահայտում:

    Այն բանից հետո, երբ 6-րդ կետը իրագործված է, կարելի է վերացումը համարել կատարված: ԲԷ վերացման հաջող ավարտումը չի նշանակում, որ հինգ վարկյան անց նա նորից չի հայտնվի, չէ որ դա ուժեղագույն սովորություն է, բայց եթե դու մեկը մյուսի ետևից համառորեն վերացնես այն, ապա սովորությունը կթուլանա այնքան, մինչև որ կդադարեցվի:

    Կատարելագործմանը զուգընթաց այդ շղթայի օղակները դառնում են ավելի ու ավելի սովորական և արտահայտվում ինքնաբերաբար, նույնքան մեքենայական, ինչպես արտահայտվում էին ԲԷ: Այսպիսով անցանկալի ընկալումներ կրելու սովորությունը փոխարինվում է ցանկալիով, որի արդյունքում հնարավոր է սովորել ԲԷ անբասիր վերացնել: Երբ բավականին երկար ժամանակ անբասիր կերպով ԲԷ վերացվում է, ապա նա բացարձակապես դադարում է գոյանալ, այսպիսով ձեռք է բերվում այդ ԲԷ ամբողջովին վերացում: Երբ հեծանիվ վարել ես սովորում, սաստիկ դժվար է հավասարակշռություն պահել, սակայն երբ սովորեցիր, այդ մասին էլ չես հիշում: Նույնպես էլ այստեղ է:

    ԲԷ վերացնելու վարժությունների սկզբնական փուլում, նպատակահարմար է օգտվել տեսողական այն կերպարներից և մտքերից, որոնք քո մեջ ռեզոնանս են առաջացնում ԲԷ մաքրելու պրոցեսի հետ: Յուրաքանչյուր պրակտիկան կիրարողն ընտրում է իր համար այն կերպարը, որը համապատասխանում է իր նախապատվություններին: Դա կարող է լինել լույսի ճառագայթի կերպար, որը այրում է բոլոր ԲԷ, կամ վիթխարի մի հեղեղ, որը ոչնչացնում է իր ճանապարհին ընկած ամեն ինչ, կամ պայթյունի կերպար, որը փոշու է վերածում ԲԷ կազմված արգելքները: Բերեմ ԲԷ վերացման ճիգերի հետ ռեզոնանս առաջացնող կերպարների օրինակները, որոնք հավաքել է Սկվոն.

    • Ճիգերի ուժգնության սաստկացում. լճի հատակից ծանր և մեծ քարի բարձրացնում` սկզբից տիղմից մաքրում ես, ապա քաշում ես վեր:
    • Յուրաքանչյուր ուժեղ ԲԷ ինչպես հողմ է` կենդանի մնալու համար անհրաժեշտ է ամեն անգամ խրել ամուր սյուն, որը չի կորացվում քամուց: Ամեն խրելուց սյունը ավելի ամրանում է:
    • Իշխանության հաստատում բունտով բռնկված երկրում: Ինքնակոչերի խելահեղ ամբոխը անընդատ ձգտում է տիրանալ այդ տեղին: Եթե թուլություն ցուցաբերես` դիրքերդ կկորցնես: Երբ ձեռք է բերվում իշխանության կայունացում, ես ազդարարում եմ նոր օրենքներ. անդորրության օրենք, ձգտողության օրենք, ուրախության օրենք:
    1. Թեթև, բայց անդրդվելի ուշադրության վերադարձում ԲԷ դեպի ՊԸ հիշեցումը: Օրինակ, եթե ես չկարողանայի սևեռուն հայացքով նայել որևէ մի առարկայի, հայացքի քաոսային սահումի պատճառով, և կարիք կլիներ անընդհատ սթափվել, ապտակել այտերին, ֆիքսել գլուխը, ծածկել մնացած առարկաները լաթերով: Բայց ահա ես սովորեցի նայել մի ուղղությամբ, մեղմորեն վերադարձնելով սահող հայացքը:
    • Լազեր` բարակ, բայց հզոր լույսի ճառագայթ, որը արագ և անխուսափելիորեն ազատում է տարածությունը:
    • Վագրի ցատկ` ամեն արտաշնչելուց հավաքում եմ բոլոր ուժերս և թռնելով, ներս եմ ցատկում ՊԸ-ի մեջ: Եվ եթե անգամ ՊԸ կրելու 1-2 վայրկյանից ես նորից ետ եմ մղվում, ապա շարունակելով ներս ցատկել, ես փոխում եմ ելակետային դրությունը` արդեն հաջողվում է մնալ ՊԸ մեջ 3-5 վայրկյան:

     

    01-03) Որոշակի իրադրության մեջ ԲԷ կրելու սովորության անսասանությունը խախտելու միջոցներից մեկն է մեկնաբանությունների ցիկլային փոփոխության պրակտիկան: Եթե այս պահին դու կրում ես միայնակության թախիծ, ապա փորձիր կենտրոնանալ հետևյալ մտքի վրա. «այ դա լավ է, հազիվ հնարավորություն ստացա մնալ ինքս ինձ հետ, պետք չէ ոչ մեկի ոչինչ ապացուցել, համապատասխան լինել մարդկանց սպասելիքներին, օրենքներին և պատշաճությանը: Կարելի է հանգիստ մտածել, հանգստանալ, տրվել զգացմունքներին և ֆանտազիաներին: Շրջապատում անընդհատ մարդիկ կան, իսկ հիմա ես կարող եմ օգտվել առիթից և վայելել միայնությունս»: Արդյունքում նկատում ես, որ միայնակության ԲԷ թուլացավ: Հիմա փոխիր մտածելակերպդ և մտածիր: «Եթե հիմա այստեղ լիներ համակրելի մի տղամարդ, ես կգրավեի նրա ուշադրությունը, մեզ միմյանց հետ հետաքրքիր կլիներ, ես կդիպչեի նրան և էրոտիկ զգացմունքների հիացմունք կկրեի: Արդյունքում` միայնակության զգացումի հիվանդագին սրում, ԲԷ-ի ուժեղացում: «Ճոճվելով» այդ երկու մտածելակերպի տեսակների արանքում, դու կհասկանաս որ ԲԷ-ի առկայությունը կախված է ոչ թե իրադրությունից, այլ նրա մասին պատկերացումից: Մեկնաբանությունների փոփոխությունը ԲԷ-ից լիովին ազատվելու միջոց չէ, այլ առաջին քայլն է դեպի այն, քանզի առաջինը` հարյուր հազար անգամ կրկնված ԲԷ կրելու սովորության ուժը բոլոր տեսակի պատկերացումներից հզոր է, իսկ երկրորդը` ամբողջ այն ժամանակ, երբ դու փոխում ես պատկերացումներդ, ԲԷ առկա է, նա զարգանում է, թունավորում և առաջացնում է նոր ԲԷր: Մեկնաբանությունների ցիկլային փոփոխությունը տալիս է ԲԷ թուլացման մինիմալ փորձ, բայց և այնպես ամրապնդում է այն հասկացողությունը, որ ԲԷ-ի վրա կարելի է ազդեցություն ունենալ անկախ իրադրությունից: Խաբեական կոնցեպցիան այն մասին, իբրև էմոցիաները ամբողջապես որոշվում են իրավիճակով, քեզ դարձնում է անօգնական, քանի որ դու շատ հազվադեպ կարող ես փոխել հանգամանքները, արդյունքում առաջանում է անելանելիություն զգացում: Մի դեպքում ԲԷ-ի մեջ խորասուզված պեսիմիստուհի ես, իսկ մյուսում` հեղափոխականուհի, որը փորձում է հանգամանքները փոխել այնպես, որ ԲԷ չհայտնվեն, ինչը, իհարկե, անհնարին է, պարզապես մի ԲԷ փոխարինվում են մյուսներով:

    Եթե այդ երկու մեկնաբանությունները նույնքան հնարավոր են, ապա ինչ՞ու չընտրել և ամրապնդել այն, որը նպաստում է ԲԷ թուլացմանը, և հնարավորություն է տալիս ավելի գրավիչ իրավիճակում լինել: Անցանկալի պատկերացումների փոխարինումը ցանկալիով մինիմում խնդիր է, որը հնարավորություն կտա թեթևակիորեն տեղաշարժել ուժգին ԲԷ մեջ անմիջապես ընկնելու սովորությանը:

    Չափազանց էական է այն, որ պրակտիկան գործածելու ընդացքում տեղի է ունենում ՊԸ ապրումների փորձի կուտակում. պահերը, որոնք դու ապրել ես գտնվելով ՊԸ մեջ, կուտակվում են և ոչ թե փոխաբերական իմաստով, այլ չափազանց իրականորեն և վաղ թե (ավաղ) ուշ ճեղքում է տեղի ունենում և ԲԷ վերացնելիս դու կրում ես ինքնաբերական թեթևացում, քեզ ծանոթ ՊԸ սկսում են ավելի կայուն և ցայտուն դրսևորել, առաջանում են նոր ՊԸ:

    Եթե կան այնպիսի ԲԷ, որոնցից ապսոսանքով ես բաժանվում (սովորաբար դա թախիծի, իր կամ ուրիշների անձի նկատմամբ խղճահարության, խանդի զգացումներն են, բայց լինում է նաև ագրեսիա, բացասական վերաբերմունք), ապա կարող ես ազատվել նրանցից, որոնք համարում ես ակնհայտորեն ցավագին և անցանկալի: ԲԷ զգալու սովորությունը ամրապնդված է հարյուր հազարավոր կրկնողություններով, ուստի նրանց վերացնելուց մի քանի վայրկյան հետո, նրանք կարող են նորից առաջանալ: Ամրապնդի’ր անսասան վճռականությունն և ձգտումը քեզ կործանող սովորությունը հաղթահարելու համար: ԲԷ լրիվ վերացման համար շատ ջանքեր են հարկավոր, բայց ամեն հաջող ջանքի արդյունքում ստանում ես ՊԸ առկայծումներ և այդ ապրումների փորձը կուտակվելով, բարձրացնում է պրակտիկայի արդյունավետությունը և կյանքը դարձնում լիակատար:

    Առանձին վերցված մի ԲԷի գրոհումը արդյունավետ վարժություն է: Ընտրում ես հաճախակի արտահայտվող որևէ  ԲԷ, օրինակ, դժգոհությունը, և որոշում ես կայացնում, որ մոտակա 3 օրվա (3 ժամվա, մի ժամվա) ընդացքում չես թույլատրի նրան արտահայտվել 2-3 վայրկյանից ավել: Մնացած բոլոր ԲԷ-ի հետ խճճված, դժգոհությունը արտահայտվում է ամեն քայլափոխին և տարբերել, թե որն է շատ անգամ դժվար, չխոսելով այն մասին, որ պետք է դա անել մի վայրկյանի ընդացքում, այդ պատճառով հարկավոր է ամեն վայրկյան (!) հետևես քեզ, և այն ժամանակ կոնկրետ այդ ԲԷ վերացումը վերածվում է այլ ուրիշ ԲԷ-ի կենտրոնացած գրոհի: Այդպիսի պրակտիկայի գործածման անգամ մի ժամը շատ դժվար է կիրառել, կարծես մարաթոնյան վազքի մեջ ես, իսկ եթե այդպիսի տպավորություն չի ստեղծում, ապա դա նշանակում է, որ զբաղված ես ինքնախաբեությամբ, ցանկալին ընդունում ես որպես իրականություն, և դժգոհության համընդհանուր վերացում չի կատարվում (հետևիր նաև ԲԷ-ի հաջող վերացման անհրաժեշտ որոշիչի` ՊԸ ճղփյունի արտահայտմանը): Այդ գրոհները կատարելու հետևանքով կսկսի կազմավորվել և ամրանալ ԲԷ անմիջապես վերացման սովորությունը, տեղի կունենա էական առաջընթաց վերացման արագության և մաքրության մեջ: Հաջորդ ԲԷ վերացումը կկայանա արդեն ավելի հեշտ` համեմատած առաջին փորձի հետ:

    Ընկալումների մանրակրկիտ մոնիտորինգը, որը նպատակ ունի հայտնաբերել և վերացնել տվյալ ԲԷ-ի արտահայտումները, բերում է նաև մի ուրիշ իմաստալից արդյունքի: Այդպիսի մոնիտորինգը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ ես հաշվետվություն եմ տալիս ինձ (այսինքն ֆիքսում եմ ՆԵ) այն ամենի մասին, ինչ ինձ հետ կատարվում է, այնպես որ ձևավորվում է ընկալումների նկատմամբ ուշադիր լինելու սովորություն և ուշադիր լինելու ուրախություն ապրելու փորձ: Հենց այնպես ապրելու և արտահայտվող ընկալումների մասին հաշվետվություն տալով ապրելու մեջ մեծ տարբերություն կա: Մանրակրկիտ մոնիտորինգը ընկալումների շերտավորման բուռն պրոցեսի սկիզբն է, գոյանում է ստեղծագործական վիճակ` առաջանում են կլանող մտահաղացումներ, բացահայտումներ, ՊԸ անսպասելի տեսակետներ, կյանքի բացառիկ խորության զգացում, կարծես խուփը բացվում է և լցվում ես լիության զգացումով: Անգամ գրավոր ֆիքսումը հաճելի է դառնում:

    ԲԷ միշտ ունենում են արտաքին դրսևորում` (վառ կերպով արտահայտված կամ, համարյա անտեսանելի, անտեղյակ մարդու համար) թույլ հոգոց, թեթև դիմածռություն-ծամածռություն, հազիվ նկատելի ժեստ, ինտոնացիայի յուրահատուկ փոփոխում: Այս ամենը կոչենք «ԲԷ մարմնական հատկանիշներ» («ԲԷմհ»): Մարդկանց միմիկայի, ժեստերի և ինտոնացիայի համարյա 100%-ը անբաժանելիորեն սերտաճած է ԲԷմն-ի հետ: Անձնական ԲԷմհ-ի վերահսկողությունը հնարավորություն է տալիս  ԲԷ թռիչքները ավելի որակյալ ընկալել, վերապրել իրադրությունը հեռացնելով ԲԷ, մաքրվել համընթաց ԲԷ-ից:

    Միմիկան, ձայնը, ժեստերը ավելի հեշտ է վերահսկել, քան ԲԷ, ուստի ԲԷմհ-ի բացահայտումն ու վերացումը նպաստում է պրակտիկային: Եթե դու բաց թողեցիր ԲԷ և «արթնացար», երբ նա աճեց ու բազմացավ, ապա առաջին հերթին դադարեցրու ԲԷմհ և հետո նոր ԲԷ: «Մաքրիր տերիտորիան» առանց կանգ առնելու, վերացնելով ԲԷ մանրագույն ճղփյունները, մինչև հասնես որպես մինիմում «ոչինչ տեղի չի ունենում» վիճակին, իսկ որպես մաքսիմում` ՊԸ:

    ԲԷ-ից ազատ լինելը տալիս է պայծառամտություն, [կեղծ] կոնցեպցիաներից ազատվելու հնարավորություն: Եթե դու բռնաբարության զոհ ես եղել, իհարկե դա ցավալի է և տհաճ (բայց պարտադիր չէ, որ այդպես լինի, օրինակ եթե բռնացողին պաշտպանման միջոց առաջարկես և հիշես, որ այդքան ել հեշտ չէ առողջ տղամարդ հանդիպել, որը հաճույք կպատճառի քեզ առանց որևէ «հարաբերությունների», ապա կարող ես ինչքան հնարավոր է ինտենսիվ բավականություն ստանալ), բայց այդտեղ ՉԿԱ որևէ «հոգեկան ցնցում», քանզի միայն քեզանից է կախված կրել ԲԷ, թե` ոչ: Երբ դու կոտրում ես ձեռքդ, ապա այդ ցավը շատ ավելի ուժեղ է, քան բռնաբարության տհաճ զգացողությունները: Բայց ինչ՞ու կոտրված ձեռքի համար մահափորձ չեն կատարում: Ինչ՞ու չեն ստեղծվում ձեռքը կոտրածների համար հոգեբանական օգնության ակումբներ: Որովհետև ընդունված չէ ուժեղ ԲԷ կրել կոտրվածքի համար, այն չի համարվում «ահավոր», «ամոթալի», իսկ բռնաբարության ժամանակ ընդունված է: Տղամարդու անդամը բռնությամբ տեղադրվել է կնոջ հեշտոցի մեջ` այս է այն ամենը ինչ տեղի է ունեցել, բայց դրան տրվում է տիեզերական կարևորության նշանակություն, որը տարրական կեղծ բարեպաշտություն և հիմարություն է: Կոտրված ձեռքը քեզ պետք է երկու ամիս գիպսի մեջ պահել, հետո աշխատել հոդերի վերականգնման վրա, պիկախտի դեմ սրսկումներ կատարել և այլն, իսկ անգամ կոպիտ բռնաբարությունից հետո անհրաժեշտ միայն մի լավ միրամիստինով կամ կալոիդային արծաթի լուծույթով քսվել և հղիության դեմ միջոցառումներ ձեռնարկել, իսկ կապտուկները կացնեն 10 անգամ ավելի արագ, քան կոտրված մատը: Բացի այդ, առանց կաթվածահարող ԲԷ-ի, կատարելի է խուսափել բռնաբարությունից կամ հասցնել նրա անցանկալի ներգործողությունը նվազագույնի (տե՛ս «հարցեր և պատասխաններ» – 0059):

    Հասկանալով, որ ԲԷ բառի բուն իմաստով քայքայում են քեզ, կարող ես կիրառել «հիշեցում, որ ԲԷ թույն է» պրակտիկան` այն պահին, երբ առաջանում է ԲԷ, բարձրաձայն կամ ինքդ քո մեջ կրկնում ես` «Սա թույն է», «ես չեմ ուզում այն կրել»: Դա հնարավորություն է տալիս սթափվել և մոբիլիզացվել, հիշեցնել քո վերաբերմունքը ԲԷ-ի հանդեպ, թուլացնել ԲԷ կրելու մեխանիկական ցանկությունը: Դա նաև կասեցնում է ներքին մակաբուծական երկխոսությունը, որ սպասարկում է ԲԷ և նրանց բազմաթիվ ճղփյուների օջախ է հանդիսանում:

    ԲԷ վերացման մեջ չկան մանրուքներ: Անգամ ամենաչնչին ԲԷ-ն ուժեղ թույն է կրում, և երբ կրում ես ՊԸ, պարզ հասկանում ես դա, իսկ եթե ՊԸ չկա, ապա չկա նաև պարզություն: ԲԷ անգամ աննշան շողքն անմիջապես և կտրուկ թուլացնում է ՊԸ: Բացի այդ, թույլ ԲԷ, օրինակ կարճատև բացասական վերաբերմունքըԲՎ») կամ բացասական էներգետիկ վիճակըԲԷՎ») (այլկերպ ասած` «վատ ֆիզիկական ինքնազգացում, թուլություն, անտարբերություն, «ոչինչ չի կատարվում») կարող է լինել ԲՖ-ի հսկայական սառցալեռան վերին երևացող մասը: Վերացրու այն, և ստորին մասը կբարձրանա, հնարավորություն ստանալով հետազոտվելու և վերացվելու:

    «ԲՎ» ԲԷ-ի թույլ տեսակն են հանդիսանում, երբեմն շատ թույլ, տևում են ոչ երկար և միշտ չէ, որ նրանց հաջորդում են որոշակիորեն արտահայտված ԲԷ: Օրինակ, բավական է թռուցիկ հայացք գցել մի տհաճ դեմքի, կամ առհասարակ, ցանկացած դեմքի և միանգամից, մի վարկյանի ընթացքում անբարիացակամության, քննդադման, տհաճության շողք է առաջանում: Ուշադրությունը վարժեցնելու ընթացքում կհայտնաբերես, որ օրդ հագեցած է հազարավոր ԲՎ-ով: Մերթ անցնող այդ ոհմակը վերացնելու ամենաարդյունավետ միջոցը էմոցիոնալ ողորկումն է, ՊԸ վրա կենտրոնացումը:

    Ամբողջ այդ խումբը` ԲԷ, ԲԷՎ, ԲՎ ԲՖ հետագայում երբեմն կանվանեմ «չորս Բ» կամ «4Բ», բայց դրանից այդ ամենը ընդամենը ԲԷ տարատեսակներն են, ուստի հաճախ կանվանվեն հավաքական «ԲԷ» տերմինով:

    Մարդիկ անգամ չեն պատկերացնում, որ ԲԷՎ կարելի է վերացնել: Այդ գաղափարը ընդունվում է որպես հեղափոխություն: Համարվում է, որ գորշությունն ու թուլությունը «իմ» անբաժանելի մասն են, և որ այն գոյություն ունի «օբյեկտիվ» պատճառներով և միակ բանը որ կարող են անել` ընդհատել այն զվարճալիքներով, խլրտումով, կերպարով, քնով: Բայց ԲԷՎ նույնպես կարելի է վերացնել, այնպես, ինչպես ցանկացած ուրիշ անցանկալի վիճակները: Առաջին քայլն է` զատել ԲԷՎ-ը որպես առանձին ընկալում և ֆիքսել «կա թուլություն» կամ «կա ոչինչ-չի-կատարվում»: Եվ այդ ժամանակ արդեն հնարավոր է դառնում և հետազոտել այն, և զգալ «այդ վիճակը չկրել» Ճշտիվ ուղղված ցանկություն, այսինքն ճիգեր գործադրել նրա վերացման համար և վերացնել այն:

    Ընդունենք «գորշություն» տերմինը և նշանակենք նրանով ԲԷ, ԲՖ, ԲԷՎ, ԲՎ-ի, կեղծ կոնցեպցիաների, մեխանիկական ցանկությունների ցանկացած ամբողջությունը (տես համապատասխան բաժիններում):

    Անաչառ դատավորի դիրքորոշում. պատկերացրու, որ երկու մարդկանց ընդհարում ես դատում (որից մեկը դու ես) և ասում ես. «Անմիջապես լռեք, ընդունեք դեմքի չեզոք արտահայտություն, նոր կտեսնենք թե ինչումն է բանը: Վերացրու ԲԷ-ի արդարացի լինելու վստահության գաղափարը, կանգնեցրու ինքնախաբեությունը: Չէ որ շատ հաճախ քո ԲԷ գնահատում ես որպես արդարացի, իսկ ԲԷ-ի վերացումը որպես համաձայնություն անարդարարության հետ: Այժմ ասա ինքդ քեզ. «ես կպարզաբանեմ իրադրությունը և նոր որոշում կընդունեմ», ես ուզում եմ մտածել և որոշել լրջամիտ վիճակում, ոչ թե ԲԷ-ով թունավորված, որոնք ուղեփակում են մտածելու ընդունակությունը: Հիշիր, որ յուրաքանչյուր ԲԷ անկախ ամեն ինչից թույն են, թունավորում են մարմինը, զրկում են արդյունավետ հակազդելու, տրամաբանորեն, մտածելու, նուրբ զգալու, ուրախալի ցանկություններ կրելու հնարավորությունից: Այդ պատճառով նրանք պետք է անվերապահորեն և անպայմանորեն վերացվեն:

    Որպեսզի ԲԷ-ից ազատվելու ցանկությունը ուժեղանա, նպատակահարմար է թվարկել գործողությունները, որոնց դու չես ուզում կրել, նաև նպատակահարմար է թվարկել գործողությունները, որոնց հետևանքով թուլանում է ԲԷ վերացնելու ցանկությունը: Նրանց են պատկանում`

    • ուրախալի ցանկությունների ճնշումը,
    • մեխանիկական կոնցեպցիաներին հետևելը` բոլոր տեսակի «պետք է», «անհրաժեշտ է», «կարևոր է»…
    • շատակերությունը,
    • շատ քնելը կամ քրոնիկ քնկոտությունը
    • հաճախակի հեշտանքները (միջինում մեկից ավելի հեշտանքների շարքն է` 2-3 անգամ շաբաթվա ընթացքում),
    • գոհությունը և ինքնագոհությունը:

     

    Բէ վերացման և վճռական ճիգեր գործադրելու շրջանը փոփոխում է անտարբերության և իմպոտենցիայի շրջանով, բայց երբ նորից վերադառնում ես պրակտիկային, ապա բացահայտում ես, որ ինչ-որ բան արդեն հեշտ է տրվում` դա վերոհիշյալ ճիգերի գործադրման արդյունքն է: Ին՞չ պետք է անել «ետագլորքի», անկման շրջանում: («Անկումը» որոշենք որպես վիճակ, որի ժամանակ գորշություն կրելու ցանկությունը ավելի ուժեղ է, քան ՊԸ կրելու ցանկությունը):

    • Փոքրագույնը, որ դու կարողանում ես անել, հետազոտել քո ետագլորքը, դիտել, գրի առնելով ֆիքսել, փորձարկումներ անել, օրինաչափություններ գտնել: Հետազոտությունը ներս է խուժում ետագլորքի ընթացքի մեջ, փոխում է նրա երանգավորումը և դու արդեն այն մարդը չես, ով հանձնվել է, այն ով հետազոտում և դիտում: Տարբերությունը, թե ինչպես է դա վերապրվում, շատ նշանակալից է:
    • Կարելի է փոխել նաև այլ սովորությունները: Ես անվանում եմ այդ «կոնսերվատիվ պրակտիկաներ»: Ծխելու, ալկոհոլ օգտագործելու, պորտաբույծ բառեր օգտագործելու, ոտքը թափահարելու, մռայլվելու, հացը ձախ ձեռքով բռնած վիճակում կտրելու սովորությունները… անհամար ցանկություններ, ինչպես քեզ համար անցանկալի, այնպես ել անտարբեր: Նրանց հաջող փոփոխությունը, թև չի պահանջում բարձր կենտրոնացվածություն, անկոտրում վճռականություն, ինչպես ԲԷ-ի վերացման ժամանակ, բայց բարձրացնում է ԲԷ վերացման ճիգերի արդյունավետությունը:

    Սկվոյի ծխելը դադարացնելու մասին նշումներից մի հատված. «ծխելը դադարելու կարևորությունը կայանում է ոչ թե նրանում, որ սկսում ես առողջ ապրելակերպ վարել. այդ «բոնուսի» մասին ես դեռ չեմ մտածում: Ծխելը հանդիսանում է որպես ուժեղ մեխանիկական սովորություն: Ծխելու անսպառ ցանկությունը առաջացնում է բազմաթիվ ԲԷ և այդ մթագնության աստիճանը այնքան բարձր է, որ հնարավորություն է տալիս մաքսիմալ արդյունավետությամբ վարժեցնել հենց ԲԷ վերացնելու ճիգը: Աննպատակահարմար է պրակտիկայի պայմանները խնայել, այլապես արդյունքը կասկածելի կլինի, հնարավորություն չի ստեղծվի ճիգի գործադրումը իրականացնել «մարտական» պայմանններում: Իհարկե, ես կարող եմ գնալ անտառ, այնտեղ վազել, կարդալ, սեքսով զբաղվել և ծխելը «թողնել», բայց ծխախոտի կրպակ կամ ընկերուհուս տեսնելիս, որը ախորժակով ծխում է հոտավետ ծխախոտ, ես նորից կկոտրվեմ, ինչը կնշանակի, որ չի մշակվել սովորության վերացման Ճիգը: Իմ խնդիրը կայանում է նրանում, որ չընկնեմ այն պայմանների մեջ, որտեղ սովորությունը «քնած է», այլ խիզախորեն երես առ երես հանդիպեմ նրան և ամեն անգամ, երբ այն արտահայտվում է` վերացնեմ: Այդ պայքարում ես կկարողանամ «ձուլել» իմ ճիգը, «սրել» նրան այնքան անբասիր կերպով, որ կարողանամ օգտվել նրանից, ԲԷ-ի դեմ մարտնչելիս:

    ԲԷ վերացնելու համար անհրաժեշտ է գործադրել հզոր ճիգ: Մշակել և վերապրել այն դժվար, բայց շատ հետաքրքիր խնդիր է, չէ որ ես վերացնում եմ այն, ինչ չեմ ուզում կրել և ստեղծում եմ այն, ինչ ուզում եմ: Դա անմիջապես և ուղղակի կերպով փոխում է ինձ»:

     

    01-04) Բացառիկ արդյունավետ է «ցիկլային ընկալման» («ՑԸ») պրակտիկան` ԲԷ բազմիցս վերապրում և վերացնում: Դու կարող ես մեկը մույսի ետևից (օրինակ, մտքի օգնությամբ, որը իջեցնող կեռի դերն է կատարում) ստեղծել (կամ հիշել) մի իրավիճակ, երբ սովորաբար ԲԷ զգում, և այն պահին, երբ նա առաջացնում է, իսկույն վերացնում ես, ապա նորից, առաջացնում ու կրկին վերացնում, և այդպես շարունակ ինչքան ուժերդ ներեն, իսկ երբ սպառվում են սովորիր գերճիգեր գործադրել և այդ պահին վերապրել խնդավառություն, ձգտողություն, կանխավայելում: Եթե, օրինակ, 50 ցիկլերից հետո ոչ մի ԲԷ չի առաջանում, ուրեմն այդ իրավիճակը դու օգտագործել ես 100%: Հաջորդ անգամ ԲԷ առաջացման ավտոմատուցումը ավելի թույլ կլինի, որը կդարձնի վերացումը ավելի հեշտ: Այդ պրակտիկան կիրառելիս ԲԷ կրելու սովորությունը արագորեն վերացվում է և պարզաբանվում է, որ Բէ կրել կամ չկրելը ամբողջապապես կանխված է քո ցանկությունից և համառությունից:

    ԲԷ-ի ցիկլային ընկալումները, որոնք առաջանում են որոշակի հիշողություններից, խիտ և խուլ ԲՖ-ի վերացման հրաշալի միջոցն են, չէ որ բացասական ֆոնի բազմաթիվ կազմություններ սկիզբ են առնում վաղ կամ մոտակա անցյալից: Օրինակ, քեզ բռնաբարել կամ փորձել են բռնաբարել, կամ ծեծել և հայհոյել են «քնքշորեն սիրող և հոգացող» ծնողները, ինչքան հաճախ է դա լինում, կամ էլ դու կրել ես մեղքի, ամոթի զգացում և այլն: Այդ ժամանակ ճնշված ԲԷ կազմավորել են խիտ ՆՖ, որը գոյություն ունի մինչ օրս: ՆՖ-ի վերացման համար գոյություն ունի էմոցիոնալ ողորկման (նայիր քիչ առաջ) պրակտիկա, բայց այդ հիշողությունների նաև ցիկլային ընկալումը կարող է շատ բան փոխել և ուղղել: Նմանատիպ հիշողությունները կարող են լինել կցկտուր, ոչ հստակ, չէ որ դու փորձում ես մոռանալ դրանք, այսպիսով սկզբից անհրաժեշտ է վերականգնել բոլոր մանրամասնությունները: Գրանցիր յուրաքանչյուր փոքրիկ մասնիկ, որը կկարողանաս հիշել: Վերապրումների ընթացքում ջրի երես դուրս կգան նոր մանրամասնություններ, ավելացրու դրանք քո նկարագրումների մեջ: Սկզբից մինջև վերջ նորից վերհիշիր այդ իրադարձությունը, աշխատիր առավելագույն ուժգնությամբ վերապրել այն զգացմունքերը, որոնք ժամանակին ապրել ես` լինի դա վախ, ահ, ամոթի զգացում, ինչ եղել է այն էլ վերապրիր: Անցած այս տարիների ընթացքում դու ճնշել ես բոլոր հիշողությունները այդ իրադարձության շուրջ, ձգտելով մեկուսանալ ԲԷ-ից, բայց հիմա քո առջև հակառակ խնդիր է դրված` առավելագույնս կրել դրանք, որից հետո անբասիր կերպով վերացնել: Պատկերացրու, որ դու հիմա ես կրում այդ ամենը, որ դու ինքդ ես ուզում ձեռք բերել այդ փորձը, որպեսզի հասնես ԲԷ վերացման բարձրագույն վարպետության: Երբ հասնում ես նրան, որ իրավիճակի հիշողությունը կամ այլևս չի առաջացնում ԲԷ, կամ էլ քեզ հաջողվում է անբասիր կերպով վերացնել դրանք, ապա ձեռք ես բերում այն փորձը, որ այդ իրավիճակը չէ ԲԷ «պատճառը», պատճառը` սովորությունն է, երբեմն էլ դրանք կրելու ցանկությունը: Կրել ԲԷ, թե` ոչ, դա քո ընտրությունն է:

    Եթե հենց հիմա դու ունես ԲԷ վերացման փորձեր անելու ուրախալի ցանկություն, իսկ ուժեղ ԲԷ հիմա չես կրում, ապա կարելի է օգտագործել երևակայությունը, չ՞է որ ոչ միայն իրական, նաև երևակայելի (կամ էլ հիշվող) իրավիճակը հավասարաչափ ընդունակ են աշխատացնել ԲԷ արտահայտման մեխանիզմը: Օրինակ, խանդի զգացումը վերացնելու համար պատկերացրու քո սիրած տղային ուրիշ աղջկա գրկում, օժանդակելով այդ երևակայությունը հետևյալ մտքով. «հայտնի չէ, թե որտեղ է նա և ում հետ»: Ես իհարկե, կարծում եմ, որ նա աշխատանքի վայրում է, սակայն եթե նա ցանկանա զբաղվել սեքսով մեկ ուրիշի հետ, ապա կարող է դա անել այնպես, որ ես հենց այդպես էլ մտածեմ, թե նա աշխատում է: Բացարձակորեն տարբերություն չկա իրական կյանքում և երևակայելի իրավիճակում ստեղծված ԲԷ-ի մեջ, որը և թույլ է տալիս օգտագործել երևակայությունը ցիկլային ընկալման պրակտիկայում:

     

    01-05) Սահմանափակ համընդհանուր վերահսկողության (ՍՀՎ) պրակտիկա` 5 կամ 10 րոպե ամեն վարկյան (!) հետևում ես, որ ԲԷ անգամ նշույլը աննկատելիորեն չանցնի առանց անմիջապես վերացած լինելու: ՍՀՎ հետևյալ փորձը`

    • բոլոր ԲԷ-ի համընդհանուր վերացման ճիգերի գործադրում,
    • անգամ ամենաթույլ ԲԷ հայտնաբերում և վերացում,
    • ԲԷ-ի սովորականից առավել բարձր ազատության իրավիճակում գտնվել,
    • ժամանակի ծավալում և խտացում, ավելի հետաքրքիր և ինտենսիվ կյանք:

    ՍՀՎ բոլոր ուժերի կենտրոնացում, գերգրգռվածություն, լիովին մոբիլիզացում է: Սկսիր փոքրից` 1 րոպեից: Եթե ես պլանավորում եմ մի ամբողջ ժամ ապրել առանց ԲԷ, սակայն մեկը մյուսի ետևից կրում եմ դրանք, առանց անմիջապես վերացնելու, ապա կպարտվեմ` կնվազի նպատակադրությունը, կաճի թերահավատությունը: Եթե ես աշխատում եմ մի րոպե և հաջողություն են ունենում, ապա դա հաղթանակ է ` ձեռք է բերվում ԲԷ սովորականից ավելի ազատ լինելու փորձ և պրակտիկան շարունակելու ցանկություն:

    ՍՀՎ-ի ընթացքում վերացրու ԲԷ, պատկերացնելով, որ դա քո վերջին ճակատամարտն է, որտեղ չի կարելի պարտվել: Եթե պետք է դու ինքդ քո մեջ գոռա, ձգիր մկաններդ, մատդ կծիր, արա ինչ ուզում ես, միայն մի հանձնվիր, մի դադարիր վերացնել ԲԷ: Ամբողջ ուժերդ լարիր, երբ զգում ես, որ ԲԷ մոտենում են: Սովորությունը պետք է վերացնել և վերջ, ամեն գնով, իսկ հետո դու կսովորես ԲԷ վերացնել առանց կողմնակի ժեստերի, բղավոցի և այլն:

    Իրադրության համընդհանուր վերահսկողության (ԻՀՎ) պրակտիկան կայանում է նրանում, որ օրդ բաժանում ես տիպային իրադարձությունների, որոնց մեջ արտահայտվում են իրադրությանը բնորոշ ԲԷ և ԲՖ: Օրինակ, մտնելով շենքի մուտք զզվանքի զգացում ես կրում առնետների հոտից, աշխատանքի պատրաստվելիս` մտահոգվածություն ղեկավարության կարծիքից և այլն: Հասիր գոնե մեկ, բայց կոնկրետության, որոշակի հաջողության, զբաղեցրու գոնե մեկ պլացդարմ, որը այլևս չես կորցնի, խլիր այն ԲԷ-ի իշխանությունից: Կլինեն վերելիքներ և անկումներ, հիասթափություններ և բացահայտումներ, բայց հաջորդ իրադրություններից ԲԷ մաքրելը ավելի հեշտ կտրվի: Դու անցյալում գոյություն այլևս չունես, դու կաս ուրիշ տեսակով, քանզի «դու» ընկալումների ամբողջություն ես այստեղ: Դու այլևս չես ապրում նախորդ կյանքով, քանի որ կատարել ես ընկալումների փոխարինում, և եթե ուզում ես, կարող ես ավելի փոխվել: Այդ փոփոխությունը ուրախ ցանկության, նրա իրագործման համառության և վճառականության արդյունք է:

    Քո ձեռքերում քեզ համար ցանկալի ընկալումների նվաճման և անցանկալի ընկալումների վերացման հասարակ և գործուն մի մեթոդ Է. առնետներով գարշահոտություն արձակող մուտքը վերածվում է «պայծառացած գործոնի» (ՊԳ), այսինքն մուտքի ընկալումը համակցվում է ՊԸ: Եվ ինչքան շատ լինի բոլոր ընկալումների մեջ ՊԸ մասը, այնքան ավելի շատ կլինեն ՊԳ-ները:

    ՊԳ-ը  փոխադրիչ ընկալում է, տրիգեր, որը բերում է ՊԸ (հատկապես, երբ ցանկություն կա ՊԸ զգալու): Դա կարող է լինել ցանկացած բան` մրրկածուփ ծովի, բարձր սարերի, կենդանիների, բույսերի տեսարան, խոսքեր, մարդիկ, մեղեդի և այլն: Օրինակ, դու նայելով օվկիանոսին կրում ես ՊԸ: Այդ պահին մի բզեզ գալիս է, պտտվում է քո գլխավերևում, դիպչում քո ձեռքերին, փորին և հանկարծ այդ ամենը ոչ միայն ՊԸ-ի վրա է դրվում, այլ կարծես թե բթության մի շղարշ է պատռվում, ամբարտակի ճեղքում է կատարվում, տեղի է ունենում երկու ընկալումների ռեզոնանս, և դու զգում ես վառ նրբություն դեպի բզեզը, չնայած նրան, որ միշտ անտարբեր ես եղել բզեզների նկատմամբ, անգամ անբարյացակամություն ես կրել նրանց հանդեպ: Այս պահից թռչող բզեզի տեսարանը դառնում է քեզ համար ՊԳ:

    Գոյություն ունի ՊԳ հաղորդման մեխանիզմ` որևէ ՊԸ ՊԳ դառնում է ՊԳ մեկ այլի համար:

    Ես խորհուրդ եմ տալիս կազմել բոլոր ՊԳ ցուցակը: Այդ տեսակի ֆիքսացիան ամրացնում է դրա ուժը:

    ՊԳ նկարագրման մեջ մեծ նշանակություն ունեն մասնիկները, որոնք ուժեղացնում են նրա ռեզոնանսային հատկությունը, և քանի որ միշտ չէ, որ հնարավոր է առանձնացնել նրանք այլ հիշողությունների զանգվածից, խորհուրդ եմ տալիս նկարագրել ամենը ամբողջովին և հետո նոր առանձնացնել այն, ինչը իմաստավոր է: Օրինակ, կա ՊԳ` հիշողություն, որ դու նստած էիր մռութների նկարով ծածկված մի բազմոցի վրա և կրում էիր պայծառ ընկալում, նկարագրելով այդ իրադրությունը հանկարծակի բացահայտում ես, որ մի մասնիկը` շականակագույն փղիկների նկարը` շատ նշանակալից է: Դատողությամբ բացատրել դա չես կարող, սկզբից անգամ ուզում էիր բացառել այդ մասնիկը նկարագրումից որպես անէական:

    ՊԳ կարող է լինել ցանկացած բան` բութ ագրեսիվ մարդը, փողոցի կեղտը, լիքը գնացքը, գովազդային վահանակը, զուգարանում գցած ծխուկը` ամեն ինչ: Ինչքան ավելի անբասիր կերպով են վերացվում մռայլվածությունները, ինչքան ավելի են ՊԸ, այնքան ավելի շատ ընկալումներ կդառնան քեզ համար ՊԳ: Նախկինում գնացքում դու տառապում էիր անգործությունից, իսկ հիմա կատարում ես անդադար ֆիքսում, էմոցիոնալ ողորկում, ցանկությունների արտահայտում, կոնցեպցիաներ ես հետազոտում, վերացնում ես ԲԷ և այլն, և մի ամիս անց, հանկարծ հայտնաբերում ես, որ անհարմար գնացքի ընկալումը սերտորեն միահյուսվել է ճիգերի, ՊԸ հետ և վերածվել է ՊԳ-ի: Եթե նախկինում, նայելով բութ և գորշ դեմքերին, կրում էիր ԲՎ, ապա, երբ սկսեցիր անբասիր կերպով վերացնել այն, բթամիտ մարդիկ դարձան քեզ համար ՊԳ:

    Դու անընդհատ «գիտես», թե ինչ է կատարվում օֆիսի կամ տան պատերի ետևում. այնտեղ վհատված գործընկերներն ու հարևանները և զբաղվում և վհատ գործերով: Սակայն դու գիտես, որ ինչ-որ տեղ հեռվում,  պատից հեռու գոյություն ունեն Եժատինան, Բոդխին, Ֆիորդը և այլ պրակտիկայով զբաղվողները, և ողորկ ովկիանոսը, և սարերի փայլող գագաթները: Բայց սովորության համաձայն, երևակայության մեջ պահում ես ոչ թե այն, ինչ որպես ՊԳ է հանդիսանում, այլ այն, ինչ սովոր ես պատկերացնել: Այդ սովորությունը կարելի է փոխել:

     

    Ես խորհուրդ եմ տալիս քեզ վարել մանրամասն հետազոտություն- հաշվետվություն ընկալումներիդ փոխարինման համար տարվող աշխատանքի մասին, մանրամասնագույն օրագիր քո պայքարի նկարագրություններով: Անհրաժեշտ է ուղղակի սերտ աճել բլոկնոտի և գրիչի հետ: Ինչ ես արել, ինչը ստացվեց, ինչը չստացվեց, ինչ բացահայտումներ, հետաքրքիր դիտողություններ եղան, ինչպիսի ուժգնությամբ ԲԷ և ՊԸ արտահայտվեցին ճիգերի գործադրման պրոցեսում և այլն (այդ մասին մանրամասն նայիր «նկարագրումներ և ֆիքսումներ գլխում»): Օրինակ, կարող ես նշաններով տարբերել այն ԲԷ, որոնք վերացվել են անմիջապես, 2-5 վարկյանի ընթացքում և չվերացված ԲԷ-ը (եթե նրանք տևել են 5 վարկյանից ավել): Փորձի գրավոր ֆիքսացիան կդառնա թերահավատ մտքերի հակակշիռ, անհերքելի վկայություն այն մասին, որ այդ տեսակի խնդիրների լուծումը քո ուժերի մեջ է: Քանի որ այդ օրագրում դու այնպիսի գրառումներ պիտի կատարես, որոնք ցանկալի չէ, որ տեսնեն օտարները (քանզի նրանք կարող են սկսել քո նկատմամբ ագրեսիվ վերաբերմունք կրել), ապա բարձրագույն անկեղծությանը հասնելու համար դրանք պիտի պահես հատուկ նշանաբառված ֆայլերում, օրինակ Word ծրագրում: Ընդ որում նշնանաբառը պետք է բավարարի հետևյալ պարամետրերի` 10 սիմվոլից պակաս չպետք է լինի, չպետք է կազմված լինի հասարակ բառերի կտորներից, օգտագործելով մեծատառեր, թվանշաններ և հատուկ սիմվոլներ @ # $ % ^ & * տիպի:

    Կոնկրետ ԲԷ-ի հետազոտումը, դրանց դասակարգումը նպաստում է դրանց ավելի արդյունավետ տարբերակմանը և վերացմանը: Որպես օրինակ քննարկենք ջղայնությունը: Ջղայնությունն ու դժգոհությունը հարմար են` հանդիսանալու որպես ջանք, ստեղծելու հրաձգարան, քանզի հաճախ են դրսևորվում, պարզ արտահայտված են, չունեն այդպիսի հզոր ըմբռման հենարան ինչպիսին են, օրինակ, խանդը կամ խիղճը:

    (Բացասական վերաբերմունքը, դժգոհությունը, ջղայնությունը, ատելությունը նույն ԲԷ ուժգնության տարբեր աստիճաններն են և հենց այդ պատճառով է, որ այն, ով կրում է «ընդամենը» բացասական վերաբերմունք, հանդիսանում է որպես մարդ, որը կարող է ամեն պահի ատելություն ցուցաբերել):

    Յուրաքանչյուր կոնկրետ առաջացած ջղայնությունը կարելի է հարաբերակցել որոշ կատեգորիայի հետ, այնուհետև վերացնել: Իհարկե, հնարավոր չէ հասնել անբասիր վերացման մակարդակի (այսինքն կես վարկյանի-վարկյանի ընթացքում), այդ պատճառով նպատակահարմար է ԲԷ դասակարգումով զբաղվել միայն սկզբնական փուլում, երբ պարզաբանված չէ նրա արտահայտման բնույթը: Երբ կոնկրետ ԲԷ վերացման արագությունը կաճի և տևողությունը նրա ծագումից մինչև վերացում կդառնա ընդամենը երկու-երեք վարկյան, ապա էմոցիայի և կատեգորիայի հարաբերակցումը կդադարի էֆեկտիվ լինել, և այդ օղակը հնարավոր կլինի առանց որևէ վնաս կրելու վերացնել: Բայց սկզբնական փուլում ըստ կատեգորիաների բաժանումը ունի այն առավելությունը, որ կոնկրետ այդ կատեգորիան և նրա որոկական տարբերությունները որոշելու համար դու ստիպված կլինես բավականին ուշադիր հետաքննել ԲԷ-ի արտահայտման բոլոր տեսակետները և այսպիսով կսովորես նկատել այն առօրյա կյանքում, առանց ինչի վերացումը հնարավոր չէ:

    Օրինակ, կարելի է տեսակավորել ջղայնությունների գործողությունները ըստ այն իրադրության, որի մեջ նա արտահայտվել է.

    ա) մարդկանց վարքի մեջ անցանկալին,

    բ) սեփական վարքի մեջ անցանկալին,

    գ) հանգամանքների անցանկալի զուգադիպում,

    դ) առարկաների «վարքի» մեջ անցանկալին,

    ե) ամբողջ «աշխարհի» վրա ընդհանուր ջղայնությունը:

    Այնքան էլ էական չէ նկարագրել բոլոր իրադրությունները, որոնց մեջ սովորության համաձայն առաջանում է ջղայնությունը, քանզի նրա վերացումը մի իրադրության մեջ բերում է, բոլոր այլ իրադրություններում այն նկատելի և վերացնելու ունակությունների ընդհանուր աճի:

    ԲԷ-ի վերացման գործողությունը նպատակահարմար է ավարտել վերացման գործը մինչև լրիվ հաղթանակ տանելու վճռականության ծնունդով, վստահությամբ, որ վաղ թե ուշ ՊԸ կգան և կլրացնեն իրենցով ամեն ինչ:

     

    Էմոցիաների երկու դասի բաժանելու այլ միջոցը հենված է այն տարբերության վրա, թե ինչպես է փոխվում նրանց արտահայտվելու բնույթը դիտողության, ֆիքսացիայի, հետազոտման արդյունքում: Մեկը սկսում է թուլանալ և լուծվել, մյուսը` ուժեղանալ, շերտավորել և խորանալ: Վարքի առաջին և երկրորդ տեսակի համաձայն մենք կարող ենք պայմանական անվանել նրանք «բացասական» և «դրական»: Հետաքրքիր է, որ այն էմոցիաները, որոնք նախկինում ես որոշել եմ որպես «բացասական», համաձայն այս բաժանման նորից մնում են «բացասական»: ԴԷ իրենց երկ-կերպ են դրսևորում: Նրանցից մի քանիսը նաև ցրվում են, հատկապես ԲԷ ճիշտ հակադիրները (օրինակ, «կորստի դառնություն – տիրելու ուրախություն»): Մյուսները սկսում են շերտավորվել, այսինքն, եթե նախկինում  դու տարբերում էիր մի ԴԷ, ապա հիմա նրանք մի քանիսն են: Նրանց մի մասը ցրվում է կամ առաջանում է նրանց վերացնելու ցանկություն: Իսկ մյուսները, ընդհակառակ, ուժեղանում են և ցանկություն է առաջանում հաճախ նրանք կրել: Աստիճանաբար այդ մաքրման ընթացքում, սկսում են դրսևորվել ՊԸ: Ցանկանում եմ ուշադրություն դարձնել նրան, որ էմոցիաների այդ հատկությունը անհնար է օգտագործել ԲԷ վերացման համար, քանի որ այն ժամանակահատվածում, երբ ԲԷ դիտվելու է քո կողմից, նա կհասցնի ծնել այլ ԲԷ մի զանգված, կուժեղացնի ԲՖ և արդյունքում ոչ թե կվերացվի, այլ անընդհատ կփոխարինվի այլ ընկալմամբ բայց ընկալումների մշտական փոխարինում տեղի է ունենում ամեն դեպքում և ինչպես տեսնում ենք, չի բերում ԲԷ դադարեցմանը: Սովորաբար այդ պրակտիկան կիրառում են նրանք, ովքեր զբաղվում են ինքնախաբեությամբ և իրականում չեն ցանկանում հրաժարվել ԲԷ-ից:

    Շատ արդյունավետ է համատեղել պրակտիկայի տարբեր ուղությունները և ոչ թե գլխում հնարած գծագրով, այլ համապասխան նրան, ինչի նկատմամբ այս պահին կա հետաքրքրություն, ուրախալի ցանկություն: Ճիշտ չէ մտածել` «սկզբից վերացնեմ ԲԷ նոր հետո կանցնեմ ըմբռնումներին և ցանկություններին»: Մռայլվածությունները սերտ միահյուսված են միմյանց և երբեք նախապես չգիտես որտեղ տեղի կունենա ճեղքվածքը: Եվ երբ նա կատարվում է, ապա ասես թելը ծայրից քաշում են կտավից` գործվածքը մասնատվում է և ոչ միայն այնտեղ, որտեղ թելից քաշել ես, այլ ամբողջ լայնքով: Ազատության նվաճումը մի տեղում արձագանքում է ընկալումների ամբողջ լուսապատկերին, և հաճախ լինում է այնպես, որ ԲԷ վերացման առաջընթացը բերում է նրան, որ ըմբռնումների շարանը դառնում է ակնհայտորեն անհիմն, և հակառակը: Գիրքը գրված է հաջորդաբար` պարագրաֆը պարագրաֆի ետևից, այլ կերպ հնարավոր չէ, սակայն պրակտիկայում պետք է ղեկավարվել ուրախալի ցանկություններով:

    Պրակտիկան կիրառողների իմ հետազոտման փորձի համաձայն մարդիկ, որոնք ագրեսիայի հակում ունեն, էապես ավելի քիչ շանսեր ունեն, քան նրանք, ովքեր սովոր են սեփական անձի նկատմամբ կարեկցանք զգալ (ՍԿԶ): Լկտի, դյուրագրգիռ, ագրեսիվ մարդը ավելի քիչ է ընդունակ իր ընկալումները հետազոտելու, քան նա, ով կրում է ՍԿԶ: Ագրեսիայի հետ իրական պայքարը սկսվում է միայն այն ժամանակ, երբ վերացման ես ենթարկում անգամ նրա թույլ ձևերը` թեթևակի դժգոհությունը, թույլ գրգռվածությունը: Դժգոհության կամ բացասական վերաբերմունքի անգամ աննշան արտահայտման համապարփակ վերահսկումն և վերացումը, իրավիճակի յուրաքանչյուր րոպե ֆիքսացիայի (դժգոհության ուժգնության 1 մինչև 10 սանդղակի րոպե առ րոպե գնահատում) ահա այն միջոցներն են, որոնք քեզ շանս կտան ազատվելու ագրեսիայից: Ցանկացած տեսակի ագրեսիան ահավոր վարակ է, բացասական էմոցիաների հիվանդության ծանրագույն վիճակ և քեզանից կպահանջվի կատաղի պայքար կյանքի ամեն վայրկյանի համար, եթե դու ուզում ես հաղթահարել այն: Ոչ մի ճանապարհ, ոչ մի պրակտիկա, ոչ մի հոգևոր որոնում, ընդհանրապես ոչինչ հնարավոր չէ, քանի ագրեսիան վերացված չէ:

    Բավականին հեշտ է հասնել ԲԷ ամբասիր վերացմանը օգտվելով «բազմոցային պրակտիկայից», այսինքն գտնվելով համեմատաբար ջերմ պայմաններում, երբ չկան ուժեղ գրգռիչներ, երբ քո կողքին հաճելի մարդիկ են կամ դու ապրում ես բնության գրկում և գրեթե չես համագործակցում մռայլված մարդկանց հետ և այլն: Բայց հաճախ երկարատև բազմոցային պրակտիկայի ժամանակ սկսվում է ճգնաժամ, հատկապես դա հավանական է պրակտիկայի սկզբում, երբ ՊԸ կրելու սովորությունը այդտեղ ուժեղ չէ: «Ճգնաժամ» տերմինով ես անվանում եմ այն վիճակը, որի ժամանակ կարծես թե նկատելի մռայլվածություններ չկան, մյուս կողմից չկան նաև արտահայտված ՊԸ: Անհասկանալի է, թե ինչից սկսել, դեպի ուր գնալ: «Ոչինչ չի կատարվում» վիճակը ուժեղանում է, խանդավառությունն և կանխավայելումը հասնում են կրիտիկական ցածր մակարդակի: Այդ իրադրության ժամանակ անհրաժեշտ է դիմել «ակտիվ որոնման»: Դա հնարավորություն է տալիս հայտնաբերել ԲԷ և ԲՖ լայն շերտեր, որոնք չեն արտահայտվել միայն այն պատճառով, որ չեն ունեցել համապատասխան գրգռիչներ: Դա թույլ է տալիս վարժեցնել ԲԷ վերացման անբասիրություն բարդ և շատ բարդ իրադրություններում, երբ բացասական արձագանքման ավտոմատիզմն առավելապես դժվար է վերացնել:

    Ակտիվ որոնում իրագործելու համար հատկապես նպատակահարմար է դիմել «սոցիալական էքսպերիմենտների» (ՍԷ), որի էությունը կայանում է նրանում, որ դու քեզ հարվածի տակ ես դնում մարդկանց կողմից: Ընդ որում նպատակահարմար է մանրակրկիտ մտածել նահանջի ուղիները, ինքնապաշտպանության տարբերակները, քեզ շրջապատող մեխանիզմների մանիպուլյացիայի միջոցները (այդ թվում նաև մարդկանց պահելաձևի մեխանիզմները), որպեսզի մարդկանց կողմից բացասական վերաբերմունքը  չբերի անցանկալի հետևանքների: Այդ պատճառով, մասնակիորեն, ցանկալի է օրենքը պահպանել, որպեսզի հնարավոր լինի իրավապահ համակարգերի մեխանիզմները գործադրել բարդ իրադրություններում:

    Հասարակ ՍԷ օրինակներ`

    *) Խանութում ապրանք գնելիս վճարել ամենամանր դրամով: Օրենքի համաձայն վաճառողը պարտավոր է ընդունել ամեն տեսակի դրամ, քանի որ դա վճարման օրինավոր ձև է: Պրակտիկայով զբաղվողի մոտ առաջացած ԲԷ են ագրեսիայի ենթարկվելու վախը վաճառողի և այլ գնորդների կողմից:

    *) Տրանսպորտում տեղ չզիջել: Առաջացած ԲԷ-ն` ամոթի զգացում, ագրեսիայի ենթարկվելու վախ:

    *) Մետրոյի գնացքով անցնել կեղտոտ հագուստով և ողորմություն խնդրելով: Առաջացած ԲԷ-ն` ամոթի զգացում:

    *) Անծանոթ մարդկանց շրջապատում հիմարի դեր կատարել: Առաջացած ԲԷ-ն` սեփական թերարժեքության զգացում, վիրավորվածություն, վրդովմունք:

    Իմ գրքի շատ ունկնդիրներ բացասական են արձագանքում ՍԷ անցկացնելու գաղափարին, ենթադրելով, որ այդպիսով նրանք ոչ միայն վարժեցնում են իրենց ԲԷ վերացնել, այլ նաև համընթացորեն  «առաջացնում են» շրջապատող մարդկանց մեջ լրացուցիչ ԲԷ: Բայց ես ելնում են հետևյալից.

    ա) հնարավոր չէ «առաջացնել» ԲԷ որևէ մեկի մեջ` մարդն ինքն է ընտրում զգալ ԲԷ և ամենևին էլ չի ուզում դրանցից ազատվել: Հեշտ է դրանում համոզվել և ես խորհուրդ եմ տալիս դա անել. պատմիր ցանկացած մարդու (առաջին հանդիպած կամ քո լավ ընկերոջը), որ կա ԲԷ չզգալու միջոց և հարցրու արդյոք կցանկանա նա դրան հասնել: 90% դեպքերում  դու կլսես մերժում և բացատրություն, որ «առանց ԲԷ-ի մարդը դառնում է դիակ»: Մնացած 10%-ը մասամբ կհամաձայնվեն ԲԷ չզգալ: Պատմիր նրանց ՈՒՈՒՊ-ի մասին և մի երկու օրից հարցրու ինչ են նրանք արել, ինչ է ստացվել, ինչը չի ստացվել, ինչպիսի բացահայտումներ, դիտումներ են արվել, ինչպիսի ուրախալի ցանկություններ են դրանց հետ կապված առաջացել և այլն: Պատասխանը կլինի բացարձակ լռությունը. ոչ ոք անգամ տեղից չի շարժվի: Դա էլ հենց ապացուցում է, որ հազվադեպ բացառությամբ մարդիկ չեն ուզում ԲԷ-ից ազատվել:

    (Փորձիր առաջացնել ԲԷ «մռութի», այսինքն այն մարդու մեջ, որը ցանկանում է անբասիր կերպով ԲԷ վերացնել և համառ ու վճռականորեն վարժվում է դրա մեջ, և կտեսնես, որ քեզ մոտ ոչինչ չի ստացվի, անգամ եթե դու վիրավորես, սպառնաս, փնովես և այլն):

    բ) մարդիկ ՄԻՇՏ, անընդհատ կրում են ԲԷ և ԲՖ, չէ որ եթե ինչ-որ մի պահ չկրեն, ուրեմն հենց այդ պահին կկրեն ցայտուն ՊԸ: Այսինքն ի՞նչ տարբերություն, թե վաճառողը կզայրանա այս, թե այն գնորդի վրա: Ավելին, շատ մարդիկ ավելի շատ կընտրեն ագրեսիա և ջղայնություն զգալը, քան` ձանձրույթը:

    գ) պրակտիկան կիրառող, ՍԷ անցկացնող մարդը չի ցանկանում, որ կողմնակիցների մոտ ԲԷ առաջանան: Նա օգտվում է այն մեխանիզմների գիտելիքներից, որոնք մարդիկ կուլտիվացնում են իրենց մեջ և գիտեն, որ որոշակի պահվածքի արդյունքում տեղի կունենա հայտնի բացասական ռեակցիա և օգտվում է դրանից: Բայց եթե հանկարծ ստերեոտիպային ջղայնության փոխարեն որևէ մեկը ժպտա և գոնե բարեկամական զգացում կրի, ապա պրակտիկան կիրառողը անկասկած համակրանքով և հետաքրքրությամբ կլցվի այդ մարդու նկատմամբ (անկախ նրանից, որ ՍԷ չհաջողվեց անցկացնել):

     

    «Էմոցիոնալ ողորկման» ԷՈ») պրակտիկան ԲՖ և թույլ ԲԷ վերացման համար չափազանց արդյունավետ է: Պրակտիկայի եզակի հատկությունը կայանում է նրանում, որ այն հնարավորություն է տալիս մաքրել անգամ այն ԲՖ, որը այս պահին դու չես տարբերում և միայն ՊԸ բացակայության պատճառով կարող ես դատել դրա գոյության մասին: ԷՈ կայանում է նրանում, որ դու ջանք ես գործադրում ԲԷ վերացման համար, սակայն ոչ մի ԲԷ չես ֆիքսում: Քանի որ դու արդեն ԲԷ վերացման ճիգեր գործադրելու փորձը ունես, քեզ դժվար չէ այդ ճիգերը գործադրել նաև տարբերող ԲԷ-ի բացակայության ժամանակ: ԷՈ համար կարելի է ճիգեր գործադրել, թե կարգացուցակով (օրինակ, հատկացնելով 10 րոպե անդադար ԷՈ համար), թե կապելով դրանք կոնկրետ իրադարձությունների հետ (օրինակ, անձորդի վրա գցած, ցանկացած հայացքի, որը բարձր հավանականությամբ պարունակում է նաև ԲՎ թույլ ալեցայտք) և այլն:

    Ես խորհրուրդ եմ տալիս ԷՈ վերաբերվել, օրինակ, ինչպես ատամները մաքրելուն, այսինքն ինչպես անհրաժեշտ պրոֆիլակտիկային: Քանի դեռ անդադար պայծառացած ֆոն չես կրում, ԷՈ արդյունավետ կլինի և երբեք ավելորդ չի լինի:

    Որպեսզի ավելի ուժեղ կենտրոնանալ ԷՈ վրա, կարելի է նաև օգտագործել տեսողական կերպարների աջակցումը և կատարել ուժեղացված էմոցիոնալ ողորկմանՈՒԷՈ») պրակտիկա:

    • Յուրաքանչյուր շունչ առնելու ժամանակ առաջանում է լույսի հոսանքի պատկեր, որը բարձրանում է որովայնի ներքևի մասից դեպի կրծքի կենտրոն: Թող հոսանքի պատկերը լինի «շոշափելի» «մածուցիկ», իսկ նրա լուսավորությունը` պայծառ և խիտ:
    • Յուրաքանչյուր արտաշնչման ժամանակ առաջանում է, առանց բացառության, բոլոր ընկալումների վերացման ճիգ: Ուղեկցված է լույսի հզոր պայթյունի պատկերով, որը թռացրիվ լինելով կրծքի կենտրոնից բոլոր կողմեր, ոչնչացնում է իր ճանապարհին ընկած ամեն ինչ:
    • Ֆիքսացիայի թեթևացման համար նպատակահարմար է ՈւԷՊ բաժանել ակտերի, կարգերի և ցիկլերի: Ակտը ՈՒԷՊ մի արտաշնչման-շնչման ակտ է: Կարգը մի քանի ակտերի անդադար շարան է (խորհրուրդ եմ տալիս 50 ոչ պակաս լինի): Ցիկլը ընդատվող մի քանի կարգ է (խորհրուրդ եմ տալիս 10 կարգից ոչ պակաս մի օրում): Որոշակի երկարության համրիչների օգտագործումը թույլ կտա չշեղվել հաշվելուց:
    • Յուրաքանչյուր ցիկլ խորհրուրդ եմ տալիս ավարտել ստացած դիմումների գրավոր ֆիքսացիայով, օգտագործելով ՈՒԷՊ-ի ժամանակ արված գրանցումները:
    • Օրվա ընթացքում կարելի է անցկացնել ցանկացած քանակի ցիկլեր:

     

    ԲԷ-ի վերացումը քնած ժամանակ չի ներկայացնում ոչ մի դժվարություն և դրա համար չի պահանջվում ինքնագիտակից լինել քնի մեջ, բավական է միայն այնքան համառ և անկեղծորեն զբաղվել պրակտիկայով արթուն ժամանակ, որպեսզի ԲԷ վերացման սովորությունը ինքնաբերաբար արտահայտվի նաև երազատեսության մեջ: Ինչքան ուժգին պրակտիկան ավտոմատիկ ներթափանցի երազների մեջ, այնքան բարձր կլինի հավանականությունը, որը կառաջանա գիտկցված երազատեսության փորձ (ԳԵ), որը չի լինի միակը և շատ հետաքրքիր կլինի, քանի որ. ա) դու հնարավորություն կունենաս հետազոտելու մի աշխարհ, որը մեկ կամ երկու կարգ ավելի ծավալուն է և բազմազան, քան ընկալումների աշխարհը, որոնցից բաղկացած է արթուն վիճակը; բ) ԳԵ մեջ ավելի հեշտ է պայծառ և զանազան ՊԸ կրել: Ավելի մանրամասնորեն նայիր համապատասխան գլխում:

    ԲԷ վերացման պրակտիկայի կողմնակի ազդեցություններից է մարդկանց մեջ ԲԷ դրսևորումը տարբերելու աճող ընդունակությունը: Շրջապատող մարդկանց մեջ դու կսկես նկատել այդ դրսևորումները չափազանց պարզությամբ և թեթևությամբ, ասես մարդիկ գոռում են դրանց մասին բարձրաձայն: Կսկսես նայել մարդկանց իբրև մի բաց գրքի, որի մեջ գրված է նրանց էմոցիաների մասին: Ոչ ոք չի կարողանա թաքցնել քեզանից այն փաստը, որ կրում է ԲԷ, չէ որ դա արտահայտված է անգամ նրանց փոքր սովորությունների, ժեստերի արտասանելու ձևի, բառերի, դիմածռության մեջ: Առավել զարմանալի կթվա այն, որ նրանք գրեթե միշտ կտրականապես կժխտեն այն, որ կրում են ԲԷ և նայելով նրանց, կգիտակցես ամբողջ պարզությամբ, թե ինչ ահավոր ԲԷ-ի շիլաշփոթի, կեղծիքի, բթության մեջ են նրանք ապրում:

    Նպատակահարմար է վերացնել «անբարենպաստ պայմանների» նկատմամբ առաջացած վախը, քանի որ «անբարենպաստ» է կոչվում այն իրադրությունը, որտեղ դեռ չի ձևավորվել առաջացած քո մեջ ԲԷ-ի վերացման և ՊԸ կրելու սովորությունը: Երբ դու պատրաստ կլինես ցանկացած իրավիճակներում ԲԷ վերացնելու և ՊԸ-ի համար պայքարելու, ապա կարկամային վախի և ջղաձգային փախուստի փոխարեն կսկսեն արտահայտվել հանգամանքների փոփոխումից առաջացած ուրախ ցանկությունները, որոնք, ինչպես փորձը ցույց է տալիս, բերում են իրադրությունների հետաքրքիր զարգացում:

    Մռայլված վիճակների, ինչպես, օրինակ, «ոչինչ չի կատարվում», մեջ անկումները արդեն նախկինի նման չեն ընկալվում, եթե դրսևորվում են համառության և վճռականության նպատակին հասնելու համար: Անվանեմ այդպիսի վիճակը «զրոյական արդյունքի ուրախություն»: Դա ուրախություն է նրա համար, որ դրսևորվել է համառություն և պարզ է, որ անգամ ՊԸ ժամանակավոր բացակայության դեպքում էլ չես նահանջի:

     

    Ընկալման վերացման պրոցեսում կան 3 հանգուցային պահեր. 1) առանձնացնել և որոշել ընկալումը ինչպես անցանկալի, համաձայն ընկալումը չկրելու ցանկության (ընկալումների ամբողջ համախմբից) առկայությանը; 2) դադարեցնել նշել այն որպես «ես», «իմ» և սկսել դիտել այն, որպես առանձին անցանկալի ընկալում; 3) Ճիգ գործադրել և վերացնել անցանկալի ընկալումը:

    Առաջին օղակը տարրական է: Երրորդը միայն առաջին հայացքից է բարդ թվում, իրականում դու արդեն ունես ցանկությունների ընդհարման պայմաններում ճիգ գործելու փորձ և այդ ճիգերը այն ժամանակ են ուրախալի և ուղեկցված կանխավայելմամբ, երբ վստահություն կա, որ «դու» դա ցանկանում ես, որ դա «քո» շահերին է ծառայում և այդ խոչնդոտը ստեղծող ցանկությունը առանձնանում է «իմ-ի» կոնցեպտուալ նշանակությունից և հեշտորեն հաղթահարվում է: Նույնպես էլ պրակտիկայում է. վերացվող ընկալումը կամաց-կամաց առանձնանում է «ես-ի» նշանակման վահանի տակից  և այն վերացնելու համար գործադրվող ճիգերը դառնում են ավելի արդյունավետ: Դրանում պարզության հասնելը հնարավորություն է տալիս պրոցեսը հետազոտելու ցանկություններ դրսևորել «ես-ի» նշանակությունից անցանկալի ընկալումը առանձնացնելու արդյունավետ միջոցներ որոնել:

     

    01-06) ԲԷ վերացման ջանքերի ևս մեկ ռեզոնանսող նկարագրություն` «ուշադրության վերադարձում» («ՈւՎ») և համապատասխան պրակտիկա, որը կոչվում է «ուշադրության վերադրաձման պրակտիկա»: Ես նպատակահարմար եմ գտնում ԲԷ վերացման ջանքերի նկարագրության համար սկզբնական շրջանում օգտագործել «ուշադրության վերադարձում» արտահայտությունը, քանի որ «ուշադրություն» բառը բացարձակապես ամուր մտել է մեր լեզվի մեջ, այնպես, ինչպես դա կատարվեց «անցյալի» հասկացողության հետ, թեև անգամ մակերեսորեն վերլուծությունը բավական է, որ պարզ լինի, թե ցանկացած ընկալում, ինչպիսին էլ որ այն լինի, կա միայն հիմա, և «անցյալ» բառը միայն նշանակում է մտքերի ամբողջություն, որոնց կազմի մեջ մտնում է «եղել է» բառը: Նույնն էլ «ուշադրության» հետ: Երբ ասում եմ «ուշադրություն եմ դարձրել կովի վրա», ապա դա նշանակում է, որ կովի ընկալումը դրսևորվում է այստեղ հատկապես ուժգին և կայուն:

    Որոշեմ նաև «կենտրոնացում» բառը, որը հաճախ օգտագործվում է «ուշադրություն» բառի հետ զույգով: Եթե ժամանակի մի միավորի ընթացքում կան 10 տարբեր ընկալումներ (մի քանի առարկայի տեսողական ընկալում, մտքեր, էմոցիաներ), իսկ հետո այդ նույն ժամանակի ընթացքում կա միայն 5 ընկալում, ապա ես ասում եմ, որ «ուշադրության կենտրոնացումը ընտրած օբյեկտի վրա ուժեղացրել եմ» կամ կարճ ասված` «կենտրոնացել եմ նրա վրա»: Այսպիսով «կենտրոնացում» բառին կարելի է որոշակի նշանակություն տալ, որը նպատակահարմար է օգտագործել, քանի որ հաճախ ցանկություն է առաջանում այս պահին ընկալել սահմանափակ քանակությամբ ընկալումներ, օրինակ, ընկալել միայն ՊԸ կամ ինչ-որ մի թեմայի շուրջ դատողություն անել: Եթե անկախ նրանից, որ ցանկություն կա կենտրոնանալ այս ընկալման վրա, առավելապես կրվում է ուրիշ ընկալում (օրինակ, մեխանիկական սովորության համաձայն), ապա ասում են, որ «ուշադրությունը գրավված է», իսկ եթե ցանկալի ընկալման վրա կենտրոնանալու փոխարեն տարբեր ընկալումների աթուրմա է տեղի ունենում, ապա ասում են, որ ուշադրությունը «ցրված է»:

    ՈՒՎ պրակտիկան կայանում է նրանում, որ ինչ-որ քաոսային շեղումներով (ԲԷ կամ մեխանիկական ցանկությունով, կամ մեխանիկական ներքին երկխոսությամբ, կամ տեսողական քաոսային ընկալումներով և այլն) գրավված ուշադրությունը «վերադարձվում է ետ», «օբյեկտից կտրվելով», որից հետո «ընկնում է» ազատ վիճակում կամ «ուղղորդվում է» ցանկալի ընկալման վրա: Խոսելով ընկալումների լեզվով, ՈՒՎ պրակտիկան կայանում է մի ընկալումը մեկ ուրիշով փոխարինելու մեջ, բայց «գրավումների» և «վերադարձների» պատկերավոր լեզուն կարող է արդյունավետ լինել, որպեսզի ընկալումների փոփոխման սովորություն վարժեցնել:

    Մեխանիկական մտքերը հափշտակում են ուշադրությունը կարճ հատվածով, ինչպես ճայը հափշտակում է ձկանը, այդ պատճառով այստեղ նպատակահարմար է հակադրել արագընթաց և կենտրոնացված ճիգ: ԲԷ հափշտակում են ուշադրությունը ուժեղ և կոպիտ կերպով, ինչպես շնաձուկը քրքրում է մսի կտորը, ուրեմն նպատակահարմար է հակադրել հզոր և կատաղի ջանքը: Մեխանիկական ցանկությունները հափշտակում են ուշադրությունը գաղտագողի, ոչ միշտ արագ կերպով, բայց միշտ համոզված հաղթանակի մեջ, ինչպես հռոմեական գնդերը գնում էին Կարթագենի պաշարմանը, այդ պատճառով նպատակահարմար է հակադրել փղի նման դիմակայուն ջանք:

    Բերեմ «սղագրության»` ՈՒՎ ժամանակ ընկալումների ֆիքսացիայի,  օրինակ:

    *) դադարեցնում եմ բոլոր տեսակի գործունեություն, նստած եմ, ոչինչ չեմ անում, վերացնում եմ ՆԵ և ԲԷ

    *) առաջանում է պարզության վիճակ

    *) պարզության վիճակը պղտորվում է, ցրվում

    *) վրա է գալիս գորշության վիճակը

    *) երկճողություն` կամ գորշությունը վերացնել և վերադառնալ պարզության վիճակի, կամ գորշությանը ենթարկվել: Ենթադրենք, գորշության մեխանիկական վիճակը գերակշռում է ՊԸ

    *) առաջանում է տպավորությունների կարկամային ցանկություն, որպեսզի մեղմացնել գորշությունը

    *) սկսում է օբյեկտի որոնում, որին կփակցվի ուշադրությունը

    *) գտնվում է որևէ օբյեկտ և ուշադրությունը փակցվում է նրան

    *) գորշությունը նահանջում է, առաջանում է գոհություն, հետաքրքրություն և այլն

    *) ինչ-որ ժամանակ անց առաջ է գալիս գերհագեցում, հոգնածություն, դժգոհություն, հետաքրքրության կորուստ: Գորշության վիճակը վերադառնում է:

    *) նորից գորշության մեխանիկական ցանկությունը գերակշռում է ՊԸ ցանկությունը

    *) առաջանում է նոր պարտավորությունների մեխանիկական ցանկություն, որպեսզի նորից փորձել գորշությունը հանգցնել

    *) նորից փնտրվում է ուշադրություն գործադրելու օբյեկտ

    *) «գորշություն – տպավորությունների որոնում – գոհություն – գերհագեցում – հոգնածություն» փակ շրջանակի վերացման ցանկությունը գերակշռում է այն շարունակ պահպանելու ցանկությանը, կատարվում է ուշադրության վերադարձման ջանք` ուշադրությունը օբյեկտից կտրվում է, վերադարձվում է և կամ «գցվում է» ազատ վիճակում, կամ ուղղվում է պայծառացած ընկալման վրա (տրիգեր-ընկալում, որը ասոցացվում է ՊԸ հետ)

    *) տպավորությունների կորուստի պատճառով առաջանում է ափսոսանք

    *) վերացնում եմ ափսոսանքը

    *) դարձյալ, սովորության համաձայն, փորձում է դրսևորվել և ամրանալ գորշությունը

    *) վերացնում են գորշությունը` ենթադրենք, որ դա կատարվում է փոփոխական հաջողությամբ

    *) տպավորությունների կարկամային ծարավը դրսևորվում է նորից ու նորից

    *) նորից ու նորից համբերատար շարունակում եմ ուշադրությունը վերադարձնել, չնայած նրան, որ ամեն անգամ տպավորությունների կորուստի ափսոսանք է առաջանում, որը նույնպես վերացնում եմ

    *) ցիկլերի այդ շարանի կատարումից հետո, առաջանում է ուժեղ հոգնածություն, բայց այն կրվում է ինչպես շատ հաճելի, առողջ հոգնածություն

    *) առաջանում և ուժեղանում է պայծառացած ֆոն

    *) կրծքի մեջ առաջանում է տոգորման, ճնշման զգացում

    *) գորշության և պարզության վիճակների սրընթաց հաջորդափոխություն. գորշությունը կարող է վայրկյանապես հաջորդափոխվել ապշեցուցից խորություն և թարմություն ունեցող ապրումով, և հակառակը

    *) ինտենսիվ «ճնշող» զգացողությունները առաջացնում են «հանգստանալու» պահանջ

    *) ինքս ինձ հաշիվ եմ տալիս, որ «հանգստանալու ցանկությունը» ցվրված ուշադրության, գորշության սովորական վիճակ վերադառնալու մեխանիկական ցանկություն է

    *) առաջանում է համառություն, ուղղված դեպի «հանգստանալ» ցանկությունը հաղթահարելուն

    և այլն:

    Տպավորությունների մեխանիկական ցանկությունը (ՏՄՑ) այնքանով է դժվար վերացնել, որքանով այն ուժեղ է, իսկ այն իր հերթին այնքանով է ուժեղ, որքանով ինտենսիվ և սովորական է գորշության, ձանձրույթի ֆոնը, որը, հանդիսանալով որպես բացասական դոմինանտ, մասնավորապես հաճախ անգամ չի ֆիքսվում: Ուշադրության վերադարձումը ՏՄՑ հետ չափազանց բարդ է: Այն ուժասպառ է անում և երբեմն կատաղի «ջղաձգություն» ես զգում, որը մի անգամ ևս ցույց է տալիս, որ հիմնովին նստած ես տպավորությունների ասեղին, որոնցով աշխատում ես մեղմացնել ԲՖ: ՈւՎ սկզբնական շրջանը,, անգամ մեկ կամ երկու ժամվա անգործությունը (ուղղակի բազմոցին նստելը, կամ պարկելը) տառապանք է, հզոր ԲՖ-ի հետ ճակատային բախման իսկական տանջաքննություն: Խորհրուրդ եմ տալիս ՈՒՎ ժամանակ առ ժամանակ ուղեկցել ընկալումների սղագրություն կազմելով, այնպես, ինչպես նկարագրված էր վերևում, այսինքն ֆիքսել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՈւՎ ժամանակ: Դա թույլ է տալիս կատարվող իրադարձությունների մեջ պարզության հասնել և հսկել արդյունքները: Գրանցումներդ և զգացողություններդ համադրելով, կտեսնես, որ ՈՒՎ պրակտիկան օրեցօր ավելի քիչ տանջալից է և ավելի հաճախ ուղեկցված ՊԸ ճղփյունով, կանխավայելմամբ, հետաքրքրությամբ այդ փորձի նկատմամբ` թմրամոլությունը դանդաղ, բայց հաղթահարում է:

    ՈՒՎ-ն ժամանակ կարող են առաջանալ միայնակության սուր նոպաներ, որոնք ճնշում են իրենց թախիծի, հուսահատության, անհիմն ագրեսիայի և այլն անսահմանությամբ: Դա նշանակում է, որ այդ բոլոր ԲԷ քո դոմինանտող ԲՖ-ի բաղադրիչ մասն են, և մինչև օրս միշտ աննկատ թունավորել են քեզ, բայց հիմա դրանք դրսևորվում են և դրանց կարելի է վերացնել: Հրաժարվելով ՏՄՑ-ից դու զրկում ես քեզ «տպավորություն» անունով թմրանյութի ներարկումից և այդ ժամանակ սկսվում են «կոտրումները»` ուզում ես գոնե մի փոքր տպավորություններ ստանալ. և եթե ենթարկվես այդ ցանկությանը, ապա փոքրիկ մահ կվերապրես` կարծես թե «թեթևություն» ես զգում, բայց նույն ժամանակ կրկնակի ուժգնությամբ վրա են հասնում գորշությունն ու ԲԷ: Երբ ընդունում ես, որ թմրամոլ ես, ապա հնարավորություն ես ստանում ամբողջ լրջությամբ և վճռականությամբ ձեռնամուխ լինել ՊԸ կրելուն խոչնդոտ հանդիսացող կախվածության վերացմանը:

    ՈւՎ պրակտիկայի ընթացքում ժամանակը պարզապես անհավանական ձգվում է: Ճիգերի մի ժամը պարունակում է իր մեջ այնքան բացահայտումներ, դիտողություններ, հիպոթեզներ, մտքեր, որքան, սովորաբար, մի քանի օրում է տեղի ունենում: Անսպասելի ձեռք ես բերում ապրելու ժամանակի անսպառ պաշար:

     

    01-07) Սխալների շարքում, որոնք դեռ չեն դիտարկվել, առանձնացնեմ հետևյալները.

    • Շատերը համարում են, որ ԲԷ հնարավոր չէ վերացնել, որովհետև դրանք սխալ մեկնությունների և այլ երևույթների հետևանքներն են: Նրանք մտածում են, որ հետևանքների դեմ պայքարելը նույնն է, ինչ ցավազրկող դեղամիջոցներ ընդունելը. կարծում ես, թե բուժում ես հիվանդությունը, այնինչ ամենից առաջ անհրաժեշտ է բուժել ոչ թե ցավը, այլ` հիվանդությունը և ընդունել ոչ թե անալգին, այլ հակաբորբոքային դեղեր: Երբեմն էլ համարում են, որ բավական է միայն փոխել տեսակետը և ԲԷ չեն դրսևորվի: Իբր գիտակցիր, որ ամեն ինչ Ատման է և ամեն ինչ կփոխվի: Իսկ իրականում.

    ա) ԲԷ վերացման փոքրագույն փորձը ցույց է տալիս, որ աշխատանքը կոնցեպցիաների հետ, չի կարող փոխարինել ԲԷ վերացման ուղղակի ջանքին, քանի որ ԲԷ կրելու կազմավորված սովորությունը գործում է անկախ նրանից, թե որքան ուժեղ է նրան աջակցող կոնցեպցիան:

    բ) Այդ ամբողջ ժամանակ, քանի դեռ խորհում ես պատճառների մասին, ԲԷ ապրում և զարգանում է, դրսևորվում են նոր ԲԷ, սնուցվում է ԲՖ-ը և արդյունքում կատարյալ անհաջողություն ես կրում, այն ժամանակ երբ ԲԷ-ի անբասիր վերացումը բերում է նրա անհապաղ դադարեցմանը:

    գ) ԲԷ վերացման փոքրագույն փորձը ցույց է տալիս, որ դա միանգամայն հնարավոր է ու ամենևին էլ դժվար չէ. ԲԷ կրելու նախկին սովորությունը աստիճանաբար մահանում է, իսկ նրա փոխարեն առաջանում է նոր` ԲԷ վերացնելու ու ՊԸ կրելու սովորություն:

    դ) ԲԷ ֆիզիկական ցավ չէ և նախկինում բերված համեմատությունը սխալ է, քանի որ անմտածված տանում է օրինաչափությունները մի շրջանից բոլորովին այլ շրջան:

    Ինչպե՞ս ենք մենք բաժանում երևույթները «պատճառի» և «հետևանքի»: Եթե ատամս ցավում է, ապա ընդունում եմ ցավազրկող դեղ, բայց մի ժամից ցավը նորից առաջանում և ուժեղանում է:Այդ պատճառով ես համարում եմ ցավը «հետևանք», իսկ կարիեսը` «պատճառ» և բուժում եմ կարիեսը, ենթադրելով, որ բուժում եմ «պատճառը», և իրոք ցավը դադարում է: Բայց երեք ամսից նորից կարիես առաջանում և այն ժամանակ ես անվանում եմ կարիեսը «հետևանք», իսկ «պատճառը» տեսնում եմ նրա մեջ, որ ատամներս չեմ լվանում: Դիետոլոգը կհայտնաբերի ավելի խորը «պատճառ» իմ անհաշվեկշռված սննդի մեջ: Հոգեբուժը կարող է համարել անհաշվեկշռված սնունդը մանկական թերարժեքության կոմպլեքսի և ցնցման «հետևանք», հոգեբանը նաև դա կհամարի «հետևանք», հաստատելով, որ պատճառը ծննդաբերական տրամվան է: Բուդայականը ապա կկոչի տրամվան նախորդ կյանքի սխալ վարքագծի «հետևանք»:

    Այդ պատճառով ըստ առաջացած ցավի հաճախականության և ուժի, նաև այդ հարցի հետ կապված հետաքրքրության, ցավի վրա ազդեցություն եմ գործադրում բոլոր մակարդակներով` առաջին հերթին ընդունում եմ ցավազրկող դեղեր, այնուհետև գնում եմ ատամնաբույժի մոտ, հետո ատամի մածուկ եմ գնում և մաքրում եմ ատամներս, դիետա եմ պահպանում, այցելում եմ հոգեբանին, սկսում եմ մանտրաներ կարդալ:

    Դիտենք այլ տարբերակ. երբ ես ձեռքս վնասում ե, ապա հականեխում եմ կտրվածքը (քանի որ իմ փորձից  գիտեմ կամ որևէ մեկից լսել եմ, եթե չհականեխել` կբորբոքվի) և օգտագործում եմ բուժիչ դեղամիջոցներ: Եթե վերքը լավանում է, ես մոռանում եմ նրա մասին: Հիմա պատկերացնենք, որ վերքը լավանում է, սակայն նա մտածում է. «Կտրվածքը միայն հետևանքն է, իսկ որն է պատճառը և սկսում է փնտրել այդ պատճառը», հնարել այն և անգամ հրաժարվում է դեղամիջոցներից, քանի որ ուզում է բուժել հենց «պատճառը», այլ ոչ թե հետևանքը: Այդպիսի վարվելակերպը հիմարություն կհամարենք, քանզի վերքը ամոքում են դեղամիջոցները: Էլ ինչին է պետք «պատճառների» փնտրտուքը և բուժումից հրաժարվելը, որի արդյունքում վերքը բորբոքվում է:

    Նույնը կատարվում է նաև ԲԷ-ի վերացման ժամանակ: Երբ ճնշում ես ԲԷ (այսինքն շարունակում ես այն կրել, բայց ճնշում ես միայն նրա դրսևորումը), ԲԷ և ԲՖ ուժեղանում են, ինչը պարզ է դարձնում, որ ԲԷ-ի ճնշումը չի ազատում նրանցից: Երբ սկսում ես վերացնել ԲԷ (այսինքն «փոխարկվում ես» ԲԷ-ից ՊԸ, այդ պահին լիովին դադարում ես ԲԷ կրել), ապա ԲՖ, ինչպես նաև ԲԷ կրելու սովորության նվազեցման փորձ ես ձեռք բերում, ի դեպ ոչ միայն անցանկալի հետևանքներ չեն առաջանում, այլ հակառակը` առաջանում են անգամ շատ ցանկալի հետևանքներ ՊԸ ուժեղացման և հաճախեցման տեսքով, ուստի ի՞նչ միտք ունի մտածել «պատճառների» և «հետևանքների» մասին: Ձեռք բեր քո սեփական փորձը` վերացրու ԲԷ և համոզվիր, որ կարիք չկա անվանելու այդ գործողությունը «հետևանքների բուժում»: Ձեռք բեր քո սեփական փորձը. եթե ԲԷ չվերացնել և դրա փոխարեն խորհել «պատճառների» մասին, ապա «վերքը կսկսի բորոբքվել». ԲԷ ուժեղանում են, կեղծ կոնցեպցիաները արմատավորվում են, ուրախ ցանկությունները նվազում են, մարմինը հիվանդանում է, կյանքը վերածվում է մղձավանջի: Այլ խոսքերի մի հավատա` ՁԵՌՔ ԲԵՐ ՔՈ ՍԵՓԱԿԱՆ ՓՈՐՁԸ:

    ե) Մռայլվածությունների այդ փոխադարձ կապվածություն ունեցող շրջապտույտի մեջ, թե ինչն է հանդես գալիս որպես պատճառ և ինչը` որպես հետևանք, ասելն անհնար է` մի մռայլվածությունը բերում է իր ետևից մյուսը:

    զ) ԲԷ վերացնելու համար ճիգ գործադրելու և սկզբնապատճառի դատողությունների արդյունքների համեմատությունը խոսում է ինքն իրեն մասին:

    • Փնտրվում է որևիցե խորամանկամիտ ոճաձև, որը թույլ է տալիս լուծել առանց ճիգ գործադրելու ԲԷ-ի վերացման խնդիրը, այսպես ասած Մեծ Կարմիր Կոճակ (ՄԿԿ)` սեղմեցիր և պրոբլեմներդ լուծվեցին: Որպես ՄԿԿ փորձում են օգտագործել ինչ կարող են. կեցվածքով նստելը, կախարդանք արտասանելը, քաղցած մնալը, սպորտով, սեքսով, մեդիտացիայով զբաղվելը, «ամեն ինչ միասնական է» թեմայով խորհելը և այլն. ցանկացած գործողություն, բացի ԲԷ վերացնելու ուղղակի ճիգեր գործադրելուց:

    Դա նշանակում է, որ այդպիսի մարդու մոտ կամ ընդհանրապես բացակայում է ԲԷ վերացնելու ցանկությունը (նա միայն կարծում է, որ ունի) կամ այն շատ թույլ է, շատ ավելի թույլ, քան ԲԷ կրելու ցանկությունը: ՄԿԿ-ի որոնումները երբեք արդյունք չեն բերի, պետք չէ անգամ հուսալ դրա մասին:

     

    • ԲԷ-ի վերացնելու հաջող ակտից հետո կարող է վախ առաջանալ, որ դրանք, սովորության համաձայն, հիմա կրկրվեն և պետք է նորից դրանք վերացնել, և այստեղից որպես հետևանք առաջանում է ԲԷ-ից հարաբերական ազատություն նվաճված վիճակից կառչելու կարկամային ցանկություն: Եվ իհարկե այդ վախը անխուսափելիորեն բերում է նրան, որ ԲԷ-ն ավելի արագ է վերադառնում, քան կվերադառնար, եթե վախը չլիներ, բերելով նոր ԲԷ: Խորհուրդ եմ տալիս ոչ թե վախենալ, այլ հանդիպել ԲԷ երես առ արես, վճռականությամբ, կանխավայելմամբ և համառությամբ, ահով չսպասել, որ դրանք կառաջանան, կրկին ու կրկին: Իհարկե կառաջանան, չէ որ սովորությունները շատ ուժեղ են, բայց դու հնարավորություն կստանաս հասնել անբասիր վերացման ջանքերի կատարելության: Զոհի դիրք մի ընդունիր, դարձիր ԲԷ-ի որսորդ, հետապնդիր դրանց և զգա կանխավայելում այն բանից, որ առջևում քեզ նոր փորձ, նոր հաղթանակներ և պարտություններ են սպասում, որոնք վերջ ի վերջո անխուսափելիորեն կբերեն սպասված արդյունքի:
    • Քանի որ մռայլվածությունները տարբեր տեսակի են և անգամ հասարակ ԲԷ-ի վերացումն անբասիրության փուլին հասցնելը ահագին ժամանակ է խլում, կարող է կեղծ ենթադրություն ստեղծվել, որ արդյունքում կյանքին տրված ժամանակը չի բավարարի դրա համար, և մինչև ես կզբաղվեմ մի մռայլվածությամբ, մյուսները կամրապնդվեն:

    Այդ ենթադրությունը կեղծ է իր բոլոր մասերով: Պրակտիկայի անգամ աննշան փորձը բավական է, որ հայտնաբերես, թե ԲԷ վերացնելը դժվար է միայն սկզբից, հետո աստիճանաբար կազմավորվում են ճիգեր գործադրելու ունակությունները, ուժեղանում են և ԲԷ վերացնելու, և ՊԸ կրելու ցանկությունները, և արդեն ամեն հաջորդ մռայլվածության վերացումը տրվում է ավելի հեշտ և արագ: Մի մռայլվածության վերացման առաջընթացը նման է գործվածքից թելեր հանելուն. Քաշում եմ մի տեղից, իսկ արդյունքում ամբողջ գործվածքը ձգվում է ամբողջ իր լայնությամբ, այսինքն մի մռայլվածության վերացման առաջադիմությանը հասնելիս նկատում ես, որ աշխատանքը մնացած մռայլվածությունների հետ հեշտացել է: Բացի այդ, որքան ավելի առաջ ես գնում պրակտիկան կիրառելիս, այնքան հաճախ են առաջանում ՊԸ, այնքան հետաքրքիր է դառնում կյանքը, այնքան հաճախ են առաջանում ՊԸ, այնքան ավելի շատ են խանդավառությունը, կանխավայելումները, համառությունն ու վճռականությունը, և անգամ ինքը` կյանքի ժամանակը, տասնապատիկ երկարում է, մի օրվա ընթացքում այնքան ապրումներ ես ունեմ, ինչքան նախկինում ունեիր մի ամսվա ընթացքում:

    Ես համարում եմ, որ ուժգին  և անկեղծ պրակտիկայով 2 տարում կարելի է հասնել ԲԷ անբասիր վերացման և չդադարվող պայծառացած ֆոնի:

    • Եթե պրակտիկայի որևէ մի մասը ցանկանում ես բացառել, շրջանցել (օրինակ, կոնցեպցիաները չցրել կամ սեքսուալություն չզարգացնել, կամ ԲԷ չվերացնել և այլն), ապա դա նշանակում է որ հենց այդ ոլորտում քո մռայլվածությունները այնքան ուժեղ են, որ դու նախօրոք հանձնվում ես: Եթե ուզում ես ՈՒՈՒՊ-ի առաջադիմության հասնել, քեզ, իհարկե, անհրաժեշտ է ընտրել ընթացող գործունեության ուղղությունը միայն ուրախ ցանկության, այլ ոչ թե «ամեն ինչ պետք է զարգացնել» կոնցեպցիայի համապատասխան, բայց, եթե գջլում ես նկատում պրակտիկայի ինչ-որ մի հատվածից, և անգամ միտքը այդ հատվածի մասին վախի զգացում է առաջացնում, ապա նշանակում է, որ այդ շրջանում դու ունես ուժեղ մռայվածություններ: Ուրեմն հաշիվդ վերցրու և սկսիր վերացնել վախն ու բացասական վերաբերմունքը, որսա կանխավայելման ամեն ճղփյուն այն մտքից, որ կարող ես հաղթահարել այդ բարդությունը և, որ հարցը միայն ՊԸ ձգտելու քո անկեղծ ցանկության մեջ է:
    • Կա այսպիսի տեսակետ. «եթե տայգայում արջի ես հանդիպում, ապա վախը առաջանում է մտքերից և ապրումներից առաջ, այդ պահին փոխվում է մարմնի քիմիան` արտադրվում է ադրենալին և, քանի որ դա մարմնի բնական հակազդեցությունն է, որը պղտորված չէ բանակությամբ, ապա հնարավո՞ր է արդյոք, կամ թե կարիք ունի՞ այդ հակադրությունից խուսափել»:

    Երբ տեսնում ես արջին կենդանաբանական այգում, ապա, չգիտես ինչու, վախ չի առաջանում, այլ առաջանում են հիացմունքի, գեղեցկության և համակրանքի զգացմունքներ, ինչը և ապացուցում է, որ վախը առաջացավ ոչ թե արջի ընկալումից, այլ մտքերի մի շղթայից, որը չհասցրեցիր ֆիքսել. «վայրի արջ – ազատության մեջ –վտանգավոր է»: Եվ հենց դա է պատճառը, որ առաջացան ԲԷ ևդնրանց հետ կապված մարմնի տհաճ զգացողությունները: Այդ նույն օրինակը ցույց է տալիս նաև այն, որ ոչ թե մարմնի քիմիակական փոփոխություներն են բերում ԲԷ-ի, այլ հակառակը` ԲԷ են անխուսափելիորեն բերում մարմնի քիմիայի փոփոխությանը, ինչի մասին արդեն խոսել եմ, երբ պնդում էի, որ ցանկացած հիվանդությունը, զառամյալությունը, վատ առողջությունը ԲԷ-ի հետևանքն է: Եվ իհարկե, կարելի է վերացնել վախ կրելու սովորությունը, երբ բնության գրկում հանդիպում ես արջի, ինչը հնարավորություն կտա նաև արագ և պարզ դատելով հակադրել վտանգին, եթե կարիք լինի:

    • ԲԷ-ի վերացման գործում հիմնական բարդությունը կայանում է ոչ թե սովորության հաղթահարման մեջ, ինչպես կարող է թվալ, այլ, որ պրակտիկան կիրառողը բավականաչափ անկեղծ չէ և չի նկատում կամ չի ուզում նկատել, որ իրականում նա չի ցանկանում դադարել ԲԷ կրել, և ԲԷ անմիջապես վերացման փոխարել փնտրում է մի այլ շրջանցող ճանապարհ, որպեսզի և ՊԸ կրի, և ԲԷ չվերացնի: Այդպիսի կիռարողը հիշեցնում է ինձ առակի կարապին, խեցգետնին և գայլաձկանը, նրա ճիգերը արդյունավետ չեն: Սովորաբար ոչ անկեղծ կիրառողը ուզում է միայն խորհել ԲԷ մասին և ոչ թե վերացնել դրանք: Նա կարող է ժամերով պատմել իր պրոբլեմների մասին, օրեցօր ասել «ինչպե՞ս ԲԷ վերացնեմ», «իսկ ինչ՞ու նա առաջացավ», արդարանալ, որ չի կարողանում տարբերել, թե որ ԲԷ է այս պահին կրում, թեպետ ԲԷ վերացման համար դրանց տարբերումը պարտադիր պայման չի հանդիսանում` կարելի է վերացնել այդ «անիծյալ վիճակը» ամբողջականորեն: Երբ կա ԲԷ, մտածել պետք չէ` դա չի նպաստի նրա վերացմանը, բացի այդ, դատողությունը հստակ չի կարող լինել, քանզի ԲԷ-ից առաջանում են բթություն, հետևողականորեն և ստեղծագործականորեն մտածելու անընդունակություն: Սկզբից պետք է վերացնել ԲԷ, նոր հետո մտածել, եթե, իհարկե, ցանկանում ես. դա է արդյունավետ դիրքորոշումը:
    • Լայն տարածվածություն ունի մի սխալ կարծիք, որի համաձայն ԲԷ դադարեցնելու համար բավական է «ընդունել ամեն ինչ, ինչպես որ կա»` իբր պարզապես նայի’ր քո ԲԷ, ընդունիր դրանք այնպես, ինչպես որ կան, հարցրու ինքդ քեզ «ո՞վ է դրանք կրում», հանգստաց’իր, դադարի’ր բաժանել ցանկալին և անցանկալիից, և դրանք կլուծվեն:

    Այդպիսի դիրքորոշումը` ԲԷ կրելու ցանկության արդարացումը, ինքդ քեզ և շրջապատին մոլորեցնելու միջոց է: Այդ ձևըը հատկապես տարածված է «էզոտերիկների» մոտ, այսինքն այն մարդկանց, որոնք խորամիտ մտքերով և երևելի տեսքով ցանկանում են տպավորել մարդկանց, ուզում են ճանաչվել որպես «ուսուցիչներ», բայց բացարձակապես չեն ուզում դադարել ԲԷ կրել: Ոչ, ԲԷ թաքցնելը համարյա անհնար է` փոքր ինչ դիտունակ մարդը կնկատի նրանք քո միմիկայից, առոգանությունից, վարքագծից, ուստի «էզոտերիկը» ասում է. «ես պարզապես չեմ կրում ԲԷ, իրականում ես դրանք այժմ միայն դիտում եմ, ես չեմ նույնացվում դրանց հետ, դրանք չեն տիրում ինձ»: Իրականում դա տարրական բառերով աճպարարություն անել է, եթե հենց այս պահին կան ԲԷ, ապա չկա միջոց, որի օգնությամբ դու «չնույնացվես» դրանց հետ, քանի որ «մարդը» ընկալումների միաբանություն է և, եթե այդ միաբանության մեջ ԲԷ կան, ուրեմն այդ պահին նա հանդիսանում է ԲԷ կրող մարդ, ուրեմն բառերի խաղը ոչինչ այստեղ չի փոխի: Եթե մարդը չի սկսում վերացնել ԲԷ այն պահից, երբ նա առաջանում է, դա նշանակում է, որ նա ցանկանում է շարունակել այն կրել և նրա վիճակը բացարձակապես անհեռանկարային է, եթե նա անկեղծ չէ և ինքն իրեն հաշիվ չի տալիս, որ ԲԷ կրելու ցանկությունը շատ ավելի ուժեղ է: Ինչպե՞ս կկարողանա այդպիսի մարդը «սովորեցնել», եթե նա, անկեղծ չէ, եթե ուզում է ԲԷ կրել, ինքն իրեն և շրջապատին խաբելով դժվարիմաց խոսքերով:

    Այն ընթացքում, քանի  դեռ դու «ընդունում ես ամեն ինչ, ինչպես որ կա» «դիտում ես և չես նույնացվում», ԲԷ կրելու սովորությունը միայն ամրանում է:

    • Քաղաքակրթության հաջորդական զարգացման արդյունքում անշեղորեն աճում է այն մարդկանց քանակությունը, որոնք ավելի շատ ձգտում են ստեղծման և կուտակման, քան` կործանման և անաշխույժ անբովանդակ կյանքի (այդ օրենքի բացառությունները հայտնի են մեզ նորությունների թողարկումներից): Սակայն ընտրության հարցում, թե հատկապես ինչը կուտակել, ստեղծել, կատարելագործել մինչ այժմ տիրում է լիակատար խառնաշփոթություն և, երբ մարդը ընտրություն է անում, նա ղեկավարվում է ոչ թե կանխավայմամբ, այլ ստերեոտիպերով և կեղծ կոնցեպցիաներով`

    ա) Դրամի կուտակում: Ինչքա՞ն գումար է հարկավոր մարդուն ձեռք բերել այն ամենը, ինչ նրան հաճույք է պատճառում: Մի՞թե միլիոն դոլարը բավական չէ: Հաշվի առնելով, որ դրամը կարելի է ներդնել պահպանողական բանկ և ավանդներով ապրել, բավական է և երկու անգամ քիչ գումար: ԱՄՆ-ում այս պահին ապրում է մի միլիոնից ավելի մարդ, որոնք ունեցվածքը $1 մլն. կազմում: Մի՞թե նրանք դադարել են բիզնեսով զբաղվել, ազատել են առևտրի բնագավառը այլ գործարար մարդկանց համար և կյանքից հաճույք են վայելում: Ամենևին: Նրանք կրկին օրվա 10 ժամը տրամադրում են նրան, որ ևս մի միլիոն աշխատեն, հապա էլի ու էլի: Դա թմրամոլություն է, ոչ թե կուտակում: Տարիմաստորեն է, բայց այդ մարդիկ հաճույքների համար ժամանակ չունեն, նրանք այդպես էլ ապրում են իրենց կյանքը մշտական եռուզեռի մեջ անցկացնելով: Իսկ ինչքան մարդիկ կա, որ ամբողջ կյանքում տանջվում է, բայց ոչ մի էական ունեցվածք չի աշխատում:

    բ) Իրերի կուտակում: Իրերը կոտրվում են, նրանք փչանում են, կորում են, նորաձևությունից շատ արագ դուրս են գալիս` այդ ամենը կուտակողների կյանքը վերածում է մղձավանջի: Ասենք թե ունես ավտոմեքենա, որը ծառայել է 5 տարի և ևս 10 տարի կծառայի, ի՞նչ կարիք կա նորը գնել: Միայն նրա համար, որ շրջապատի վրա տպավորություն գործե՞լ: Որպեսզի բարեհարմարության մի փոքր աճ ստանալ: Կարծես թե դա այնքան կարևոր է և քեզ մի փոքր երջանկություն կպարգև: Եթե ուժերդ լարես, կարող ես, մի քիչ էլ գումար աշխատել, կարող ես ավելի գեղեցիկ մեքենա գնել (կամ ամառանոց, կահույք, նայած դեպի ինչը սեր ունես): և նորից աշխատել ավելի և ավելի ժամանակակից մոդել ձեռք բերելու համար: Կարելի է նաև միանգամից մեծ գնումներ անել ապառիկով, իսկ հետո 30 տարի մարել… Մի՞թե դա թմրամոլություն չէ: Արդյո՞ք գնումները որևէ մեկի երջանկացրել են: Նայեք թանկարժեք մեքենա ունեցող մարդկանց դեմքերին և ամեն ինչ պարզ կդառնա` նրանց դեմքերը նույնպես ծռմռված են տառապանքներով, ԲԷ-ով, ինչպես և մնացած մարդկանց դեմքերը, եթե ոչ ավելի շատ: Մարդիկ մոռացել են, որ իրերը պետք է նրանց ծառայեն և ոչ թե իրենք դառնան իրերի ծառա:

    գ) Կրթություն ստանալը: Իր կյանքի մի քանի տարին մարդը տրամադրում է, որպեսզի ձեռք բերի հերթական դիպլոմ, որը հաճախ ոչ մի առավելություն չի տալիս մարդկանց հետ շփվելու, անգամ աշխատանքի և առավել ևս հաճույք վայելու համար: Ինքնակարևորության զգացումը, իհարկե, աճում է, բայց դա դարձնում քեզ առավել անօգնական, հակամետ վիրավորանքի, անձիդ նկատմամբ խղճահարության զգացմունք է առաջացնում, դարձնում է սրտաբաց, համակրանք և ուրախ ցանկություններ կրելուն անընդունակ: Գլուխդ լցվում է աղբի անսահման քանակությամբ, որից հետո հպարտությամբ դիպլոմ ես ստանում, ինչը վկայում է այն մասին, որ գլխիդ մեջ ևս մի աղբաման առաջացավ, ձեռքերդ և ոտքերդ սովորեցին ևս մի քանի գործողություն կատարել, որոնք դժվար թե երբևիցե օգտագործես: Ինֆորմացիան մոռացվում է, ունակությունները պահպանելու համար պահանջվում է մշտական պրակտիկա. արդյունքում կյանքից հաճույք ստանալու մասին կարելի է մոռանալ: Պատից կախված բարձրագույն կրթության դիպլորները, պարաշյուտիստի, սուզանավորդի, զբոսաշրջիկի վկայականները միայն հիշեցնում են քեզ, որ օրեցօր ունակություններդ նվազում են, վատնած ժամանակը և դրամը վերածվում է փոշու, իսկ հենց այս պահին քեզ տիրում են ձանձրույթը, գորշությունը, այլ ԲԷ և բացարձակապես բացակայում են ուրախալի ցանկությունները:

    դ) Երեխաներն և թոռները: Այ թե իրավի տակ չունեցող տակառ, որի մեջ միլիարդավոր մարդիկ լցնում են իրենց կյանքը: «Ես ապրում եմ երեխաներիս համար» լսել՞ես այսպիսի խոսքեր ամեն քայլափոխին: Կինը ծնունդ է տալիս, որից հետո կարիք չունի էլ ուրախալի ցանկություններ որոնելու, դրա ժամանակը չէ հիմա` նա ունի միլիոնավոր «պետք է», «պարտավոր եմ», «իմաստ ունի» և այլն: Հազարավոր հոգսեր, ոչինչի ժամանակ չի մնում, այդ թվում նաև նրան, որ հասկանա, թե այս ամբողջը «կյանքը երեխաների համար» թմրանյութ է, որով հասցնում ես քեզ ապուշության աստիճանի: Կարիք ունի ասել, որ երեխաները բացարձակապես չեն ցանկանում, որ ծնողները «ապրեն իրենց համար», վերածելով իրենց արարածների, որոնք չունեն ոչ ազատ ժամանակ, ոչ էլ զբաղմունքի ազատ ընտրություն, առարկայի, ստրուկի. նրանք ուզում են ազատ լինել այդ անդադար խնամակալությունից, որը շատ դեպքերում կրում է ֆիզիկական և հոգեբանակ բռնության պարզունակ և կոպիտ բնույթ: Եվ ինչքան ավելի է մարդը «երեխաների համար» ապրում, այնքան շատանում է նրա կախվածությունը «դաստիրակություն» կոչվող այդ թմրամոլությունից: Եվ եթե «դաստիարակությունը» հաջողվեց, ապա առաջանում է հնազանդ, մեռած մի մեխանիզմ. նրանք հիմա կամ ձանձրույթ են կրում ու ամբողջ ընտանիքով միմյանց հետ կռվում են, կամ փախադրում են իրենց թմրակախվածությունը թոռների վրա, իսկ եթե դաստիարակությունը «անհաջող» անցավ, երեխաները ծնողներին գրողի ծոցն են ուղարկում և ԲԷ համակում են նոր ուժով:

    Կարելի է բերել շատ այդպիսի օրինակներ, նրանք բոլորը մտավորված են մի գաղափարով` մարդը սխալ կերպով է ընտրում կուտակման առարկան և, ինչպես կուտակման պրոցեսում, այնպես էլ նրա արդյունքում, նա կրում է աճող ԲԷ, տպավորություններ ստանալու թմրակախվածություն, կուտակվածի արդյունքերի օգտագործման և պահպանման անվստահություն, զուր ապրած զգացողություն: Մարդը մնում է կոտրած տաշտակի առջև և կամ վերջնականապես և սրընթած քայքայվում է, կամ էլ ստիպված` հիմարեցնելով ինքն իրեն, կեղծ հորդորումներով այն մասին, որ կյանքը իզուր չի անցնում, նոր ու նոր կուտակման առարկաներ է փնտրում, ամբողջ ուժով փակելով աչքերը այդ առարկաների` իր կյանքը ավելի երջանկացնելու աղաղակող անկարողության վրա:

    Ի տարբերություն այդ ամենին, ՈՒՈՒՊ մարդուն է ընծայում կուտակման եզակի առարկա` հենց իրեն կազմող պայծառացած ընկալումները, այսինքն ոչ թե այն, ինչ նա «ունի», այլ որպես ինչ է նա հանդիսանում: Որպեսզի ՊԸ աշխարհում ճանապարհորդել, բացի կենդանի լինելուց ոչինչ չի պահանջվում: Կուտակված «սեփականությունը» հնարավոր չէ խլել, այն չի հնանում, չի փթում և չի պահանջում փոշուց մաքրություն: Դա մարդու համար բացառիկ, եզակի հնարավորություն է դուրս գալու փակուղուց, որի մեջ նա ապրում է արդեն մի քանի հազարամյակ:

     

    01-08) Ուժեղ Բէ վերացմանը զուգնթաց հայտնաբերվում է «մանր» ԲԷ մի ամբողջ շարան, որոնք, պարզվում է, անընդհատ կրում էիր, բայց ավելի ուժեղների ֆոնի վրա չէիր նկատում: Այդ բացահայտումը արվում է, ելնելով ՊԸ ուժեղացնելու ցանկության արտահայտման արդյունքից կամ այն պատճառի որոնման ժամանակ, որ չնայած նրան, որ թվում է անբասիր կերպով վերացնում ես բոլոր ԲԷ, սակայն ՊԸ կրկին հազվադեպ են և թույլ: Այդ դեպքում կարելի է կատարել «խտացում»` այն ուժգնությունը, որը նշանակել ես «3» կամ «4», հիմա պիտի նշանակվի որպես «10», և այսպիսով «մանր» ԲԷ-ը, որոնք նախկինում անգամ չես էլ ֆիքսել, հիմա ստանում են ուժգնության ակներև գնահատական, սկսում են բացահայտվել և վերացվել: ԲԷ-ը, որոնք հին սանդղակով նշվում էին «3» մինչև «10», հիմա նշանակվում են, որպես «սանդղակից դուրս»:

    Կազմակերպիր համընդհանուր հսկողություն կատարելու, այսպես ասած, «վազքամրցույթներ» և աշխատիր ֆիքսել ԲԷ անգամ ամենաչնչին ճղփյունները, անգամ այն տեսակները, երբ համոզված չես, եղե՞լ է արդյոք ԲԷ, թե` ոչ: Արդյունքում հայտնաբերվում է, որ կեսժամյա տևողության ընթացքում դու կրում ես ոչ թե հինգ-վեց ԲԷ, ինչպես մտածում էիր նախկինում, այլ` 50, 100: Թվում է, թե դրանք մանր են, բայց երբ սկսում ես անբասիր կերպով վերացնել դրանց, ապա առաջանում է ՊԸ հաճախականության ու ուժգնության ցայտուն ճղփյուն: Պարզ է դառնում, որ «մանր» ԲԷ ամենևին էլ մանր չեն, եթե նրանց ազդեցությունը ՊԸ վրա այդքան կաթվածահար է, իսկ նրանց վերացումը բերում է ՊԸ սաստիկ ուժեղացմանը:

    Որակով կատարված խտացումը միշտ բերում է նրան, որ հայտնաբերվում է 10 անգամ ավել ԲԷ քանակություն, քան նախկինում ֆիքսել ես:

    Խտացման պրակտիկայի ընթացքում առաջարկում են օրը բաժանել է 5-րոպեանոց հատվածների և ֆիքսել ԲԷ-ի քանակությունը (և անշուշտ վերացնել): Ինչքան ավելի խիտ օրը լցնես 5-րոպեանոց հատվածներով, այնքան ավելի հաջող կլինի խտացումը: Եթե հատկացնել դրան օրվա մեջ մի քանի ժամ, ապա մի քանի օրվա մեջ կձևավորվի «մանր» ԲԷ նկատելու և վերացնելու ցանկալի սովորությունը:

    Միկրո-ԲԷ վերացումը տեխնիկապես շատ հեշտ է, բայց պահանջում է բարձր աստիճանի ուշադրություն` դրանք այնքան աննշան են, հազիվ նկատելի և այնքան դժվար է տրամադրվել դրանց անբասիր վերացմանը: Թողնել ԲԷ առանց ուշադրության վտանգավոր է և վատնողաբար: Վտանգավոր է, որովհետև դրանք առաջանում են մեկը մյուսի ետևից, սնուցելով ԲՖ-ը և արգելափակելով ՊԸ: Վատնողաբար է, որովհետև միկրո-ԲԷ-ի անբասիր վերացումը բերում է ՊԸ երկարատևության և ուժգնության անսպասելիորեն ցայտուն ուժեղացմանը:

    Որքանով որ, ԲԷ-ի ծավալը նվազում է, իսկ ՊԸ-ի ծավալը մեծանում է, առաջանում և անընդհատ աճում է «երկար օրվա արդյունավետությունը»: Մի օրվա ընթացքում դու ունենում ես այնքան ապրումներ, ինչքան ունենում էիր մի երկու շաբաթվա, կամ ամսվա ընթացքում: Դա հատկապես պարզ է դառնում, երբ համեմատում ես օրագրերի գրանցումները` բացահայտումների քանակության և իմաստավորության զուգադրման ժամանակ: Հատկապես վառ է դա զգացվում խտացման պրակտիկայի անցկացման արդյունքում: Այսպիսով, միայն դրա հաշվին, կյանքի երկարատևությունը աճում է տասնյակներ անգամ:

     

    01-09) Հաճախ ստացվում է այնպես, որ մարդը չի ֆիքսում ոչ ՊԸ-ը, ոչ էլ ԲԷ-ը ` «ոչինչ չի կատարվում»: Դա նշանակում է, որ այս պահին գոյություն ունի ԲՖ, քանի որ հենց այն պահին, երբ ԲՖ և ԲԷ չկան, հենց այդ պահին կան ՊԸ: Այդ ԲՖ այդպես էլ կոչվում է «ոչինչ-չի-կատարվում» («ՈՉԿ»): Եթե ՈՉԿ թույլ ուժգնություն ունի, ապա հաճախ արտահայտվում են ԴԷ, ապա այդ ԲՖ կոչվում է «բաց գորշագույն վիճակ» (ԲԳՎ): Ընկալումների այդ եռյակը` գոհունակությունը, ՈՉԿ և ԲԳՎ անվանեմ «ԳՈԲ»:

    Որքանով որ ուժեղ և հաճախ ԲԷ վերացումը հասնում է իր ավարտական փուլին, ԳՈԲ-ի պրոբլեմը ամբողջական է դառնում, քանի որ այն բացարձակապես անհամատեղելի է ՊԸ հետ: ԲԷ բազմամյա ճնշիչ ազդեցությունից տառապած մարդուն, որն ամբողջ կյանքում ենթադրել է, որ ԳՈԲ-ը տանջանքների փրկությունն է, չափազանց դժվար է դրանից հրաժարվել: Երբեմն մարդը խորասուզվում է այդ վիճակների մեջ, մնալով այնտեղ այնքան, մինչև դուրս մղվի, մինչև որ նրա մեջ դրսևորվի ուժեղ ձգտումը դեպի ՊԸ: Բայց դրանից, հետո էլ ԳՈԲ ցանկանալ կրելու սովորության հաղթահարումը դժվար խնդիր է ներկայանում:

    ԳՈԲ-ի ֆոնի վրա առավելապես ուժեղ է դրսևորվում ԴԷ կրելու ցանկությունը, որը հաճախ անվանում են «տպավորությունների ցանկություն» («տպց»): «Տպց» հասկացողությունների տակ մցնենք բոլոր այն գործողությունների ցանկությունը, որոնց միջոցով մարդը մտադիր է ԴԷ կրել` գիրք կարդալ, կինոնկար նայել, խոսել, իսկ երբեմն էլ «զբաղվել կեղծ պրակտիկայով», այսինքն նմանակել պրակտիկան, ընդօրինակելով նրա արտաքին ձևերը (նմանակման հաճախակի հանդիպող ձև` պրակտիկայի մասին դատարկ խոսակցություններ):

    «ԳՈԲ»-ն և «տպց»-ն հաղթահարելու համար խորհուրդ եմ տալիս առավելագույն ակտիվ օգտագործել ձևային պրակտիկաներ, այսինքն ցանկության [ՊԸ կրելու] բարձրաձայն արտասանում, ՊԸ-ի ծնունդ, էմոցիոնալ ողորկում և այլն: Ձևային պրակտիկաները արդյունավետ կլինեն, եթե օրվա ընթացքում կատարվի 1000 ակտից ոչ պակաս, լավագույն դեպքում շարքերով, որոնք բաղկացած են 20-50-100 ակտից, վերջացնելով ամեն շարքը ՊԸ ազատ որոնումով, «ուշադիր լսելով» ՊԸ-ը: